«Միայն Եհովան կարող է բացել այդ դարակը»
◼ 2007 թ.–ին մահացավ 6–ամյա էրիկայի և 4–ամյա Մաթիայի հայրը։ Երեխաների համար դա ծանր կորուստ էր, սակայն հարության հույսը մեղմեց նրանց ցավը (Գործեր 24։15)։
Նրանք ապրում են Սիցիլիայում։ էրիկան սիրում է խոսել իր ունեցած հույսի մասին հատկապես դպրոցում։ Օրինակ՝ մի անգամ նրա ընկերուհին՝ Բեատրիսը, ասաց, որ նրա հայրը հիմա երկնքում է։ Սակայն էրիկան պատասխանեց նրան, որ Աստվածաշունչը այլ բան է ասում այդ մասին։ Բեատրիսը զարմացած հարցրեց. «Իսկ որտե՞ղ է նա»։
— Նա հիշատակի դամբանում է,— պատասխանեց էրիկան։ Ընկերուհին ցանկացավ իմանալ, թե ինչ է հիշատակի դամբանը։
— Դա դարակի նման մի բան է,— բացատրեց էրիկան։— Եթե այդ դարակը փակվի, էլ ոչ ոք չի կարողանա բացել այն։ Միայն Եհովան կարող է բացել այդ դարակը։ Նա դա կանի, երբ նոր աշխարհը գա։
Փոքրիկ աղջիկը բացատրեց իր ընկերուհուն, որ «Եհովա»–ն Աստծու անունն է, և որ Աստված երկիրը դրախտ կդարձնի։ Այնտեղ այլևս չեն լի հիվանդություններ ու մահ, իսկ մահացած մարդիկ նորից կկենդանանան։ Հետո Բեատրիսին ասաց, որ հարցնի իր մայրիկին, թե նա դեմ չի լինի, եթե ինքը Բեատրիսին մի գիրք նվիրի, որտեղ գրված է այդ բաների մասին։
Երբ էրիկան իմացավ, որ ընկերուհու մայրը թույլ է տվել, նրան նվիրեց «Սովորիր Մեծ Ուսուցչից» գիրքը։ Նա այդ գրքից նվիրեց նաև իր ուսուցչուհուն։ էրիկան շարունակում է պատմել մյուսներին այն ամենը, ինչ սովորում է Աստվածաշնչից։
Իհարկե, էրիկան ու Մաթիան երբեմն շատ են տխրում, որ հայրիկը իրենց հետ չէ։ Բայց հարության հույսը մխիթարում է նրանց։ Այս երեխաները, ամբողջ աշխարհում ապրող շատ երեխաների պես շնորհակալություն են հայտնում Աստծուն, որը մխիթարում է իրենց (Մատթեոս 21։16; 2 Կորնթացիներ 1։3, 4)։
Դուք կարող եք պատվիրել այս 256 էջանոց նկարազարդ գիրքը՝ լրացնելով ներքևի կտրոնը և ուղարկելով 5–րդ էջում նշված հասցեներից որևէ մեկով։
❑ Ես պատվիրում եմ այստեղ պատկերված գիրքը։
❑ Խնդրում եմ այցելել ինձ՝ Աստվածաշնչի անվճար տնային ուսումնասիրություն անցկացնելու համար