Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • g16 № 1 էջ 12–13
  • Այցելություն Լիխտենշտայն

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Այցելություն Լիխտենշտայն
  • 2016 Արթնացե՛ք
2016 Արթնացե՛ք
g16 № 1 էջ 12–13
Ծածկով կամուրջ Լիխտենշտայնում

ԱԶԳԵՐ ՈՒ ԵՐԿՐՆԵՐ

Այցելություն Լիխտենշտայն

Քարտեզի վրա Լիխտենշտայնն է սահմանակից Շվեյցարիայի և Ավստրիայի հետ

ԼԻԽՏԵՆՇՏԱՅՆԸ աշխարհի ամենափոքր երկրներից մեկն է, որը գտնվում է Ալպերում՝ Շվեյցարիայի և Ավստրիայի միջև։ Դարերի ընթացքում այստեղ ապրել են կելտերը, ռետերը, հռոմեացիները և ալեմանները։ Այսօր Լիխտենշտայնի բնակչության երկու երրորդը ալեմանների սերունդներն են, որոնք բնակություն են հաստատել այստեղ դեռևս 1500 տարի առաջ։

Պաշտոնական լեզուն գերմաներենն է, թեև տարբեր գյուղերում խոսում են տեղի բարբառներով։ Լիխտենշտայնի առանձնահատուկ ուտեստներն են տյուրկա-ռեբելը՝ եգիպտացորենից պատրաստված դելիկատեսը, և էյսկնոպֆլեն՝ պանրով մակարոնե ուտեստը։

Լիխտենշտայնի երկու առանձնահատուկ ուտեստները

Էյսկնոպֆլե

Լիխտենշտայնում մի կին և մի աղջիկ իրենց գունագեղ ազգային հագուստով

Գունավառ տարազ

Այս երկիրը այցելուների առաջ բացում է ձյունածածկ լեռների, կանաչ դաշտերի, խաղողի այգիների տեսարաններ և հիացնում իր բազմազան բուսականությամբ։ Օրինակ՝ ալպյան այս գողտրիկ անկյունում կարելի է գտնել վայրի խոլորձի մոտ 50 տեսակներ։ Լիխտենշտայնում կան նաև թանգարաններ, թատրոններ և գինու գործարաններ։ Ուստի թե՛ ամռանը, թե՛ ձմռանը այստեղ միշտ զբոսաշրջիկներ են լինում։

Եհովայի վկաները Լիխտենշտայնում իրենց գործունեությունը ծավալել են դեռևս 1920-ականներից։ Այսօր այստեղ կան մոտ 90 Վկաներ, ովքեր աստվածաշնչյան լուրը հայտնում են և՛ տեղացիներին, և՛ հյուրերին։

«Ի՞նչ է սովորեցնում Աստվածաշունչը իրականում» գիրքը Եհովայի վկաները հրատարակել են նաև գերմաներեն՝ Լիխտենշտայնի պաշտոնական լեզվով։ Այն մատչելի է օնլայն՝ www.jw.org կայքում։

ՀԱԿԻՐՃ ՏՎՅԱԼՆԵՐ

  • Բնակչություն՝ 37000

  • Մայրաքաղաքը՝ Վադուց

  • Պաշտոնական լեզուն՝ գերմաներեն

  • Կրոնը՝ մեծ մասամբ կաթոլիկ

ՍՏՈՒԳԻՐ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԴ

Նշված տեղեկություններից ո՞րն է ճիշտ Լիխտենշտայնի առնչությամբ։

  1. Ա. Աշխարհի երկու երկրներից մեկն է, որի սահմանակից բոլոր երկրները ծովային ելք չունեն։

  2. Բ. Կան ավելի քան 50 տեսակի կաթնասուններ։

  3. Գ. Աճում են մոտ 1600 տեսակի բույսեր։

  4. Դ. Երկիր, որը չունի բանակ։

Պատասխան՝ բոլոր չորսն էլ ճիշտ են

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2026 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը