Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • nwt 2 Հովհաննես 1–13
  • 2 Հովհաննես

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • 2 Հովհաննես
  • Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
2 Հովհաննես

ՀՈՎՀԱՆՆԵՍԻ ԵՐԿՐՈՐԴ ՆԱՄԱԿԸ

1 Ես՝ տարեցս,* գրում եմ ընտրյալ տիկնոջը և նրա զավակներին, որոնց անկեղծորեն սիրում եմ, և ոչ միայն ես եմ սիրում, այլև բոլոր նրանք, ովքեր գիտեն ճշմարտությունը: 2 Մենք սիրում ենք ձեզ, քանի որ ճշմարտությունը մեր սրտերում է, և այն ընդմիշտ մեզ հետ կմնա: 3 Ճշմարտության և սիրո հետ մեկտեղ մենք կունենանք անզուգական բարություն, գթասրտություն և խաղաղություն Աստծուց՝ Հորից, և Հիսուս Քրիստոսից՝ Հոր Որդուց:

4 Ես շատ եմ ուրախացել՝ իմանալով, որ քո զավակներից ոմանք ճշմարտության համաձայն են ապրում,+ ինչպես որ Հայրը պատվիրել է մեզ: 5 Ուստի հիմա, ո՛վ տիկին, խնդրանքս է, որ պահենք միմյանց սիրելու մասին պատվիրանը: (Գրածս նոր պատվիրան չէ. այն ունեցել ենք հենց սկզբից):+ 6 Իսկ սիրել նշանակում է ապրել նրա պատվիրանների համաձայն:+ Ուրեմն շարունակեք սիրո ճանապարհով քայլել. սա այն պատվիրանն է, որը սկզբից ևեթ լսել եք: 7 Բանն այն է, որ շատ խաբեբաներ են հայտնվել աշխարհում.*+ նրանք չեն ընդունում, որ Հիսուս Քրիստոսը մարմնով է եկել:+ Նրանք են խաբեբաներն ու հակաքրիստոսները:+

8 Զգույշ եղեք, որ մեր աշխատանքի արդյունքը ջուրը չգցեք, այլ որ ստանաք ամբողջ վարձատրությունը:+ 9 Ցանկացած մեկը, ով կառչած չի մնում Քրիստոսի ուսմունքին, այլ դրանից այն կողմ է անցնում, Աստծու հավանությունը չունի:+ Իսկ ով կառչած է մնում այդ ուսմունքին, ունի թե՛ Հոր և թե՛ Որդու հավանությունը:+ 10 Եթե մեկը գալիս է ձեզ մոտ ու այդ ուսմունքին ներդաշնակ բաներ չի սովորեցնում, նրան ձեր տուն մի՛ ընդունեք+ ու մի՛ բարևեք, 11 որովհետև ով նրան բարև տա, մասնակից կլինի նրա չար գործերին:

12 Թեև շատ բաներ ունեմ ձեզ ասելու, սակայն չեմ ուզում թուղթ ու թանաքով անել դա: Հույս ունեմ ձեզ մոտ գալ ու երես առ երես խոսել ձեզ հետ, որպեսզի ձեր ուրախությունը լիարժեք լինի:

13 Քեզ բարևներ են ուղարկում քո ընտրյալ քրոջ զավակները:

Կամ՝ «երեցս»:

Բռց.՝ «դուրս եկել աշխարհ»:

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2026 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը