ՍՈՓՈՆԻԱ
1 Հուդայի թագավորի՝ Ամոնի+ որդի Հովսիայի+ օրերում Եհովան իր խոսքը հայտնեց Եզեկիայի որդի Ամարիայի որդի Գոդողիայի որդի Քուսիի որդի Սոփոնիային.*
2 «Ես երկրի երեսից ամեն ինչ ամբողջությամբ կբնաջնջեմ,– ասում է Եհովան:+–
Երկրի երեսից կբնաջնջեմ մարդկանց,– ասում է Եհովան:–
4 Ես ձեռքս կուղղեմ Հուդայի և Երուսաղեմի բոլոր բնակիչների դեմ,
Այս վայրից կջնջեմ Բահաղի բոլոր հետքերը+
Եվ քրմերի անունը քահանաների հետ մեկտեղ,+
5 Նաև կկործանեմ նրանց, ովքեր կտուրների վրա խոնարհվում են երկնքի զորքի առաջ,+
Նրանց, ովքեր խոնարհվում են Եհովայի առաջ և հավատարմության երդում են տալիս նրան,+
Բայց միևնույն ժամանակ նաև Մեղքոմին են հավատարմության երդում տալիս,+
6 Նրանց, ովքեր երես են թեքում Եհովայից,+
Ովքեր չեն ուզում իմանալ Եհովայի կամքը և խորհուրդ չեն հարցնում նրանից»:+
7 Լռե՛ք Գերիշխան Տեր Եհովայի առաջ, որովհետև մոտ է Եհովայի օրը:+
Եհովան զոհ է պատրաստել, սրբագործել* է նրանց, ում հրավիրել է:
8 «Այն օրը, երբ ես՝ Եհովաս, զոհաբերություն անեմ,
Հաշվեհարդար կտեսնեմ իշխանների, թագավորի որդիների+ և բոլոր նրանց հետ,
Ովքեր օտարականի հագուստ են կրում:
9 Այդ օրը ես հաշվեհարդար կտեսնեմ բոլոր նրանց հետ, ովքեր բարձրանում են հարթակի* վրա,
Ովքեր իրենց տիրոջ տունը լցնում են բռնությամբ ու խաբեությամբ:
10 Այդ օրը,– ասում է Եհովան,–
Ձկների դարպասի+ մոտից աղաղակ կլսվի,
Քաղաքի նոր հատվածից՝+ ողբ,
Եվ բլուրներից՝ ուժգին թնդյուն:
11 Ողբացե՛ք, ո՛վ Մաքթեսի* բնակիչներ,
Որովհետև բոլոր առևտրականները բնաջնջվել են,*
Բոլոր արծաթ կշռողները կործանվել են:
12 Այդ ժամանակ ես ճրագներ կվերցնեմ ու կխուզարկեմ Երուսաղեմը
Եվ հաշվեհարդար կտեսնեմ ինքնագոհ մարդկանց հետ,*
Ովքեր իրենց սրտում ասում են. «Եհովան ո՛չ բարիք կանի, ո՛չ չարիք»:+
13 Նրանց հարստությունը կթալանվի, և տները կավերվեն:+
Նրանք տներ կշինեն, բայց դրանցում չեն բնակվի,
Խաղողի այգիներ կտնկեն, բայց դրանց գինին չեն խմի:+
Եհովայի օրվա ձայնը դառնալից է:+
Ռազմիկը կաղաղակի այդ օրը:+
Նեղության ու տառապանքի օր,+
Փոթորկի ու ավերման օր,
Մթության ու խավարի օր,+
Ամպերի ու թանձր խավարի օր,+
16 Եղջերափող փչելու
Եվ ամրացված քաղաքների ու բարձր աշտարակների* դեմ+
Պատերազմի կոչ անելու օր:+
17 Ես նեղության մեջ կգցեմ մարդկանց,
Եվ նրանք կույրի պես ման կգան,+
Որովհետև Եհովայի դեմ են մեղք գործել:+
18 Ո՛չ նրանց արծաթը, ո՛չ էլ ոսկին չեն կարողանա փրկել նրանց Եհովայի ցասման օրը:+
Իմ նախանձախնդրության կրակը կսպառի ողջ երկիրը,+
Որովհետև կործանում՝ սարսափելի կործանում կբերեմ երկրի բոլոր բնակիչների վրա»:+
2 Քանի դեռ որոշումն ուժի մեջ չի մտել,
Քանի դեռ օրը չի անցել քամուց քշվող մղեղի* պես,
Քանի դեռ Եհովայի բորբոքված բարկությունը չի թափվել ձեզ վրա,+
Ու քանի դեռ Եհովայի բարկության օրը ձեզ վրա չի հասել,
3 Փնտրե՛ք Եհովային,+ ո՛վ երկրի բոլոր հեզեր,*
Որ իրագործում եք նրա արդար վճիռները:*
Ձգտեք արդարությամբ վարվել, հեզություն* դրսևորել
Ու հնարավոր է՝ պատսպարված լինեք Եհովայի բարկության օրը:+
4 Գազան լքված կլինի,
Ասկաղոնը ամայի կդառնա,+
Ազոտոսը ցերեկով դուրս կքշվի,
Իսկ Ակկարոնն արմատախիլ կլինի:+
5 Վա՜յ ծովեզերքում բնակվողներին՝ քերեթցիներին:+
Եհովայի խոսքը ձեր դեմ է ուղղված.
«Ո՛վ Քանան, փղշտացիների՛ երկիր, ես կկործանեմ քեզ,
Եվ ոչ մի բնակիչ չի մնա»:
6 Ծովեզերքը արոտավայր կդառնա:
Այնտեղ ջրհորներ կլինեն հովիվների համար,
Եվ քարե փարախներ՝ ոչխարների համար:
7 Այդ շրջանը Հուդայի տնից ողջ մնացածներինը կլինի:+
Նրանք այնտեղ կարածեն,
Իսկ երեկոյան հանգիստ կառնեն Ասկաղոնի տներում,
Որովհետև նրանց Աստվածը՝ Եհովան, ուշադրություն կդարձնի նրանց*
Ու հետ կբերի գերիներին:+
8 «Ես լսել եմ Մովաբի կշտամբանքը+ և ամմոնացիների վիրավորական խոսքերը.+
Նրանք ծաղրում էին իմ ժողովրդին և մեծ-մեծ խոսելով՝ սպառնում էին տիրանալ նրանց երկրին:+
9 Երդվում եմ իմ գոյությամբ,– ասում է Զորքերի տեր Եհովան՝ Իսրայելի Աստվածը,–
Մովաբը Սոդոմի պես կլինի,+
Իսկ Ամմոնը՝ Գոմորի պես՝+
Եղինջներով ծածկված վայր, աղի փոս և հավերժական ամայի տեղ:+
Իմ ժողովրդի մեջ ողջ մնացածները նրանց կկողոպտեն,
Իմ ազգի մեջ ողջ մնացածները կտիրանան նրանց երկրին»:
10 Ահա թե ինչ կստանան իրենց հպարտության դիմաց,+
Որովհետև նրանք ծաղրեցին Զորքերի տեր Եհովայի ժողովրդին և իրենց բարձր դասեցին նրանից:
11 Եհովան ահարկու կլինի, երբ գործի նրանց դեմ:
Նա ոչնչի կվերածի երկրի բոլոր աստվածներին,
Կղզիներում բնակվող ազգերը կխոնարհվեն նրա առաջ՝*+
Յուրաքանչյուրն իր տեղից:
12 «Եվ դուք, եթովպացինե՛ր, դուք նույնպես իմ սրով կսպանվեք»:+
14 Այնտեղ կպառկեն հոտերը, ամեն տեսակի գազանները,
Հավալուսնը և փշախոզուկը կգիշերեն տապալված սյուների խոյակների* մոտ:
Պատուհանից լալագին ձայն* կլսվի:
Շեմքի մոտ ավերում կլինի.
Նա կհեռացնի մայրու փայտի պատվածքը:
15 Սա այն հպարտ քաղաքն է, որը նստած էր ապահովության մեջ
Եվ իր սրտում ասում էր. «Ես եմ, և ուրիշը չկա»:
Ի՜նչ զարհուրելի տեսարան դարձավ նա,
Գազանների համար բնակության վայր:
Կողքով անցնողը կսուլի և բռունցք թափ կտա:+
3 Վա՜յ ըմբոստ ու պղծված քաղաքին,* որը կեղեքում է իր իսկ բնակիչներին:+
Մինչև առավոտ նրանք կրծելու ոսկոր անգամ չեն թողնում:
4 Նրա մարգարեները հանդուգն են, դավաճան մարդիկ:+
Ինչպես որ ամեն օր բացվում է արշալույսը,
Այնպես էլ ամեն առավոտ նա հայտնում է իր դատավճիռները:+
Սակայն անարդարը չգիտի՝ ամոթն ինչ է:+
6 «Ես բնաջինջ արեցի ազգերին, նրանց աշտարակներն* ավերվեցին:
Նրանց փողոցներն ամայացրի, այնպես որ դրանցով անցնող չեղավ:
Նրանց քաղաքները ավերակ դարձան. ոչ մի մարդ չմնաց, ոչ մի բնակիչ:+
7 Ես նրան* ասացի՝ «Միայն թե վախեցիր* ինձանից և խրատ ընդունիր»,+
Որ նրանից հաշիվ չպահանջեմ* իր գործած բոլոր մեղքերի համար,
Բայց նա է՛լ ավելի էր տենչում չար գործեր անելու:+
8 Ուստի համբերությամբ սպասեք* ինձ,+– ասում է Եհովան,–
Մինչև այն օրը, երբ վեր կենամ, որ ավար վերցնեմ,*
Որովհետև իմ դատավճիռն է՝ ժողովել ազգերին, հավաքել թագավորությունները
Եվ նրանց վրա թափել իմ զայրույթը, իմ ողջ բորբոքված բարկությունը:+
Իմ նախանձախնդրության կրակը կսպառի ողջ երկիրը:+
9 Այդ ժամանակ ես ժողովուրդների լեզուն կփոխեմ ու նրանց մաքուր լեզու կտամ,
Որպեսզի նրանք բոլորը կանչեն Եհովայի անունը*
11 Այդ օրը դու չես ամաչի քո բոլոր արարքներից,
Որոնցով ըմբոստացար իմ դեմ,+
Որովհետև այդ ժամանակ ես քո միջից կհեռացնեմ մեծամիտ պարծենկոտներին,
Եվ դու այլևս ամբարտավանությամբ* չես վարվի իմ սուրբ լեռան վրա:+
13 Ողջ մնացած իսրայելացիները+ անարդարությամբ չեն վարվի,+
Սուտ չեն խոսի, և նրանց բերանում նենգավոր լեզու չի լինի:
Նրանք կուտեն* ու հանգիստ կառնեն, և ոչ ոք չի վախեցնի նրանց»:+
14 Ուրախ բացականչի՛ր, ո՛վ Սիոնի դուստր:
Ցնծությամբ բացականչի՛ր, ո՛վ Իսրայել:+
Ուրախացի՛ր ու հրճվի՛ր ամբողջ սրտով, ո՛վ Երուսաղեմի դուստր:+
15 Եհովան չեղյալ է համարել քո դեմ կայացրած դատավճիռները:+
Նա հետ է մղել քո թշնամուն:+
Իսրայելի Թագավորը՝ Եհովան, քեզ հետ է:+
Դու այլևս չես վախենա աղետից:+
16 Այդ օրը Երուսաղեմին կասվի.
«Մի՛ վախեցիր, Սիո՛ն,+
Թևաթափ մի՛ եղիր:
Ես կուրախանամ քեզնով ու հրճվանքով կբացականչեմ:
Նրանք հեռու են քեզնից, որովհետև գերության մեջ են ու նախատինք են կրում:+
19 Այդ ժամանակ ես կգործեմ բոլոր նրանց դեմ, ովքեր կեղեքում են քեզ:+
Ես կփրկեմ կաղերին+ ու կհավաքեմ ցիրուցան եղածներին:+
Այնպես կանեմ, որ նրանք գովքի արժանանան
Եվ լավ անուն ունենան այն բոլոր վայրերում, որտեղ անպատիվ են եղել:
20 Այդ ժամանակ հետ կբերեմ ձեզ,
Այդ ժամանակ ձեզ մեկտեղ կհավաքեմ:
Այնպես կանեմ, որ գովքի արժանանաք+
Եվ երկրի բոլոր ժողովուրդների մեջ լավ անուն ունենաք,
Երբ ձեր աչքի առաջ հետ բերեմ ձեզնից նրանց, ովքեր գերի են»,– ասում է Եհովան:+
Նշանակում է «Եհովան ծածկել է (փայփայել է)»:
Ակներևաբար, խոսքը կռապաշտությանն առնչվող առարկաների կամ գործերի մասին է:
Բառարանում տես «Սրբագործել»:
Կամ՝ «շեմքի»: Հավանաբար վերաբերում է թագավորական գահի պատվանդանին:
Ըստ ամենայնի, դա մի թաղամաս էր Երուսաղեմում, որը գտնվում էր Ձկների դարպասի մոտ:
Բռց.՝ «լռության են մատնվել»:
Կամ՝ «նրանց հետ, ովքեր նման են գինու տակառի հատակին նստած մրուրի»:
Կամ՝ «բարձր անկյունային աշտարակների»:
Բռց.՝ «աղիքները»:
Այսինքն՝ հացահատիկի թեփի:
Կամ՝ «խոնարհներ»:
Բռց.՝ «նրա դատաստանը»:
Կամ՝ «խոնարհություն»:
Կամ՝ «հոգ կտանի նրանց»:
Կամ՝ «կպաշտեն նրան»:
Այսինքն՝ սյունագլուխների:
Խոսքը, հավանաբար, թռչնի կամ քամու ձայնի մասին է:
Այսինքն՝ Երուսաղեմին:
Կամ՝ «անկյունային աշտարակները»:
Այսինքն՝ Երուսաղեմին:
Բառարանում տես «Աստվածավախություն»:
Կամ՝ «նրան չպատժեմ»:
Բռց.՝ «նրա բնակավայրը»:
Կամ՝ «շարունակեք սպասել»:
Կամ հնարավոր է՝ «երբ վեր կենամ որպես վկա»:
Եբր. արտահայտությունը ներառում է հետևյալ իմաստները՝ «օգնության կանչել Աստծուն՝ տալով նրա անունը», «ապավինել Աստծուն», «հռչակել Աստծու անունը»:
Կամ՝ «միասնաբար երկրպագեն նրան»:
Այսինքն՝ մեծամտաբար:
Կամ՝ «Եվ նրանք ապաստան կգտնեն Եհովայի անվան մեջ»:
Կամ՝ «կարածեն»:
Կամ՝ «հանգստություն կգտնեմ», «բավարարվածության զգացում կունենամ»: