Ներածություն
Ցանկացած մարդու կյանքում էլ դժբախտություններ պատահում են. ոչ ոք ապահովագրված չէ հիվանդություններից, պատահարներից, բնական աղետներից կամ էլ բռնության ենթարկվելուց։
Մարդիկ ուզում են հասկանալ, թե ինչու են նման բաներ պատահում։
Ոմանք ասում են, թե մարդու ճակատին ինչ գրված է, այն էլ կատարվում է, և որ նա գրեթե անզոր է ճակատագրի դեմ։
Ուրիշներն էլ հավատում են կարմայի գոյությանը։ Նրանք ասում են, թե մարդը տառապում է ներկայիս կամ նախորդ կյանքում իր կատարած վատ արարքների պատճառով։
Դժբախտությունները ավելի շուտ հարցեր են ծնում, քան պատասխաններ։