Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • gf դաս 9 էջ 15
  • Ովքե՞ր են Աստծո բարեկամները

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Ովքե՞ր են Աստծո բարեկամները
  • Դու կարող ես դառնալ Աստծո բարեկամը
  • Նմանատիպ նյութեր
  • Միլիոնավոր ոգեղեն էակներ
    Հոգիներ. կարո՞ղ են օգնել կամ վնասել ձեզ։ Գոյություն ունե՞ն իրականում
  • Հրեշտակները «ոգիներ են հանրային ծառայության համար»
    2009 Դիտարան
  • Աստվածաշնչյան հարցեր ու պատասխաններ
    2014 Դիտարան
  • Հրեշտակներն ինչպե՞ս կարող են ձեզ օգնել
    1998 Դիտարան
Ավելին
Դու կարող ես դառնալ Աստծո բարեկամը
gf դաս 9 էջ 15

ԴԱՍ 9

Ովքե՞ր են Աստծո բարեկամները

Հիսուս Քրիստոսը Աստծու Թագավորության թագավոր։ Հրեշտակներն առաջնորդում են քարոզչական գործը

Հիսուս Քրիստոսը Եհովայի Որդին է և նրա մտերիմ, թանկագին բարեկամը։ Նախքան որպես մարդ երկրի վրա ապրելը, Հիսուսը երկնքում ոգեղեն արարած էր (Յովհաննէս 17։5)։ Հետո նա եկավ երկիր՝ Աստծո մասին ճշմարտությունը մարդկանց սովորեցնելու (Յովհաննէս 18։37)։ Նա նաև տվեց իր մարդկային կյանքը հնազանդ մարդկանց մեղքից ու մահից փրկելու համար (Հռովմայեցիս 6։23)։ Ներկայումս Հիսուսն Աստծո Թագավորության Թագավորն է, այն երկնային կառավարության, որը երկրի վրա Դրախտ կհաստատի (Յայտնութիւն 19։16)։

Հրեշտակները նույնպես Աստծո բարեկամներն են։ Հրեշտակները երկրի վրա չեն ապրել որպես մարդիկ, այլ ստեղծվել են երկնքում նախքան Աստծո կողմից երկրի արարումը (Յոբ 38։4—7)։ Գոյություն ունեն միլիոնավոր հրեշտակներ (Դանիէլ 7։10)։ Աստծո այս երկնային բարեկամներն ուզում են, որ մարդիկ սովորեն ճշմարտությունը Եհովայի մասին (Յայտնութիւն 14։6, 7)։

Եհովայի վկաները քարոզում են մի կնոջ

Աստված երկրի վրա նույնպես բարեկամներ ունի. նա նրանց կոչում է իր վկաները։ Սովորաբար վկան դատարանում հայտնում է, թե ինքն ինչ գիտի որևէ մեկի կամ որևէ բանի մասին։ Եհովայի վկաները հայտնում են ուրիշներին, թե իրենք ինչ գիտեն Եհովայի ու նրա նպատակների մասին (Եսայիա 43։10)։ Ինչպես հրեշտակները, այնպես էլ Վկաները ցանկանում են օգնել մարդկանց սովորելու ճշմարտությունը Եհովայի մասին։ Նրանք ուզում են, որ դու էլ դառնաս Աստծո բարեկամը։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2026 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը