Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • my պատմ. 75
  • Չորս պատանիներ Բաբելոնում

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Չորս պատանիներ Բաբելոնում
  • Աստվածաշնչի պատմությունների իմ ժողովածուն
  • Նմանատիպ նյութեր
  • Չորս տղաներ, որոնք հնազանդվում են Եհովային
    Սովորում եմ Աստվածաշնչից
  • Նա վճռել էր, որ «չի պղծի իրեն»
    Քաջությամբ քայլիր Աստծու հետ
  • Ուշագրավ մտքեր «Դանիէլ» գրքից
    2007 Դիտարան
  • Ի՞նչ է Աստվածաշունչն ասում Դանիելի մասին
    Աստվածաշնչյան հարցեր ու պատասխաններ
Ավելին
Աստվածաշնչի պատմությունների իմ ժողովածուն
my պատմ. 75

Պատմություն 75

Չորս պատանիներ Բաբելոնում

ՆԱԲՈՒԳՈԴՈՆՈՍՈՐ թագավորն իր հետ Բաբելոն է տանում իսրայելացի կրթված մարդկանցից լավագույններին։ Այնտեղ նա նրանց միջից ընտրում է ամենաբարետես ու խելացի երիտասարդներին։ Նկարում դու տեսնում ես նրանցից չորսին, որոնցից մեկը Դանիելն է, իսկ մնացած երեքին բաբելոնացիներն անվանում են Սեդրաք, Միսաք և Աբեդնագով։

Նաբուգոդոնոսորն ուզում է հատուկ ուսուցում տալ երիտասարդներին իր պալատում ծառայելու համար։ Երեք տարի ուսանելուց հետո նրանցից ամենախելացիներին պիտի ընտրեր որպես իր օգնականներ տարբեր խնդիրներ լուծելու համար։ Թագավորն ուզում է, որ ուսուցման ողջ ժամանակաշրջանում նրանք լինեն ուժեղ և առողջ։ Ուստի, պատվիրում է ծառաներին նրանց կերակրել այն նույն սննդարար ուտելիքներով, որից որ օգտվում են ինքն ու իր ընտանիքի անդամները։

Նայի՛ր պատանի Դանիելին։ Գիտե՞ս, թե նա ինչ է ասում Նաբուգոդոնոսորի ներքինապետ Ասփանեզին։ Նա ասում է, որ ինքը չի ցանկանում ուտել թագավորի սեղանի առատ կերակուրները։ Բայց Դանիելի խոսքերից Ասփանեզն անհանգստանում է. «Թագավորն արդեն որոշել է ձեր ուտելիքն ու խմելիքը,— ասում է նա։— Եթե նա ձեր հասակակիցների պես ձեզ առողջ չտեսնի, ինձ սպանել կտա»։

Ուստի Դանիելը գնում է այն տնտեսի մոտ, որին Ասփանեզը նշանակել է իրեն ու իր երեք ընկերներին ուտելիք մատակարարելու համար։ «Խնդրում եմ, տո՛ւր մեզ փորձնական տասը օր,— ասում է նա։— Այդ ընթացքում մեզ միայն բանջարեղենով ու խմելու ջրով ապահովիր։ Իսկ հետո մեզ համեմատիր թագավորական սեղանից օգտվող երիտասարդների հետ ու կտեսնես, թե ովքեր ավելի լավ տեսք ունեն»։

Տնտեսը տալիս է իր համաձայնությունը։ Եվ երբ տասը օրը լրանում է, Դանիելն ու իր ընկերները մյուս երիտասարդներից ավելի կայտառ են երևում։ Այդ տեսնելով՝ տնտեսը թույլ է տալիս նրանց հետագայում էլ թագավորական ուտելիքների փոխարեն բանջարեղեն ուտել։

Երեք տարի հետո բոլոր երիտասարդներին բերում են Նաբուգոդոնոսորի մոտ։ Նրանցից ամեն մեկի հետ առանձին զրուցելուց հետո թագավորը տեսնում է, որ Դանիելն ու իր ընկերները նրանց միջի ամենախելացիներն են։ Եվ այսպես՝ թագավորը նրանց պահում է պալատում իրեն օգնելու նպատակով։ Եվ ցանկացած հարցով կամ խնդրով նրանց դիմելիս՝ թագավորը տասնապատիկ ավելի լավ պատասխան է ստանում, քան կտային իր քահանաներն ու իմաստունները։

Դանիէլ 1։1–21։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2026 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը