Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • gf դաս 17 էջ 28–29
  • Բարեկամ ունենալու համար ինքդ պիտի բարեկամ լինես

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Բարեկամ ունենալու համար ինքդ պիտի բարեկամ լինես
  • Դու կարող ես դառնալ Աստծո բարեկամը
  • Նմանատիպ նյութեր
  • Աստծու և մեր միջև սերը կարող է հարատև լինել
    Ինչպես մնալ Աստծու սիրո մեջ
  • Տունդ ավազի՞ վրա ես կառուցում, թե՞ վեմի
    2008 Դիտարան
  • «Սա է Աստծու հանդեպ սերը»
    «Մնա Աստծու սիրո մեջ»
  • «Ես ձեզ ընկերներ կոչեցի»
    2020 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
Ավելին
Դու կարող ես դառնալ Աստծո բարեկամը
gf դաս 17 էջ 28–29

ԴԱՍ 17

Բարեկամ ունենալու համար ինքդ պիտի բարեկամ լինես

Բարեկամությունը հիմնված է սիրո վրա։ Որքան շատ բան ես սովորում Եհովայի մասին, այնքան աճում է քո սերը նրա նկատմամբ։ Մինչ աճում է քո սերը նրա նկատմամբ, ավելանում է նաև նրան ծառայելու ցանկությունը։ Սա կմղի քեզ դառնալու Հիսուս Քրիստոսի աշակերտը (Մատթէոս 28։19)։ Միանալով Եհովայի վկաների ուրախ ընտանիքին՝ կկարողանաս հավիտյան վայելել Աստծո հետ բարեկամությունը։ Իսկ ի՞նչ է հարկավոր անել։

Պետք է սեր դրսևորես Աստծո հանդեպ՝ հնազանդվելով նրա օրենքներին։ «Ա՛յս է Աստծու հանդէպ մեր սէրը. որ պահենք նրա պատուիրանները, Եւ նրա պատուիրանները ծանր չեն» (Ա Յովհաննէս 5։3, 4)։

Կիրառի՛ր սովորածդ։ Հիսուսը մի պատմություն պատմեց, որտեղ ցույց տվեց սովորածը կիրառելու կարևորությունը։ Մի իմաստուն մարդ իր տունը կառուցեց ժայռի վրա, իսկ հիմարը այն շինեց ավազի վրա։ Երբ մեծ փոթորիկը հարվածեց, ժայռի վրա կառուցված տունը մնաց կանգուն, մինչ ավազի վրա կառուցվածը շառաչյունով քանդվեց։ Հիսուսը բացատրում է, որ իր ուսմունքները լսող և կատարողները նմանվում են իր տունը ժայռի վրա կառուցած իմաստուն մարդուն։ Իսկ իր սովորեցրածը լսող ու չկատարողները՝ տունը ավազի վրա կառուցած հիմար մարդուն են նման։ Այս մարդկանցից ո՞ր մեկին կուզեիր նմանվել (Մատթէոս 7։24—27)։

Ժայռի վրա կառուցված տուն և ավազի վրա կառուցված տուն

Նվիրում։ Սա նշանակում է աղոթքով դիմել Եհովային և հայտնել նրան, որ ցանկանում ես հավիտյան իր կամքը կատարել։ Աստծո կամքը կատարելով՝ ցույց կտաս, որ Հիսուս Քրիստոսի աշակերտն ես (Մատթէոս 11։29)։

Մի կին աղոթքով նվիրում է իր անձը Եհովային

Մկրտություն։ «Մկրտուի՛ր եւ լուա՛ քո մեղքերը՝ նրա անունը կանչելով» (Գործք 22։16)։

Տղամարդը մկրտվում է

Սրտանց ծառայի՛ր Աստծուն։ «Ինչ որ անէք, արէք սրտա՛նց, որպէս թէ Տիրոջ համար էք անում եւ ոչ թէ՝ մարդկանց համար» (Կողոսացիս 3։23)։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2026 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը