Ներածություն
Մարդիկ հազվադեպ են հարգանք դրսևորում մյուսների հանդեպ, ուստի երբ ինչ-որ մեկը այն դրսևորում է, դա զարմացնում է։
Օրինակ՝ շատերը ընդհանուր առմամբ հարգանք չեն դրսևորում ծնողների, մեծահասակների, ինչպես նաև ոստիկանների, գործատերերի և ուսուցիչների հանդեպ։ Բացի այդ՝ սոցիալական ցանցերում մարդիկ ավելի ու ավելի շատ են անհարգալից մեկնաբանություններ անում։ Ըստ մի ամսագրի հոդվածի՝ անհարգալից վարքը «համատարած է դառնում» (Harvard Business Review)։ Այնտեղ նաև նշվում է, որ շատերն են դա նկատում։