Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • nwt Տիտոս 1 ։ 1–3 ։ 15
  • Տիտոս

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Տիտոս
  • Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
Տիտոս

ՆԱՄԱԿ ՏԻՏՈՍԻՆ

1 Այս նամակը գրում եմ ես՝ Պողոսս՝ Աստծու ծառան և Հիսուս Քրիստոսի առաքյալը, ով ունի նույն հավատը, ինչ Աստծու կողմից ընտրվածները, և ունի ճշգրիտ գիտելիքներ ճշմարտության մասին, որն օգնում է հասկանալ, թե ինչ է նշանակում նվիրված լինել Աստծուն: 2 Այս ամենի հիմքում հավիտենական կյանքի հույսն է,+ որը վաղուց ի վեր տվել է Աստված, ով չի կարող ստել:+ 3 Իր սահմանած ժամանակին նա իր խոսքը հայտնել է բարի լուրի քարոզչության միջոցով.+ այդ գործն է վստահվել ինձ մեր Փրկչի՝ Աստծու հրամանով: 4 Եվ հիմա գրում եմ քեզ, Տիտո՛ս, իմ հարազատ զավա՛կ ու հավատակի՛ց:

Թող Աստված՝ մեր Հայրը, և մեր Փրկիչ Քրիստոս Հիսուսը անզուգական բարություն դրսևորեն քո հանդեպ և խաղաղություն տան քեզ:

5 Ես քեզ թողել եմ Կրետեում, որ ուղղես այն, ինչ թերի է, և ամեն քաղաքում երեցներ նշանակես, ինչպես որ պատվիրեցի: 6 Երեց կարող է լինել նա,* ով անմեղադրելի վարք ունի, մեկ կնոջ ամուսին է, և որի երեխաները նույնպես հավատի մեջ են ու չեն մեղադրվում սանձարձակ վարք ունենալու և ըմբոստության մեջ:+ 7 Լինելով Աստծու գործի համար պատասխանատու մեկը՝* վերակացուն պետք է զերծ լինի մեղադրանքից, չլինի ինքնասածի,+ բարկացկոտ,+ հարբեցող, բռնություն գործադրող,* շահամոլ, 8 այլ պետք է լինի հյուրասեր,+ սիրի բարին անել, լինի ողջամիտ,*+ արդար, նվիրված,+ ինքն իրեն տիրապետող,+ 9 սովորեցնելու արվեստը գործի դնելիս կառչած լինի Աստծու վստահարժան խոսքերին,+ որ կարողանա քաջալերել* ճիշտ* ուսմունքի հիման վրա+ և դրան ընդդիմացողներին ուղղել:*+

10 Բանն այն է, որ կան շատ մարդիկ, ովքեր ըմբոստ են, անիմաստ բաներ են խոսում ու մոլորեցնում մարդկանց: Խոսքը հատկապես նրանց մասին է, ովքեր թլփատության կողմնակից են:+ 11 Հարկավոր է փակել այդպիսիների բերանը, որովհետև նրանք ամբողջ ընտանիքների հավատն են խորտակում՝ սխալ բաներ սովորեցնելով հանուն իրենց անազնիվ, շահադիտական նպատակների: 12 Կրետացիներից մեկը, ով իրենց իսկ մարգարեներից է, ասել է. «Կրետացիները միշտ սուտ են խոսում, վտանգավոր գազաններ են ու ծույլ որկրամոլներ»:

13 Եվ դա իրոք այդպես է: Դրա համար էլ շարունակիր ամենայն լրջությամբ ուղղել նրանց, որ ամուր հավատ պահպանեն 14 և ուշադրություն չդարձնեն հրեական առասպելներին ու մարդկանց պատվիրաններին, այն մարդկանց, որ շեղվում են ճշմարտությունից: 15 Ամեն ինչ մաքուր է մաքուրների համար,+ բայց ապականվածների ու հավատ չունեցողների համար ոչ մի բան մաքուր չէ. նրանց միտքն էլ, խիղճն էլ ապականված են:+ 16 Նրանք հրապարակորեն հայտարարում են, թե ճանաչում են Աստծուն, սակայն իրենց գործերով ուրանում են նրան:+ Նրանք նողկալի են, անհնազանդ և պիտանի չեն որևէ բարի գործի համար:

2 Իսկ դու շարունակիր ուսուցանել այն ամենը, ինչը ներդաշնակ է ճիշտ* ուսմունքին:+ 2 Թող տարեց տղամարդիկ չափավոր լինեն իրենց սովորությունների մեջ, լինեն լրջամիտ, ողջամիտ, ամուր* հավատ ունենան, սիրեն ուրիշներին և դիմացկուն մնան դժվարությունների բախվելիս: 3 Տարեց կանայք էլ թող արժանավայել վարմունք ունենան, չլինեն զրպարտող, գինուն գերի, այլ սովորեցնեն բարին անել, 4 երիտասարդ կանանց խորհուրդ տան, որ սիրեն իրենց ամուսիններին ու երեխաներին, 5 լինեն ողջամիտ, բարոյապես մաքուր, տնարար ու բարի և ենթարկվեն իրենց ամուսիններին,+ որպեսզի ուրիշները Աստծու խոսքի մասին անարգանքով չխոսեն:

6 Երիտասարդ տղամարդկանց էլ շարունակաբար հորդորիր, որ լինեն ողջամիտ:+ 7 Եվ դու ինքդ ամեն հարցում ճիշտ վարվելու օրինակ եղիր: Սովորեցրու անաղարտ ճշմարտությունը* ամենայն լրջամտությամբ,+ 8 և խոսքդ թող պատշաճ* լինի, որ ոչ մի քննադատության տեղիք չտաս:+ Այդ դեպքում հակառակվողները ամոթով կմնան ու չեն կարողանա որևէ բացասական բան ասել մեր մասին:+ 9 Ծառաներին* հորդորիր, որ ամեն ինչում ենթարկվեն իրենց տերերին,+ ձգտեն գոհացնել նրանց, ոչ թե հակաճառեն: 10 Թող նրանք իրենց տերերից ոչինչ չգողանան,+ այլ փաստեն, որ լիովին վստահելի են, որպեսզի ամեն առումով զարդարեն մեր Փրկչի՝ Աստծու ուսմունքը:+

11 Չէ՞ որ Աստված անզուգական բարություն* է դրսևորել՝ փրկություն շնորհելով ամեն տեսակ մարդկանց:+ 12 Դա մեզ մղում* է մերժել Աստծուն տհաճ վարվելակերպն ու աշխարհին բնորոշ ցանկությունները+ և այս ժամանակներում* ապրել ողջամտությամբ, արդարությամբ* և Աստծու հանդեպ նվիրվածությամբ:+ 13 Եկեք այդպես վարվենք, մինչ սպասում ենք, որ մեր սքանչելի հույսն իրականանա,+ և որ իրենց փառքը ցույց տան մեր մեծն Աստված ու մեր Փրկիչը՝ Քրիստոս Հիսուսը, 14 ով իր կյանքը տվեց մեզ համար,+ որ ազատի*+ ամեն տեսակ անօրենությունից և մեզ մաքրելով՝ դարձնի իր հատուկ սեփականությունը՝ մի ժողովուրդ, որը եռանդով է լցված բարին գործելու համար:+

15 Շարունակիր խոսել այս ամենի մասին, հորդորել և ուղղել, քանի որ լիակատար իրավասություն ունես այդպես վարվելու:+ Թույլ մի՛ տուր, որ քեզ վերևից նայեն:

3 Շարունակիր եղբայրներին հիշեցնել, որ հպատակվեն կառավարություններին ու իշխանություններին և հնազանդ լինեն նրանց,+ պատրաստ լինեն անելու ամեն բարի գործ, 2 ոչ ոքի մասին վատը չխոսեն, չլինեն կռվարար, այլ լինեն խոհեմ*+ և միշտ մեղմությամբ վերաբերվեն բոլոր մարդկանց:+ 3 Չէ՞ որ մենք էլ մի ժամանակ անմիտ էինք, անհնազանդ, մոլորված, տարբեր ցանկությունների ու հաճույքների ստրուկն էինք, վատ բաներ էինք անում, նախանձում էինք ուրիշներին, զզվելի մարդիկ էինք և ատում էինք իրար:

4 Սակայն Աստված՝ մեր Փրկիչը, բարություն+ ու սեր դրսևորեց մարդկանց հանդեպ 5 և փրկեց մեզ (ընդ որում՝ դա արեց ոչ թե այն պատճառով, որ ինչ-որ արդար գործեր էինք արել,+ այլ քանի որ գթասիրտ է):+ Նա մեզ փրկեց՝ մաքրելով ու կյանքի բերելով+ և իր սուրբ ոգու միջոցով մեզ դարձնելով նոր անձնավորություն:+ 6 Այդ ոգին նա Հիսուս Քրիստոսի՝ մեր Փրկչի միջոցով առատորեն թափեց մեզ վրա,+ 7 որ նրա անզուգական բարության շնորհիվ արդար հայտարարվելուց+ հետո ժառանգներ դառնանք+ ու հավիտենական կյանքի հույս ունենանք:+

8 Այն, ինչ նշեցի, վստահարժան է, և ուզում եմ, որ շարունակ ընդգծես այս ամենի կարևորությունը, որպեսզի նրանք, ովքեր արդեն հավատացել են Աստծուն, իրենց ուշադրությունը կենտրոնացնեն բարին անելու վրա: Այդ ամենը լավ է և օգտակար:

9 Իսկ ինչ վերաբերում է հիմար բանավեճերին, տոհմաբանությունները փորփրելուն, վիճաբանություններին և Օրենքի շուրջ լեզվակռիվներին, հեռու մնա այդ ամենից, որովհետև դրանք անօգուտ են ու անիմաստ:+ 10 Եվ եթե որևէ մեկը աղանդավորություն է տարածում,+ նրան զգուշացում* տուր+ մեկ անգամ, հետո նաև երկրորդ անգամ:+ Եթե չլսի, խզիր կապերը նրա հետ,* 11 քանի որ այդպիսի մարդը շեղվել է ճիշտ ուղուց և մեղք է գործում՝ դատապարտություն բերելով ինքն իր վրա:

12 Երբ Արտեմասին կամ Տյուքիկոսին+ քեզ մոտ ուղարկեմ, ամեն ինչ արա, որ գաս ինձ մոտ՝ Նիկոպոլիս. որոշել եմ ձմեռն այնտեղ անցկացնել: 13 Հնարավոր ամեն կերպ օգնիր Օրենքի գիտակ Զենասին, ինչպես նաև Ապողոսին, որ իրենց ուղևորության համար ոչ մի բանի պակաս չունենան:+ 14 Եվ թող մեր հավատակիցներն* էլ սովորեն բարի գործեր անել, որ օգնության ձեռք մեկնեն անհրաժեշտ կարիքի դեպքում+ և այդպիսով լավ պտուղներ բերող ծառաներ լինեն:+

15 Բոլոր ինձ մոտ եղողները քեզ ողջույններ են ուղարկում: Իմ կողմից ողջունիր մեր հավատակիցներին՝ բոլոր մեզ սիրողներին:

Թող Աստված անզուգական բարություն դրսևորի ամենքիդ հանդեպ:

Բռց.՝ «եթե լինի մի մարդ»:

Բռց.՝ «Աստծու տնտես»:

Կամ՝ «հարվածող»: Այստեղ օգտագործված հուն. բառը կարող է նշանակել նաև ուրիշներին իր խոսքերով խոցող:

Կամ՝ «առողջ դատողություն ունենա»:

Կամ՝ «համոզել գործելու», «հորդորել»:

Բռց.՝ «առողջ»:

Կամ՝ «ցույց տալ, որ սխալ են վարվում»:

Բռց.՝ «առողջ»:

Բռց.՝ «առողջ»:

Կամ հնարավոր է՝ «Սովորեցրու մաքուր մղումներով»:

Կամ՝ «առողջ», «օգտակար»:

Բռց.՝ «Ստրուկներին»:

Խոսքը այն բարության մասին է, որին մարդ չի արժանացել: Բառարանում տես «Անզուգական բարություն»:

Բռց.՝ «սովորեցնում»:

Կամ՝ «այս համակարգում»: Բառարանում տես «Աշխարհ»:

Կամ՝ «Աստծու արդար չափանիշներին ներդաշնակ»:

Բռց.՝ «փրկագնի»:

Բռց.՝ «զիջողամիտ»:

Կամ՝ «խորհուրդ»:

Ըստ ամենայնի, սա վերաբերում է ժողովից հեռացնելուն:

Խոսքը Կրետեի քրիստոնյաների մասին է:

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2026 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը