Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • g 4/11 էջ 8
  • Քայլ 5. եղիր նպատակասլաց

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Քայլ 5. եղիր նպատակասլաց
  • 2011 Արթնացե՛ք
  • Նմանատիպ նյութեր
  • Ի՞նչ անել, երբ անսպասելի առողջական խնդիր է առաջանում
    Այլ նյութեր
  • Ֆիզիկական առողջություն
    2019 Արթնացե՛ք
  • 1 Առողջություն
    2022 Արթնացե՛ք
  • Աստվածաշնչի տեսանկյունից նայիր առողջության հարցին
    2008 Դիտարան
Ավելին
2011 Արթնացե՛ք
g 4/11 էջ 8

Քայլ 5. եղիր նպատակասլաց

«Ամեն ոք, ով խորագետ է, իմացությամբ կվարվի» (Առակներ 13։16)։ Առողջության մասին հիմնական գիտելիքները կարող են մղել քեզ անելու անհրաժեշտ փոփոխությունները, որոնք կծառայեն թե՛ քո և թե՛ ընտանիքիդ օգտին։

❍ Շարունակ սովորիր։ Շատ երկրներում հասարակական և մասնավոր հաստատություններում առողջությանն առնչվող կրթական ծրագրեր են կազմակերպվում, և գրականություն է տրամադրվում։ Օգտվիր դրանցից և իմացիր, թե ինչ հիմնական միջոցներ կան, որոնց օգնությամբ ոչ միայն կխուսափես առողջական խնդիրներից, այլև կբարելավես ինքնազգացողությունդ։ Միշտ ձգտիր նոր բան սովորել և պատրաստակամորեն կատարիր ցանկացած փոփոխություն։

Այն լավ սովորությունները, որ ձեռք կբերես դու, օգտակար կլինեն նաև քո երեխաների, ինչպես նաև հետագայում նրանց երեխաների համար։ Երբ ծնողները լավ օրինակ են լինում այնպիսի հարցերում, ինչպիսիք են օրինակ՝ առողջ սնվելը, մաքրությանը հետևելը, ժամանակին քնելը, վարժություններ անելը և վարակներից պաշտպանվելը, ապա երեխաները անպայման կօգտվեն դրանից (Առակներ 22։6)։

❍ Ուրիշ ինչ կարելի է անել։ Միայն քո մասին մտածելով՝ չես կարող առողջությանը նպաստող սովորություններ ձեռք բերել և դրանց հետևել։ Արմատացած վատ սովորություններից ձերբազատվելը կարող է շատ դժվար լինել, քանի որ նույնիսկ ամենափոքր փոփոխությունն անելու համար հաճախ խթանող ուժ է հարկավոր, որը կմղի քեզ դա անելու։ Սակայն երբեմն լուրջ հիվանդություն ձեռք բերելու կամ նույնիսկ մահանալու վտանգը ոմանց չի մղում անելու այն, ինչ գիտեն, որ լավ է իրենց համար։ Այդ դեպքում ուրիշ ի՞նչը կարող է խթան լինել։ Նման մարդկանց, ինչպեսև մեզնից յուրաքանչյուրի համար խթան կարող է լինել այն կարևոր նպատակը, որը միշտ պետք է ունենանք կյանքում։

Օրինակ՝ կողակիցները պետք է միշտ առողջ և ուժեղ լինեն, որպեսզի շարունակեն օգնել իրար։ Ծնողները պետք է միշտ ձգտեն օգնել ու կրթել իրենց երեխաներին։ Չափահաս երեխաները պետք է միշտ հոգ տանեն իրենց տարեց հարազատներին։ Բացի դրանից, չէ՞ որ բոլորս էլ ուզում ենք մեր շրջապատի մարդկանց համար ոչ թե բեռ լինել, այլ օրհնություն։ Այսպիսի նպատակները բխում են ուրիշների հանդեպ ունեցած սիրուց և հետաքրքրվածությունից։

Այս ամենից առավել ուժգին խթան կարող է լինել մեր Արարչի հանդեպ ունեցած երախտագիտությունը և նվիրվածությունը։ Աստծու հանդեպ հավատ ունեցողները ամեն ջանք կթափեն նրա կողմից ստացած անգին նվերը՝ կյանքը, պահպանելու համար (Սաղմոս 36։9)։ Առողջ լինելով՝ մենք կարող ենք ավելի եռանդով ծառայել Աստծուն։ Առողջությանը հետևելու համար չկա մեկ ուրիշ ավելի վեհ նպատակ կամ ավելի հիմնավոր պատճառ։

[նկար 8-րդ էջի վրա]

Վայելիր առողջ ապրելակերպի արդյունքները

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2026 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը