ՄԻՔԻԱ
1 Սա է Եհովայի խոսքը, որ տեսիլքի միջոցով հաղորդվեց մորեսեթցի Միքիային*+ Հուդայի թագավորներ+ Հովաթամի,+ Աքազի+ ու Եզեկիայի+ օրոք: Տեսիլքը Սամարիայի ու Երուսաղեմի մասին է:
2 «Լսե՛ք, ո՛վ բոլոր ժողովուրդներ,
Ուշադրությո՛ւն դարձրեք, ո՛վ երկիր և այնտեղ բնակվողներ,
Ես՝ Գերիշխան Տեր Եհովաս, կվկայեմ ձեր դեմ,+
Եհովան կվկայի իր սուրբ տաճարից:
3 Ահա ես՝ Եհովաս, դուրս եմ գալիս իմ բնակության վայրից.
Ես կիջնեմ ու կքայլեմ երկրի բարձունքների վրայով:
Հովիտները* կճեղքվեն,
Ինչպես զառիթափ լանջից գահավիժող ջրերը:
Ո՞վ է մեղավոր Հակոբի ապստամբության համար.
Մի՞թե Սամարիան չէ:+
Ո՞վ է պատասխանատու Հուդայի սրբավայրերի համար.+
Մի՞թե Երուսաղեմը չէ:
6 Սամարիան ամայի դաշտում գտնվող ավերակների կույտ կդարձնեմ,
Խաղողի այգիներ տնկելու տեղ:
Նրա քարերը ձորը կլցնեմ
Եվ միայն հիմքերը կթողնեմ:
7 Նրա բոլոր քանդակված կուռքերը ջարդուփշուր կլինեն,+
Եվ այն բոլոր նվերները, հանուն որոնց՝ նա վաճառում էր իրեն,* կրակի մեջ կայրվեն:+
Նրա բոլոր կուռքերը ես կոչնչացնեմ:
Այդ ամենը նա իր մարմնավաճառության վարձով է ձեռք բերել,
Եվ այժմ դրանք՝ որպես վարձ, կտրվեն ուրիշ մարմնավաճառների»:
Ես կոռնամ շնագայլերի պես,
Ողբագին կճչամ ջայլամների պես:
9 Չէ՞ որ Սամարիայի վերքն անբուժելի է.+
Այն տարածվել է մինչև Հուդա:+
Պատուհասը հասել է մինչև իմ ժողովրդի դարպասը՝ մինչև Երուսաղեմ:+
10 «Գեթում այս մասին մի՛ հայտարարեք,
Ոչ մի դեպքում լաց մի՛ եղեք:
Ո՛վ Բեթ-Աֆրայի* բնակչուհի,* թավալվիր փոշու մեջ:
11 Ո՛վ Սաֆիրի բնակչուհի, գերության գնա մերկ ու ամոթահար:
Սաանանի բնակչուհին դուրս չի գալիս քաղաքից:
Բեթ-Եսելում լացուկոծ կլինի, և նրա աջակցությունից դու կզրկվես:
12 Մարոթի բնակչուհին բարիք էր սպասում,
Բայց Եհովայից չարիք է եկել՝ հասնելով Երուսաղեմի դարպասին:
13 Նժույգներ լծիր կառքին, ո՛վ Լաքիսի+ բնակչուհի:
Քեզնից է սկիզբ առել Սիոնի դստեր մեղքը:
Դու ապստամբեցիր իմ դեմ, ինչպես Իսրայելը:+
14 Դրա համար էլ նվերներով հրաժեշտ կտաս Մորեսեթ-Գեթին:
Աքզիբի+ ժողովուրդը* հուսախաբ է արել Իսրայելի թագավորներին:
15 Ո՛վ Մարեսայի+ բնակչուհի, նվաճողի* ձեռքը կհանձնեմ քեզ:+
Իսրայելի փառավորը* կհասնի մինչև Ոդողոմ:+
16 Կտրիր մազերդ, սափրիր գլուխդ,
Քանի որ աղետ է գալու սիրելի զավակներիդ վրա:
Արծվի պես ճաղատ դարձիր,
Որովհետև նրանց խլել են քեզանից ու գերության տարել»:+
2 Վա՜յ նրանց, ովքեր չարանենգ բան են ծրագրում,
Իրենց անկողնում դավ են նյութում,
Իսկ լույսը բացվելուն պես իրագործում են իրենց ծրագրերը,
Քանի որ ունեն զորություն:+
Մարդու ձեռքից խաբեությամբ վերցնում են իր տունը,
Տիրանում նրա ժառանգական կալվածքին:+
3 Դրա համար ահա թե ինչ է ասում Եհովան.
«Ես մտադիր եմ ձեզ* վրա աղետ բերել,+ որից չեք կարողանա փախչել:*+
Այլևս քթներդ ցից ման չեք գա,+ քանի որ աղետալի օրեր վրա կհասնեն:+
«Մենք խեղճ ու թշվառ վիճակում ենք:+
Նա մեզնից վերցրել է մեր բաժինն ու տվել ուրիշներին,+
Մեր արտերը իրեն չծառայողների ձեռքն է հանձնել»:
6 Բայց նրանք ասում են. «Քարոզ մի՛ կարդացեք,
Այլևս մի՛ քարոզեք այդ բաների մասին:
Մեզ ոչ մի ստորացում էլ չի սպասում»:
7 Ո՛վ Հակոբի տուն, դու ասում ես.
«Մի՞թե Եհովայի համբերությունը հատել է,*
Մի՞թե նա այդպիսի բաներ կանի»:
Բայց չէ՞ որ ես արդարությամբ վարվողներին* եմ բարիք խոստացել:
8 Իսկ իմ ժողովուրդը թշնամու պես է վարվում վերջին ժամանակներում:
Անցորդների վրայից, ովքեր անվախ ու ապահով քայլում են պատերազմից վերադարձող մարդու պես,
Դուք բացեիբաց հանում տանում եք թանկարժեք արդուզարդը՝ հագուստի հետ միասին:*
9 Իմ ժողովրդի կանանց դուք վռնդում եք իրենց հարմարավետ տներից:
Նրանց երեխաներից անվերադարձ խլում եք ամեն ընտիր բան, որոնցով օրհնել եմ նրանց:
10 Վե՛ր կացեք ու գնացե՛ք այստեղից, որովհետև հանգիստ չկա այս երկրում:
Անմաքրության պատճառով+ կործանում է գալիս, սարսափելի կործանում:+
11 Ով քամու և խաբեության հետևից է գնում ու այսպիսի սուտ ասում՝
«Դուք առատ գինի, ոգելից խմիչք կունենաք»,
Հենց նա էլ դառնում է այս ժողովրդին հաճելի մարգարեն:+
Կմիավորեմ նրանց, ինչպես մեկ փարախի ոչխարներ,
Ինչպես հոտ, որ արածում է իր արոտավայրում:+
Եվ այնտեղ մարդաշատ ու աղմկոտ կլինի»:+
13 Նրանց առջևից կգնա նա, ով ճանապարհ կբացի նրանց համար:
Նրանք կազատվեն, կանցնեն դարպասով ու դուրս կգան:+
Նրանց առջևից կգնա իրենց թագավորը,
Կգնա Եհովայի գլխավորությամբ:+
Չէ՞ որ դո՛ւք պետք է իմանաք, թե ինչն է արդար:
2 Մինչդեռ դուք ատում եք բարին+ և սիրում եք չարը:+
Մաշկում եք իմ ժողովրդին և պոկում եք միսը նրա ոսկորներից:+
Քերթում նրա կաշին,
Կոտրում եք նրա ոսկորները և կտոր-կտոր եք անում նրան,+
Ինչպես միսն ու ոսկորը, որ պետք է եփվեն կաթսայի մեջ:
4 Երբ դուք օգնության կանչեք Եհովային,
Նա չի պատասխանի,
Նա ձեզանից երես կթեքի+
Ձեր չար գործերի պատճառով:+
5 Ահա թե ինչ է ասում Եհովան այն մարգարեների մասին, որոնք մոլորեցնում են իմ ժողովրդին,+
Որոնք խաղաղություն են ավետում,+ երբ իրենց ծամելու մի բան են տալիս,*+
Եվ պատերազմ են հայտարարում* նրան, ով իրենց բերանը ոչինչ չի դնում:
6 «Խավարը կպատի ձեզ, ասես գիշեր է,+ և տեսիլք չեք տեսնի,+
Մթության մեջ կլինեք և ոչինչ չեք գուշակի,
Ձեր արևը կխավարի, ո՛վ մարգարեներ,
Ցերեկը գիշեր կդառնա ձեզ համար:+
Նրանք բոլորը ստիպված կլինեն ամոթից ծածկել իրենց բերանը,*
Քանի որ ես նրանց պատասխան չեմ տա»»:
8 Իսկ ինձ Եհովայի ոգին լցնում է զորությամբ
Եվ օգնում է գործել արդարությամբ ու քաջությամբ,
Որ Հակոբի երեսին ասեմ իր հանցանքները և Իսրայելին՝ իր մեղքերը:
9 Լսե՛ք, խնդրեմ, ո՛վ Հակոբի տան գլխավորներ
Եվ Իսրայելի տան իշխաններ,+
Որ գարշում եք արդարությունից և ծռում եք այն ամենը, ինչ ուղիղ է,+
10 Որ արյունով եք շինում Սիոնը,
Անարդարությամբ եք կառուցում Երուսաղեմը:+
11 Նրա գլխավորները կաշառքով են դատում,+
Քահանաները վարձով են սովորեցնում,+
Մարգարեները փողով* են գուշակություն անում,+
Բայց միևնույն ժամանակ իրենց հույսը Եհովայի վրա են դնում՝* ասելով.
«Չէ՞ որ Եհովան մեզ հետ է.+
Ոչ մի աղետ էլ չի գա մեր գլխին»:+
4 Վերջին օրերում այն լեռը, որտեղ Եհովայի տունն է,+
Ամուր կհաստատվի լեռների գագաթներից վեր,
Բլուրներից բարձր կլինի,
Եվ ժողովուրդները դեպի այդ լեռը կհորդեն:+
2 Շատ ազգեր կգան ու կասեն.
«Եկե՜ք, եկեք բարձրանանք Եհովայի լեռը,
Գնանք Հակոբի Աստծու տունը:+
Նա կսովորեցնի մեզ, թե որոնք են իր ճանապարհները,
Եվ մենք կընթանանք նրա ուղիներով»:
Չէ՞ որ Սիոնից է դուրս գալու օրենքը,*
Եվ Երուսաղեմից՝ Եհովայի խոսքը:
3 Նա բազմաթիվ ժողովուրդների դատավորը կլինի+
Եվ զորավոր ազգերի, անգամ հեռուներում բնակվողների մեջ ամեն սխալ բան կշտկի:
Ազգը ազգի վրա սուր չի բարձրացնի,
Եվ նրանք այլևս չեն սովորի պատերազմել:+
Սա Զորքերի տեր Եհովայի բերանով է ասվել:
5 Ամեն ժողովուրդ իր աստծու անունով կընթանա,
Իսկ մենք մեր Աստված Եհովայի անունով կընթանանք+ դարեդար, հավիտյան:
6 «Այդ օրը,– ասում է Եհովան,–
Ես կհավաքեմ իմ ժողովրդին, որ կաղում էր,
Կժողովեմ նրանց, որ ցիրուցան էին եղել,+
Նրանց, ում հետ խիստ էի վարվել:
Այդ օրվանից ես՝ Եհովաս, կթագավորեմ նրանց վրա Սիոն լեռան վրայից,
Կթագավորեմ հավիտյան:
8 Քեզ, իմ հոտի պահպանությա՛ն աշտարակ,
Քեզ կվերադարձվի նախկին* իշխանությունը,+
Այո՛, քեզ կվերադարձվի Երուսաղեմի դստեր թագավորությունը:+
9 Իսկ հիմա ինչո՞ւ ես այդպես գոռում:
10 Ո՛վ Սիոնի դուստր, կուչ եկ ու տնքա ցավից,
Ինչպես ծննդաբերող կինը,
Որովհետև հիմա դու կգնաս քաղաքից ու դաշտերում կապրես:
13 Վե՛ր կաց ու կալսի՛ր, ո՛վ Սիոնի դուստր:+
Ես քո եղջյուրները երկաթյա եղջյուրներ կդարձնեմ
Եվ քո կճղակները՝ պղնձե կճղակներ:
Դու փոշի կդարձնես շատ ժողովուրդների:+
Նրանց թալանածը ինձ՝ Եհովայիս կնվիրես
Եվ նրանց հարստությունը՝ ողջ երկրի ճշմարիտ Տիրոջը»:+
Մենք պաշարված ենք:+
Գավազանով նրանք զարկում են Իսրայելի դատավորի այտին:+
Թեև շատ փոքր ես, որ Հուդայի քաղաքների* մեջ լինես,
Սակայն քեզանից դուրս կգա նա, ով Իսրայելում ինձ համար իշխան կլինի,+
Ում ծագումը հնագույն ժամանակներից է՝ վաղեմի օրերից»:
Եվ իշխանի մնացած եղբայրները կվերադառնան Իսրայելի ժողովրդի մոտ:
4 Նա կկանգնի ու կհովվի ժողովրդին Եհովայի ուժով,+
Իր Աստված Եհովայի իշխանությամբ, ով մեծափառ անուն ունի:
Իսկ եթե ասորեստանցին մտնի մեր երկիր ու ջախջախի մեր ամուր աշտարակները,+
Մարդկանց միջից մենք յոթ հովիվ, այո՛, ութ իշխան* կկանգնեցնենք նրա դեմ:
Երբ ասորեստանցին ներխուժի մեր երկիր ու ոտնակոխ անի մեր տարածքները,+
Իշխանը կփրկի մեզ նրանից:
7 Հակոբի տնից ողջ մնացածները
Շատ ժողովուրդների մեջ կլինեն ասես ցող, որ Եհովան է տալիս,
Ասես հորդառատ անձրև, որ թափվում է բույսերի վրա,
Ցող ու անձրև, որոնք մարդուց կախում չունեն,
Որոնց հույսը մարդկանց որդիների վրա չէ:
8 Հակոբի տնից ողջ մնացածները
Բազում ազգերի՝ շատ ժողովուրդների մեջ
Կլինեն ինչպես առյուծ անտառի գազանների մեջ,
Ինչպես հզոր առյուծ ոչխարների հոտերի մեջ,
Որ հարձակվում ու պատառոտում է,
Եվ որից ազատող չի լինում:
9 Նրանց ձեռքը հաղթական վեր կբարձրանա ընդդեմ իրենց հակառակորդների,
Եվ նրանց բոլոր թշնամիները բնաջինջ կլինեն:
10 «Այդ օրը,– ասում է Եհովան,–
Ես կվերացնեմ ձեր ձիերը, կոչնչացնեմ ձեր կառքերը:
11 Կավերեմ ձեր երկրի քաղաքները
Եվ կքանդեմ ձեր բոլոր ամրությունները:
13 Ես բնաջինջ կանեմ ձեր քանդակված կուռքերն ու սյուները,
Եվ դուք այլևս չեք խոնարհվի ձեր ձեռքի գործերի առաջ:+
15 Իսկ ազգերից, որոնք չհնազանդվեցին ինձ,
Ես վրեժխնդիր կլինեմ բարկությամբ ու ցասումով»:
6 Լսե՛ք, խնդրեմ, թե ինչ է ասում Եհովան:
Վե՛ր կացեք, եկե՛ք դատի ու ներկայացրե՛ք ձեր փաստարկները լեռների առաջ:
Թող բլուրները լսեն ձեր ձայնը:+
Եհովան դատ ունի իր ժողովրդի դեմ,
Իսրայելի հետ է նրա դատավեճը:+
3 «Իմ ժողովո՛ւրդ, քեզ ի՞նչ եմ արել:
Ինչո՞վ եմ այդպես հոգնեցրել քեզ:+ Վկայի՛ր իմ դեմ:
Քեզ ուղղություն տալու համար
Մովսեսին, Ահարոնին ու Մարիամին+ ուղարկեցի:
5 Ո՛վ իմ ժողովուրդ, խնդրում եմ, հիշի՛ր, թե Մովաբի թագավոր Բաղակը ինչ ծրագրեց,+
Եվ թե ի պատասխան՝ ինչ դուրս եկավ Բեորի որդի Բաղաամի բերանից:+
Հիշի՛ր, թե ինչեր եղան Սատիմից+ մինչև Գաղգաղա+ ընկած ճանապարհին,
Որպեսզի հասկանաս, որ իմ գործերը՝ Եհովայի գործերը, արդար են»:
6 Ինչո՞վ գամ Եհովայի առաջ,
Ի՞նչ բերեմ, երբ գալիս եմ խոնարհվելու երկնքում բնակվող Աստծու առաջ.
Ողջակեզներո՞վ գամ, մեկ տարեկան հորթերո՞վ:+
Գուցե իմ առաջնեկ որդո՞ւն տամ նրա դեմ գործած հանցանքիս դիմաց,
Իմ զավակի՞ն զոհ բերեմ մեղքս քավելու համար:+
8 Եհովան ասել է քեզ, ո՛վ մարդ, թե ինչն է լավ:
Նա ի՞նչ է պահանջում քեզանից.
9 Եհովան ձայն է տալիս քաղաքին:
Ով իմաստուն է, ակնածանքով կվերաբերվի նրա* անվանը:
Լսե՛ք, թե ինչ պատիժ է գալիս ձեզ վրա,
Լսե՛ք պատիժը սահմանողին:+
10 Անօրենի տանը դեռ կա՞ն խարդախությամբ ձեռք բերված գանձեր,
Արդուի* սխալ չափ, որ գարշելի է Աստծու համար:
11 Մի՞թե խաբող կշեռք ունեցողը
Կամ իր պայուսակում խարդախ կշռաքարեր պահողը
12 Այս քաղաքի հարուստները աջ ու ձախ կեղեքում են մարդկանց,
Նրա բնակիչները սուտ են խոսում,+
Եվ նրանց բերանում խաբեբա լեզու կա:+
13 «Ուստի ես հարվածներ կհասցնեմ ձեզ ու կխոցեմ.+
Դուք թշվառ վիճակում կհայտնվեք ձեր մեղքերի պատճառով:
Ձեր ունեցվածքը կտանեք, որ ապահով պահեք,
Բայց չեք կարողանա անփորձանք տեղ հասցնել:
Ինչն էլ որ տեղ հասցնեք, թշնամու ձեռքը կտամ:
15 Դուք սերմ կցանեք, բայց ոչինչ չեք հնձի:
Ձիթապտուղ կտրորեք, բայց յուղից չեք օգտվի:
Խաղող կճմլեք, բայց գինի չեք խմի:+
16 Դուք վարվում եք Ամրիի դրած կանոնների համաձայն
Եվ անում եք նույն բաները, ինչ Աքաաբի տունն էր անում:+
Դուք գնում եք նրանց բռնած ուղով:
Դրա համար էլ զարհուրելի տեսարան կդարձնեմ ձեզ.
7 Վա՜յ ինձ, որովհետև ասես լինեմ մեկը,
Ով չի գտնում խաղողի ոչ մի ողկույզ,
Ոչ մի վաղահաս թուզ, որ այդքան փափագում է.
Ասես ամառային պտղաքաղ է եղել
Եվ խաղողի ճռաքաղ:*
Նրանք բոլորը դարան են մտնում, որ արյուն թափեն:+
Ամեն մեկը ցանց է գցում, որ որսա իր իսկ եղբորը:
3 Նրանց ձեռքերը վարպետացել են չարիք գործելու մեջ:+
Իշխանը պարգև է պահանջում,
Դատավորը կաշառք է ուզում,+
Մեծամեծն իր ցանկություններն է հայտնում,+
Եվ նրանք միասին դավ են նյութում:
4 Նրանց միջի ամենալավ մարդն անգամ ասես փուշ լինի,
Ամենից ուղղամիտը փշե ցանկապատից էլ շատ է խոցոտում:
Այդ ժամանակ նրանք խուճապի կմատնվեն:+
Բերանդ փա՛կ պահիր ծոցումդ պառկողի մոտ:
Մարդու թշնամիները իր տան անդամներն են:+
Իմ Աստվածը կլսի ինձ:+
8 Մի՛ չարախնդա, ո՛վ իմ թշնամի:
Թեև ընկել եմ, բայց վեր կկենամ,
Թեև խավարի մեջ եմ բնակվում, բայց Եհովան իմ լույսը կլինի:
Բայց հետո նա կպաշտպանի իմ դատը
Եվ ինձ համար արդարություն կհաստատի:
Ինձ դեպի լույսը կտանի,
Ու ես կտեսնեմ նրա արդարությունը:
10 Դա կտեսնի նաև իմ թշնամին, որ ինձ ասում էր.
«Ո՞ւր է քո Աստված Եհովան»:+
Կտեսնի ու ամոթով կմնա:
Եվ ես կնայեմ, թե նա ինչպես է փողոցի ցեխի նման կոխկրտվում:
11 Քեզ համար, ո՛վ քաղաք,* դա կլինի մի ժամանակ, երբ կկառուցվեն քո քարե պարիսպները:
Այդ օրը կընդարձակվեն քո երկրի սահմանները:*
12 Այդ օրը մարդիկ քեզ մոտ կգան ամեն տեղից՝
Ասորեստանից ու Եգիպտոսի քաղաքներից,
Եգիպտոսից մինչև Եփրատ գետն* ընկած տարածքներից,
Ծովերի ու լեռների միջև ընկած երկրներից:+
14 Ո՛վ իմ Աստված, քո ցուպով հովվիր ժողովրդիդ,
Հովվիր այն հոտը, որը քեզ է պատկանում,*+
Որն առանձնացած ապրում էր անտառում, ապրում էր ասես այգու մեջ:
Թող նրանք արածեն Բասանում ու Գաղաադում,+ ինչպես վաղեմի ժամանակներում:
Նրանց ականջները կխլանան:
18 Չկա՛ քեզ նման Աստված,
Որ ներում է հանցանքն ու այլևս չի հիշում իր ժողովրդից ողջ մնացածների*+ մեղքը:+
Դու հավիտյան բարկացած չես մնում,
Քանի որ հավատարիմ սեր դրսևորելուց բերկրանք ես ապրում:+
20 Դու հավատարմություն ցույց կտաս Հակոբի հանդեպ,
Հավատարիմ սեր՝ Աբրահամի հանդեպ՝
Անելով այն, ինչ վաղեմի օրերում խոստացել ես նրանց՝ մեր նախահայրերին:+
«Միքիա» անունը «Միքայել» (նշանակում է «ո՞վ է Աստծու նման») կամ «Միքայիա» («ո՞վ է Եհովայի նման») անվան կրճատ ձևն է:
Կամ՝ «Հարթավայրերը»:
Կամ՝ «նրա մարմնավաճառության ողջ վարձը»:
Կամ՝ «Աֆրայի տան»:
Այս գլխում «բնակչուհի» բառը վերաբերում է նշված քաղաքների բնակիչներին:
Բռց.՝ «տները»:
Կամ՝ «տուն-տեղից զրկողի»:
Բռց.՝ «Իսրայելի փառքը»:
Բռց.՝ «այս ընտանիքի»:
Բռց.՝ «հեռացնել ձեր պարանոցը»:
Բռց.՝ «ժողովի»:
Բռց.՝ «Մի՞թե Եհովայի ոգին կարճ է»:
Բռց.՝ «քայլողներին»:
Կամ հնարավոր է՝ «հագուստի վրայից»:
Բռց.՝ «կծում են իրենց ատամներով»:
Բռց.՝ «սրբագործում»: Բառարանում տես «Սրբագործել»:
Եբր.՝ խոզիմ: Բառարանում տես «Տեսանող»:
Կամ՝ «բեղերը»:
Կամ՝ «արծաթով»:
Կամ՝ «հավաստիացնում են, թե իբր իրենց հույսը Եհովայի վրա են դնում»:
Կամ՝ «տաճարի բարձունքը»:
Կամ՝ «ուսուցումը», «հրահանգները»:
Գութանի՝ արորի մետաղյա կտրիչը, որը մտնում է հողի մեջ և ճեղքում այն:
Էտելու՝ ավելորդ ճյուղերը կտրելու գործիք:
Կամ՝ «կբնակվի»:
«Սիոնի դուստր» և «Երուսաղեմի դուստր» արտահայտությունները պոետիկ են և վերաբերում են Երուսաղեմ քաղաքին կամ դրա բնակիչներին:
Կամ՝ «սկզբնական»:
Կամ՝ «խորհուրդը»:
Նշանակում է «հացահատիկի հասկերը կամնաքարերով տրորել, մանրել»:
Հացահատիկը տրորելու, մանրելու տեղ:
Սա պոետիկ արտահայտություն է և հիմնականում վերաբերում է Սիոնին կամ դրա բնակիչներին:
Կամ՝ «տոհմերի»: Բռց.՝ «հազարավորների»:
Ըստ ամենայնի, վերաբերում է Սիոնին:
Կամ՝ «առաջնորդ»:
Բռց.՝ «սրով կհովվեն»:
Բռց.՝ «մուտքերի»:
Բառարանում տես «Սուրբ ձող»:
Այսինքն՝ արու ոչխարները:
Կամ՝ «արդար լինես»:
Կամ՝ «թանկ համարես բարությունը», «սիրես հավատարմորեն»: Բռց.՝ «սիրես հավատարիմ սերը»:
Կամ՝ «համեստորեն ապրես քո Աստծու կամքի համաձայն»:
Բռց.՝ «քո»:
Տես հավելված Բ14:
Կամ՝ «անմեղ»:
Ըստ ամենայնի, սա ծաղր կամ զարմանք արտահայտելու նշան է:
Խաղողի բերքահավաքից հետո վազերի վրա մնացած մանր ողկույզները հավաքելը:
Բռց.՝ «քո»:
Կամ՝ «Պատրաստակամ եմ սպասելու»:
Ըստ ամենայնի, վերաբերում է Սիոնին՝ Երուսաղեմին:
Կամ հնարավոր է՝ «Այդ օրը որոշումը հեռու կլինի»:
Բռց.՝ «Եգիպտոսից մինչև Գետը»:
Բռց.՝ «Նրանց գործերի պտղի պատճառով»:
Կամ՝ «որը քո ժառանգությունն է»:
Բռց.՝ «քեզանից»:
Բռց.՝ «իր ժառանգության մնացորդի»: