Ինչպե՞ս եք պատկերացնում Հիսուսին
Ինչպե՞ս եք պատկերացնում Հիսուսին։ Ինչպես նորածին մանկա՞ն, ինչպես մեռնող մարդու՞, թե՞ ինչպես հզոր Թագավորի։
Աստվածաշնչում նշվում է, որ Հիսուսը հզոր Թագավոր է։ Բայց ի՞նչ է նշանակում սա ձեզ համար։
Շատերն են հավատում, որ Հիսուսը մահացել է իրենց համար։ Սակայն ինչպե՞ս կարող է մեկի մահը, որ տեղի է ունեցել գրեթե 2000 տարի առաջ, այսօր կյանք նշանակել մեզ համար։
Ձեզ սրտանց հրավիրում ենք ստանալու Աստվածաշնչի վրա հիմնված այս հարցերի պատասխանները ապրիլի 5-ին՝ հինգշաբթի՝ արևամուտից հետո։ Այդ օրը Եհովայի վկաները կհավաքվեն նշելու Հիսուսի մահը։
Խնդրում ենք, ձեր հարևանությամբ ապրող Եհովայի վկաներից ճշտեք հանդիպման կոնկրետ ժամը և վայրը։