Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • gf դաս 5 էջ 8–9
  • Աստծո բարեկամները կապրեն դրախտում

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Աստծո բարեկամները կապրեն դրախտում
  • Դու կարող ես դառնալ Աստծո բարեկամը
  • Նմանատիպ նյութեր
  • Դրախտ
    2013 Արթնացե՛ք
  • «Կտեսնվենք դրախտում»
    2018 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
  • Կյանք դրախտ–երկրում
    Հոգիներ. կարո՞ղ են օգնել կամ վնասել ձեզ։ Գոյություն ունե՞ն իրականում
  • Դուք կարող եք ունենալ երջանիկ ապագա
    Հավիտենական կյանքի առաջնորդող գիտություն
Ավելին
Դու կարող ես դառնալ Աստծո բարեկամը
gf դաս 5 էջ 8–9

ԴԱՍ 5

Աստծո բարեկամները կապրեն դրախտում

Դրախտը մեր այժմյան աշխարհի հետ ոչ մի ընդհանուր բան չի ունենա։ Աստված երբեք չի ցանկացել, որ երկիրը լցված լինի վշտով, տանջանքով, ցավով ու տառապանքով։ Նա մտադիր է ապագայում երկիրը դրախտի վերածել։ Իսկ ինչպիսի՞ն կլինի Դրախտը։ Եկեք տեսնենք, թե ինչ է այդ մասին ասվում Աստվածաշնչում։

Խնջույք դրախտում

Բարի մարդիկ. Դրախտը Աստծո բարեկամների տունն է լինելու։ Նրանք բարիք են անելու մեկը մյուսի հանդեպ և ապրելու են Աստծո արդար ճանապարհների համաձայն (Առակաց 2։21)։

Առատ սնունդ. Դրախտում սով չի լինելու։ Աստվածաշունչն ասում է. «Ցորենի [կամ սննդի] առատութիւն կ’լինի երկրի մէջ» (Սաղմոս 72։16)։

Դրախտում մարդիկ տուն են կառուցում, մյուսները բերքահավաք են անում, մայրը գրկել է աղջկան

Հոյակապ տներ և հաճելի աշխատանք. Դրախտ–երկրում յուրաքանչյուրը կունենա իր սեփական տունը։ Յուրաքանչյուր մարդ հաճույք է ստանալու իր կատարած աշխատանքից (Եսայիա 65։21—23)։

Համաշխարհային խաղաղություն. ոչ մի մարդ այլևս չի մասնակցի պատերազմների և չի զոհվի։ Աստծո Խոսքում ասվում է. «[Աստված] դադարեցնում է պատերազմները» (Սաղմոս 46։8, 9)։

Լավ առողջություն. Աստվածաշունչը խոստանում է. «[Դրախտի] բնակիչը չէ ասելու թէ ես տկար եմ» (Եսայիա 33։24)։ Նաև ոչ մեկը չի լինելու կաղ, կույր, խուլ և համր (Եսայիա 35։5, 6)։

Ցավը, տառապանքը և մահը կվերանան. «Այլեւս մահ չկայ. ո՛չ սուգ, ո՛չ աղաղակ, ո՛չ ցաւ եւ ո՛չ չարչարանք, քանի որ առաջինն [«առաջուան բաները», Արևմտ. Աստ.] անցաւ»,— կարդում ենք Աստծո Խոսքում (Յայտնութիւն 21։4)։

Չարերը պիտի ոչնչանան. Եհովան խոստանում է. «Անզգամները բնաջինջ կ’լինին երկրիցը, եւ նենգաւորները կ’խլուին նորանից» (Առակաց 2։22)։

Մարդիկ սիրելու և հարգելու են միմյանց. այլևս չեն լինի անարդարություն, հարստահարություն, ագահություն և թշնամություն։ Մարդիկ կհամախմբվեն ու կապրեն Աստծո արդար ուղիների համաձայն (Եսայիա 26։9)։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2026 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը