Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • g 4/09 էջ 31
  • Սղոցակտուցը

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Սղոցակտուցը
  • 2009 Արթնացե՛ք
  • Նմանատիպ նյութեր
  • Բովանդակություն
    2009 Արթնացե՛ք
2009 Արթնացե՛ք
g 4/09 էջ 31

Արդյոք ծրագրվա՞ծ է եղել

Սղոցակտուցը

Կենտրոնական ու Հարավային Ամերիկայում ապրող այս թռչունը այդքան էլ լավ չի թռչում. նա հիմնականում ցատկում է։ Այս թռչնի որոշ տեսակների ձայնը հաճախ նման է գորտի ձայնին, պարզապես ավելի բարձր է։ Ջունգլիում նրանց ձայնը հնարավոր է լսել մեկ կիլոմետր հեռավորությունից։ Գիտնականներին, սակայն, ամենից շատ տպավորել է այս թռչունի կտուցը։

Նկատի առնենք հետևյալը. Թռչունի մարմնի մեկ երրորդ մասը կտուցն է։ Թվում է, թե այն ծանր է, սակայն իրականում թեթև է։ Գիտնական Մարկ Անդրե Մեյերսը բացատրում է. «Կտուցի մակերեսը կազմված է շատ փոքր վեցանկյուն շերտերից, որոնք ասես սոսնձված լինեն իրար։ Դրանք նման են տանիքի վրա դասավորված թիթեղների։ Այդ շերտերը պարունակում են կերատին, ինչը առկա է նաև եղունգների և մազերի մեջ»։

Իսկ կտուցի կառուցվածքը կարծր սպունգ է հիշեցնում. մի մասը կազմված է խոռոչներից, իսկ մյուս մասը՝ ոսկրային հյուսվածքներից և թաղանթներից։ Այդ պատճառով էլ կտուցը թեթև է, բայցև շատ ամուր։ Մեյերսը նշում է. «Թվում է, թե սղոցակտուցը շատ բան գիտի ինժեներական մեխանիկայի մասին»։

Իր կտուցի կառուցվածքի շնորհիվ թռչունը կարողանում է մեղմացնել հարվածի ուժգնությունը։ Գիտնականները կարծում են, որ այս զարմանահրաշ կտուցի կառուցվածքը կարելի է օգտագործել ինքնաթիռների և մեքենաների արդյունաբերության մեջ։ «Մեքենաշինության մեջ օգտագործվող այն թիթեղները, որոնք կպատրաստվեն այս թռչունի կտուցի կառուցվածքի նման, վթարի ժամանակ ավելի լավ կպաշտպանեն վարորդին կամ ուղևորին»,— ասում է Մեյերսը։

Հարցրու ինքդ քեզ. «Այս հետաքրքիր թռչունը պատահականորե՞ն է առաջացել, թե՞ այն ծրագրված է եղել»։

[Նկար 31–րդ էջի վրա]

Խոռոչներ

Սպունգանման ոսկրային կառուցվածք

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2026 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը