Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • gt գլ. 29
  • Բարի գործեր շաբաթ օրը

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Բարի գործեր շաբաթ օրը
  • Երբևէ ապրած մեծագույն մարդը
  • Նմանատիպ նյութեր
  • Թույլատրելի՞ է բարի գործեր անել շաբաթ օրը
    Հիսուսն է ճանապարհը, ճշմարտությունը և կյանքը
  • Նա սիրեց մարդկանց
    2015 Դիտարան
  • «Գնա՛, լվացվի՛ր սիլովամի ավազանում»
    2007 Դիտարան
  • «Նրա ժամանակը դեռ չէր հասել»
    2000 Դիտարան
Ավելին
Երբևէ ապրած մեծագույն մարդը
gt գլ. 29

Գլուխ 29

Բարի գործեր շաբաթ օրը

ՄԵՐ թվարկության 31 թվականն է։ Գարուն է։ Մի քանի ամիս է անցել այն դեպքից, երբ Հիսուսը Հրեաստանից Գալիլեա գնալու ճանապարհին ջրհորի մոտ զրուցեց սամարացի կնոջ հետ։

Գալիլեայում ամենուրեք մարդկանց ուսուցանելուց հետո Հիսուսը նորից գնում է Հրեաստան և սկսում այնտեղի ժողովարաններում քարոզել։ Գալիլեայում Հիսուսի կատարած ծառայության հետ համեմատած՝ Աստվածաշունչը մեզ քիչ տեղեկություններ է տալիս Հրեաստան կատարած այս այցելության, ինչպես նաև նախորդ տարվա Պասեքի տոնից հետո այստեղ անցկացրած ամիսների մասին։ Հավանաբար, Հրեաստանում նրա ծառայությունն այնքան մեծ արձագանք չի գտել, որքան Գալիլեայում։

Շուտով Հիսուսը ճանապարհ է ընկնում դեպի Հրեաստանի գլխավոր քաղաքը՝ Երուսաղեմ՝ 31 թ. Պասեքը տոնելու։ Քաղաքում՝ «Ոչխարների դռան» մոտ, մի ավազան կա, որը կոչվում է Բեթզաթա։ Այստեղ են գալիս շատ հիվանդներ, կույրեր ու կաղեր։ Նրանք հավատում են, որ կբուժվեն, եթե ավազանի ջուրը շարժվելիս նրա մեջ մտնեն։

Օրը շաբաթ է։ Հիսուսը ավազանի մոտ մի մարդու է տեսնում, որը 38 տարի է, ինչ հիվանդ է։ Իմանալով, որ այդ մարդը երկար տարիներ տառապում է իր հիվանդությամբ՝ Հիսուսը հարցնում է.

— Ուզո՞ւմ ես առողջանալ։

— Տե՛ր, ես ոչ ոքի չունեմ, որ ջուրը շարժվելիս ինձ ավազանի մեջ իջեցնի,— պատասխանում է նա,— և մինչև մոտենում եմ, մեկ ուրիշն է ինձանից առաջ իջնում։

— Վե՛ր կաց, վերցրո՛ւ պատգարակդ ու քայլի՛ր,— պատվիրում է Հիսուսը։

Մարդն անմիջապես առողջանում է, վերցնում է պատգարակը և սկսում քայլել։

Բայց երբ հրեաները տեսնում են նրան, ասում են.

— Շաբաթ է, և օրենքով չի թույլատըրվում, որ պատգարակդ տանես։

— Նա, ով առողջացրեց ինձ, ինքն ասաց՝ «վերցրո՛ւ պատգարակդ ու քայլի՛ր»,— պատասխանում է նա։

— Ո՞վ է այդ մարդը, որ քեզ ասաց՝ վերցրու այն ու քայլիր,— հարցնում են նրանք։

Հիսուսը ամբոխի պատճառով հեռացել էր այդտեղից, իսկ բուժված մարդը չգիտեր նրա անունը։ Սակայն ավելի ուշ տաճարում նա հանդիպում է Հիսուսին և իմանում է, թե ով է իրեն բուժողը։

Ապա այդ մարդը գտնում է հրեաներին և ասում, որ Հիսուսն է իրեն բուժել։ Դա լսելով՝ հրեաները գալիս են Հիսուսի մոտ։ Ինչո՞ւ։ Արդյո՞ք իմանալու համար, թե ինչի շնորհիվ է նա այդպիսի հրաշքներ անում։ Ամենևի՛ն։ Նրանք եկել են Հիսուսի մոտ, որպեսզի դատապարտեն նրան շաբաթ օրով բարի գործեր անելու համար, և նույնիսկ սկսում են հալածել նրան։ Ղուկաս 4։44; Հովհաննես 5։1–16։

▪ Հիսուսի՝ Հրեաստան կատարած վերջին այցելությունից մոտավորապես որքա՞ն ժամանակ է անցել։

▪ Ինչո՞վ է հայտնի Բեթզաթա կոչվող ավազանը։

▪ Ի՞նչ հրաշք է գործում Հիսուսը ավազանի մոտ, և ինչպե՞ս են արձագանքում հրեաները։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2026 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը