Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • g 7/08 էջ 24
  • Կպչուն գեկկոնը

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Կպչուն գեկկոնը
  • 2008 Արթնացե՛ք
  • Նմանատիպ նյութեր
  • Արարչությունը արտացոլում է Եհովայի իմաստությունը
    2009 Դիտարան
  • Ի՞նչ է սովորեցնում բնությունը
    2006 Արթնացե՛ք
  • Ո՞վ է նախագծել առաջինը
    Ինչպե՞ս է կյանքն առաջացել
  • Փշավոր սատանայի՝ խոնավություն կլանող մաշկը
    2015 Արթնացե՛ք
Ավելին
2008 Արթնացե՛ք
g 7/08 էջ 24

Արդյոք ծրագրվա՞ծ է եղել

Կպչուն գեկկոնը

◼ Գիտնականներին զարմացրել է այն, որ գեկկոնը ընդունակ է մագլցել հարթ մակերեսներ և նույնիսկ կարող է առանց սահելու վազել առաստաղի վրայով։ Ինչպե՞ս է այս փոքր հրաշալի մողեսը կարողանում դա անել։

Աստվածաշնչում գրված է, որ գեկկոնը «կպչում է ձեռքերովը պատերին» (Առակաց 30։28)։ Գեկկոնի ոտքերն իրականում նման են ձեռքերի, որոնք արագ կպչում են հարթ մակերեսներին։ Յուրաքանչյուր մատ ունի հազարավոր խոզաններից՝ մազմզուկներից կազմված թիթեղիկներ։ Ամեն խոզան իր հերթին ունի միկրոսկոպիկ հարյուրավոր թելիկներ։ Մոլեկուլային ուժը (կոչվում է Վան դեր Վալսի ուժ), որ առաջ է գալիս այս թելիկներից, կարողանում է պահել մողեսին նույնիսկ այն ժամանակ, երբ նա արագ քայլում է ապակե մակերեսի վրայով՝ մեջքով դեպի ներքև։

Գիտնականներն ուզում են ստեղծել այնպիսի կպչուն նյութեր, ինչպիսին որ կա գեկկոնի ոտքերում, որոնք կարող են կպչել հարթ մակերեսներինa։ Ինչպես նշվում է «Սայենս նյուս» հանդեսում, այս նյութը կարող է «կիրառվել նաև բժշկության մեջ, օրինակ՝ գիտնականներն ուզում են ստեղծել այնպիսի սոսնձային վիրակապ, որը կարող է կպչուն մնալ ջրի տակ, նաև ուզում են ստեղծել կպչուն սպեղանիներ՝ վիրաբուժական թելերի փոխարեն»։

Այս կարճ տեղեկությունը քննելուց հետո ի՞նչ եք կարծում՝ մի՞թե կպչուն գեկկոնը առաջացել է պատահականորեն, թե՞ այն ծրագրված է եղել։

[Ծանոթագրություն]

a Գիտնականներն ուսումնասիրել են նաև կակղամորթների մեջ գտնվող սպիտակուցը, որի շնորհիվ ջրի մեջ ապրող այս կենդանիները կարողանում են կպչել թաց մակերեսներին։

[Նկար 24–րդ էջի վրա]

Տոկայական գեկոն (որովայնային մասը)

[Նկար 24–րդ էջի վրա]

Գեկկոնի ոտքերի միկրոսկոպիկ մազմզուկները

[Թույլտվությամբ]

Gecko: Breck P. Kent; close-up: © Susumu Nishinaga/Photo Researchers, Inc.

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2026 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը