14-րդ բաժնի ներածություն
Վաղ քրիստոնյաները Թագավորության մասին բարի լուրը հասցրին մինչև երկրի ամենահեռավոր վայրերը։ Հիսուսը նրանց առաջնորդություն տվեց, թե որտեղ քարոզեն, և հրաշքով հնարավորություն տվեց, որ մարդկանց քարոզեն իրենց մայրենի լեզուներով։ Եհովան նրանց քաջություն և զորություն տվեց, որ դիմանան կատաղի հալածանքներին։
Հիսուսը Հովհաննես առաքյալին մի տեսիլք ցույց տվեց, որում վերջինս տեսավ Եհովայի փառքը։ Մեկ ուրիշ տեսիլքում Հովհաննեսը տեսավ, որ երկնքի թագավորությունը հաղթանակ է տանում Սատանայի դեմ պատերազմում և վերջ է դնում նրա իշխանությանը։ Հովհաննեսը տեսավ որպես Թագավոր իշխող Հիսուսին և նրա 144 000 իշխանակիցներին։ Նա նաև տեսավ, որ ամբողջ երկիրը դրախտ է դարձել, և բոլոր մարդիկ երկրպագում են Եհովային միասնականորեն ու խաղաղ պայմաններում։