Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • g 1/15 էջ 6
  • Պատասխան, որն արժե իմանալ

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Պատասխան, որն արժե իմանալ
  • 2015 Արթնացե՛ք
  • Նմանատիպ նյութեր
  • Ինչպե՞ս է կյանքն առաջացել
    Այլ նյութեր
  • Եհովայի վկաները հավատո՞ւմ են կրեացիոնիզմին
    Հաճախ տրվող հարցեր Եհովայի վկաների մասին
  • Ինչպե՞ս է առաջացել կյանքը
    2015 Արթնացե՛ք
  • Ի՞նչ է ասում Աստվածաշունչը
    2021 Արթնացե՛ք
Ավելին
2015 Արթնացե՛ք
g 1/15 էջ 6
Բացված Աստվածաշունչ

ԳԼԽԱՎՈՐ ԹԵՄԱ | ԻՆՉՊԵ՞Ս Է ԱՌԱՋԱՑԵԼ ԿՅԱՆՔԸ

Պատասխան, որն արժե իմանալ

ՇԱՏԵՐԸ, քննելով եղած փաստերը, եկել են այն եզրակացության, որ կյանքն առաջացել է գերագույն բանականության շնորհիվ։ Նկատի առնենք փիլիսոփայության պրոֆեսոր Անտոնի Ֆլուի օրինակը, որը մի ժամանակ աթեիզմի ակտիվ կողմնակից էր։ Բայց երբ նա գիտելիքներ ձեռք բերեց կյանքի ապշեցուցիչ բարդության և տիեզերքում գործող ֆիզիկական օրենքների մասին, փոխեց իր տեսակետը։ Մեջբերելով հնում ապրած փիլիսոփաների խոսքերը, նա գրեց. «Մենք պետք է ընդունենք ցանկացած եզրահանգում, որին մատնացույց են անում փաստերը՝ ինչպիսին էլ որ լինի այդ եզրահանգումը»։ Պրոֆեսոր Ֆլուն եկավ այն եզրահանգման, որ գոյություն ունի Արարիչ, քանի որ փաստերը հենց դա են ցույց տալիս։

Ջերարդը, որի մասին նշվեց այս հոդվածաշարի սկզբում, նույնպես եկավ նման եզրակացության։ Նա միջատաբանության պրոֆեսոր է, բայց այսպիսի խոսքեր ասաց. «Չկա ոչ մի փաստ, որ կյանքն առաջացել է պատահականորեն՝ անկենդան մատերիայից։ Տեսնելով կենդանի օրգանիզմների բարդությունն ու կազմակերպվածությունը՝ ես եկա այն համոզման, որ գոյություն ունի Մեկը, ով կազմակերպել և նախագծել է այդ ամենը»։

Ինչպես որ մենք կարողանում ենք շատ բան իմանալ արվեստագետի մասին՝ նայելով նրա ստեղծագործություններին, այդպես էլ Ջերարդը սկսեց ճանաչել Արարչի հատկությունները՝ ուսումնասիրելով շրջապատող աշխարհը։ Նա նաև ժամանակ հատկացրեց, որպեսզի ուսումնասիրի Աստվածաշունչը, որը համարվում է Աստծու կողմից ներշնչված գիրք (2 Տիմոթեոս 3։16)։ Այնտեղ նա գտավ մարդկության անցյալին վերաբերող տարբեր հարցերի գոհացուցիչ պատասխաններ, ինչպես նաև գործնական խորհուրդներ այն մասին, թե ինչպես կարելի է լուծել ներկայիս խնդիրները։ Այդպիսով նա հասկացավ, որ Աստվածաշունչն իսկապես ներշնչված է գերագույն բանականության տեր անձնավորության կողմից։

Ջերարդը համոզվեց, որ Աստվածաշնչի պատասխաններն իսկապես ուշադրության են արժանի։ Դուք նույնպես կարող եք համոզվել դրանում, եթե ուսումնասիրեք այս Գիրքը։

Գիտեի՞ք արդյոք

ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉԸ ՉԻ ՀԱԿԱՍՈՒՄ ԳԻՏՈՒԹՅԱՆԸ։ Աստվածաշունչը հորդորում է մարդկանց ուսումնասիրել շրջապատող աշխարհը (Եսայիա 40։26)։ Թեև այն գիտական ձեռնարկ չէ, սակայն ներդաշնակ է գիտական փաստերին։ Օրինակ՝ Աստվածաշունչը թիկունք չի կանգնում կրեացիոնիզմին և չի ասում, թե երկիրը ստեղծվել է բառացի 24-ժամյա վեց օրերի ընթացքում։ Իրականում, «Ծննդոց» գրքում գործածված «օր» բառը վերաբերում է ավելի մեծ ժամանակահատվածիa։

a Ավելի շատ տեղեկություններ կարող եք գտնել «Ինչպե՞ս է կյանքն առաջացել» գրքույկում։ Հրատարակվել է Եհովայի վկաների կողմից։ Առկա է www.jw.org./hy-armn վեբ կայքում։

Աստվածաշունչը սովորեցնում է, որ...

ԿՅԱՆՔՆ ԱՌԱՋԱՆՈՒՄ Է ԱՐԴԵՆ ԻՍԿ ԳՈՅՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԿՅԱՆՔԻՑ։ «Կյանքի աղբյուրը [Աստծու] մոտ է» (Սաղմոս 36։9)։

ԱՍՏՎԱԾ ՍՏԵՂԾԵՑ ԲՈՒՅՍԵՐՆ ՈՒ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԸ՝ «ԸՍՏ ԻՐԵՆՑ ՏԵՍԱԿԻ» (Ծննդոց 1։11, 12, 21, 24, 25)։ Աստվածաշնչում «տեսակ» բառը կիրառվում է լայն իմաստով։ Դա նշանակում է, որ յուրաքանչյուր տեսակի մեջ կարող են լինել տարատեսակներ։

ԱՍՏՎԱԾ ՄԱՐԴԿԱՆՑ ՍՏԵՂԾԵԼ Է ԻՐ ՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱՐՏԱՑՈԼԵԼՈՒ ՈՒՆԱԿՈՒԹՅԱՄԲ։ Այդ հատկություններից են՝ սերը, բարությունը և արդարությունը։ Ծննդոց 1։26-ում նշվում է. «Աստված ասաց. «Եկ մեր պատկերով և մեր նմանությամբ մարդ ստեղծենք»»։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2026 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը