Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • rq դաս 5 էջ 10–11
  • Աստված ի՞նչ նպատակ ունի երկրի առնչությամբ

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Աստված ի՞նչ նպատակ ունի երկրի առնչությամբ
  • Ի՞նչ է Աստված պահանջում մեզանից
  • Նմանատիպ նյութեր
  • Ո՞րն է Աստծու նպատակը երկրի առնչությամբ
    Բարի լուր Աստծուց
  • Ո՞րն է Աստծու նպատակը երկրի առնչությամբ
    2011 Դիտարան
  • Որտե՞ղ է Դրախտը, որի մասին գրված է Աստվածաշնչում
    2010 Դիտարան
  • Կյանքը վեհ նպատակ ունի
    Ո՞րն է կյանքի իմաստը։ Ինչպե՞ս գտնել այն
Ավելին
Ի՞նչ է Աստված պահանջում մեզանից
rq դաս 5 էջ 10–11

Դաս 5

Աստված ի՞նչ նպատակ ունի երկրի առնչությամբ

Ինչո՞ւ Եհովան երկիրը ստեղծեց (1, 2)

Ինչո՞ւ երկիրն այժմ դրախտ չէ (3)

Ի՞նչ է պատահելու չար մարդկանց (4)

Ի՞նչ է անելու Հիսուսը ապագայում հիվանդների, ծերերի և մահացածների համար (5, 6)

Ի՞նչ է անհրաժեշտ անել ապագա օրհնությունները վայելելու համար (7)

1. Եհովան երկիրը ստեղծեց, որպեսզի մարդիկ նրա վրա հավիտյան ապրեն ու իրենց կյանքից բավականություն ստանան։ Նա ցանկանում էր, որ երկիրը միշտ բնակեցված լիներ արդար, երջանիկ մարդկանցով (Սաղմոս 115։16; Եսայիա 45։18)։ Երկիրը երբեք չի ոչնչացվի. այն հավերժ կմնա (Սաղմոս 104։5; Ժողովող 1։4)։

2. Մարդուն ստեղծելուց առաջ Աստված ընտրեց երկրի ոչ ընդարձակ մի վայր ու այն վերածեց գեղեցիկ դրախտի։ Նա այդ վայրը կոչեց Եդեմի պարտեզ։ Այնտեղ նա բնակեցրեց առաջին մարդուն ու կնոջը՝ Ադամին և Եվային։ Աստծո նպատակն էր, որ նրանք որդիներ ծնեին ու ամբողջ երկիրը լցնեին բնակչությամբ։ Հետզհետե նրանք երկիրը ամբողջությամբ դրախտի պիտի վերածեին (Ծննդոց 1։28; 2։8, 15)։

3. Աստծո օրենքը գիտակցորեն խախտելով՝ Ադամն ու Եվան մեղանչեցին։ Ուստի Եհովան նրանց դուրս հանեց Եդեմի պարտեզից։ Դրախտը կորցված էր (Ծննդոց 3։1–6, 23)։ Սակայն, Եհովան երկրի առնչությամբ իր նպատակը չի մոռացել։ Նա խոստանում է, որ այն մի օր դրախտ կդառնա, որտեղ մարդիկ հավիտյան կապրեն։ Ինչպե՞ս է նա իրականացնելու իր այդ նպատակը (Սաղմոս 37։29)։

4. Նախքան երկրի դրախտ դառնալը, պետք է նրա վրայից հեռացվեն ամբարիշտները (Սաղմոս 37։38)։ Դա տեղի կունենա Արմագեդոնի՝ չարությանը վերջ դնելու Աստծո պատերազմի ժամանակ։ Այնուհետև Սատանան 1 000 տարով կբանտարկվի։ Այսպիսով, չի լինի մեկը, ով կապականի երկիրը։ Կմնա միայն Աստծո ժողովուրդը (Յայտնութիւն 16։14, 16; 20։1–3)։

5. Ապա Հիսուս Քրիստոսը կթագավորի երկրի վրա 1 000 տարի (Յայտնութիւն 20։6)։ Նա աստիճանաբար մեր մտքերից ու մարմիններից մեղքը կվերացնի։ Մարդիկ կդառնան կատարյալ, ինչպես մեղանչելուց առաջ կատարյալ էին Ադամն ու Եվան։ Այն ժամանակ այլևս հիվանդություն, ծերություն, մահ չի լինի։ Հիվանդները կառողջանան, և տարեց մարդիկ կերիտասարդանան (Յոբ 33։25; Եսայիա 33։24; Յայտնութիւն 21։3, 4)։

6. Հիսուսի Հազարամյա թագավորության ներքո հավատարիմ մարդիկ ամբողջ աշխարհը դրախտի վերածելու գործով կզբաղվեն (Ղուկաս 23։43)։ Նաև միլիոնավոր մահացածներ հարություն կառնեն երկրի վրա ապրելու համար (Գործք 24։15)։ Եթե նրանք հնազանդվեն Աստծո պահանջներին, ապա հավիտյան կապրեն երկրի վրա, եթե ոչ, ապա ընդմիշտ կոչնչացվեն (Յովհաննէս 5։28, 29; Յայտնութիւն 20։11–15)։

7. Այսպիսով երկրի առնչությամբ Աստծո սկզբնական նպատակը հաջողությամբ կպսակվի։ Դուք կցանկանայի՞ք ապագայում օգտվել այդպիսի բարիքներից։ Եթե այո, ապա պիտի շարունակեք Եհովայի մասին գիտություն ձեռք բերել և ապրել նրա պահանջներին համապատասխան։ Այդ նպատակին հասնելու համար ձեզ կօգնի Եհովայի վկաների հավաքույթներին հաճախելը տեղի Թագավորության սրահում (Եսայիա 11։9; Եբրայեցիս 10։24, 25)։

[Նկարազարդում 10–րդ էջի վրա]

Կորցրած դրախտը

[Նկարազարդում 11–րդ էջի վրա]

Արմագեդոնից հետո երկիրը դրախտի կվերածվի

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2026 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը