ԵՐԳ 64
Ուրախությամբ մասնակցենք հնձի գործին
Տպագիր թողարկում
1. Մեր մեծ օրինակը՝ Քրիստոսը,
Մեզ հանձնարարեց քարոզել։
Պատիվ է անել այս սուրբ գործը՝
Մարդկանց փրկության լուր հայտնել։
Շատերն են լսում բարի լուրը,
Նման են սպիտակ արտերի։
Ուրախ ենք նրանց Խոսքն Աստծու պատմել,
Տեսնում ենք՝ պատրաստ են հնձի։
2. Մեր գործը անչափ հրատապ է.
Հնձի ժամանակն է սպառվում։
Մենք չենք թուլացնում մեր եռանդը,
Մարդկանց քարոզել ենք շտապում։
Աստծու աչքերում կյանքն անգին է.
Նա ձեռք է մեկնում բոլորին։
Աստծու պես թող մենք էլ սիրենք մարդկանց.
Շուտով կհասնենք ավարտին։
(Տես նաև Մատթ. 24։13; 1 Կորնթ. 3։9; 2 Տիմոթ. 4։2)։