Ի՞նչու են կրոններն այսքան շատ
Մի կին նամակ գրեց Եհովայի վկաների՝ Գվատեմալայի մասնաճյուղ, որտեղ պատմեց, թե ինչ զրույց է ունեցել մի Վկայի հետ ավտոբուսում. «Մենք խոսում էինք այն մասին, թե ինչու են կրոններն այսքան շատ»։ Ի պատասխան՝ Վկան հանել էր «Ի՞նչ է Աստված պահանջում մեզանից» գրքույկը և բացել «Ինչպե՞ս գտնել ճշմարիտ կրոնը» թեման։ «Այդ թեման զարմացրեց ինձ,— ասում է կինը։— Մինչ այդ երբեք չէի մտածել, որ պետք է գոյություն ունենա ճշմարիտ երկրպագուների միայն մեկ խումբ»։
Երբ կինը գրքույկն ընթերցելու հնարավորություն ստացավ, խորապես տպավորվեց իր կարդացածից։ Նա գրում է. «Իմ այս նամակով կուզեի պարզել, թե կկարողանաք արդյոք օգնել, որ այդ գրքույկի միջոցով աստվածաշնչյան դասընթացներ անցկացվեն ինձ հետ, քանզի համոզված եմ, որ այնտեղ գրվածը ճշմարտություն է»։
32 էջից բաղկացած «Ի՞նչ է Աստված պահանջում մեզանից» գրքույկը նույն չափերն ունի, ինչ այս պարբերագիրը։ Վերոհիշյալ թեմայից բացի, գրքույկը պատասխանում է նաև ստորև բերված հարցերին.
◼ Ո՞վ է Աստված։
◼ Ո՞րն է Աստծու նպատակը երկրի առնչությամբ։
◼ Ի՞նչ է Աստծու Թագավորությունը։
◼ Ինչպե՞ս կարող եք երջանիկ ընտանիք ունենալ։
Դուք նույնպես օգուտներ կքաղեք «Ի՞նչ է Աստված պահանջում մեզանից» գրքույկի ընթերցանությունից։ Կարող եք պատվիրել այն՝ լրացնելով ներքևի կտրոնը և ուղարկելով 5–րդ էջում հիշատակված հասցեներից որևէ մեկով։
Ես պատվիրում եմ «Ի՞նչ է Աստված պահանջում մեզանից» գրքույկը։
Խնդրում եմ այցելել ինձ՝ Աստվածաշնչի տնային ուսումնասիրություն անցկացնելու համար