ԱՌԱԿՆԵՐ
1 Դավթի որդու՝+ Իսրայելի թագավոր+ Սողոմոնի առակները:+
2 Դրանք իմաստություն+ են սովորեցնում և խրատում են,
Օգնում են ըմբռնել իմաստուն խոսքերը,
3 Խրատելով+ դարձնում են խորաթափանց,
Արդար,+ խելամիտ*+ և ուղղամիտ,*
4 Միամիտներին* օգնում են ձեռք բերել խորագիտություն,+
Երիտասարդներին՝ գիտելիք և խորհելու կարողություն:+
5 Իմաստուն մարդը լսում և ավելին է սովորում,+
Հասկացողություն ունեցողը իմաստուն խորհուրդներ է ձգտում ստանալ,*+
6 Որ հասկանա առակներն ու այլաբանությունները,
Իմաստունների խոսքերն ու հանելուկները:+
7 Եհովայի հանդեպ վախը* գիտելիքների սկիզբն է:+
Միայն հիմարներն են արհամարհում իմաստությունն ու խրատը:+
11 Եթե նրանք ասեն. «Արի մեզ հետ,
Արի դարան մտնենք, որ արյուն թափենք:
Հենց այնպես՝ դարան մտած կսպասենք անմեղներին,
12 Ողջ-ողջ կուլ կտանք նրանց, ինչպես գերեզմանը,*
Ամբողջովին կկլանենք նրանց,
Ինչպես փոսն է կլանում այնտեղ իջնողներին:
13 Արի նրանց ողջ հարստությունը հափշտակենք
Եվ մեր տները ավարով լցնենք:
14 Միացիր մեզ,
Եվ մենք գողոնը հավասար կկիսենք»,*
15 Որդի՛ս, նրանց չհետևես,
Նրանց ուղին չբռնես,+
16 Քանի որ նրանք շտապում են չարիք անելու,
Վազում են արյուն թափելու:+
17 Անիմաստ է ցանց տարածել թռչունների աչքի առաջ:
18 Դա է պատճառը, որ նրանք դարանամուտ են լինում արյուն թափելու համար
Եվ թաքնվում են կյանքեր խլելու համար:
19 Այդպես են վարվում նրանք,
Ովքեր անազնիվ ճանապարհով են եկամուտ ձեռք բերում:
Բայց այդ մարդիկ իրենց կյանքով կհատուցեն դրա համար:+
20 Ճշմարիտ իմաստությունը+ գոչում է փողոցներում+
22 «Ո՛վ միամիտներ, մինչև ե՞րբ պիտի սիրեք միամտությունը,
Ո՛վ ծաղրողներ, մինչև ե՞րբ պիտի հաճույք ստանաք ծաղրելուց,
Եվ դո՛ւք, ո՛վ հիմարներ, մինչև ե՞րբ պիտի ատեք գիտելիքը:+
25 Դուք արհամարհում էիք իմ բոլոր խորհուրդները
Եվ իմ խրատը չէիք ընդունում:
26 Ուստի ես կծիծաղեմ, երբ աղետ գա ձեզ վրա,
Եվ կծաղրեմ, երբ տեղի ունենա այն, ինչից սարսափում եք,+
27 Երբ փոթորկի պես գա այն, ինչից զարհուրում եք,
Երբ մրրիկի պես վրա հասնի աղետը,
Եվ երբ վիշտն ու դժբախտությունը թակեն ձեր դուռը:
28 Այդ ժամանակ դուք* կկանչեք ինձ, բայց ես չեմ պատասխանի,
Անձկագին կփնտրեք ինձ, բայց չեք գտնի,+
Եվ չցանկացաք վախ ունենալ Եհովայի հանդեպ:+
30 Դուք չընդունեցիք իմ խորհուրդները
Ու արհամարհեցիք իմ բոլոր խրատները:
32 Միամիտներին կսպանի իրենց համառությունը,
Եվ հիմարներին կկործանի իրենց անհոգությունը:
2 Որդի՛ս, եթե ընդունես իմ խոսքերը
Եվ գանձի պես փայփայես* իմ պատվիրանները՝+
Եվ սրտանց ձգտելով խորաթափանցության,+
3 Ավելին, եթե աղերսես հասկացողություն ձեռք բերելու համար+
Եվ աղաչես խորաթափանցություն ունենալու համար,+
4 Եթե դրանք փնտրես ինչպես արծաթը+
Եվ որոնես ինչպես թաքցված գանձերը,+
5 Այդ ժամանակ կհասկանաս, թե ինչ է նշանակում վախենալ Եհովայից,+
Եվ Աստծու մասին գիտելիքներ կգտնես,+
6 Քանի որ Եհովան է իմաստություն տալիս,+
Նրա բերանից են գիտելիք ու խորաթափանցություն դուրս գալիս:
7 Ուղղամիտների համար նա իմաստություն է պահում,
Նա վահան է անարատ վարք ունեցողների համար,+
8 Նա պահպանում է արդարության ճանապարհով քայլողներին
Ու կպահպանի իրեն նվիրվածների ուղին:+
10 Երբ իմաստությունը հաճելի լինի սրտիդ,+
Եվ գիտելիքը ցանկալի դառնա հոգուդ,*+
11 Խորհելու կարողությունը քեզ կպահպանի,+
Եվ խորաթափանցությունը կպաշտպանի:
12 Դրանք կազատեն քեզ չար ճանապարհից
Եվ ապականված բաներ խոսող մարդուց,+
13 Նաև նրանցից, ովքեր թողնում են ուղիղ ճանապարհները,
Որ քայլեն խավարի ուղիներով,+
14 Նրանցից, ովքեր ուրախանում են չարիք գործելուց,
Ովքեր ցնծում են չար ու ապականված բաներով,
15 Նրանցից, ում ճանապարհները ծուռ են,
Եվ ովքեր իրենց ողջ կյանքում անազնվությամբ են վարվում:
16 Իմաստությունը կազատի քեզ անառակ* կնոջից,
Անբարո* կնոջ գայթակղիչ* խոսքերից,+
17 Որը լքել է իր կողակցին, ում հետ երիտասարդ տարիքից ամուսնացած է եղել,+
Եվ որը մոռացել է իր Աստծու ուխտը:*
20 Ուստի քայլիր լավ մարդկանց ճանապարհով
Եվ մնա արդարների ուղու վրա,+
21 Որովհետև երկրի վրա միայն ուղղամիտներն են բնակվելու,
Եվ անարատներն են մնալու դրա վրա:+
3 Որդի՛ս, մի՛ մոռացիր այն, ինչ սովորեցնում եմ քեզ,*
Եվ սրտանց հնազանդվիր իմ պատվիրաններին,
2 Որովհետև դրանց շնորհիվ կյանքիդ օրերն ու տարիները կավելանան,
Եվ դու խաղաղություն կունենաս:+
3 Թույլ մի՛ տուր, որ սերն* ու հավատարմությունը* հեռանան քեզնից:+
Դրանք պարանոցիդ կապիր և սրտումդ* դաջիր:+
4 Այդպես դու Աստծու և մարդկանց մոտ խորաթափանց մարդու համբավ ձեռք կբերես
Ու նրանց հավանությանը կարժանանաս:+
7 Քո աչքին իմաստուն մի՛ եղիր:+
Վախեցի՛ր Եհովայից և չար բաներից հեռո՛ւ մնա:
11 Որդի՛ս, Եհովայի խրատը մի՛ մերժիր+
Եվ մի՛ զզվիր, երբ նա ուղղում է քեզ,+
12 Որովհետև Եհովան խրատում է նրան, ում սիրում է,+
Ինչպես հայրն է խրատում իր սիրելի որդուն:+
16 Դրա աջ ձեռքում երկարակեցություն է,
Իսկ ձախ ձեռքում՝ հարստություն ու փառք:
18 Իմաստությունը կյանքի ծառ է նրանց համար, ովքեր ամուր կառչում են դրան,
Եվ նրանք, ովքեր բաց չեն թողնում այն, երջանիկ կկոչվեն:+
21 Որդի՛ս, թող դրանք* աչքիդ առաջ լինեն:
24 Երբ պառկես քնելու, չես վախենա.+
Դու կպառկես, և քունդ քաղցր կլինի:+
25 Չես վախենա հանկարծահաս աղետից,+
Փոթորկից, որ գալիս է չար մարդու վրա,+
26 Քանի որ Եհովան կլինի քո վստահության աղբյուրը,+
Եվ նա կպահպանի ոտքդ որոգայթից:+
27 Բարություն արա նրանց, ովքեր դրա կարիքն ունեն:*+
Ձեռքդ հետ մի՛ պահիր, եթե ի զորու ես օգնելու:+
28 Մի՛ ասա դրացուդ՝ «Գնա, վաղը արի, կտամ»,
Եթե այդ պահին կարող ես տալ:
31 Բռնարար մարդուն մի՛ նախանձիր,+
Նրան մի՛ ընդօրինակիր,
32 Որովհետև խաբեբա մարդը գարշելի է Եհովայի համար,+
Բայց ուղղամիտ մարդու հետ նա մտերմություն է անում:+
4 Որդինե՛րս, լսեք հոր խրատը+ և ուշադրություն դարձրեք դրան,
Որպեսզի հասկացողություն ձեռք բերեք,
2 Քանի որ ես ձեզ օգտակար խորհուրդներ եմ տալու:
Մի՛ մերժեք իմ սովորեցրածները:*+
4 Հայրս սովորեցնում էր ինձ՝ ասելով. «Սրտումդ ամուր պահիր իմ խոսքերը:+
Հնազանդվիր իմ պատվիրաններին ու երկար ապրիր:+
5 Ձեռք բեր իմաստություն, ձեռք բեր հասկացողություն:+
Մի՛ մոռացիր իմ ասածներն ու մի՛ շեղվիր դրանցից:
6 Մի՛ մերժիր իմաստությունը, և այն կպահպանի քեզ:
Սիրիր այն, և այն կպաշտպանի քեզ:
7 Իմաստությունը ամենակարևոր բանն է,+ ուստի ձեռք բեր այն:
Եվ ինչ էլ որ ձեռք բերես, նաև հասկացողություն ձեռք բեր:+
8 Բարձր գնահատիր իմաստությունը, և այն կբարձրացնի քեզ:+
Այն պատիվ կբերի քեզ, եթե փարվես նրան:+
9 Այն քո գլխին սքանչելի պսակ կդնի
Ու քեզ գեղեցկության թագով կզարդարի»:
12 Երբ քայլես, ոտքդ քարին չի դիպչի,
Ու եթե վազես, չես սայթաքի:
15 Հեռո՛ւ մնա այդ ճանապարհից և դրանով մի՛ գնա.+
Շրջանցիր այն և կողքով անցիր,+
16 Որովհետև այդ մարդիկ մինչև չար բան չեն անում, չեն քնում,
Նրանց քունը չի տանում, մինչև մեկին չեն վնասում:
17 Չարագործությունը նրանց հացն է,
Եվ բռնությունը՝ նրանց գինին:
18 Սակայն արդարների ճանապարհը լուսաբացի պայծառ լույսի պես է,
Որն ավելի ու ավելի է պայծառանում, մինչև որ կեսօր է լինում:+
19 Մեղավորների ճանապարհը խավար է.
Նրանք չեն իմանում, թե ինչին են բախվում ու սայթաքում:
20 Որդի՛ս, ականջ դիր իմ խոսքերին
Եվ ուշադրություն դարձրու իմ ասածներին:
21 Մի՛ մոռացիր դրանք,
Այլ սրտիդ խորքում պահիր,+
22 Որովհետև այդ խոսքերը կյանք են դրանք գտնողների համար+
Եվ առողջություն՝ նրանց ողջ մարմնի համար:
Հեռո՛ւ մնա չար բաներից:
5 Որդի՛ս, ականջ դիր իմաստուն խոսքերիս,
Ուշադրություն դարձրու խորաթափանցության մասին ասածներիս,+
2 Որպեսզի չկորցնես խոհեմությունդ,
3 Անառակ* կնոջ շուրթերից մեղր է ծորում, ինչպես մեղրախորսխից,+
Եվ նրա խոսքերը յուղից էլ փափուկ են,+
4 Բայց վերջում նա օշինդրի պես դառնանում է+
Եվ երկսայրի սրի պես սուր դառնում:+
6 Կյանքի ուղու մասին նա չի խորհում:
Նա թափառում է՝ չիմանալով, թե իր քայլերն ուր են տանում:
7 Ուստի հիմա, որդինե՛րս, լսեք ինձ
Եվ մի՛ անտեսեք իմ խոսքերը:
8 Հեռու մնա նրանից,
Նրա տան մուտքին մի՛ մոտեցիր,+
9 Որ քո արժանապատվությունը չկորցնես*+
Եվ ողջ կյանքում տառապանք չհնձես,+
10 Որ քո ունեցվածքը* օտարներին չհասնի,+
Եվ քրտինքով վաստակածդ ուրիշի տունը չլցնի,
11 Այլապես կյանքիդ վերջում կհառաչես,
Երբ ուժերդ լքեն քեզ, և մարմինդ հյուծվի,+
12 Եվ կասես. «Ինչո՞ւ ատեցի խրատը,
Ինչո՞ւ սիրտս արհամարհեց խորհուրդը:
13 Ես չլսեցի ինձ խրատողներին,
Ուշադրություն չդարձրի ուսուցիչներիս ասածներին,
18 Թող քո ջրի աղբյուրը օրհնյալ լինի,
Եվ ուրախացիր այն կնոջ հետ, ում հետ երիտասարդ տարիքում ես ամուսնացել՝+
Թող նրա կրծքերը հաճույք պատճառեն քեզ ամեն ժամանակ:
Թող նրա սերը անդադար գերի քեզ:+
21 Մարդու ճանապարհները Եհովայի աչքի առաջ են.
Նա ուշադիր հետևում է նրա բոլոր քայլերին:+
23 Նա կշեղվի ճանապարհից, քանի որ շատ հիմար է,
Եվ կմեռնի, որովհետև չխրատվեց:
6 Որդի՛ս, եթե երաշխավոր ես դարձել դրացուդ համար,+
Եթե սեղմել ես օտարի ձեռքը,+
2 Եթե թակարդն ես ընկել տվածդ խոստման պատճառով,
Եթե խոսքերդ քեզ ծուղակն են գցել,+
3 Ապա, որդի՛ս, այսպես վարվիր և ազատիր քեզ,
Քանի որ դրացուդ ձեռքն ես ընկել.
7 Թեև նա չունի ղեկավար, հսկիչ կամ առաջնորդ,
8 Բայց ամռանը ուտելիքի պաշար է հավաքում+
Եվ հնձի ժամանակ սնունդ է կուտակում:
9 Ո՛վ ծույլ, դեռ ինչքա՞ն ես պառկելու:
Ե՞րբ ես քնիցդ արթնանալու:
10 Մի քիչ քնես, մի քիչ ննջես,
Մի քիչ ձեռքերդ ծալած նստես,+
11 Չքավորությունը վրա կհասնի ավազակի պես,
Եվ կարիքը՝ զինված մարդու պես:+
12 Անպիտան ու չար մարդը սուտ խոսելով ման է գալիս,+
13 Նա աչքով է անում+ և ոտքերով ու մատներով նշաններ է ցույց տալիս:
17 Գոռոզ աչքերը,+ ստախոս լեզուն,+ անմեղ արյուն թափող ձեռքերը,+
18 Չարիք ծրագրող սիրտը,+ չար բան անելու համար արագ վազող ոտքերը,
19 Կեղծ ցուցմունք տվող վկան, որի ամեն մի խոսքը սուտ է,+
Եվ եղբայրների մեջ վեճ գցողը:+
21 Դրանք միշտ փաթաթիր սրտիդ
Եվ կապիր պարանոցիդ:
25 Քո սրտում մի՛ ցանկացիր նրա գեղեցկությունը,+
Եվ թույլ մի տուր, որ նա գայթակղի քեզ իր գրավիչ աչքերով,
26 Որովհետև մարմնավաճառ կնոջ պատճառով մարդ ցամաք հացի հույսին կմնա,+
Իսկ ուրիշի կնոջ պատճառով թանկ կյանքը կկորցնի:
27 Մի՞թե հնարավոր է, որ մարդ իր ծոցը կրակ դնի, և իր հագուստը չվառվի:+
28 Կամ մի՞թե հնարավոր է, որ մարդ շիկացած ածուխների վրայով քայլի, ու նրա ոտքերը չայրվեն:
30 Գողին արհամարհանքով չեն վերաբերվում,
Եթե նա սոված լինելու պատճառով է գողանում:
31 Բայց երբ բռնվի, յոթնապատիկ կհատուցի.
Իր տան բոլոր թանկարժեք իրերը կտա:+
33 Նա ցավ ու անպատվություն կհնձի,+
Եվ նրա խայտառակությունը չի մոռացվի,+
34 Որովհետև խանդը բորբոքում է ամուսնու ցասումը.
Նա վրեժ կառնի ու չի խնայի:+
4 Իմաստությանն ասա՝ «Դու իմ քույրն ես»,
Եվ հասկացողությանը՝ «Դու իմ բարեկամն ես»,
6 Մի անգամ իմ տան պատուհանից՝
Պատուհանի ճաղերից, ներքև նայեցի
7 Եվ երբ նայում էի միամիտ* մարդկանց,
Երիտասարդների մեջ տեսա անխոհեմ մի պատանու:+
8 Նա անցնում էր այդպիսի մի կնոջ տան փողոցի մոտով
Ու գնում էր նրա տան կողմը:
11 Նա շատախոս է ու սանձարձակ:+
Նա երբեք տանը չի մնում:
13 Նա բռնեց պատանուն, համբուրեց նրան
Եվ անամոթաբար ասաց.
15 Դրա համար դուրս եկա, որ հանդիպեմ քեզ,
Ես փնտրում էի քեզ ու գտա:
17 Մահճիս վրա զմուռս,* հալվե* և դարչին եմ ցանել:+
18 Եկ մինչև առավոտ սիրով հարբենք
Ու միասին հաճույք ստանանք կրքոտ սիրուց:
19 Ամուսինս տանը չէ,
Նա հեռավոր ճանապարհորդության է գնացել:
20 Նա քսակով փող է վերցրել
Եվ մինչև լիալուսնի օրը տուն չի գալու»:
22 Եվ ահա նա գնում է այդ կնոջ հետևից, ինչպես մի ցուլ՝ մորթվելու,
23 Նրա վերջը կգա, երբ նետը ճեղքի նրա լյարդը:
Թռչնի պես նա դեպի թակարդն է նետվում՝
Չիմանալով, որ իր կյանքով է հատուցելու:+
24 Հիմա, որդինե՛րս, լսեք ինձ
Եվ ուշադրություն դարձրեք խոսքերիս:
25 Թող քո սիրտը չհակվի նրա կողմը,
Նրա ճանապարհներին ոտք մի՛ դիր,+
26 Որովհետև շատերն են նրա պատճառով կործանվել,+
Եվ մեծ է նրա կողմից սպանվածների թիվը:+
4 «Ո՛վ մարդիկ, ձեզ եմ կանչում,
Դիմում եմ ձեզնից յուրաքանչյուրին:
6 Լսե՛ք, որովհետև այն, ինչ ասում եմ, կարևոր է,
Շուրթերս ճիշտ բաներ են խոսում:
7 Բերանս ճշմարտությունն է ասում մեղմ ձայնով,
Եվ սուտ բաները ատելի են իմ շուրթերի համար:
8 Իմ բոլոր խոսքերն արդար են,
Դրանցում ոչ մի աղավաղված կամ սուտ բան չկա:
9 Դրանք բոլորը շիտակ են խորաթափանց մարդու համար
Եվ ճիշտ՝ նրանց համար, ովքեր գիտելիք են գտել:
10 Արծաթի փոխարեն իմ խրատն ընդունեք,
Եվ ընտիր ոսկու փոխարեն՝ գիտելիքներ,+
11 Որովհետև իմաստությունը մարջաններից* լավ է,
Եվ մյուս բոլոր ցանկալի բաները չեն կարող համեմատվել դրա հետ:
12 Ես՝ իմաստությունս, խորագիտության հետ եմ բնակվում:
Ես գիտելիք ու խորհելու կարողություն եմ ձեռք բերել:+
13 Եհովայից վախենալ նշանակում է ատել չարը:+
16 Ինձնով են իշխանները ղեկավարում,
Եվ մեծամեծները արդարությամբ դատում:
20 Ես քայլում եմ արդարության ճանապարհով,
Արդարադատության ուղիներով:
21 Ինձ սիրողներին հարուստ ժառանգություն եմ տալիս
Եվ լցնում եմ նրանց ամբարները:
25 Ես ծնվեցի, նախքան լեռներն առաջ կգային,
Եվ բլուրները կգոյանային,
26 Երբ նա դեռ չէր ստեղծել երկիրը, դաշտերը
Եվ երկրի առաջին հողագնդերը:
27 Երբ նա պատրաստում էր երկինքը,+ ես այնտեղ էի:
Երբ նա ջրերի մակերեսին գծում էր հորիզոնը,*+
28 Երբ վերևում հաստատում էր* ամպերը,
Երբ լցնում էր խոր ջրերի աղբյուրները,
29 Երբ ծովի համար կանոն էր սահմանում,
Որ դրա ջրերը իր հաստատած սահմաններից դուրս չգան,+
Եվ երբ գցում էր երկրի հիմքերը,
30 Այդ ժամանակ ես հմուտ վարպետ էի նրա կողքին,+
Նա ամեն օր ուրախանում էր ինձնով,+
Եվ ես միշտ ուրախանում էի նրա առաջ:+
31 Ես ուրախանում էի այն երկրով, որը նա ստեղծել էր բնակության համար,
Բայց հատկապես ուրախանում էի մարդկանցով:
32 Այժմ, որդինե՛րս, լսեք ինձ.
Երջանիկ են նրանք, ովքեր քայլում են իմ ճանապարհներով:
34 Երջանիկ է այն մարդը, ով լսում է ինձ՝
Ամեն օր վաղ առավոտյան իմ դռների մոտ գալով
Եվ իմ տան մուտքի մոտ սպասելով,
35 Քանի որ ինձ գտնողը կյանք կգտնի+
Ու Եհովայի հավանությանը կարժանանա:
2 Այն միս պատրաստեց,
Համեմեց գինին և սեղան գցեց:
4 «Ով միամիտ* է, թող այստեղ գա»:
Իսկ անխոհեմ մարդկանց* այն ասում է.
5 «Եկեք, կերեք իմ հացը
Եվ խմեք այն գինին, որ համեմել եմ:
8 Մի՛ ուղղիր ծաղրողին, այլապես նա կատի քեզ:+
Ուղղիր իմաստունի՛ն, և նա կսիրի քեզ:+
9 Սովորեցրու իմաստունին, և նա ավելի իմաստուն կդառնա,+
Ուսուցանիր արդարին, և նա ավելի շատ բան կսովորի:
10 Եհովայի հանդեպ վախը իմաստության սկիզբն է,+
Եվ Ամենասուրբի մասին գիտելիքները+ հասկացողություն են տալիս:
12 Եթե իմաստուն ես դարձել, քո իսկ օգտի համար ես դարձել,
Իսկ եթե ծաղր անող մարդ ես, ինքդ ես կրելու հետևանքները:
14 Նա նստում է իր տան մուտքի մոտ՝
Քաղաքի բարձր տեղերում,+
15 Եվ կանչում է անցորդներին,
Ովքեր գնում են իրենց ճանապարհով.
16 «Ով միամիտ է, թող այստեղ գա»:
Իսկ անխոհեմ մարդուն ասում է.+
Իմաստուն որդին ուրախացնում է իր հորը,+
Իսկ հիմար որդին իր մոր տրտմությունն է:
5 Այն որդին, որն ամռանն է հավաքում բերքը, հասկացողությամբ է գործում,
Իսկ այն որդին, որը հնձի ժամանակ խորը քնում է, ամոթալի կերպով է վարվում:+
6 Օրհնությունները արդարի վրա են թափվում,+
Իսկ չարագործի խոսքերը թաքցնում են նրա դաժան մտադրությունները:
17 Ով ուշադրություն է դարձնում խրատին, կյանքի է առաջնորդում ուրիշներին,*
Իսկ ով արհամարհում է խորհուրդը, շեղում է ճիշտ ճանապարհից:
26 Ինչպես քացախն է գրգռում ատամները, և ծուխը՝ աչքերը,
Այնպես էլ ծույլ մարդն է նյարդայնացնում իր գործատուին:*
31 Արդարի բերանից իմաստություն է բխում,
Իսկ ապականված լեզուն կկտրվի:
32 Արդարի շուրթերից հաճելի խոսքեր են հնչում,
Բայց չարագործի լեզուն ապականված է:
3 Ուղղամիտներին իրենց անարատությունն է առաջնորդում,+
Բայց անհավատարիմների նենգությունը իրենց կկործանի:+
5 Անարատի արդարությունը ուղիղ է դարձնում նրա ճանապարհը,
Բայց չար մարդը իր իսկ չարության պատճառով կընկնի:+
6 Ուղղամիտների արդարությունը կազատի նրանց,+
Բայց անհավատարիմները իրենց իսկ ցանկությունների ծուղակը կընկնեն:+
7 Երբ չարագործը մեռնում է, նրա հույսը կորչում է,
Կորչում է նաև սեփական ուժերի նկատմամբ իր վստահությունը:+
10 Արդարի բարությունը* ուրախություն է քաղաքի համար,
Եվ երբ չարագործները կործանվում են, դրա բնակիչները ցնծում են:+
12 Անխոհեմ* մարդը արհամարհանքով է վերաբերվում իր դրացուն,
Բայց իսկապես խորաթափանց մարդը լուռ է մնում:+
15 Օտար մարդու համար երաշխավոր լինողը հաստատ կտուժի,+
Բայց ով խուսափում է* ձեռքսեղմումից, ապահով կլինի:
19 Նա, ով հաստատ կանգնած է արդարության կողմը, կյանքի ճանապարհին է,+
Իսկ նա, ով չարության հետևից է ընկնում, դեպի մահ է գնում:
20 Խարդախ սիրտ ունեցողները գարշելի են Եհովայի համար,+
Բայց անարատ վարք ունեցողները ուրախացնում են նրան:+
22 Ինչպես ոսկե օղն է խոզի քթին,
Նույնպես էլ այն կինն է, որը թեև գեղեցիկ է, բայց առողջ դատողություն չունի:
24 Մեկը առատաձեռնորեն տալիս է, բայց ավելի շատ է ունենում,+
Իսկ մյուսը չի տալիս անգամ այն, ինչ պետք է տա, բայց աղքատանում է:+
26 Ով հացահատիկը պահում է ու չի վաճառում, նրան ժողովուրդը կանիծի,
Իսկ ով վաճառում է, նրան կօրհնի:
27 Նա, ով փափագում է բարիք անել, հավանության կարժանանա,+
Իսկ ով ձգտում է չարիք անել, անշուշտ, իր վրա չարիք կբերի:+
28 Իր հարստությանն ապավինողը աղետալի հետևանքներ կկրի,+
Բայց արդարները դալար սաղարթի պես կփարթամանան:+
29 Ով իր տան վրա փորձանք է բերում, քամի կժառանգի,+
Եվ հիմար մարդը իմաստուն սիրտ ունեցողի ծառան կլինի:
31 Եթե արդարն է երկրի վրա հատուցում ստանում,
Ապա որքա՜ն առավել հատուցում կստանան չարագործն ու մեղավորը:+
4 Լավ* կինը պսակ է իր ամուսնու համար,+
Բայց ամոթալի վարք ունեցող կինը ասես փտություն լինի նրա ոսկորներում:+
5 Արդարների մտքերը արդար են,
Իսկ չարագործների տված խորհուրդները՝ խաբեություն:
9 Ավելի լավ է հասարակ մարդ լինել, բայց ծառա ունենալ,
Քան սեփական անձը մեծարել, բայց հացի կարոտ լինել:+
12 Չար մարդը նախանձով փափագում է մյուս չարագործների բռնած որսը,
Իսկ արդարներն ասես խոր արմատներ ունեցող պտղատու ծառ լինեն:
13 Չար մարդը որոգայթն է ընկնում իր իսկ մեղսալի խոսքերի պատճառով,+
Բայց արդարը փրկվում է նեղությունից:
26 Արդարը ընտրում է լավագույն արոտավայրերը,
Իսկ չարագործների ճանապարհը մոլորեցնում է իրենց:
4 Ծույլը շատ բան է ցանկանում, բայց ոչինչ չունի,+
Սակայն աշխատասեր մարդկանց ցանկությունները կիրականանան:+
7 Կա մարդ, որ ձևացնում է, թե հարուստ է, բայց ոչինչ չունի:+
Կա մարդ էլ, որ ձևացնում է, թե աղքատ է, բայց մեծ հարստություն ունի:
11 Արագ* ձեռք բերված հարստությունը կպակասի,+
Բայց ով քիչ-քիչ* է հավաքում հարստությունը, կշատացնի այն:
14 Իմաստունի սովորեցրածը* կյանքի աղբյուր է.+
Այն պաշտպանում է մահվան ծուղակներից:
15 Խորաթափանցը հավանության է արժանանում,
Բայց անհավատարիմների բռնած ուղին ցավ է պատճառում:
19 Իրականացած ցանկությունը ուրախացնում է մարդուն:+
Չար բանից հեռու մնալը ատելի է հիմարների համար:+
22 Բարի մարդը ժառանգություն է թողնում իր թոռներին,
Իսկ մեղսագործի հարստությունը արդարի համար կպահվի:+
2 Ուղղամտությամբ վարվողը վախենում է Եհովայից,
Բայց ծուռումուռ ճանապարհներով քայլողը արհամարհում է Նրան:
3 Հանդուգն խոսքերը գավազան են հիմարի բերանում,
Բայց իմաստունի շուրթերը կպաշտպանեն իրեն:
4 Որտեղ անասուն չկա, մսուրը մաքուր է,
Բայց ցլի զորության շնորհիվ բերքն առատ է:
6 Ծաղրողը իմաստություն է փնտրում, սակայն չի գտնում,
Իսկ հասկացողություն ունեցողը հեշտությամբ է գիտելիքներ ձեռք բերում:+
8 Իմաստության շնորհիվ խորագետը հասկանում է, թե ինչ ճանապարհով է գնում,
10 Մարդն ինքը գիտի իր սրտի դառնությունը,
Եվ ոչ ոք չի կարող կիսել նրա ուրախությունը:
13 Նույնիսկ երբ մարդ ծիծաղում է, սիրտը կարող է ցավ զգալ,
Եվ ուրախությունը կարող է տրտմության վերածվել:
14 Քմահաճ սիրտ ունեցողը կկրի իր արարքների հետևանքները,+
Իսկ բարի մարդը կքաղի իր լավ գործերի պտուղները:+
16 Իմաստունը զգուշավոր է և հեռու է մնում չար բաներից,
Բայց հիմարը անշրջահայաց* է ու չափազանց ինքնավստահ:
19 Վատ մարդիկ կխոնարհվեն լավ մարդկանց առաջ,
Եվ չարագործները՝ արդարների դարպասների մոտ:
22 Մի՞թե չարիք ծրագրողները չեն մոլորվի:
24 Իմաստունների թագը իրենց հարստությունն է:
Իսկ հիմարների ունեցածը՝ լոկ հիմարություն:+
25 Ազնիվ վկան կյանքեր է փրկում,
Մինչդեռ ստախոս վկայի ամեն մի խոսքը սուտ է:
27 Եհովայի հանդեպ վախը կյանքի աղբյուր է.
Այն պաշտպանում է մահվան ծուղակներից:
29 Նա, ով չի շտապում բարկանալ, շատ խորաթափանց է,+
Բայց անհամբեր մարդը ի ցույց է դնում իր հիմարությունը:+
31 Նա, ով խաբում է խեղճին, վիրավորում է նրա Ստեղծչին,+
Բայց աղքատի հանդեպ կարեկցանք ցուցաբերողը փառավորում է Նրան:+
33 Իմաստությունը լուռ հանգրվանում է հասկացողություն ունեցողի սրտում,+
Բայց հիմարները ինչ որ գիտեն, բարձրաձայնում են:
35 Թագավորին հաճելի է խորաթափանցությամբ վարվող ծառան,+
Բայց անամոթաբար վարվողը խիստ բարկացնում է նրան:+
2 Իմաստունների լեզուն գիտելիքներն օգտագործում է ի բարին,+
Սակայն հիմարների բերանից հիմարություն է բխում:
3 Եհովայի աչքերն ամենուր են.
Դրանք դիտում են թե՛ չարերին, թե՛ բարիներին:+
12 Ծաղրողն իրեն դիտողություն անողին չի սիրում:+
Իմաստունների հետ նա չի խորհրդակցի:+
16 Ավելի լավ է քիչ ունենալ, բայց վախենալ Եհովայից,+
Քան մեծ հարստություն ունենալ, բայց հանգիստ չունենալ:+
17 Ավելի լավ է բանջարեղենով կերակուր ուտել սիրո մթնոլորտում,+
Քան պարարտ ցուլ՝ ատելության մթնոլորտում:+
22 Առանց խորհրդակցության՝* ծրագրերը ձախողվում են,
Բայց երբ խորհրդատուները շատ են, հաջողություն է լինում:+
23 Մարդը ուրախանում է, երբ ճիշտ պատասխան է տալիս,+
Եվ որքա՜ն լավ է, երբ խոսքը ճիշտ ժամանակին է ասվում:+
24 Հասկացողություն ունեցող մարդը գնում է կյանքի ճանապարհով՝
Մի ուղով, որը դեպի վեր է տանում+
Ու հեռացնում է նրան գերեզմանից:+
4 Եհովան ամեն ինչ ծառայեցնում է իր նպատակի իրագործման համար,
Նույնիսկ չարագործին, որը կործանվելու է աղետի օրը:+
5 Բոլոր նրանք, ովքեր հպարտ սիրտ ունեն, գարշելի են Եհովայի համար:+
Համոզվա՛ծ եղիր. նրանք անպատիժ չեն մնա:
10 Թագավորը Աստծու ցուցումների համաձայն* պետք է որոշումներ կայացնի:+
Նա երբեք չպետք է անարդարությամբ դատի:+
17 Ուղղամիտները հեռու են մնում սխալ ճանապարհից,
Եվ ով ուշադրություն է դարձնում իր քայլերին, պահպանում է իր կյանքը:+
20 Ով որևէ հարցում խորաթափանցություն է դրսևորում, հաջողություն* կունենա,
Եվ երջանիկ է նա, ով ապավինում է Եհովային:
22 Խորաթափանցությունը կյանքի աղբյուր է նրա համար, ով ունի այն,
Բայց հիմարները խրատվում են իրենց իսկ հիմարությամբ:
29 Բռնարար մարդը հրապուրում է իր դրացուն
Եվ նրան չար ճանապարհով տանում:
30 Նա աչքով է անում, երբ չար բան է ծրագրում,
Եվ շուրթերը սեղմելով՝ իր նենգ մտադրություններն է իրագործում:
2 Շրջահայաց ծառան կիշխի ամոթալի վարք ունեցող որդու վրա
Եվ բաժնեկից կլինի իր տիրոջ որդիների ժառանգությանը:
5 Նա, ով ծաղրում է աղքատին, վիրավորում է նրա Ստեղծչին,+
Եվ ուրիշի դժբախտության վրա ուրախացողը անպատիժ չի մնա:+
8 Նվերը թանկարժեք* քար է իր տիրոջ համար.+
Ուր էլ նա գնա, այն հաջողություն կբերի նրան:+
9 Ով ներում* է մեղքը, հետամուտ է լինում սիրո,+
Իսկ ով շարունակ խոսում է դրա մասին, բաժանում է մտերիմ ընկերներին:+
16 Հիմարին ի՞նչ օգուտ, որ իմաստություն ձեռք բերելու կարողություն ունի,
17 Իսկական ընկերը սիրում է ամեն ժամանակ.+
Նա եղբայր է՝ նեղ օրվա համար ծնված:+
18 Ողջամտություն չունեցող մարդը ձեռք է սեղմում
Եվ իր դրացու ներկայությամբ ուրիշի համար երաշխավոր լինում:+
Ով բարձր դարպաս է կառուցում, իր տուն փորձանք է հրավիրում:+
24 Խորաթափանց մարդու հայացքն ուղղված է դեպի իմաստությունը,
26 Արդարին պատժելը լավ չէ,
Եվ պատվավոր մարդուն խարազանելը անարդար է:
28 Նույնիսկ հիմարը, եթե լուռ մնա, իմաստուն կհամարվի,
Եվ նա, ով ոչինչ չի ասում, խորաթափանց կհամարվի:
18 Մեկուսանալով մարդն իր եսասիրական ցանկությունների վրա է կենտրոնանում.
Նա մերժում է իմաստությունը:
4 Մարդու խոսքերը խոր ջրեր են:+
Իմաստության աղբյուրը առատահոս վտակ է:
8 Զրպարտողի խոսքերը նման են համեղ պատառների,+
Որոնք մարդիկ ագահորեն կուլ են տալիս, և դրանք ստամոքսն են իջնում:+
9 Ծույլ աշխատողը ավերողի եղբայրն է:+
10 Եհովայի անունը ամուր աշտարակ է:+
Այնտեղ է փախչում արդարը և պաշտպանություն ստանում:*+
11 Հարուստի ունեցվածքը նրա համար ամուր քաղաք է:
Նրա երևակայության մեջ այն բարձր պարիսպ է:+
16 Մարդու տված նվերը լայն դուռ է բացում իր առաջ:+
Այն մեծամեծների մոտ մտնելու հնարավորություն է տալիս:
17 Ով դատարանում առաջինն է խոսում, նա ճիշտ է թվում,+
Մինչև որ չի գալիս մյուս կողմը և հարցաքննում նրան:+
18 Վիճակ գցելը դադարեցնում է վիճաբանությունները+
Եվ հարթում է զորեղ հակառակորդների միջև եղած տարաձայնությունը:
21 Մահն ու կյանքը լեզվի իշխանության տակ են:+
Ով սիրում է խոսել, իր խոսքերի պտուղը կուտի:+
23 Աղքատը աղաչելով է խոսում,
Բայց հարուստը կոպիտ է պատասխանում:
3 Մարդն իր հիմարության պատճառով է սխալ ճանապարհով գնում,
Բայց իր սրտում նա Եհովայի վրա է զայրանում:
6 Շատերը ցանկանում են անվանի մարդու հավանությունն ունենալ,
Եվ բոլորը ընկեր են նվերներ տվողին:
Նա խնդրանքներով շարունակ դիմում է նրանց, բայց ոչ ոք չի արձագանքում:
8 Ով ողջամտություն* է ձեռք բերում, սիրում է ինքն իրեն,+
Եվ ով գնահատում է խորաթափանցությունը, հաջողություն կունենա:+
23 Եհովայի հանդեպ վախը կյանքի է առաջնորդում:+
Այն ունեցողը գլուխը հանգիստ բարձին կդնի, և նրան չարիք չի սպառնա:+
25 Ծաղրողին հարվածիր,+ որպեսզի անփորձը խորագետ դառնա,+
Եվ հասկացողին ուղղիր, որպեսզի ավելի շատ գիտելիք ձեռք բերի:+
27 Որդի՛ս, եթե դադարես խրատ լսելուց,
Կշեղվես իմաստության ճանապարհից:
20 Գինին ծաղրող է,+ ոգելից խմիչքը՝ անկառավարելի:+
Ով դրանց պատճառով շեղվում է ճանապարհից, իմաստուն չէ:+
2 Թագավորը վախ է ներշնչում, ինչպես առյուծի մռնչոցը:+
Ով որ արթնացնում է նրա ցասումը, իր կյանքը վտանգի է ենթարկում:+
6 Շատ մարդիկ հայտարարում են իրենց հավատարիմ սիրո մասին,
Բայց ո՞վ կարող է հավատարիմ մարդ գտնել:
7 Արդար մարդը անարատ վարք ունի:+
Երջանիկ են նրանից հետո եկող նրա զավակները:*+
12 Լսող ականջ և տեսնող աչք.
Երկուսն էլ Եհովան է ստեղծել:+
13 Մի՛ սիրիր քունը, թե չէ կաղքատանաս:+
Բաց պահիր աչքերդ և կուշտ կլինես:+
16 Վերցրու այն մարդու հագուստը, ով օտարի համար երաշխավոր է եղել,+
Եվ գրավ վերցրու նրանից, եթե նա երաշխավոր է եղել օտար կնոջ* համար:+
18 Խորհրդակցելու արդյունքում ծրագրերը հաջողվում են:+
Քո պատերազմը իմաստուն* խորհուրդների համաձայն մղիր:+
19 Զրպարտողը, գաղտնի զրույցները հայտնելով, ման է գալիս:+
Մի՛ շփվիր նրա հետ, ով սիրում է բամբասել:*
22 Մի՛ ասա. «Չարով կհատուցեմ»:+
Հույսդ Եհովայի վրա դիր,+ և նա կփրկի քեզ:+
23 Ոչ ճշգրիտ կշռաքարերը գարշելի են Եհովայի համար,
Եվ խարդախ կշեռքը վատ է:
24 Եհովան է առաջնորդում մարդու քայլերը.+
Մարդն ինչպե՞ս կարող է իմանալ, թե ուր գնա:
25 Ծուղակ է մարդու համար, երբ նա հապճեպորեն բացականչում է՝ սո՛ւրբ է,+
Եվ միայն հետո է ծանրութեթև անում իր տված երդումը:+
26 Իմաստուն թագավորը մաղելով առանձնացնում է չարագործներին+
Եվ նրանց վրայով կալսիչ անիվ է անցկացնում:+
27 Մարդու շունչը Եհովայի ճրագն է.
Այն բացահայտում է, թե ինչ կա իր սրտի խորքում:
28 Սերն* ու հավատարմությունը պահպանում են թագավորին.+
Նրա գահը հաստատուն է շնորհիվ նրա հավատարիմ սիրո:+
30 Կապտուկներն ու վերքերը մաքրում են չարությունից,+
Եվ հարվածները մաքուր են դարձնում մարդու սրտի խորքը:
21 Թագավորի սիրտը Եհովայի ձեռքում ջրի հոսքի պես է.+
Ուր որ ուզում է, այնտեղ էլ ուղղում է այն:+
3 Ճիշտ ու արդար գործերը զոհերից հաճելի են Եհովային:+
10 Չարագործը չարիք է տենչում:+
Նա կարեկցանք չունի իր դրացու հանդեպ:+
11 Երբ ծաղրողը պատժվում է, անփորձը ավելի իմաստուն է դառնում,
Եվ երբ իմաստունը խորությամբ քննում է հարցերը, հասկանում է, թե ինչպես վարվել:*+
12 Արդարը* ուշադիր նայում է չարագործի տանը.
Նա կործանման է մատնում նրան:+
22 Իմաստունը կարող է գրավել զորեղ մարդկանց քաղաքը
Եվ նրանց զրկել զորությունից, որի վրա հույս են դնում:+
30 Ընդդեմ Եհովայի չկա ո՛չ իմաստություն, ո՛չ խորաթափանցություն, ո՛չ էլ խորհուրդ:+
2 Ի՞նչ ընդհանուր բան ունեն հարուստն ու աղքատը.
Երկուսին էլ Եհովան է արարել:+
5 Անազնիվ մարդու ճանապարհին փշեր ու թակարդներ կան,
Բայց ով արժևորում է իր կյանքը, հեռու է մնում դրանցից:+
6 Սովորեցրու երեխային, թե ինչ ճանապարհով պետք է գնա.+
Նույնիսկ երբ նա ծերանա, չի շեղվի դրանից:+
13 Ծույլն ասում է. «Դրսում առյո՜ւծ կա.
Կսպանի ինձ հրապարակի մեջտեղում»:+
14 Անառակ* կանանց բերանը խոր փոս է:+
Ում Եհովան դատապարտի, նա դրա մեջ կընկնի:
19 Ես այսօր գիտելիք եմ տալիս քեզ,
Որպեսզի վստահես Եհովային:
20 Մի՞թե չեմ գրել քեզ՝
Տալով խորհուրդներ ու գիտելիք,
21 Որ սովորեցնեմ այն ամենը, ինչը ճիշտ է ու վստահարժան,
Եվ որ քեզ ուղարկողի մոտ ստույգ պատասխանով վերադառնաս:
22 Մի՛ կողոպտիր աղքատին, քանի որ աղքատ է,+
Եվ խեղճին մի՛ կեղեքիր քաղաքի դարպասների մոտ,+
23 Որովհետև Եհովան ինքը կպաշտպանի նրանց դատական գործում+
Եվ նրանց կողոպտողներին կյանքից կզրկի:
24 Բարկացկոտ մարդու հետ մի՛ ընկերակցիր
Եվ դյուրագրգիռ մարդու հետ մի՛ շփվիր,
25 Որ նրան չընդօրինակես
Եվ թակարդը չընկնես:+
27 Եթե ոչինչ չունենաս վճարելու,
Քո մահճակալը հենց քո տակից կվերցնեն:
29 Տեսե՞լ ես իր գործում հմուտ մարդու.
Նա թագավորների առաջ կկանգնի,+
Հասարակ մարդկանց առաջ նա չի կանգնի:
23 Երբ թագավորի հետ նստես հաց ուտելու,
Ուշադրություն դարձրու վարքիդ:
3 Թող նրա նրբահամ ուտեստները չգայթակղեն քեզ,
Որովհետև դրանք խաբուսիկ են:
4 Հարստանալու համար կաշվիցդ դուրս մի՛ արի:+
Կանգ առ և հասկացողություն դրսևորիր:*
Քեզ ասում է՝ «Կե՛ր, խմի՛ր», բայց սրտանց չի ասում:*
8 Կերածդ պատառը կփսխես
Եվ գովեստի խոսքերդ զուր ասած կլինես:
Նա կպաշտպանի նրանց քո դեմ հարուցված գործում:+
12 Ողջ սրտովդ ընդունիր խրատը
Եվ ուշադիր լսիր իմաստուն խոսքերը:
13 Երեխային առանց խրատի մի՛ թող:+
Եթե պատժես* նրան, չի մեռնի:
19 Որդի՛ս, լսիր ու իմաստուն դարձիր
Եվ սիրտդ դեպի ճիշտ ճանապարհը ուղղիր:
20 Մի՛ եղիր չափից շատ գինի խմողների+
Եվ ագահությամբ միս ուտողների մեջ,+
21 Որովհետև հարբեցողն ու որկրամոլը կաղքատանան,+
Եվ քնկոտությունը մարդուն ցնցոտիներ կհագցնի:
24 Արդարի հայրը անշուշտ կցնծա,
Եվ իմաստունի հայրը նրանով կուրախանա:
25 Քո հայրն ու մայրը կուրախանան,
Եվ քեզ ծնունդ տվողը կցնծա:
29 Ո՞ւմն է վայը: Ո՞ւմն է անհանգստությունը:
Ո՞ւմն են վեճերը: Ո՞ւմն են բողոքները:
Ո՞ւմն են առանց պատճառի ստացված վերքերը:
Ո՞ւմն են խամրած աչքերը:
31 Մի՛ հմայվիր գինու կարմիր գույնով,
Նրանով, թե այն ինչպես է գավաթի մեջ պսպղում
Եվ թե որքան փափուկ է խմվում:
32 Վերջում այն օձի պես կխայթի
Եվ իժի պես թույն կարձակի:
35 Դու կասես. «Ինձ խփել են, բայց ցավ չեմ զգացել,
Ծեծել են, բայց չեմ հիշում դա:
Ե՞րբ եմ զարթնելու:+
Էլի խմել եմ ուզում»:*
24 Չար մարդկանց մի՛ նախանձիր
Եվ մի՛ փափագիր շփվել նրանց հետ,+
2 Որովհետև նրանց սիրտը բռնության մասին է խորհում,
Եվ նրանց շուրթերը վնաս պատճառելու մասին են խոսում:
Գիտելիքը ավելի զորավոր է դարձնում մարդուն:
6 Իմաստուն* խորհուրդների համաձայն մղիր քո պատերազմը:+
Երբ խորհրդատուները շատ են, հաղթանակ* է լինում:+
Այո՛, քեզ դիտողը կտեսնի դրանք
Եվ ամեն մեկին կհատուցի՝ ըստ իր գործերի:+
13 Որդի՛ս, մեղր կեր, որովհետև այն օգտակար է,
Մեղրախորիսխը քաղցրահամ է:
14 Իմացիր, որ նույն ձևով էլ իմաստությունն է օգտակար* քեզ համար:+
Եթե գտնես այն, լավ ապագա կունենաս,
Եվ հույսդ չի մարի:+
15 Չարագործի պես դարանամուտ մի՛ եղիր արդարի տան մոտ,
Մի՛ ավերիր նրա հանգրվանը:
16 Որովհետև արդարը, եթե յոթ անգամ էլ ընկնի, վեր կկենա,+
Բայց մեղսագործը փորձանքի պատճառով կընկնի ու վեր չի կենա:+
Նրանց ճրագը կհանգչի:+
21 Որդի՛ս, վախեցիր Եհովայից ու թագավորից+
Ո՞վ գիտի, թե նրանք* ինչ պատուհաս կբերեն նրանց վրա:+
23 Այս խոսքերը ևս իմաստուններինն են.
«Դատավարության ժամանակ կողմնապահություն անելը լավ չէ»:+
26 Մարդիկ կհամբուրեն ազնիվ պատասխան տվողի շուրթերը:*+
29 Մի՛ ասա. «Ինչպես որ նա վարվեց ինձ հետ, այնպես էլ ես եմ վարվելու նրա հետ,
Նրան հատուցելու եմ իր արածի համար»:+
33 Մի քիչ քնես, մի քիչ ննջես,
Մի քիչ ձեռքերդ ծալած նստես,
34 Չքավորությունը վրա կհասնի ավազակի պես,
Եվ կարիքը՝ զինված մարդու պես:+
25 Սրանք նույնպես Սողոմոնի առակներն են,+ որոնք արտագրել* են Հուդայի թագավոր Եզեկիայի+ մարդիկ.
2 Աստծուն փառք է բերում այն, որ նա որևէ հարց գաղտնի է պահում,+
Իսկ թագավորներին այն, որ քննում են հարցերը:
3 Ինչպես երկինքն է բարձր, և երկիրը՝ խոր,
Այնպես էլ թագավորների սիրտն է անըմբռնելի:
6 Մի՛ պատվիր քեզ թագավորի առաջ+
Եվ մեծամեծների շարքում տեղ մի՛ զբաղեցրու,+
7 Որովհետև ավելի լավ է, որ նա ասի՝ «Արի նստիր այստեղ»,
Քան նվաստացնի քեզ անվանի մարդու աչքի առաջ:+
Բայց գաղտնի զրույցում ասվածը* մի՛ հայտնիր,+
10 Հակառակ դեպքում քեզ լսողը կամաչեցնի քեզ,
Եվ քո տարածած վատ տեղեկությունը* հնարավոր չի լինի հետ հավաքել:
12 Ընկալունակ ականջի համար իմաստուն մարդու դիտողությունը+
Նման է ոսկյա ականջօղի և ընտիր ոսկուց պատրաստված զարդարանքի:
13 Ինչպես ձյան* սառնությունն է բերքահավաքի օրը,
Այնպես էլ հավատարիմ պատգամաբերն է իրեն ուղարկողների համար,
Քանի որ նա թարմություն է բերում իր տիրոջը:+
17 Դրացուդ տուն հաճախ մի՛ գնա,
Որ նա չհոգնի քեզնից ու չատի քեզ:
19 Նեղության ժամանակ անհուսալի* մարդուն վստահելը
Նույնն է, ինչ կոտրված ատամով ծամելն ու կաղացող ոտքով քայլելը:
21 Եթե թշնամիդ քաղցած է, հաց տուր նրան,
Եթե ծարավ է, ջուր տուր, որ խմի,+
22 Որովհետև այդպես դու նրա գլխին շիկացած ածուխներ կդիզես,*+
Ու Եհովան կվարձատրի քեզ:
26 Ինչպես ձյունը տեղին չէ ամռանը, և անձրևը՝ բերքահավաքի ժամանակ,
Այնպես էլ պատիվը սազական չէ հիմարին:+
2 Ինչպես թռչունը առանց պատճառի չի փախչում, և ծիծեռնակը՝ թռչում,
Այնպես էլ անեծքը առանց հիմնավոր պատճառի չի գալիս:*
4 Հիմարին մի՛ պատասխանիր նրա հիմարության համաձայն,
Որ նրան չհավասարվես:
6 Գործը հիմարի ձեռքը հանձնողը նման է նրան,
Ով խեղում է իր ոտքերը և վնասում ինքն իրեն:
9 Ինչպես փշոտ ճյուղն է հարբեցողի ձեռքում,
Այնպես էլ առակն է հիմարների բերանում:
10 Նա, ով վարձում է հիմարի կամ պատահական անցորդի,
Նման է մի աղեղնավորի, ով նետեր է արձակում ուր պատահի:*
12 Տեսե՞լ ես մի մարդու, ով կարծում է, թե իմաստուն է:+
Հիմարից ավելի շատ հույս կա, քան նրանից:
16 Հիմարին թվում է, թե ինքն ավելի իմաստուն է,
Քան այն յոթ հոգին, որ խելացի պատասխան են տալիս:
17 Այն անցորդը, որը խիստ զայրանում է իրեն չվերաբերող վեճի պատճառով,*+
Նման է շան ականջներից բռնած մարդու:
18 Ինչպես որ խելագարն է կրակոտ տեգեր* ու մահացու նետեր արձակում,
19 Այնպես էլ այն մարդն է, ով իր դրացու գլխին խաղ է խաղում* ու ասում՝ կատակ էի անում:+
21 Ինչպես փայտածուխն է թեժացնում խարույկը, և փայտը՝ կրակը,
Այնպես էլ կռվարար մարդն է վեճեր բորբոքում:+
22 Զրպարտողի խոսքերը նման են համեղ պատառների,
Որոնք մարդիկ ագահորեն կուլ են տալիս, և դրանք ստամոքսն են իջնում:+
23 Ինչպես արծաթապատումն է կավե անոթի բեկորի վրա,
24 Ուրիշներին ատողը խոսքերով թաքցնում է իր ատելությունը,
Բայց իր սրտում նենգ մտադրություն ունի:
26 Թեպետ նա խաբեությամբ քողարկում է իր ատելությունը,
Բայց նրա չարությունը կբացահայտվի բոլորի առաջ:
9 Յուղն ու խունկը ուրախացնում են սիրտը,
Նմանապես ուրախացնում է այն ընկերը, ով անկեղծ խորհուրդներ է տալիս:+
10 Մի՛ լքիր քո ընկերոջը կամ քո հոր ընկերոջը
Եվ մի՛ գնա եղբորդ տուն, երբ նեղության մեջ ես.
Ավելի լավ է մոտ գտնվող հարևանը, քան հեռվում գտնվող եղբայրը:+
13 Վերցրու այն մարդու հագուստը, ով օտարի համար երաշխավոր է եղել,
Եվ գրավ վերցրու նրանից, եթե նա երաշխավոր է եղել օտար կնոջ* համար:+
14 Եթե մեկն իր դրացուն վաղ առավոտյան բարձրաձայն օրհնի,
Դա անեծք կհամարվի:
15 Կռվարար* կինը նման է անձրևոտ օրը անդադար կաթող տանիքի:+
16 Ով կարողանում է զսպել նրան, կարողանում է քամի զսպել
Եվ իր աջ ձեռքում յուղ պահել:
19 Ինչպես ջրում արտացոլվում է մարդու երեսը,
Այնպես էլ մարդու սրտում արտացոլվում է ուրիշի սիրտը:
21 Ինչպես զտման անոթն է արծաթի համար, և հնոցը՝ ոսկու,+
Այնպես էլ գովեստի խոսքերն են ստուգում մարդուն:
22 Նույնիսկ եթե հիմարին սանդակոթով ծեծես,
Ինչպես հացահատիկն են ծեծում սանդի* մեջ,
Նրա հիմարությունը չի հեռանա նրանից:
23 Դու պետք է լավ իմանաս քո հոտի վիճակը:
Լավ հոգ տար* ոչխարներիդ համար,+
24 Որովհետև հարստությունը հավիտենական չէ,+
Ոչ էլ թագն է հավերժ փոխանցվում սերնդեսերունդ:
25 Կանաչ խոտն անհետանում է, ու նորն է հայտնվում,
Եվ սարերում խոտը հավաքում են անասունների համար:
27 Դու բավականաչափ այծի կաթ կունենաս:
Այն որպես սնունդ կլինի քեզ, տնեցիներիդ, ինչպես նաև աղախիններիդ համար:
2 Երկրում օրինազանցության* պատճառով իշխաններն անընդհատ կհաջորդեն իրար,+
Բայց խորաթափանցություն և գիտելիք ունեցող մարդու օգնությամբ իշխանը երկար կղեկավարի:+
4 Ովքեր խախտում են օրենքը, գովաբանում են չարագործներին,
Իսկ ովքեր պահում են օրենքը, վրդովվում են նրանց դեմ:+
5 Չար մարդիկ չեն կարող հասկանալ արդարությունը,
Բայց ովքեր իրենց հայացքը Եհովային են ուղղում,* կարող են հասկանալ ամեն ինչ:+
8 Նա, ով մեծացնում է իր հարստությունը տոկոսով փող տալու+ և վաշխառություն անելու միջոցով,
Այն կուտակում է նրա համար, ով բարություն է ցուցաբերում աղքատների հանդեպ:+
10 Նա, ով շեղում է ուղղամիտներին ու սխալ ուղու վրա կանգնեցնում, իր փորած փոսը կընկնի,+
Բայց անարատ մարդիկ բարիք կժառանգեն:+
12 Երբ արդարները հաղթանակում են, մեծ ուրախություն է տիրում,
Բայց երբ չարագործներն են իշխանության գալիս, մարդիկ թաքնվում են:+
13 Իր մեղքերը թաքցնողը հաջողություն չի ունենա,+
Բայց ով խոստովանում է դրանք ու այլևս չի կրկնում,
Նրա հանդեպ գթասրտություն կցուցաբերվի:+
14 Երջանիկ է այն մարդը, ով միշտ զգույշ է, որ սխալ բան չանի,*
Բայց համառ սիրտ ունեցողը փորձանքի մեջ կընկնի:+
16 Խորաթափանցություն չունեցող առաջնորդը չարաշահում է իր իշխանությունը,+
Բայց նա, ով ատում է անազնիվ ճանապարհով ձեռք բերված եկամուտը, կերկարացնի իր կյանքը:+
17 Արյունապարտ մարդը մինչև մահ փախուստի մեջ կլինի:+
Թող ոչ ոք նրան չաջակցի:
24 Նա, ով կողոպտում է իր հորն ու մորը և հետո ասում՝ «Մեղք չեմ գործել»,+
Կործանարար մարդուց ոչնչով չի տարբերվում:+
27 Նա, ով տալիս է աղքատներին, ոչ մի բանի կարիք չի ունենա,+
Բայց ով իր աչքերը փակում է, որ չնկատի նրանց, շատ անեծքներ կտեղան նրա վրա:
28 Երբ չարագործները իշխանության են գալիս, մարդիկ թաքնվում են,
Բայց երբ նրանք կործանվում են, արդարները շատանում են:+
29 Այն մարդը, ով շատ անգամ խորհուրդ ստանալուց հետո համառ է մնում,*+
Հանկարծ անդառնալիորեն կկործանվի:+
3 Իմաստություն սիրող մարդը ուրախացնում է իր հորը,+
Բայց ով մարմնավաճառների հետ է ընկերակցում, վատնում է իր հարստությունը:+
9 Երբ իմաստուն մարդը վեճի է բռնվում հիմարի հետ,
Դրանից օգուտ չի լինում. միայն բորբոքված խոսքեր և ծաղրանք:+
13 Ի՞նչ ընդհանուր բան ունեն աղքատն ու կեղեքող մարդը.
Եհովան երկուսի աչքերին էլ լույս է տալիս:*
16 Երբ չարագործները շատանում են, անօրենությունն էլ է շատանում,
Բայց արդարները կտեսնեն նրանց անկումը:+
18 Երբ տեսիլք* չի լինում, ժողովուրդն անում է այն, ինչ ուզում է,+
Բայց ովքեր պահում են օրենքը, երջանիկ են:+
20 Տեսե՞լ ես մարդու, ով խոսում է առանց մտածելու.+
Հիմարից ավելի շատ հույս կա, քան նրանից:+
21 Եթե ծառային երիտասարդ տարիքից երես տաս,
Հետագայում նա անշնորհակալ կդառնա:
24 Գողի հանցակիցը ինքն իր թշնամին է:
Նա լսում է վկայություն տալու կոչը,* բայց ոչինչ չի հայտնում:+
30 Հակեայի որդի Ագուրի ծանրակշիռ խոսքերը, որոնք նա ասաց Իթիելին և Ուքալին:
3 Իմաստություն չեմ սովորել
Եվ չունեմ այն գիտելիքները, որոնք Ամենասուրբն ունի:
4 Ո՞վ է բարձրացել երկինք և ապա ցած իջել:+
Ո՞վ է քամին հավաքել իր բռերի մեջ:
Ո՞վ է ջրերը հագուստի մեջ փաթաթել:+
Ո՞վ է հաստատել երկրի բոլոր սահմանները:+
Ի՞նչ է նրա անունը և նրա որդու անունը: Ասա, եթե գիտես:
5 Աստծու ամեն մի խոսքը զտված է:+
Նա վահան է նրանց համար, ովքեր իր մոտ են ապաստանում:+
7 Ո՛վ Աստված, երկու բան եմ խնդրում քեզնից:
Մի՛ մերժիր ինձ, քանի դեռ ողջ եմ.
8 Օգնիր՝ հեռու մնամ սուտ խոսելուց ու խաբեությունից,+
Ինձ ո՛չ աղքատություն տուր, ո՛չ էլ հարստություն,
Այլ տուր այնքան ուտելիք, որքան անհրաժեշտ է,+
9 Որ չլինի թե կշտանամ ու քեզ ուրանամ և ասեմ՝ «Ո՞վ է Եհովան»,+
Ոչ էլ թույլ տուր՝ աղքատանամ ու գողանամ
Եվ անարգանք բերեմ քո անվանը, ի՛մ Աստված:
14 Կան մարդիկ, որոնց ատամները սրեր են,
Ծնոտները՝ մեծ դանակներ:
Նրանք խժռում են երկրի չքավորներին
Ու մարդկանց միջի աղքատներին:+
15 Տզրուկները երկու աղջիկ ունեն, որոնք բղավում են. «Տո՛ւր, տո՛ւր»:
Երեք բաներ կան, որ չեն կշտանում,
Եվ չորսը, որ երբեք չեն ասում՝ բավական է.
19 Արծվի ճանապարհը երկնքում,
Օձի ճանապարհը ժայռի վրա,
Նավի ճանապարհը բաց ծովում
Եվ տղամարդու ճանապարհը երիտասարդ աղջկա մոտ:
20 Ահա այսպես է վարվում անհավատարիմ կինը.
Նա ուտում է, սրբում իր բերանն
Ու ասում. «Ոչ մի սխալ բան չեմ արել»:+
21 Երեք բաներ կան, որոնց պատճառով երկիրը ցնցվում է,
Եվ չորս բան, որոնց չի կարողանում դիմանալ.
22 Երբ ծառան թագավոր է դառնում,+
Երբ անմիտը կուշտից էլ կուշտ է լինում,
25 Մրջյունները, որոնք թեև ուժեղ արարածներ* չեն,
Բայց ամռանը իրենց համար ուտելիք են ամբարում,+
26 Ժայռային դամանները,*+ որոնք թեև զորեղ չեն,
Բայց ապառաժներում են տուն դնում,+
27 Մորեխները,+ որոնք թեև թագավոր չունեն,
Բայց բոլորը կարգով շարված* են առաջ գնում,+
28 Եվ գեկկոն մողեսը,+ որն իր թաթերով կպչում է ամեն տեղ
Ու թագավորի պալատ է մտնում:
29 Երեքն են, որ վսեմ քայլվածք ունեն,
Եվ չորսն են, որոնց քայլքը տպավորիչ է.
30 Առյուծը, որը գազանների մեջ ամենազորավորն է
Եվ ոչ ոքի առաջ չի նահանջում,+
31 Որսկան շունն ու արու այծը,
Ինչպես նաև թագավորը, որի զորքն իր հետ է:
33 Ինչպես կաթը հարելուց կարագ է ստացվում,
Եվ քիթը ճմլելուց արյուն է գալիս,
Այնպես էլ բարկություն բորբոքելուց վեճ է բռնկվում:+
31 Լեմուել թագավորի խոսքերը՝ այն ծանրակշիռ պատգամը, որով նրա մայրը կրթել է նրան:+
4 Թագավորներին վայել չէ, ո՛վ Լեմուել,
Թագավորներին վայել չէ գինի խմելը,
Եվ կառավարչին վայել չէ ասելը, թե՝ «Որտե՞ղ է խմիչքս»,+
5 Որ չխմեն ու մոռանան օրենքը
Եվ խեղաթյուրեն խեղճերի իրավունքները:
7 Թող նրանք խմեն ու մոռանան իրենց աղքատությունը
Եվ այլևս չհիշեն իրենց սրտի ցավը:
8 Խոսիր ի պաշտպանություն նրանց, ովքեր չեն կարողանում իրենց պաշտպանել,
Պաշտպանիր բոլոր նրանց իրավունքները, ովքեր կործանման եզրին են:+
א [Ալեֆ]
10 Առաքինի* կին ո՞վ կարող է գտնել:+
Նրա արժեքը մարջանների* արժեքից շատ ավելին է:
ב [Բեթ]
11 Նրա ամուսինը ողջ սրտով վստահում է նրան,
Եվ ոչ մի արժեքավոր բանի պակաս չունի:
ג [Գիմել]
12 Իր կյանքի բոլոր օրերում
Նա բարիքով է հատուցում ամուսնուն, ոչ թե չարիքով:
ד [Դալեթ]
ה [Հե]
ו [Վավ]
15 Նա վեր է կենում, երբ դեռ գիշեր է,
Ու հոգ է տանում տնեցիներին կերակուր տալու
Եվ իր աղախիններին իրենց բաժինը հատկացնելու մասին:+
ז [Զային]
16 Նա որոշում է արտ ձեռք բերել և գնում է այն:
Իր քրտինքով վաստակած միջոցներով նա խաղողի այգի է տնկում:
ח [Խեթ]
ט [Տեթ]
18 Նա տեսնում է, որ իր առևտուրը եկամուտ է բերում:
Նրա ճրագը գիշերը չի հանգչում:
י [Յոդ]
כ [Քաֆ]
ל [Լամեդ]
21 Ձյան ժամանակ նա չի անհանգստանում իր տնեցիների համար,
Որովհետև իր բոլոր տնեցիները տաք* հագուստներ են հագած:
מ [Մեմ]
22 Նա ինքն է իրենց անկողնու ծածկոցները պատրաստում:
Նրա հագուստը վուշից ու մանուշակագույն բրդից է:
נ [Նուն]
ס [Սամեխ]
ע [Ային]
25 Ուժն ու պատիվը նրա զգեստն են,
Եվ նա վստահությամբ է նայում ապագային:
פ [Փե]
צ [Ցադե]
ק [Կոֆ]
28 Նրա որդիները վեր են կենում և գովում նրան,
Նրա ամուսինը վեր է կենում ու նրան գովեստի խոսքեր ասում:
ר [Ռեշ]
29 Առաքինի շատ կանայք կան,
Բայց դու գերազանցում ես նրանց բոլորին:
ש [Շին]
30 Հմայքը կարող է խաբուսիկ լինել, և գեղեցկությունը՝ անցողիկ,*+
Բայց այն կինը, որը վախենում է Եհովայից, գովասանքի կարժանանա:+
ת [Թավ]
31 Վարձահատույց եղեք նրան իր արածների համար,+
Եվ թող քաղաքի դարպասների մոտ գովաբանեն նրան իր գործերի համար:+
Կամ՝ «արդարամիտ»:
Կամ՝ «անկողմնակալ»:
Կամ՝ «Անփորձներին»:
Կամ՝ «ընդունում»:
Կամ՝ «ակնածանքը»: Բառարանում տես «Աստվածավախություն»:
Կամ՝ «օրենքը»:
Եբր.՝ շեոլ: Բառարանում տես «Գերեզման»:
Կամ՝ «մեկ ընդհանուր քսակ կունենանք»:
Բռց.՝ «նրանք»: Նույնը՝ 29-31-րդ համարներում:
Կամ՝ «չար ծրագրերի»:
Կամ՝ «կուտակես»:
Բառարանում տես «Հոգի»:
Բռց.՝ «օտար»: Ակներևաբար, նա, ով Աստծուց օտարացած է բարոյապես ապականված լինելու պատճառով:
Բռց.՝ «Օտարական»:
Կամ՝ «խորամանկ»:
Բառարանում տես «Ուխտ»:
Բռց.՝ «մահացածների մոտ»:
Բռց.՝ «Նրա մոտ գնացողներից»:
Կամ՝ «իմ օրենքը»:
Բառարանում տես «Հավատարիմ սեր»:
Կամ՝ «ճշմարտությունը»:
Բռց.՝ «սրտիդ տախտակին»:
Բռց.՝ «պորտը»:
Կամ՝ «եկամտիդ»:
Կամ՝ «լավագույնով»:
Բառարանում տես «Մարջան»:
Ակներևաբար, խոսքը Աստծու այն հատկությունների մասին է, որոնք նշված են նախորդ համարներում:
Կամ՝ «ում այն պատկանում է», «ում պետք է անել»:
Կամ՝ «օրենքը»:
Կամ՝ «Որովհետև կյանքդ դրանից է կախված»:
Կամ հնարավոր է՝ «Ուշադիր քննիր»:
Կամ՝ «գիտելիք պահպանեն»:
Բռց.՝ «Օտար»: Ակներևաբար, նա, ով Աստծուց օտարացած է բարոյապես ապականված լինելու պատճառով:
Եբր.՝ շեոլ: Բառարանում տես «Գերեզման»:
Բռց.՝ «ուրիշներին չտաս»:
Կամ՝ «զորությունը»:
Բռց.՝ «ժողովի և ժողովրդի մեջ»:
Կամ՝ «հոսող»:
Բռց.՝ «լեռնայծի»:
Այծեղջերուների տեսակ:
Կամ՝ «նրա հոգու»:
Կամ՝ «օրենքը»:
Բռց.՝ «Օտարական»: Ակներևաբար, նա, ով Աստծուց օտարացած է բարոյապես ապականված լինելու պատճառով:
Բառարանում տես «Շնություն»:
Բռց.՝ «սիրտ չունի»:
Կամ՝ «փրկագին»:
Կամ՝ «կուտակիր»:
Կամ՝ «օրենքը»:
Բռց.՝ «սրտիդ տախտակին»:
Բռց.՝ «օտար»: Ակներևաբար, նա, ով Աստծուց օտարացած է բարոյապես ապականված լինելու պատճառով:
Բռց.՝ «Օտարական»:
Կամ՝ «խորամանկ»:
Կամ՝ «անփորձ»:
Թանկարժեք, անուշաբույր խեժ:
Անուշաբույր բուսանյութ, որն, ըստ ամենայնի, ստանում էին Aquilaria ընտանիքին պատկանող ծառատեսակից (սա դեղաբույս հալվեն չէ):
Կամ՝ «կապանքների»: Բառարանում տես «Կոճղ»:
Եբր.՝ շեոլ: Բառարանում տես «Գերեզման»:
Բռց.՝ «սենյակները»:
Կամ՝ «անփորձներ»:
Բառարանում տես «Մարջան»:
Կամ՝ «Ժառանգաբար փոխանցվող արժեքները»:
Կամ՝ «ծնվեցի ասես երկունքի ցավերով»:
Բռց.՝ «շրջանը»:
Բռց.՝ «ամուր էր դարձնում»:
Կամ՝ «տաշեց»:
Կամ՝ «անփորձ»:
Բռց.՝ «սիրտ չունեցողին»:
Կամ՝ «Թողեք միամիտներին»:
Եբր.՝ շեոլ: Բառարանում տես «Գերեզման»:
Բռց.՝ «պատվիրանները»:
Բռց.՝ «սիրտ չունեցող»:
Կամ՝ «կուտակում»:
Կամ հնարավոր է՝ «կյանքի տանող ճանապարհին է»:
Այսինքն՝ մտքերը, գաղափարները:
Կամ՝ «առաջնորդում»:
Կամ՝ «դժվարություն», «վիշտ»:
Կամ՝ «իրեն ուղարկողին»:
Կամ՝ «հույսը»:
Կամ՝ «ամբողջական»:
Կամ՝ «Թանկարժեք իրերը»:
Կամ՝ «Աստվածամերժ մարդը»:
Բառարանում տես «Բարեսիրություն»:
Բռց.՝ «Սիրտ չունեցող»:
Կամ՝ «հմուտ»:
Կամ՝ «փրկություն է լինում»:
Բռց.՝ «ատում է»:
Կամ՝ «Հավատարիմ սեր ունեցող»:
Կամ՝ «անպատվություն»:
Բռց.՝ «ով հոգիներ է շահում»: Բառարանում տես «Հոգի»:
Կամ՝ «անմիտ»:
Կամ՝ «Շնորհալի»:
Բռց.՝ «սիրտ չունի»:
Կամ՝ «նույն օրը»:
Բռց.՝ «ծածկում»:
Բռց.՝ «արդարություն»:
Բռց.՝ «ուրախանում է»:
Կամ՝ «իրար հետ խորհրդակցողները»:
Կամ՝ «Անազնվությամբ»:
Բռց.՝ «ձեռքով»:
Կամ՝ «հույսը»:
Կամ՝ «օրենքը»:
Կամ՝ «գործ ունեցողը»:
Կամ՝ «նա»:
Կամ՝ «չի դաստիարակում»: Բռց.՝ «հետ է պահում գավազանը»:
Կամ հնարավոր է՝ «անմիջապես»:
Կամ հնարավոր է՝ «խաբում է ուրիշներին»:
Կամ՝ «չի ցանկանում շտկել իրավիճակը»:
Կամ՝ «Անփորձը»:
Կամ՝ «կատաղած»:
Բառարանում տես «Հավատարիմ սեր»:
Կամ՝ «առողջություն»:
Կամ՝ «խանդը»:
Կամ՝ «Նուրբ»:
Կամ՝ «ցավեցնող»:
Կամ՝ «Բուժիչ»:
Բռց.՝ «փշրում են ոգին»:
Կամ՝ «բերքը»:
Կամ՝ «խիստ»:
Եբր.՝ շեոլ: Բառարանում տես «Գերեզման»:
Կամ՝ «աբադոնը»: Եբր. բառը նշանակում է «կործանում»: Բառարանում տես «Աբադոն»:
Կամ՝ «հիմարության է հետամուտ լինում»:
Կամ՝ «փշե ցանկապատ է»:
Բռց.՝ «սիրտ չունեցողին»:
Կամ՝ «մտերմիկ, անկեղծ զրույցի»:
Կամ՝ «անպատվություն»:
Բռց.՝ «Պայծառ աչքերը»:
Բռց.՝ «սիրտ»:
Բռց.՝ «մաքուր»:
Բառարանում տես «Հավատարիմ սեր»:
Կամ՝ «մեծ եկամուտ»:
Կամ՝ «Աստծու ներշնչմամբ»:
Կամ՝ «խույս է տալիս դրանից»:
Բռց.՝ «բարիք»:
Բառարանում տես «Հոգի»:
Կամ՝ «փառքի»:
Բռց.՝ «իր ոգին կառավարողը»:
Բառարանում տես «Վիճակ»:
Բռց.՝ «զոհեր»:
Կամ՝ «ծնողները»:
Կամ՝ «երեխաների»:
Կամ՝ «Ազնիվ»:
Կամ՝ «հավանություն բերող»:
Բռց.՝ «ծածկում»:
Կամ՝ «Եթե նա անխոհեմ է»: Բռց.՝ «սիրտ չունի»:
Կամ՝ «բուժիչ»:
Կամ՝ «չորացնում է ոսկորները»:
Կամ՝ «երկրի ծայրերում»:
Կամ՝ «Գիտելիք ունեցող»:
Բռց.՝ «վեր է բարձրանում»: Այսինքն՝ անհասանելի է դառնում և ապահով լինում:
Կամ՝ «Բայց եթե մարդը հուսալքված է, կարո՞ղ է դիմանալ»:
Փայտե կամ երկաթե ձող՝ դռան հետևից գցելու և այն փակելու համար:
Կամ՝ «շտապելով»:
Բռց.՝ «սիրտ»:
Կամ՝ «մեղքը ներելն է»:
Կամ՝ «փնթփնթան»:
Կամ՝ «կվճարի»:
Կամ՝ «նրա մահը մի՛ ցանկացիր»:
Կամ՝ «խորհուրդն է»։
Բռց.՝ «ձմռանը»:
Կամ հնարավոր է՝ «Հնձի ժամանակ նա կփնտրի, բայց ոչինչ չի գտնի»:
Կամ՝ «մտքերը», «մտադրությունները»:
Բռց.՝ «որդիները»:
Կամ՝ «մաղում»:
Կամ՝ «Երկու տարբեր կշռաքարերն ու երկու տարբեր չափման տարաները»:
Բառարանում տես «Մարջան»:
Կամ՝ «գիտելիք ունեցող»:
Կամ՝ «օտարազգիի»:
Խոշոր հատերով ավազ:
Կամ՝ «հմուտների տված»:
Կամ՝ «ով հրապուրում է իր շուրթերով»:
Բառարանում տես «Հավատարիմ սեր»:
Կամ՝ «մղումները»:
Կամ հնարավոր է՝ «մահ փնտրողների համար»:
Կամ՝ «փնթփնթան»:
Կամ՝ «գիտելիք է ձեռք բերում»:
Այսինքն՝ Աստված:
Կամ՝ «Հաճույքներ»:
Կամ՝ «ամոթալի վարք դրսևորելով»:
Կամ՝ «թաքնվում»:
Կամ՝ «անփորձները»:
Կամ՝ «պատժվում»:
Բռց.՝ «ցասման գավազանին»:
Բռց.՝ «Բարի աչք ունեցողը»:
Կամ՝ «Դատական գործերը»:
Բռց.՝ «գիտելիքը»:
Բռց.՝ «Օտար»: Ակներևաբար, նա, ով Աստծուց օտարացած է բարոյապես ապականված լինելու պատճառով:
Կամ՝ «ձեռք սեղմողների մեջ»:
Կամ՝ «Զսպիր քեզ»:
Կամ հնարավոր է՝ «Դադարիր քո հասկացողության համաձայն վարվելուց»:
Բռց.՝ «նրա սիրտը քեզ հետ չէ»:
Բռց.՝ «Ազատագրողը»:
Բռց.՝ «գավազանով հարվածես»:
Եբր.՝ շեոլ: Բառարանում տես «Գերեզման»:
Բռց.՝ «Երիկամներս կցնծան»:
Կամ՝ «ձեռք բեր»:
Բռց.՝ «սիրտդ ինձ տուր»:
Բռց.՝ «օտարական»: Ակներևաբար, նա, ով Աստծուց օտարացած է բարոյապես ապականված լինելու պատճառով:
Կամ՝ «Ովքեր հավաքվում են, որ թունդ գինի համտեսեն»:
Հավանաբար, խոսքը խեղդվող մարդու մասին է:
Նավի վրա բարձր սյուն՝ առագաստների համար:
Կամ՝ «Նորից եմ փնտրելու այն»:
Կամ՝ «Ընտանիքը»:
Կամ՝ «Հմուտների տված»:
Կամ՝ «հաջողություն», «փրկություն»:
Կամ՝ «ժամանակներում»:
Կամ՝ «մղումներ»:
Կամ՝ «քաղցր»:
Կամ՝ «բարկացիր»:
Կամ՝ «նրանց հետ, ովքեր փոփոխությունների կողմնակից են»:
Այսինքն՝ Եհովան և թագավորը:
Կամ հնարավոր է՝ «Անկեղծ պատասխանը համբույրի պես է»:
Կամ՝ «ընտանիք կազմիր»:
Բռց.՝ «Սիրտ չունեցող»:
Բռց.՝ «ընդունեցի խրատը»:
Կամ՝ «կրկնօրինակել ու համախմբել»:
Մետաղների մշակման արդյունքում առաջացած թափոն:
Կամ՝ «ուրիշների գաղտնիքները»:
Կամ՝ «չարամիտ բամբասանքը»:
Կամ՝ «շրջանակի»:
Հավանաբար, խոսքը սարերից բերված ձյան մասին է:
Կամ՝ «թե նվեր է տվել, բայց չի տվել»:
Կամ հնարավոր է՝ «դավաճան»:
Խոսքը մարդու կարծրացած սիրտը փափկացնելու մասին է:
Կամ՝ «փնթփնթան»:
Կամ՝ «զիջումների է գնում»:
Կամ հնարավոր է՝ «Ինչպես թռչունն է փախչում, և ծիծեռնակը՝ թռչում, այնպես էլ անտեղի ասված անեծքն է կողքով անցնում»:
Կամ՝ «վիրավորում է բոլորին»:
Կամ հնարավոր է՝ «որը ներքաշվում է ուրիշի կռվի մեջ»:
Կարճ նիզակ:
Կամ՝ «խաբում է»:
Բռց.՝ «կրակոտ շուրթերն են»:
Կամ՝ «նրա սիրտն ամբողջովին գարշելի է»:
Բռց.՝ «օտարը»:
Բռց.՝ «Օտարականը»:
Կամ՝ «խանդի»:
Կամ հնարավոր է՝ «կեղծավոր», «ստիպված»:
Բռց.՝ «տրորում»:
Կամ՝ «բնից փախած»:
Կամ՝ «չարախոսում»:
Կամ՝ «թաքնվում»:
Կամ՝ «անփորձները»:
Կամ՝ «պատժվում»:
Կամ՝ «օտարազգիի»:
Կամ՝ «Փնթփնթան»:
Բռց.՝ «ընկերոջ երեսը»:
Եբր.՝ շեոլ: Բառարանում տես «Գերեզման»:
Կամ՝ «աբադոնում»: Եբր. բառը նշանակում է «կործանում»: Բառարանում տես «Աբադոն»:
Քարից, փայտից կամ մետաղից անոթ, որի մեջ հատուկ թակիչով մանրում են հացահատիկ կամ այլ բաներ:
Կամ՝ «Սիրտդ դիր»:
Այսինքն՝ արու ոչխարները:
Այսինքն՝ արու այծերը:
Կամ՝ «երիտասարդ առյուծի»:
Կամ՝ «ապստամբության»:
Բռց.՝ «ովքեր փնտրում են Եհովային»:
Կամ՝ «ով աստվածավախ է»:
Կամ՝ «Ագահ»:
Կամ հնարավոր է՝ «Գոռոզ»:
Բռց.՝ «կգիրանա»:
Բռց.՝ «իր պարանոցը պնդացնում է»:
Կամ հնարավոր է՝ «Բայց ուղղամիտները փորձում են պաշտպանել նրանց կյանքը»:
Այսինքն՝ երկուսին էլ կյանք է տալիս:
Բռց.՝ «Գավազանը»:
Կամ՝ «Աստծուց ուղղորդում»:
Կամ՝ «անեծք ներառող երդումը»:
Կամ՝ «ծուղակ է լարում»:
Կամ հնարավոր է՝ «հաճությունը փնտրել»: Բռց.՝ «երեսը փնտրել»:
Բռց.՝ «Կա սերունդ»: Նույնը՝ 12-14-րդ համարներում:
Բռց.՝ «օրհնում»:
Բռց.՝ «արտաթորանքից»:
Եբր.՝ շեոլ: Բառարանում տես «Գերեզման»:
Կամ՝ «զարմանահրաշ է ինձ համար»:
Կամ՝ «չսիրված»:
Կամ՝ «տիրուհուն վռնդում է»:
Կամ՝ «չափազանց իմաստուն են»:
Բռց.՝ «ժողովուրդ»:
Ճագարանման կենդանի, որն ապրում է ժայռոտ տեղերում:
Կամ՝ «խումբ-խումբ»:
Բռց.՝ «կանանց մի՛ տուր»:
Կամ՝ «Շնորհալի», «Հրաշալի»:
Բառարանում տես «Մարջան»:
Բռց.՝ «ազդրերը ուժով է գոտևորում»:
Ճախարակն ու իլիկը թել մանելու գործիքներ են:
Բռց.՝ «կրկնակի»:
Կամ՝ «ներքնազգեստներ»:
Կամ՝ «սիրառատ խրատը», «հավատարիմ սիրո օրենքը»:
Կամ՝ «դատարկ»: