Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • g 7/14 էջ 10–11
  • Այցելություն Իռլանդիա

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Այցելություն Իռլանդիա
  • 2014 Արթնացե՛ք
2014 Արթնացե՛ք
g 7/14 էջ 10–11
Իռլանդիայի ծովափ

ԱԶԳԵՐ ՈՒ ԵՐԿՐՆԵՐ

Այցելություն Իռլանդիա

Իռլանդիայի Հանրապետության և Հյուսիսային Իռլանդիայի քարտեզը

«ԶՄՐՈՒԽՏԵ ԿՂԶԻՆ» ընդգրկում է երկու երկիր։ Կղզու տարածքի մեծ մասը զբաղեցնում է Իռլանդիայի Հանրապետությունը, իսկ փոքր մասը՝ Հյուսիսային Իռլանդիան, որը Միացյալ Թագավորության մի մասն է։

«Հսկաների ճանապարհը»

«Հսկաների ճանապարհ»

Իռլանդիան կոչվում է «զմրուխտե կղզի», քանի որ այն ծածկված է վառ կանաչ, փարթամ բուսականությամբ, ինչը առատ անձրևների արդյունք է։ Գեղատեսիլ լճերն ու գետերը, առափնյա սարահարթերն ու բլուրները ավելի են գեղեցկացնում կղզին։

Ծղոտե տանիքով տնակ

Ծղոտե տանիքով տնակ

Իռլանդիայի ժողովուրդը բազում դժվարություններ է տեսել։ Օրինակ՝ որոշ հաշվարկների համաձայն՝ 1845–1851թթ.-ին մոտ մեկ միլիոն մարդ է մահացել սովից ու հիվանդությունից. այդ ժամանակ բույսերի վարակի պատճառով ոչնչացել էր կարտոֆիլի ողջ բերքը։ Ծայրահեղ աղքատությունից խուսափելու համար շատերը արտագաղթել էին տարբեր երկրներ, օրինակ՝ Ավստրալիա, Մեծ Բրիտանիա, Կանադա և Միացյալ Նահանգներ։ Ներկայիս տվյալներով՝ մոտ 35 միլիոն ամերիկացիներ իռլանդական ծագում ունեն։

Իռլանդացիները հայտնի են իրենց ջերմությամբ և հյուրասիրությամբ։ Նրանց սիրած ժամանցի ձևերից են ձիավարությունը և թիմային սպորտաձևերը, ինչպիսիք են կրիկետը, ռեգբին, ֆուտբոլը և գելսական ֆուտբոլը (որը նման է սովորական ֆուտբոլին)։ Կանայք հատկապես սիրում են խաղալ «կամոգի» կոչվող թիմային խաղը, որը նման է խոտի հոկեյին։

Իռլանդացիները նաև զրուցասեր և երաժշտասեր մարդիկ են։ Իռլանդական ստեպը (դոփապար) հայտնի է ողջ աշխարհում։ Այդ պարը պարում են ձիգ կեցվածքով և ոտքերով արագ ու համաչափ շարժումներ են անում։

Իռլանդական նվագախումբ

Իռլանդական նվագախումբ

Իռլանդիայում Եհովայի վկաների գործունեությունը ավելի քան հարյուր տարվա պատմություն ունի։ Ներկայումս այնտեղ կան ավելի քան 6000 եռանդուն Վկաներ, որոնք Աստվածաշունչ են ուսումնասիրում մարդկանց հետ։

1. կելտական տավիղ; 2. իռլանդական պարկապզուկ; 3. ջութակ; 4. ակորդեոն; 5. մետաղյա սրինգ; 6. բոդհրան (թմբուկ)

Վերևում (ձախից աջ) պատկերված են Իռլանդիայում տարածված որոշ երաժշտական գործիքներ՝ կելտական տավիղ, իռլանդական պարկապզուկ, ջութակ, ակորդեոն, մետաղյա սրինգ և բոդհրան (իռլանդական թմբուկ)։

ԳԻՏԵԻ՞Ք ԱՐԴՅՈՔ։

Հյուսիսային Իռլանդիայի հյուսիսային ափին գտնվում է «Հսկաների ճանապարհը»։ Այն կազմված է հազարավոր բազալտե սյուներից, որոնք առաջացել են հնում տեղի ունեցած հրաբխային ժայթքման արդյունքում, երբ լավան հասնելով ծովին՝ քարացել է։

ԸՆԴՀԱՆՈՒՐ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

  • Բնակչությունը՝ Իռլանդիայի Հանրապետությունում՝ մոտ 4,5 միլիոն, իսկ Հյուսիսային Իռլանդիայում՝ մոտ 1,8 միլիոն

  • Մայրաքաղաքները՝ Դուբլին (Իռլանդիայի Հանրապետություն), Բելֆաստ (Հյուսիսային Իռլանդիա)

  • Լեզուները՝ իռլանդերեն և անգլերեն

  • Կլիման՝ բարեխառն՝ հաճախակի անձրևներով

  • Հիմնական կրոնները՝ Իռլանդիայի Հանրապետությունում բնակիչների մեծ մասը կաթոլիկ է, իսկ Հյուսիսային Իռլանդիայում՝ բողոքական և կաթոլիկ

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2026 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը