Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • nwt Աբդիա 1–21
  • Աբդիա

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Աբդիա
  • Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
Աբդիա

ԱԲԴԻԱ

1 Աբդիայի* տեսիլքը:

Ահա թե ինչ է ասում Գերիշխան Տեր Եհովան Եդոմի մասին.+

Մենք լուր լսեցինք Եհովայից:

Նա ազգերի մոտ պատգամաբեր ուղարկեց, որ ասի.

«Վե՛ր կացեք, եկե՛ք պատերազմի պատրաստվենք և դուրս գանք նրա դեմ»:+

 2 «Ես քեզ աննշան եմ դարձրել ազգերի մեջ:

Դու լիովին արհամարհված ես:+

 3 Հանդուգն սիրտդ խաբել է քեզ:+

Դու ապրում ես ժայռի խոռոչներում,

Բարձունքում ես բնակվում և քո սրտում ասում ես.

«Ո՞վ ինձ ցած կիջեցնի»:

 4 Եթե անգամ արծվի պես բարձրաբերձ տեղերում ապրես*

Կամ բույնդ աստղերի մեջ դնես,

Ես այնտեղից էլ ցած կբերեմ քեզ,– ասում է Եհովան:–

 5 Եթե գողեր գային քեզ մոտ, կամ կողոպտիչներ՝ գիշերով,

Մի՞թե նրանք չէին տանի միայն այն, ինչ ուզում են:

Կամ եթե խաղող հավաքողներ գային քեզ մոտ,

Մի՞թե բերքից մնացորդ չէին թողնի:

(Բայց քո կործանումը շա՜տ ավելի մեծ է լինելու):+

 6 Որքա՜ն մանրակրկիտ քրքրեցին քո ամեն մի անկյունը, Եսա՛վ:

Ինչպե՜ս գտան քո թաքցրած գանձերը:

 7 Քո բոլոր դաշնակիցները* քեզ իրենց երկրից քշեցին,

Նրանք քեզ խաբեցին:

Քեզ հետ խաղաղության մեջ լինող մարդիկ քեզ վրա իշխեցին:

Քեզ հետ հաց ուտողները թակարդ կլարեն քո դեմ,

Բայց դու գլխի չես ընկնի»:

 8 Եհովան ասում է. «Մի՞թե այդ օրը

Եդոմից չեմ վերացնի իմաստուններին+

Ու Եսավի լեռնային շրջանից՝ խորաթափանց մարդկանց:

 9 Քո ռազմիկները, ո՛վ Թեման,+ կսարսափեն,+

Քանի որ Եսավի լեռնային շրջանում ամեն ոք կսպանվի կոտորածի ժամանակ:+

10 Քո եղբոր՝ Հակոբի նկատմամբ բռնություն գործելու պատճառով+

Ամոթահար կլինես,+

Եվ դու ընդմիշտ կվերանաս:+

11 Այն օրը, երբ մի կողմ քաշված նայում էիր,

Այն օրը, երբ թշնամիները* նրա զորքը գերի տարան,+

Երբ օտարազգիները մտան նրա քաղաք* ու Երուսաղեմի վրա վիճակ* գցեցին,+

Դու նրանց պես վարվեցիր:

12 Դու չպետք է հրճվեիր եղբորդ դժբախտության վրա,+

Չպետք է ուրախանայիր, երբ Հուդայի ժողովուրդը կործանվում էր,+

Ու երբ նա նեղության մեջ էր, չպետք է ծաղրեիր նրան:

13 Այն օրը, երբ իմ ժողովրդի վրա աղետ էր եկել, չպետք է մտնեիր նրա քաղաք:*+

Այն օրը, երբ նա աղետի մեջ էր, չպետք է հրճվեիր նրա կործանման վրա:

Չպետք է ձեռքդ դնեիր նրա հարստության վրա այն օրը, երբ նա աղետի մեջ էր:+

14 Դու չպետք է կանգնեիր ճանապարհների խաչմերուկներում՝ փախչողներին կոտորելու համար,+

Նեղության օրը դու չպետք է փրկվածներին մատնեիր թշնամիների ձեռքը,+

15 Որովհետև մոտ է Եհովայի օրը, երբ նա դուրս կգա բոլոր ազգերի դեմ:+

Ինչպես որ դու վարվեցիր, այնպես էլ քեզ հետ կվարվեն:+

Ինչ որ ուրիշներին արեցիր, նույնը քո գլխին կգա:

16 Ինչպես որ դու խմեցիր բարկությանս բաժակից իմ սուրբ լեռան վրա,

Այդպես էլ բոլոր ազգերը անդադար պիտի խմեն:+

Նրանք մինչև վերջ կխմեն ու կչքվեն,

Ասես երբեք էլ չեն եղել:

17 Բայց Սիոն լեռան վրա փրկվողներ կլինեն,+

Եվ այն սուրբ կլինի:+

Հակոբի տունը հետ կվերցնի այն ամենը, ինչն իրեն է պատկանում:+

18 Հակոբի տունը կրակ կդառնա,

Հովսեփի տունը՝ բոց,

Իսկ Եսավի տունը՝ ծղոտ:

Նրանք կայրեն ու կխժռեն նրան:

Եսավի տնից փրկվող չի լինի,+

Որովհետև Եհովան է ասել:

19 Նրանք կտիրեն Նեգևին ու Եսավի լեռնային շրջանին,+

Շեֆելային* ու փղշտացիների երկրին:+

Նրանք կտիրեն Եփրեմի ու Սամարիայի տարածքներին,+

Եվ Բենիամինը կտիրի Գաղաադին:

20 Այս բերդապատնեշում ապրող գերիներին՝+

Իսրայելի ժողովրդին, կպատկանի քանանացիների երկիրը ընդհուպ մինչև Սարեփթա:+

Իսկ Երուսաղեմից գերեվարվածները, որոնք Սեֆարադում էին, կտիրեն Նեգևի քաղաքներին:+

21 Փրկիչներ կբարձրանան Սիոն լեռը,

Որ դատեն Եսավի լեռնային շրջանը,+

Եվ թագավորությունը Եհովային կպատկանի»:+

Նշանակում է «Եհովայի ծառա»:

Կամ հնարավոր է՝ «վեր սլանաս»:

Կամ՝ «Քեզ հետ ուխտի մեջ եղողները»:

Բռց.՝ «օտարները»:

Բռց.՝ «դարպաս»:

Բառարանում տես «Վիճակ»:

Բռց.՝ «դարպաս»:

Կամ՝ «Հարթավայրին»:

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2026 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը