Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • my պատմ. 96
  • Հիսուսը բուժում է հիվանդներին

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Հիսուսը բուժում է հիվանդներին
  • Աստվածաշնչի պատմությունների իմ ժողովածուն
  • Նմանատիպ նյութեր
  • Հիսուսի մուտքը՝ որպես թագավոր
    Աստվածաշնչի պատմությունների իմ ժողովածուն
  • Կա աշխատելու ժամանակ և հանգստանալու ժամանակ
    2019 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
  • Պե՞տք է քրիստոնյաները շաբաթը պահեն
    Աստվածաշնչյան հարցեր ու պատասխաններ
  • Շաբաթ օրը հասկեր են պոկում
    Հիսուսն է ճանապարհը, ճշմարտությունը և կյանքը
Ավելին
Աստվածաշնչի պատմությունների իմ ժողովածուն
my պատմ. 96

Պատմություն 96

Հիսուսը բուժում է հիվանդներին

ՃԱՄՓՈՐԴԵԼՈՎ երկրով մեկ՝ Հիսուսը բուժում է հիվանդներին։ Գյուղերում ու քաղաքներում ամենուրեք խոսում են նրա կատարած հրաշքների մասին։ Ժողովուրդը Հիսուսի մոտ է բերում հաշմանդամներին, կույրերին, խուլերին և ուրիշ շատ հիվանդների, ու նա բուժում է բոլորին։

Ավելի քան երեք տարի է, ինչ Հիսուսը մկրտվել է Հովհաննեսի կողմից։ Նա տեղեկացնում է իր առաքյալներին, որ շուտով գնալու է Երուսաղեմ, որտեղ նրան սպանելու են, իսկ հետո նորից հարություն է առնելու մահացածներից։ Այժմ Հիսուսը դեռ շարունակում է բուժել հիվանդներին։

Մի Շաբաթ օր Հիսուսն ուսուցանում է ժողովրդին։ Շաբաթը հրեաների համար հանգստի օր է։ Այս նկարում պատկերված կինը ծանր հիվանդ է։ Տասնութ տարի շարունակ նա մեջքը կքած էր ման գալիս՝ չկարողանալով ուղիղ քայլել։ Հենց որ Հիսուսի ձեռքերը դիպչում են նրան, կինն իսկույն ուղղվում է։ Ա՜յ քեզ հրաշք... Նա բուժվել է։

Այս բանը խիստ զայրացնում է կրոնական առաջնորդներին։ «Վեց օր ունեք աշխատելու համար,— բղավում է ամբոխի վրա նրանցից մեկը։— Ա՛յդ օրերին եկեք բժշկվեցեք և ոչ թե՝ Շաբաթ օրը»։

Բայց Հիսուսը նրանց պատասխանում է. «Չա՛ր մարդիկ, մի՞թե ձեզանից ամեն մեկը Շաբաթ օրն իր էշը չի արձակում ու տանում ջուր խմեցնելու։ Իսկ այս կինը, որը 18 տարի շարունակ հիվանդ է եղել, արժանի չէ՞ր բուժվելու»։ Հիսուսի պատասխանը լսելով՝ նրանք ամոթահար են լինում։

Այնուհետև Հիսուսն ու իր առաքյալները ճանապարհվում են դեպի Երուսաղեմ։ Նոր էին դուրս եկել Երիքով քաղաքից, երբ երկու կույր մուրացկաններ, լսելով, որ Հիսուսն է անցնում այդտեղով, ձայն են տալիս. «Հիսո՜ւս, օգնի՛ր մեզ»։

Հիսուսն իր մոտ է կանչում կույրերին ու հարցնում. «Ի՞նչ եք ցանկանում, որ ձեզ համար անեմ»։ Նրանք էլ ասում են. «Տե՛ր, բա՛ց արա մեր աչքերը»։ Հիսուսը դիպչում է նրանց աչքերին ու նույն պահին նրանք սկսում են տեսնել։ Գիտե՞ս, թե Հիսուսն ինչու է կատարում բոլոր այս հոյակապ հրաշքները. նա սիրում է մարդկանց և ուզում է, որ նրանք հավատան իրեն։ Այսպիսով՝ մենք կարող ենք վստահ լինել, որ, երբ նա սկսի որպես Թագավոր կառավարել, երկրի վրա այլևս ոչ մեկը հիվանդ չի լինի։

Մատթէոս 15։30, 31; Ղուկաս 13։10–17; Մատթէոս 20։29–34։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2026 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը