6-րդ բաժնի ներածություն
Վերջիվերջո իսրայելացիները հասան Ավետյաց երկիր։ Այնտեղ խորանը դարձավ ճշմարիտ երկրպագության կենտրոնը։ Քահանաները ժողովրդին սովորեցնում էին Օրենքը, իսկ դատավորները առաջնորդություն էին տալիս։ Այս բաժնում կտեսնենք, թե մարդու որոշումներն ու արարքները ինչ մեծ ազդեցություն կարող են թողնել ուրիշների վրա։ Յուրաքանչյուր իսրայելացի պատասխանատվություն էր կրում Եհովայի և իր մերձավորի առաջ։ Ցույց տուր, թե Դեբորան, Նոյեմին, Հեսուն, Աննան, Հեփթայեի աղջիկն ու Սամուելը ինչ ազդեցություն են ունեցել իրենց հայրենակիցների վրա։ Ընդգծիր այն միտքը, որ նույնիսկ որոշ ոչ իսրայելացիներ, օրինակ՝ Ռախաբը, Հռութը, Հայելն ու գաբաոնացիները, որոշեցին իսրայելացիների կողմը բռնել, քանի որ գիտեին, որ Աստված նրանց հետ է։