10-րդ բաժնի ներածություն
Եհովան Թագավոր է և իշխում է ամեն ինչի վրա։ Ամեն բան նրա հսկողության տակ է, և այդպես էլ կշարունակվի լինել։ Եհովան փրկեց Երեմիային մահվան փոսից։ Նա փրկեց Սեդրաքին, Միսաքին և Աբեդնագովին կրակե հնոցից, իսկ Դանիելին՝ առյուծների երախից։ Եհովան պաշտպանեց Եսթերին, որպեսզի նա փրկի իր ժողովրդին։ Աստված թույլ չի տա, որ չարությունը հավիտյան լինի։ Հսկա արձանի և վիթխարի ծառի հետ կապված մարգարեությունները երաշխիքն են այն բանի, որ Եհովայի Թագավորությունը շուտով կվերացնի ողջ չարիքը և կհաստատվի երկրի վրա։