Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • rj մաս 5 էջ 12–15
  • Վերադարձիր Հովվի ու քո հոգու Պահապանի մոտ

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Վերադարձիր Հովվի ու քո հոգու Պահապանի մոտ
  • Վերադարձիր Եհովայի մոտ
  • Նմանատիպ նյութեր
  • «Վերադարձեք ինձ մոտ»
    2020 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
  • Աստված քեզ կզորացնի
    Ուրախությամբ գովերգենք Եհովային
  • Նա կզորացնի
    Գովերգենք Եհովային
  • Դու թանկ ես Եհովայի համար
    2021 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
Ավելին
Վերադարձիր Եհովայի մոտ
rj մաս 5 էջ 12–15

ՄԱՍ 5

Վերադարձիր Հովվի ու քո հոգու Պահապանի մոտ

Գուցե դու էլ ես բախվել այն իրավիճակներին, որոնց մասին նշվեց գրքույկում։ Աստծու թե՛ ներկայիս և թե՛ վաղեմի հավատարիմ ծառաները ունեցել են նմանատիպ դժվարություններ։ Եհովայի օգնությամբ նրանք կարողացել են հաղթահարել այդ խնդիրները։ Ուրեմն դո՛ւ էլ կարող ես։

Եհովան կօգնի քեզ վերադառնալու իր մոտ

ՀԱՄՈԶՎԱԾ եղիր, որ Եհովան կօգնի քեզ վերադառնալու իր մոտ։ Նա կօգնի քեզ հաղթահարելու հոգսերդ ու մտահոգություններդ, վիրավորված զգացմունքներդ, կօգնի քեզ ունենալու ներքին խաղաղություն, մի բան, որ անհատը զգում է, երբ մաքուր խիղճ է ունենում։ Դու նորից կմղվես ծառայելու Եհովային քո հավատակիցների հետ։ Այդպես դու կվարվես առաջին դարի այն քրիստոնյաների պես, որոնց Պետրոս առաքյալն ասաց. «Մոլորված ոչխարների պես էիք, բայց հիմա վերադարձել եք հովվի ու ձեր հոգիների պահապանի մոտ» (1 Պետրոս 2։25)։

Եհովայի մոտ վերադառնալը քո լավագույն որոշումը կլինի։ Ինչո՞ւ։ Քանի որ դու կուրախացնես նրա սիրտը (Առակներ 27։11)։ Ինչպես գիտես, Եհովան ունի զգացմունքներ, և մեր արարքներով կա՛մ ուրախացնում ենք նրան, կա՛մ տխրեցնում։ Եհովան չի ստիպում մեզ սիրել ու ծառայել իրեն (2 Օրենք 30։19, 20)։ Մի աստվածաշնչագետ բացատրում է. «Ոչ ոք չի կարող բացել մարդու սրտի դուռը, եթե նա ինքը չբացի այն»։ Անհատը բացում է այդ դուռը, երբ երկրպագում է Եհովային սիրով լի սրտով։ Այդպես նա Աստծուն տալիս է մի թանկարժեք նվեր՝ իր անկոտրում նվիրվածությունը, ինչով էլ մեծ ուրախություն է պատճառում նրան։ Իսկապես, ոչ մի բան չի կարող համեմատվել այն ուրախության հետ, որը ստանում ենք՝ Եհովային մատուցելով այն երկրպագությունը, որին նա արժանի է (Գործեր 20։35; Հայտնություն 4։11)։

Հավատակիցները ջերմ ողջունում են ոչ ակտիվ քրոջը, ով վերադարձել է ժողով

Դեռ ավելին, վերականգնելով քո նախկին հոգևոր վիճակը՝ դու կբավարարես քո հոգևոր կարիքները (Մատթեոս 5։3)։ Ինչպե՞ս։ Մարդիկ աշխարհում ցանկանում են գտնել հետևյալ հարցի պատասխանը. «Ո՞րն է կյանքի իմաստը»։ Նրանք ունեն այս հոգևոր քաղցը, քանի որ Եհովան այդպես է ստեղծել մարդ արարածին։ Նա մեզ ստեղծել է այնպես, որ բավարարվածության զգացում ունենանք իրեն ծառայելուց։ Այո՛, Եհովային ամբողջ սրտով ծառայելուց ավելի մեծ ուրախություն չենք կարող գտնել (Սաղմոս 63։1–5)։

Խնդրում ենք, համոզված եղիր. Եհովան ուզում է, որ դու վերադառնաս իր մոտ։ Ինչպե՞ս կարող ես համոզված լինել դրանում։ Խոսենք այս գրքույկի մասին։ Այն կազմողները շատ են աղոթել այս նախագծի համար։ Գուցե երեցներից մեկը կամ որևէ հավատակից քո ուշադրությունը հրավիրեց այս գրքույկի վրա։ Այն հետաքրքրեց քեզ, դու կարդացիր ու թերևս մղվեցիր վարվելու կարդացածիդ համաձայն։ Այս ամենը ապացուցում է, որ Եհովան չի մոռացել քեզ։ Ընդհակառակը՝ նա քնքշորեն ձգում է քեզ դեպի իրեն (Հովհաննես 6։44)։

Որքա՜ն մխիթարական է իմանալ, որ Եհովան երբեք չի մոռանում իր մոլորված ծառաներին։ Դոննա անունով մի քույր ասում է. «Ես աստիճանաբար հեռացել էի ճշմարտությունից, բայց հաճախ էի խորհրդածում Սաղմոս 139։23, 24 համարների շուրջ. «Քննի՛ր ինձ, ո՛վ Աստված, և ճանաչի՛ր իմ սիրտը։ Փորձի՛ր ինձ և իմացի՛ր ինձ անհանգստացնող մտքերը։ Տե՛ս, չկա՞ արդյոք իմ մեջ մի բան, որ ինձ սխալ ճանապարհով տանի։ Հավիտենության ճանապարհով ինձ առաջնորդիր»։ Ես գիտեի, որ այս աշխարհից չեմ, երբեք իմ տեղը չեմ գտել այնտեղ։ Վստահ էի, որ պետք է լինեմ Եհովայի կազմակերպության մեջ։ Հասկացա, որ Եհովան ինձ երբեք չի թողել։ Ե՛ս պետք է գտնեի նրա մոտ վերադառնալու ճանապարհը։ Ուրախ եմ, որ գտա այն»։

«Հասկացա, որ Եհովան ինձ երբեք չի թողել։ Ե՛ս պետք է գտնեի նրա մոտ վերադառնալու ճանապարհը»

Մենք աղոթում ենք Եհովային, որ դու մեկ անգամ ևս զգաս «Եհովայի ուրախությունը» (Նեեմիա 8։10)։ Դու երբեք չես ափսոսա, որ վերադարձել ես Եհովայի մոտ։

Հարցեր ու պատասխաններ

ԻՆՉՊԵ՞Ս ՍԿՍԵԼ

Ոչ ակտիվ քույրը Աստվածաշունչ է կարդում

Անհատը, որը մի որոշ ժամանակ հիվանդ է եղել, կյանքի սովորական ընթացքի մեջ աստիճանաբար է մտնում։ Նմանապես, դու կարող ես վերագտնել ուժերդ՝ ձգտելով ամեն օր փոքր չափաբաժնով հոգևոր սնունդ ստանալ։ Մի՛ մտածիր, որ ամեն ինչ պետք է միանգամից անես։ Կարող ես մի քանի րոպե Աստվածաշունչ կարդալ կամ լսել Աստվածաշնչի ձայնագրությունը, ուսումնասիրել որևէ հրատարակություն, օգտվել jw.org վեբ կայքից կամ դիտել հեռարձակման ծրագրերը jw.org կայքում։ Հնարավորինս շուտ սկսիր հաճախել ժողովի հանդիպումներին։ Նաև աղոթիր Եհովային ու նրանից օգնություն խնդրիր։ «Ձեր ամբողջ հոգսը նրա վրա գցեք, որովհետև նա հոգ է տանում ձեր մասին» (1 Պետրոս 5։7)։

«Ոչ ակտիվ դառնալուց հետո ամաչում էի նույնիսկ աղոթել։ Ի վերջո, երբ քաջություն հավաքեցի ու աղոթեցի, մի երեց այցելեց ինձ։ Նա օգնեց հասկանալու, որ Եհովան չի թողել ինձ։ Նա առաջարկեց ամեն օր Աստվածաշունչ ընթերցել։ Ես այդպես էլ արեցի և ուժ գտա վերադառնալու ժողով։ Ժամանակի ընթացքում սկսեցի մասնակցել ծառայությանը։ Այնքան երջանիկ եմ, որ Եհովան երբեք իր հույսը ինձանից չի կտրել» (Եվա)։

ԻՆՉՊԵ՞Ս ԺՈՂՈՎԸ ԿԸՆԴՈՒՆԻ ԻՆՁ

Կարող ես համոզված լինել, որ ժողովը գրկաբաց կընդունի քեզ։ Հավատակիցներդ քեզ չեն քննադատի։ Ընդհակառակը՝ նրանք ցույց կտան, որ սիրում են քեզ և ամեն ինչ կանեն քեզ քաջալերելու համար (Եբրայեցիներ 10։24, 25)։

«Ինձ համար դժվար էր գնալ Թագավորության սրահ։ Մտածում էի՝ ինչպես ինձ կընդունեն հավատակիցներս։ Մի տարեց քույր, որը 30 տարի առաջ էլ այդ ժողովում էր, ասաց. «Բարի՛ գալուստ, տղա՛ս»։ Այս խոսքերը մինչև սրտիս խորքը հասան։ Ես իսկապես տուն էի վերադարձել» (Խոսե)։

«Երբ մտա Թագավորության սրահ, վերջին շարքում նստեցի, որ ոչ ոք չնկատի ինձ։ Սակայն շատերը ճանաչեցին ինձ ու հիշեցին, որ ես այն փոքրիկ տղան էի, որ հաճախում էի ժողովներին։ Նրանք այնքան ջերմորեն ողջունեցին ինձ, որ խաղաղությամբ լցվեցի։ Ես տուն էի եկել» (Մարկո)։

ԻՆՉՊԵ՞Ս ԵՐԵՑՆԵՐԸ ԿԸՆԴՈՒՆԵՆ ԻՆՁ

Երեցները սիրալիր վերաբերմունք ցույց կտան քո հանդեպ։ Նրանք կգովեն քեզ, որ ցանկացել ես վերագտնել «այն սերը, որը սկզբից ունեիր» (Հայտնություն 2։4)։ Նրանք կարեկցանք ցույց կտան քո հանդեպ և «մեղմության ոգով» կօգնեն քեզ ուղղելու սխալներդ (Գաղատացիներ 6։1; Առակներ 28։13)։ Երեցները կարող են խնդրել մի քարոզչի Աստվածաշնչի ուսումնասիրություն անցկացնել քեզ հետ, օրինակ՝ «Վայելիր կյանքը հավիտյան» կամ «Մոտեցիր Եհովային» գրքի օգնությամբ։ Համոզված եղիր, որ այս ճանապարհին ամեն մի քայլ անելիս երեցները կմխիթարեն ու կաջակցեն քեզ (Եսայիա 32։1, 2)։

«Ութ տարի շարունակ ոչ ակտիվ եմ եղել։ Այդ ամբողջ ընթացքում երեցները շարունակ կապ են պահել ինձ հետ։ Մի օր երեցներից մեկը մի նկար ցույց տվեց։ Այն ինձ տարավ հրաշալի հիշողությունների գիրկը, կարոտեցի այն ուրախությունը, որը ստանում էի Եհովային ծառայելուց։ Երեցները սիրով օգնեցին ինձ հոգևորապես ապաքինվելու» (Վիկտոր)։

«Նա կզորացնի քեզ»

Երկու քույրեր միասին երգում են մեկ երգարանով

Մեր երգարանում՝ «Ուրախությամբ գովերգենք Եհովային», տեղ են գտել մի շարք հուզիչ երգեր, որոնք կարող են մխիթարել ու քաջալերել քեզ, ինչպես նաև օգնել վերագտնելու հոգևոր ուժերդ։ Ուշադրություն դարձրու, օրինակ, 38-րդ երգի բառերին։ Այն կոչվում է «Նա կզորացնի քեզ» և հիմնված է 1 Պետրոս 5։10 համարի վրա։

  1. Ճշմարտության լույսով Աստված քեզ պարուրեց,

    Խավար այս աշխարհից իր մոտ կանչեց։

    Դու ցանկացար նրան սիրել ու հաճեցնել.

    Սրտում քո դա տեսավ, գնահատեց։

    Նրան դու խոստացար քո աղոթքում՝

    Սուրբ կամքը կատարել ամբողջ կյանքում։

  2. Աստված Որդուն զոհեց, որ դու հավերժ ապրես.

    Ուզում է, որ լինես դու երջանիկ։

    Եթե անգամ անգին Որդուն չխնայեց,

    Կտա քեզ ուժ, նաև ամեն բարիք։

    Սիրո գործերը քո չի մոռանա.

    Բարի է, ուշադիր ու հոգատար։

    (ԿՐԿՆԵՐԳ)

    Որդու արյամբ գնեց քեզ. ծառան ես դու Յահի։

    Նա քեզ կզորացնի, ամուր քեզ կդարձնի։

    Նա քեզ կպաշտպանի, ձեռքից բռնած՝ կտանի։

    Այո՛, կզորացնի, ամուր քեզ կդարձնի։

«Գովերգենք Եհովային». Դաշնամուրային կատարում

Այս և Թագավորության մյուս մեղեդիները լսելու համար այցելիր jw.org կայք։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2026 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը