ԵՐԳ 85
Սրտանց ու գրկաբաց ընդունենք միմյանց
Տպագիր թողարկում
1. Յահն է մեզ իր սիրով միավորել,
Իր ընտանիք բոլորիս կանչել։
Ճշմարտությունն ենք մենք գտել այստեղ,
Թող Խոսքն Աստծու լսենք ուշադիր ու անշեղ։
2. Հայրը սիրով ուղղում է հրավեր,
Դեռ որոնում է անկեղծ սրտեր։
Թող ջերմաշունչ մեր սերը վառ պահենք,
Սրտանց ու գրկաբաց նորերին ընդունենք։
3. Ի՜նչ թանկ պարգև են եղբայրները մեր,
Մեզ նվիրում են ժպիտ ու սեր։
Թող որ մեր սերն էլ ջերմացնի նրանց,
Միմյանց համար լինենք ընկերներ նվիրված։
(Տես նաև Հովհ. 6։44; Փիլիպ. 2։29; Հայտն. 22։17)։