Ո՞ւր է ընթանում այս աշխարհը
Ամեն օր նորություններով լսում ենք լուրջ խնդիրների, ինչպես նաև ահավոր դեպքերի մասին, որ տեղի են ունենում ողջ աշխարհով մեկ։ Ի՞նչ է նշանակում այս ամենը։
Անվտանգությունը։Առևտրի կենտրոններում ռումբեր են պայթում։ Դպրոցներում կրակում են ուսուցիչներին ու աշակերտներին։ Մի ակնթարթում գողանում են երեխաներին, երբ ծնողները նրանց մի պահ աչքաթող են անում։ Օրը ցերեկով կողոպտում են կանանց ու ծերերին։
Կրոնը։Եկեղեցիները թիկունք են կանգնում պատերազմող կողմերին։ Հոգևորականությունը մեղադրվում է ցեղասպանության մեջ մասնակցություն ունենալու համար։ Քահանաները պղծում են երիտասարդներին. եկեղեցիները թաքցնում են նրանց հանցանքը։ Նվազում է եկեղեցի հաճախողների թիվը. եկեղեցու շինությունները վաճառքի են հանվում։
Միջավայրը։Առևտրական շահերի նպատակով հատվում են անտառները։ Վառելանյութ ձեռք բերելու համար անտառներ են ոչնչացնում նաև աղքատ մարդիկ։ Աղտոտվում են գետնաջրերը, խմելու համար դառնում ոչ պիտանի։ Արդյունաբերական թափոնների ու ձկնորսության մեջ ժամանակակից որոշ մեթոդների կիրառման հետևանքով վերանում են ձկները։ Օդի ծայրաստիճան ապականության պատճառով մարդիկ ուղղակի շնչահեղձ են լինում։
Ապրուստը։Որոշ տվյալների համաձայն՝ Սահարա անապատից հարավ ընկած աֆրիկյան որոշ պետություններում մարդկանց տարեկան եկամուտը չնչին գումար է կազմում։ Ձեռնարկատերերի ագահության պատճառով հիմնարկներ են փլուզվում. արդյունքում՝ հազարավոր գործազուրկներ։ Խարդախության հետևանքով ավանդատուները կորցնում են իրենց խնայողությունները։
Սննդի պակասը։Ամբողջ աշխարհում մոտ 800 միլիոն մարդ սոված է անկողին մտնում։
Պատերազմները։XX դարի պատերազմներում ավելի քան 100 միլիոն մարդ է զոհվել։ Ներկայումս այնքան շատ միջուկային զենքեր կան, որ դրանց միջոցով կարելի է մի քանի անգամ ոչնչացնել ողջ մարդկությունը։ Քաղաքացիական պատերազմներ են բռնկվում։ Ահաբեկչությունը կլանել է ամբողջ աշխարհը։
Համաճարակներն ու այլ հիվանդությունները։1918 թ.–ին բռնկված իսպանական գրիպը 21 միլիոն կյանքեր խլեց։ ՁԻԱՀ–ն այսօր «մարդկային պատմության ամենակործանարար համավարակն է»։ Քաղցկեղն ու սրտանոթային հիվանդությունները ցավ ու տառապանք են պատճառում ողջ մարդկությանը։
[5–րդ էջի վրայի շրջանակը]
Արդյոք Աստծուն մտահոգո՞ւմ է մեր իրավիճակը
Սարսափազդու դեպքերն ու անթիվ մարդկային կորուստները ցավ ու վիշտ են պատճառում մարդկանց, ուստի շատերն են հարցնում, թե ինչու Աստված չի կանխում նման ողբերգությունները։
Աստված իրոք հոգ է տանում մեր մասին։ Այսօր նա մեզ տալիս է ինչպես հուսալի առաջնորդություն, այնպես էլ իսկական մխիթարություն (Մատթէոս 11։28–30; Բ Տիմոթէոս 3։16, 17)։ Նա քայլեր է ձեռնարկել՝ մեկընդմիշտ վերացնելու բռնությունը, հիվանդությունն ու մահը։ Այդ քայլերը ցույց են տալիս, որ Աստված հետաքրքրվում է ոչ միայն մեկ ազգության, այլ բոլոր ազգերի, ցեղերի ու լեզուների պատկանող մարդկանցով (Գործք 10։34, 35)։
Իսկ մե՞նք որքանով ենք հետաքրքրվում նրանով։ Գիտե՞ք, թե ով է երկնքի ու երկրի Արարիչը։ Ի՞նչ է նրա անունը։ Ո՞րն է նրա նպատակը։ Նա ինքն է տալիս այս հարցերի պատասխաններն Աստվածաշնչում։ Այս գրքում է, որ Աստված բացահայտում է, թե ինչ քայլեր է ձեռք առել՝ վերացնելու բռնությունը, հիվանդությունն ու մահը։ Ի՞նչ է ակնկալվում մեզանից, որպեսզի օգուտ քաղենք նրա ձեռնարկած քայլերից։ Անհրաժեշտ է ուսումնասիրել, թե ով է նա, և ինչում է կայանում նրա նպատակը։ Եվ իրոք, ինչպե՞ս կարող ենք օգուտներ ստանալ Աստծո նախաձեռնած քայլերից, եթե հավատ չցուցաբերենք նրա հանդեպ (Յովհաննէս 3։16; Եբրայեցիս 11։6)։ Հարկավոր է նաև հնազանդվել Աստծո պահանջներին (Ա Յովհաննէս 5։3)։ Իսկ դուք ինչպես հարկն է հետաքրքրվո՞ւմ եք նրանով, որպեսզի պատրաստակամորեն հնազանդվեք նրա պահանջներին։
Որպեսզի ըմբռնենք, թե ինչու է Աստված թույլ տալիս ներկա պայմանների գոյությունը, պետք է հասկանանք մի շատ կարևոր հարց։ Աստվածաշունչը լույս է սփռում այդ հարցի վրա։ Այս գրքույկի 15–րդ էջում դուք կարող եք տեղեկանալ, թե ինչ հարցի մասին է խոսքը։
[մեջբերում 4–րդ էջի վրա]
Փորձեք այս բոլոր տեղեկությունները դիտել որպես մեկ ամբողջություն։ Արդյոք դրանք մեկը մյուսից անկա՞խ իրադարձություններ են, թե՞ համաշխարհային նշանակություն ունեցող մի կարևոր նշանի բաղկացուցիչ մասերն են կազմում։