Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • g17 № 2 էջ 12–13
  • Այցելություն Իսպանիա

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Այցելություն Իսպանիա
  • 2017 Արթնացե՛ք
2017 Արթնացե՛ք
g17 № 2 էջ 12–13
Տոլեդո քաղաքը զբոսաշրջության հայտնի կենտրոն է Իսպանիայում

Տոլեդոն վառ կերպով արտացոլում է Իսպանիայի պատմական և մշակութային կոլորիտը։ 1986 թ.-ին այս քաղաքն ընդգրկվեց Համաշխարհային ժառանգության ցուցակում։ Այն զբոսաշրջության հայտնի կենտրոն է

ԱԶԳԵՐ ՈՒ ԵՐԿՐՆԵՐ

Այցելություն Իսպանիա

Քարտեզ, որի վրա ընդգծված է Իսպանիայի տարածքը

ԻՍՊԱՆԻԱՆ հարուստ բնաշխարհ ունեցող բազմազգ երկիր է։ Իսպանիայի տարածքի մեծ մասը ծածկված է ցորենի դաշտերով, խաղողի և ձիթապտղի այգիներով։ Այս երկիրը Աֆրիկա մայրցամաքից բաժանված է Ջիբրալթարի նեղուցով, որի լայնությունը ընդամենը 14 կիլոմետր է (9 մղոն)։

Իսպանիայում՝ Եվրոպայի այս հարավարևմտյան անկյունում, բնակություն են հաստատել տարբեր ազգերի մարդիկ, որոնցից են փյունիկեցիները, հույները և կարթագենցիները։ Երբ մ. թ. ա. երրորդ դարում հռոմեացիները նվաճեցին այդ տարածքը, այն կոչեցին Հիսպանիա։ Որոշ ժամանակ անց այդ տարածքը գրավեցին վեստգոթերը, իսկ հետո մավրերը, և այս ազգերը մեծ ազդեցություն թողեցին Իսպանիայի մշակույթի վրա։

Վերջին մեկ տարում Իսպանիա է այցելել ավելի քան 68 միլիոն մարդ։ Ոմանք գալիս են պայծառ արևի, ոսկե լողափերի, իսկ ոմանք էլ երկրի գեղարվեստական, պատմական և ճարտարապետական արժեքներով հիանալու համար։ Շատերին էլ գրավում են իսպանական ուտեստները։ Նրանց առօրյա սնունդը ներառում է ծովամթերք, խոզապուխտ, տարբեր խիտ ապուրներ և ձիթապտղի յուղով եփված կամ դրանով համեմված բանջարեղեն։ Իսկ իսպանական օմլետները, պաեյան և տապասը հայտնի են ողջ աշխարհում։

Մարիսկադա՝ ծովամթերքներից պատրաստված ավանդական կերակուր

Մարիսկադան տարբեր ծովամթերքներից պատրաստված ավանդական կերակուր է

Երկու իսպանուհիներ պարում են ֆլամենկո

Ֆլամենկո պար

Իսպանացիները ջերմ և ընկերասեր մարդիկ են։ Նրանց մեծ մասը կաթոլիկ է, բայց քչերն են հաճախում պատարագներին։ Վերջին տարիներին Աֆրիկայից, Ասիայից ու Լատինական Ամերիկայից շատ մարդիկ են ներգաղթել Իսպանիա։ Նրանցից շատերը սիրում են զրուցել իրենց կրոնական հավատալիքների և սովորույթների մասին։ Եհովայի վկաները նրանցից շատերին են օգնել իմանալու, թե ինչ է սովորեցնում Աստվածաշունչը մի շարք կարևոր հարցերի վերաբերյալ։

2015 թ. ընթացքում ավելի քան 10 500 Վկաներ որպես կամավորներ մասնակցել են իրենց հանդիպումների համար նախատեսված 70 շինությունների վերանորոգման ու շինարարության աշխատանքներին։ Այդ շինությունները կոչվում են Թագավորության սրահներ։ Որոշ քաղաքներում տեղի իշխանությունները այդ շինարարական նախագծերից մի քանիսի իրականացման համար անվճար հողատարածք են տրամադրել։ Եհովայի վկաները իրենց հանդիպումները անց են կացնում ոչ միայն իսպաներենով, այլև ավելի քան 30 ուրիշ լեզուներով, որպեսզի կարողանան հոգևոր օգնություն ցույց տալ նաև ներգաղթյալներին։ 2016 թ.-ին ավելի քան 186 000 մարդ է ներկա եղել Եհովայի վկաների հատուկ հանդիպմանը, որի ժամանակ նշվում է Հիսուս Քրիստոսի մահը։

ԳԻՏԵԻ՞Ք ԱՐԴՅՈՔ

Իսպանիայում ավել շատ ձիթապտղի յուղ է արտադրվում, քան աշխարհի ցանկացած այլ երկրում։

Կանարյան կղզիներում գտնվող Տեյդե լեռը, որի բարձրությունը 3 718 մետր է (12 198 ֆուտ), Իսպանիայի ամենաբարձր լեռն է։ Օվկիանոսի հատակից հաշված՝ այն երրորդ ամենաբարձր հրաբուխն է աշխարհում։

  • ՀԻՄՆԱԿԱՆ ԼԵԶՈՒՆԵՐԸ՝ ԻՍՊԱՆԵՐԵՆ, ԲԱՍԿԵՐԵՆ, ԿԱՏԱԼԱՆԵՐԵՆ, ԳԱԼԻՍԵՐԵՆ ԵՎ ՎԱԼԵՆՍԵՐԵՆ

  • ԲՆԱԿՉՈՒԹՅՈՒՆԸ՝ 46 439 000

  • ՄԱՅՐԱՔԱՂԱՔԸ՝ ՄԱԴՐԻԴ

  • ԿԼԻՄԱՆ՝ ՓՈՓՈԽԱԿԱՆ Է, ԼԻՆՈՒՄ ԵՆ ՇԱՏ ՇՈԳ ԱՄԱՌՆԵՐ ԵՎ ՑՈՒՐՏ ՁՄԵՌՆԵՐ

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2026 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը