Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w10 3/1 էջ 30–31
  • Մայրը և նրա տասը աղջիկները

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Մայրը և նրա տասը աղջիկները
  • 2010 Դիտարան
  • Նմանատիպ նյութեր
  • Սրտանց ծառայություն՝ չնայած փորձություններին
    2001 Դիտարան
  • «Եհովան փրկեց մեր կյանքը»
    Դեպքեր ծառայությունից
  • «Սա է ճանապարհը՝ սրանով գնացեք»
    2009 Դիտարան
  • Աստծո Արքայությունը առաջին տեղում. ապահով ու երջանիկ կյանք
    2003 Դիտարան
2010 Դիտարան
w10 3/1 էջ 30–31

Մայրը և նրա տասը աղջիկները

ՊԱՏՄՈՒՄ է ԵՍԹԵՐ ԼՈՍԱՆՈՆ (2001 թ.)

ՄԱՅՐՍ ու հայրս հայեր են, ու երկուսն էլ ծնվել են Բիթլիս քաղաքում (Թուրքիա)։ Անցած դարի սկզբներին՝ հայերի զանգվածային կոտորածի ժամանակ, հայրս Թուրքիայից տեղափոխվեց Միացյալ Նահանգներ։ Նա մոտ 25 տարեկան էր։ Իսկ մայրս՝ Սոֆիան, տեղափոխվեց որոշ ժամանակ անց, երբ դեռ 12 տարեկան էր։

Հավանաբար հորս ու մորս ծնողները համաձայն էին, որ մայրս մեկնի Միացյալ Նահանգներ, որպեսզի ամուսնանա հորս՝ Արամ Վարդանյանի հետ։ Սոֆիան, երբ եկավ Կալիֆորնիայի Ֆրեզնո քաղաք, շատ փոքր էր ամուսնանալու համար, ուստի մինչև չափահաս դառնալը ապրեց իր սկեսրոջ մոտ։

Ծնողներս 1914 թ. օգոստոսի 6–ին ունեցան իրենց առաջին երեխային, որին անվանեցին Անդրանիկ։ Նա հետո փոխեց իր անունը և դրեց Բարնի։ Հաջորդ տասը երեխաները, որ ծնվեցին, աղջիկներ էին։ Երբ 1924–ին Շիլդ Թութջյանը եկավ Ֆրեզնո և հայ համայնքի համար մի ելույթ ներկայացրեց, հայրս դարձավ Աստվածաշունչ ուսումնասիրող (Եհովայի վկաների նախկին անվանումը)։ Այդ ժամանակից ի վեր մենք ամբողջ ընտանիքով սկսեցինք հաճախել քրիստոնեական հանդիպումներին։

1931–ին մենք տեղափոխվեցինք Օքլանդ (Կալիֆորնիա)՝ համագործակցելու տեղի ժողովի հետ։ Բարնին հավատարմորեն ծառայեց Նափա քաղաքում (Կալիֆորնիա) մինչև իր մահը՝ 1941 թվականը։ Ես ծնողներիս երրորդ աղջիկն եմ։ Մկրտվեցի 1935–ին, իսկ ինձնից մեծ քույրս՝ Ագնեսը, մկրտվեց 75 տարի կանոնավորաբար ժողովներին մասնակցելուց հետո։ Բոլոր քույրերով ներկա էինք նրա մկրտությանը և անչափ ուրախ էինք, որ վերջապես 10 քույրերով մկրտված Վկաներ ենք։

Ցավոք, մայրս ներկա չէր։ Նա մահացավ քրոջս մկրտությունից ընդամենը մեկ տարի առաջ։ Նա ապրեց 100 տարի և 2 օր։ Նրա մահվան մասին գրվեց Կալիֆորնիայի «Հեյուարդ նյուզ» թերթի 1996 թ. մայիսի 14–ի համարում։ Թերթում ասվում էր, որ «նա կամավոր էր և որպես Եհովայի վկա՝ հասարակական ծառայություն էր մատուցում՝ ավելի քան 54 տարի սովորեցնելով մարդկանց.... Աստվածաշնչի մասին»։ Հոդվածում մեջբերված էր նաև փոքր քրոջս՝ Եղիսաբեթի խոսքերը. «Մորս տան դռները միշտ բաց էին, ու նրա ճաշի սեղանը միշտ պատրաստ էր ընդունելու անսպասելի հյուրին....։ Նա միշտ բոլորին ասում էր. «Համեցեք ներս մի բաժակ սուրճ խմելու»։ Իսկ եթե պատահաբար այցելեիք նրան այն ժամանակ, երբ նա թխել էր իր հայտնի փախլավան...»։

Մեր մեծ քույրը՝ Գլադիսը, 85 տարեկան է, իսկ փոքրը՝ 66։ Մինչև օրս բոլորս ակտիվորեն ծառայում ենք Աստծուն։ Մեզնից երեքը սովորել են «Դիտարանի» աստվածաշնչյան «Գաղաադ» դպրոցում և ծառայել են որպես միսիոներ։ Եղիսաբեթը, որ հիմա ապրում է Նյուփորթ–Բիչում, սովորել է «Գաղաադի» 13–րդ դասարանում և հինգ տարի ծառայել է Կալյաոյում (Պերու)։ Իսկ Հռութը սովորել է 35–րդ դասարանում։ Նա իր ամուսնու՝ Ալվին Ստաուֆերի հետ հինգ տարի ծառայել է Ավստրալիայում որպես միսիոներ։ Իսկ ես սովորել եմ «Գաղաադի» 4–րդ դասարանում և 1947–ին նշանակվել եմ ծառայելու Մեքսիկայում, որտեղ էլ 1955–ին ամուսնացա Ռոդոլֆո Լոսանոյի հետa։ Երկուսս էլ առայսօր ծառայում ենք Մեքսիկայում։

Մենք՝ 10 քույրերս, համեմատաբար լավ առողջություն ունենք և շարունակում ենք ծառայել Եհովային մեր ամբողջ մտքով, ամբողջ սրտով, ամբողջ ուժով և հուսով ենք, որ նրա կամքով կծառայենք հավիտյան նոր աշխարհում։

[Ծանոթագրություն]

a Նրա կենսագրությունը կարող եք կարդալ «Դիտարանի» 2001 թ. հունվարի 1–ի համարում։

[Նկար 30–րդ էջի վրա]

Ագնեսը իր մկրտության օրը (1997)

[Նկար 31–րդ էջի վրա]

Եղիսաբեթը «Գաղաադի» ավարտականի օրը (1949)

Եսթերը (աջից) Մեքսիկայի մասնաճյուղում (1950)

Հռութ և Ալվին Ստաուֆերները միջազգային ծառայողներ են Մեքսիկայի մասնաճյուղում (1987)

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2026 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը