Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • nwt 3 Հովհաննես 1–14
  • 3 Հովհաննես

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • 3 Հովհաննես
  • Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
3 Հովհաննես

ՀՈՎՀԱՆՆԵՍԻ ԵՐՐՈՐԴ ՆԱՄԱԿԸ

1 Ես՝ տարեցս,* գրում եմ սիրելի Գայոսին, ում անկեղծորեն սիրում եմ:

2 Սիրելի՛ եղբայր, աղոթում եմ, որ առողջ լինես և ամեն ինչում հաջողություն ունենաս, ինչպես որ հիմա ունես: 3 Շատ ուրախացա, երբ եղբայրները եկան ու պատմեցին, որ դու կառչած ես ճշմարտությանը և շարունակում ես ճշմարտության համաձայն ապրել:+ 4 Ուրախանալու* ավելի մեծ պատճառ չունեմ, քան այն, որ լսում եմ՝ զավակներս շարունակում են քայլել ճշմարտության ուղով:+

5 Սիրելի՛ ընկեր, այն, ինչ անում ես եղբայրների համար, չնայած որ չես ճանաչում նրանց, խոսում է քո հավատարմության մասին:+ 6 Նրանք ժողովի առաջ պատմել են քո սիրո մասին: Խնդրում եմ, որ ճանապարհ դնես նրանց այնպես, ինչպես հաճելի է Աստծուն,+ 7 քանի որ հանուն նրա անվան են ճանապարհ ընկել և այլազգիներից* որևէ բան չեն վերցրել:+ 8 Ուստի մենք պարտավոր ենք հյուրասիրություն ցույց տալ նման մարդկանց,+ որպեսզի համագործակիցներ լինենք ճշմարտության տարածման գործում:+

9 Ես նամակ գրեցի ժողովին, բայց Դիոտրեֆեսը, որն ուզում է ձեր մեջ առաջինը լինել,+ մեր ոչ մի ասածը հարգանքով չի ընդունում:+ 10 Դրա համար էլ, եթե գամ, կհիշեցնեմ այն գործերը, որ նա անում է՝ մեր մասին վատ բաներ տարածելով:+ Նա դրանով էլ չի բավարարվում. բացի նրանից, որ հարգանքով չի ընդունում եղբայրներին,+ ընդունել ցանկացողներին էլ փորձում է խանգարել ու վտարել ժողովից:

11 Սիրելի՛ եղբայր, ընդօրինակիր ոչ թե չարը, այլ բարին:+ Ով բարին է անում, Աստծուց է,+ իսկ ով չարն է անում, Աստծուն չի տեսել:+ 12 Դեմետրիոսի մասին բոլոր եղբայրները լավն են խոսում, և նրանց խոսքերին թիկունք է կանգնում այն, որ նա ճշմարտության համաձայն է ապրում: Մենք էլ ենք լավը խոսում* նրա մասին, և դու գիտես, որ մեր ասածը ճիշտ է:

13 Շատ բաներ ունեմ քեզ ասելու, բայց չեմ ուզում թանաքով ու գրչով գրել: 14 Հուսով եմ՝ շուտով կտեսնեմ քեզ, և երես առ երես կխոսենք:

Խաղաղությո՛ւն քեզ:

Ընկերները բարևներ են ուղարկում քեզ: Իմ կողմից անուն առ անուն բարևիր ընկերներին:

Կամ՝ «երեցս»:

Կամ հնարավոր է՝ «Երախտագետ լինելու»:

Խոսքը Քրիստոսին չհավատացող ոչ հրեա մարդկանց մասին է:

Բռց.՝ «վկայում»:

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2026 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը