ԵՐԳ 70
Փնտրենք արժանավոր մարդկանց
Տպագիր թողարկում
1. Քրիստոսն իր կյանքով մեզ թողեց օրինակ
Եվ սովորեցրեց քարոզել։
Իր պես ամենուր ու ամեն ժամանակ
Բարի լուրն ենք ձգտում ավետել։
Փնտրում ենք, գտնում արժանավորներին
Ու նրանց հետ սիրով զրուցում։
Թե լավ են լսում, այցելում ենք կրկին,
Թե մերժում են, մենք չենք վհատվում։
2. Ուզում ենք՝ մեր խոսքը լինի գրավիչ,
Տեղին ու աղով համեմված,
Որ ճշմարտությունը հասնի սրտերին
Մեր Աստծուն որոնող հեզ մարդկանց։
Եհովան է մեզ աջակցում այս գործում,
Սուրբ ոգին է մեզ միշտ ուղղորդում։
Թող որ շարունակ Քրիստոսին հետևենք,
Ողջ երկրի հեզերին որոնենք։
(Տես նաև Գործ. 13։48; 16։14; Կող. 4։6)։