Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • my պատմ. 54
  • Ամենաուժեղ մարդը

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Ամենաուժեղ մարդը
  • Աստվածաշնչի պատմությունների իմ ժողովածուն
  • Նմանատիպ նյութեր
  • Եհովան զորացնում է Սամսոնին
    Սովորում եմ Աստվածաշնչից
  • Սամսոնի պես՝ ապավինիր Եհովային
    2023 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
  • Եհովայի զորությամբ Սամսոնը հաղթանակ է տանում
    2005 Դիտարան
  • Թույլ վիճակում նա ուժ ու քաջություն գտավ
    Քաջությամբ քայլիր Աստծու հետ
Ավելին
Աստվածաշնչի պատմությունների իմ ժողովածուն
my պատմ. 54

Պատմություն 54

Ամենաուժեղ մարդը

ԳԻՏԵ՞Ս՝ ով է եղել երբևէ ապրած ամենաուժեղ մարդը։ Մի դատավոր, որի անունն է Սամսոն։ Եհովան է նրան տալիս այդ զորությունը։ Դեռևս Սամսոնի ծնվելուց առաջ Եհովան հայտնում է նրա մորը. «Շուտով մի զավակ կունենաս, և նա իսրայելացիներին կազատի փղշտացիների ձեռքից»։

Փղշտացիները չար մարդիկ են, որոնք ապրում են Քանանում։ Նրանք շատ զինվորներ ունեն ու իսրայելացիներին իսկապես ճնշում են։ Մի անգամ, փղշտացիների տարածքով անցնելիս, մի մեծ առյուծ մռնչալով դուրս է գալիս Սամսոնի դիմաց։ Բայց Սամսոնն առանց զենքի սպանում է նրան։ Նա սպանում է նաև հարյուրավոր չար փղշտացիների։

Հետագայում Սամսոնը սիրահարվում է Դալիլա անունով մի կնոջ։ Փղշտացիների առաջնորդները Դալիլային խոստանում են, որ իրենցից յուրաքանչյուրը նրան 1 100 կտոր արծաթ կտա, եթե նա հայտնի իրենց, թե որն է Սամսոնի ուժի գաղտնիքը։ Դալիլային միայն փողն է հետաքրքրում։ Նա Սամսոնի կամ Աստծու ժողովրդի իսկական բարեկամը չէ։ Ուստի նա սկսում է անդադար հարցուփորձ անել Սամսոնին, թե որն է նրա ուժի գաղտնիքը։

Վերջիվերջո, Դալիլային հաջողվում է դուրս կորզել այդ գաղտնիքը։ «Իմ գլխին երբեք ածելի չի դիպչել»,— ասում է Սամսոնը։— Ծնվածս օրից Աստված ինձ ընտրել է որպես առանձնահատուկ մի ծառա, որը կոչվում է ուխտավոր։ Եթե մազերս կտրվեն, իմ ուժն ինձանից կգնա»։

Դալիլային էլ հենց դա է հարկավոր. նա Սամսոնին քնեցնում է՝ գլուխն իր գոգին դրած։ Հետո մարդ է կանչում ու կտրել տալիս նրա մազերը։ Երբ Սամսոնն արթնանում է, նա արդեն կորցրած է լինում իր ուժը։ Այդ պահին ներս են մտնում փղշտացիներն ու ձերբակալում նրան։ Նրանք հանում են Սամսոնի աչքերը ու ստրկացնում։

Մի օր փղշտացիներն իրենց Դագոն աստծուն երկրպագելու նպատակով մեծ խնջույք են կազմակերպում և Սամսոնին հանում են բանտից, որպեսզի զվարճանան նրանով։ Սամսոնի մազերն այդ ընթացքում արդեն բավականին աճել են։ Նա իր ձեռքը բռնած տղային ասում է. «Թույլ տուր ինձ շոշափել այս շենքը պահող սյուները»։ Որպեսզի կրկին ուժ ստանա, Սամսոնը աղոթում է Եհովային ու ձեռքերը գցում սյուներին։ Նա բացականչում է. «Թո՛ղ որ ես էլ մեռնեմ փղշտացիների հետ»։ Խնջույքին ներկա են մոտ 3 000 փղշտացիներ, ու երբ Սամսոնը կռթնում է սյուներին, շենքը փուլ է գալիս, և այդտեղ ներկա գտնվող բոլոր չար մարդիկ մեռնում են։

Դատաւորաց 13–16 գլուխներ։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2026 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը