ՕՍԵԵ
1 Սա է Եհովայի խոսքը, որ նա Բեերիի որդի Օսեեի* միջոցով հաղորդեց Հուդայի թագավորներ+ Օզիայի,+ Հովաթամի,+ Աքազի+ ու Եզեկիայի+ օրոք և Իսրայելի թագավոր Հերոբովամի՝+ Հովասի+ որդու օրերում: 2 Երբ Եհովան սկսեց իր խոսքը հաղորդել Օսեեի միջոցով, Եհովան նրան ասաց. «Գնա՛, ամուսնացի՛ր մի կնոջ հետ, որը կսկսի անբարոյականություն* անել և դրա հետևանքով երեխաներ կունենա, որովհետև այս երկրի ժողովուրդը, անբարոյականություն անելով,* լիովին հեռացել է Եհովայից»:+
3 Օսեեն գնաց ու ամուսնացավ Գոմերի՝ Դաբելայիմի աղջկա հետ: Նա հղիացավ և որդի ծնեց նրա համար:
4 Եհովան ասաց Օսեեին. «Նրա անունը Հեզրայել* դիր, որովհետև կարճ ժամանակ հետո ես Հեուի+ արքայատոհմին* պատասխանատվության կկանչեմ Հեզրայելի արյունահեղությունների համար և վերջ կդնեմ Իսրայելի տան թագավորական իշխանությանը:+ 5 Այդ օրը Հեզրայելի հովտում* կկոտրեմ Իսրայելի աղեղը»:
6 Գոմերը կրկին հղիացավ ու մի աղջիկ ունեցավ: Աստված ասաց Օսեեին. «Նրա անունը Լորուհամա* դիր, որովհետև այլևս գթություն ցույց չեմ տա+ Իսրայելի տան հանդեպ և անպայման կվռնդեմ նրանց:+ 7 Բայց Հուդայի տան հանդեպ գթասիրտ կլինեմ+ և կփրկեմ նրանց. ես՝ նրանց Աստված Եհովաս,+ կփրկեմ ոչ թե աղեղով, սրով, պատերազմով, ձիերով ու ձիավորներով, այլ իմ զորությամբ»:+
8 Երբ Գոմերը կաթից կտրեց Լորուհամային, նորից հղիացավ ու մի որդի ունեցավ: 9 Աստված ասաց Օսեեին. «Նրա անունը Լոամմի* դիր, որովհետև դուք իմ ժողովուրդը չեք, և ես ձեր Աստվածը չեմ:
10 Սակայն հետո իսրայելացիների* թիվը ծովի ավազի չափ կլինի, որը հնարավոր չէ չափել կամ հաշվել,+ և որտեղ նրանց ասվեց՝ «Դուք իմ ժողովուրդը չեք»,+ այնտեղ նրանց կասվի՝ «Դուք կենդանի Աստծու որդիներն եք»:+ 11 Հուդայի ժողովուրդը և Իսրայելի ժողովուրդը կմիավորվեն,+ իրենց համար մի առաջնորդ կընտրեն և դուրս կգան այն երկրից:* Դա մեծ օր կլինի Հեզրայելի համար»:+
Թող նա վերջ տա իր անբարոյականությանը
Եվ հեռացնի դավաճանությունն իր կրծքերից,
3 Այլապես կմերկացնեմ նրան
Ու կթողնեմ այնպես, ինչպես իր ծնված օրն է եղել,
Նրան անապատ կդարձնեմ,
Անջուր երկրի կվերածեմ
Ու կթողնեմ, որ մեռնի ծարավից:
5 Ձեր մայրը անբարոյականություն է գործում:+
Նա, ով հղի էր ձեզանով, ամոթալի բաներ է անում:+
Նա ասում է. «Գնամ կրքոտ սիրեկաններիս հետևից՝+
Նրանց հետևից, ովքեր տալիս են իմ հացն ու ջուրը,
Իմ բուրդն ու վուշը,* իմ յուղն ու ըմպելիքը»:
8 Նա չգիտակցեց, որ ես էի իրեն ցորեն,+ գինի ու յուղ տալիս,
Ես էի առատորեն արծաթ ու ոսկի տալիս,
Որոնցով, սակայն, նա Բահաղին էր պաշտում:+
9 Դրա համար էլ ես հնձի ժամանակ կվերցնեմ իմ ցորենը
Եվ բերքահավաքի ժամանակ՝ իմ գինին,+
Կխլեմ իմ բուրդն ու վուշը, որոնք պիտի ծածկեին նրա մերկությունը:
11 Վերջ կդնեմ նրա բոլոր ուրախություններին,
Նրա հանդիսություններին,+ նորալուսնի տոներին, Շաբաթներին և բոլոր տոնակատարություններին:
12 Կավերեմ նրա՝ խաղողի ու թզենու այգիները, որոնց մասին նա ասում է.
«Դրանք իմ վարձն են, որ տվել են սիրեկաններս»:
Ես դրանք մացառուտ կդարձնեմ,
Եվ վայրի կենդանիները կխժռեն դրանք:
13 Ես նրանից հաշիվ կպահանջեմ այն օրերի համար,
Երբ զոհեր էր մատուցում Բահաղի կուռքերին,+
Երբ պճնվում էր օղերով ու արդուզարդով
Եվ իր սիրեկանների հետևից էր գնում,
Իսկ ինձ մոռանում էր,+– ասում է Եհովան:–
14 Դրա համար էլ ես նրան համոզելով խելքի կբերեմ.
Անապատ կտանեմ
Ու կխոսեմ նրա հետ, որ սիրտը շահեմ:
Այնտեղ նա իմ խոսքերին կարձագանքի, ինչպես իր երիտասարդության օրերում,
Ինչպես այն օրը, երբ դուրս եկավ Եգիպտոսից:+
18 Այդ օրը ես իմ ժողովրդի համար ուխտ* կկապեմ
Դաշտի գազանների,+ երկնքի թռչունների և երկրի զեռունների հետ:+
19 Ես կնշանվեմ նրա հետ, որ առհավետ իմը լինի,
Կնշանվեմ՝ վարվելով նրա հետ արդարությամբ,
Արդարադատությամբ, հավատարիմ սիրով ու գթասրտությամբ:+
21 Այդ օրը,– ասում է Եհովան,–
Ես կկատարեմ երկնքի խնդրանքը,
Երկինքն էլ կկատարի երկրի խնդրանքը,+
22 Երկիրն իր հերթին կտա ցորենի, գինու և յուղի խնդրածը,
3 Հետո Եհովան ասաց ինձ. «Գնա ու նորից սիրիր ուրիշի կողմից սիրված ու քեզ դավաճանող այդ կնոջը,+ ինչպես որ ես՝ Եհովաս եմ սիրում Իսրայելի ժողովրդին,+ թեև նրանք գնում են ուրիշ աստվածների մոտ+ և սիրում են չամիչի բլիթներ* մատուցել դրանց»:
2 Ես էլ գնեցի այդ կնոջը՝ վճարելով 15 կտոր արծաթ ու մեկուկես խոմեր* գարի: 3 Հետո ասացի նրան. «Դու իմը կլինես: Անբարոյականություն չանես, ուրիշ տղամարդու հետ հարաբերություն չունենաս: Շատ օրեր կսպասես, և այդ ողջ ընթացքում ես նույնպես հարաբերություն չեմ ունենա քեզ հետ»:
4 Այդպես կլինի, քանի որ Իսրայելի ժողովուրդն էլ շատ օրեր կապրի առանց թագավորի,+ առանց իշխանի, առանց զոհաբերության, առանց սուրբ սյան, առանց եփուդի*+ և թերափների:*+ 5 Դրանից հետո Իսրայելի ժողովուրդը հետ կդառնա և իր Աստված Եհովային+ ու իր թագավոր Դավթին+ կփնտրի: Վերջին օրերում նրանք ահուդողով կգան Եհովայի մոտ, որ կրկին զգան նրա բարությունը:+
4 Լսի՛ր Եհովայի խոսքը, ո՛վ Իսրայելի ժողովուրդ:
Եհովան դատ ունի այս երկրի բնակիչների դեմ,+
Քանի որ այս երկրում չկա ճշմարտություն, հավատարիմ սեր,
Մարդիկ ասես չեն ճանաչում Աստծուն:+
2 Ամենուրեք սուտ երդումներ են տալիս,+
Ամենուրեք խաբեություն է, սպանություն,+
Գողություն, ամուսնական անհավատարմություն,+
Արյունահեղություն՝ արյունահեղության հետևից:+
3 Ահա թե ինչու այս երկիրը կողբա,+
Նրա բոլոր բնակիչները հալումաշ կլինեն ու կվերանան,
Դաշտի գազաններն ու երկնքի թռչունները բնաջինջ կլինեն,
Ծովի ձկներն անգամ կոչնչանան:
4 «Սակայն թող ոչ ոք չփորձի ուղղել կամ խրատել ձեզ,+
Քանի որ դուք քահանայի հետ վիճող մարդու պես համառ եք:+
5 Դուք օրը ցերեկով կսայթաքեք,
Մարգարեն էլ ձեզ պես կսայթաքի, ասես գիշերով:
Եվ ես կլռեցնեմ* ձեր մորը:
6 Ես կլռեցնեմ* իմ ժողովրդին, որովհետև ինձ չի ճանաչում:
Քանի որ դուք հրաժարվել եք ինձ ճանաչել,+
Ես էլ ձեզնից կհրաժարվեմ, և դուք չեք ծառայի որպես իմ քահանա:
Նրանց փառքը ես անպատվություն կդարձնեմ:*
8 Նրանք գիրանում են իմ ժողովրդի մեղքերի հաշվին*
Եվ ագահաբար տենչում են, որ նա նորից ու նորից մեղք գործի:
9 Ինչպես ժողովրդին, այնպես էլ քահանային նույն բանն է սպասում.
Ես նրանցից հաշիվ կպահանջեմ իրենց վարվելակերպի համար
Եվ այնպես կանեմ, որ կրեն իրենց արածների հետևանքները:+
10 Նրանք կուտեն, բայց չեն կշտանա,+
Ամեն պատահածի հետ անառակություն կգործեն,* բայց չեն բազմանա,+
Որովհետև չեն հնազանդվում ինձ՝ Եհովայիս:
12 Իմ ժողովուրդը իր փայտե կուռքերին է դիմում,
Անում է այն, ինչ գուշակության գավազանն է ասում,
Որովհետև անբարո մտայնությունը* շեղում է նրան իր ուղուց,
Եվ անբարոյականություն անելով՝ ցույց է տալիս, որ չի ուզում հպատակվել իր Աստծուն:
13 Սարերի գագաթներին զոհեր է մատուցում+
Եվ զոհերի ծուխն է վեր հանում բլուրների վրա՝
Կաղնիների, ստյուրակների* և ամեն մեծ ծառի տակ,+
Քանի որ դրանք լավ ստվեր են գցում:
Դրա համար էլ ձեր դուստրերը անբարոյականություն են անում,
Եվ ձեր հարսները՝ դավաճանություն:
14 Ես ձեր դուստրերից հաշիվ չեմ պահանջի իրենց անբարոյականության համար
Եվ ձեր հարսներից՝ իրենց դավաճանության համար,
Չէ՞ որ տղամարդիկ էլ առանձնանում են անառակների հետ
Եվ զոհ մատուցում տաճարային մարմնավաճառների* հետ:
Հասկացողություն չունեցող այս ժողովուրդը+ կկործանվի:
16 Իսրայելը եզի պես համառ է դարձել:+
Ուրեմն էլ ինչպե՞ս ես՝ Եհովաս,
Լայնարձակ արոտավայրում հովվեմ նրան իբրև գառնուկի:
17 Եփրեմի* սիրտը կապվել է կուռքերին.+
Թողե՛ք նրան:
Նրա ղեկավարները* շատ են սիրում ամոթալի բաները:+
19 Քամին նրան կառնի իր թևերի մեջ ու կքշի-կտանի:
Եվ իր զոհաբերությունների պատճառով նա ամոթով կմնա»:
3 Ես ճանաչում եմ Եփրեմին,
Եվ Իսրայելը չի կարող թաքնվել ինձանից:
Ո՛վ Եփրեմ, դու անառակություն ես անում ամեն պատահածի հետ:*
Իսրայե՛լ, դու պղծում ես քեզ:+
4 Ձեր գործերը թույլ չեն տալիս հետ դառնալ ձեր Աստծու մոտ,
Քանի որ դուք անբարո մտայնություն* ունեք+
Եվ չեք ընդունում ինձ՝ Եհովայիս:
5 Իսրայելի հպարտությունը իր դեմ* է վկայում:+
Իսրայելն ու Եփրեմը սայթաքել են իրենց մեղքի պատճառով,
Հուդան էլ է սայթաքել նրանց հետ:+
6 Իրենց հոտերից ու նախիրներից նրանք զոհեր էին մատուցում ինձ՝ Եհովայիս,
Որ իմ հավանությունը ստանան,
Բայց այդպես էլ չստացան.
Ես երես եմ թեքել նրանցից:+
7 Նրանք դավաճանել են Եհովային.+
Օտար* որդիներ են ունեցել:
Ուստի մեկ ամսվա մեջ նրանց էլ, իրենց ունեցվածքն* էլ կուլ կտան:
8 Եղջերափո՛ղ փչեք+ Գաբաայում, շեփո՛ր հնչեցրեք Ռամայում:+
Բեթ-Ավենում+ մարտական կո՛չ արձակեք.
«Առա՛ջ, ո՛վ Բենիամին»:
9 Դու, Եփրե՛մ, զարհուրելի տեսարան կդառնաս պատժի օրը:+
Իսրայելի ցեղերին ես հայտնել եմ այն, ինչը հաստատ կկատարվի:
10 Հուդայի իշխանները սահմանագիծ տեղաշարժողների պես անազնիվ են:+
Նրանց վրա ջրի պես կթափեմ իմ ցասումը:
12 Այնպես որ ես քայքայեցի Եփրեմին, ինչպես ցեցը,
Եվ Հուդայի տունը, ինչպես փտությունը:
13 Եփրեմը տեսավ իր հիվանդությունը, և Հուդան՝ իր խոցերը:
Այդուհանդերձ, Եփրեմը գնաց Ասորեստան+
Եվ պատգամաբերներ ուղարկեց մեծ թագավորի մոտ,
Բայց նա չկարողացավ առողջացնել նրանց և բուժել նրանց խոցերը:
14 Ես առյուծի պես դուրս կգամ Եփրեմի դեմ,
Հզոր առյուծի պես կելնեմ Հուդայի տան դեմ:
15 Կհեռանամ ու կվերադառնամ իմ տեղը,
Մինչև որ լիովին քաղեն իրենց մեղքի հետևանքները:
Այդ ժամանակ նրանք իմ բարեհաճությունը* կփնտրեն:+
Երբ նեղության մեջ լինեն, ինձ կդիմեն օգնության համար»:+
6 «Եկեք հետ դառնանք Եհովայի մոտ.
Թեև նա պատառոտեց մեզ,+ բայց կբուժի,
Թեև հարվածեց մեզ, բայց կկապի մեր վերքերը:
2 Նա կկենդանացնի մեզ երկու օր հետո,
Երրորդ օրը մեզ կկանգնեցնի,
Եվ մենք կապրենք նրա բարեհաճ հայացքի ներքո:
3 Մենք կճանաչենք Եհովային,
Սրտանց կջանանք ավելի լավ ճանաչել նրան:
Նա հաստատ կգա, հաստատ, ինչպես լուսաբացը:
Նա մեզ մոտ կգա հորդառատ անձրևի պես,
Գարնանային անձրևի պես, որն առատորեն ոռոգում է երկիրը»:
4 «Քեզ ի՞նչ անեմ, ո՛վ Եփրեմ:
Ինչպե՞ս վարվեմ քեզ հետ, ո՛վ Հուդա:
Ձեր սերն* ասես առավոտվա մշուշ լինի,
Ասես ցող լինի, որ արագ անհետանում է:
Ձեր դեմ ուղղված դատաստաններս
Հստակ կերևան, ինչպես լույսը:+
9 Քահանաները նման են ավազակախմբի,
Որ դարան մտած սպասում է իր զոհին:
Նրանք սպանություն են գործում Սյուքեմի+ ճանապարհին,
Քանի որ լկտի չարագործներ են:
10 Իսրայելի տան մեջ սարսափելի բան տեսա:
11 Ինչ վերաբերում է քեզ, ո՛վ Հուդա, ժամանակ է սահմանված,
Երբ բերքի պես կհավաքեմ քեզ,
Երբ հետ կբերեմ իմ ժողովրդի գերիներին»:+
Մարդիկ խարդախություն են անում,+
Տներ են ներխուժում և գողություն անում,
Ավազակային հարձակումներ են գործում ճանապարհներին:+
2 Եվ չեն էլ մտածում, որ ես հիշելու եմ իրենց բոլոր չարագործությունները:+
Հիմա նրանք շրջապատված են իրենց չար գործերով:
Նրանց արածները ուղիղ աչքիս առաջ են:
3 Իրենց չարությամբ ուրախացնում են թագավորին
Եվ իրենց խաբեությամբ՝ իշխաններին:
Բորբոքված, ինչպես հացթուխի վառած փուռը,
Որի կրակը թեժացնելու կարիք անգամ չկա,
Մինչ նա հունցում է խմորը և սպասում, որ այն բարձրանա:
Թագավորը բարեկամության ձեռք է մեկնել ծաղրասերներին:
6 Ժողովուրդը մոտենում է նրան փռի պես վառվող սրտերով:*
Ամբողջ գիշեր հացթուխը քնած է,
Իսկ առավոտյան փռում կրկին բորբոքված կրակ է վառվում:
Նրանց բոլոր թագավորներն ընկել են.+
Նրանցից ոչ մեկը ինձ օգնության չի կանչում:+
8 Եփրեմը այլ ազգերի հետ է խառնվում:+
Նա ասես միայն մի կողմից թխված բլիթ լինի:*
9 Օտարները սպառել են նրա ուժը,+ բայց նա չի հասկանում դա:
Նրա մազերը սպիտակել են, բայց նա չի նկատում դա:
10 Իսրայելի հպարտությունը իր դեմ է վկայում,+
Բայց չնայած այս ամենին՝ նա չի վերադառնում իր Աստված Եհովայի մոտ+
Եվ չի փնտրում նրա աջակցությունը:
11 Եփրեմը աղավնու պես միամիտ է, անխոհեմ.*+
Նա Եգիպտոսին է օգնության կանչում,+ Ասորեստանին է դիմում:+
12 Բայց ուր էլ գնա, իմ ցանցը նրա վրա կնետեմ,
Ցած իջեցնելով՝ կբռնեմ նրանց ինչպես երկնքի թռչունների:
Կպատժեմ, ինչպես և զգուշացրել եմ նրան:*+
13 Վա՜յ նրան, որովհետև փախչում է ինձանից:
Թող կործանվի, որովհետև ոտնահարում է իմ օրենքը:
Թեև ես պատրաստ էի փրկագնել նրան, բայց նա ստեր է խոսում իմ մասին:+
Կտրվածքներ էր անում իր վրա՝ ցորեն ու գինի խնդրելով,
Բայց իմ դեմ է դուրս եկել:
15 Ես խրատում էի նրան, զորացնում նրա բազուկները,
Բայց նա, չարիք նյութելով, իմ դեմ է դուրս գալիս:
16 Նա փոխեց իր ընթացքը, բայց չգնաց դեպի ավելի վսեմը,*
Անհուսալի դարձավ, ինչպես թուլացած լարով աղեղը:+
Նրա իշխանները սրով կընկնեն իրենց հանդուգն խոսքերի պատճառով:
Դրա համար նա ծաղրի առարկա կդառնա Եգիպտոսում»:+
2 Դիմելով ինձ՝ նրանք գոչում են.
«Ո՛վ մեր Աստված, մենք՝ իսրայելացիներս, ճանաչում ենք քեզ»:+
3 Այնինչ Իսրայելը մերժել է բարին:+
Թող թշնամին հետապնդի նրան:
4 Նա թագավորներ է կարգել, բայց ոչ իմ համաձայնությամբ,
Իշխաններ է նշանակել, բայց առանց իմ հավանության:
5 Ես դեն եմ նետել քո կուռքը՝ քո հորթը, ո՛վ Սամարիա:+
Իմ բարկությունը բորբոքվել է քո դեմ:+
Դեռ ինչքա՞ն ժամանակ չես կարողանալու մաքրվել:
6 Այս հորթը Իսրայելի ձեռքի գործն է.
Արհեստավորն է այն շինել, և այն Աստված չէ:
Սամարիայի հորթը փշուր-փշուր կլինի:
Ոչ մի ցողունի վրա հասուն հասկ չկա:+
Ինչն էլ աճում է, դրանից ալյուր չեն ստանում:
Եթե ստանան էլ, օտարները կուտեն:+
Նա կցրվի ազգերի մեջ,+ անպիտան անոթ կլինի,
9 Որովհետև իր ճամփան բռնած վայրի էշի պես գնացել է Ասորեստան:+
Սիրուհիներ է վարձել Եփրեմը:+
10 Եփրեմը նրանց վարձում է ազգերի միջից,
Բայց ես հիմա քշելով կհավաքեմ նրան,
Ու նա կտանջվի+ թագավորի և իշխանների դրած բեռից:
11 Եփրեմը շատացրել է զոհասեղաններն ու այդպիսով մեղք գործել:+
Նրա զոհասեղանները մեղք գործելու համար են:+
Հիմա ես կհիշեմ նրա հանցանքը և կպատժեմ նրան իր մեղքերի համար:+
14 Իսրայելը մոռացել է իրեն Ստեղծողին+ և տաճարներ է կառուցել,+
Իսկ Հուդան շատացրել է ամրացված քաղաքները:+
Բայց ես կրակ կգցեմ նրա քաղաքների մեջ,
Եվ այն կլափի դրանց աշտարակները»:+
Մի՛ ուրախացիր մյուս ժողովուրդների պես,
Որովհետև անբարոյականություն անելով՝ դու հեռացել ես քո Աստծուց:+
3 Իսրայելը այլևս չի բնակվի Եհովայի երկրում:+
Փոխարենը Եփրեմը Եգիպտոս կվերադառնա
Եվ Ասորեստանում կուտի այն, ինչ անմաքուր է:+
Դրանք նման կլինեն սգո հացի.
Բոլոր ուտողները կպղծվեն:
Իսրայելացիների հացը միայն իրենց համար է.
Այն չի կարող բերվել Եհովայի տուն:
6 Չէ՞ որ կործանում է գալու, և ստիպված եք լինելու փախչել:+
Եգիպտոսը ձեզ մեկտեղ կհավաքի,+ և Մեմփիսը կթաղի:+
Եղինջը կտիրի ձեր արծաթե թանկարժեք իրերին,
Եվ ձեր վրաններում փշեր կաճեն:
Այդ ժամանակ Իսրայելը կհասկանա:
Ձեր մարգարեն ձեր աչքին հիմար կլինի,
Նա, ով իբրև թե Աստծուց էր ներշնչված, խենթ կթվա:
Շատ են ձեր հանցանքները, դրա համար էլ մեծ է ձեր դեմ թշնամանքը»:
8 Մի ժամանակ Եփրեմի ժամապահը+ իմ Աստծու հետ էր:+
Բայց հիմա նրա մարգարեների բոլոր ճանապարհները+ ասես թռչնորսի թակարդներ լինեն:
Նրա Աստծու տանը թշնամանք կա:
9 Իսրայելացիները թաղված են ապականության մեջ, ինչպես որ մի ժամանակ Գաբաայում ապրողներն էին:+
Ուստի Աստված կհիշի նրանց հանցանքը,
Նրանց կպատժի իրենց մեղքերի համար:+
10 «Երբ գտա Իսրայելին, ասես անապատում խաղող գտած լինեի:+
Երբ տեսա ձեր նախահայրերին, ասես թզենու առաջին պտուղ տեսած լինեի:
Սակայն նրանք Փեգորի Բահաղի մոտ գնացին,+
Եվ իրենց սիրո առարկայի պես նողկալի դարձան:
11 Եփրեմի փառքը թռչնի պես թռչում հեռանում է:
Չկա ո՛չ ծնունդ, ո՛չ հղիություն, ո՛չ բեղմնավորում:+
Այո՛, վա՜յ նրանց, երբ երես թեքեմ իրենցից:+
13 Եփրեմը, որ տնկված էր գեղեցիկ արոտավայրում, իմ աչքին ասես Տյուրոսը լիներ,+
Իսկ հիմա նա իր որդիներին պետք է դուրս բերի մորթվելու»:
14 Ո՛վ Եհովա, տուր նրանց այն, ինչին արժանի են՝
Վիժող արգանդ և ցամաքած կրծքեր:
Իրենց չար գործերի համար ես կվռնդեմ նրանց իմ երկրից:*+
Այլևս չեմ սիրի նրանց:+
Նրանց բոլոր իշխանները պնդաճակատ են:
Նրա արմատը կչորանա, նա պտուղ չի տա:
Եթե տա էլ, ես մահվան կմատնեմ նրա թանկագին զավակներին»:
Նա փախստական կդառնա ազգերի մեջ:+
10 «Իսրայելը խաղողի վայրիացած* վազ է, որն իր պտուղն է տալիս:+
Որքան շատ է պտուղ տալիս, այնքան իր զոհասեղաններն է շատացնում:+
Որքան պտղաբեր է լինում իր հողը, այնքան ավելի են շքեղանում նրա սուրբ սյուները:+
Կա մեկը, ով կջարդի նրանց զոհասեղանները և կոչնչացնի նրանց սյուները:
3 Հիմա նրանք կասեն. «Մենք չէինք վախենում* Եհովայից, դրա համար էլ թագավոր չունենք:+
Եթե ունենայինք էլ, նա ի՞նչ կկարողանար անել մեզ համար»:
4 Նրանք դատարկ խոսքեր են ասում, սուտ երդումներ են տալիս+ և ուխտեր կապում:
Ուստի նրանց խեղաթյուրված արդարադատությունը տարածվում է, ինչպես թունավոր մոլախոտը՝ հերկված արտերում:+
5 Սամարիայի բնակիչները կմտահոգվեն իրենց կուռքի՝ Բեթ-Ավենի հորթի համար:+
Ժողովուրդը կողբա դրա վրա,
Քրմերը, որոնք ուրախանում էին դրանով ու դրա փառքով, նույնպես կողբան,
Որովհետև այն կվերցվի իրենցից ու գերության կտարվի:
6 Այդ կուռքը Ասորեստան կտարվի որպես ընծա մեծ թագավորին:+
Եփրեմը ամոթահար կլինի,
Իսրայելը կամաչի, որ հետևել է անմիտ խորհրդի:+
8 Կոչնչանան+ Բեթ-Ավենի սրբավայրերը,+ որ Իսրայելին մեղքի տարան:+
Նրանց զոհասեղանների վրա փուշ ու տատասկ կբուսնի:+
Մարդիկ լեռներին կասեն՝ «Ծածկե՛ք մեզ»,
Եվ բլուրներին՝ «Թաքցրե՛ք մեզ»:+
9 Գաբաայում տեղի ունեցածից ի վեր դու մեղք ես գործում,+ ո՛վ Իսրայել:
Դու չես փոխվել:
Գաբաայում պատերազմը ամբողջովին չկործանեց* անարդար մարդկանց:*
10 Ես կպատժեմ քեզ, երբ կամենամ:
Ժողովուրդները կհավաքվեն քո դեմ,
Եվ դու ծանր լծի պես քարշ կտաս երկու մեղքերդ:*
Դրա համար ես խնայում էի նրա նրբագեղ պարանոցը:
Բայց հիմա թույլ կտամ, որ ուրիշները Եփրեմի վրա լուծ դնեն:*+
Հուդան կհերկի, Հակոբը կտափանի* նրանց համար:
12 Ուստի, քանի դեռ ժամանակ կա, փնտրեք Եհովայի բարեհաճությունը,+
Որ գամ ու ձեզ արդարություն սովորեցնեմ:+
Մշակելու համար պիտանի հող ընտրեք և հերկեք այն:+
Արդարություն ցանեք, որ հավատարիմ սեր հնձեք:
13 Բայց դուք անօրենություն ցանեցիք,*
Ուստի անիրավության բերք հնձեցիք+
Եվ ձեր խաբեության պտուղները կերաք:
Չէ՞ որ դուք ապավինեցիք ինքներդ ձեզ
Եվ ձեր մեծաթիվ ռազմիկներին:
14 Քո դեմ, ո՛վ ժողովուրդ, պատերազմի որոտ կբարձրանա,
Եվ քո բոլոր ամրացված քաղաքները կավերվեն,+
Ինչպես որ Սալմանը* ավերեց Բեթ-Արբելը այն կռվի օրը,
Երբ մայրերն իրենց զավակների հետ դաժանաբար սպանվեցին:
15 Ո՛վ Բեթելի բնակիչներ, ձեզ հետ հենց այդպես կվարվեն+ ձեր աղաղակող չարագործությունների համար:
Եվ արշալույսին Իսրայելի թագավորը անպատճառ կկործանվի»:*+
3 Մինչդեռ ես էի, որ Եփրեմին քայլել սովորեցրի՝+
Առնելով նրան իմ բազուկների մեջ,+
Իսկ նա չհասկացավ, որ ես էի բուժել իրեն:
4 Ես առաջնորդում էի իմ ժողովրդին բարության պարաններով՝* սիրո լարերով:+
Նրանց պարանոցներից* ես հանեցի լուծը
Եվ ամեն մեկին քնքշորեն կերակրեցի:
5 Նրանք չեն վերադառնա Եգիպտոս,
Բայց Ասորեստանը կթագավորի նրանց վրա,+
Որովհետև նրանք չուզեցին վերադառնալ ինձ մոտ:+
6 Սուր կպտտվի նրանց քաղաքներում+ և կջարդի դրանց դարպասների նիգերը,*
Կխժռի նրանց իրենց չար ծրագրերի համար:+
7 Իմ ժողովուրդը նորից ու նորից դավաճանության ճանապարհն է բռնում:+
Թեև նրանք դեպի վսեմն* են կանչվում, բայց ոչ մեկը տեղից վեր չի կենում:
8 Ինչպե՞ս կարող եմ հրաժարվել քեզանից, ո՛վ Եփրեմ:+
Քեզ ինչպե՞ս կարող եմ հանձնել քո թշնամիներին, ո՛վ Իսրայել:
Ինչպե՞ս կարող եմ քեզ հետ վարվել այնպես, ինչպես Ադմայի հետ վարվեցի:
Քեզ ինչպե՞ս կարող եմ բնաջինջ անել, ինչպես Սեբոյիմին:+
Չէ՞ որ ես Աստված եմ և ոչ թե մարդ,
Քեզ հետ եղող Սուրբն եմ:
Ես քո դեմ չեմ գա ցասումով:
10 Իսրայելը ինձ՝ Եհովայիս կհետևի, և ես առյուծի պես կմռնչամ:+
Երբ մռնչամ, իմ որդիները ահուդողով կգան արևմուտքից:+
11 Նրանք Եգիպտոսից դուրս կգան՝ թռչնի պես դողալով,
Ասորեստանից կգան երկչոտ աղավնու պես,+
Եվ ես նրանց կբնակեցնեմ իրենց տներում,– ասում է Եհովան:+–
12 «Եփրեմը փուչ հույսերով է սնվում*
Եվ ամբողջ օրը քամու* հետևից է ընկնում:
Նա ավելի ու ավելի շատ է ստի ու բռնության դիմում:
Ուխտ է կապում Ասորեստանի հետ+ և յուղ է տանում Եգիպտոս:+
2 Ես՝ Եհովաս, դատ ունեմ Հուդայի դեմ:+
Հակոբից հաշիվ կպահանջեմ իր ճանապարհների համար
Եվ կհատուցեմ նրան ըստ իր գործերի:+
3 Դեռ իր մոր որովայնում նա բռնեց իր եղբոր կրունկից,+
Հետո էլ ողջ ուժով մարտնչեց Աստծու հետ՝ ինձ հետ:+
4 Նա մարտնչեց հրեշտակի հետ և ի վերջո հաջողության հասավ:
Նա լաց եղավ և աղերսեց բարեհաճ լինել իր հանդեպ»:+
Աստված գտավ նրան Բեթելում. այնտեղ էր, որ սկսեց խոսել մեզ* հետ:+
5 Նա Զորքերի տեր Եհովա Աստվածն է.+
Եհովա է այն անունը, որով նա պետք է հիշվի:+
6 «Եվ ուրեմն վերադարձիր քո Աստծու մոտ,+
Միշտ հավատարիմ սեր դրսևորիր ու արդարությամբ վարվիր+
Եվ հույսդ միշտ քո Աստծու վրա դիր:
7 Քո առևտրականների ձեռքին խաբող կշեռք է.
Նրանք խաբել են սիրում:+
8 Այնինչ դու, Եփրե՛մ, ասում ես.
Ոչ ոք հանցանք կամ մեղք չի գտնի իմ մեջ»:
9 Սակայն մի՛ մոռացիր, որ ես՝ Եհովաս, քո Աստվածն եմ դեռ այն ժամանակվանից, երբ դու Եգիպտոսում էիր:+
Քեզ դարձյալ վրաններում կբնակեցնեմ,
Ինչպես սահմանված օրերին* էիր բնակվում:
10 Ես իմ խոսքն էի հաղորդում մարգարեներին,+
Ավելի ու ավելի շատ տեսիլքներ էի տալիս նրանց,
Այլաբանություններով էի խոսում մարգարեների միջոցով:
11 Բայց Գաղաադում դեռ սուտ և մոլորություն* կա:+
Գաղգաղայում ժողովուրդը ցլեր է զոհաբերում.+
Նրանց զոհասեղաններն ասես արտի ակոսներում լցված քարակույտեր լինեն:+
12 Հակոբը փախել էր Արամի* երկիր:*+
13 Ես՝ Եհովաս, մարգարեի միջոցով Իսրայելին դուրս բերեցի Եգիպտոսից+
Եվ մարգարեի միջոցով պահպանեցի նրան:+
14 Սակայն Եփրեմը խիստ վիրավորեց ինձ:+
Նրա արյունահեղության մեղքերը ջնջված չեն:
Ես՝ նրա Տերը, կհատուցեմ նրան ինձ անպատվություն բերելու համար»:+
13 «Երբ Եփրեմը խոսում էր, մարդիկ դողում էին.
Նա ազդեցիկ էր Իսրայելում:+
Սակայն Բահաղին պաշտելով՝ հանցավոր դարձավ+ ու մահացավ:
2 Հիմա Եփրեմի բնակիչներն ավելի շատ են մեղք գործում,
Իրենց արծաթից արձաններ են ձուլում,+
Վարպետորեն կուռքեր են շինում՝ արհեստավորի ձեռքի գործեր:
Ժողովուրդն ասում է. «Թող զոհաբերություն անող մարդիկ համբուրեն հորթերին»:*+
3 Դրա համար նրանք կլինեն ասես առավոտվա մշուշ,
Ցողի կաթիլներ, որ արագ անհետանում են,
Հացահատիկի թեփ, որ ուժեղ քամին քշում-տանում է կալատեղից,
Ծուխ, որը դուրս է գալիս երդիկից:
4 Ո՛վ իմ ժողովուրդ, մի՛ մոռացիր, որ ես՝ Եհովաս, քո Աստվածն եմ դեռ այն ժամանակվանից, երբ դու Եգիպտոսում էիր:+
Ինձնից բացի՝ ուրիշ Աստծու չէիր ճանաչում:
Ինձնից բացի՝ ուրիշ փրկիչ չկա:+
6 Իսկ երբ քեզ արոտավայր տարա, դու կշտացար,+
Կշտացար, ու սիրտդ հպարտությամբ լցվեց,
Եվ դու մոռացար ինձ:+
Առյուծի պես կխժռեմ քեզ այնտեղ:
Դաշտի գազանի բաժին կդառնաս:
9 Դու կկործանվես, ո՛վ Իսրայել,
Որովհետև դուրս եկար իմ դեմ՝ քեզ օգնողի:
10 Որտե՞ղ է հիմա քո թագավորը, որ քո բոլոր քաղաքներում փրկի քեզ,+
Եվ որտե՞ղ են քո ղեկավարները,* որ ուզում էիր ինձանից՝ ասելով.
«Ինձ թագավոր ու իշխաններ տուր»:+
13 Ահա ծննդաբերության ցավերը վրա կհասնեն:
Բայց նա անխելք մանուկ է,
Որ չի ուզում դուրս գալ,
Երբ գալիս է ծնվելու ժամանակը:
Ո՞ւր են քո խայթոցները, Մա՛հ:+
Ո՞ւր է քո կործանարար ուժը, Գերեզմա՛ն:+
Սակայն ես կարեկից չեմ լինի Եփրեմի հանդեպ:
15 Եթե անգամ նա փարթամ աճի եղեգների պես,
Կգա արևելյան տոթակեզ քամին՝ Եհովայի քամին:
Այն կգա անապատից, որ ցամաքեցնի նրա ջրհորն ու չորացնի նրա աղբյուրը:
Այն կսրբի-կտանի նրա թանկարժեք գանձերը:+
16 Սամարիան հանցավոր կճանաչվի,+ քանի որ ապստամբել է իր Աստծու դեմ:+
Նրա բնակիչները սրից կընկնեն:+
Նրանց երեխաներին կտոր-կտոր կանեն
Եվ հղի կանանց որովայնը կպատռեն»:
14 Ո՛վ Իսրայել, վերադարձի՛ր քո Աստված Եհովայի մոտ.+
Դու սայթաքել ես քո սխալի պատճառով:
2 Վերադարձի՛ր Եհովայի մոտ և ասա՛.
«Ներիր մեր մեղքերը,+ ընդունիր մեզնից այն, ինչը բարի է,
Եվ մենք մեր շուրթերի գովաբանությունը կմատուցենք քեզ,+
Ինչպես մատղաշ ցլեր կմատուցեինք:*
3 Ասորեստանը չի կարող փրկել մեզ:+
Մենք մեր հույսը ձիերի վրա չենք դնի+
Եվ այլևս մեր ձեռքի գործին չենք ասի՝ «Ո՜վ մեր Աստված»,
7 Իմ ժողովուրդը դարձյալ իմ հովանու տակ կբնակվի:
Նա առատ հացահատիկ կաճեցնի
Ու կբարգավաճի փթթուն վազի պես:+
Եվ իմ համբավը* կտարածվի, ինչպես Լիբանանի գինու հռչակը:
8 Եփրեմը կասի. «Էլ ի՞նչ գործ ունեմ կուռքերի հետ»:+
Ես էլ բարեհաճորեն կպատասխանեմ նրան և աչքս նրա վրա կպահեմ:+
Ես կլինեմ ասես փարթամ գիհի,
Ասես մի ծառ, որը պտուղ կտա նրան»:
9 Ո՞վ է իմաստուն. թող հասկանա այս բաները:
Ո՞վ է խոհեմ. թող ըմբռնի դրանք:
Եհովայի ճանապարհներն ուղիղ են.+
Դրանցով կքայլեն արդարները,
Իսկ օրինազանցները կսայթաքեն:
Կրճատ ձևն է «Օսեիա» անվան, որը նշանակում է «Յահի կողմից փրկված», «Յահը փրկել է»:
«Օսեե» գրքի ողջ համատեքստում այս բառը կարող է թարգմանվել նաև «մարմնավաճառություն», «անառակություն՝ ամեն պատահածի հետ»:
Սա կարող է վերաբերել նաև հոգևոր պոռնկությանը:
Նշանակում է «Աստված սերմ կցանի»:
Բռց.՝ «տունը»:
Կամ՝ «հարթավայրում»:
Նշանակում է «նա, ում չեն գթացել»:
Նշանակում է «իմ ժողովուրդը չէ»:
Բռց.՝ «Իսրայելի որդիների»:
Ըստ ամենայնի, խոսքը այն երկրի մասին է, որտեղ նրանք գերի էին տարվելու:
Տես 1:9, ծնթ.:
Տես 1:6, ծնթ.:
Կամ՝ «մարմնավաճառության», «անբարոյականության»:
Կամ՝ «կտավը»:
Կամ՝ «ամուսնուս՝ իմ առաջինի մոտ»:
Կամ՝ «հարթավայրը»:
Կամ՝ «իմ տեր»:
Բառարանում տես «Ուխտ»:
Նշանակում է «Աստված սերմ կցանի»:
Տես 1:6, ծնթ.:
Տես 1:9, ծնթ.:
Ամենայն հավանականությամբ, խոսքը իրար սեղմած ու բլիթի տեսք տված չամիչների մասին է: Այդ բլիթները օգտագործվում էին կեղծ աստվածների պաշտամունքի մեջ:
Մոտ 330 լ: Տես հավելված Բ14:
Գոգնոցանման հագուստ՝ բաղկացած առջևի և հետևի մասերից:
Կամ՝ «ընտանեկան աստվածների», «կուռքերի»:
Կամ՝ «կկործանեմ»:
Կամ՝ «կկործանեմ»:
Կամ՝ «ուսուցումը», «հրահանգները»:
Ըստ երևույթին, խոսքը քահանաների մասին է:
Կամ հնարավոր է՝ «Նրանք իմ փառքը անպատվության հետ փոխեցին»:
Այսինքն՝ այն զոհերի հաշվին, որ ժողովուրդը բերում էր իր մեղքերի համար:
Կամ՝ «ծայրաստիճան անբարոյականություն կգործեն», «մարմնավաճառությամբ կզբաղվեն»:
Կամ՝ «Անբարոյականությունը», «Մարմնավաճառությունը»:
Բռց.՝ «Խլում են սիրտը»:
Կամ՝ «մարմնավաճառի ոգին»:
Ծառի տեսակ:
Տաճարային մարմնավաճառները տղամարդիկ ու կանայք էին, որոնք կեղծ պաշտամունքի մաս կազմող մարմնավաճառությամբ էին զբաղվում:
Եփրեմը ներկայացնում էր Իսրայելի հյուսիսային տասցեղ թագավորությունը:
Կամ՝ «ցորենից պատրաստված գարեջուրը»:
Բռց.՝ «վահանները»:
Կամ՝ «Ապստամբները»:
Կամ՝ «Եվ ես կխրատեմ նրանց բոլորին»:
Կամ՝ «անբարոյականություն ես անում», «մարմնավաճառությամբ ես զբաղվում»:
Կամ՝ «մարմնավաճառի ոգի»:
Բռց.՝ «իր երեսին»:
Հնարավոր է՝ վերաբերում է օտարազգի կանանցից ծնված և հետևաբար Աստծուց օտարացած որդիներին:
Կամ՝ «դաշտերը»:
Բռց.՝ «երեսը»:
Բառարանում տես «Հավատարիմ սեր»:
Բռց.՝ «հարվածելով կկտրեմ»:
Կամ՝ «գթասրտությունը»:
Եփրեմը ներկայացնում էր Իսրայելի հյուսիսային տասցեղ թագավորությունը:
Սամարիան Իսրայելի հյուսիսային թագավորության մայրաքաղաքն էր:
Բառարանում տես «Շնություն»:
Կամ հնարավոր է՝ «Նրանց սրտերը ասես փուռ լինեն, երբ մոտենում են նրան իրենց բանսարկություններով»:
Բռց.՝ «դատավորներին»:
Սա կարող է վերաբերել նրան, որ Եփրեմը կես սրտով էր նվիրված Եհովային:
Բռց.՝ «առանց սրտի»:
Բռց.՝ «նրանց ժողովին»:
Այսինքն՝ դեպի ճշմարիտ պաշտամունքը, որը վեհ է ու բարձր:
Բռց.՝ «տան»:
Կամ հնարավոր է՝ «կվերադառնա Եգիպտոս»:
Հացահատիկը տրորելու, մանրելու տեղ:
Կամ՝ «տոնախմբության համար սահմանված օրը»:
Կամ՝ «ամոթալի աստծուն»:
Բռց.՝ «տնից»:
Կամ՝ «որակազրկված»: Կամ հնարավոր է՝ «տարածվող»:
Կամ՝ «լպրծուն», «շողոքորթ»:
Բառարանում տես «Աստվածավախություն»:
Բռց.՝ «կլռեցվեն»:
Բռց.՝ «վրա չհասավ»:
Բռց.՝ «անարդարության որդիներին»:
Այսինքն՝ լծի պես կկրես քո պատիժը:
Նշանակում է «հացահատիկի հասկերը կամնաքարերով տրորել, մանրել»:
Այսինքն՝ դեռ չծնած երիտասարդ կով:
Բռց.՝ «հեծնեն»:
Նշանակում է «ցանած արտի երեսը տափանով հարթել»:
Բռց.՝ «հերկեցիք»:
Ընդունված է այն կարծիքը, որ սա «Սալմանասար» անվան կրճատ ձևն է և, ըստ ամենայնի, վերաբերում է Սալմանասար V-ին:
Բռց.՝ «կլռեցվի»:
Այսինքն՝ կանչվում էր մարգարեների և այլ մարդկանց կողմից, որոնք ուղարկվել էին նրան կրթելու:
Բռց.՝ «մարդկային պարաններով»: Ըստ ամենայնի, խոսքը քայլաթոկի մասին է, որով ծնողը երեխային քայլել է սովորեցնում:
Բռց.՝ «ծնոտներից»:
Փայտե կամ երկաթե ձող՝ դռան հետևից գցելու և այն փակելու համար:
Այսինքն՝ դեպի ճշմարիտ պաշտամունքը, որը վեհ է ու բարձր:
Բռց.՝ «Սիրտս»:
Կամ՝ «քայլում է Աստծու հետ»:
Բռց.՝ «քամով է սնվում»:
Բռց.՝ «արևելյան քամու»:
Ըստ երևույթին, վերաբերում է Հակոբի սերունդներին:
Կամ հնարավոր է՝ «տոն օրերին»:
Կամ՝ «մոգություն», «խորհրդավոր բաներ»:
Կամ՝ «Ասորիքի»:
Բռց.՝ «դաշտ»:
Խոսքը հորթի տեսքով կուռքերի մասին է:
Բռց.՝ «սրտի պատյանը»:
Բռց.՝ «դատավորները»:
Կամ՝ «պահպանված»:
Եբր.՝ շեոլ: Բառարանում տես «Գերեզման»:
Բռց.՝ «Եվ մենք մեր շուրթերի մատղաշ ցլերը կմատուցենք»:
Կամ՝ «անհայր երեխայի»:
Բռց.՝ «Հոժարակամորեն»:
Բռց.՝ «հիշատակը»: