2026 թ. մարտի դրությամբ ամբողջ աշխարհում բանտարկված է ընդհանուր առմամբ 275 Վկա։
Մտքի, խղճի և կրոնի ազատության իրավունքը մարդու հիմնարար իրավունքներից է, որը երաշխավորված է Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրի 18-րդ հոդվածով։ Որոշ երկրներում Եհովայի վկաների այս հիմնարար իրավունքը ոտնահարվում է, և նրանք ազատազրկվում ու վատ վերաբերմունքի են արժանանում իրենց հավատը դավանելու և խղճի հիմնավորմամբ զինծառայությունից հրաժարվելու համար։
Ղրիմ
2017 թ. ապրիլին Ռուսաստանի իշխանությունները արգելեցին Եհովայի վկաների իրավաբանական անձանց գործունեությունը՝ նպատակ ունենալով թույլ չտալ նրանց խաղաղ կերպով դավանել իրենց կրոնը։ Այս ագրեսիվ հալածանքի ալիքը հասավ նաև Ղրիմ, որտեղ բազմաթիվ խուզարկություններ և ձերբակալություններ տեղի ունեցան։ Ներկայումս 14 Եհովայի վկաներ բանտում են, և բոլորին էլ մեղադրել են ծայրահեղական գործունեություն ծավալելու մեջ։
Ղրիմում հավատի համար ներկայումս ազատազրկված Եհովայի վկաների անունների ցուցակը բեռնելու համար սեղմեք հետևյալ հղումը ։
Էրիթրեա
Նախագահ Իսայաս Աֆվերկին 1994 թ. հոկտեմբերի 25-ի նախագահական հրամանով Վկաներին զրկեց քաղաքացիությունից, քանի որ նրանք չէին մասնակցել 1993 թ. անկախության հանրաքվեին և հրաժարվում էին զինծառայությունից։ Այդ ժամանակից ի վեր՝ կառավարությունը առանց քրեական դատավարությունների բանտարկել, խոշտանգել և հետապնդել է Վկաներին, այդ թվում՝ կանանց, տարեցներին և նույնիսկ անչափահասներին։ Ներկայումս 64 Եհովայի վկաներ գտնվում են բանտում: Նրանցից ոչ ոքի մեղադրանք չի առաջադրվել, և ոչ ոք չի դատապարտվել։
Էրիթրեայում հավատի համար ներկայումս ազատազրկված Եհովայի վկաների անունների ցուցակը բեռնելու համար սեղմեք հետևյալ հղումը ։
Ռուսաստան
2017 թ. ապրիլին Ռուսաստանի Գերագույն դատարանը որոշեց արգելել և լուծարել Վկաների իրավաբանական անձանց՝ ծայրահեղական գործունեության մեղադրանքով։ Ռուսաստանի իշխանությունները անմիջապես փակեցին նրանց պաշտամունքի վայրերը, բռնագրավեցին ողջ գույքը և արգելեցին կրոնական գրականությունը։ Այնուհետև Ռուսաստանի իշխանությունները սկսեցին անհատապես թիրախավորել Վկաներին՝ նրանց երկրպագությունը կապելով արգելված կազմակերպության գործունեության հետ։ Այդ ժամանակվանից ի վեր՝ ոստիկանությունը խուզարկություններ է իրականացնում Վկաների տներում, կոպիտ ու ճնշող հարցաքննության ենթարկում նրանց և ձերբակալում։ Ներկայումս առնվազն 171 Եհովայի վկաներ կա՛մ գտնվում են նախնական կալանքի տակ, կա՛մ հարկադիր աշխատանք են կատարում, կա՛մ էլ ազատազրկված են։
Ռուսաստանում հավատի համար ներկայումս ազատազրկված Եհովայի վկաների անունների ցուցակը բեռնելու համար սեղմեք հետևյալ հղումը ։
Սինգապուր
Սինգապուրը պարտադիր է համարում զինվորական ծառայությունը և չի ճանաչում խղճի հիմնավորմամբ զինծառայությունից հրաժարվելու իրավունքը, ինչի հետևանքով հրաժարվողները կարող են դատապարտվել մինչև 30 ամսվա ազատազրկման։ Չնայած տասնամյակներ շարունակ ՄԱԿ-ի կողմից արվող կոչերին՝ Սինգապուրը դեռևս քայլեր չի ձեռնարկել մարդու իրավունքների միջազգային նորմերին համապատասխանելու ուղղությամբ։ Ներկայումս 10 երիտասարդ Եհովայի վկաներ բանտարկված են խղճի հիմնավորմամբ զինծառայությունից հրաժարվելու համար, որոնցից 4 արդեն երկրորդ պատիժն են կրում։
Սինգապուրում հավատի համար ներկայումս ազատազրկված Եհովայի վկաների անունների ցուցակը բեռնելու համար սեղմեք հետևյալ հղումը ։
Հարավային Կորեա
2020 թ. հոկտեմբերի 26-ին Հարավային Կորեան այլընտրանքային քաղաքացիական ծառայության հնարավորություն ընձեռեց համոզմունքների հիմնավորմամբ զինծառայությունից հրաժարվողներին։ Սակայն քանի որ դրա տևողությունը 36 ամիս է՝ երկու անգամ ավելի երկար, քան զինվորական ծառայությունը, այն որակվել է որպես պատժիչ բնույթ ունեցող։ Չնայած Սահմանադրական դատարան ներկայացված մի շարք բողոքներին՝ 2024 թ.-ին Դատարանը ուժի մեջ թողեց գործող օրենքը։ Երկրի երիտասարդ Եհովայի վկաների մեծ մասը որոշել է կատարել այլընտրանքային ծառայություն՝ չնայած դրա տևողությանն ու աշխատանքային ծանր պայմաններին, իսկ 15-ը հրաժարվել են այդ ծառայությունից։ Հրաժարվողներից մեկը բանտում է, իսկ մի քանիսի դատավարությունը ընթացքի մեջ է. նրանց նույնպես ազատազրկում է սպառնում։
Հարավային Կորեայում հավատի համար ներկայումս ազատազրկված Եհովայի վկաների անունների ցուցակը բեռնելու համար սեղմեք հետևյալ հղումը ։
Ուկրաինա
Շուրջ երեք տասնամյակ Ուկրաինայում գործել է օրենք, որը համոզմունքի հիմնավորմամբ զինծառայությունից հրաժարվողներին, այդ թվում՝ Եհովայի վկաներին թույլ է տալիս այլընտրանքային քաղաքացիական ծառայություն կատարել։ Սակայն 2022 թ. փետրվարի 24-ին Ուկրաինայում պատերազմի բռնկումից հետո պարզ դարձավ, որ օրենքը չի ներառում մոբիլիզացիայի ընթացքում այլընտրանքային քաղաքացիական ծառայությունից օգտվելու իրավական մեխանիզմ, ինչի հետևանքով խղճի հիմնավորմամբ զինծառայությունից հրաժարվողների նկատմամբ հետապնդում սկսվեց: Ներկայումս 8 Վկաներ ազատազրկված են, 7 էլ գտնվում են նախնական կալանքի տակ։ ՄԱԿ-ի երեք հատուկ զեկուցողներ մտահոգություն են հայտնել Ուկրաինայում այլընտրանքային քաղաքացիական ծառայության բացակայության վերաբերյալ:
Ուկրաինայում հավատի համար ներկայումս ազատազրկված Եհովայի վկաների անունների ցուցակը բեռնելու համար սեղմեք հետևյալ հղումը ։
«Հիշեք բանտարկված հավատակիցներին, ասես դուք էլ եք նրանց հետ բանտարկված» (Եբրայեցիներ 13։3 )։