7-րդ բաժնի ներածություն
Այս բաժնում նկարագրվում է Սավուղ թագավորի և Դավիթ թագավորի կյանքի պատմությունը, որ տևեց մոտ 80 տարի։ Սկզբում Սավուղը խոնարհ և աստվածավախ մարդ էր, բայց շուտով փոխվեց ու հրաժարվեց Եհովայի առաջնորդությանը հետևելուց։ Այդ պատճառով Եհովան մերժեց նրան ու որոշ ժամանակ անց Սամուելին պատվիրեց, որ Դավթին օծի Իսրայելի հաջորդ թագավոր։ Նախանձից դրդված՝ Սավուղը երկար տարիներ փորձում էր սպանել Դավթին, բայց Դավիթը ոչ մի անգամ վրեժխնդիր չեղավ։ Սավուղի որդին՝ Հովնաթանը, գիտեր, որ Եհովան Դավթին է ընտրել, այդ պատճառով նվիրված էր նրան։ Դավիթը մի քանի լուրջ մեղք գործեց, բայց երբեք չմերժեց Եհովայի խրատը։ Եթե ծնող ես, օգնիր երեխայիդ տեսնելու, թե որքան կարևոր է միշտ հնազանդ ու նվիրված լինել Եհովային, նաև նրանց, ում միջոցով նա առաջնորդում է մեզ։