Արդյոք պատահականությո՞ւն է
Նա երբեք չի կորցնում իր լինզաները
● Տրիտոնը երկկենցաղ մողեսանման կենդանի է և աչքի է ընկնում մի հրաշալի առանձնահատկությամբ. նրա մարմնի մասերը, օրինակ՝ օրգանները, հյուսվածքները, վերջույթները և պոչը կարող են վերականգնվել։ Սակայն արդյոք այդ վերականգնված մասերը չե՞ն տարբերվում օրիգինալից։ Եթե խոսքը վերաբերում է տրիտոնի աչքի ոսպնյակին, ապա մասնագետները միանշանակ ասում են՝ ոչ։
Նկատի առնենք հետևյալը։ Տրիտոնի աչքի ոսպնյակը վերականգնվում է՝ ծիածանաթաղանթի բջիջները փոխակերպելով ոսպնյակի բջիջների։ Այս պրոցեսի մասին ավելի շատ բան իմանալու համար կենսաբանները 16 տարի ուսումնասիրել են մի խումբ ճապոնական տրիտոնների։ Նրանք 18 անգամ հեռացրել են յուրաքանչյուր տրիտոնի ոսպնյակը և ամեն անգամ, ինչպեսև ակնկալվում էր, նոր ոսպնյակ է ձևավորվել։
Ուսումնասիրության վերջում տրիտոնները արդեն 30 տարեկան էին, ինչը հինգ տարով գերազանցում է նրանց կյանքի տևողությունը։ Այդուհանդերձ, ոսպնյակը վերականգնվում էր այնքան արագ, որքան երիտասարդ տարիքում։ Դեռ ավելին, Դեյթոնի համալսարանի (Օհայո, ԱՄՆ) տեղեկության համաձայն՝ վերականգնված ոսպնյակը «լրիվ նույնն էր, ինչ հասուն տրիտոնից հեռացված ոսպնյակը, որը երբևէ վերականգնողական պրոցես չէր անցել»։ Կենսաբան Պանայոտիս Ցոնիսը, որը տրիտոնների ուսումնասիրությամբ զբաղվող խմբի անդամ է, խոստովանում է. «Նույնիսկ ես փոքր ինչ զարմացած եմ»։ Ինչպես նա է ասում, նոր ոսպնյակը «կատարյալ» է։
Գիտնականները հույս ունեն, որ տրիտոնի մարմնի վնասված մասերի վերականգնվելու առանձնահատկությունը կօգնի իրենց հասկանալու, թե ինչպես է հնարավոր վերականգնել մարդկանց վնասված հյուսվածքները։ Ցոնիսը նշում է. «Տրիտոնը հրաշալի միջոց է վերականգնողական ֆունկցիայի բանալին գտնելու համար, հատկապես մեծահասակ մարդկանց պարագայում»։
Ի՞նչ ես կարծում։ Արդյոք տրիտոնի ոսպնյակի վերականգնվելու առանձնահատկությունը էվոլյուցիայի՞ արդյունք է, թե՞ այն ծրագրված է եղել։
[սխեմա 25-րդ էջի վրա]
(Ամբողջական տեքստի համար տե՛ս հրատարակությունը)
Նոր ոսպնյակը ոչնչով չի տարբերվում օրիգինալից
[նկարներ/թույլտվությամբ 25-րդ էջի վրա]
Top photo: © Vibe Images/Alamy; middle photo: © Juniors Bildarchiv/Alamy