Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • g 10/13 էջ 16
  • Ծղրիդի զարմանալի լսողությունը

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Ծղրիդի զարմանալի լսողությունը
  • 2013 Արթնացե՛ք
  • Նմանատիպ նյութեր
  • Բովանդակություն
    2013 Արթնացե՛ք
  • Մեղրամոմի մեծ հրաթիթեռի սուր լսողությունը
    2015 Արթնացե՛ք
2013 Արթնացե՛ք
g 10/13 էջ 16

ԱՐԴՅՈՔ ՊԱՏԱՀԱԿԱՆՈՒԹՅՈ՞ՒՆ Է

Ծղրիդի զարմանալի լսողությունը

ՀԱՐԱՎԱՄԵՐԻԿՅԱՆ ծղրիդի (Copiphora gorgonensis) ականջները մեկ միլիմետրից էլ փոքր են, սակայն դրանք գործում են մարդու ականջի պես։ Այս միջատը կարողանում է մեծ հեռավորությունից զանազանել տարբեր հաճախությունների ձայնային ալիքները։ Օրինակ՝ նա այլ ծղրիդների ձայները տարբերում է որսի դուրս եկած չղջիկի ուլտրաձայնից։

ԾՂՐԻԴԻ ԱԿԱՆՋԸ

Նկատի առնենք հետևյալը։ Ծղրիդի ականջները գտնվում են նրա առջևի երկու ոտքերի վրա։ Մարդու ականջների պես՝ նրա ականջները կլանում են ձայնային ալիքները, փոխակերպում դրանք և վերլուծում տատանումների հաճախությունը։ Գիտնականները այս միջատի ականջում մի յուրօրինակ օրգան են հայտնաբերել՝ հեղուկով լցված խոռոչ, որը նման է երկարավուն փուչիկի։ Այս օրգանը, որը նրանք անվանում են լսողական բշտիկ, կատարում է նույն ֆունկցիան, ինչ որ կաթնասունների ականջի խխունջը, բայց այն անհամեմատ ավելի փոքր է։ Հենց այս բշտիկի շնորհիվ է, որ ծղրիդը զարմանալի լսողություն ունի։

Մեծ Բրիտանիայում գտնվող Բրիստոլի համալսարանի կենսաբանական գիտությունների դպրոցի պրոֆեսոր Դենիել Ռոբերտը այն կարծիքին է, որ այս հայտնագործությունը կօգնի ինժեներներին «ստեղծելու ավելի փոքր և ավելի որակյալ լսողական ապարատներ»։ Գիտնականները վստահ են, որ հետագայում կկարողանան ստեղծել նաև ուլտրաձայնային նոր տեխնոլոգիաներ, այդ թվում տոմոգրաֆիկ սարքավորումներ։

Ի՞նչ ես կարծում։ Ծղրիդի զարմանալի լսողությունը էվոլյուցիայի՞ արդյունք է, թե՞ այն ծրագրված է եղել։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2026 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը