Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • g 3/12 էջ 29
  • Հայաստանի ոսկի միրգը

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Հայաստանի ոսկի միրգը
  • 2012 Արթնացե՛ք
  • Նմանատիպ նյութեր
  • Մասնաճյուղերի նվիրում
    2017 Եհովայի վկաների տարեգիրք
  • Եվրոպական դատարանը պաշտպանում է համոզմունքի հիմնավորմամբ զինծառայությունից հրաժարվելու իրավունքը
    2012 Դիտարան
  • Բովանդակություն
    2012 Արթնացե՛ք
2012 Արթնացե՛ք
g 3/12 էջ 29

Հայաստանի ոսկի միրգը

● Հազարավոր տարիներ Ասիայում և Եվրոպայում մարդիկ ծիրան են աճեցրել։ Քանի որ եվրոպացիները կարծում էին, որ ծիրանի հայրենիքը Հայաստանն է, սկսեցին այն կոչել հայկական խնձոր։

Այսօր Հայաստանում մոտ 50 տեսակի ծիրան կա։ Դրանք կարելի է ճաշակել՝ սկսած հունիսի կեսերից մինչև ուշ օգոստոս։ Հրաբխային հողը և արևառատ եղանակը հասունացնում են ծիրանը՝ յուրահատուկ քաղցրություն հաղորդելով նրան, և այդ պատճառով շատերը այն աշխարհի ամենահամեղ ծիրաններից են համարում։

Ընդհանուր առմամբ ծիրանի տեսակները սալորի չափ են և լինում են բաց ոսկեգույնից մուգ նարնջագույն երանգների։ Դրանք ունեն թավշյա կեղև, մսալի են, սակայն ոչ շատ հյութալի և լինում են թե՛ քաղցր, թե՛ թթու։ Ոմանք ծիրանի համը նմանեցնում են դեղձի և սալորի համերին։

Հողագործները աճեցրել են նաև «սև» ծիրան, բայց դա իսկական ծիրան չէ։ Դա ծիրանի և սալորի պատվաստում է։ Այն մուգ մանուշակագույն, գրեթե սև թավշյա կեղև ունի, իսկ ներսից դեղին է։

Ծիրանենիները ծաղկում են այն ժամանակ, երբ դեռ ծառերին տերևներ անգամ չկան՝ առաջ բերելով սպիտակ բուրավետ ծաղիկներ, որոնք ինքնափոշոտվում են։ Դրանք նման են դեղձենու, սալորենու և կեռասենու ծաղիկներին։ Ծիրանենիները հիմնականում լավ աճում են այն վայրերում, որտեղ ձմռանը ցուրտ է, իսկ ամռանը՝ տաք, քանի որ դրանք սառեցման պրոցեսի կարիք ունեն ծաղկելու և պտուղ տալու համար։ Այդ պատճառով ծիրանենու համար բարենպաստ է հենց Հայաստանի կլիման։

Թարմ ծիրանը շատ առողջարար է։ Այն պարունակում է բետա–կարոտին և C վիտամին։ Շատ մարդիկ օգտագործում են ծիրանի չիր, քանի որ թարմ ծիրանը կարճ կյանք ունի և շուտ է փչանում։ Դա է պատճառը, որ աշխարհի որոշ մասերում ավելի շատ օգտագործում են ծիրանի չիր, քան թարմ ծիրան։ Ծիրանի չիրը նույնպես սննդարար է և պարունակում է մանրաթելեր ու երկաթ։ Ծիրանից կարելի է նաև պատրաստել օղի, մուրաբա, ջեմ և հյութ։

Ավելին, ծիրանենու բնափայտից գեղեցիկ բաներ են պատրաստվում, օրինակ, դուդուկ՝ Հայաստանում հայտնի փողային գործիք, որը կոչում են նաև ծիրանի փող։ Երևանի խանութներում և շուկաներում զբոսաշրջիկները կարող են ծիրանենու փայտից պատրաստված այլ գեղեցիկ հուշանվերներ գնել։

Եթե ապրում ես այնտեղ, որտեղ կա թարմ ծիրան, համտեսիր այն։ Դու, անկասկած, շատ կհավանես այս համեղ ոսկի միրգը։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2026 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը