ՀԱՅՏՆՈՒԹՅՈՒՆ ՀՈՎՀԱՆՆԵՍԻՆ
1 Հայտնություն՝* Հիսուս Քրիստոսի կողմից, որն Աստված տվեց նրան,+ որպեսզի իր ծառաներին ցույց տա+ այն բաները, որոնք շուտով տեղի են ունենալու: Նա ուղարկեց իր հրեշտակին ու նրա միջոցով խորհրդանշաններով ներկայացրեց դա իր ծառա Հովհաննեսին,+ 2 որը վկայեց այն մասին, ինչ Աստված ասաց, և ինչ հայտնեց Հիսուս Քրիստոսը, այսինքն՝ իր տեսած բոլոր բաների մասին: 3 Երջանիկ է նա, ով բարձրաձայն կարդում է այս մարգարեական խոսքերը, և երջանիկ են նրանք, ովքեր լսում են այս խոսքերը ու հնազանդվում դրանց,+ որովհետև սահմանված ժամանակը մոտ է:
4 Ես՝ Հովհաննեսս, գրում եմ Ասիայում* գտնվող յոթ ժողովներին:+
Թող անզուգական բարություն դրսևորվի ձեր հանդեպ, և խաղաղություն լինի ձեզ նրանից, ով կա, եղել է և գալիս է,+ նաև այն յոթ ոգիներից,+ որ նրա գահի առջև են, 5 ու Հիսուս Քրիստոսից՝ Հավատարիմ Վկայից,+ ով հարություն առածներից առաջինն է*+ և երկրի թագավորների Իշխանը:+
Նա, ով սիրում է մեզ,+ ով ազատեց մեզ մեր մեղքերից իր արյունով+ 6 և մեզ թագավորներ ու քահանաներ+ դարձրեց+ իր Աստծու և Հոր համար, նրանն են փառքն ու զորությունը հավիտյան: Ամեն:
7 Ահա նա գալիս է ամպերով,+ և բոլորը կտեսնեն նրան, այդ թվում՝ նրանք, ովքեր խոցեցին նրան: Եվ երկրի բոլոր ցեղերը վշտացած կուրծք կծեծեն նրա պատճառով:+ Այո՛, այդպես կլինի: Ամեն:
8 «Ես եմ Ալֆան և Օմեգան,*+– ասում է Եհովա* Աստված,– նա, ով կա, եղել է և գալիս է՝ Ամենակարողը»:+
9 Ես՝ Հովհաննեսս՝ ձեր եղբայրը և Հիսուսի հետևորդը,+ ձեզ հետ դիմանում եմ+ նեղությանը+ և բաժնեկից եմ Թագավորությանը:+ Ես Պատմոս կղզում էի Աստծու մասին խոսելու և Հիսուսի մասին վկայելու պատճառով: 10 Ոգու ազդեցության տակ լինելով՝ հայտնվեցի Տիրոջ օրվա մեջ և իմ հետևից շեփորի ձայնի պես մի ուժեղ ձայն լսեցի, 11 որն ասաց. «Ինչ որ տեսնում ես, գրի առ մի գրքում և այն ուղարկիր յոթ ժողովներին, որոնք գտնվում են Եփեսոսում,+ Զմյուռնիայում,+ Պերգամոնում,+ Թյուատիրում,+ Սարդեսում,+ Ֆիլադելֆիայում+ և Լաոդիկեայում»:+
12 Ես շրջվեցի, որ տեսնեմ, թե ով է ինձ հետ խոսողը, և տեսա յոթ ոսկե ճրագակալներ+ 13 և այդ ճրագակալների մեջտեղը մարդու որդու նման մեկին,+ որը մինչև ոտքերը հասնող հագուստ էր հագել և կրծքավանդակին ոսկե գոտի էր կապել: 14 Նրա գլուխն ու մազերը սպիտակ բրդի և ձյան պես ճերմակ էին, աչքերը կրակի բոցի էին նման,+ 15 ոտքերը՝ հնոցի մեջ շիկացված մաքուր պղնձի,+ իսկ ձայնը՝ առատահոս ջրերի շառաչի: 16 Իր աջ ձեռքում նա յոթ աստղ ուներ,+ բերանից դուրս էր գալիս սրված երկսայրի մի երկար սուր,+ իսկ երեսը վառ շողացող արևի պես էր:+ 17 Երբ տեսա նրան, մեռածի պես ընկա նրա ոտքերի առաջ:
Նա իր աջ ձեռքը դրեց ինձ վրա ու ասաց. «Մի՛ վախեցիր: Ես եմ Առաջինն+ ու Վերջինը+ 18 և նա, ով ողջ է:+ Ես մահացա,+ բայց ահա կենդանի եմ հավիտյանս հավիտենից+ և մահվան ու գերեզմանի* բանալիներն ունեմ:+ 19 Ուստի գրի առ այն ամենը, ինչ տեսար, ինչ տեղի է ունենում հիմա, և ինչ լինելու է հետո: 20 Ես կբացահայտեմ իմ աջ ձեռքում քո տեսած յոթ աստղերի և յոթ ոսկե ճրագակալների մասին սրբազան գաղտնիքը. յոթ աստղերը յոթ ժողովների հրեշտակներն են, իսկ յոթ ճրագակալները յոթ ժողովներն են»:+
2 «Եփեսոսի+ ժողովի հրեշտակին+ գրիր. «Ահա թե ինչ է ասում յոթ աստղերն իր աջ ձեռքում պահողը՝ նա, ով քայլում է յոթ ոսկե ճրագակալների միջև.+ 2 «Գիտեմ քո գործերի, աշխատանքի ու դիմացկունության մասին, գիտեմ, որ չես հանդուրժում վատ մարդկանց և որ ստուգեցիր նրանց, ովքեր ասում են, թե առաքյալներ են,+ ու պարզեցիր, որ ստախոսներ են: 3 Այո՛, դու դիմացկունություն ես դրսևորում, շատ բաներ ես տարել հանուն իմ անվան+ և թևաթափ չես եղել:+ 4 Սակայն քո դեմ մի բան ունեմ. դու այլևս չունես այն սերը, որը սկզբից ունեիր:
5 Ուստի հիշիր, թե ինչ ունեիր, բայց կորցրիր,* և զղջա+ ու արա այն գործերը, որ սկզբում էիր անում: Եթե չզղջաս, կգամ քեզ մոտ և ճրագակալդ+ կվերցնեմ իր տեղից:+ 6 Բայց կա մի լավ բան, որ անում ես. դու ատում ես Նիկողայոսի աղանդի+ հետևորդների գործերը, որոնք ես էլ եմ ատում: 7 Նա, ով ականջ ունի, թող ուշադիր լսի, թե ոգին ինչ է ասում ժողովներին.+ «Ով հաղթի,+ նրան թույլ կտամ ուտել կյանքի ծառից,+ որն Աստծու դրախտում է»»»:
8 Զմյուռնիայի ժողովի հրեշտակին գրիր. «Ահա թե ինչ է ասում Առաջինը և Վերջինը՝+ նա, ով մահացավ և կենդանացավ.+ 9 «Գիտեմ քո նեղության ու աղքատության մասին (բայց դու հարուստ ես):+ Գիտեմ նաև իրենց հրեա կոչող մարդկանց աստվածանարգ խոսքերի մասին: Իրականում, սակայն, նրանք հրեա չեն, այլ Սատանայի ժողովարան են:+ 10 Մի՛ վախեցիր այն տառապանքներից, որ կրելու ես:+ Բանսարկուն ձեզանից ոմանց բանտն է գցելու, որ ամբողջությամբ փորձվեք, և դուք նեղություն կկրեք տասը օր: Հավատարի՛մ եղիր նույնիսկ մինչև մահ, և ես կյանքի պսակը կտամ քեզ:+ 11 Նա, ով ականջ ունի, թող ուշադիր լսի,+ թե ոգին ինչ է ասում ժողովներին. «Ով հաղթի,+ երկրորդ մահ երբեք չի տեսնի»»»:+
12 Պերգամոնի ժողովի հրեշտակին գրիր. «Ահա թե ինչ է ասում նա, ով սրված երկսայրի երկար սուրն ունի.+ 13 «Գիտեմ, որ բնակվում ես այնտեղ, որտեղ Սատանայի գահն է: Սակայն դու հավատարիմ ես ինձ*+ և չուրացար իմ հանդեպ ունեցած հավատդ+ նույնիսկ այն օրերին, երբ ձեր քաղաքում, որտեղ Սատանան է բնակվում, սպանվեց իմ հավատարիմ վկա+ Անտիպասը:+
14 Բայց մի քանի բան ունեմ քո դեմ. քո մեջ կան ոմանք, ովքեր ամուր կառչած են Բաղաամի ուսմունքին,+ որը Բաղակին+ սովորեցրեց, թե ինչպես հրապուրել իսրայելացիներին, որ նրանք կուռքերին զոհաբերված բաներ ուտեն և անբարոյականություն* գործեն:+ 15 Քո մեջ կան նաև մարդիկ, ովքեր կառչած են Նիկողայոսի աղանդի ուսմունքին:+ 16 Ուստի զղջա՛, իսկ եթե ոչ, իսկույն քեզ մոտ կգամ և իմ բերանի երկար սրով+ կպատերազմեմ նրանց դեմ:
17 Նա, ով ականջ ունի, թող ուշադիր լսի, թե ոգին ինչ է ասում ժողովներին.+ «Ով հաղթի,+ նրան կտամ թաքցված մանանայից+ և սպիտակ խիճ: Դրա վրա գրված կլինի մի նոր անուն, որը, բացի ստացողից, ոչ ոք չի իմանա»»»:
18 Թյուատիրի+ ժողովի հրեշտակին գրիր. «Ահա թե ինչ է ասում Աստծու Որդին՝ նա, ում աչքերը կրակի բոցի են նման,+ իսկ ոտքերը՝ մաքուր պղնձի.+ 19 «Գիտեմ քո գործերի, սիրո, հավատի, ծառայության և դիմացկունության մասին և այն, որ քո վերջին գործերն ավելի շատ են, քան սկզբում արած գործերը:
20 Բայց մի բան ունեմ քո դեմ. դու հանդուրժում ես Հեզաբելին՝+ այդ կնոջը, որն իրեն մարգարեուհի է անվանում: Նա մոլորեցնում է իմ ծառաներին՝ սովորեցնելով անբարոյականություն* գործել+ և կուռքերին զոհաբերված բաներ ուտել: 21 Ես ժամանակ տվեցի նրան, որ զղջա, բայց նա չի ուզում զղջալ իր անբարոյականության* համար: 22 Ուստի նրան հիվանդության անկողին կգցեմ և նրա հետ շնացողներին՝ մեծ նեղության մեջ, եթե չզղջան այն գործերի համար, որ արել են նրա դրդմամբ: 23 Նրա երեխաներին կսպանեմ մահացու հիվանդությամբ, և բոլոր ժողովները կիմանան, որ ես եմ քննում խորունկ մտքերն* ու սրտերը, և ձեզանից ամեն մեկին կհատուցեմ իր գործերի համեմատ:+
24 Բայց մյուսներիդ՝ Թյուատիրի ժողովում եղող բոլոր նրանց, ովքեր չեն հետևում այս ուսմունքին, և ովքեր չեն սովորել այսպես կոչված «Սատանայի խորունկ բաները»,+ ասում եմ, որ ձեզ վրա ուրիշ բեռ չեմ դնում: 25 Միայն թե ինչ որ ունեք, պահպանեք, մինչև գամ:+ 26 Եվ նրան, ով մինչև վերջ կատարի իմ կամքը և հաղթի, իշխանություն կտամ ազգերի վրա,+ 27 ինչպես որ ինձ է տրվել իմ Հորից: Նա մարդկանց կհովվի երկաթե գավազանով,+ ու նրանք ջարդուփշուր կլինեն կավե անոթների պես, 28 և ես նրան կտամ առավոտյան աստղը:+ 29 Նա, ով ականջ ունի, թող ուշադիր լսի, թե ոգին ինչ է ասում ժողովներին»»»:
3 «Սարդեսի ժողովի հրեշտակին գրիր. «Ահա թե ինչ է ասում նա, ով ունի Աստծու յոթ ոգիներն+ ու յոթ աստղերը.+ «Գիտեմ քո գործերի մասին, նաև այն, որ անուն ես հանել, թե ողջ ես, սակայն իրականում մեռած ես:+ 2 Արթո՛ւն եղիր+ և ամրացրո՛ւ մնացածներին,* որոնք քիչ էր մնում՝ մեռնեին, քանի որ տեսնում եմ, որ դու չես անում բոլոր այն գործերը, որոնք Աստված ակնկալում է քեզնից: 3 Ուստի հիշիր, թե ինչ ստացար և ինչ լսեցիր, պահպանիր այն ու զղջա:+ Եթե չարթնանաս, կգամ գողի պես,+ և չես իմանա, թե դա որ ժամին կլինի:+
4 Սակայն քո մեջ՝ Սարդեսում, մի քանիսը չպղծեցին իրենց հագուստը:+ Նրանք կքայլեն ինձ հետ սպիտակ հագուստով,+ որովհետև արժանի են: 5 Ով հաղթի,+ սպիտակ հագուստ կհագնի,+ և ես նրա անունը ոչ մի դեպքում չեմ ջնջի կյանքի գրքից,+ այլ կընդունեմ այն իմ Հոր և նրա հրեշտակների առաջ:+ 6 Նա, ով ականջ ունի, թող ուշադիր լսի, թե ոգին ինչ է ասում ժողովներին»»:
7 Ֆիլադելֆիայի ժողովի հրեշտակին գրիր. «Ահա թե ինչ է ասում նա, ով սուրբ է+ և ճշմարիտ,+ ով Դավթի բանալին ունի,+ ով այնպես է բացում, որ ոչ ոք չի կարող փակել, և այնպես է փակում, որ ոչ ոք չի կարող բացել. 8 «Գիտեմ քո գործերի մասին: Քո առաջ մի դուռ եմ բացել,+ որը ոչ ոք չի կարող փակել: Գիտեմ, որ թեև ուժդ քիչ է, բայց պահել ես իմ խոսքը և չես ուրացել իմ անունը: 9 Սատանայի ժողովարանից նրանց, ովքեր ասում են, թե հրեա են, մինչդեռ ստում են,+ կստիպեմ, որ գան ու խոնարհվեն քո ոտքերի առաջ, և նրանք կիմանան, որ ես սիրեցի քեզ: 10 Քանի որ դու պահեցիր իմ դիմացկունության մասին խոսքը,*+ ես էլ քեզ կպահեմ փորձության ժամին,+ որը գալու է՝ ողջ երկրի բնակիչներին փորձության ենթարկելու: 11 Շուտով գալու եմ:+ Պահպանիր այն, ինչ ունես, որ ոչ ոք չվերցնի քո պսակը:+
12 Ով հաղթի, նրան սյուն կդարձնեմ իմ Աստծու տաճարում, և նա միշտ կմնա այնտեղ: Ես նրա վրա կգրեմ իմ Աստծու անունը+ և իմ Աստծու քաղաքի՝ նոր Երուսաղեմի անունը,+ որն իջնում է երկնքից՝ իմ Աստծու մոտից, կգրեմ նաև իմ նոր անունը:+ 13 Նա, ով ականջ ունի, թող ուշադիր լսի, թե ոգին ինչ է ասում ժողովներին»»:
14 Լաոդիկեայի+ ժողովի հրեշտակին գրիր. «Ահա թե ինչ է ասում Ամենը՝+ հավատարիմ և ճշմարիտ+ վկան՝+ Աստծու առաջին ստեղծագործությունը.+ 15 «Գիտեմ քո գործերի մասին. դու ո՛չ սառն ես, ո՛չ էլ տաք: Երանի՜ թե սառը կամ տաք լինեիր: 16 Բայց քանի որ ո՛չ տաք ես,+ ո՛չ էլ սառը,+ այլ գոլ ես, ես փսխելու եմ քեզ: 17 Դու ասում ես. «Ես հարուստ եմ,+ շատ բաներ եմ ձեռք բերել ու ոչ մի բանի կարիք չունեմ»: Սակայն չգիտես, որ թշվառ ես ու խղճուկ, աղքատ, կույր ու մերկ: 18 Ուստի քեզ խորհուրդ եմ տալիս կրակով զտված ոսկի գնել ինձանից, որ հարստանաս, և սպիտակ հագուստ գնել, որ հագնես ու քո ամոթալի մերկությունը չերևա,+ նաև աչքի սպեղանի, որ քսես աչքերիդ+ ու տեսնես:+
19 Բոլոր նրանց, ում սիրում* եմ, ուղղում եմ ու խրատում:+ Ուրեմն նախանձախնդիր եղիր և զղջա:+ 20 Ահա կանգնած եմ դռան առաջ և թակում եմ: Ես կմտնեմ նրա տուն, ով կլսի իմ ձայնը և դուռը կբացի, ու մենք միասին կընթրենք: 21 Ով հաղթի,+ նրան թույլ կտամ, որ ինձ հետ նստի իմ գահին,+ ինչպես որ ես հաղթեցի և իմ Հոր հետ նստեցի+ իր գահին: 22 Նա, ով ականջ ունի, թող ուշադիր լսի, թե ոգին ինչ է ասում ժողովներին»»»:
4 Հետո տեսա երկնքում բացված մի դուռ, և առաջին ձայնը, որ լսեցի, շեփորի ձայնի էր նման: Այն ասաց ինձ. «Բարձրացիր այստեղ, և ես ցույց կտամ քեզ այն բաները, որոնք պետք է տեղի ունենան»: 2 Աստծու ոգին անմիջապես ներգործեց ինձ վրա, և ես մի գահ տեսա երկնքում և մեկին՝ դրա վրա նստած:+ 3 Գահին նստածը հասպիս ու սարդիոն* քարերի էր նման,+ իսկ գահի շուրջբոլորը զմրուխտանման ծիածան էր:+
4 Գահի շուրջբոլորը 24 այլ գահեր կային, և այդ գահերին սպիտակ հագուստներ հագած 24 երեցներ էին նստած՝+ գլուխներին ոսկե թագեր: 5 Գահից կայծակներ էին դուրս գալիս,+ և ձայներ ու որոտներ էին լսվում:+ Դրա առաջ հրաբորբոք յոթ ջահեր կային. այդ ջահերը Աստծու յոթ ոգիներն են:+ 6 Գահի առաջ ասես ապակե մի ծով էր՝+ բյուրեղի նմանությամբ:
Կենտրոնում գտնվող գահի շուրջը չորս կենդանի էակներ կային,+ որոնք իրենց վրա՝ առջևում ու հետևում, շատ աչքեր ունեին: 7 Առաջին էակը առյուծի էր նման,+ երկրորդը՝ ցլի,+ երրորդը+ մարդու երեսի նման երես ուներ, իսկ չորրորդը+ նման էր թռչող արծվի:+ 8 Չորս կենդանի էակներից ամեն մեկը վեց թև ուներ, որոնց վրա ամեն տեղ՝ ներսի ու դրսի կողմում, շատ աչքեր կային:+ Նրանք գիշեր-ցերեկ անդադար ասում էին. «Սո՜ւրբ, սո՜ւրբ, սո՜ւրբ է Եհովա*+ Աստված՝ Ամենակարողը, ով եղել է, կա և գալիս է»:+
9 Երբ կենդանի էակները փառք ու պատիվ էին տալիս և գոհություն հայտնում գահին նստածին, ով ապրում է հավիտյանս հավիտենից,+ 10 24 երեցները+ գահին նստածի առաջ ծնկի էին գալիս ու երկրպագում նրան, ով ապրում է հավիտյանս հավիտենից, և իրենց թագերը գցում էին գահի առաջ ու ասում. 11 «Ո՜վ Եհովա, մեր Աստվա՛ծ, դու արժանի ես* փառքի,+ պատվի+ և զորության,+ որովհետև դու ես ստեղծել բոլոր բաները,+ քո կամքով ամեն ինչ ստեղծվեց ու սկսեց գոյություն ունենալ»:
5 Գահի վրա նստածի+ աջ ձեռքում տեսա մի գլանաձև գիրք՝ երկու կողմից գրված և յոթ կնիքով ամուր կնքված: 2 Ապա տեսա մի զորեղ հրեշտակ, որը բարձրաձայն ասաց. «Ո՞վ է արժանի կոտրելու այս գրքի կնիքները և բացելու այն»: 3 Բայց ո՛չ երկնքում, ո՛չ երկրի վրա և ո՛չ էլ երկրի տակ չկար մեկը, որ կարողանար բացել գիրքը և նայել, թե դրանում ինչ է գրված: 4 Ես սկսեցի դառնագին լաց լինել, որովհետև ոչ ոք արժանի չեղավ գիրքը բացելու և նայելու, թե դրանում ինչ է գրված: 5 Բայց երեցներից մեկն ինձ ասաց. «Լաց մի՛ եղիր: Առյուծը, որ Հուդայի ցեղից է՝+ Դավթի+ արմատը,+ հաղթանակ է տարել,+ ուստի նա արժանի է կոտրելու յոթ կնիքները և բացելու գիրքը»:
6 Գահի մոտ՝ չորս կենդանի էակների ու երեցների+ միջև, տեսա մի գառ,+ որն ասես մորթված լիներ:+ Նա յոթ եղջյուր և յոթ աչք ուներ. այդ աչքերը Աստծու յոթ ոգիներն են,+ որոնք ուղարկվել են ամբողջ երկրով մեկ: 7 Նա իսկույն գնաց ու գահին նստածի+ աջ ձեռքից վերցրեց գիրքը: 8 Եվ երբ Գառը վերցրեց այն, 4 կենդանի էակներն ու 24 երեցները+ ծնկի եկան նրա առաջ: Նրանցից յուրաքանչյուրը քնար ուներ և խնկով լի ոսկե թասեր: (Խունկը խորհրդանշում է սրբերի* աղոթքները):+ 9 Նրանք մի նոր երգ էին երգում՝+ ասելով. «Արժանի ես վերցնելու գիրքը և բացելու դրա կնիքները, որովհետև մորթվեցիր և քո արյունով Աստծու համար գնեցիր+ ամեն ցեղի, լեզվի, ժողովրդի և ազգի պատկանող մարդկանց:+ 10 Դու մեր Աստծու համար նրանց թագավորներ+ ու քահանաներ դարձրիր,+ և նրանք՝ որպես թագավորներ,+ ղեկավարելու են երկիրը»:
11 Ես տեսա բազում հրեշտակներ, որոնք գահի, կենդանի էակների ու երեցների շուրջն էին, և լսեցի նրանց ձայնը: Նրանց թիվը բյուր-բյուրավոր* էր, հազար-հազարավոր:+ 12 Նրանք բարձրաձայն ասում էին. «Գառը, որ մորթվեց,+ արժանի է ունենալու զորություն, հարստություն, իմաստություն, ուժ, պատիվ, փառք ու գովաբանություն»:+
13 Եվ լսեցի, որ երկնքում, երկրի վրա, երկրի տակ+ և ծովում ամեն արարած, այո՛, բոլորն ասում էին. «Գահի վրա նստածինն+ ու Գառանն+ են գովաբանությունը, պատիվը,+ փառքը և զորությունը հավիտյանս հավիտենից»:+ 14 Չորս կենդանի էակներն ասում էին՝ ամեն: Եվ երեցները ծնկի եկան ու երկրպագություն արեցին:
6 Հետո տեսա, որ Գառը+ յոթ կնիքներից մեկը բացեց,+ և լսեցի, որ չորս կենդանի էակներից+ մեկը որոտանման ձայնով ասաց՝ արի՛: 2 Եվ տեսա մի սպիտակ ձի,+ որի հեծյալը աղեղ ուներ, և նրան մի թագ տրվեց:+ Նա դուրս եկավ հաղթելով ու վերջնական հաղթանակ տանելու համար:+
3 Երբ նա երկրորդ կնիքը բացեց, լսեցի, որ երկրորդ կենդանի էակն+ ասաց՝ արի՛: 4 Եվ մեկ ուրիշը դուրս եկավ՝ մի հրագույն ձի, որի հեծյալին մեծ սուր տրվեց, և նա իշխանություն ստացավ խաղաղությունը վերցնելու երկրից, որպեսզի մարդիկ իրար կոտորեն:+
5 Երբ նա երրորդ կնիքը բացեց,+ լսեցի, որ երրորդ կենդանի էակն+ ասաց՝ արի՛: Եվ տեսա մի սև ձի, որի հեծյալը կշեռք ուներ իր ձեռքում: 6 Ապա չորս կենդանի էակների մոտից մի ձայն լսեցի, որն ասաց. «Մի կապիճ* ցորենը՝ մեկ դինար,*+ երեք կապիճ գարին՝ մեկ դինար, իսկ ձիթապտղի յուղն ու գինին մի՛ վատնիր»:+
7 Երբ նա չորրորդ կնիքը բացեց, լսեցի, որ չորրորդ կենդանի էակն+ ասաց՝ արի՛: 8 Եվ տեսա մի դժգույն ձի, որի հեծյալի անունը Մահ էր: Գերեզմանը* կրնկակոխ գնում էր նրա հետևից: Նրանց իշխանություն տրվեց երկրի մեկ քառորդ մասի վրա, որպեսզի սպանեն սրով, սովով,+ մահացու հիվանդություններով ու գազաններով:+
9 Երբ նա հինգերորդ կնիքը բացեց, զոհասեղանի հիմքի մոտ+ տեսա բոլոր նրանց հոգիները,*+ ովքեր սպանվել էին Աստծու խոսքին հնազանդվելու և այն քարոզելու* համար:+ 10 Նրանք աղաղակում էին՝ ասելով. «Սուրբ և ճշմարիտ Գերիշխա՛ն Տեր,+ մինչև ե՞րբ ես քեզ զսպելու, որ երկրի վրա բնակվողներին չդատես և մեր արյան վրեժը նրանցից չառնես»:+ 11 Նրանցից յուրաքանչյուրին մի երկար սպիտակ զգեստ տրվեց+ ու ասվեց, որ մի քիչ էլ սպասեն, մինչև ամբողջանա նրանց ծառայակիցների ու եղբայրների թիվը, որոնք սպանվելու են, ինչպես որ իրենք էին սպանվել:+
12 Հետո տեսա, որ երբ նա վեցերորդ կնիքը բացեց, ուժգին երկրաշարժ եղավ, արևը քրձի պես սև դարձավ, իսկ լուսինը՝ արյան պես կարմիր,+ 13 և աստղերն ընկան երկրի վրա, ինչպես որ խակ թզերն են թափվում, երբ թզենին ճոճվում է սաստիկ քամուց: 14 Երկինքը, գլանաձև գրքի պես գալարվելով, անհետացավ,+ և բոլոր լեռներն ու կղզիները տեղաշարժվեցին:+ 15 Երկրի թագավորներն ու բարձրաստիճան պաշտոնյաները, զորապետները, հարուստները, զորավորները և բոլոր ծառաներն ու ազատ մարդիկ թաքնվեցին քարայրերում և լեռների ապառաժներում:+ 16 Նրանք լեռներին ու ապառաժներին ասում էին. «Ծածկեք մեզ+ և պաշտպանեք գահի վրա նստածից+ ու Գառան ցասումից,+ 17 որովհետև եկավ նրանց ցասման մեծ օրը.+ ո՞վ կարող է վերապրել»:+
7 Դրանից հետո տեսա չորս հրեշտակների, որոնք կանգնել էին երկրի չորս անկյուններում և ամուր պահում էին երկրի չորս քամիները, որ դրանք չփչեին ո՛չ երկրի, ո՛չ ծովի և ո՛չ էլ որևէ ծառի վրա: 2 Ապա տեսա մեկ ուրիշ հրեշտակ, որը բարձրանում էր արևելքից և կենդանի Աստծու կնիքն ուներ: Նա ձայն տվեց չորս հրեշտակներին, որոնց իշխանություն էր տրվել վնաս հասցնելու երկրին ու ծովին՝ 3 ասելով. «Վնաս մի՛ տվեք երկրին, ծովին և ծառերին, քանի դեռ մեր Աստծու ծառաների ճակատներին կնիք+ չենք դրել»:+
4 Ես լսեցի նրանց թիվը, որոնց վրա կնիք էր դրված՝ 144 000:+ Նրանք ընտրվել էին Իսրայելի բոլոր ցեղերից.+
5 Հուդայի ցեղից՝ 12 000,
Ռուբենի ցեղից՝ 12 000,
Գադի ցեղից՝ 12 000,
6 Ասերի ցեղից՝ 12 000,
Նեփթաղիմի ցեղից՝ 12 000,
Մանասեի+ ցեղից՝ 12 000,
7 Շմավոնի ցեղից՝ 12 000,
Ղևիի ցեղից՝ 12 000,
Իսաքարի ցեղից՝ 12 000,
8 Զաբուղոնի ցեղից՝ 12 000,
Հովսեփի ցեղից՝ 12 000,
Բենիամինի ցեղից՝ 12 000:
9 Հետո տեսա մարդկանց մի մեծ բազմություն՝ բոլոր ազգերից, ցեղերից, ժողովուրդներից և լեզուներից, որը ոչ ոք չէր կարող հաշվել:+ Այդ մարդիկ կանգնած էին գահի և Գառան առջև՝ երկար սպիտակ զգեստներ հագած+ և ձեռքներին՝ արմավենու ճյուղեր:+ 10 Նրանք բացականչում էին. «Փրկության համար պարտական ենք մեր Աստծուն, ով նստած է գահին,+ և Գառանը»:+
11 Գահի, երեցների+ և չորս կենդանի էակների շուրջը կանգնած բոլոր հրեշտակները, ծնկի գալով, խոնարհվեցին գահի առջև ու երկրպագություն արեցին Աստծուն՝ 12 ասելով. «Ամեն: Գովաբանությունը, փառքը, իմաստությունը, գոհությունը, պատիվը, զորությունը և ուժը մեր Աստծունն են հավիտյանս հավիտենից:+ Ամեն»:
13 Երեցներից մեկը հարցրեց ինձ. «Ովքե՞ր են երկար սպիտակ զգեստներ հագած+ այս մարդիկ և որտեղի՞ց են եկել»: 14 Ես պատասխանեցի. «Տե՛ր իմ, դո՛ւ գիտես»: Նա ասաց. «Նրանք այն մարդիկ են, ովքեր վերապրել են մեծ նեղությունից+ հետո և իրենց զգեստները լվացել ու սպիտակեցրել են Գառան արյունով:+ 15 Դա է պատճառը, որ նրանք Աստծու գահի առաջ են և օր ու գիշեր նրա տաճարում սուրբ ծառայություն են մատուցում նրան: Եվ գահին նստածը+ իր վրանը կտարածի նրանց վրա:+ 16 Նրանք այլևս չեն սովածանա, չեն ծարավի, արևը և հեղձուցիչ տապը նրանց չեն այրի,+ 17 որովհետև Գառը,+ որ գահի մոտ է, կհովվի նրանց+ ու կառաջնորդի դեպի կյանքի ջրի աղբյուրները:+ Եվ Աստված նրանց աչքերից կսրբի ամեն արտասուք»:+
8 Երբ նա+ յոթերորդ կնիքը բացեց,+ երկնքում մոտ կես ժամ լռություն տիրեց: 2 Ես տեսա յոթ հրեշտակներին,+ որոնք կանգնած էին Աստծու առաջ, ու նրանց յոթ շեփորներ տրվեցին:
3 Մեկ ուրիշ հրեշտակ, որը ոսկե խնկաման էր բռնել, եկավ ու կանգնեց խնկարկության սեղանի մոտ:+ Նրան մեծ քանակությամբ խունկ+ տրվեց, որպեսզի, երբ բոլոր սրբերի* աղոթքները վեր բարձրանան, նա այն մատուցի գահի առաջ գտնվող խնկարկության ոսկե սեղանի* վրա:+ 4 Եվ հրեշտակի այրած խնկի ծուխը սրբերի աղոթքների հետ բարձրացավ Աստծու մոտ:+ 5 Հրեշտակն իսկույն խնկամանի մեջ լցրեց խնկարկության սեղանի կրակից ու այն գցեց երկրի վրա: Որոտներ թնդացին, լսվեցին ձայներ, կայծակներ փայլատակեցին,+ ու երկրաշարժ եղավ: 6 Եվ յոթ հրեշտակները պատրաստվեցին փչելու իրենց յոթ շեփորները:+
7 Առաջին հրեշտակը փչեց իր շեփորը, և արյան հետ խառնված կարկուտ ու կրակ տեղացին երկրի վրա:+ Երկրի մեկ երրորդ մասը, ծառերի մեկ երրորդ մասը և ամբողջ կանաչ խոտն այրվեցին:+
8 Երկրորդ հրեշտակը փչեց իր շեփորը, և մեծ սարի նման ինչ-որ բան, կրակով բռնկված, գցվեց ծովի մեջ:+ Ծովի մեկ երրորդ մասը արյուն դարձավ,+ 9 ծովային արարածների մեկ երրորդ մասը սատկեց,+ և նավերի մեկ երրորդ մասը խորտակվեց:
10 Երրորդ հրեշտակը փչեց իր շեփորը, և ջահի պես վառվող մի մեծ աստղ ընկավ երկնքից: Այն ընկավ գետերի մեկ երրորդ մասի ու ջրի աղբյուրների վրա:+ 11 Այդ աստղի անունը Օշինդր էր: Եվ ջրերի մեկ երրորդ մասը օշինդրի պես դառը դարձավ, ու մարդկանցից շատերը մեռան ջրերից, որովհետև դրանք դառնացել էին:+
12 Չորրորդ հրեշտակը փչեց իր շեփորը, և արևի մեկ երրորդ մասը,+ լուսնի մեկ երրորդ մասն ու աստղերի մեկ երրորդ մասը հարված ստացան, որպեսզի նրանց մեկ երրորդ մասը խավարի,+ և ցերեկվա ու գիշերվա մեկ երրորդ մասը լուսավորություն չունենա:
13 Եվ տեսա երկնքում թռչող մի արծվի ու լսեցի, թե ինչպես էր բարձրաձայն ասում. «Վա՜յ, վա՜յ, վա՜յ+ կգա երկրի բնակիչների վրա, երբ հնչեն մնացած շեփորները, որ պատրաստվում են փչել երեք հրեշտակները»:+
9 Հինգերորդ հրեշտակը փչեց իր շեփորը,+ և տեսա մի աստղ, որ երկնքից ընկել էր երկրի վրա, և նրան տրվեց անդունդի* բանալին:+ 2 Նա բացեց անդունդը, ու այնտեղից մեծ հնոցի ծխի նման ծուխ բարձրացավ, և արևն ու օդը այդ ծխից խավարեցին:+ 3 Ծխի միջից մորեխներ դուրս եկան երկրի վրա,+ ու նրանց իշխանություն տրվեց, ինչպիսին որ երկրի կարիճներն ունեն: 4 Նրանց ասվեց, որ չվնասեն ո՛չ երկրի կանաչ խոտը, ո՛չ ծառերը, ո՛չ էլ որևէ այլ բույս, այլ վնասեն միայն այն մարդկանց, ովքեր Աստծու կնիքը չունեն իրենց ճակատներին:+
5 Մորեխներին իշխանություն տրվեց հինգ ամիս տանջելու նրանց, բայց թույլ չտրվեց սպանել: Եվ նրանց պատճառած տանջանքը նման էր այն տանջանքին, որ մարդը կրում է կարիճի խայթոցի պատճառով:+ 6 Այդ օրերին մարդիկ մահ կփնտրեն, բայց չեն գտնի. կցանկանան մեռնել, բայց մահը կփախչի նրանցից:
7 Մորեխները պատերազմի համար նախապատրաստված ձիերի էին նման:+ Նրանց գլուխներին ոսկե թագերի պես բաներ կային, երեսները մարդկանց երեսների էին նման: 8 Նրանց մազերը կանանց մազերի պես էին, իսկ ատամները առյուծի ատամների էին նման:+ 9 Նրանք երկաթե կրծքազրահների պես կրծքազրահներ ունեին, և նրանց թևերի ձայնը պատերազմի սլացող ձիակառքերի դղրդյունի էր նման:+ 10 Կարիճների պես՝ նրանք խայթիչով պոչեր ունեին, և զորություն ունեին դրանցով հինգ ամիս վնասելու մարդկանց:+ 11 Նրանց թագավորը անդունդի հրեշտակն էր:+ Նրա անունը եբրայերեն Աբադոն* էր, իսկ հունարեն՝ Ապոլլիոն:*
12 Մեկ վայը անցավ: Դրանից հետո ևս երկու վայեր+ են գալիս:
13 Վեցերորդ հրեշտակը+ փչեց իր շեփորը,+ և Աստծու առաջ գտնվող խնկարկության ոսկե սեղանի*+ եղջյուրներից մի ձայն լսեցի, 14 որն ասաց շեփոր ունեցող վեցերորդ հրեշտակին. «Արձակի՛ր չորս հրեշտակներին, որոնք կապված են մեծ գետի՝ Եփրատի մոտ»:+ 15 Եվ այդ չորս հրեշտակները, որոնք պատրաստ էին գործի անցնելու այդ ժամին, այդ օրը, ամսին և տարվան, արձակվեցին, որպեսզի սպանեն մարդկանց մեկ երրորդին:
16 Ես լսեցի, որ հեծելազորի թիվը 200 միլիոն* էր: 17 Ձիերն ու հեծյալները, որոնց տեսա տեսիլքում, այսպիսի տեսք ունեին. հեծյալները հուր-կարմիր, հակինթի պես կապույտ և ծծմբի պես դեղին կրծքազրահներ ունեին: Ձիերի գլուխները առյուծների+ գլուխների էին նման, և նրանց երախներից կրակ, ծուխ ու ծծումբ էին դուրս գալիս: 18 Մարդկանց մեկ երրորդը սպանվեց այս երեք պատուհասներով՝ նրանց երախներից դուրս եկող կրակով, ծխով ու ծծմբով: 19 Ձիերի զորությունը իրենց երախներում ու պոչերում էր: Նրանց պոչերը գլուխ ունեին և նման էին օձերի, ու դրանցով նրանք վնաս էին հասցնում:
20 Իսկ մնացած մարդիկ, ովքեր այս պատուհասներից չմեռան, այդպես էլ չզղջացին իրենց գործերի համար, այլ շարունակեցին պաշտել դևերին և ոսկե, արծաթե, պղնձե, քարե ու փայտե կուռքերին, որոնք չեն կարող ո՛չ տեսնել, ո՛չ լսել և ո՛չ էլ քայլել:+ 21 Նրանք չզղջացին իրենց կատարած սպանությունների, ոգեհարցության, անբարոյականության* և գողությունների համար:
10 Եվ տեսա մեկ ուրիշ զորեղ հրեշտակ, որն իջնում էր երկնքից՝ ամպով պարուրված: Նրա գլխին ծիածան կար, երեսը նման էր արևի,+ իսկ ոտքերը՝ հրեղեն սյուների: 2 Իր ձեռքում նա փոքր գլանաձև գիրք ուներ բացված: Նա իր աջ ոտքը դրեց ծովի վրա, իսկ ձախը՝ երկրի: 3 Նա առյուծի մռնչյունի նման բարձր ձայն արձակեց:+ Եվ երբ բարձրաձայն գոչեց, ես լսեցի յոթ որոտների ձայները:+
4 Երբ յոթ որոտները խոսեցին, ես պատրաստվեցի գրել, սակայն երկնքից մի ձայն լսեցի,+ որն ասաց. «Գաղտնի՛ պահիր այն բաները,* որ յոթ որոտներն ասացին, և մի՛ գրիր դրանք»: 5 Եվ այն հրեշտակը, որին տեսա ծովի ու երկրի վրա կանգնած, իր աջ ձեռքը դեպի երկինք բարձրացրեց 6 ու երդվեց նրանով, ով ապրում է հավիտյանս հավիտենից,+ ով ստեղծել է երկինքն ու դրանում եղող բաները, երկիրն ու դրա վրա եղող բաները, ծովն ու դրանում եղող բաները:+ Նա ասաց. «Սպասելու ժամանակն ավարտվեց: 7 Բայց այն օրերում, երբ յոթերորդ հրեշտակը+ պատրաստվի փչել իր շեփորը,+ Աստծու սրբազան գաղտնիքը,+ որը նա որպես բարի լուր հայտնել է իր ծառաներին՝ մարգարեներին,+ կիրագործվի»:*
8 Այն ձայնը, որ լսեցի երկնքից,+ դարձյալ խոսեց ինձ հետ ու ասաց. «Գնա և վերցրու այն բացված գիրքը, որը ծովի ու երկրի վրա կանգնած հրեշտակի ձեռքին է»:+ 9 Ես գնացի հրեշտակի մոտ ու ասացի, որ փոքր գիրքը ինձ տա: Նա էլ ասաց ինձ. «Վերցրու և կեր:+ Այն կդառնացնի ստամոքսդ, բայց բերանումդ մեղրի պես քաղցր կլինի»: 10 Ես հրեշտակի ձեռքից վերցրի փոքր գիրքն ու կերա.+ բերանումս այն մեղրի պես քաղցր էր,+ բայց ուտելուց հետո ստամոքսս դառնացավ: 11 Ապա ինձ ասվեց. «Դու կրկին պետք է մարգարեանաս ժողովուրդների, ազգերի, լեզուների և շատ թագավորների մասին»:
11 Հետո գավազանի նման մի եղեգ*+ տրվեց ինձ ու ասվեց. «Վեր կաց ու չափիր Աստծու տաճարի սրբարանը, զոհասեղանը և այնտեղ երկրպագություն անողներին: 2 Բայց գավիթը,* որը տաճարի սրբարանի շուրջն է, բաց թող, մի՛ չափիր, որովհետև այն տրվել է ազգերին, և նրանք ոտքերի տակ կկոխկրտեն սուրբ քաղաքը+ 42 ամիս:+ 3 Եվ ես այնպես կանեմ, որ իմ երկու վկաները, քուրձ հագած, մարգարեանան 1 260 օր»: 4 Նրանց խորհրդանշում են երկու ձիթենիներն+ ու երկու ճրագակալները,+ և նրանք կանգնած են երկրի Տիրոջ առաջ:+
5 Եթե որևէ մեկը ցանկանա վնասել երկու վկաներին, կրակ դուրս կգա նրանց բերանից և կլափի նրանց թշնամիներին: Այսպես կսպանվեն նրանք, ովքեր կցանկանան վնասել նրանց: 6 Նրանք իշխանություն ունեն երկինքը փակելու,+ որպեսզի իրենց մարգարեանալու օրերին անձրև չգա,+ նաև իշխանություն ունեն ջրերը արյուն դարձնելու+ և երկիրն ամեն տեսակ պատուհասներով հարվածելու, ինչքան որ ուզենան:
7 Երբ նրանք ավարտեն վկայություն տալը, անդունդից դուրս եկող գազանը կպատերազմի նրանց դեմ, կհաղթի ու կսպանի նրանց:+ 8 Եվ նրանց դիերը ընկած կլինեն մեծ քաղաքի գլխավոր փողոցում: Այդ քաղաքը խորհրդանշաբար Սոդոմ և Եգիպտոս է կոչվում. այնտեղ մահապատժի է ենթարկվել նաև նրանց Տերը, որին սյանը գամեցին: 9 Տարբեր ժողովուրդների, ցեղերի ու ազգերի պատկանող և տարբեր լեզուներով խոսող մարդիկ երեքուկես օր կնայեն նրանց դիերին+ ու թույլ չեն տա, որ դրանք գերեզման դրվեն: 10 Երկրի վրա բնակվողները կուրախանան նրանց մահվան համար, տոն կանեն և նվերներ կուղարկեն իրար, որովհետև այս երկու մարգարեները տանջում էին նրանց:
11 Երեքուկես օր հետո Աստված կյանքի ոգի դրեց նրանց մեջ,+ և նրանք ոտքի կանգնեցին, ու նրանց տեսնողները սարսափահար եղան: 12 Եվ երկնքից մի բարձր ձայն լսվեց, որն ասաց նրանց. «Բարձրացե՛ք այստեղ»: Նրանք էլ ամպի մեջ բարձրացան երկինք, և նրանց թշնամիները տեսան* նրանց: 13 Այդ ժամին ուժգին երկրաշարժ եղավ, ու քաղաքի մեկ տասներորդ մասը կործանվեց, և 7 000 մարդ մահացավ երկրաշարժից, իսկ ողջ մնացածները վախով համակվեցին ու փառք տվեցին երկնքի Աստծուն:*
14 Երկրորդ վայն+ անցավ, արագորեն երրորդն է գալիս:
15 Յոթերորդ հրեշտակը փչեց իր շեփորը,+ և բարձր ձայներ լսվեցին երկնքում, որոնք ասում էին. «Աշխարհի վրա թագավորական իշխանությունն այժմ պատկանում է մեր Տիրոջն+ ու իր Քրիստոսին,+ և Նա կթագավորի հավիտյանս հավիտենից»:+
16 Եվ 24 երեցները,+ որոնք Աստծու առաջ նստած էին իրենց գահերին, ծնկի եկան ու երկրպագություն արեցին նրան՝ 17 ասելով. «Ո՜վ Եհովա* Աստված, Ամենակարո՛ղ, դո՛ւ, որ կաս+ և եղել ես, շնորհակալ ենք քեզ, որովհետև քո մեծ զորությունը գործի դրեցիր ու սկսեցիր թագավորել:+ 18 Բայց ազգերը զայրացան, ու եկավ քո զայրույթը արտահայտելու ժամանակը, եկավ սահմանված ժամանակը, որ մահացածները դատվեն, և որ դու վարձատրես+ քեզ ծառայող մարգարեներին,+ սրբերին* ու քո անունից վախեցողներին՝ թե՛ փոքրերին և թե՛ մեծերին, ու կործանես նրանց, ովքեր կործանում են երկիրը»:+
19 Երկնքում Աստծու տաճարի սրբարանը բացվեց, ու նրա ուխտի տապանակը տեսանելի դարձավ սրբարանում:+ Կայծակներ փայլատակեցին, լսվեցին ձայներ, որոտներ թնդացին, երկրաշարժ եղավ, և ուժգին կարկուտ տեղաց:
12 Ես մի ցնցող երևույթ* տեսա երկնքում. տեսա մի կին՝+ արևը հագած, լուսինը նրա ոտքերի տակ էր, և գլխին 12 աստղերից կազմված պսակ կար: 2 Նա հղի էր, և քանի որ նրա ծննդաբերելու ժամանակը եկել էր, գոռում էր երկունքի ցավերից:
3 Ապա մեկ ուրիշ ցնցող երևույթ տեսա երկնքում. տեսա մի մեծ հրագույն վիշապ,+ որը յոթ գլուխ ուներ և տասը եղջյուր ու իր գլուխների վրա՝ յոթ թագ: 4 Նա իր պոչով քաշեց երկնքի աստղերի+ մեկ երրորդ մասը և ցած գցեց երկրի վրա:+ Վիշապը կանգնած էր կնոջ+ առաջ, որը ուր որ է ծննդաբերելու էր, և սպասում էր, որ երբ նա ծննդաբերի, կուլ տա նրա զավակին:
5 Կինը մի արու զավակ՝ մի որդի ծնեց,+ որը բոլոր ազգերին հովվելու է երկաթե գավազանով:+ Նրա զավակը արագ վերցվեց Աստծու մոտ, ով նստած էր իր գահին: 6 Իսկ կինը փախավ անապատ, որտեղ Աստված տեղ էր պատրաստել նրա համար, որ այնտեղ նրան կերակրեն 1 260 օր:+
7 Երկնքում պատերազմ բռնկվեց. Միքայելն*+ ու նրա հրեշտակները պատերազմեցին վիշապի դեմ, և վիշապն ու նրա հրեշտակներն էլ պատերազմեցին: 8 Բայց նրանք պարտվեցին,* ու նրանց համար այլևս տեղ չկար երկնքում: 9 Եվ ցած գցվեց մեծ վիշապը՝+ այն վաղեմի օձը,+ որը Բանսարկու+ և Սատանա է կոչվում,+ որ մոլորեցնում է ողջ աշխարհը.+ նա գցվեց երկիր,+ ու նրա հրեշտակներն էլ նրա հետ ցած գցվեցին: 10 Եվ լսեցի, որ երկնքում մի բարձր ձայն ասաց.
«Հիմա եկավ փրկությունը,+ գործի դրվեց զորությունը, և հաստատվեց մեր Աստծու թագավորությունն+ ու նրա Քրիստոսի իշխանությունը, որովհետև մեր եղբայրներին մեղադրողը, որը օր ու գիշեր մեր Աստծու առաջ մեղադրում էր նրանց,+ ցած գցվեց: 11 Նրանք հաղթեցին նրան+ Գառան արյունով+ ու իրենց տված վկայությամբ+ և թանկ չհամարեցին իրենց կյանքը՝*+ նույնիսկ մահվանը դեմառդեմ կանգնելով: 12 Դրա համար ուրախացե՛ք, ո՛վ երկինք, և դո՛ւք, որ բնակվում եք այնտեղ: Բայց վա՜յ երկրին ու ծովին,+ որովհետև Բանսարկուն, ցասումով լցված, ցած է իջել ձեզ մոտ. նա գիտի, որ քիչ ժամանակ ունի»:+
13 Երբ վիշապը տեսավ, որ ցած է գցվել երկիր,+ սկսեց հետապնդել կնոջը,+ որը որդի էր ծնել: 14 Բայց կնոջը մեծ արծվի երկու թև+ տրվեց, որ կարողանա թռչել անապատ՝ իր համար պատրաստված տեղը: Այնտեղ՝ օձից+ հեռու, նա պիտի կերակրվեր մեկ ժամանակ, երկու ժամանակ* ու կես ժամանակ:+
15 Օձը իր բերանից գետի չափ շատ ջուր թափեց կնոջ հետևից, որ նա խեղդվի այդ գետի մեջ: 16 Բայց երկիրը օգնության հասավ կնոջը. այն բացեց իր բերանը ու կուլ տվեց գետը, որը վիշապը թափել էր իր բերանից: 17 Այդ ժամանակ վիշապը կատաղեց կնոջ վրա ու գնաց պատերազմելու նրա սերնդից մնացածների դեմ,+ որոնք պահում են Աստծու պատվիրանները, և որոնց հանձնարարված է վկայել Հիսուսի մասին:+
13 Նա* անշարժ կանգնեց ծովի ավազի վրա:
Եվ տեսա մի գազանի,+ որը դուրս էր գալիս ծովից:+ Նա տասը եղջյուր և յոթ գլուխ ուներ: Նրա եղջյուրներին տասը թագեր կային, իսկ գլուխներին՝ Աստծուն անարգող անուններ: 2 Այդ գազանը նման էր ընձառյուծի, բայց նրա ոտքերը արջի թաթերի էին նման, իսկ բերանը՝ առյուծի երախի: Վիշապը+ գազանին զորություն, գահ և մեծ իշխանություն տվեց:+
3 Ես տեսա, որ նրա գլուխներից մեկի վրա վերք կար, որը մահացու էր թվում, բայց այդ մահացու վերքը բուժվեց,+ և ողջ երկիրը հիացմունքով գնաց գազանի հետևից: 4 Մարդիկ երկրպագեցին վիշապին, որովհետև նա իշխանություն տվեց գազանին, և երկրպագեցին գազանին՝ ասելով. «Ո՞վ է նման գազանին, և ո՞վ կարող է պատերազմել նրա դեմ»: 5 Նրան իրավունք տրվեց մեծ-մեծ և անարգական խոսքեր ասելու, նաև տրվեց իշխանություն՝ 42 ամիս+ գործելու: 6 Նա բացեց իր բերանը և անարգական խոսքեր+ ասաց Աստծու, նրա անվան, ինչպես նաև նրա բնակության վայրի, այսինքն՝ երկնքում բնակվողների դեմ:+ 7 Նրան թույլ տրվեց պատերազմել սրբերի* դեմ ու հաղթել նրանց+ և իշխանություն տրվեց ամեն ցեղի, ժողովրդի, լեզվի և ազգի պատկանող մարդկանց վրա: 8 Նրան կերկրպագեն երկրի բոլոր այն բնակիչները, որոնց անունները չեն գրվել մորթված Գառան+ կյանքի գրքում+ աշխարհը հիմնվելուց ի վեր:
9 Ով ականջ ունի, թող ուշադիր լսի:+ 10 Եթե մեկը պետք է գերության տարվի, կտարվի: Եթե որևէ մեկը սրով սպանի,* սրով էլ պետք է սպանվի:+ Ահա թե ինչու սրբերը+ պետք է դիմացկունություն+ և հավատ+ դրսևորեն:
11 Ապա տեսա մեկ ուրիշ գազանի, որը դուրս էր գալիս երկրից, և որը գառան եղջյուրների նման երկու եղջյուր ուներ: Նա սկսեց խոսել վիշապի+ նման: 12 Նա առաջին գազանի+ ողջ իշխանությունը գործի դրեց վերջինիս ներկայությամբ և երկրին ու դրա բնակիչներին ստիպեց երկրպագել առաջին գազանին, որի մահացու վերքը բուժվել էր:+ 13 Նա մարդկանց աչքի առաջ հրաշքներ արեց, նույնիսկ երկնքից կրակ իջեցրեց երկրի վրա:
14 Այն հրաշքներով, որոնք իրեն թույլ էր տրվել անել գազանի ներկայությամբ, նա մոլորեցրեց երկրի բնակիչներին+ և ասաց, որ պատրաստեն սրով վիրավորված, բայց կենդանի մնացած գազանի պատկերը:+ 15 Եվ նրան թույլ տրվեց շունչ* տալ գազանի պատկերին, որպեսզի գազանի պատկերը կարողանա խոսել և որպեսզի սպանել տա բոլոր նրանց, ովքեր հրաժարվում են երկրպագել գազանի պատկերին:
16 Նա հարկադրում էր բոլոր մարդկանց՝ փոքրերին ու մեծերին, հարուստներին ու աղքատներին, ազատներին ու ծառաներին, որ իրենց աջ ձեռքին կամ ճակատներին նշան ստանան,+ 17 և ով որ չունենար այդ նշանը՝ գազանի անունը+ կամ նրա անվան թիվը,+ չէր կարողանա գնել կամ վաճառել: 18 Այստեղ է, որ իմաստություն է հարկավոր. ով հասկացողություն ունի, թող հաշվի գազանի թիվը, որովհետև այն մարդկային թիվ է: Այդ թիվը 666 է:+
14 Հետո ես տեսա Գառանը՝+ կանգնած Սիոն լեռան+ վրա: Նրա հետ էին 144 000+ հոգի, որոնց ճակատներին գրված էին նրա անունը և նրա Հոր անունը:+ 2 Եվ երկնքից ձայն լսեցի, որը նման էր ջրերի շառաչյունի և ուժգին որոտի: Այն ասես քնար նվագող երգիչների ձայն լիներ: 3 Նրանք գահի, չորս կենդանի էակների+ ու երեցների+ առջև կարծես մի նոր երգ էին երգում,+ և բացի 144 000-ից,+ որոնք երկրից էին գնվել, ուրիշ ոչ ոք չէր կարողանում սովորել այդ երգը: 4 Նրանք են, որ չպղծվեցին կանանցով և կույս են:+ Նրանք են, որ հետևում են Գառանը, ուր էլ որ նա գնա:+ Նրանք գնվեցին+ մարդկանց միջից որպես Աստծուն և Գառանը մատուցվող առաջին պտուղներ:+ 5 Ոչ մի խաբեություն չկար նրանց շուրթերին. նրանք առանց արատի են:+
6 Ապա տեսա մեկ ուրիշ հրեշտակ, որը թռչում էր երկնքում* և հավիտենական բարի լուր էր ազդարարում երկրի բնակիչներին՝ ամեն ազգի, ցեղի, լեզվի և ժողովրդի պատկանող մարդկանց:+ 7 Նա բարձրաձայն ասում էր. «Վախեցե՛ք* Աստծուց և փա՛ռք տվեք նրան, որովհետև եկել է դատաստան անելու նրա սահմանած ժամը:+ Երկրպագե՛ք նրան, ով ստեղծել է երկինքը, երկիրը, ծովը+ և ջրի աղբյուրները»:
8 Հետո երկրորդ հրեշտակը եկավ: Նա ասում էր. «Ընկա՜վ, ընկա՜վ+ Մեծ Բաբելոնը՝+ նա, ով ստիպեց բոլոր ազգերին խմել կրքեր* բորբոքող անբարոյականության* գինուց»:+
9 Հետո երրորդ հրեշտակը եկավ: Նա բարձրաձայն ասում էր. «Եթե որևէ մեկը երկրպագի գազանին+ ու նրա պատկերին և նշան ընդունի իր ճակատին կամ ձեռքին,+ 10 կխմի Աստծու ցասման գինուց՝ նրա ցասման բաժակի մեջ լցված անխառն գինուց,+ և կտանջվի կրակի ու ծծմբի+ մեջ սուրբ հրեշտակների և Գառան առաջ: 11 Եվ նրանց տանջանքի* ծուխը կբարձրանա հավիտյանս հավիտենից:+ Ովքեր պաշտում են գազանին ու նրա պատկերին, և ովքեր ընդունում են նրա անվան նշանը,+ օր ու գիշեր հանգիստ չեն ունենա: 12 Ահա թե ինչու պետք է դիմացկունություն դրսևորեն սրբերը՝*+ նրանք, ովքեր պահում են Աստծու պատվիրանները և Հիսուսի հանդեպ ամուր հավատ ունեն»:+
13 Եվ երկնքից մի ձայն լսեցի, որն ասաց. «Գրի՛ր. «Երջանիկ են նրանք, ովքեր այսուհետ Տիրոջ հետ միավորված լինելով են մահանում:+ Այո՛,– ասում է ոգին,– նրանք կհանգստանան իրենց աշխատանքից, որովհետև իրենց գործերը իրենց հետ են գնում»»:
14 Ապա տեսա մի սպիտակ ամպ, որի վրա նստած էր մարդու որդու նման մեկը:+ Նրա գլխին ոսկե թագ կար, իսկ ձեռքին՝ սուր մանգաղ:
15 Մեկ ուրիշ հրեշտակ դուրս եկավ տաճարի սրբարանից և բարձրաձայն ասաց նրան, ով նստած էր ամպի վրա. «Մեկնի՛ր մանգաղդ ու հնձի՛ր, որովհետև երկրի բերքը ամբողջությամբ հասել է, ու հնձելու ժամը եկել է»:+ 16 Եվ նա, ով նստած էր ամպի վրա, մեկնեց իր մանգաղը երկրի վրա, և երկրի բերքը հնձվեց:
17 Մեկ ուրիշ հրեշտակ նույնպես դուրս եկավ տաճարի սրբարանից, որը երկնքում է. նա ևս սուր մանգաղ ուներ:
18 Իսկ մեկ ուրիշ հրեշտակ դուրս եկավ զոհասեղանի կողմից, և նա իշխանություն ուներ կրակի վրա: Նա սուր մանգաղ ունեցող հրեշտակին բարձրաձայն ասաց. «Մեկնի՛ր սուր մանգաղդ ու հավաքի՛ր երկրի խաղողենու ողկույզները, որովհետև խաղողը հասել է»:+ 19 Հրեշտակն էլ իր մանգաղը մեկնեց երկրի վրա և կտրեց երկրի խաղողենին ու գցեց Աստծու բարկության մեծ հնձանի մեջ:+ 20 Խաղողը տրորվեց քաղաքից դուրս, և հնձանից արյուն դուրս թափվեց: Հնձանում արյունը բարձրացել էր մինչև ձիերի սանձերը և հոսեց 1 600 ասպարեզի* չափ տարածությամբ:
15 Երկնքում մեկ ուրիշ ցնցող երևույթ* տեսա՝ մեծ և զարմանահրաշ: Տեսա յոթ հրեշտակների,+ որոնք յոթ պատուհասներ ունեին. դրանք վերջինն են, որովհետև դրանցով ավարտվում է Աստծու բարկությունը:+
2 Եվ տեսա ապակե ծովի նման մի բան,+ որը բռնկված էր կրակով, նաև նրանց, ովքեր հաղթել են գազանին,+ նրա պատկերին+ և նրա անվան թվին:+ Նրանք կանգնած էին ապակե ծովի մոտ՝ Աստծու քնարները ձեռքներին, 3 ու երգում էին Աստծու ծառա Մովսեսի երգն+ ու Գառան+ երգը.
«Մեծ և սքանչելի են քո գործերը,+ Եհո՛վա* Աստված, Ամենակարո՛ղ:+ Արդար ու ճիշտ են քո ճանապարհները,+ հավիտենությա՛ն Թագավոր:+ 4 Ո՞վ չի վախենա քեզնից, Եհո՛վա, և չի փառաբանի քո անունը, քանի որ միայն դու ես նվիրված:+ Բոլոր ազգերը կտեսնեն, որ դու արդարությամբ ես դատում, և կգան ու կերկրպագեն քեզ»:+
5 Հետո տեսա, որ վկայության խորանի սրբարանը+ բացվեց երկնքում,+ 6 և յոթ պատուհասներ ունեցող յոթ հրեշտակները+ դուրս եկան սրբարանից՝ շլացուցիչ մաքուր կտավ հագած և իրենց կրծքավանդակներին ոսկե գոտի կապած: 7 Չորս կենդանի էակներից մեկը յոթ հրեշտակներին յոթ ոսկե թասեր տվեց, որոնք լիքն էին Աստծու բարկությամբ,+ նրա, ով կենդանի է հավիտյանս հավիտենից: 8 Եվ Աստծու փառքից ու նրա զորությունից սրբարանը ծխով լցվեց,+ և ոչ ոք չկարողացավ մտնել սրբարան, մինչև որ յոթ հրեշտակների յոթ պատուհասները+ չդադարեցին:
16 Սրբարանից մի բարձր ձայն լսեցի,+ որ յոթ հրեշտակներին ասաց. «Գնացե՛ք և երկրի վրա թափեք Աստծու բարկությունը,+ որը լցված է յոթ թասերի մեջ»:
2 Առաջին հրեշտակը գնաց ու իր թասի պարունակությունը թափեց երկրի վրա:+ Ցավոտ ու սարսափելի խոցեր առաջացան+ այն մարդկանց վրա, որոնք գազանի նշանն ունեին+ և նրա պատկերին էին երկրպագում:+
3 Երկրորդ հրեշտակը իր թասի պարունակությունը թափեց ծովի մեջ:+ Այն արյուն դարձավ,+ ինչպիսին որ մահացած մարդու արյունն է, և ծովում եղող բոլոր կենդանի արարածները* սատկեցին:+
4 Երրորդ հրեշտակը իր թասի պարունակությունը թափեց գետերի և ջրի աղբյուրների մեջ,+ ու դրանք արյուն դարձան:+ 5 Ապա լսեցի, որ ջրերի վրա իշխանություն ունեցող հրեշտակն ասաց. «Դո՛ւ, որ կաս և եղել ես,+ ո՛վ նվիրված Աստված,+ դու արդար ես, որովհետև այս դատավճիռները կայացրիր:+ 6 Նրանք թափեցին սրբերի* ու մարգարեների արյունը,+ ուստի դու նրանց արյուն խմել տվեցիր.+ նրանք արժանի են դրան»:+ 7 Եվ լսեցի, որ զոհասեղանն ասաց. «Այո՛, ճիշտ և արդար են քո դատավճիռները,+ ո՛վ Եհովա՝* Ամենակարո՛ղ Աստված»:+
8 Չորրորդ հրեշտակը իր թասի պարունակությունը թափեց արևի վրա,+ և արևին թույլ տրվեց խանձել մարդկանց: 9 Մարդիկ խանձվեցին սաստիկ տապից, բայց, միևնույն է, անարգեցին Աստծու անունը, ով իշխանություն ունի այս պատուհասների վրա: Նրանք չզղջացին ու փառք չտվեցին նրան:
10 Հինգերորդ հրեշտակը իր թասի պարունակությունը թափեց գազանի գահի վրա: Գազանի թագավորությունը խավարեց,+ և մարդիկ ցավից սկսեցին իրենց լեզուները կծոտել, 11 բայց չզղջացին իրենց գործերի համար, այլ իրենց ցավերի ու խոցերի համար անարգական խոսքեր ասացին երկնքի Աստծուն:
12 Վեցերորդ հրեշտակը իր թասի պարունակությունը թափեց մեծ գետի՝ Եփրատի մեջ,+ և դրա ջուրը ցամաքեց,+ որպեսզի ճանապարհ բացվեր արևելքի թագավորների+ համար:
13 Եվ տեսա, որ վիշապի+ բերանից, գազանի բերանից ու կեղծ մարգարեի բերանից դուրս են գալիս ներշնչմամբ փոխանցված՝ գորտերի նման երեք անմաքուր խոսքեր:* 14 Իրականում դրանք դիվաշունչ խոսքեր են, որոնք հրաշքներ* են անում+ ու գնում են ողջ երկրի թագավորների մոտ, որպեսզի հավաքեն նրանց այն պատերազմի համար,+ որը տեղի է ունենալու Ամենակարող Աստծու մեծ օրը:+
15 «Ես գալիս եմ գողի նման:+ Երջանիկ է նա, ով արթուն է մնում+ և իր վերնահագուստը հագին է պահում, որ մերկ չքայլի, և մարդիկ չտեսնեն նրա ամոթալի մերկությունը»:+
16 Նրանց հավաքեցին այն վայրում, որը եբրայերեն Արմագեդոն* է կոչվում:+
17 Յոթերորդ հրեշտակը իր թասի պարունակությունը թափեց օդի մեջ: Եվ սրբարանից՝+ գահի մոտից, բարձր ձայն լսվեց. «Կատարվե՛ց»: 18 Եվ կայծակներ փայլատակեցին, լսվեցին ձայներ, որոտներ թնդացին, և ուժգին երկրաշարժ եղավ: Մարդկանց ստեղծվելուց ի վեր երկրի վրա այդքան մեծ և ուժգին երկրաշարժ դեռ չէր եղել:+ 19 Մեծ քաղաքը+ բաժանվեց երեք մասի, ու բոլոր երկրների քաղաքներն ավերվեցին: Աստված հիշեց Մեծ Բաբելոնին+ և նրան տվեց իր ահեղ ցասման գինու բաժակը:+ 20 Բոլոր կղզիները ի չիք եղան, ու լեռներն անհետացան:+ 21 Ապա երկնքից մարդկանց վրա խոշոր կարկուտ թափվեց,+ որի ամեն մի հատիկը մոտ մեկ տաղանդ* էր կշռում, և մարդիկ Աստծու հասցեին անարգական խոսքեր ասացին կարկուտի համար,+ որովհետև այդ պատուհասը չափազանց մեծ էր:
17 Յոթ գավաթներ ունեցող յոթ հրեշտակներից մեկը+ եկավ ու ասաց ինձ. «Արի քեզ ցույց տամ, թե ինչ դատաստան է սպասում այն մեծ մարմնավաճառին, որը նստած է շատ ջրերի վրա,+ 2 և որի հետ երկրի թագավորները անբարոյականություն* գործեցին,+ իսկ երկրի բնակիչները հարբեցին նրա անբարոյականության* գինով»:+
3 Նա ոգու զորությամբ ինձ մի անապատ տարավ: Եվ տեսա մի կնոջ՝ նստած ալ կարմիր գազանի վրա, որն ամբողջությամբ պատված էր աստվածանարգ անուններով, և որը յոթ գլուխ ու տասը եղջյուր ուներ: 4 Կինը մանուշակագույն* և ալ կարմիր հագուստ էր հագել,+ զարդարված էր ոսկով, թանկարժեք քարերով ու մարգարիտներով,+ և իր ձեռքին ոսկե բաժակ կար, որը լիքն էր գարշանքով ու նրա անբարոյականության* անմաքուր բաներով: 5 Նրա ճակատին առեղծվածային մի անուն էր գրված՝ «Մեծ Բաբելոն՝ մարմնավաճառների+ ու երկրի նողկալի բաների մայրը»:+ 6 Տեսա, որ կինը հարբած էր սրբերի* արյունով և Հիսուսի վկաների արյունով:+
Երբ տեսա նրան, անչափ զարմացա: 7 Հրեշտակն ինձ ասաց. «Ինչո՞ւ ես զարմացել: Ես քեզ կբացահայտեմ կնոջ առեղծվածը,+ նաև յոթ գլուխ ու տասը եղջյուր ունեցող գազանինը, որի վրա այդ կինը նստած է:+ 8 Գազանը, որին տեսար, կար, բայց չկա, սակայն շուտով դուրս է գալու անդունդից+ ու դեպի կործանում է գնալու: Եվ երկրի վրա բնակվողները, որոնց անունները գրված չեն կյանքի գրքում+ աշխարհը հիմնվելուց ի վեր, կապշեն՝ տեսնելով, որ գազանը կար, հետո չեղավ, բայց եկավ:
9 Սա հասկանալու համար իմաստություն է հարկավոր. յոթ գլուխները+ յոթ լեռներ են, որոնց վրա կինը նստած է: 10 Դրանք նաև յոթ թագավորներ են. հինգը ընկան, մեկը կա, մյուսը դեռ չի եկել, բայց երբ գա, կարճ ժամանակ պետք է մնա: 11 Գազանը, որը կար, բայց չկա,+ ութերորդ թագավորն է և յոթ թագավորներից է առաջ գալիս ու դեպի կործանում է գնում:
12 Տասը եղջյուրները, որ տեսար, տասը թագավորներ են, որոնք դեռ թագավորություն չեն ստացել, բայց նրանք մեկ ժամով գազանի հետ թագավորելու իշխանություն կստանան: 13 Նրանք մեկ ընդհանուր նպատակ ունեն, ուստի իրենց զորությունն ու իշխանությունը տալիս են գազանին: 14 Նրանք կպատերազմեն Գառան+ դեմ, բայց Գառը կհաղթի նրանց, քանի որ տերերի Տերն է և թագավորների Թագավորը:+ Նրա հետ կհաղթեն նաև նրանք,+ ովքեր կանչված, ընտրված և հավատարիմ են»:+
15 Հրեշտակն ասաց ինձ. «Այն ջրերը, որ տեսար, որոնց վրա նստած է մարմնավաճառը, տարբեր լեզուներով խոսող ժողովուրդներ, բազմություններ և ազգեր են:+ 16 Տասը եղջյուրները+ և գազանը,+ որ տեսար, կատեն մարմնավաճառին,+ կթալանեն, կմերկացնեն նրան ու կուտեն նրա մարմինը և վերջնականապես կայրեն նրան,+ 17 որովհետև Աստված նրանց սրտում ցանկություն դրեց,+ որ իրագործեն իրենց նպատակը, որն իրականում Իր մտադրությունն է, այսինքն՝ իրենց թագավորությունը գազանին տան,+ մինչև որ Իր խոսքերը կատարվեն: 18 Իսկ կինը,+ որին տեսար, այն մեծ քաղաքն է, որն իշխում է երկրի թագավորների վրա»:
18 Հետո տեսա մեկ ուրիշ հրեշտակ, որն իջնում էր երկնքից, և նա մեծ իշխանություն ուներ: Երկիրը լուսավորվեց նրա փառքից: 2 Նա բարձր ձայնով գոչեց. «Ընկա՜վ, ընկա՜վ Մեծ Բաբելոնը:+ Նա դարձավ դևերի բնակության վայր, պիղծ ոգիների* և անմաքուր ու գարշելի թռչունների թաքստոց:+ 3 Բոլոր ազգերը կրքեր* բորբոքող նրա անբարոյականության* գինու զոհը դարձան,+ երկրի թագավորները նրա հետ անբարոյականություն գործեցին,+ և երկրի վաճառականները հարստացան նրա անամոթ պերճանքի հաշվին»:
4 Ապա երկնքից մեկ ուրիշ ձայն լսեցի, որն ասաց. «Դո՛ւրս արի նրա միջից, ի՛մ ժողովուրդ,+ որ մասնակից չլինես նրա մեղքերին, և որ նրա պատուհասներից քեզ վրա չգան:+ 5 Նրա մեղքերը կուտակվել ու հասել են մինչև երկինք,+ և Աստված հիշել է նրա անարդար գործերը:*+ 6 Ինչպես որ նա վարվեց ուրիշների հետ, նույն կերպ հատուցեք նրան,+ նրա արածների դիմաց կրկնակի՛ հատուցեք:+ Այն բաժակը,+ որը նա լցրեց, կրկնակի՛ լցրեք նրա համար:+ 7 Ինչ չափով որ նա փառավորեց իրեն և ապրեց անամոթ պերճանքի մեջ, այդ չափի տանջանքով ու սգով էլ հատուցեք նրան: Որովհետև նա մտածում է. «Ես թագուհի եմ, ես այրի չեմ ու երբեք չեմ սգա»:+ 8 Այդ պատճառով մեկ օրում նրա վրա պատուհասներ կգան՝ մահ, սուգ և սով, ու նա վերջնականապես կայրվի,+ որովհետև Եհովա* Աստված՝ նրան դատողը, զորեղ է:+
9 Երկրի թագավորները, որոնք նրա հետ անբարոյականություն* գործեցին ու ապրեցին անամոթ պերճանքի մեջ, կողբան նրա վրա և վշտից կուրծք կծեծեն, երբ տեսնեն նրա այրվելու ծուխը: 10 Վախենալով նույն տանջանքներին արժանանալուց՝ նրանք հեռվում կկանգնեն ու կասեն. «Վա՜յ, վա՜յ, մե՛ծ քաղաք,+ հզո՛ր քաղաք Բաբելոն, մեկ ժամում եկավ քո դատաստանը»:
11 Երկրի վաճառականները նույնպես կողբան և սուգ կանեն նրա վրա, որովհետև այլևս չի լինի մեկը, որ գնի իրենց ապրանքը՝ 12 ոսկի և արծաթ, թանկարժեք քարեր ու մարգարիտներ, բարձրորակ կտավ, մետաքս, մանուշակագույն և ալ կարմիր կտորներ, բուրավետ փայտից, փղոսկրից, թանկարժեք փայտից, պղնձից, երկաթից ու մարմարից պատրաստված տարբեր իրեր, 13 դարչին, հնդկական համեմունք, խունկ, անուշահոտ յուղ, կնդրուկ,* գինի, ձիթապտղի յուղ, ընտիր ալյուր, ցորեն, ցլեր, ոչխարներ, ձիեր, կառքեր, ինչպես նաև ստրուկներ և այլ մարդիկ:* 14 Այն հասած պտուղը, որը ցանկացար, այլևս քոնը չէ, և քո բոլոր նրբահամ ուտեստներն ու շքեղ բաները չքվել են՝ իսպառ վերացել:
15 Վաճառականները, որոնք հարստացան նրա շնորհիվ, վախենալով նույն տանջանքներին արժանանալուց, հեռվում կկանգնեն, կողբան ու սուգ կանեն՝ 16 ասելով. «Վա՜յ, վա՜յ, մե՛ծ քաղաք, որ բարձրորակ կտավ, մանուշակագույն* և ալ կարմիր հագուստ էիր հագել և շքեղ զարդարվել էիր ոսկյա զարդերով, թանկարժեք քարերով ու մարգարիտներով,+ 17 որովհետև մեկ ժամում այդ մեծ հարստությունը հօդս ցնդեց»:
Եվ բոլոր նավապետները, նավագնացները, նավաստիներն ու բոլոր նրանք, ովքեր ապրուստ են վաստակում ծովից, կանգնեցին հեռվում 18 և տեսնելով նրա այրվելու ծուխը՝ գոչեցին. «Ո՞ր քաղաքն է այս մեծ քաղաքի նման»: 19 Նրանք իրենց գլուխներին հող լցրին և ողբալով ու սգալով գոչեցին. «Վա՜յ, վա՜յ մեծ քաղաքին, որի ճոխության շնորհիվ բոլոր նավատերերը հարստացան. մեկ ժամում նա կործանվեց»:+
20 Ուրախացե՛ք, ո՛վ երկինք,+ և դո՛ւք, սրբե՛ր,*+ առաքյալնե՛ր և մարգարենե՛ր, քանի որ հանուն ձեզ՝ Աստված նրա դեմ դատավճիռ է կայացրել»:+
21 Ապա մի զորեղ հրեշտակ աղացքարի նման քար վերցրեց ու այն ծովը նետեց՝ ասելով. «Այսպիսի արագությամբ վայր կգցվի մեծ քաղաք Բաբելոնը, և նա այլևս չի լինի:+ 22 Քո մեջ, Բաբելո՛ն, այլևս չի լսվի քնար նվագող երգիչների ու սրինգների, շեփորների ու մյուս երաժշտական գործիքների ձայնը, և ոչ մի արհեստավոր այլևս չի լինի, աղացքարի ձայն երբևէ չի լսվի, 23 ճրագի լույս չի փայլի քո մեջ, և փեսայի ու հարսի ձայն այլևս չի լսվի, քանի որ քո վաճառականները երկրի մեծամեծներն էին, և բոլոր ազգերը մոլորվեցին քո ոգեհարցությամբ:+ 24 Այո՛, նա մեղավոր է ճանաչվել մարգարեների, սրբերի+ և երկրի վրա սպանված բոլոր մարդկանց արյունը թափելու համար»:+
19 Հետո մի բարձր ձայն լսեցի երկնքում. ասես մարդկանց մեծ բազմություն խոսեր. «Գովաբանե՛ք Յահին:*+ Փրկությունը, փառքը և զորությունը մեր Աստծուն են պատկանում, 2 որովհետև նրա դատավճիռները ճիշտ են ու արդար:+ Նա դատաստան տեսավ մեծ մարմնավաճառի հանդեպ, որը երկիրը պղծեց իր անբարոյականությամբ,* և վրեժ առավ նրանից իր ծառաների արյան համար»:+ 3 Անմիջապես դրանից հետո նրանք նորից ասացին. «Գովաբանե՛ք Յահին:+ Բաբելոնից դուրս եկող ծուխը բարձրանալու է հավիտյանս հավիտենից»:+
4 Եվ 24 երեցներն+ ու 4 կենդանի էակները+ ծնկի եկան ու երկրպագեցին Աստծուն, ով նստած էր գահին, և ասացին. «Ամեն: Գովաբանե՛ք Յահին»:+
5 Գահից մի ձայն լսվեց. «Գովաբանե՛ք մեր Աստծուն, նրա բոլոր ծառանե՛ր,+ դո՛ւք, որ վախենում եք նրանից՝ փոքրե՛ր և մեծե՛ր»:+
6 Ապա մեկ ուրիշ ձայն լսեցի, որը նման էր մեծ բազմության ձայնի, ջրերի շառաչյունի և ուժգին որոտի: Այն ասաց. «Գովաբանե՛ք Յահին,+ որովհետև մեր Աստված Եհովան՝* Ամենակարողը,+ սկսել է թագավորել:+ 7 Եկեք ուրախանանք ու ցնծանք և փառք տանք նրան, որովհետև Գառան հարսանիքի ժամանակը եկել է, և նրա հարսը պատրաստ է: 8 Հարսին թույլ տրվեց հագնել պայծառ, մաքուր ու բարձրորակ կտավից հագուստ, որովհետև բարձրորակ կտավը սրբերի* արդար գործերն է խորհրդանշում»:+
9 Ապա հրեշտակն ասաց ինձ. «Գրի՛ր. «Երջանիկ են նրանք, ովքեր հրավիրված են Գառան հարսանիքի խնջույքին»»:+ Նաև ավելացրեց. «Սրանք Աստծու վստահարժան խոսքերն են»: 10 Այդ պահին ես ընկա նրա ոտքերի առաջ, որ երկրպագեմ նրան: Բայց նա ասաց. «Մի՛ արա այդ բանը: Զգո՛ւյշ եղիր:+ Ես ընդամենը քո և քո եղբայրների ծառայակիցն եմ, որոնք Հիսուսի մասին վկայություն են տալիս:+ Աստծո՛ւն երկրպագիր:+ Հիսուսի մասին վկայությունը մարգարեությունների ոգին է»:*+
11 Ես տեսա երկինքը բացված և մի սպիտակ ձի:+ Դրա հեծյալը կոչվում էր Հավատարիմ+ ու Ճշմարիտ,+ և նա արդարությամբ էր դատում ու պատերազմում:+ 12 Նրա աչքերը կրակի բոց էին,+ ու նրա գլխին շատ թագեր կային: Նրա վրա մի անուն էր գրված, որը բացի իրենից՝ ոչ ոք չգիտեր: 13 Նա արյունոտ վերնահագուստ էր հագել:* Նրա անունը Աստծու Խոսք էր:+ 14 Երկնքի զորքերը սպիտակ ձիերով գնում էին նրա հետևից: Նրանք սպիտակ, մաքուր ու բարձրորակ կտավից հագուստ էին հագել: 15 Հեծյալի բերանից մի սրված երկար սուր էր դուրս գալիս,+ որ դրանով հարվածեր ազգերին, և նա կհովվի նրանց երկաթե գավազանով:+ Նա կկոխկրտի խաղողը Ամենակարող Աստծու սաստիկ բարկության հնձանում:+ 16 Նրա վերնահագուստի վրա՝ ազդրի հատվածում, մի անուն էր գրված՝ թագավորների Թագավոր և տերերի Տեր:+
17 Նաև տեսա մի հրեշտակ, որը կանգնած էր արևի մեջտեղում: Նա երկնքում թռչող բոլոր թռչուններին բարձրաձայն ասաց. «Այստե՛ղ եկեք, հավաքվե՛ք Աստծու մեծ ընթրիքին,+ 18 որ ուտեք թագավորների, զորապետների և այլ հզոր մարդկանց մարմինները,+ ձիերի և դրանց վրա նստածների մարմինները,+ բոլորի՝ ազատների ու ծառաների, փոքրերի ու մեծերի մարմինները»:
19 Ապա տեսա գազանին, երկրի թագավորներին ու նրանց զորքերին, որոնք հավաքվել էին պատերազմելու ձիու վրա նստած հեծյալի ու նրա զորքի դեմ:+ 20 Գազանը բռնվեց, նրա հետ նաև կեղծ մարգարեն,+ որը նրա առաջ հրաշքներ էր անում ու դրանցով մոլորեցնում էր նրանց, ովքեր ընդունել էին գազանի նշանը,+ և ովքեր երկրպագում էին նրա պատկերին:+ Այս երկուսը ողջ-ողջ գցվեցին այրվող ծծմբով կրակե լիճը:+ 21 Իսկ մյուսները սպանվեցին հեծյալի բերանից դուրս եկած երկար սրով:+ Եվ բոլոր թռչունները կշտացան նրանց մարմիններով:+
20 Ես տեսա մի հրեշտակ, որն իջնում էր երկնքից: Նրա ձեռքում անդունդի բանալին էր+ ու մի մեծ շղթա: 2 Նա բռնեց վիշապին՝+ վաղեմի օձին,+ որը Բանսարկուն է+ և Սատանան,+ ու կապեց 1 000 տարով: 3 Հրեշտակը անդունդը գցեց նրան,+ այն փակեց ու կնքեց, որ այլևս չմոլորեցնի ազգերին, մինչև որ 1 000 տարին լրանա: Դրանից հետո նա կարճ ժամանակով պետք է ազատ արձակվի:+
4 Ապա տեսա գահեր, և նրանք, ովքեր նստեցին դրանց վրա, դատելու իշխանություն ստացան: Տեսա նրանց հոգիները,* ովքեր սպանվել* էին Հիսուսի մասին քարոզելու* և Աստծու մասին խոսելու համար, ովքեր ո՛չ գազանին էին երկրպագել, ո՛չ էլ նրա պատկերին, և ովքեր իրենց ճակատներին ու ձեռքերին նշանը չէին ընդունել:+ Նրանք կենդանացան ու Քրիստոսի հետ թագավորեցին+ 1 000 տարի: 5 Սա առաջին հարությունն է:+ (Մյուս մահացածները+ չկենդանացան, մինչև որ 1 000 տարին լրացավ): 6 Երջանիկ ու սուրբ են նրանք, ովքեր հարություն են առնելու առաջին հարության ժամանակ:+ Նրանց վրա երկրորդ մահը+ իշխանություն չունի.+ նրանք Աստծու և Քրիստոսի քահանաները կլինեն+ ու նրա հետ կթագավորեն 1 000 տարի:+
7 Իսկ երբ 1 000 տարին լրանա, Սատանան ազատ կարձակվի բանտից: 8 Նա դուրս կգա մոլորեցնելու երկրի չորս անկյուններում բնակվող ազգերին՝ Գոգին ու Մագոգին, որպեսզի նրանց հավաքի պատերազմի համար: Նրանց թիվը ծովի ավազահատիկների չափ է: 9 Նրանք տարածվեցին ողջ երկրով մեկ ու շրջապատեցին սրբերի* ճամբարը և սիրված քաղաքը: Բայց երկնքից կրակ իջավ ու լափեց նրանց:+ 10 Բանսարկուն, որը մոլորեցնում էր նրանց, գցվեց կրակի ու ծծմբի լիճը, որտեղ արդեն գցված էին գազանն+ ու կեղծ մարգարեն:+ Նրանք կտանջվեն* օր ու գիշեր՝ հավիտյանս հավիտենից:
11 Ապա տեսա մի մեծ սպիտակ գահ և Նրան, ով նստած էր դրա վրա:+ Երկինքն ու երկիրը փախան նրանից,+ և այլևս տեղ չեղավ դրանց համար: 12 Հետո տեսա մահացածներին՝ մեծերին ու փոքրերին՝ կանգնած գահի առաջ, և գրքեր բացվեցին: Մեկ ուրիշ գիրք էլ բացվեց՝ կյանքի գիրքը:+ Եվ մահացածները, ըստ իրենց գործերի, դատվեցին այդ գրքերում գրվածների համաձայն:+ 13 Ծովն իր միջի մահացածներին տվեց, և մահն ու գերեզմանը* իրենց միջի մահացածներին տվեցին, և նրանցից ամեն մեկը դատվեց ըստ իր գործերի:+ 14 Մահն ու գերեզմանը գցվեցին կրակե լիճը:+ Կրակե լիճը+ երկրորդ մահն է:+ 15 Նա, ում անունը գրված չէր կյանքի գրքում,+ նույնպես գցվեց կրակե լիճը:+
21 Ես տեսա մի նոր երկինք ու նոր երկիր,+ քանի որ նախկին երկինքն ու երկիրը չքվել էին,+ և ծովն+ այլևս չկար: 2 Նաև տեսա սուրբ քաղաքը՝ Նոր Երուսաղեմը, որն իջնում էր երկնքից՝ Աստծու մոտից,+ և որպես հարս՝ զարդարված էր ու պատրաստ էր հանդիպելու իր ամուսնուն:+ 3 Ապա գահից լսեցի մի բարձր ձայն, որն ասաց. «Աստծու խորանը մարդկանց հետ է, և նա կբնակվի նրանց հետ: Նրանք կլինեն Աստծու ժողովուրդը, ու նա նրանց հետ կլինի:+ 4 Աստված կսրբի նրանց աչքերից բոլոր արցունքները:+ Այլևս ո՛չ մահ կլինի,+ ո՛չ սուգ, ո՛չ աղաղակ և ո՛չ էլ ցավ:+ Նախկինում եղած բաները անցյալում մնացին»:
5 Նա, ով նստած էր գահին,+ ասաց. «Ահա ես ամեն բան նոր եմ դարձնում»:*+ Նաև ասաց. «Գրի՛ր, որովհետև այս խոսքերը վստահելի են ու ճիշտ»: 6 Ապա ասաց ինձ. «Դրանք կատարվեցին: Ես եմ Ալֆան և Օմեգան ՝* սկիզբը և վերջը:+ Նրան, ով ծարավ է, ես կյանքի ջրի աղբյուրից ձրի ջուր կտամ:+ 7 Հաղթողը կժառանգի այս բաները: Ես նրա Աստվածը կլինեմ, և նա իմ որդին կլինի: 8 Իսկ վախկոտները, անհավատները,+ պիղծ ու գարշելի մարդիկ, մարդասպանները,+ անբարոյականները,*+ ոգեհարցները, կռապաշտները և բոլոր ստախոսները+ կգցվեն այրվող ծծմբով կրակե լիճը:+ Սա երկրորդ մահն է»:+
9 Հետո մի հրեշտակ եկավ, մեկն այն յոթ հրեշտակներից, որոնք վերջին յոթ պատուհասներով+ լիքը յոթ թասերն ունեին, և ինձ ասաց. «Արի քեզ ցույց տամ հարսին՝ Գառան կնոջը»:+ 10 Ոգու զորությամբ նա ինձ տարավ մի մեծ ու բարձր լեռ և ցույց տվեց սուրբ քաղաք Երուսաղեմը, որն իջնում էր երկնքից՝ Աստծու մոտից,+ 11 և շողում էր Աստծու փառքով:+ Դրա փայլը նման էր շատ թանկարժեք քարի՝ մաքուր բյուրեղի պես փայլող հասպիսի:+ 12 Քաղաքը մեծ ու բարձր պարիսպ ուներ և 12 դարպաս: Դարպասների մոտ 12 հրեշտակներ կային, և դարպասների վրա Իսրայելի 12 ցեղերի անուններն էին փորագրված: 13 Երեք դարպաս արևելյան կողմում էր, երեք դարպաս՝ հյուսիսային կողմում, երեք դարպաս՝ հարավային կողմում, և երեք դարպաս՝ արևմտյան կողմում:+ 14 Քաղաքի պարիսպը 12 հիմնաքար ուներ, և դրանց վրա Գառան 12 առաքյալների անուններն էին գրված:+
15 Ինձ հետ խոսողի ձեռքում չափման գործիք կար՝ ոսկե եղեգ, որը քաղաքը, դրա դարպասներն ու պարիսպը չափելու համար էր:+ 16 Քաղաքը քառակուսի էր. դրա երկարությունը լայնության չափ էր: Նա եղեգով չափեց քաղաքը: Այն 12 000 ասպարեզ* էր. երկարությունը, լայնությունն ու բարձրությունը իրար հավասար էին: 17 Հրեշտակը չափեց նաև պարսպի բարձրությունը: Այն 144 կանգուն* էր: Նա չափում էր այն չափման միավորով, որով մարդիկ են չափում: 18 Պարիսպը հասպիսից էր,+ իսկ քաղաքը՝ մաքուր ոսկուց, որն ասես ջինջ ապակի լիներ: 19 Քաղաքի պարսպի հիմքերը զարդարված էին տարբեր տեսակի թանկարժեք քարերով: Առաջին հիմքը հասպիսից էր, երկրորդը՝ շափյուղայից, երրորդը՝ քաղկեդոնից, չորրորդը՝ զմրուխտից, 20 հինգերորդը՝ սարդոնիքսից, վեցերորդը՝ սարդիոնից, յոթերորդը՝ ոսկեքարից, ութերորդը՝ բերիլից, իններորդը՝ տպազիոնից, տասներորդը՝ քրիզոպրազից, տասնմեկերորդը՝ հակինթից, և տասներկուերորդը՝ ամեթիստից: 21 Իսկ 12 դարպասները 12 մարգարիտներ էին. դրանցից յուրաքանչյուրը պատրաստված էր մեկ մարգարտից: Քաղաքի գլխավոր փողոցը մաքուր ոսկուց էր՝ ապակու պես թափանցիկ:
22 Ես այնտեղ տաճար չտեսա, քանի որ տաճարը Ամենակարող Եհովա* Աստվածն էր,+ նաև Գառը: 23 Քաղաքը արևի կամ լուսնի լույսի կարիք չուներ, որովհետև Աստծու փառքն էր լուսավորում այն,+ և դրա ճրագը Գառն էր:+ 24 Ազգերը կքայլեն այդ լույսի ներքո,+ և երկրի թագավորները կփառավորեն քաղաքը: 25 Դրա դարպասները օրվա ընթացքում երբեք չեն փակվի, որովհետև այնտեղ գիշեր չի լինի:+ 26 Եվ ազգերի փառքն ու պատիվը կբերեն այնտեղ:+ 27 Որևէ պիղծ բան չի մտնի այդ քաղաք, և ոչ էլ մեկը, ով գարշելի բաներ է անում ու սուտ է խոսում:+ Կմտնեն միայն նրանք, ում անունները գրված են Գառան կյանքի գրքում:+
22 Հրեշտակն ինձ ցույց տվեց կյանքի ջրի մի գետ,+ որը բյուրեղի պես մաքուր էր: Այն սկիզբ էր առնում Աստծու և Գառան+ գահից 2 ու հոսում էր քաղաքի գլխավոր փողոցի մեջտեղով: Գետի երկու կողմերում կյանքի ծառեր կային, որոնք տարին 12 անգամ՝ ամիսը մեկ, բերք էին տալիս: Ծառերի տերևները ազգերին բուժելու համար էին:+
3 Այդ քաղաքի վրա երբեք անեծք չի լինի: Աստծու և Գառան գահը+ կլինի այնտեղ: Աստծու ծառաները սուրբ ծառայություն կմատուցեն նրան: 4 Նրանք կտեսնեն նրա երեսը,+ ու նրա անունը գրված կլինի իրենց ճակատներին:+ 5 Այլևս գիշեր չի լինի,+ ու նրանք կարիք չեն ունենա ո՛չ ճրագի, ո՛չ էլ արևի լույսի, որովհետև Եհովա* Աստված լույս կսփռի նրանց վրա,+ և նրանք կթագավորեն հավիտյանս հավիտենից:+
6 Նա ասաց ինձ. «Այս խոսքերը վստահելի են ու ճիշտ:+ Այո՛, Եհովա Աստված, ով խոսում է մարգարեների միջոցով,+ ուղարկեց իր հրեշտակին, որպեսզի իր ծառաներին ցույց տա, թե ինչ է շուտով լինելու: 7 Շուտով գալու եմ:+ Երջանիկ է նա, ով հնազանդվում է այս գրքի մարգարեական խոսքերին»:+
8 Ես՝ Հովհաննեսս, լսում ու տեսնում էի այս բաները: Երբ լսեցի ու տեսա այն, ինչ հրեշտակը ցույց տվեց ինձ, ընկա նրա ոտքերի առաջ, որ երկրպագեմ նրան: 9 Բայց նա ասաց. «Մի՛ արա այդ բանը: Զգո՛ւյշ եղիր: Ես ընդամենը քո և քո եղբայրների ծառայակիցն եմ, որոնք մարգարեներ են, նաև նրանց ծառայակիցը, ովքեր հնազանդվում են այս գրքում գրված խոսքերին: Աստծո՛ւն երկրպագիր»:+
10 Հետո նա ասաց ինձ. «Գաղտնի մի՛ պահիր* այս գրքի մարգարեական խոսքերը, քանի որ սահմանված ժամանակը մոտ է: 11 Ով անարդար է, թող անարդար էլ մնա, և ով կեղտոտ է, թող կեղտոտ էլ մնա: Բայց ով արդար է, թող արդար մնա, և ով սուրբ է, թող սուրբ մնա:
12 «Շուտով գալու եմ և հատուցելու եմ ամեն մեկին՝ ըստ իր գործերի:+ 13 Ես եմ Ալֆան և Օմեգան ՝*+ առաջինը և վերջինը՝ սկիզբը և վերջը: 14 Երջանիկ են նրանք, ովքեր լվացել են իրենց երկար զգեստները,+ որպեսզի իրավունք ունենան կյանքի ծառերից ուտելու+ և քաղաքի դարպասներով ներս մտնելու:+ 15 Սակայն պիղծ մարդկանց,* ոգեհարցներին, անբարոյականներին,* մարդասպաններին, կռապաշտներին և բոլոր նրանց, ովքեր սիրում են խաբեությունն ու ստախոս են, թույլ չի տրվի մտնել քաղաք»:+
16 «Ես՝ Հիսուսս, իմ հրեշտակին ուղարկեցի, որ վկայի այս բաների մասին ժողովների օգտի համար: Ես եմ Դավթի արմատն ու սերունդը+ և առավոտյան պայծառ աստղը»»:+
17 Ոգին ու հարսն+ ասում են՝ ե՛կ: Նա, ով լսում է, թող ասի՝ ե՛կ: Ով ծարավ է, թող գա,+ և ով ցանկանում է, թող վերցնի կյանքի ջուրը ձրի:+
18 «Ասում եմ նրանց, ովքեր լսում են այս գրքի մարգարեական խոսքերը. «Եթե որևէ մեկը մի բան ավելացնի սրանց,+ Աստված էլ նրա վրա կավելացնի այն պատուհասները, որոնք գրված են այս գրքում,+ 19 և եթե որևէ մեկը մի բան պակասեցնի այս մարգարեական գրքի խոսքերից, Աստված էլ կպակասեցնի նրա բաժինը՝ թույլ չտալով ուտել կյանքի ծառերից+ ու մտնել սուրբ քաղաք,+ որոնց մասին գրված է այս գրքում»:
20 Նա, ով վկայում է այս բաների մասին, ասում է. «Այո՛, շուտով գալու եմ»»:+
Ամեն: Ե՛կ, Տե՛ր Հիսուս:
21 Թող Տեր Հիսուսը անզուգական բարություն դրսևորի սրբերի* հանդեպ:
Կամ՝ «Բացահայտում»:
Բառարանում տես «Ասիա»:
Բռց.՝ «մահացածների միջից առաջնեկն է»:
Կամ՝ «սկիզբը և վերջը»: Ալֆան և Օմեգան հուն. այբուբենի առաջին ու վերջին տառերն են:
Տես հավելված Ա5:
Հուն.՝ հադես: Բառարանում տես «Գերեզման»:
Բռց.՝ «թե որտեղից ընկար»:
Բռց.՝ «կառչած ես իմ անվանը»:
Հուն.՝ պոռնեյա: Բառարանում տես «Անբարոյականություն»:
Հուն.՝ պոռնեյա: Բառարանում տես «Անբարոյականություն»:
Հուն.՝ պոռնեյա: Բառարանում տես «Անբարոյականություն»:
Կամ՝ «ամենախոր զգացմունքները»: Բռց.՝ «երիկամները»:
Բռց.՝ «մնացած բաները»:
Կամ հնարավոր է՝ «դու հետևեցիր իմ դիմացկունության օրինակին»:
Հուն.՝ ֆիլեո:
Կամ՝ «ու թանկարժեք կարմիր»:
Տես հավելված Ա5:
Բռց.՝ «արժանի ես առնելու»:
Բառարանում տես «Սրբեր»:
Կամ՝ «տասնյակ հազարներ անգամ տասնյակ հազարներ»:
Մոտ 1 լ: Տես հավելված Բ14:
Հռոմեական արծաթադրամ: 1 դինարը մեկ օրվա աշխատավարձն էր: Տես հավելված Բ14:
Հուն.՝ հադես: Բառարանում տես «Գերեզման»:
Ակներևաբար, խոսքը նրանց արյան մասին է, որը թափված էր զոհասեղանի մոտ, և որը կյանք է խորհրդանշում: Բառարանում տես «Հոգի»:
Բռց.՝ «և վկայություն տալու»:
Բառարանում տես «Սրբեր»:
Բռց.՝ «ոսկե զոհասեղանի»:
Բռց.՝ «անդունդի գուբի»:
Նշանակում է «կործանում»:
Նշանակում է «կործանող»:
Բռց.՝ «ոսկե զոհասեղանի»:
Կամ՝ «20 000 անգամ 10 000»:
Հուն.՝ պոռնեյա: Բառարանում տես «Անբարոյականություն»:
Կամ՝ «Կնի՛ք դիր այն բաների վրա»:
Բռց.՝ «ավարտին կհասցվի»:
Կամ՝ «Եվ չափման գավազան»:
Այսինքն՝ ցանկապատված բակը: Բառարանում տես «Գավիթ»:
Կամ՝ «նայում էին»:
Բառարանում տես «Երկնքի Աստված»:
Տես հավելված Ա5:
Բառարանում տես «Սրբեր»:
Բռց.՝ «մեծ նշան»:
Նշանակում է «ո՞վ է Աստծու նման»:
Կամ հնարավոր է՝ «Բայց նա [այսինքն՝ վիշապը] պարտվեց»:
Կամ՝ «հոգիները»:
Բռց.՝ «ժամանակներ»:
Այսինքն՝ վիշապը:
Բառարանում տես «Սրբեր»:
Կամ հնարավոր է՝ «Եթե մեկը պետք է սրով սպանվի»:
Կամ՝ «ոգի»:
Հուն. այս բառը մատնանշում է երկնքի այն հատվածը, որտեղ թռչուններն են թռչում:
Բառարանում տես «Աստվածավախություն»:
Կամ՝ «բարկություն»:
Հուն.՝ պոռնեյա: Բառարանում տես «Անբարոյականություն»:
Կամ՝ «կալանքի»:
Բառարանում տես «Սրբեր»:
Մոտ 296 կմ: Տես հավելված Բ14:
Բռց.՝ «նշան»:
Տես հավելված Ա5:
Կամ՝ «հոգիները»:
Բառարանում տես «Սրբեր»:
Տես հավելված Ա5:
Բռց.՝ «անմաքուր ոգիներ»:
Բռց.՝ «նշաններ»:
Նշանակում է «Մեգիդոյի լեռ»: Հուն.՝ Հար Մագեդոն:
Հունական 1 տաղանդը մոտ 20,4 կգ է: Տես հավելված Բ14:
Հուն.՝ պոռնեյա: Բառարանում տես «Անբարոյականություն»:
Հուն.՝ պոռնեյա: Բառարանում տես «Անբարոյականություն»:
Այս գույնը կապ ուներ հարստության և արքայական փառքի հետ:
Հուն.՝ պոռնեյա: Բառարանում տես «Անբարոյականություն»:
Բառարանում տես «Սրբեր»:
Կամ հնարավոր է՝ «ամեն շնչի», «ամեն օդի», «ներշնչմամբ փոխանցված ամեն խոսքի»:
Կամ՝ «բարկություն»:
Հուն.՝ պոռնեյա: Բառարանում տես «Անբարոյականություն»:
Կամ՝ «հանցանքները»:
Տես հավելված Ա5:
Հուն.՝ պոռնեյա: Բառարանում տես «Անբարոյականություն»:
Մի քանի արևադարձային ծառերից ստացվող անուշահոտ խեժ:
Կամ՝ «մարդկանց հոգիներ»:
Այս գույնը կապ ուներ հարստության և արքայական փառքի հետ:
Բառարանում տես «Սրբեր»:
Կամ՝ «Ալելո՛ւիա» (եբր.՝ հալելու Յահ): «Յահ» անունը «Եհովա» անվան կրճատ ձևն է:
Հուն.՝ պոռնեյա: Բառարանում տես «Անբարոյականություն»:
Տես հավելված Ա5:
Բառարանում տես «Սրբեր»:
Կամ՝ «նպատակն է»:
Կամ հնարավոր է՝ «Նրա հագի վերնահագուստի վրա արյուն էր ցփնված»:
Ակներևաբար, խոսքը նրանց արյան մասին է, որը թափված էր զոհասեղանի մոտ, և որը կյանք է խորհրդանշում: Բառարանում տես «Հոգի»:
Բռց.՝ «կացնով սպանվել»:
Բռց.՝ «վկայելու»:
Բառարանում տես «Սրբեր»:
Կամ՝ «կմեկուսացվեն», «կբանտարկվեն»: Տես 14։11, ծնթ.:
Հուն.՝ հադես: Բառարանում տես «Գերեզման»:
Խոսքը եղած բաները նորացնելու և նոր բաներ անելու մասին է:
Ալֆան և Օմեգան հուն. այբուբենի առաջին ու վերջին տառերն են:
Բառարանում տես «Անբարոյականություն»:
Մոտ 2 220 կմ: Տես հավելված Բ14:
Մոտ 64 մ: Տես հավելված Բ14:
Տես հավելված Ա5:
Տես հավելված Ա5:
Բռց.՝ «Կնիք մի՛ դիր»:
Ալֆան և Օմեգան հուն. այբուբենի առաջին ու վերջին տառերն են:
Բռց.՝ «շներին»:
Բառարանում տես «Անբարոյականություն»:
Բառարանում տես «Սրբեր»: