Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • g 3/12 էջ 24
  • Թիթեռի թևի մակերեսը

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Թիթեռի թևի մակերեսը
  • 2012 Արթնացե՛ք
  • Նմանատիպ նյութեր
  • Թիթեռի թևը
    2014 Արթնացե՛ք
  • Թիթեռի թևի՝ լույս կլանելու ունակությունը
    2014 Արթնացե՛ք
  • Կաղամբաթիթեռի թևերի V-աձև դիրքը
    Արդյոք պատահականությո՞ւն է
  • Իմ դասը Աստվածաշնչից
    2012 Դիտարան
Ավելին
2012 Արթնացե՛ք
g 3/12 էջ 24

Արդյոք պատահականությո՞ւն է

Թիթեռի թևի մակերեսը

● Որոշ թիթեռների թևերի գեղեցիկ մետալիկ գույնը կարող է փոփոխվել՝ կախված այն բանից, թե ինչ անկյան տակ ենք նայում։ Թիթեռներից մեկի թևերի գույնը այնքան հստակ է և վառ, որ նկատելի է անգամ 805 մետր հեռավորությունից։ Իսկ ո՞րն է պատճառը։

Նկատի առնենք հետևյալը։ Կանաչ թիթեռի թևերի փոքրիկ գոգավոր մակերեսի շերտերը տարբեր ձևերով են անդրադարձնում լույսը։ Օրինակ՝ կենտրոնում գտնվող գոգավորությունը անդրադարձնում է կանաչադեղնավուն լույս, իսկ թևերի եզրերը՝ կապույտ լույս։ Կենտրոնական մասի գոգավոր մակերեսը լույսը անդրադարձնում է ուղիղ ձևով, սակայն եզրերին հարվածելիս լույսը անցնում է նախ բազմաշերտ մակերեսի միջով, որն ավելի վառ է դարձնում և մասամբ փոխում է լուսային ալիքների ուղղությունը։ Արդյունքում ստացվում է ոչ իսկական գույն, քանի որ առաջ է բերում լրացուցիչ գույնի զգացողություն։

Տասը տարի է պահանջվել, որ մասնագետները ստեղծեն այս թիթեռի թևերի մակերեսի պարզեցված կրկնօրինակը։ Նրանք հույս ունեն, որ այդ տեխնոլոգիան կարող են օգտագործել թղթադրամների և վարկաքարտերի համար, որպեսզի դժվար լինի դրանք կեղծել, ինչպես նաև արևային մարտկոցների համար, որոնք ավելի արդյունավետ կերպով արևից էներգիա կհավաքեն։ Սակայն թիթեռի թևի մակերեսը կրկնօրինակելը այդքան էլ հեշտ չէ։ «Թեև օպտիկայի վերաբերյալ մանրակրկիտ գիտական հասկացողություն ունենք,— գրում է Քեմբրիջի համալսարանի նանոգիտության պրոֆեսոր Ուլրիք Շտիները,— սակայն բնության մեջ գույները այնքան բազմազան են, որ գիտությունը չի կարող ստանալ գունային բոլոր էֆեկտները»։

Ի՞նչ ես կարծում։ Արդյոք այս թիթեռի թևի մակերեսը պատահականությա՞ն արդյունք է, թե՞ այն ծրագրված է եղել։

[նկար 24-րդ էջի վրա]

Կանաչ առագաստավոր թիթեռ

[նկար 24-րդ էջի վրա]

Թիթեռի թև (մանրադիտակային պատկեր)

[նկար/թույլտվությամբ 24-րդ էջի վրա]

Butterfly: Faunia, Madrid; microscopic view: © Eye of Science/Photo Researchers, Inc.

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2026 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը