ԵՐԳ 123
Հնազանդվենք Աստծու հաստատած կարգին
Տպագիր թողարկում
1. Բարձրյալի սուրբ կամքն ենք կատարում սրտանց
Եվ նրա խոսքերը քարոզում մարդկանց։
Անձնվեր ոգով ենք ծառայում Յահին,
Միշտ հնազանդվում Հոր հաստատած կարգին։
(ԿՐԿՆԵՐԳ)
Մենք նվիրված ենք, հավատարիմ ենք
Մեր հոգատար Աստծուն։
Նա մեզ կրթում է ու պաշտպանում է
Հայրական սիրով անհուն։
2. Մեր Աստծու ոգով է իմաստուն ծառան
Ուղղորդում, օգնում մեզ, ցույց տալիս ճամփան։
Թող որ հետևենք մեր Հոր խորհուրդներին,
Հնազանդ լինենք և հաճեցնենք Յահին։
(ԿՐԿՆԵՐԳ)
Մենք նվիրված ենք, հավատարիմ ենք
Մեր հոգատար Աստծուն։
Նա մեզ կրթում է ու պաշտպանում է
Հայրական սիրով անհուն։
(Տես նաև Ղուկ. 12։42; Եբր. 13։7, 17)։