Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • g 11/14 էջ 16
  • Լուռ և ազդեցիկ վկա

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Լուռ և ազդեցիկ վկա
  • 2014 Արթնացե՛ք
  • Նմանատիպ նյութեր
  • Պատերազմներ
    2017 Արթնացե՛ք
  • Հույս
    2018 Արթնացե՛ք
  • Ռասայական խտրականություն
    2014 Արթնացե՛ք
  • Խոստումներ, որ կիրականանան
    2018 Դիտարան (հանրային թողարկում)
2014 Արթնացե՛ք
g 11/14 էջ 16
Հիրոսիմայի խաղաղության հուշարձան՝ Ատոմային տուն

Լուռ և ազդեցիկ վկա

ՃԱՊՈՆԻԱՅԻ Հիրոսիմա քաղաքում՝ Մոտոյասու գետի արևելյան ափին, 1945թ.-ից ի վեր կանգնած է կիսավեր մի շենք։ Թեև անցել է գրեթե 70 տարի, բայց այդ շինությունը այդպես էլ չի վերակառուցվել։ Ինչո՞ւ։

Երկաթբետոնե կոնստրուկցիայով կառուցված այդ եռահարկ աղյուսե շենքի շինարարությունն ավարտվել էր 1915 թվականին։ Այն ծառայում էր որպես արդյունաբերական ցուցահանդեսների սրահ։ Սակայն 1945-ի օգոստոսի 6-ին՝ առավոտյան ժամը 8։15-ին, սարսափելի մի բան տեղի ունեցավ։ Քաղաքի վրա գցվեց առաջին ատոմային ռումբը, որը պայթեց մոտ 550 մետր բարձրության վրա՝ ցուցահանդեսների սրահի գրեթե վերևում։ Շենքում գտնվող բոլոր մարդիկ անմիջապես մահացան։ Կանգուն մնաց միայն կառույցի հիմնամասը։

Ինչպես նշվում է ՅՈՒՆԵՍԿՈ-իa մի հոդվածում, կիսավեր այդ շինությունը «մարդու կողմից երբևէ ստեղծված ամենակործանարար ուժի վառ և ազդեցիկ խորհրդանիշն է»։ 1996-ին այս շինությունը ընդգրկվեց ՅՈՒՆԵՍԿՈ-ի համաշխարհային ժառանգության ցուցակում՝ որպես Հիրոսիմայի խաղաղության հուշարձան։

Ցավոք, այդպիսի ողբերգական հուշարձանները չեն դադարեցրել պատերազմները, որոնց պատճառը շատ հաճախ ագահությունն է, ազգայնամոլությունը, ինչպես նաև ռասայական, կրոնական և ազգային թշնամանքը։ Մի՞թե սա նշանակում է, որ պատերազմները երբեք վերջ չեն գտնելու։

Ինչպես ասվում է Աստվածաշնչում, Աստված «դադարեցնելու է պատերազմները մինչև երկրի ծայրերը. փշրելու է աղեղը և կոտրատելու է նիզակը, կառքերը այրելու է կրակով» (Սաղմոս 46։9)։ Ավելին, Աստված ոչնչացնելու է մարդկային կառավարությունները և հաստատելու է համաշխարհային մի կառավարություն։ Այդ կառավարությունը Աստծու Թագավորությունն է, որի ղեկավարը լինելու է Հիսուս Քրիստոսը՝ «թագավորների Թագավորը» (Հայտնություն 11։15; 19։16)։

Երբ Աստծու Թագավորությունը սկսի իշխել, պատերազմների դառնության մասին վկայող հուշարձանների կարիք այլևս չի լինի։ «Նախկին բաները», այսինքն՝ ներկայիս ցավն ու տառապանքը, «չեն հիշվի և ոչ էլ սրտում կմնան», ինչպես ասվում է Եսայիա 65։17-ում։

a Միավորված ազգերի կրթության, գիտության և մշակույթի կազմակերպություն։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2026 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը