ՏԱՐԵԳՐՈՒԹՅԱՆ
ԵՐԿՐՈՐԴ ԳԻՐՔԸ
(կամ՝ ՄՆԱՑՈՐԴԱՑ ԵՐԿՐՈՐԴ ԳԻՐՔԸ)
1 Դավթի որդի Սողոմոնի թագավորական իշխանությունը առավել, քան երբևէ հզորացավ. նրա Աստված Եհովան նրա հետ էր և նրան անչափ բարձրացրեց:+
2 Սողոմոնը հավաքեց ողջ Իսրայելին՝ հազարապետներին, հարյուրապետներին, դատավորներին, Իսրայելի բոլոր տոհմապետներին և գերդաստանների գլուխներին: 3 Այնուհետև նա ամբողջ ժողովի հետ գնաց Գաբաոնում գտնվող սրբավայրը,+ քանի որ այնտեղ էր ճշմարիտ Աստծու հանդիպման վրանը, որը Եհովայի ծառա Մովսեսն էր պատրաստել անապատում: 4 Սակայն ճշմարիտ Աստծու տապանակը Դավիթը Կարիաթարիմից+ տեղափոխել էր դրա համար պատրաստած տեղը՝ այն վրանը, որը նա կանգնեցրել էր Երուսաղեմում:+ 5 Իսկ պղնձե զոհասեղանը,+ որը պատրաստել էր Հուրի որդի Ուրիի որդի Բեսելիելը,+ կանգնեցվել էր Եհովայի խորանի առջև, և Սողոմոնն ու ժողովը աղոթում էին այդ զոհասեղանի առաջ:* 6 Սողոմոնը հանդիպման վրանի մոտ գտնվող պղնձե զոհասեղանի վրա Եհովայի առաջ 1 000 ողջակեզ մատուցեց:+
7 Այդ գիշեր Աստված հայտնվեց Սողոմոնին ու ասաց նրան. «Խնդրիր ինձնից, ինչ ուզում ես»:+ 8 Սողոմոնն էլ ասաց. «Դու նվիրվածություն ու մեծ սեր* ես դրսևորել իմ հոր՝ Դավթի հանդեպ+ և ինձ նրանից հետո թագավոր ես դարձրել:+ 9 Եվ հիմա, ո՛վ Եհովա Աստված, թող որ կատարվի այն խոստումը, որ տվել ես իմ հայր Դավթին,+ որովհետև դու ինձ մի այնպիսի ժողովրդի թագավոր ես դարձրել, որը երկրի փոշեհատիկների չափ շատ է:+ 10 Ինձ իմաստություն ու գիտելիք տուր,+ որ առաջնորդեմ նրանց, հակառակ դեպքում ինչպե՞ս կարող եմ դատել քո այս մեծ ժողովրդին»:+
11 Աստված ասաց Սողոմոնին. «Քանի որ սիրտդ հենց դա ցանկացավ, և ո՛չ հարստություն խնդրեցիր, ո՛չ ունեցվածք, ո՛չ փառք, ո՛չ քեզ ատողների մահը և ո՛չ էլ երկար կյանք, այլ խնդրեցիր իմաստություն ու գիտելիք, որպեսզի կարողանաս դատել իմ ժողովրդին, որի թագավորն եմ քեզ դարձրել,+ 12 քեզ իմաստություն ու գիտելիք կտամ, բայց նաև հարստություն, ունեցվածք ու փառք կտամ, ինչպիսիք որ քեզ նախորդած ոչ մի թագավոր չի ունեցել, և ոչ էլ քեզնից հետո եկողները կունենան»:+
13 Սողոմոնը Գաբաոնի սրբավայրից,+ որտեղ հանդիպման վրանն էր, եկավ Երուսաղեմ և այնտեղից սկսեց թագավորել Իսրայելի վրա: 14 Սողոմոնի կառքերի ու ձիերի* թիվը գնալով ավելանում էր: Նա ընդհանուր հաշվով ուներ 1 400 կառք ու 12 000 ձի,*+ որոնք պահում էր կառքերի համար նախատեսված քաղաքներում+ և իր մոտ՝ Երուսաղեմում:+ 15 Թագավորը Երուսաղեմում արծաթն ու ոսկին քարի նման հասարակ բան դարձրեց,+ իսկ մայրու փայտը՝ Շեֆելայի ժանտաթզենիների պես առատ:+ 16 Սողոմոնի համար ձիերը բերում էին Եգիպտոսից,+ և թագավորի վաճառականները ձիերի յուրաքանչյուր երամակն առնում էին հաստատված գնով:*+ 17 Եգիպտոսից ձեռք բերված յուրաքանչյուր կառքի արժեքը 600 կտոր արծաթ էր, իսկ յուրաքանչյուր ձիունը՝ 150 կտոր արծաթ: Թագավորի վաճառականները դրանք վաճառում էին քետացիների ու Ասորիքի թագավորներին:
2 Սողոմոնը հրամայեց, որ մի տուն կառուցեն Եհովայի անվան համար+ և մի արքունական պալատ:+ 2 Ուստի նա 70 000 բանվոր* և 80 000 քարհատ հավաքագրեց լեռներում աշխատելու համար+ ու 3 600 հոգու վերակացուներ նշանակեց:+ 3 Սողոմոնը նաև Տյուրոսի Քիրամ+ թագավորին այս խոսքն ուղարկեց. «Դու իմ հայր Դավթին մայրու գերաններ էիր ուղարկել, որ իր համար բնակվելու տուն կառուցեր: Ինձ համար էլ նույնն արա:+ 4 Ես պատրաստվում եմ իմ Աստված Եհովայի անվան համար տուն կառուցել և այն նվիրել* նրան, որպեսզի նրա առաջ ամեն առավոտ ու երեկո,+ Շաբաթ օրերին,+ նորալուսիններին+ և մեր Աստված Եհովային նվիրված տոների ժամանակ+ անուշաբույր խունկ ծխեցվի,+ և նրա առաջ մշտապես դրվող հացեր+ ու ողջակեզներ մատուցվեն: Սա դարեդար կանոն պետք է լինի Իսրայելի համար: 5 Տունը, որ կառուցելու եմ, մեծ է լինելու, որովհետև մեր Աստվածը մյուս բոլոր աստվածներից մեծ է: 6 Ո՞վ կարող է նրա համար տուն կառուցել. չէ՞ որ նույնիսկ երկինքն ու երկինքների երկինքը չեն կարող պարունակել նրան,+ ուստի ո՞վ եմ ես, որ նրա համար տուն կառուցեմ: Այս տունը կարող եմ կառուցել միայն այն բանի համար, որ նրա առաջ զոհեր մատուցվեն: 7 Ինձ մոտ մի վարպետ ուղարկիր, որը հմուտ է ոսկու, արծաթի, պղնձի,+ երկաթի, ինչպես նաև մանուշակագույն ներկված բրդի, մուգ կարմիր ու կապույտ թելի հետ աշխատելու գործում և կարողանում է փորագրություններ անել: Նա կաշխատի Հուդայում ու Երուսաղեմում իմ հայր Դավթի նշանակած հմուտ վարպետների հետ:+ 8 Լիբանանից մայրու, գիհու+ և սանտալի* գերաններ+ ուղարկիր, որովհետև ես գիտեմ, որ քո ծառաները Լիբանանի ծառերը կտրելու փորձ ունեն:+ Իմ ծառաները կաշխատեն քո ծառաների հետ,+ 9 որպեսզի ինձ համար մեծ քանակությամբ գերաններ պատրաստեն, քանի որ այն տունը, որ կառուցելու եմ, մեծ ու անչափ փառահեղ է լինելու: 10 Քո ծառաներին՝ ծառահատներին, մթերքով կապահովեմ.+ կտամ 20 000 քոռ* ցորեն, 20 000 քոռ գարի, 20 000 մար* գինի ու 20 000 մար յուղ»:
11 Տյուրոսի թագավոր Քիրամը նամակով պատասխանեց Սողոմոնին. «Իր ժողովրդի հանդեպ սիրուց մղված՝ Եհովան քեզ նրա թագավորն է դարձրել»: 12 Քիրամը նաև գրեց. «Թող փառաբանվի Իսրայելի Աստված Եհովան՝ երկինքն ու երկիրը ստեղծողը, քանի որ նա Դավիթ թագավորին իմաստուն որդի է տվել,+ որը խոհեմությամբ ու հասկացողությամբ է օժտված,+ և որը մի տուն է կառուցելու Եհովայի համար և մի արքունական պալատ: 13 Քեզ մոտ եմ ուղարկում հմուտ ու բանիմաց մի վարպետի, որին Քիրամ-Աբի են կոչում:+ 14 Նրա մայրը Դանի սերնդից է, իսկ հայրը տյուրոսցի է: Նա հմուտ է ոսկու, արծաթի, պղնձի, երկաթի, քարերի ու գերանների, ինչպես նաև մանուշակագույն ներկված բրդի, մուգ կարմիր ու կապույտ թելի հետ աշխատելու գործում:+ Կարող է նաև ամեն տեսակ փորագրություն անել և պատրաստել ցանկացած բան՝ համաձայն իրեն տրված նախագծի:+ Նա կաշխատի քո վարպետների և քո հոր՝ իմ տեր Դավթի վարպետների հետ: 15 Եվ հիմա թող իմ տերը իր ծառաներին ուղարկի այն ցորենը, գարին, յուղն ու գինին, որ խոստացել է:+ 16 Մենք Լիբանանում ծառեր կկտրենք,+ ինչքան որ քեզ հարկավոր է, դրանցից լաստեր կպատրաստենք ու ծովով կբերենք քեզ մոտ՝ Հոպպե,+ և դու դրանք Երուսաղեմ կփոխադրես»:+
17 Սողոմոնը հաշվեց Իսրայելում ապրող բոլոր օտարազգի տղամարդկանց,+ ինչպես որ մի ժամանակ իր հայր Դավիթն էր արել:+ Նրանց թիվը 153 600 էր: 18 Նրանցից 70 000-ին նա բանվոր նշանակեց, 80 000-ին՝ քարհատ՝+ լեռներում աշխատելու համար, և 3 600-ին՝ վերակացուներ՝ նրանց աշխատանքը վերահսկելու համար:+
3 Սողոմոնը սկսեց կառուցել Եհովայի տունը+ Երուսաղեմում՝ Մորիա+ լեռան վրա, որտեղ Եհովան երևացել էր նրա հայր Դավթին՝+ հեբուսացի Օռնայի կալում:* Դավիթը այստեղ էր նախատեսել կառուցել տունը:+ 2 Սողոմոնը շինարարությունը սկսեց իր իշխանության չորրորդ տարվա երկրորդ ամսվա երկրորդ օրը: 3 Ճշմարիտ Աստծու տունը կառուցելու համար Սողոմոնի դրած հիմքի երկարությունը կանգունի նախկին չափով 60 կանգուն էր, իսկ լայնությունը՝ 20 կանգուն:*+ 4 Սրբության առջև գտնվող նախասրահի երկարությունը* 20 կանգուն էր, ինչը հավասար էր տան* լայնությանը, բարձրությունը նույնպես 20 կանգուն էր:* Սողոմոնը այն ներսից պատեց մաքուր ոսկով:+ 5 Տան մեծ սենյակը* նա երեսպատեց գիհու փայտերով, հետո դրանք պատեց ընտիր ոսկով+ և արմավենիներ ու շղթայաձև+ նախշեր փորագրեց:+ 6 Տունը նա գեղեցիկ թանկարժեք քարերով զարդարեց:+ Նրա օգտագործած ոսկին+ Փարուիմից էր բերված: 7 Տան գերանները, շեմքը, պատերն ու դռները նա ոսկով պատեց+ և պատերի վրա քերովբեներ քանդակեց:+
8 Սողոմոնը կառուցեց նաև Սրբությունների Սրբությունը,+ որի երկարությունը տան լայնության չափ էր՝ 20 կանգուն: Լայնությունը նույնպես 20 կանգուն էր:* Հետո այն ընտիր ոսկով պատեց. դրա համար 600 տաղանդ* ոսկի օգտագործվեց:+ 9 Մեխերի համար օգտագործվեց 50 սիկղ* ոսկի: Վերնասենյակները նա նույնպես ոսկով պատեց:
10 Սրբությունների Սրբությունում նա քերովբեների երկու քանդակներ պատրաստեց և դրանք ոսկով պատեց:+ 11 Քերովբեների թևերի+ երկարությունը ընդհանուր հաշվով 20 կանգուն էր. առաջին քերովբեի մի թևը հինգ կանգուն էր և դիպչում էր տան պատին, մյուս թևը նույնպես հինգ կանգուն էր և դիպչում էր երկրորդ քերովբեի մի թևին: 12 Երկրորդ քերովբեի մի թևը հինգ կանգուն էր և դիպչում էր տան մյուս պատին, իսկ մյուս թևը, որը նույնպես հինգ կանգուն էր, դիպչում էր առաջին քերովբեի մի թևին: 13 Այս քերովբեների տարածված թևերի երկարությունը 20 կանգուն էր: Նրանք կանգնած էին՝ երեսով դեպի Սրբությունը:
14 Սողոմոնը նաև մուգ կարմիր և կապույտ թելից, մանուշակագույն ներկված բրդից ու բարձրորակ կտորից վարագույր պատրաստեց+ և վրան քերովբեներ ասեղնագործեց:+
15 Տան առաջ նա 35 կանգուն* երկարությամբ երկու սյուն կառուցեց,+ և դրանց վրա խոյակներ* դրեց, որոնցից յուրաքանչյուրի երկարությունը հինգ կանգուն էր:+ 16 Հետո ապարանջանի նման շղթաներ պատրաստեց և դրանցով զարդարեց սյունախոյակները, ապա 100 նուռ պատրաստեց ու ամրացրեց շղթաներին: 17 Նա այդ սյուները կանգնեցրեց տաճարի առջև, մեկը՝ աջ* կողմում, մյուսը՝ ձախ.* աջ կողմի սյունը կոչեց Հաքին,* իսկ ձախ կողմինը՝ Բոոս:*
4 Դրանից հետո նա պատրաստեց պղնձե զոհասեղանը,+ որի երկարությունը 20 կանգուն էր, լայնությունը՝ 20 կանգուն, իսկ բարձրությունը՝ 10 կանգուն:*
2 Ապա նա ձուլածո կլոր ավազան պատրաստեց, որը կոչվում է ծով:+ Դրա մի եզրից մյուսը 10 կանգուն էր, բարձրությունը՝ 5 կանգուն, իսկ շրջագիծը, լարով չափած, 30 կանգուն էր:*+ 3 Եզրից ներքև՝ ծովի շուրջբոլորը, վայրի ձմերուկի նախշեր կային,+ յուրաքանչյուր մեկ կանգուն հատվածում՝ տասը նախշ: Ծովն ու դրա վրա արված երկու շարք վայրի ձմերուկի նախշերը միաձույլ էին: 4 Ծովը դրված էր պղնձե 12 ցլերի վրա,+ որոնցից 3-ը նայում էին հյուսիս, 3-ը՝ արևմուտք, 3-ը՝ հարավ, և 3-ը՝ արևելք: Այն ցլերի վրա էր, և ցլերի հետնամասերը դեպի կենտրոնն էին ուղղված: 5 Ծովի պատի հաստությունը ձեռքի ափի լայնության* չափ էր, իսկ եզրը գավաթի եզրի պես էր արված՝ շուշան ծաղկի նման: Դրա տարողությունը 3 000 մար* էր:
6 Նա նաև տասը ավազան պատրաստեց լվացվելու համար. հինգը դրեց աջ կողմում, հինգը՝ ձախ:+ Ողջակեզի+ համար օգտագործված բոլոր պարագաները այդ ավազանների մեջ էին լվանում: Իսկ ծովը քահանաների համար էր, որ դրա միջի ջրով լվացվեին:+
7 Նա տասը ոսկե ճրագակալ պատրաստեց՝+ ըստ տրված ցուցումների,+ և դրանք դրեց տաճարում, հինգը՝ աջ կողմում, հինգը՝ ձախ:+
8 Բացի այդ՝ նա տասը սեղան պատրաստեց և դրանք դրեց տաճարում, հինգը՝ աջ կողմում, հինգը՝ ձախ,+ նաև 100 ոսկե թաս պատրաստեց:
9 Հետո կառուցեց քահանաների գավիթն+ ու մեծ գավիթը+ և պատրաստեց գավիթների դռները, որոնք պղնձով պատեց: 10 Իսկ ծովը նա տեղադրեց տան աջ կողմում՝ դեպի հարավ-արևելք:+
11 Քիրամը պատրաստեց նաև դույլեր, բահեր ու թասեր:+
Այսպիսով՝ Քիրամն ավարտեց ճշմարիտ Աստծու տան հետ կապված աշխատանքները, որոնք նա անում էր Սողոմոն թագավորի համար:+ 12 Նա պատրաստեց երկու սյուները+ և երկու գավաթաձև խոյակները, որ երկու սյուների վրա էին, երկու գավաթաձև սյունախոյակները զարդարող ցանցաձև հյուսվածքները,+ 13 երկու սյունախոյակների հյուսվածքների վրայի 400 նռները+ (երկու շարք՝ ամեն մի հյուսվածքի վրա. դրանք զարդարում էին գավաթաձև սյունախոյակները),+ 14 տասը սայլերն ու սայլերի վրայի տասը ավազանները,+ 15 ծովը և այն պահող 12 ցլերը,+ 16 նաև դույլերը, բահերը, մեծ պատառաքաղներն+ ու մյուս բոլոր պիտույքները: Այս ամենը, որ Քիրամ-Աբիվը+ Սողոմոն թագավորի ասածով պատրաստեց Եհովայի տան համար, փայլեցված պղնձից էր: 17 Թագավորը դրանք կավե կաղապարների մեջ ձուլեց Հորդանանի շրջանում,* որը Սոկքոթի+ և Սարեդայի միջև է: 18 Այս բոլոր իրերը Սողոմոնը ահռելի քանակությամբ պատրաստեց, ուստի պղնձի կշիռը հայտնի չեղավ:+
19 Սողոմոնը պատրաստեց ճշմարիտ Աստծու տան բոլոր պիտույքները՝+ խնկարկության ոսկե սեղանը,*+ Նրա առաջ դրվող հացերի+ սեղանները,+ 20 մաքուր ոսկուց ճրագակալները և դրանց ճրագները,+ որպեսզի, տրված ցուցումների համաձայն, վառեն խորքի սենյակի առաջ, 21 ոսկե ծաղիկները, ճրագները, այրված պատրույգը հանելու ունելիները, որոնք ամենամաքուր ոսկուց էին պատրաստված, 22 մաքուր ոսկուց պատրույգի մկրատները, թասերը, անոթները, այրուքի ամանները* և տան ոսկե դռները՝ Սրբությունների Սրբության դռները+ և Սրբության* դռները:+
5 Այսպիսով՝ Սողոմոնը ավարտեց Եհովայի տան հետ կապված բոլոր աշխատանքները:+ Այնուհետև նա իր հայր Դավթի նվիրաբերած* իրերը՝+ արծաթը, ոսկին ու բոլոր առարկաները, բերեց ու ճշմարիտ Աստծու տան գանձարանի սենյակներում դրեց:+ 2 Այդ ժամանակ Սողոմոն թագավորը իր մոտ հավաքեց Իսրայելի երեցներին՝ Իսրայելի ցեղերի բոլոր գլուխներին ու գերդաստանների գլուխներին. նրանք եկան Երուսաղեմ, որպեսզի Եհովայի ուխտի տապանակը Դավթի քաղաքից՝+ Սիոնից տեղափոխեն:+ 3 Իսրայելի բոլոր տղամարդիկ թագավորի մոտ հավաքվեցին տոնի* ժամանակ՝ յոթերորդ ամսին:+
4 Երբ Իսրայելի բոլոր երեցները եկան, ղևտացիները բարձրացրին տապանակը:+ 5 Նրանք տարան տապանակը, հանդիպման վրանը+ և վրանում եղող բոլոր սուրբ իրերը. դրանք տեղափոխեցին քահանաներն ու ղևտացիները:* 6 Սողոմոն թագավորն ու նրա մոտ հավաքված բոլոր իսրայելացիները տապանակի առջևում էին և անթիվ-անհամար ոչխարներ ու խոշոր եղջերավոր անասուններ էին զոհաբերում:+ 7 Այսպիսով՝ քահանաները Եհովայի ուխտի տապանակը տարան դրա համար նախատեսված տեղը՝ տան խորքի սենյակը՝ Սրբությունների Սրբություն, և դրեցին քերովբեների թևերի տակ:+ 8 Քերովբեների թևերը տարածվում էին այն հատվածի վրա, որտեղ տապանակն էր, և հովանու պես ծածկում էին տապանակն ու դրա ձողերը:+ 9 Ձողերն այնքան երկար էին, որ դրանց ծայրերը երևում էին խորքի սենյակի առջևում գտնվող Սրբությունից, բայց դրսից չէին երևում: Դրանք մինչ օրս այնտեղ են: 10 Տապանակի մեջ միմիայն երկու քարե տախտակներն էին, որոնք Մովսեսը այնտեղ էր դրել Քորեբում,+ երբ Եհովան ուխտ*+ էր կապել Իսրայելի ժողովրդի հետ Եգիպտոսից նրանց դուրս գալու ժամանակ:+
11 Երբ քահանաները դուրս եկան սուրբ վայրից (այնտեղ գտնվող բոլոր քահանաները, անկախ նրանից, թե որ խմբին էին պատկանում,+ սրբագործել* էին իրենց),+ 12 ղևտացի բոլոր երգիչները,+ որոնք Ասափի,+ Եմանի,+ Իդիթունի+ և նրանց որդիների ու եղբայրների ղեկավարության տակ էին, բարձրորակ կտորից հագուստներ հագած, ծնծղաներով, տավիղներով ու քնարներով կանգնած էին զոհասեղանի արևելյան կողմում: Նրանց հետ էին նաև 120 քահանաներ, որոնք շեփոր էին հնչեցնում:+ 13 Երբ շեփորահարներն ու երգիչները սկսեցին ներդաշնակ կատարմամբ գովաբանել և շնորհակալություն հայտնել Եհովային, ու երբ շեփորների, ծնծղաների և այլ երաժշտական գործիքների հնչյունների ներքո երգիչները փառաբանեցին Եհովային՝ ասելով՝ «Բարի* է նա, նրա հավատարիմ սերը հավերժական է»,+ այդ ժամանակ Եհովայի տունը ամպով լցվեց:+ 14 Քահանաները ամպի պատճառով չկարողացան այնտեղ մնալ և կատարել իրենց ծառայությունը, քանի որ Եհովայի փառքը լցրել էր ճշմարիտ Աստծու տունը:+
6 Այդ ժամանակ Սողոմոնն ասաց. «Եհո՛վա, դու ասացիր, որ թանձր խավարում ես բնակվելու:+ 2 Ես քեզ համար մի վեհապանծ տուն եմ կառուցել՝ մնայուն տեղ, որ հավիտյան այնտեղ բնակվես»:+
3 Ապա թագավորը շրջվեց և օրհնեց Իսրայելի ժողովին. Իսրայելի ամբողջ ժողովը կանգնած էր:+ 4 Սողոմոնն ասաց. «Փա՜ռք Եհովային՝ Իսրայելի Աստծուն, ով իր բերանով խոստում տվեց իմ հորը՝ Դավթին, և իր ձեռքով կատարեց խոստացածը: Նա ասել էր. 5 «Այն օրից, երբ իմ ժողովրդին Եգիպտոսից դուրս բերեցի, Իսրայելի ցեղերին պատկանող ոչ մի քաղաք չընտրեցի, որ իմ անունը պատվելու համար այնտեղ տուն կառուցվի,+ ոչ էլ ընտրեցի մեկին, ով իմ ժողովրդի՝ Իսրայելի առաջնորդը կլինի: 6 Բայց հիմա ընտրել եմ Երուսաղեմը,+ որ իմ անունն այնտեղ լինի, և ընտրել եմ Դավթին, որ ղեկավարի իմ ժողովրդին՝ Իսրայելին»:+ 7 Եվ իմ հայր Դավիթը իր ողջ սրտով ցանկացավ Իսրայելի Աստված Եհովայի անվան համար տուն կառուցել:+ 8 Սակայն Եհովան ասաց իմ հայր Դավթին. «Դու քո ողջ սրտով ցանկացար իմ անվան համար տուն կառուցել, և լավ է, որ այդ ցանկությունն ունես քո սրտում, 9 բայց դո՛ւ չես կառուցելու տունը, այլ քո որդին, որին կունենաս,* նա է իմ անվան համար տուն կառուցելու»:+ 10 Եհովան կատարել է իր խոստումը. ես հաջորդել եմ իմ հորը ու նստել Իսրայելի գահին,+ ճիշտ ինչպես որ Եհովան խոստացել էր:+ Ես նաև Իսրայելի Աստված Եհովայի անվան համար տուն եմ կառուցել 11 և այդ տանն եմ դրել տապանակը, որտեղ Եհովայի ուխտի տախտակներն են,+ այն ուխտի, որը նա կապել է Իսրայելի ժողովրդի հետ»:
12 Ապա Սողոմոնը կանգնեց Եհովայի զոհասեղանի դիմաց՝ Իսրայելի ողջ ժողովի առաջ, և ձեռքերը դեպի երկինք բարձրացրեց:+ 13 (Սողոմոնը պղնձե մի հարթակ էր պատրաստել ու դրել գավիթի* մեջտեղը:+ Հարթակի երկարությունը հինգ կանգուն էր, լայնությունը՝ հինգ կանգուն, իսկ բարձրությունը՝ երեք կանգուն:* Սողոմոնը կանգնեց այդ հարթակի վրա:) Իսրայելի ողջ ժողովի առաջ նա ծնկի եկավ, ձեռքերը դեպի երկինք բարձրացրեց+ 14 ու ասաց. «Ո՜վ Եհովա, Իսրայելի՛ Աստված, քեզ պես Աստված չկա ո՛չ երկնքում և ո՛չ էլ երկրի վրա: Դու պահում ես քո ուխտը և հավատարիմ սեր ես ցուցաբերում ծառաներիդ հանդեպ, որոնք ամբողջ սրտով քայլում են քո ճանապարհներով:+ 15 Դու կատարեցիր քո խոստումը, որը տվել էիր ծառայիդ՝ իմ հայր Դավթին:+ Քո բերանով խոստում տվեցիր և այսօր քո ձեռքով կատարեցիր այն:+ 16 Իսկ հիմա, ո՛վ Եհովա, Իսրայելի՛ Աստված, կատարիր իմ հայր Դավթին տվածդ այս խոստումը. «Քո սերնդից իմ առաջ միշտ կլինի մեկը, ով կնստի Իսրայելի գահին, եթե միայն որդիներդ ուշադրություն դարձնեն իրենց քայլերին և առաջնորդվեն իմ օրենքով,+ ինչպես որ դու արեցիր»:+ 17 Ո՛վ Եհովա, Իսրայելի՛ Աստված, թող քո ծառա Դավթին տվածդ խոստումը իրականություն դառնա:
18 Բայց մի՞թե Աստված կապրի երկրի վրա՝ մարդկանց հետ:+ Ահա երկինքն ու երկինքների երկինքը չեն կարող պարունակել քեզ,+ ուր մնաց թե իմ կառուցած այս տունը:+ 19 Այժմ ուշադրություն դարձրու ծառայիդ աղոթքին ու բարեհաճությունդ ստանալու աղաչանքին, ո՜վ իմ Աստված Եհովա, և լսիր քո ծառայի օգնության աղաղակն ու աղոթքը, որ նա մատուցում է քո առաջ: 20 Թող քո աչքերը գիշեր ու ցերեկ այս տան վրա լինեն՝ այն տեղի, որի համար ասացիր, որ քո անունն այնտեղ կլինի,+ որպեսզի լսես քո ծառայի աղոթքը, որ նա, շրջվելով դեպի այս վայրը, կմատուցի քեզ: 21 Լսիր ծառայիդ օգնության աղերսանքը ու ժողովրդիդ՝ Իսրայելի աղաչանքը, երբ նրանք աղոթեն՝ շրջվելով դեպի այս վայրը:+ Լսիր քո բնակության վայրից՝ երկնքից,+ լսիր ու ներիր:+
22 Եթե մի մարդ մեղք գործի ինչ-որ մեկի դեմ, ու վերջինս նրան երդում անել տա,* և երդման* պարտավորության տակ եղող մարդը գա ու այս տանը՝ քո զոհասեղանի առաջ կանգնի,+ 23 լսիր երկնքից, միջամտիր ու դատիր քո ծառաներին. պատժիր անօրենին՝ նրան հատուցելով ըստ իր արածի,+ իսկ արդարին անմեղ ճանաչիր և վարձատրիր նրան ըստ իր արդարության:+
24 Եթե քո ժողովուրդը՝ Իսրայելը, քո դեմ շարունակ մեղք գործելու պատճառով իր թշնամուց պարտություն կրի,+ բայց վերադառնա քեզ մոտ ու փառաբանի քո անունը,+ աղոթի+ ու քո բարեհաճությունն աղերսի այս տանը,+ 25 լսիր երկնքից+ ու ներիր քո ժողովրդի՝ իսրայելացիների մեղքը, վերադարձրու նրանց այն երկիր, որը տվել ես նրանց ու նրանց նախահայրերին:+
26 Երբ նրանք քո դեմ շարունակ մեղք գործեն,+ ու այդ պատճառով երկինքը փակվի ու անձրև չգա,+ և երբ նրանք աղոթեն՝ շրջվելով դեպի այս վայրը, փառաբանեն քո անունը և դադարեն մեղք գործելուց, քանի որ դու խոնարհեցրած* կլինես նրանց,+ 27 լսիր երկնքից ու ներիր քո ծառաների՝ իսրայելացիների մեղքը: Սովորեցրու նրանց ճիշտ ճանապարհը, որով պետք է ընթանան,+ և անձրև բեր+ քո երկրի վրա, որը իբրև ժառանգություն տվել ես քո ժողովրդին:
28 Եթե երկրում սով լինի+ կամ համաճարակ,+ տոթակեզ քամի, ալրացող,*+ թևավոր մորեխներ կամ անկուշտ մորեխներ* լինեն,+ եթե թշնամիները պաշարեն նրանց իրենց քաղաքներից մեկում,+ և ինչ տեսակ պատուհաս կամ հիվանդություն էլ որ լինի,+ 29 և որևէ մեկը կամ քո ամբողջ ժողովուրդը՝ Իսրայելը, քեզ աղոթի+ կամ քո բարեհաճությունը աղերսի+ (ամեն մեկն ինքը գիտի իր վերքն ու ցավը)+ և իր ձեռքերը դեպի այս տունը տարածի,+ 30 լսիր երկնքից՝ քո բնակության վայրից,+ ներիր+ և ամեն մեկին իր ճանապարհների համաձայն վարձատրիր (քանի որ դու գիտես նրանց սիրտը, այո՛, միայն դու իսկապես գիտես մարդու սիրտը),+ 31 որպեսզի նրանք վախենան* քեզանից և քայլեն քո ճանապարհներով այն ողջ ժամանակ, որ ապրում են մեր նախահայրերին տվածդ երկրում:
32 Եթե մի օտարազգի, որ քո ժողովրդից՝ Իսրայելից չէ, լսելով քո մեծ անվան,*+ քո զորավոր ձեռքի ու հզոր* բազկի մասին, գա հեռու երկրից ու դեպի այս տունը շրջվելով՝ աղոթի,+ 33 դու լսիր երկնքից՝ քո բնակության վայրից, և արա այն ամենը, ինչ օտարազգին կխնդրի քեզ, որպեսզի երկրի բոլոր ժողովուրդները իմանան քո անունը,*+ վախենան քեզանից, ինչպես քո ժողովուրդը՝ Իսրայելը, և որպեսզի իմանան, որ քո անունով է կոչվում իմ կառուցած այս տունը:
34 Եթե քո ժողովրդին պատերազմի ուղարկես իր թշնամիների դեմ՝+ անկախ նրանից, թե ուր, և ժողովուրդդ, շրջվելով դեպի քո ընտրած այս քաղաքը և դեպի այս տունը, որ կառուցել եմ քո անվան համար, աղոթի+ քեզ,+ 35 լսիր երկնքից նրանց աղոթքն ու բարեհաճությունդ ստանալու աղերսանքը և արդարադատություն իրագործիր նրանց հանդեպ:+
36 Եթե նրանք մեղք գործեն քո դեմ (քանի որ չկա մի մարդ, որ մեղք չգործի),+ և դու բարկանաս նրանց վրա ու թշնամու ձեռքը մատնես, և թշնամին գերեվարի նրանց մի երկիր՝ հեռու թե մոտիկ,+ 37 ու եթե նրանք խելքի գան այն երկրում, ուր գերի են տարվել, և քեզ մոտ վերադառնալով՝ բարեհաճությունդ աղերսեն ու ասեն իրենց գերության երկրում՝ «Մենք մեղք ենք գործել, սխալվել ենք ու չարիք ենք արել»,+ 38 եթե իրենց գերության երկրում+ նրանք ամբողջ սրտով+ ու ամբողջ հոգով* վերադառնան քեզ մոտ և աղոթեն՝ շրջվելով դեպի այն երկիրը, որը տվել ես նրանց նախահայրերին, դեպի այն քաղաքը, որը ընտրել ես,+ և դեպի այն տունը, որը ես կառուցել եմ քո անվան համար, 39 երկնքից՝ քո բնակության վայրից, լսիր նրանց աղոթքն ու բարեհաճությունդ ստանալու աղերսանքը և արդարադատություն իրագործիր նրանց հանդեպ:+
40 Եվ հիմա, ո՜վ իմ Աստված, խնդրում եմ, թող քո աչքերը բաց լինեն, և քո ականջները ուշադրությամբ լսեն այս վայրում* արված աղոթքը:+ 41 Ո՜վ Եհովա Աստված, եկ քո հանգրվանը,+ դու և քո զորության տապանակը: Թող քո քահանաները, Եհո՛վա Աստված, փրկություն հագնեն,* և թող քեզ նվիրվածներն ուրախանան քո բարության* համար:+ 42 Ո՜վ Եհովա Աստված, մի՛ մերժիր քո օծյալին:+ Հիշիր այն հավատարիմ սերը, որ ցուցաբերել ես քո ծառա Դավթի հանդեպ»:+
7 Հենց որ Սողոմոնը ավարտեց աղոթքը,+ երկնքից կրակ իջավ+ ու կլանեց ողջակեզն ու զոհերը, և տունը Եհովայի փառքով լցվեց:+ 2 Քահանաները չէին կարող Եհովայի տուն մտնել, քանի որ Եհովայի տունը լցված էր Եհովայի փառքով:+ 3 Երբ բոլոր իսրայելացիները տեսան, թե ինչպես կրակն իջավ, և տեսան Եհովայի փառքը՝ տան վրա, ծնկի գալով՝ մինչև քարահատակը խոնարհվեցին և շնորհակալություն հայտնեցին Եհովային՝ ասելով. «Որովհետև բարի* է նա, որովհետև նրա հավատարիմ սերը հավերժական է»:
4 Հետո թագավորը և ողջ ժողովուրդը Եհովայի առաջ զոհեր մատուցեցին:+ 5 Սողոմոն թագավորը 22 000 խոշոր եղջերավոր անասուն և 120 000 ոչխար զոհաբերեց: Այսպիսով՝ թագավորն ու ողջ ժողովուրդը արեցին ճշմարիտ Աստծու տան հանդիսավոր բացումը:+ 6 Քահանաներն իրենց տեղերում էին կանգնած, նրանց դիմաց կանգնած էին ղևտացիները՝ նվագարանները ձեռքներին, որոնց հնչյունների ներքո Եհովայի համար երգեր էին երգվում:+ (Այդ նվագարանները պատրաստել էր Դավիթ թագավորը՝ դրանց նվագակցությամբ* Եհովային շնորհակալություն հայտնելու և այս խոսքերով գովաբանելու համար. «Որովհետև նրա հավատարիմ սերը հավերժական է»): Քահանաները, նրանց դիմաց կանգնած, բարձրաձայն շեփորներ էին հնչեցնում,+ իսկ այդ ընթացքում բոլոր իսրայելացիները ոտքի վրա էին:
7 Այնուհետև Սողոմոնը սրբագործեց* գավիթի մեջտեղի մասը, որ Եհովայի տան դիմացն էր, որպեսզի այնտեղ մատուցի ողջակեզներն+ ու խաղաղության զոհերի ճարպը, քանի որ նրա պատրաստած պղնձե զոհասեղանի+ վրա չէին կարող տեղավորվել բոլոր ողջակեզները, հացի ընծաներն+ ու ճարպը:+ 8 Այդ ժամանակ Սողոմոնն ու նրա հետ նաև ամբողջ Իսրայելը՝ մի բազմաքանակ ժողովուրդ, որ եկել էր Եմաթից* մինչև Եգիպտոսի հեղեղատն* ընկած վայրերից,+ յոթ օր նշեցին տոնը:+ 9 Ութերորդ օրը* նրանք հանդիսավոր հավաքույթ արեցին,+ որովհետև զոհասեղանի հանդիսավոր բացումը յոթ օր էր տևել, և յոթ օր էլ՝ տոնակատարությունը: 10 Իսկ յոթերորդ ամսվա 23-րդ օրը նա մարդկանց ուղարկեց իրենց տները: Նրանք զվարթ սրտով գնացին՝+ ուրախանալով այն բարիքների համար, որ Եհովան արել էր Դավթին, Սողոմոնին ու իր ժողովրդին՝ Իսրայելին:+
11 Այսպիսով՝ Սողոմոնը ավարտեց Եհովայի տան ու թագավորի պալատի շինարարությունը:+ Այն ամենը, ինչ Սողոմոնը մտադրել էր անել Եհովայի տան ու իր տան համար, հաջողությամբ իրագործեց:+ 12 Գիշերը Եհովան երևաց Սողոմոնին+ ու ասաց. «Լսեցի քո աղոթքը ու ինձ համար ընտրեցի այս տունը, որ այն լինի մի տեղ, որտեղ զոհեր կմատուցվեն:+ 13 Երբ երկինքը փակեմ, որ անձրև չգա, երբ ծղրիդներին հրամայեմ, որ խժռեն երկրի բուսականությունը, և իմ ժողովրդի մեջ համաճարակ ուղարկեմ, 14 և եթե իմ ժողովուրդը, որն իմ անունն է կրում,+ իրեն խոնարհեցնի,+ աղոթի և բարեհաճությունս փնտրի ու հետ դառնա իր չար ճանապարհներից,+ այդ ժամանակ կլսեմ երկնքից, կներեմ նրա մեղքը ու կբուժեմ նրա երկիրը:+ 15 Աչքերս բաց կլինեն, և ականջներս ուշադրությամբ կլսեն այս վայրում արված աղոթքը:+ 16 Ես ընտրել ու սրբագործել եմ այս տունը, որպեսզի իմ անունն առհավետ այնտեղ լինի:+ Իմ աչքերն ու իմ սիրտը միշտ այնտեղ կլինեն:+
17 Եվ եթե դու քո հայր Դավթի նման քայլես իմ ճանապարհներով՝ կատարես այն ամենը, ինչ պատվիրել եմ քեզ, և եթե հնազանդվես իմ կանոններին ու կարգադրություններին,+ 18 ես էլ քո թագավորական գահը կհաստատեմ՝+ համաձայն այն ուխտի, որ կապել եմ քո հայր Դավթի հետ՝+ ասելով. «Քո սերնդից միշտ կլինի մեկը, ով կիշխի Իսրայելի վրա»:+ 19 Բայց եթե դուք երես թեքեք ինձնից, չպահեք իմ տված կանոններն ու պատվիրանները, գնաք ծառայեք ուրիշ աստվածների ու նրանց առաջ խոնարհվեք,+ 20 ես ձեզ արմատախիլ կանեմ իմ երկրից,+ որ տվել եմ ձեզ, իսկ այս տունը, որ սրբագործել եմ իմ անվան համար, կմերժեմ և բոլոր ժողովուրդների մեջ արհամարհանքի* ու ծաղրի առարկա կդարձնեմ:+ 21 Այս տունը ավերակների կույտ կդարձնեմ, և ամեն անցնող զարմանքով կնայի+ ու կհարցնի. «Ինչո՞ւ Եհովան այդպես վարվեց այս երկրի ու այս տան հետ»:+ 22 Եվ նրան կպատասխանեն. «Նրանք թողեցին իրենց նախահայրերի Աստված Եհովային,+ ով նրանց դուրս էր բերել Եգիպտոսից,+ և ուրիշ աստվածների ընտրեցին, խոնարհվեցին նրանց առաջ ու ծառայեցին նրանց,+ այդ պատճառով էլ նա այս աղետը բերեց նրանց վրա»»:+
8 Եհովայի տունը և իր պալատը Սողոմոնը կառուցեց 20 տարվա ընթացքում:+ 2 Սողոմոնը վերակառուցեց այն քաղաքները, որոնք Քիրամը+ տվել էր իրեն, և իսրայելացիներին* բնակեցրեց այնտեղ: 3 Սողոմոնը նաև գնաց Եմաթ-Զոբա և գրավեց այն: 4 Բացի այդ՝ նա ամրացրեց* Թադմորը, որը անապատում է, և այն բոլոր քաղաքները,+ որոնք կառուցել էր Եմաթում+ որպես պահեստավայր: 5 Սողոմոնը վերակառուցեց Վերին և Ստորին Բեթ-Օրոնը՝+ դարձնելով դրանք պարիսպներ, դարպասներ ու նիգեր* ունեցող ամրացված քաղաքներ: 6 Վերակառուցեց նաև Բաալեթը,+ որպես պահեստավայր ծառայող բոլոր քաղաքները,+ որոնք իրեն էին պատկանում, և կառքերի ու հեծյալների համար նախատեսված քաղաքները: Սողոմոնը կառուցեց նաև այն ամենը, ինչ ցանկացել էր կառուցել Երուսաղեմում, Լիբանանում և իր տիրապետության տակ գտնվող ամբողջ երկրում:
7 Սողոմոնը քետացիների, ամորհացիների, փերեզացիների, խևացիների և հեբուսացիների+ ողջ մնացած սերունդներին, որոնք Իսրայելի ժողովրդից չէին,+ 8 այսինքն՝ նրանց, ովքեր այդ երկրում էին ապրում, և ում իսրայելացիները չէին բնաջնջել,+ հարկադիր աշխատանքի դրեց. մինչ օրս դա այդպես է:+ 9 Բայց Սողոմոնը իսրայելացիներից ոչ մեկին ստրուկ չդարձրեց.+ նրանք իր ռազմիկներն էին, զորավարների պետերը, ինչպես նաև իր կառապանների ու ձիավորների վերակացուները:+ 10 Սողոմոն թագավորը ուներ 250 գլխավոր փոխկառավարիչներ, որոնք վերահսկում էին աշխատողների գործը:+
11 Սողոմոնը փարավոնի դստերը+ Դավթի քաղաքից տարավ այն տունը, որը նրա համար էր կառուցել:+ Նա ասաց. «Թեև իմ կինն է, բայց չպետք է բնակվի Իսրայելի Դավիթ թագավորի տանը, որովհետև այն վայրերը, որտեղ եղել է Եհովայի տապանակը, սուրբ են»:+
12 Սողոմոնը Եհովային ողջակեզներ+ մատուցեց Եհովայի զոհասեղանի+ վրա, որը պատրաստել էր նախասրահի+ առաջ: 13 Մովսեսի պատվերի համաձայն՝ նա զոհեր էր մատուցում ամեն օր, այդ թվում՝ Շաբաթներին,+ նորալուսիններին+ և տարվա մեջ հաստատված երեք տոներին՝+ Անթթխմոր հացերի տոնին,+ Շաբաթների տոնին+ և Տաղավարների* տոնին:+ 14 Սողոմոնը քահանաների խմբերին,+ իր հայր Դավթի հաստատած կարգի համաձայն, հանձնարարեց կատարել իրենց ծառայությունները: Նաև ղևտացիներին պատվիրեց, որ ամեն օր, ըստ սահմանված կարգի, գովաբանեն+ Աստծուն ու ծառայություն անեն քահանաների ներկայությամբ, իսկ դռնապաններին, ըստ իրենց խմբերի, հանձնարարեց կանգնել տարբեր դարպասների մոտ,+ քանի որ այդպես էր պատվիրել Դավիթը՝ ճշմարիտ Աստծու մարդը: 15 Նրանք ճշգրտությամբ կատարում էին պահեստների և ցանկացած այլ գործի վերաբերյալ այն բոլոր պատվերները, որ թագավորը տվել էր քահանաներին ու ղևտացիներին: 16 Սողոմոնի բոլոր գործերը, սկսած այն օրից, երբ դրվեց Եհովայի տան հիմքը,+ մինչև տան կառուցվելը, լավ կազմակերպված էին:* Այսպիսով՝ Եհովայի տան շինարարությունն ավարտվեց:+
17 Դրանից հետո Սողոմոնը գնաց Եսիոն-Գաբեր+ և Ելաթ,+ որը Եդոմում է՝ ծովի ափին:+ 18 Քիրամը+ իր ծառաների միջոցով նրան նավեր ու փորձառու նավաստիներ էր ուղարկում: Սողոմոնի ծառաների հետ նրանք նավարկում էին Օֆիր+ ու այնտեղից Սողոմոն թագավորին 450 տաղանդ* ոսկի+ բերում:+
9 Սաբայի թագուհին+ լսեց Սողոմոնի համբավի մասին ու եկավ Երուսաղեմ, որ բարդ հարցերով* ստուգի նրան: Թագուհին եկավ շատ մեծ շքախմբով, նաև ուղտերով, որոնք բեռնավորված էին բալասանի յուղով, մեծ քանակությամբ ոսկով+ ու թանկարժեք քարերով: Գալով Սողոմոնի մոտ՝ նա հարցրեց նրան այն ամենի մասին, ինչ ուզում էր իմանալ:+ 2 Սողոմոնն էլ պատասխանեց թագուհու բոլոր հարցերին: Չկար մի հարց, որին նա չկարողանար պատասխանել:
3 Երբ Սաբայի թագուհին տեսավ Սողոմոնի իմաստությունը,+ նրա կառուցած տունը,+ 4 նրա սեղանի կերակուրները,+ պալատականների նստելը, ծառաների սեղան սպասարկելն ու նրանց հագուկապը, նրա գինեմատույցներին* ու նրանց հագուկապը և այն ողջակեզները, որ Սողոմոնը կանոնավորաբար մատուցում էր Եհովայի տանը,+ հիացմունքից ապշեց:* 5 Ուստի ասաց թագավորին. «Այն, ինչ իմ երկրում լսել էի քո ձեռքբերումների* և իմաստության մասին, ճիշտ է: 6 Ես չէի հավատում իմ լսածներին, մինչև որ անձամբ չեկա ու իմ աչքով չտեսա:+ Պարզվում է՝ քո մեծ իմաստության+ մասին ինձ կեսն էլ չեն պատմել: Իմ տեսածը գերազանցում է իմ լսածը:+ 7 Ի՜նչ երջանիկ է քո ժողովուրդը, և ի՜նչ երջանիկ են քո առաջ կանգնող ծառաները, որ քո իմաստությունն են լսում: 8 Թող փառաբանվի քո Աստված Եհովան, ով հավանել է քեզ և իր գահին է նստեցրել, որ թագավոր լինես քո Աստված Եհովայի համար: Քո Աստվածը սիրում է Իսրայելին+ և ուզում է, որ նա հավիտյան գոյություն ունենա, այդ պատճառով քեզ թագավոր է նշանակել, որպեսզի արդարություն և արդարադատություն իրագործես»:
9 Ապա նա թագավորին նվիրեց 120 տաղանդ* ոսկի,+ մեծ քանակությամբ բալասանի յուղ և թանկարժեք քարեր: Դրանից հետո այլևս ոչ ոք այնքան շատ բալասանի յուղ չբերեց, որքան Սաբայի թագուհին էր բերել Սողոմոն թագավորին:+
10 Քիրամի ծառաներն ու Սողոմոնի ծառաները, որոնք Օֆիրից ոսկի էին բերում,+ բերում էին նաև սանտալի գերաններ ու թանկարժեք քարեր:+ 11 Թագավորը սանտալի գերաններից աստիճաններ սարքեց Եհովայի տան+ ու թագավորի պալատի+ համար և քնարներ ու տավիղներ՝ երգիչների համար:+ Նման գերաններ Հուդայում նախկինում երբեք չէին տեսել:
12 Սողոմոն թագավորը Սաբայի թագուհուն տվեց այն, ինչ նա ցանկացավ ու խնդրեց, շատ ավելին* տվեց, քան նա բերել էր իրեն: Դրանից հետո թագուհին ծառաների հետ վերադարձավ իր երկիր:+
13 Սողոմոնը տարեկան 666 տաղանդ* ոսկի էր ստանում:+ 14 Դրան գումարվում էին այն ոսկին ու արծաթը, որ բերում էին շրջիկ առևտրականները, վաճառականները և Արաբիայի բոլոր թագավորներն ու երկրի կառավարիչները:+
15 Սողոմոն թագավորը ոսկու համաձուլվածքից պատրաստեց 200 մեծ վահան+ (յուրաքանչյուր վահանի համար 600 սիկղ* ոսկու համաձուլվածք օգտագործվեց)+ 16 և 300 փոքր վահան* (յուրաքանչյուր վահանի համար երեք մնաս* ոսկի ծախսվեց): Ապա նա դրանք դրեց Լիբանանի անտառի տուն կոչվող շինությունում:+
17 Թագավորը նաև փղոսկրե մի մեծ գահ պատրաստեց և այն մաքուր ոսկով պատեց:+ 18 Դեպի գահը տանող վեց աստիճաններ կային, իսկ գահին ոսկե պատվանդան էր ամրացված: Նստատեղի երկու կողմերում արմնկակալներ կային, որոնց կողքերին երկու առյուծներ+ էին կանգնեցված: 19 Վեց աստիճանների երկու կողմերում ընդհանուր հաշվով 12 առյուծներ+ կային: Ոչ մի թագավորության մեջ նման գահ երբևէ չէր պատրաստվել: 20 Սողոմոն թագավորի ըմպելիքի բոլոր անոթները ոսկուց էին, և Լիբանանի անտառի տան ողջ սպասքը՝ մաքուր ոսկուց: Արծաթից ոչինչ չկար, քանի որ Սողոմոնի օրերում արծաթը արժեք չուներ:+ 21 Թագավորի նավերը, որոնք վարում էին Քիրամի ծառաները,+ Թարսիս էին գնում:+ Երեք տարին մեկ թարսիսյան նավերը գնում էին և ոսկով, արծաթով, փղոսկրով,+ կապիկներով ու սիրամարգերով բեռնավորված՝ վերադառնում:
22 Սողոմոն թագավորն իր հարստությամբ ու իմաստությամբ գերազանցում էր աշխարհի բոլոր թագավորներին:+ 23 Նրանք փափագում էին տեսնել Սողոմոնին, որպեսզի լսեին նրա իմաստությունը, որը ճշմարիտ Աստված դրել էր նրա սրտում:+ 24 Թագավորին այցելող յուրաքանչյուր մարդ նվեր էր բերում՝ արծաթյա և ոսկյա իրեր, հագուստ,+ զենք, բալասանի յուղ, ձիեր, ջորիներ, և այդպես՝ ամեն տարի: 25 Սողոմոնը 4 000 ախոռ ուներ, որոնք նախատեսված էին ձիերի համար, 12 000 ձի,*+ ինչպես նաև կառքեր: Դրանք նա պահում էր կառքերի համար նախատեսված քաղաքներում և իր մոտ՝ Երուսաղեմում:+ 26 Սողոմոնը իշխում էր բոլոր թագավորների վրա՝ Եփրատից* մինչև փղշտացիների երկիրը և Եգիպտոսի սահմանը:+ 27 Թագավորը Երուսաղեմում արծաթը քարի նման հասարակ բան դարձրեց, իսկ մայրու փայտը՝ Շեֆելայի ժանտաթզենիների պես առատ:+ 28 Սողոմոնի համար ձիեր էին բերում Եգիպտոսից+ և մյուս երկրներից:
29 Սողոմոնի կյանքի մնացած իրադարձությունների մասին՝+ սկզբից մինչև վերջ, գրված է Նաթան+ մարգարեի գրառումների, սիլոնացի Աքիայի+ մարգարեության և տեսանող* Ադդովի՝+ Նաբատի որդի Հերոբովամի+ մասին տեսիլքների արձանագրության մեջ: 30 Սողոմոնը Երուսաղեմում ողջ Իսրայելի վրա թագավորեց 40 տարի: 31 Նա հանգչեց իր նախահայրերի հետ: Նրան թաղեցին իր հոր՝ Դավթի քաղաքում:+ Սողոմոնից հետո թագավոր դարձավ նրա որդին՝ Ռոբովամը:+
10 Ռոբովամը գնաց Սյուքեմ,+ որովհետև ողջ Իսրայելը հավաքվել էր այնտեղ, որ նրան թագավոր դարձներ:+ 2 Երբ Նաբատի որդի Հերոբովամը+ լսեց այդ մասին (նա դեռ Եգիպտոսում էր, քանի որ Սողոմոն թագավորի պատճառով փախել էր),+ Եգիպտոսից վերադարձավ: 3 Նրա հետևից մարդ ուղարկեցին, և Հերոբովամն ու ողջ Իսրայելը եկան Ռոբովամի մոտ և ասացին. 4 «Հայրդ մեր լուծը ծանրացրել է,+ բայց եթե դու հեշտացնես քո հոր սահմանած դժվարին ծառայությունը ու թեթևացնես մեզ վրա դրված ծանր* լուծը, մենք կծառայենք քեզ»:
5 Նա էլ ասաց նրանց. «Երեք օր հետո վերադարձեք ինձ մոտ»: Եվ ժողովուրդը գնաց:+ 6 Ռոբովամ թագավորը խորհրդակցեց երեցների հետ, որոնք ծառայել էին իր հայր Սողոմոնին նրա կենդանության օրոք: Նա հարցրեց. «Ի՞նչ խորհուրդ կտաք, ի՞նչ պատասխանեմ ժողովրդին»: 7 Նրանք էլ ասացին. «Եթե բարի լինես ժողովրդի հանդեպ, հաճեցնես նրան և դրական պատասխան տաս, նա ընդմիշտ քո ծառան կլինի»:
8 Սակայն Ռոբովամը մերժեց երեցների տված խորհուրդը և խորհրդակցեց իր հետ մեծացած ու իրեն ծառայող երիտասարդների հետ:+ 9 Նա հարցրեց. «Ի՞նչ խորհուրդ կտաք, ի՞նչ պատասխանենք ժողովրդին, որն ասաց ինձ. «Թեթևացրու այն լուծը, որ քո հայրը դրել է մեզ վրա»»: 10 Նրա հետ մեծացած երիտասարդները պատասխանեցին. «Ժողովրդին, որը քեզ ասաց՝ «Հայրդ մեր լուծը ծանրացրել է, բայց դու թեթևացրու այն», ասա. «Իմ ճկույթը հորս մեջքից* հաստ կլինի: 11 Հայրս ձեզ վրա ծանր լուծ է դրել, բայց ես ձեր լուծը ավելի եմ ծանրացնելու: Հայրս ձեզ մտրակներով է պատժել, բայց ես ձեզ խարազաններով եմ պատժելու»»:
12 Հերոբովամն ու ամբողջ ժողովուրդը երրորդ օրը եկան Ռոբովամի մոտ, ինչպես որ թագավորը պատվիրել էր նրանց՝ ասելով, որ երրորդ օրը վերադառնան իր մոտ:+ 13 Բայց թագավորը խստությամբ պատասխանեց նրանց: Այսպիսով՝ Ռոբովամ թագավորը մերժեց երեցների խորհուրդը: 14 Նա հետևեց երիտասարդների խորհրդին և ասաց. «Ես ձեր լուծը ծանրացնելու եմ՝ ավելի ծանր եմ դարձնելու, քան հիմա է: Հայրս ձեզ մտրակներով է պատժել, բայց ես ձեզ խարազաններով եմ պատժելու»: 15 Թագավորը չլսեց ժողովրդին, քանի որ ճշմարիտ Աստված էր դեպքերին այդպիսի ընթացք տվել,+ որպեսզի կատարվի այն խոսքը, որ Եհովան սիլոնացի Աքիայի+ միջոցով ասել էր Նաբատի որդի Հերոբովամին:
16 Քանի որ թագավորը չուզեց իրենց լսել, իսրայելացիներն ի պատասխան ասացին. «Մենք ի՞նչ առնչություն ունենք Դավթի հետ: Հեսսեի որդու հետ ընդհանուր ժառանգություն չունենք: Վերադարձիր քո աստվածների մոտ, ո՛վ Իսրայել: Հիմա դու քո տան* մասին հոգա, ո՛վ Դավիթ»:+ Եվ բոլոր իսրայելացիները գնացին իրենց տները:*+
17 Բայց Ռոբովամը շարունակեց թագավորել Հուդայի քաղաքներում բնակվող իսրայելացիների վրա:+
18 Մի անգամ Ռոբովամ թագավորը հարկադիր աշխատանք կատարողների վերակացու Հադորամին*+ հանձնարարությամբ ուղարկեց իսրայելացիների մոտ, բայց նրանք քարկոծելով սպանեցին նրան: Սակայն Ռոբովամ թագավորը հասցրեց կառք բարձրանալ ու փախչել Երուսաղեմ:+ 19 Այսպիսով՝ իսրայելացիները ապստամբեցին Դավթի տան դեմ և մինչ օրս չեն ենթարկվում նրան:
11 Երբ Ռոբովամը եկավ Երուսաղեմ, Հուդայի և Բենիամինի ցեղերից+ անմիջապես հավաքեց 180 000 լավ պատրաստված* ռազմիկների, որպեսզի պատերազմեն Իսրայելի դեմ և թագավորությունը իրեն վերադարձնեն:+ 2 Այդ ժամանակ Եհովան ասաց Սեմայիային՝+ ճշմարիտ Աստծու մարդուն. 3 «Հուդայի թագավոր Ռոբովամին՝ Սողոմոնի որդուն, նաև Հուդայի ու Բենիամինի տարածքներում ապրող բոլոր իսրայելացիներին ասա. 4 «Եհովան ասում է. «Մի՛ գնացեք ու մի՛ պատերազմեք ձեր եղբայրների դեմ: Բոլորդ հետ դարձեք ձեր տները, որովհետև դա իմ կամքով է եղել»»»:+ Նրանք հնազանդվեցին Եհովայի խոսքին և վերադարձան տուն ու չգնացին Հերոբովամի դեմ պատերազմելու:
5 Ռոբովամը ապրում էր Երուսաղեմում: Նա Հուդայում ամրացված քաղաքներ կառուցեց: 6 Նա վերակառուցեց* Բեթլեհեմը,+ Եթամը, Թեկուեն,+ 7 Բեթսուրը, Սոքովը,+ Ոդողոմը,+ 8 Գեթը,+ Մարեսան, Զիփը,+ 9 Ադորայիմը, Լաքիսը,+ Ազեկան,+ 10 Սարաան, Այելոնը+ և Քեբրոնը՝+ ամրացված քաղաքներ, որոնք Հուդայի ու Բենիամինի տարածքներում էին: 11 Ռոբովամը ամրացրեց այդ քաղաքները և այնտեղ զորապետներ նշանակեց ու դրանք ապահովեց մթերքով, յուղով ու գինով, 12 ինչպես նաև բոլոր քաղաքներն ապահովեց մեծ վահաններով ու նիզակներով. նա այդ քաղաքները լավ ամրացրեց: Հուդան ու Բենիամինը նրա իշխանության տակ մնացին:
13 Ողջ Իսրայելի քահանաներն ու ղևտացիները եկան Ռոբովամի մոտ ու նրա կողմն անցան: 14 Ղևտացիները թողեցին իրենց արոտավայրերն ու կալվածքները+ ու եկան Հուդա և Երուսաղեմ, որովհետև Հերոբովամն ու նրա որդիները նրանց զրկել էին Եհովայի համար քահանա ծառայելու պատասխանատվությունից:+ 15 Հերոբովամը սրբավայրերում իր քահանաներին նշանակեց,+ որպեսզի պաշտամունք մատուցեն այծանման դևերին*+ և իր պատրաստած հորթերին:+ 16 Իսրայելի բոլոր ցեղերից նրանք, ովքեր ամբողջ սրտով ծառայում* էին Իսրայելի Աստված Եհովային, ղևտացիների հետևից եկան Երուսաղեմ, որպեսզի իրենց հայրերի Աստված Եհովային զոհեր մատուցեն:+ 17 Երեք տարի նրանք ամրապնդեցին Հուդայի թագավորությունը և աջակցեցին Սողոմոնի որդի Ռոբովամին, որովհետև այդ երեք տարվա ընթացքում նրանք հետևեցին Դավթի ու Սողոմոնի թողած օրինակին:
18 Ռոբովամը կնության առավ Մայելեթին, որը Դավթի որդու՝ Հերիմոթի, և Հեսսեի որդի Եղիաբի+ դստեր՝ Աբիհայիլի դուստրն էր: 19 Նա որդիներ ծնեց նրա համար՝ Հեուսին, Սեմարիային ու Զաամին: 20 Հետո Ռոբովամը կնության առավ Մաաքային՝ Աբիսողոմի+ թոռնուհուն: Նա նրա համար ծնեց Աբիային,+ Եթթիին, Զիզային ու Սալոմիթին: 21 Ռոբովամը Մաաքային՝ Աբիսողոմի թոռնուհուն, մյուս կանանցից ու հարճերից ավելի շատ էր սիրում:+ Նա ուներ 18 կին և 60 հարճ, որոնք նրա համար ծնեցին 28 տղա ու 60 աղջիկ: 22 Ռոբովամը Մաաքայի որդի Աբիային գլուխ և առաջնորդ նշանակեց իր եղբայրների մեջ, որովհետև մտադիր էր նրան թագավոր դարձնել: 23 Նա իմաստությամբ վարվեց և իր որդիներից մի քանիսին ուղարկեց Հուդայի ու Բենիամինի շրջաններում գտնվող բոլոր ամրացված քաղաքները,+ նաև նրանց ապահովեց առատ սննդով ու նրանց համար շատ կանայք ընտրեց:
12 Հենց որ Ռոբովամի թագավորությունը հաստատուն դարձավ,+ ու նա հզորացավ, շեղվեց Եհովայի Օրենքից:+ Բոլոր իսրայելացիները հետևեցին նրա օրինակին: 2 Քանի որ նրանք անհավատարիմ եղան Եհովային, Ռոբովամի թագավորության հինգերորդ տարում Եգիպտոսի Սիսակ թագավորը+ դուրս եկավ Երուսաղեմի դեմ: 3 Նա ուներ 1 200 կառք և 60 000 ձիավոր, իսկ Եգիպտոսից նրա հետ եկած լիբիացիների, սովկիացիների ու եթովպացիների զորքերին թիվ չկար:+ 4 Սիսակը գրավեց Հուդայի ամրացված քաղաքները և ի վերջո մոտեցավ Երուսաղեմին:
5 Սեմայիա+ մարգարեն եկավ Ռոբովամի և Հուդայի իշխանների մոտ, որոնք Սիսակից վախենալու պատճառով հավաքվել էին Երուսաղեմում, ու ասաց նրանց. «Եհովան ասում է. «Քանի որ դուք թողեցիք ինձ, ես էլ ձեզ թողեցի+ ու Սիսակի ձեռքը տվեցի»»: 6 Լսելով այդ խոսքերը՝ Իսրայելի իշխաններն ու թագավորը խոնարհեցրին իրենց+ ու ասացին. «Արդա՛ր է Եհովան»: 7 Երբ Եհովան տեսավ, որ նրանք խոնարհեցրել են իրենց, Եհովան ասաց Սեմայիային. «Նրանք խոնարհեցրին իրենց: Ես չեմ կործանի նրանց,+ այլ շուտով կփրկեմ: Իմ բարկությունը Սիսակի միջոցով չեմ թափի Երուսաղեմի վրա: 8 Բայց նրանք կդառնան նրա ծառաները, որպեսզի հասկանան ինձ ծառայելու և այլ երկրների թագավորներին ծառայելու տարբերությունը»:
9 Ուստի Եգիպտոսի Սիսակ թագավորը հարձակվեց Երուսաղեմի վրա և վերցրեց Եհովայի տան ու թագավորի պալատի գանձերը:+ Նա վերցրեց ամեն բան, այդ թվում՝ Սողոմոնի պատրաստած ոսկե վահանները:+ 10 Դրանց փոխարեն Ռոբովամ թագավորը պղնձե վահաններ պատրաստեց և դրանք հանձնեց պահակների* պետերի պահպանությանը: Պահակները հսկում էին թագավորի պալատի մուտքը: 11 Երբ թագավորը գնում էր Եհովայի տուն, պահակները, այդ վահանները ձեռքներին, ուղեկցում էին նրան, իսկ հետո դրանք նորից դնում էին պահակասենյակում: 12 Քանի որ Ռոբովամն իրեն խոնարհեցրեց, Եհովայի բարկությունը հանդարտվեց,+ և նա չոչնչացրեց նրան ու ժողովրդին:+ Բացի այդ՝ Հուդայում դեռ կային մարդիկ, ովքեր բարի գործեր էին անում:+
13 Ռոբովամ թագավորն ամրապնդեց իր իշխանությունը Երուսաղեմում և շարունակեց թագավորել: Նա 41 տարեկան էր, երբ թագավոր դարձավ, և 17 տարի իշխեց Երուսաղեմում՝ այն քաղաքում, որը Եհովան ընտրել էր Իսրայելի ցեղերին պատկանող բոլոր տարածքներից, որպեսզի իր անունը այնտեղ լինի: Թագավորի մոր անունը Նաամա էր. նա ամմոնացի էր:+ 14 Ռոբովամն արեց այն, ինչը չար էր, որովհետև նա իր սրտում չէր վճռել Եհովայի կամքը հարցնել:+
15 Ռոբովամի կյանքի պատմությունը՝ սկզբից մինչև վերջ, գրված է Սեմայիա+ մարգարեի գրառումներում և տեսանող* Ադդովի+ գրի առած տոհմաբանության մեջ: Ռոբովամն ու Հերոբովամը մշտապես պատերազմում էին իրար դեմ:+ 16 Ռոբովամը հանգչեց իր նախահայրերի հետ, և նրան թաղեցին Դավթի քաղաքում:+ Ռոբովամից հետո սկսեց թագավորել նրա որդին՝ Աբիան:*+
13 Հերոբովամի իշխանության 18-րդ տարում Հուդայում թագավոր դարձավ Աբիան:+ 2 Նա երեք տարի թագավորեց Երուսաղեմում: Նրա մայրը, որի անունը Միքայիա* էր,+ գաբաացի+ Ուրիելի դուստրն էր: Աբիայի ու Հերոբովամի միջև պատերազմ էր ընթանում:+
3 Աբիան մարտի դուրս եկավ ուժեղ և լավ պատրաստված ռազմիկներից+ բաղկացած 400 000-անոց զորքով: Իսկ Հերոբովամը նրա դեմ մարտական կարգով 800 000 լավ պատրաստված և զորեղ ռազմիկներ կանգնեցրեց: 4 Աբիան կանգնեց Սեմարիմ լեռան վրա, որը Եփրեմի լեռնային շրջանում է, ու ասաց. «Ի՛նձ լսեք, ո՛վ Հերոբովամ և բոլոր իսրայելացիներ: 5 Մի՞թե չգիտեք, որ Իսրայելի Աստված Եհովան Իսրայելի թագավորական իշխանությունը աղի* ուխտով+ ընդմիշտ տվել է Դավթին+ ու նրա սերունդներին:*+ 6 Բայց Նաբատի որդի Հերոբովամը՝+ Դավթի որդի Սողոմոնի ծառան, ապստամբեց իր տիրոջ դեմ:+ 7 Նրա շուրջը հավաքվեցին անբան ու անպիտան մարդիկ: Նրանք ավելի ուժեղ գտնվեցին, քան Սողոմոնի որդի Ռոբովամը, որը երիտասարդ էր ու երկչոտ սիրտ ուներ և չկարողացավ ընդդիմանալ նրանց:
8 Եվ հիմա դուք մտածում եք, թե կկարողանաք ընդդիմանալ Եհովայի թագավորությանը, որ Դավթի որդիների ձեռքում է, որովհետև դուք մեծ բազմություն եք, ու ձեզ հետ են ոսկե հորթերը, որոնց Հերոբովամը ձեզ համար որպես աստվածներ է պատրաստել:+ 9 Մի՞թե դուք չվռնդեցիք Եհովայի քահանաներին՝+ Ահարոնի սերունդներին, ու ղևտացիներին և մի՞թե ուրիշ երկրների ժողովուրդների պես ձեր իսկ քահանաներին չնշանակեցիք:+ Ով գալիս էր* և մատղաշ ցուլ ու յոթ արու ոչխար էր զոհաբերում, քահանա էր դառնում չաստվածների համար: 10 Իսկ ինչ վերաբերում է մեզ, մեր Աստվածը Եհովան է,+ և մենք նրան չենք լքել: Քահանաները՝ Ահարոնի սերունդները, Եհովային են ծառայում, ղևտացիներն էլ աջակցում են նրանց: 11 Ամեն առավոտ ու ամեն երեկո նրանք Եհովայի առաջ ողջակեզներ են այրում+ ու անուշահոտ խունկ ծխեցնում,+ մաքուր ոսկուց պատրաստված սեղանի վրա Աստծու առաջ հացեր են դնում+ և երեկոները վառում են ոսկե ճրագակալի+ ճրագները:+ Մենք կատարում ենք մեր պարտականությունները մեր Աստված Եհովայի առաջ, իսկ դուք թողել եք նրան: 12 Այժմ լսե՛ք, ճշմարիտ Աստված մեզ հետ է և առաջնորդում է մեզ: Մեզ հետ են նաև նրա քահանաները, որպեսզի շեփորներով ձեր դեմ պատերազմելու ազդանշան հնչեցնեն: Ո՛վ իսրայելացիներ, մի՛ մարտնչեք Եհովայի՝ ձեր նախահայրերի Աստծու դեմ, որովհետև հաջողություն չեք ունենա»:+
13 Բայց Հերոբովամը դարանակալներ ուղարկեց, որ հարձակվեն թիկունքից: Եվ այսպես՝ Հուդայի առջևում Հերոբովամի զորքի հիմնական մասն էր, իսկ հետևում՝ դարանակալները: 14 Երբ Հուդայի ռազմիկները շրջվեցին ու տեսան, որ թե՛ առջևից և թե՛ հետևից իրենց վրա գրոհում են, սկսեցին աղաղակելով օգնության կանչել Եհովային,+ իսկ քահանաները ուժգին հնչեցրին շեփորները: 15 Հուդայի ռազմիկները մարտագոչ արձակեցին: Այդ ժամանակ ճշմարիտ Աստված Հերոբովամին ու ողջ Իսրայելին Աբիայի և Հուդայի առաջ պարտության մատնեց: 16 Իսրայելացիները փախան Հուդայի ռազմիկներից, և Աստված իսրայելացիներին նրանց ձեռքը մատնեց: 17 Աբիան ու նրա զորքը մեծ կոտորած արեցին, և Իսրայելից 500 000 հմուտ ռազմիկ ընկավ: 18 Այսպիսով՝ իսրայելացիները պարտություն կրեցին: Հուդայի ռազմիկները հաղթանակ տարան, որովհետև ապավինեցին Եհովային՝ իրենց նախահայրերի Աստծուն:+ 19 Աբիան հետապնդեց Հերոբովամին ու գրավեց նրա քաղաքներից մի քանիսը՝ Բեթելն+ ու դրա կախյալ* ավանները, Հեսանան ու դրա կախյալ ավանները, ինչպես նաև Եփրայինն+ ու դրա կախյալ ավանները: 20 Աբիայի օրոք Հերոբովամն այդպես էլ չկարողացավ վերականգնել իր զորությունը: Եհովան պատժեց Հերոբովամին, ու նա մահացավ:+
21 Իսկ Աբիան է՛լ ավելի հզորացավ: Ժամանակի ընթացքում նա 14 կին առավ+ և ունեցավ 22 տղա ու 16 աղջիկ: 22 Աբիայի կյանքի մնացած իրադարձությունները, նրա գործերն ու խոսքերը գրի են առնված Ադդով մարգարեի գրառումներում:+
14 Աբիան հանգչեց իր նախահայրերի հետ, և նրան թաղեցին Դավթի քաղաքում:+ Նրանից հետո սկսեց թագավորել նրա որդին՝ Ասան: Ասայի օրոք տասը տարի երկրում խաղաղություն եղավ:*
2 Ասան արեց այն, ինչը լավ էր ու ճիշտ իր Աստված Եհովայի աչքում: 3 Նա վերացրեց օտար աստվածների զոհասեղաններն+ ու սրբավայրերը, ջարդուփշուր արեց սուրբ սյուներն+ ու կոտրեց սուրբ ձողերը:*+ 4 Նա նաև Հուդայի բնակիչներին պատվիրեց երկրպագել* իրենց հայրերի Աստված Եհովային և պահել Օրենքն ու պատվիրանները: 5 Հուդայի բոլոր քաղաքներից Ասան վերացրեց սրբավայրերն ու խնկանոթները:+ Նրա օրոք թագավորության մեջ խաղաղություն էր տիրում: 6 Ասան Հուդայում ամրացված քաղաքներ կառուցեց,+ քանի որ երկրում խաղաղություն էր: Այդ տարիներին ոչ ոք չէր պատերազմում նրա դեմ, որովհետև Եհովան նրան հանգստություն էր տվել:+ 7 Նա ասաց Հուդայի բնակիչներին. «Եկեք քաղաքներ կառուցենք և դրանց շուրջը աշտարակներով,+ դարպասներով ու նիգերով պարիսպներ կանգնեցնենք: Երկիրը մեր տիրապետության տակ է, որովհետև մենք մեր Աստված Եհովային ենք երկրպագում: Մենք սկսեցինք երկրպագել նրան, ու նա մեզ ամեն կողմից հանգստություն տվեց»: Եվ նրանք շինարարությունը հաջողությամբ ավարտին հասցրին:+
8 Ասան մեծ վահան ու նիզակ կրող 300 000-անոց զորք ուներ Հուդայի ցեղից և 280 000 զորեղ ռազմիկներ՝ Բենիամինի ցեղից, որոնք ասպար* էին կրում ու զինված էին նետ ու աղեղով:+
9 Նրանց դեմ դուրս եկավ եթովպացի Զարան 1 000 000-անոց զորքով ու 300 կառքերով:+ Երբ նա հասավ Մարեսա,+ 10 Ասան գնաց նրան ընդառաջ: Նրանց զորքերը մարտական կարգով շարվեցին Սեփաթա հովտում՝ Մարեսայի մոտ: 11 Ասան իր Աստված Եհովային օգնության կանչեց՝+ ասելով. «Ո՜վ Եհովա, դու կարող ես օգնության հասնել թե՛ ուժեղին* և թե՛ թույլին:+ Օգնի՛ր մեզ, Եհո՛վա, մեր Աստվա՛ծ, որովհետև մենք քեզ ենք ապավինում+ և քո անունով ենք դուրս եկել այս բազմության դեմ:+ Եհո՛վա, դո՛ւ ես մեր Աստվածը: Թույլ մի՛ տուր, որ մահկանացու մարդը քեզանից զորավոր լինի»:+
12 Եհովան Ասայի և Հուդայի աչքի առաջ պարտության մատնեց եթովպացիներին, ու նրանք փախուստի դիմեցին:+ 13 Ասան և իր ռազմիկները հետապնդեցին եթովպացիներին մինչև Գերար՝+ սպանելով նրանց: Մեկն անգամ ողջ չմնաց, որովհետև Եհովան ու նրա զորքը նրանց կոտորել էին: Հուդայի ռազմիկները հսկայական ավար վերցրին, 14 ապա նվաճեցին Գերարի շուրջը եղող բոլոր քաղաքները, որովհետև Եհովան վախով էր համակել դրանց բնակիչներին: Նրանք թալանեցին այդ բոլոր քաղաքները, քանի որ ավար վերցնելու շատ բան կար այնտեղ: 15 Նրանք նաև հարձակվեցին հովիվների վրանների վրա ու մեծ թվով ոչխարների հոտեր և ուղտեր քշեցին տարան, ինչից հետո վերադարձան Երուսաղեմ:
15 Աստծու ոգին իջավ Օդեդի որդի Ազարիայի վրա: 2 Նա Ասային ընդառաջ գնաց ու ասաց. «Լսե՛ք ինձ, ո՛վ Ասա և Հուդայի ու Բենիամինի բոլոր բնակիչներ: Եհովան ձեզ հետ է, քանի դեռ դուք նրա հետ եք:+ Եթե նրան խնդրեք, որ ուղղորդի ձեզ, նա կկատարի ձեր խնդրանքը,*+ բայց եթե թողնեք նրան, նա էլ ձեզ կթողնի:+ 3 Երկար ժամանակ իսրայելացիները եղել են առանց ճշմարիտ Աստծու, առանց ուսուցանող քահանայի և առանց օրենքի:+ 4 Բայց երբ նրանք նեղության մեջ ընկան, դարձան դեպի Իսրայելի Աստված Եհովան ու սկսեցին խնդրել, որ ուղղորդի իրենց, և նա պատասխանեց:*+ 5 Այդ ժամանակներում ոչ ոք չէր կարողանում ապահով ճամփորդել, որովհետև երկրի տարբեր շրջաններում խռովություններ կային: 6 Մի ժողովուրդը կոտորում էր մյուս ժողովրդին, և մի քաղաքը՝ մյուս քաղաքին, որովհետև Աստված, տարբեր նեղություններ բերելով, խառնաշփոթության մեջ էր գցել նրանց:+ 7 Բայց դուք ամո՛ւր եղեք և մի՛ վհատվեք,+ որովհետև ձեր գործերի համար կվարձատրվեք»:
8 Հենց որ Ասան լսեց այս խոսքերն ու Օդեդ մարգարեի մարգարեությունը, քաջացավ և ողջ Հուդայից+ ու Բենիամինից և Եփրեմի լեռնային շրջանում իր գրաված բոլոր քաղաքներից վերացրեց նողկալի կուռքերը: Նա նաև վերականգնեց Եհովայի զոհասեղանը, որը Եհովայի տաճարի նախասրահի առջևում էր:+ 9 Նա հավաքեց Հուդայի ու Բենիամինի բոլոր բնակիչներին, ինչպես նաև Եփրեմի, Մանասեի ու Շմավոնի ցեղերի տարածքներից եկած պանդուխտներին+ (Իսրայելից շատ պանդուխտներ անցել էին Ասայի կողմը, երբ տեսել էին, որ նրա Աստված Եհովան նրա հետ է): 10 Նրանք հավաքվեցին Երուսաղեմում Ասայի իշխանության 15-րդ տարվա երրորդ ամսին: 11 Այդ օրը 700 խոշոր եղջերավոր անասուն ու 7 000 ոչխար զոհաբերեցին Եհովային այն ավարից, որ վերցրել էին: 12 Նրանք երդվեցին, որ իրենց նախահայրերի Աստված Եհովային կծառայեն* ամբողջ սրտով ու ամբողջ հոգով:+ 13 Եվ ով որ Իսրայելի Աստված Եհովային չծառայեր՝ լիներ փոքր թե մեծ, տղամարդ թե կին, պետք է սպանվեր:+ 14 Նրանք շեփորների ու եղջերափողերի հնչյունների ներքո ուրախ բացականչություններով բարձրաձայն երդում տվեցին Եհովային: 15 Ողջ Հուդան ուրախացավ այդ երդման համար, քանի որ իր ամբողջ սրտով երդվեց: Ժողովուրդը ամբողջ հոգով Աստծուն էր դիմում, որ նրա կամքն իմանա, և նա պատասխանում էր:+ Եհովան ամեն կողմից խաղաղություն էր տալիս նրանց:+
16 Ասա թագավորը նույնիսկ իր տատին՝ Մաաքային+ զրկեց մայր թագուհու դիրքից* այն պատճառով, որ նա զզվելի կուռք էր պատրաստել սուրբ ձողին* պաշտելու համար:+ Ասան կտրեց նրա զզվելի կուռքը, փշրեց ու այրեց այն Կեդրոնի հովտում:+ 17 Սակայն սրբավայրերը չվերացվեցին+ Իսրայելից:+ Այնուամենայնիվ, Ասայի սիրտը իր ողջ կյանքում ամբողջությամբ Աստծու հետ էր:+ 18 Նա ճշմարիտ Աստծու տուն բերեց իր և իր հոր կողմից սրբագործված* բոլոր բաները՝ արծաթը, ոսկին և տարբեր իրեր:+ 19 Մինչև Ասայի իշխանության 35-րդ տարին պատերազմներ չեղան:+
16 Ասայի իշխանության 36-րդ տարում Իսրայելի թագավոր Բաասան+ հարձակվեց Հուդայի վրա: Հետո սկսեց ամրացնել* Ռաման,+ որպեսզի ոչ մեկին թույլ չտա ելումուտ անել Հուդայի թագավոր Ասայի տարածք:+ 2 Այդ ժամանակ Ասան Եհովայի տան+ ու արքունական պալատի գանձարաններից արծաթ ու ոսկի վերցրեց և ուղարկեց Ասորիքի Բենադադ թագավորին,+ որն ապրում էր Դամասկոսում, և ասաց. 3 «Իմ ու քո միջև և իմ հոր ու քո հոր միջև դաշինք կա: Ես քեզ արծաթ ու ոսկի եմ ուղարկում: Խզիր Իսրայելի թագավոր Բաասայի հետ ունեցած քո դաշինքը, որ նա հեռանա իմ երկրից»:
4 Բենադադը լսեց Ասա թագավորին. նա իր զորագլուխներին ուղարկեց Իսրայելի քաղաքների դեմ և զավթեց Իյոնը,+ Դանը,+ Աբել-Մայիմը և Նեփթաղիմի քաղաքների բոլոր պահեստավայրերը:+ 5 Երբ Բաասան լսեց այդ մասին, անմիջապես կանգնեցրեց աշխատանքները և դադարեցրեց Ռաման ամրացնելը: 6 Իսկ Ասա թագավորը հավաքեց Հուդայի բոլոր մարդկանց, և նրանք տարան Ռամայի+ քարերն ու գերանները, որոնք Բաասան օգտագործել էր շինարարության մեջ:+ Ասա թագավորը դրանցով ամրացրեց Գեբան+ ու Մասփան:+
7 Այդ ժամանակ Հանանի+ տեսանողը* եկավ Հուդայի թագավոր Ասայի մոտ ու ասաց. «Քանի որ ապավինեցիր Ասորիքի թագավորին և ոչ թե քո Աստված Եհովային, Ասորիքի թագավորի զորքը փրկվեց քո ձեռքից:+ 8 Մի՞թե եթովպացիներն ու լիբիացիները հսկայական զորք չունեին՝ բազմաթիվ կառքերով ու ձիավորներով, բայց քանի որ դու Եհովային էիր ապավինել, նա քո ձեռքը տվեց նրանց:+ 9 Եհովայի աչքերը զննում են ողջ երկիրը,+ որպեսզի նա իր զորությամբ գործի հօգուտ* նրանց, ում սիրտը ամբողջությամբ իր հետ է:+ Այս անգամ դու հիմարաբար վարվեցիր, դրա համար էլ այսուհետ քո դեմ պատերազմներ են մղվելու»:+
10 Ասան խիստ վիրավորվեց տեսանողից: Նա բանտարկեց* նրան, քանի որ այդ խոսքերի պատճառով զայրացած էր նրա վրա: Այդ ժամանակ նա ուրիշների հետ էլ սկսեց վատ վարվել: 11 Ասայի կյանքի պատմությունը՝ սկզբից մինչև վերջ, գրված է «Հուդայի և Իսրայելի թագավորների գրքում»:+
12 Իր իշխանության 39-րդ տարում Ասան հիվանդացավ. նրա ոտքերը սկսեցին ցավել, և վիճակը վատթարացավ: Բայց նույնիսկ հիվանդ ժամանակ նա օգնության համար չդիմեց Եհովային, այլ դիմեց բժիշկներին: 13 Ասան հանգչեց իր նախահայրերի հետ.+ նա մահացավ իր իշխանության 41-րդ տարում: 14 Նրան թաղեցին մեծ գերեզմանում, որն ինքն իր համար փորել էր տվել Դավթի քաղաքում:+ Ասային պառկեցրին մի մահճի վրա, որը լիքն էր բալասանի յուղով ու տարբեր բաղադրամասերից պատրաստված հատուկ քսուքով:+ Այնուհետև նրա պատվին մեծ կրակ վառեցին:*
17 Ասայից հետո թագավոր դարձավ նրա որդի Հովսափատը,+ որն ամրապնդեց իր իշխանությունը Իսրայելում: 2 Հովսափատը զորքեր տեղակայեց Հուդայի բոլոր ամրացված քաղաքներում և կայազորներ դրեց Հուդայում ու Եփրեմի այն քաղաքներում, որոնք իր հայր Ասան գրավել էր:+ 3 Եհովան Հովսափատի հետ էր, որովհետև նա հետևեց իր նախահայր Դավթի+ օրինակին և չպաշտեց Բահաղներին: 4 Նա իր հոր Աստծուն պաշտեց,+ պահեց նրա պատվիրանները և չվարվեց իսրայելացիների պես:+ 5 Եհովան ամրապնդեց նրա իշխանությունը:+ Ողջ Հուդան Հովսափատին նվերներ էր տալիս: Նա շատ հարստացավ ու մեծ փառք ձեռք բերեց:+ 6 Հովսափատը քաջաբար քայլեց Եհովայի ճանապարհներով: Նա նաև Հուդայում ավերեց սրբավայրերն+ ու սուրբ ձողերը:*+
7 Իր իշխանության երրորդ տարում Հովսափատը կանչել տվեց իր իշխաններին՝ Բենհայիլին, Աբդիային, Զաքարիային, Նաթանայելին ու Միքայիային, և նրանց ուղարկեց Հուդայի քաղաքներ, որ ուսուցանեն ժողովրդին: 8 Նրանց հետ գնացին ղևտացիներ Սեմայիան, Նաթանիան, Զաբադիան, Ասայելը, Սեմիրամոթը, Հովնաթանը, Ադոնիան, Տուբիան և Տոբադոնիան, նաև Ելիսամա ու Հովրամ քահանաները:+ 9 Իրենց հետ վերցնելով Եհովայի Օրենքի գիրքը՝+ նրանք սկսեցին ուսուցանել Հուդայում. նրանք շրջեցին Հուդայի բոլոր քաղաքներով և ուսուցանեցին ժողովրդին:
10 Եհովան վախով համակեց Հուդայի շրջակա բոլոր թագավորությունները, և նրանք չպատերազմեցին Հովսափատի դեմ: 11 Փղշտացիները Հովսափատին նվերներ էին բերում և տուրք էին վճարում, իսկ արաբացիները իրենց հոտերից բերում էին 7 700 արու ոչխար և 7 700 արու այծ:
12 Հովսափատը գնալով ավելի ու ավելի հզորացավ:+ Հուդայում նա կառուցեց ամրոցներ,+ ինչպես նաև քաղաքներ՝ որպես պահեստավայրեր:+ 13 Նա լայնածավալ աշխատանքներ իրականացրեց Հուդայի քաղաքներում: Հովսափատը Երուսաղեմում հզոր ռազմիկներ ուներ: 14 Նրանք խմբավորված էին ըստ իրենց գերդաստանների: Հուդայի ցեղից հազարապետներ էին Ադնան, որն ուներ 300 000 զորեղ ռազմիկ,+ 15 Հովհանանը, որը նրա հրամանատարության տակ էր և ուներ 280 000 ռազմիկ, 16 և Զեքրիի որդի Ամասիան, որը նրա հրամանատարության տակ էր ու պատրաստակամորեն ծառայում էր Եհովային, և որն ուներ 200 000 հզոր ռազմիկ: 17 Բենիամինի+ ցեղից հազարապետներ էին Ելիադան, որը զորեղ մարտիկ էր և ուներ աղեղներով ու վահաններով զինված 200 000 ռազմիկ,+ 18 և Հովզաբադը, որը Ելիադայի հրամանատարության տակ էր և ուներ 180 000 սպառազինված ռազմիկ: 19 Սրանք էին այն ռազմիկները, որոնք ծառայում էին թագավորին՝ չհաշված նրանց, ում թագավորը կարգադրել էր ծառայել Հուդայի բոլոր ամրացված քաղաքներում:+
18 Հովսափատը շատ հարստություն ու մեծ փառք ուներ,+ սակայն խնամություն արեց Աքաաբի հետ:+ 2 Մի քանի տարի անց նա գնաց Աքաաբի մոտ՝ Սամարիա:+ Աքաաբը նրա և նրա հետ եկած մարդկանց համար մեծ թվով ոչխարներ ու խոշոր եղջերավոր անասուններ զոհաբերեց: Նա սկսեց համոզել Հովսափատին, որ իր հետ գնա Ռամոթ-Գաղաադի դեմ պատերազմելու:+ 3 Իսրայելի թագավոր Աքաաբը հարցրեց Հուդայի թագավոր Հովսափատին. «Կգա՞ս ինձ հետ Ռամոթ-Գաղաադ»: Հովսափատն էլ պատասխանեց. «Ինչպես դու, այնպես էլ ես: Իմ ժողովուրդը քո ժողովուրդն է: Մենք կգանք քեզ հետ՝ պատերազմելու»:
4 Սակայն Հովսափատն ասաց Իսրայելի թագավորին. «Խնդրում եմ, նախ Եհովայից խորհուրդ հարցրու»:+ 5 Ուստի Իսրայելի թագավորը հավաքեց մարգարեներին՝ 400 հոգու, և հարցրեց նրանց. «Գնա՞նք Ռամոթ-Գաղաադի դեմ պատերազմելու, թե՞ ոչ»: Նրանք էլ պատասխանեցին. «Գնացեք, ճշմարիտ Աստված այդ քաղաքը թագավորի ձեռքն է մատնելու»:
6 Բայց Հովսափատը հարցրեց. «Այստեղ Եհովայի մարգարե չկա՞:+ Եկեք նրա միջոցով էլ Աստծուց խորհուրդ հարցնենք»:+ 7 Իսրայելի թագավորը պատասխանեց Հովսափատին. «Մի մարդ էլ կա,+ որի միջոցով կարող ենք Եհովայից խորհուրդ հարցնել: Բայց ես ատում եմ նրան, որովհետև իմ մասին երբեք լավ բաներ չի մարգարեանում, այլ միշտ վատ բաներ է մարգարեանում:+ Նա Ելմայի որդի Միքիան է»: Սակայն Հովսափատն ասաց. «Թագավորը այդպիսի բան թող չասի»:
8 Ուստի Իսրայելի թագավորը կանչեց մի պալատականի ու պատվիրեց. «Իսկույն այստե՛ղ բեր Ելմայի որդի Միքիային»:+ 9 Իսրայելի թագավորն ու Հուդայի թագավոր Հովսափատը, արքայական հագուստ հագած, նստել էին իրենց գահերին՝ Սամարիայի դարպասների մուտքի մոտ՝ կալատեղում,* և բոլոր մարգարեները մարգարեանում էին:* 10 Քանանայի որդի Սեդեկիան երկաթե եղջյուրներ սարքեց ու ասաց. «Ահա թե ինչ է ասում Եհովան. «Դու սրանցով կխոցես ասորիներին այնքան, մինչև որ բնաջնջես նրանց»»: 11 Մյուս բոլոր մարգարեներն էլ էին նույնը մարգարեանում՝ ասելով. «Գնա Ռամոթ-Գաղաադ և հաջողություն կունենաս:+ Եհովան այդ քաղաքը թագավորի ձեռքը կմատնի»:
12 Պատգամաբերը, որը գնացել էր Միքիային կանչելու, նրան ասաց. «Բոլոր մարգարեները թագավորի համար միաբերան լավ բաներ են կանխատեսում: Թող քո խոսքն էլ նրանց խոսքի պես լինի,+ և դու էլ լավ բան ասա»:+ 13 Բայց Միքիան պատասխանեց. «Երդվում եմ Եհովայի գոյությամբ. ինչ որ իմ Աստվածն ասի, դա էլ ասելու եմ»:+ 14 Երբ նա թագավորի մոտ եկավ, թագավորը հարցրեց. «Մի՛քիա, գնա՞նք Ռամոթ-Գաղաադի դեմ պատերազմելու, թե՞ ոչ»: Նա էլ պատասխանեց. «Գնացեք և հաջողություն կունենաք: Այդ քաղաքը ձեր ձեռքն է մատնվելու»: 15 Այդ խոսքերը լսելով՝ թագավորն ասաց նրան. «Քանի՞ անգամ քեզ երդվել տամ, որ Եհովայի անունից միայն ճշմարտությունն ասես ինձ»: 16 Ուստի Միքիան ասաց. «Տեսնում եմ, որ բոլոր իսրայելացիները հովիվ չունեցող ոչխարների պես ցրված են լեռների վրա:+ Եհովան ասաց. «Նրանք տեր չունեն: Թող ամեն մեկը խաղաղությամբ իր տուն վերադառնա»»:
17 Իսրայելի թագավորն ասաց Հովսափատին. «Քեզ չասացի՞, որ նա իմ մասին լավ բաներ չի մարգարեանա, այլ միայն վատ բաներ կմարգարեանա»:+
18 Այդ ժամանակ Միքիան ասաց. «Ուրեմն լսիր Եհովայի խոսքը. ես տեսա Եհովային՝ իր գահի վրա նստած,+ և երկնքի ողջ զորքը՝+ նրա աջ ու ձախ կողմերում կանգնած:+ 19 Եհովան հարցրեց. «Ո՞վ կխաբի Իսրայելի թագավոր Աքաաբին, որ նա գնա Ռամոթ-Գաղաադ ու մեռնի այնտեղ»: Մեկը մի բան էր ասում, իսկ մյուսը՝ ուրիշ բան: 20 Ի վերջո մի հրեշտակ*+ եկավ կանգնեց Եհովայի առաջ ու ասաց. «Ե՛ս կխաբեմ նրան»: «Ինչպե՞ս»,– հարցրեց Եհովան: 21 Նա էլ պատասխանեց. «Կգնամ ու այնպես կանեմ, որ նրա բոլոր մարգարեները ստեն»:* Այդ ժամանակ Աստված ասաց. «Դու կխաբես նրան, և դա քեզ կհաջողվի: Գնա ու այդպես արա»: 22 Եվ հիմա Եհովան այնպես է արել, որ քո մարգարեները ստեն,+ բայց Եհովան որոշել է աղետ բերել քեզ վրա»:
23 Այդ պահին Քանանայի որդի Սեդեկիան+ մոտեցավ Միքիային,+ հարվածեց նրա այտին+ ու ասաց. «Ուզում ես ասել, որ Եհովայի ոգին ինձնից հեռացել է ու հիմա քո՞ միջոցով է խոսում»:+ 24 Միքիան պատասխանեց. «Դու դրանում կհամոզվես այն օրը, երբ թաքնվես տան ամենախորքի սենյակում»: 25 Այդ ժամանակ Իսրայելի թագավորը հրամայեց. «Միքիային տարե՛ք ու հանձնե՛ք քաղաքագլուխ Ամոնի ու թագավորի որդի Հովասի ձեռքը: 26 Նրանց ասե՛ք. «Թագավորն ասում է. «Այս մարդուն բանտ գցեք+ և օրաբաժնից քիչ հաց ու ջուր տվեք, մինչև որ ես վերադառնամ խաղաղությամբ»»»: 27 Բայց Միքիան ասաց. «Եթե դու վերադառնաս խաղաղությամբ, ուրեմն ինձ հետ Եհովան չի խոսել»:+ Ապա ավելացրեց. «Հիշե՛ք սա բոլորդ»:*
28 Դրանից հետո Իսրայելի թագավորն ու Հուդայի թագավոր Հովսափատը գնացին Ռամոթ-Գաղաադ:+ 29 Իսրայելի թագավորն ասաց Հովսափատին. «Ես այլ հագուստով կգնամ կռվելու, իսկ դու արքայական հագուստդ հագիր»: Իսրայելի թագավորը փոխեց իր հագուստը, և նրանք գնացին ռազմի դաշտ: 30 Ասորիքի թագավորը իր կառքերի ջոկատների հրամանատարներին կարգադրել էր. «Ո՛չ զինվորի, ո՛չ էլ զորքի հրամանատարի* դեմ չպատերազմե՛ք, այլ միայն Իսրայելի թագավորի դե՛մ կպատերազմեք»: 31 Տեսնելով Հովսափատին՝ կառքերի ջոկատների հրամանատարները մտածեցին, թե նա է Իսրայելի թագավորը: Ուստի շրջվեցին, որ նրա դեմ կռվեն: Հովսափատը սկսեց օգնություն կանչել,+ և Եհովան օգնեց նրան. Աստված թշնամիներին իսկույն հեռացրեց նրանից: 32 Երբ կառքերի ջոկատների հրամանատարները հասկացան, որ նա չէ Իսրայելի թագավորը, անմիջապես դադարեցին նրան հետապնդելուց:
33 Մի ռազմիկ նետ արձակեց ու պատահաբար հարվածեց Իսրայելի թագավորին. նետը խրվեց զրահի մասերի միացման տեղը: Թագավորն ասաց իր կառապանին. «Շրջի՛ր կառքը և դո՛ւրս բեր ինձ ռազմի դաշտից, քանի որ ծանր վիրավոր եմ»:+ 34 Ողջ օրը թեժ մարտ ընթացավ: Իսրայելի թագավորին օգնում էին, որ կանգնած մնա մարտակառքում՝ դեմքով դեպի ասորիները: Մինչև երեկո թագավորին կանգնած պահեցին, և մայրամուտին նա մահացավ:+
19 Հուդայի թագավոր Հովսափատը անվնաս*+ վերադարձավ Երուսաղեմ՝ իր պալատ: 2 Տեսանող* Հանանիի+ որդի Հեուն+ ընդառաջ գնաց Հովսափատ թագավորին և ասաց. «Մի՞թե ճիշտ էր, որ չարագործին օգնեցիր+ ու Եհովային ատողներին սիրեցիր:+ Այդ պատճառով Եհովայի բարկությունը բորբոքվել է քո դեմ: 3 Սակայն Աստված քո մեջ լավ բաներ էլ է գտել,+ քանի որ դու երկրից վերացրել ես սուրբ ձողերը* և սրտումդ վճռել ես ճշմարիտ Աստծուն ծառայել»:*+
4 Հովսափատը բնակվում էր Երուսաղեմում: Նա նորից սկսեց շրջել ժողովրդի մեջ՝ գնալով Բերսաբեեից մինչև Եփրեմի լեռնային շրջանը,+ որպեսզի բոլորին հորդորի հետ դառնալ դեպի իրենց նախահայրերի Աստված Եհովան:+ 5 Նա նաև դատավորներ նշանակեց ամբողջ երկրով մեկ՝ Հուդայի յուրաքանչյուր ամրացված քաղաքում,+ 6 և նրանց ասաց. «Ձեր գործն ամենայն ուշադրությամբ արեք, որովհետև դուք ոչ թե մարդկանց անունից եք դատելու, այլ Եհովայի: Նա ձեզ հետ կլինի, երբ դատավճիռ կայացնեք:+ 7 Եվ հիմա վախեցեք Եհովայից,+ զգուշորեն գործեք, որովհետև մեր Աստված Եհովան անարդարություն,+ կողմնապահություն+ և կաշառակերություն չի հանդուրժում»:+
8 Հովսափատը Երուսաղեմում ղևտացիներից, քահանաներից ու Իսրայելի գերդաստանների գլուխներից մի քանիսին դատավորներ նշանակեց, որ Եհովայի անունից դատեն և Երուսաղեմի բնակիչների իրավական գործերը քննեն:+ 9 Նա պատվիրեց նրանց. «Ձեր ծառայությունը կատարեք Եհովայի հանդեպ վախով, հավատարմությամբ ու ողջ* սրտով: 10 Երբ տարբեր քաղաքներից ձեր եղբայրները գան ու ձեզ ներկայացնեն արյուն թափելու+ մասին որևէ իրավական գործ կամ օրենքի, պատվիրանի, կանոնների և դատավճիռների վերաբերյալ որևէ հարց, նախազգուշացրեք նրանց, որ մեղք չգործեն Եհովայի դեմ, հակառակ դեպքում Աստված կզայրանա ձեզ ու ձեր եղբայրների վրա: Այդպես վարվեք, որպեսզի մեղքի մեջ չընկնեք: 11 Ավագ քահանա Ամարիան ձեր մեջ գլխավորը կլինի այն բոլոր գործերում, որոնք առնչվում են Եհովային երկրպագելուն,+ իսկ Իսմայելի որդի Զաբադիան՝ Հուդայի ցեղի առաջնորդը՝ այն բոլոր գործերում, որոնք առնչվում են թագավորին: Իսկ ղևտացիները ձեր օգնականները կլինեն: Քա՛ջ եղեք և գործի՛ անցեք. թող Եհովան լինի նրանց հետ, ովքեր ճիշտն են անում»:+
20 Որոշ ժամանակ անց մովաբացիները,+ ամմոնացիներն+ ու Ամմոնի երկրից* այլ մարդիկ եկան Հովսափատի դեմ պատերազմելու: 2 Հովսափատին տեղեկացրին. «Ծովի* կողմից՝ Եդոմից,+ մեծ զորք է գալիս քո դեմ: Այն արդեն Ասասան-Թամարում է, այսինքն՝ Ենգադիում»:+ 3 Հովսափատը վախեցավ և որոշեց* Եհովայից խորհուրդ հարցնել,+ ուստի ծոմ հայտարարեց ամբողջ Հուդայի համար: 4 Հուդայի բնակիչները հավաքվեցին, որպեսզի խորհրդի համար Եհովային դիմեն:+ Բոլոր քաղաքներից մարդիկ եկան, որ խորհուրդ հարցնեն Եհովայից:
5 Հովսափատը կանգնեց Հուդայի ու Երուսաղեմի ժողովրդի մեջ, որը հավաքվել էր Եհովայի տանը՝ նոր գավիթի առաջ, 6 և ասաց.
«Ո՜վ Եհովա, մեր նախահայրերի՛ Աստված, դու ես միակ Աստվածը երկնքում,+ և դու ես իշխում ազգերի բոլոր թագավորությունների վրա:+ Քո ձեռքում են ուժն ու հզորությունը, և ոչ ոք չի կարող քեզ ընդդիմանալ:+ 7 Ո՜վ մեր Աստված, դու քշեցիր այս երկրի բնակիչներին քո ժողովրդի՝ Իսրայելի առաջից և այս երկիրը որպես մնայուն սեփականություն տվեցիր քո ընկեր Աբրահամի սերնդին:+ 8 Քո ժողովուրդը այստեղ բնակվեց և այստեղ էլ քո անվան համար սրբարան կառուցեց+ ու ասաց. 9 «Եթե մեզ վրա աղետ գա՝ լինի դա պատերազմ,* դատապարտություն, համաճարակ կամ սով, կկանգնենք այս տան առջև ու քո առջև (որովհետև քո անունը այս տանն է)+ և նեղության մեջ քեզ օգնության կկանչենք: Այդ ժամանակ դու լսիր մեզ ու փրկիր»:+ 10 Այժմ մեր դեմ են ելել ամմոնացիները, մովաբացիներն ու Սեիրի լեռնային շրջանի բնակիչները:+ Երբ իսրայելացիները դուրս էին եկել Եգիպտոսից, դու թույլ չտվեցիր, որ ներխուժեն նրանց տարածքները: Ուստի իսրայելացիներն այլ ճանապարհով գնացին ու չոչնչացրին նրանց:+ 11 Եվ հիմա նրանք այսպես են փոխհատուցում մեզ. եկել են, որ մեզ դուրս հանեն քո երկրից, որը տվել ես մեզ որպես ժառանգություն:+ 12 Ո՜վ մեր Աստված, մի՞թե դու նրանց դատաստանը չես տեսնելու:+ Մենք անզոր ենք նրանց մեծ զորքի դեմ, որը մեզ վրա է գալիս, և չգիտենք, թե ինչ անենք,+ ուստի մեր աչքերը քեզ են ուղղված»:+
13 Այդ ընթացքում Հուդայի բոլոր տղամարդիկ իրենց կանանց ու երեխաների հետ՝ թե՛ մեծ, թե՛ փոքր, կանգնել էին Եհովայի առաջ:
14 Այդ պահին Եհովայի ոգին իջավ Ասափի սերնդից ղևտացի Մաթանիայի որդի Հեյելի որդի Բանեայի որդի Զաքարիայի որդի Հաազիելի վրա, որը հավաքվածների մեջ էր: 15 Հաազիելն ասաց. «Լսե՛ք, ո՛վ Հուդա ու Երուսաղեմ և ո՛վ Հովսափատ թագավոր: Ահա թե ինչ է ձեզ ասում Եհովան. «Մի՛ վախեցեք ու մի՛ սարսափեք այդ մեծ զորքից, որովհետև պատերազմը ձերը չէ, այլ Աստծունն է:+ 16 Վաղը նրանց ընդառաջ գնացեք: Նրանք կանցնեն Ասիսի զառիվերով, և դուք նրանց կգտնեք գետահովտի* եզրին՝ Հերուելի անապատի դիմաց: 17 Կարիք չի լինի, որ դուք պատերազմեք: Վե՛ր կացեք, կանգնե՛ք+ ու տեսե՛ք, թե Եհովան ինչպես է ձեզ փրկում:+ Ո՛վ Հուդա և Երուսաղեմ, մի՛ վախեցեք ու մի՛ զարհուրեք:+ Վաղը նրանց ընդառաջ գնացեք, ու Եհովան ձեզ հետ կլինի»»:+
18 Այդ պահին Հովսափատը մինչև գետին խոնարհվեց, և ամբողջ Հուդան ու Երուսաղեմը ծնկի եկան Եհովայի առաջ, որ երկրպագեն Եհովային: 19 Հետո ղևտացիները՝ Կահաթյաններն+ ու Կորխյանները, վեր կացան, որ շատ բարձր ձայնով գովաբանեն Իսրայելի Աստված Եհովային:+
20 Վաղ առավոտյան նրանք վեր կացան ու գնացին Թեկուեի+ անապատ: Երբ նրանք դուրս էին գալիս, Հովսափատը կանգնեց նրանց առաջ ու ասաց. «Լսե՛ք ի՛նձ, ո՛վ Հուդա և Երուսաղեմ: Հավատացե՛ք ձեր Աստված Եհովային, որ հաստատուն լինեք: Հավատացե՛ք նրա մարգարեներին+ և հաջողություն կունենաք»:
21 Ժողովրդի հետ խորհրդակցելուց հետո նա երգիչներ նշանակեց,+ որ շքեղ և սուրբ հանդերձանք հագած՝ գնան սպառազինված զորքի առջևից ու երգեն և գովաբանեն Եհովային՝ ասելով. «Շնորհակալությո՛ւն հայտնեք Եհովային, որովհետև նրա հավատարիմ սերը հավերժական է»:+
22 Երբ նրանք սկսեցին ուրախությամբ փառաբանական երգեր երգել, Եհովան որոգայթ լարեց Հուդայի դեմ դուրս եկած ամմոնացիների, մովաբացիների ու Սեիրի լեռնային շրջանի բնակիչների համար, և նրանք սկսեցին սպանել իրար:+ 23 Ամմոնացիներն ու մովաբացիները հարձակվեցին Սեիրի լեռնային շրջանի բնակիչների վրա,+ որպեսզի կոտորեն ու ոչնչացնեն նրանց, և երբ Սեիրի բնակիչներին կոտորեցին, սկսեցին իրար կոտորել:+
24 Երբ Հուդայի մարդիկ հասան անապատի+ դիտարանին, նայեցին թշնամու զորքի կողմը ու տեսան, որ նրանց դիակները փռված են գետնին.+ ոչ ոք կենդանի չէր մնացել: 25 Այդ ժամանակ Հովսափատն ու նրա մարդիկ գնացին ավար հավաքելու և մեծ քանակությամբ ապրանք գտան, ինչպես նաև հանդերձանք ու թանկարժեք իրեր:+ Ավարն այնքան շատ էր, որ նրանք երեք օր հավաքում տանում էին այն, բայց ամբողջը այդպես էլ չկարողացան տանել: 26 Չորրորդ օրը նրանք հավաքվեցին Բարաքայի հովտում և այնտեղ գովաբանեցին* Եհովային: Ուստի այդ վայրը կոչեցին Բարաքայի* հովիտ.+ այն մինչ օրս այդպես է կոչվում:
27 Դրանից հետո Հուդայի և Երուսաղեմի բոլոր տղամարդիկ Հովսափատի գլխավորությամբ վերադարձան Երուսաղեմ: Նրանք ուրախանում էին, որովհետև Եհովան նրանց հաղթանակ էր շնորհել թշնամիների նկատմամբ:+ 28 Նրանք շեփորների,+ տավիղների ու քնարների+ հնչյունների ներքո մտան Երուսաղեմ և գնացին Եհովայի տուն:+ 29 Երբ մյուս թագավորությունները լսեցին, որ Եհովան է պատերազմել Իսրայելի թշնամիների դեմ, Աստծու հանդեպ վախը պատեց նրանց:+ 30 Հովսափատի Աստվածը ամեն կողմից խաղաղություն տվեց նրան. նրա թագավորությունում հանգստություն էր տիրում:+
31 Հովսափատը շարունակեց իշխել Հուդայի վրա: Նա սկսել էր թագավորել 35 տարեկանում և 25 տարի իշխեց Երուսաղեմում: Նրա մոր անունը Ազուբա էր. նա Սալիի դուստրն էր:+ 32 Հովսափատը գնաց իր հոր՝ Ասայի+ ճանապարհով ու չշեղվեց դրանից. նա արեց այն, ինչը ճիշտ էր Եհովայի աչքում:+ 33 Սակայն սրբավայրերը չոչնչացվեցին,+ և ժողովուրդը դեռևս վճռական չէր ծառայելու իր նախահայրերի Աստծուն:+
34 Հովսափատի կյանքի մնացած իրադարձությունների մասին՝ սկզբից մինչև վերջ, գրված է Հանանիի+ որդի Հեուի+ գրառումներում, որոնք ներառված են «Իսրայելի թագավորների գրքում»: 35 Դրանից հետո Հուդայի թագավոր Հովսափատը դաշինք կնքեց Իսրայելի թագավոր Օքոզիայի հետ, որը չար գործեր էր անում:+ 36 Հովսափատը նրա հետ պայմանավորվեց Թարսիս+ գնալու համար նավեր կառուցել, և նրանք Եսիոն-Գաբերում+ նավեր կառուցեցին: 37 Սակայն մարեսացի Դոդիայի որդի Եղիեզերը մարգարեացավ՝ Հովսափատին ասելով. «Քանի որ Օքոզիայի հետ դաշինք կնքեցիր, Եհովան կխափանի քո գործը»:+ Այսպիսով՝ նավերը խորտակվեցին+ և չհասան Թարսիս:
21 Հովսափատը հանգչեց իր նախահայրերի հետ, և նրան թաղեցին Դավթի քաղաքում՝ իր նախահայրերի մոտ: Հովսափատից հետո սկսեց թագավորել նրա որդին՝ Հովրամը:+ 2 Հովրամի եղբայրները, այսինքն՝ Հովսափատի որդիները, սրանք էին՝ Ազարիա, Հեիել, Զաքարիա, Ազարիա, Միքայել և Սափատիա: Նրանք բոլորը Իսրայելի թագավոր Հովսափատի որդիներն էին: 3 Նրանց հայրը շատ նվերներ էր տվել նրանց՝ արծաթ, ոսկի, թանկարժեք իրեր, նաև ամրացված քաղաքներ Հուդայում,+ բայց թագավորությունը հանձնել էր Հովրամին,+ քանի որ նա էր առաջնեկը:
4 Երբ Հովրամը նստեց հոր թագավորական գահին, սրի քաշեց իր բոլոր եղբայրներին,+ ինչպես նաև Իսրայելի իշխաններից ոմանց՝ այդպիսով ամրապնդելով իր իշխանությունը: 5 Հովրամը 32 տարեկան էր, երբ թագավոր դարձավ, և ութ տարի իշխեց Երուսաղեմում:+ 6 Նա գնաց Իսրայելի թագավորների հետքերով,+ ինչպես որ Աքաաբի տունն էր արել (որովհետև Աքաաբի դուստրը նրա կինն էր),+ և արեց այն, ինչը չար էր Եհովայի աչքում: 7 Բայց Եհովան, հանուն Դավթի հետ կապած ուխտի, չուզեց կործանել Դավթի տունը,+ քանի որ խոստացել էր, որ նրան ու նրա որդիներին միշտ ճրագ* է տալու:+
8 Հովրամի օրերում Եդոմը ապստամբեց Հուդայի իշխանության դեմ+ և իր համար թագավոր ընտրեց:+ 9 Հովրամն իր հրամանատարների հետ բոլոր կառքերով գնաց այնտեղ: Գիշերով նա հարձակվեց եդոմացիների վրա, որոնք շրջապատել էին իրեն ու կառքերի ջոկատների հրամանատարներին, և կոտորեց նրանց: 10 Այնուամենայնիվ, եդոմացիները չենթարկվեցին Հուդայի իշխանությանը, և մինչ օրս այդպես է: Այդ նույն ժամանակ Լեբնան+ էլ ապստամբեց Հովրամի դեմ: Դա եղավ այն պատճառով, որ նա թողել էր Եհովային՝ իր նախահայրերի Աստծուն:+ 11 Հովրամը նաև սրբավայրեր կառուցեց+ Հուդայի լեռների վրա, որպեսզի Երուսաղեմի բնակիչներին դրդի անհավատարիմ լինել* Աստծուն, և այդպիսով Հուդային շեղեց ճիշտ ուղուց:
12 Մի անգամ Հովրամը նամակ ստացավ Եղիա+ մարգարեից, որտեղ գրված էր. «Սա է ասում Եհովան՝ քո նախահայր Դավթի Աստվածը. «Դու չես հետևում քո հայր Հովսափատի+ օրինակին և ոչ էլ Հուդայի թագավոր Ասայի+ օրինակին, 13 այլ գնում ես Իսրայելի թագավորների հետքերով+ և Հուդային ու Երուսաղեմին դրդում ես Աքաաբի տան նման+ անհավատարիմ լինել* Աստծուն:+ Դու անգամ սպանեցիր քո եղբայրներին՝+ քո հոր որդիներին, որոնք քեզնից լավն էին: 14 Դրա համար էլ Եհովան մեծ հարված է հասցնելու քո ժողովրդին, քո զավակներին, կանանց և քո ամբողջ ունեցվածքին: 15 Դու շատ հիվանդություններով ես տառապելու, այդ թվում՝ աղիքային հիվանդությամբ, որի պատճառով օրեցօր վիճակդ վատանալու է, և ի վերջո փորոտիքդ դուրս է թափվելու»»:
16 Եհովան Հովրամի դեմ հանեց+ փղշտացիներին*+ ու արաբացիներին,+ որոնք ապրում էին եթովպացիներից ոչ հեռու: 17 Նրանք ներխուժեցին Հուդա, զավթեցին երկիրը և կողոպտեցին թագավորի պալատում եղած ողջ հարստությունը:+ Նաև գերի վերցրին նրա կանանց ու որդիներին՝ բացի ամենակրտսերից՝ Հովաքազից:*+ 18 Այդ ամենից հետո Եհովան Հովրամին հարվածեց աղիքային անբուժելի հիվանդությամբ:+ 19 Երկու տարի անց հիվանդության պատճառով նրա փորոտիքը դուրս թափվեց, և նա տանջվելով մահացավ: Ժողովուրդը նրա պատվին կրակ չվառեց, ինչպես որ արել էր նրա նախահայրերի համար:+ 20 Հովրամը սկսել էր թագավորել 32 տարեկանում և ութ տարի իշխեց Երուսաղեմում: Երբ նա մահացավ, ոչ ոք չափսոսաց: Նրան թաղեցին Դավթի քաղաքում,+ բայց ոչ թագավորների գերեզմանոցում:+
22 Երուսաղեմի բնակիչները Հովրամից հետո թագավոր դարձրին նրա կրտսեր որդուն՝ Օքոզիային,* քանի որ արաբացիների հետ Հուդայի բանակի վրա հարձակված հրոսակախմբերը* սպանել էին նրա ավագ որդիներին:+ Այսպիսով՝ Հովրամի որդի Օքոզիան Հուդայի թագավորը դարձավ:+ 2 Օքոզիան 22 տարեկան էր, երբ սկսեց թագավորել, և մեկ տարի իշխեց Երուսաղեմում: Նրա մոր անունը Գոթողիա+ էր. նա Ամրիի+ թոռնուհին* էր:
3 Օքոզիան նույնպես գնաց Աքաաբի ընտանիքի հետքերով,+ որովհետև նրա մայրը չար խորհուրդներ էր տալիս նրան: 4 Օքոզիան արեց այն, ինչը չար էր Եհովայի աչքում, ինչպես որ Աքաաբն ու նրա ընտանիքն էին արել, որովհետև իր հոր մահից հետո Աքաաբի ընտանիքն էր դարձել իր խորհրդատուն, և հենց դա էլ կործանեց նրան: 5 Նրանց խորհրդով էր, որ նա Աքաաբի որդի Հովրամի հետ գնաց Ռամոթ-Գաղաադ՝+ Ասորիքի թագավոր Ազայելի+ դեմ պատերազմելու, սակայն նետաձիգները վիրավորեցին Հովրամին: 6 Ուստի Հովրամը վերադարձավ Հեզրայել,+ որպեսզի բուժվի այն վերքերից, որ նրանք հասցրել էին իրեն Ռամայում,* երբ նա պատերազմում էր Ասորիքի թագավոր Ազայելի դեմ:+
Օքոզիան՝* Հուդայի թագավոր Հովրամի+ որդին, գնաց Հեզրայել՝ տեսակցելու Աքաաբի որդի Հովրամին,+ քանի որ նա վիրավոր* էր:+ 7 Բայց Աստված Օքոզիայի՝ Հովրամին այցելելու առիթն օգտագործեց, որպեսզի կործանի Օքոզիային: Երբ նա եկավ Հովրամի մոտ, նրանք գնացին Նամեսիի թոռ* Հեուին+ ընդառաջ, որին Եհովան օծել էր Աքաաբի տունը բնաջինջ անելու համար:+ 8 Երբ Հեուն իրագործում էր Աքաաբի տան դեմ կայացված դատավճիռը, հանդիպեց Հուդայի իշխաններին և Օքոզիայի եղբայրների որդիներին, որոնք Օքոզիային էին ծառայում, ու սպանեց նրանց:+ 9 Հետո նա սկսեց փնտրել Օքոզիային: Նրան բռնեցին Սամարիայում, որտեղ նա թաքնվել էր, և բերեցին Հեուի մոտ: Նրան սպանեցին, ապա թաղեցին,+ որովհետև այսպես էին մտածում. «Նրա պապը Հովսափատն է, որն ամբողջ սրտով Եհովային էր ծառայում»:+ Օքոզիայի տնից մեկը չմնաց, որ ունակ լիներ թագավորելու:
10 Երբ Օքոզիայի+ մայրը՝ Գոթողիան, տեսավ, որ իր որդին մահացել է, վերացրեց Հուդայի սերնդի բոլոր թագաժառանգներին:+ 11 Սակայն թագավորի դուստր Հոսաբեեն Օքոզիայի որդի Հովասին+ գաղտնաբար վերցրել էր թագավորի որդիների միջից, որոնց պատրաստվում էին սպանել, և նրան ու նրա դայակին թաքցրել էր ննջասենյակում: Եվ քանի որ Հովրամ+ թագավորի դուստր Հոսաբեեն (նա Հովիադա+ քահանայի կինն էր և Օքոզիայի քույրը) թաքցրել էր Հովասին, Գոթողիային չհաջողվեց նրան սպանել:+ 12 Հովասին վեց տարի թաքցված պահեցին ճշմարիտ Աստծու տանը: Այդ ընթացքում Գոթողիան էր իշխում երկրում:
23 Յոթերորդ տարում Հովիադան, քաջությամբ վարվելով, դաշինք կապեց հարյուրապետների՝+ Հերոամի որդի Ազարիայի, Հովհանանի որդի Իսմայելի, Օբեդի որդի Ազարիայի, Ադայիայի որդի Մաասիայի ու Զեքրիի որդի Ելիսաֆատի հետ: 2 Նրանք շրջեցին Հուդայով մեկ, բոլոր քաղաքներից հավաքեցին ղևտացիներին+ և Իսրայելի ազգատոհմերի գլուխներին ու եկան Երուսաղեմ: 3 Ամբողջ ժողովը ճշմարիտ Աստծու տանը թագավորի հետ ուխտ կապեց,+ ինչից հետո Հովիադան ասաց նրանց.
«Հիմա թագավորի որդին է իշխելու՝ համաձայն այն խոստման, որ Եհովան տվել է Դավթի որդիների վերաբերյալ:+ 4 Այսպես արեք. քահանաների և ղևտացիների մեկ երրորդը, որը հերթապահում է+ Շաբաթ օրը, թող դռնապան լինի,+ 5 մեկ երրորդը թող կանգնի թագավորի պալատի+ մուտքի մոտ, մեկ երրորդն էլ՝ Հիմքի դարպասի մոտ: Իսկ մնացած ժողովուրդը թող Եհովայի տան գավիթներում լինի:+ 6 Ոչ մեկին չթողնեք Եհովայի տուն մտնել՝ բացի քահանաներից ու ծառայություն մատուցող ղևտացիներից:+ Միայն նրանք կարող են մտնել, որովհետև սուրբ են, իսկ մյուսները թող Եհովայի առաջ ունեցած իրենց պարտականությունները կատարեն՝ մնալով դրսում: 7 Ղևտացիները, զենքը ձեռքներին, պետք է կանգնեն թագավորի չորս կողմը և սպանեն ցանկացած մեկի, ով կփորձի տուն մտնել: Թագավորի հետ եղեք, ուր էլ որ նա գնա»:*
8 Ղևտացիներն ու ամբողջ Հուդան արեցին ճիշտ այնպես, ինչպես Հովիադա քահանան հրամայեց: Այսպիսով՝ ամեն մեկը վերցրեց իր մարդկանց՝ թե՛ Շաբաթ օրը հերթապահություն ունեցողներին,+ թե՛ չունեցողներին. Հովիադա քահանան ոչ մի խմբի+ չէր ազատել հերթապահությունից: 9 Նա հարյուրապետներին+ տվեց Դավիթ թագավորի նիզակները, ասպարներն* ու կլոր վահանները,+ որոնք ճշմարիտ Աստծու տանն էին:+ 10 Զինված* բոլոր մարդկանց նա կանգնեցրեց իրենց դիրքերում՝ տան աջ կողմից մինչև ձախ կողմը և զոհասեղանի ու տան մոտ, որպեսզի նրանք բոլոր կողմերից պաշտպանեն թագավորին: 11 Հետո թագավորի որդուն+ դուրս բերեցին, նրա գլխին դրեցին թագն ու Վկայությունը*+ և նրան թագավոր հռչակեցին: Երբ Հովիադան և նրա որդիները օծեցին նրան, ժողովուրդը բացականչեց. «Կեցցե՜ թագավորը»:+
12 Երբ Գոթողիան լսեց իրարանցման մեջ եղող մարդկանց ձայները և թագավորին ուղղված գովքը, անմիջապես գնաց Եհովայի տուն, որտեղ հավաքվել էր ժողովուրդը:+ 13 Նա տեսավ, որ թագավորը կանգնած է մուտքի մոտ գտնվող սյան* մոտ: Իշխաններն+ ու շեփորահարները կանգնած էին թագավորի կողքին, և երկրի ողջ ժողովուրդը ուրախանում էր+ ու շեփոր հնչեցնում, իսկ երգիչները, երաժշտական գործիքները ձեռքներին, ղեկավարում էին գովաբանական երգերի կատարումը: Այդ ժամանակ Գոթողիան պատռեց իր հագուստներն ու բղավեց. «Դավադրությո՜ւն է: Դավադրությո՜ւն»: 14 Հովիադա քահանան զորքի վրա նշանակված հարյուրապետներին կանչեց ու հրամայեց. «Դո՛ւրս տարեք նրան շարքերի միջից, և ով որ գնա նրա հետևից, սրի՛ քաշեք» (մինչ այդ քահանան ասել էր, որ նրան չսպանեն Եհովայի տանը): 15 Ուստի Գոթողիային բռնեցին, տարան արքունական պալատի Ձիերի դարպասի մուտքի մոտ ու սպանեցին:
16 Այնուհետև Հովիադայի նախաձեռնությամբ իր, ժողովրդի և թագավորի միջև ուխտ կնքվեց, ըստ որի՝ նրանք շարունակելու էին Եհովայի ժողովուրդը լինել:+ 17 Ապա ողջ ժողովուրդը եկավ Բահաղի տուն,* քանդեց այն,+ ջարդուփշուր արեց նրա զոհասեղաններն ու կուռքերը,+ իսկ Բահաղի քահանա Մատթանին զոհասեղանների առաջ սպանեց:+ 18 Դրանից հետո Հովիադան Եհովայի տան ծառայությունը հանձնարարեց քահանաներին ու ղևտացիներին, որոնց Դավիթը խմբերի էր բաժանել, որպեսզի Եհովայի տան մասին հոգ տանեին ու Եհովային ողջակեզներ մատուցեին,+ ինչպես գրված է Մովսեսի օրենքում,+ և դա անեին ցնծությամբ ու երգերով՝ Դավթի սահմանած կարգի համաձայն: 19 Նա նաև դռնապաններ+ կանգնեցրեց Եհովայի տան դարպասների մոտ, որպեսզի ոչ մի անմաքուր մարդ չկարողանար մտնել այնտեղ: 20 Հետո նա իր հետ վերցրեց հարյուրապետներին,+ հեղինակավոր մարդկանց, ժողովրդի իշխաններին և երկրի ողջ ժողովրդին, ու նրանք թագավորին Եհովայի տնից միասին ուղեկցեցին արքունական պալատ: Նրանք վերին դարպասով գնացին այնտեղ և թագավորին նստեցրին գահին:+ 21 Երկրի ողջ ժողովուրդն ուրախ էր, և քաղաքը խաղաղվել էր, քանի որ Գոթողիային սպանել էին:
24 Հովասը յոթ տարեկան էր, երբ թագավոր դարձավ,+ և 40 տարի իշխեց Երուսաղեմում: Նրա մոր անունը Սաբիա էր. նա Բերսաբեեից էր:+ 2 Հովիադայի քահանայության օրոք Հովասն անում էր այն, ինչը ճիշտ էր Եհովայի աչքում:+ 3 Հովիադան Հովասի համար երկու կին ընտրեց, և Հովասը տղաներ ու աղջիկներ ունեցավ:
4 Որոշ ժամանակ անց Հովասի սրտում ցանկություն առաջացավ վերանորոգել Եհովայի տունը:+ 5 Ուստի նա կանչեց քահանաներին ու ղևտացիներին և ասաց. «Գնացեք Հուդայի քաղաքները և ամբողջ Իսրայելից փող հավաքեք ձեր Աստծու տունը նորոգելու համար:+ Դա արեք ամեն տարի: Արագ գործի անցեք»: Սակայն ղևտացիները հապաղում էին:+ 6 Ուստի թագավորը կանչեց ավագ քահանա Հովիադային ու ասաց նրան.+ «Ինչո՞ւ ղևտացիներից չես պահանջում, որ Հուդայում և Երուսաղեմում հավաքեն սուրբ հարկը, որը սահմանել էր Եհովայի ծառա Մովսեսը,+ և որը Իսրայելի ժողովը պետք է տար Վկայության խորանի համար.+ 7 չէ՞ որ Գոթողիայի՝+ այդ չար կնոջ որդիները կողոպտել են ճշմարիտ Աստծու տունը+ և Եհովայի տան բոլոր սուրբ բաները օգտագործել են Բահաղների պաշտամունքի համար»: 8 Դրանից հետո թագավորի հրամանով մի արկղ պատրաստեցին+ ու դրեցին դրսում՝ Եհովայի տան դարպասի մոտ:+ 9 Այնուհետև Հուդայով ու Երուսաղեմով մեկ հայտարարվեց, որ ժողովուրդը Եհովային սուրբ հարկ բերի,+ որը ճշմարիտ Աստծու ծառա Մովսեսը սահմանել էր իսրայելացիների համար, երբ նրանք անապատում էին: 10 Բոլոր իշխաններն ու ողջ ժողովուրդը ուրախացան+ և սկսեցին նվիրաբերություններ անել: Այնքան նվիրաբերություն արվեց, որ արկղը ամբողջությամբ լցվեց:*
11 Երբ ղևտացիները տեսնում էին, որ արկղում շատ փող է հավաքվել, այն բերում էին թագավորի մոտ: Այնուհետև թագավորի քարտուղարն ու ավագ քահանայի օգնականը գալիս էին, արկղը դատարկում էին,+ ապա նորից տանում ու տեղն էին դնում: Նրանք ամեն օր այդպես էին անում: Արդյունքում մեծ քանակությամբ փող հավաքվեց: 12 Հետո թագավորն ու Հովիադան այդ փողը տալիս էին Եհովայի տան աշխատանքները վերահսկող գործավարներին, որոնք էլ Եհովայի տունը վերանորոգելու համար քարհատներ ու արհեստավորներ էին վարձում:+ Եհովայի տունը վերանորոգելու համար նրանք նաև երկաթագործներ ու պղնձագործներ էին վարձում: 13 Գործավարներն անցան գործի, և նրանց վերահսկողության ներքո վերանորոգման աշխատանքներն առաջ ընթացան: Ճշմարիտ Աստծու տունը պատշաճ տեսքի բերվեց ու ամրացվեց: 14 Երբ աշխատանքներն ավարտվեցին, մնացած փողը բերեցին տվեցին թագավորին ու Հովիադային: Այդ փողով իրեր պատրաստվեցին Եհովայի տան համար, այդ թվում՝ ծառայության, ինչպես նաև զոհեր մատուցելու համար: Պատրաստվեցին նաև անոթներ և ոսկե ու արծաթե իրեր:+ Հովիադայի կենդանության օրոք Եհովայի տանը մշտապես ողջակեզներ էին մատուցվում:+
15 Գոհացուցիչ կյանք ապրելուց հետո Հովիադան մահացավ խոր ծերության մեջ՝ 130 տարեկանում: 16 Նրան թաղեցին Դավթի քաղաքում՝ թագավորների մոտ,+ որովհետև նա Իսրայելում բարի գործեր էր արել+ ճշմարիտ Աստծու և նրա տան համար:
17 Հովիադայի մահից հետո Հուդայի իշխանները եկան թագավորի մոտ ու խոնարհվեցին նրա առաջ: Եվ թագավորը սկսեց ուշադրություն դարձնել նրանց ասածներին: 18 Ժողովուրդը մերժեց իր նախահայրերի Աստծու՝ Եհովայի տունը և սկսեց սուրբ ձողերին* ու կուռքերին ծառայել: Ժողովրդի մեղքի պատճառով Աստծու բարկությունը բորբոքվեց Հուդայի ու Երուսաղեմի դեմ: 19 Եհովան շարունակ մարգարեներ էր ուղարկում, որպեսզի նրանց վերադարձնի իր մոտ. մարգարեները նախազգուշացնում էին նրանց, բայց նրանք ուշադրություն չէին դարձնում:+
20 Մի անգամ Աստծու ոգին իջավ* Հովիադա+ քահանայի որդի Զաքարիայի վրա: Նա կանգնեց մի բարձր տեղ և ասաց ժողովրդին. «Ահա թե ինչ է ասում ճշմարիտ Աստվածը. «Ինչո՞ւ եք խախտում Եհովայի պատվիրանները: Դուք հաջողություն չեք ունենա: Քանի որ թողել եք Եհովային, նա էլ ձեզ կթողնի»»:+ 21 Բայց Զաքարիայի դեմ դավադրություն կազմակերպեցին+ և թագավորի հրամանով Եհովայի տան գավիթում քարկոծեցին նրան:+ 22 Հովաս թագավորը չհիշեց այն հավատարիմ սերը, որ Զաքարիայի հայր* Հովիադան ցուցաբերել էր իր հանդեպ, և սպանեց նրա որդուն, որը մեռնելիս ասաց. «Թող Եհովան տեսնի և հատուցի»:+
23 Հաջորդ տարվա սկզբին* Հովասի դեմ դուրս եկավ Ասորիքի զորքը և ներխուժեց Հուդա ու Երուսաղեմ:+ Ասորիները սպանեցին ժողովրդի բոլոր իշխաններին+ և ամբողջ ավարը ուղարկեցին Դամասկոսի թագավորին: 24 Թեև ասորիների զորքը փոքրաթիվ էր, սակայն Եհովան Հուդայի մեծ զորքը նրանց ձեռքը մատնեց,+ քանի որ Հուդայի ժողովուրդը թողել էր Եհովային՝ իր նախահայրերի Աստծուն: Այսպիսով՝ ասորիները Աստծու դատաստանն իրագործեցին Հովասի նկատմամբ: 25 Նրանք Հովասին ծանր վիրավորել էին ու հեռացել:* Հովասի ծառաները դավադրություն կազմակերպեցին նրա դեմ, քանի որ նա սպանել էր Հովիադա քահանայի որդիներին:*+ Հովասին սպանեցին իր իսկ անկողնում:+ Նա մեռավ, և նրան թաղեցին Դավթի քաղաքում,+ բայց ոչ թագավորների գերեզմանոցում:+
26 Հովասի դեմ դավադրություն կազմակերպողներն էին+ ամմոնուհի Սամեթի որդի Զաբադը և մովաբուհի Սամարիթի որդի Հովզաբադը: 27 Հովասի որդիների, նրա դեմ ուղղված բազմաթիվ մարգարեությունների+ և ճշմարիտ Աստծու տունը հիմքից վերանորոգելու+ մասին գրված է «Թագավորների գրքում»:* Հովասից հետո թագավոր դարձավ նրա որդին՝ Ամասիան:
25 Ամասիան 25 տարեկան էր, երբ սկսեց թագավորել, և 29 տարի իշխեց Երուսաղեմում: Նրա մոր անունը Հովադան էր. նա Երուսաղեմից էր:+ 2 Ամասիան արեց այն, ինչը ճիշտ էր Եհովայի աչքում, բայց ոչ ամբողջ սրտով: 3 Իր իշխանությունն ամրապնդելուց հետո Ամասիան սպանեց այն ծառաներին, ովքեր խլել էին իր հոր՝ թագավորի կյանքը:+ 4 Սակայն նրանց որդիներին մահվան չմատնեց՝ վարվելով Մովսեսի օրենքի գրքում գրված՝ Եհովայի այս պատվերի համաձայն. «Հայրերը չպետք է մեռնեն որդիների պատճառով, և որդիները չպետք է մեռնեն հայրերի պատճառով, այլ ամեն ոք պետք է մեռնի իր իսկ մեղքի համար»:+
5 Ամասիան մեկտեղ հավաքեց Հուդայի և Բենիամինի ցեղերի տղամարդկանց ու նրանց, ըստ իրենց գերդաստանների, բաժանեց խմբերի, որոնց գլխավորեցին հազարապետներն ու հարյուրապետները:+ Նա հաշվառեց 20 տարեկան և ավելի բարձր տարիքի տղամարդկանց:+ Նրանց թիվը 300 000 էր: Նրանք զինվորական ծառայության համար մարզված ռազմիկներ էին, որոնք կարողանում էին նիզակ ու մեծ վահան գործածել: 6 Բացի այդ՝ Իսրայելից նա 100 տաղանդ* արծաթով 100 000 զորեղ ռազմիկներ վարձեց: 7 Բայց նրա մոտ ճշմարիտ Աստծու մի մարդ եկավ ու ասաց. «Ո՛վ թագավոր, թող Իսրայելի զորքը քեզ հետ չգա, քանի որ Եհովան Իսրայելի հետ չէ,+ նա Եփրեմյաններից ոչ մեկի հետ չէ: 8 Ինքդ գնա ու համարձակորեն կռվիր: Այլապես ճշմարիտ Աստված այնպես կանի, որ ընկնես թշնամու առաջ, որովհետև Աստված զորություն ունի և՛ օգնելու,+ և՛ վայր գցելու»: 9 Բայց Ամասիան ճշմարիտ Աստծու մարդուն ասաց. «Բա այն 100 տաղա՞նդը, որ տվել եմ Իսրայելի զորքին»: Ճշմարիտ Աստծու մարդը պատասխանեց. «Եհովան քեզ դրանից ավելին կարող է տալ»:+ 10 Ուստի Ամասիան հետ ուղարկեց ռազմիկներին, որոնք իր մոտ էին եկել Եփրեմից: Սակայն նրանք շատ զայրացան Հուդայի վրա և սաստիկ բարկացած՝ վերադարձան իրենց երկիր:
11 Ամասիան քաջությամբ լցվեց և իր զորքին առաջնորդեց Աղի հովիտ:+ Այնտեղ նա Սեիրի ռազմիկներից 10 000 հոգու կոտորեց:+ 12 Հուդայի զորքը 10 000 հոգու էլ գերի վերցրեց: Նրանց բարձրացրին ժայռի գլուխը և այնտեղից ցած նետեցին. բոլորը ջախջախվեցին: 13 Իսկ այն զինվորները, որոնց Ամասիան հետ էր ուղարկել և իր հետ պատերազմի չէր վերցրել,+ սկսեցին հարձակվել Հուդայի քաղաքների վրա՝ Սամարիայից+ մինչև Բեթ-Օրոն:+ Նրանք 3 000 հոգու կոտորեցին և մեծ ավար վերցրին:
14 Երբ Ամասիան եդոմացիներին ջախջախելուց հետո վերադարձավ տուն, իր հետ բերեց Սեիրի ժողովրդի աստվածներին և դրանք իր աստվածները դարձրեց:+ Նա սկսեց խոնարհվել դրանց առաջ և զոհեր մատուցել՝ այրելով դրանք: 15 Եհովան խիստ բարկացավ Ամասիայի վրա, ուստի նրա մոտ մարգարե ուղարկեց, որն ասաց. «Ինչո՞ւ ես պաշտում այդ աստվածներին, որոնք չկարողացան իրենց իսկ ժողովրդին ազատել քո ձեռքից»:+ 16 Մարգարեն դեռ խոսքը չէր ավարտել, երբ թագավորն ասաց նրան. «Մի՞թե քեզ թագավորի խորհրդական ենք նշանակել:+ Լռի՛ր,+ թե չէ կսպանվես»: Մարգարեն լռեց: Բայց հետո ասաց. «Ես սա գիտեմ. Աստված վճռել է քեզ կործանել, քանի որ դու արեցիր այդ բանը ու չլսեցիր իմ խորհուրդը»:+
17 Իր խորհրդականների հետ խոսելուց հետո Հուդայի թագավոր Ամասիան պատգամաբերներ ուղարկեց Իսրայելի թագավոր Հովասի՝ Հեուի որդի Հովաքազի որդու մոտ, որ ասեն. «Արի առճակատ պատերազմենք»:+ 18 Սակայն Իսրայելի թագավոր Հովասը Հուդայի թագավոր Ամասիային այս պատասխանն ուղարկեց. «Լիբանանի փշոտ մոլախոտը լուր ուղարկեց Լիբանանի մայրուն, թե՝ քո դստերը կնության տուր իմ որդուն: Բայց Լիբանանի մի վայրի գազան անցավ ու կոխկրտեց փշոտ մոլախոտը: 19 Դու ասում ես, որ կոտորել ես եդոմացիներին:+ Այդ պատճառով սիրտդ հպարտացել է և փառքի է տենչում: Բայց հիմա մնա քո տանը: Ինչո՞ւ գլխիդ փորձանք բերես ու ընկնես, Հուդային էլ քեզ հետ վայր գցես»:
20 Սակայն Ամասիան չլսեց նրան.+ դա ճշմարիտ Աստծուց էր: Նա այդպես արեց, որպեսզի Ամասիային ու նրա ժողովրդին թշնամու ձեռքը մատնի+ Եդոմի աստվածներին պաշտելու համար:+ 21 Ուստի Իսրայելի թագավոր Հովասը եկավ, և Հուդայի Բեթսամյուս+ քաղաքի մոտ նա և Հուդայի թագավոր Ամասիան դեմ առ դեմ պատերազմեցին: 22 Իսրայելը պարտության մատնեց Հուդային, և Հուդայի բոլոր զինվորները փախան իրենց տները:* 23 Բեթսամյուսի մոտ Իսրայելի թագավոր Հովասը գերի վերցրեց Հուդայի թագավոր Ամասիային՝ Հովաքազի* որդի Հովասի որդուն: Հետո նրան բերեց Երուսաղեմ և քանդեց Երուսաղեմի պարսպի 400 կանգուն* երկարությամբ մի հատված՝ Եփրեմի դարպասից+ մինչև Անկյան դարպասը:+ 24 Նա վերցրեց այն ամբողջ ոսկին, արծաթն ու բոլոր իրերը, որոնք ճշմարիտ Աստծու տանն էին՝ Աբդեդոմի պահպանության տակ,* և արքունիքի գանձարաններում էին,+ վերցրեց նաև պատանդներ ու վերադարձավ Սամարիա:
25 Հուդայի թագավոր Ամասիան՝+ Հովասի որդին, Իսրայելի թագավոր Հովասի՝+ Հովաքազի որդու մահից հետո ապրեց 15 տարի:+ 26 Ամասիայի կյանքի մնացած իրադարձությունների մասին՝ սկզբից մինչև վերջ, գրված է «Հուդայի և Իսրայելի թագավորների գրքում»: 27 Այն բանից հետո, երբ Ամասիան երես թեքեց Եհովայից, Երուսաղեմում նրա դեմ դավադրություն կազմակերպեցին:+ Նա փախավ Լաքիս, սակայն նրա հետևից մարդիկ ուղարկեցին, որոնք այնտեղ սպանեցին նրան: 28 Ամասիային ձիերով հետ բերեցին ու թաղեցին իր նախահայրերի մոտ՝ Հուդայի գլխավոր քաղաքում:
26 Հուդայի ժողովուրդը Օզիային,+ որը 16 տարեկան էր, նրա հոր՝ Ամասիայի փոխարեն թագավոր դարձրեց:+ 2 Այն բանից հետո, երբ թագավորը* հանգչեց իր նախահայրերի հետ, Օզիան Ելաթը+ վերադարձրեց Հուդային ու վերակառուցեց այն:+ 3 Օզիան+ 16 տարեկան էր, երբ սկսեց թագավորել, և 52 տարի իշխեց Երուսաղեմում: Նրա մոր անունը Հեքելիա էր. նա Երուսաղեմից էր:+ 4 Իր հոր՝ Ամասիայի պես Օզիան արեց այն, ինչը ճիշտ էր Եհովայի աչքում:+ 5 Զաքարիայի օրոք, որը սովորեցրել էր նրան վախենալ ճշմարիտ Աստծուց, Օզիան ծառայում էր Աստծուն: Քանի դեռ նա ծառայում էր Եհովային, ճշմարիտ Աստված նրան հաջողություն էր տալիս:+
6 Օզիան գնաց ու պատերազմեց փղշտացիների դեմ:+ Նա ճեղքեց Գեթի,+ Հաբնեի+ և Ազոտոսի+ պարիսպները: Հետո քաղաքներ կառուցեց Ազոտոսի մոտ և փղշտացիների երկրի այլ տարածքներում: 7 Ճշմարիտ Աստված օգնում էր նրան պատերազմելու փղշտացիների, Գուր-Բաալում բնակվող արաբացիների,+ ինչպես նաև մոանիմցիների դեմ: 8 Ամմոնացիները+ սկսեցին տուրք վճարել Օզիային: Նա անչափ հզորացավ, և նրա համբավը հասավ մինչև անգամ Եգիպտոս: 9 Օզիան աշտարակներ կառուցեց+ Երուսաղեմում՝ Անկյան դարպասի,+ Հովտի դարպասի+ և Հենարանի մոտ, ու ամրացրեց դրանք: 10 Նա նաև աշտարակներ կառուցեց անապատում+ և շատ ջրամբարներ փորեց,* որովհետև մեծ քանակությամբ անասուններ ուներ: Նույնը արեց Շեֆելայում ու հարթավայրում:* Լեռներում ու Կարմեղոսում նա հողագործներ ու խաղողագործներ ուներ, որովհետև սիրում էր հողագործությունը:
11 Բացի այդ՝ Օզիան լավ սպառազինված զորք ուներ, որը ռազմարշավների էր գնում ջոկատներով: Բոլոր զինվորներին հաշվել ու հաշվառել էին+ Հեյել քարտուղարն+ ու Մաասիա պաշտոնյան, որոնք թագավորի իշխաններից մեկի՝ Հանանիայի ենթակայության տակ էին: 12 Այս ուժեղ ռազմիկները ենթարկվում էին գերդաստանների գլուխներին, որոնց թիվը 2 600 էր: 13 Նրանց հրամանատարության տակ 307 500 ռազմիկներից բաղկացած պատերազմելու պատրաստ զորք կար: Այս հզոր ռազմական ուժը աջակցում էր թագավորին թշնամու դեմ կռվում:+ 14 Օզիան զորքին սպառազինեց վահաններով, նիզակներով,+ սաղավարտներով, զրահներով,+ աղեղներով ու պարսատիկի քարերով:+ 15 Երուսաղեմում նա վարպետների նախագծմամբ ռազմական մեքենաներ պատրաստեց, որոնցով կարելի էր նետեր ու մեծ քարեր արձակել: Դրանք նա տեղակայեց աշտարակների վրա+ և պարսպի անկյուններում: Օզիայի համբավը տարածվեց ամենուրեք, քանի որ նա ահռելի օգնություն ստացավ ու շատ հզորացավ:
16 Բայց երբ Օզիան հզորացավ, նրա սիրտը հպարտացավ, և հենց դա էլ կործանեց նրան: Նա անհավատարմությամբ վարվեց իր Աստված Եհովայի հանդեպ՝ մտնելով Եհովայի տաճար, որպեսզի խնկարկության սեղանի վրա խունկ ծխեցնի:+ 17 Անմիջապես նրա հետևից մտան Ազարիա քահանան, ինչպես նաև Եհովայի մյուս խիզախ քահանաները՝ 80 հոգի: 18 Նրանք Օզիա թագավորի առաջը կտրեցին և ասացին. «Օ՛զիա, դու իրավունք չունես Եհովայի համար խունկ ծխեցնելու:+ Խունկ կարող են ծխեցնել միայն քահանաները՝ Ահարոնի սերունդները, որոնք սրբագործված* են:+ Դո՛ւրս արի սրբարանից: Դու անհավատարմությամբ վարվեցիր և Եհովա Աստծու կողմից պատվի չես արժանանա»:
19 Սակայն Օզիան, որի ձեռքում խունկ այրելու բուրվառն* էր, խիստ զայրացավ քահանաների վրա,+ և այդ պահին նրա ճակատին բորոտության ախտանշան երևաց:+ Դա տեղի ունեցավ քահանաների ներկայությամբ՝ Եհովայի տանը՝ խնկարկության սեղանի մոտ: 20 Երբ ավագ քահանա Ազարիան ու բոլոր քահանաները շրջվեցին Օզիայի կողմը ու նրա ճակատին տեսան բորոտությունը, շտապ դուրս հանեցին նրան այնտեղից: Ինքն էլ ցանկացավ շտապ դուրս գալ, քանի որ Եհովան պատժել էր իրեն:
21 Օզիա թագավորը մինչև իր մահվան օրը բորոտ մնաց: Այդ ամբողջ ընթացքում նա առանձին տանն էր ապրում, քանի որ բորոտ էր+ և արտաքսված էր Եհովայի տնից: Իսկ նրա որդի Հովաթամը ղեկավարում էր արքունական տունը և դատում էր երկրի ժողովրդին:+
22 Օզիայի կյանքի մնացած իրադարձությունների մասին՝ սկզբից մինչև վերջ, գրի է առել Ամոզի որդի Եսայիա մարգարեն:+ 23 Օզիան հանգչեց իր նախահայրերի հետ, և նրան թաղեցին իր նախահայրերի մոտ, բայց ոչ թագավորների գերեզմանոցում, այլ գերեզմաններին կից դաշտում,* քանի որ ասացին. «Նա բորոտ է»: Օզիայից հետո սկսեց թագավորել նրա որդին՝ Հովաթամը:+
27 Հովաթամը+ 25 տարեկան էր, երբ թագավոր դարձավ, և 16 տարի իշխեց Երուսաղեմում: Նրա մոր անունը Հերուսա էր. նա Սադոկի դուստրն էր:+ 2 Իր հոր՝ Օզիայի պես Հովաթամը արեց այն, ինչը ճիշտ էր Եհովայի աչքում:+ Բայց, ի տարբերություն իր հոր, նա ապօրինաբար Եհովայի տաճար չմտավ:+ Սակայն ժողովուրդը շարունակում էր մեղքեր գործել: 3 Հովաթամը կառուցեց Եհովայի տան վերին դարպասը+ և Օֆելի տարածքում գտնվող պարսպի վրա շինարարական մեծ աշխատանքներ իրականացրեց:+ 4 Նա նաև Հուդայի լեռնային շրջաններում+ քաղաքներ կառուցեց+ և անտառներում՝ ամրոցներ+ ու աշտարակներ:+ 5 Հովաթամը պատերազմեց ամմոնացիների թագավորի դեմ+ և հաղթանակ տարավ, ուստի ամմոնացիները այդ տարի նրան 100 տաղանդ* արծաթ, 10 000 քոռ* ցորեն և 10 000 քոռ գարի տվեցին: Ամմոնացիները նույնչափ վճարեցին նաև երկրորդ ու երրորդ տարում:+ 6 Հովաթամը գնալով հզորանում էր, որովհետև վճռել էր իր Աստված Եհովայի ճանապարհներով քայլել:
7 Հովաթամի կյանքի մնացած իրադարձությունների, նրա մղած բոլոր պատերազմների ու նրա գործերի մասին գրված է «Իսրայելի և Հուդայի թագավորների գրքում»:+ 8 Նա 25 տարեկան էր, երբ թագավոր դարձավ, և 16 տարի իշխեց Երուսաղեմում:+ 9 Հովաթամը հանգչեց իր նախահայրերի հետ, և նրան թաղեցին Դավթի քաղաքում:+ Նրանից հետո սկսեց թագավորել նրա որդին՝ Աքազը:+
28 Աքազը+ 20 տարեկան էր, երբ սկսեց թագավորել, և 16 տարի իշխեց Երուսաղեմում: Ի տարբերություն իր նախահայր Դավթի՝ նա չարեց այն, ինչը ճիշտ էր Եհովայի աչքում,+ 2 այլ գնաց Իսրայելի թագավորների հետքերով+ և նույնիսկ Բահաղների ձուլածո արձաններ պատրաստեց:+ 3 Ավելին՝ Աքազը զոհեր մատուցեց Հիննոմի հովտում* և իր որդիներին այրեց՝+ ընդօրինակելով այն ազգերի գարշելի սովորույթները,+ որոնց Եհովան քշել էր իսրայելացիների առաջից: 4 Նա զոհեր էր մատուցում՝ այրելով դրանք սրբավայրերում,+ բլուրների վրա և ամեն մի սաղարթախիտ ծառի տակ:+
5 Այդ պատճառով նրա Աստված Եհովան նրան Ասորիքի թագավորի ձեռքը տվեց.+ ասորիները պարտության մատնեցին Աքազին ու բազմաթիվ գերիներ տարան Դամասկոս:+ Աստված Աքազին նաև Իսրայելի թագավորի ձեռքը տվեց, որը մեծ կոտորածով ջախջախեց նրան: 6 Ռոմելիայի որդի Փակեեն+ մեկ օրում 120 000 քաջազուն ռազմիկ սպանեց Հուդայում, քանի որ ժողովուրդը թողել էր իր նախահայրերի Աստված Եհովային:+ 7 Նաև Եփրեմի ցեղից Զեքրի անունով մի ռազմիկ սպանեց թագավորի որդի Մաասիային, արքունական պալատի վերակացու Եզրիկամին և Եղկանային, որը թագավորից հետո երկրորդն էր: 8 Բացի այդ՝ իսրայելացիները Հուդայից* գերեվարեցին 200 000 հոգու՝ կանանց ու երեխաների: Նաև մեծ ավար առան և տարան Սամարիա:+
9 Այնտեղ Եհովայի մի մարգարե կար, որի անունը Օդեդ էր: Նա դուրս եկավ Սամարիա վերադարձող զորքի դիմաց ու ասաց. «Ձեր նախահայրերի Աստված Եհովան Հուդայի ժողովրդին ձեր ձեռքը մատնեց,+ քանի որ բարկացել էր նրանց վրա, բայց դուք սպանեցիք նրանց այնպիսի դաժանությամբ, որը մինչև երկինք է հասել: 10 Եվ հիմա մտադիր եք Հուդայի ու Երուսաղեմի ժողովրդին ձեր ծառաներն ու աղախինները դարձնել:+ Բայց մի՞թե դուք էլ մեղավոր չեք ձեր Աստված Եհովայի առաջ: 11 Հիմա ինձ լսեք և վերադարձրեք ձեր եղբայրներին, որոնց գերեվարել եք, որովհետև Եհովայի բարկությունը բորբոքվել է ձեր դեմ»:
12 Սա լսելով՝ Եփրեմի ցեղի գլխավորներից մի քանիսը՝ Հովհանանի որդի Ազարիան, Մեսելամոթի որդի Բարաքիան, Սեղումի որդի Հեզեկիան և Ադլիայի որդի Ամեսան, պատերազմից եկողների առաջը կտրեցին 13 ու ասացին. «Գերիներին այստեղ մի՛ բերեք, այլապես մեզ մեղավոր կդարձնեք Եհովայի առաջ: Ի՞նչ է, ուզում եք մեր մեղքերն ու հանցանքը շատացնե՞լ. չէ՞ որ առանց այդ էլ մեր հանցանքը մեծ է, և Աստված խիստ բարկացել է Իսրայելի վրա»: 14 Այդ ժամանակ ռազմիկները գերիներին ու ավարը+ հանձնեցին իշխաններին ու բոլոր այնտեղ հավաքվածներին: 15 Այն տղամարդիկ, ում անունները նշվեցին, հագուստներ վերցրին ավարի միջից և տվեցին այն գերիներին, որոնք հագուստ չունեին:* Այսպիսով՝ նրանց հագուստներ, սանդալներ, ուտելիք և խմելու բան տվեցին, ինչպես նաև բուժիչ յուղ: Տկարներին նստեցրին էշերի վրա ու տարան Երիքով՝ արմավենիների քաղաք՝ նրանց եղբայրների մոտ, իսկ իրենք վերադարձան Սամարիա:
16 Այդ ժամանակ Աքազ թագավորը Ասորեստանի թագավորներից օգնություն խնդրեց:+ 17 Եդոմացիները նորից հարձակվեցին Հուդայի վրա և գերիներ վերցրին: 18 Իսկ փղշտացիները+ հարձակվեցին Հուդային պատկանող Շեֆելայի+ ու Նեգևի քաղաքների վրա և գրավեցին Բեթսամյուսը,+ Այելոնը,+ Գադերոթը, Սոքովն ու դրա կախյալ* ավանները, ինչպես նաև Թամնան+ ու դրա կախյալ ավանները, Գամզոն ու դրա կախյալ ավանները և այնտեղ բնակվեցին: 19 Այսպես Եհովան Իսրայելի Աքազ թագավորի պատճառով խոնարհեցրեց Հուդան, որովհետև Աքազը թույլ էր տվել, որ Հուդան սանձարձակ դառնա, ինչի հետևանքով ժողովուրդը անհավատարմությամբ էր վարվել Եհովայի հանդեպ:
20 Ի վերջո Ասորեստանի թագավոր Թգլատպալասարը+ եկավ Աքազի մոտ և փոխանակ զորացնելու նրան՝ սկսեց ճնշել:+ 21 Չնայած Աքազը Եհովայի տան, արքունական պալատի+ և իշխանների տների բոլոր թանկարժեք իրերը նվիրել էր Ասորեստանի թագավորին, բայց դա օգուտ չտվեց: 22 Նեղության մեջ Աքազ թագավորը ավելի շատ մեղքեր գործեց՝ անհավատարմությամբ վարվելով Եհովայի հանդեպ: 23 Նա սկսեց զոհեր մատուցել Դամասկոսի աստվածներին,+ որոնք պարտության էին մատնել իրեն,+ քանի որ մտածում էր. «Ասորիքի թագավորների աստվածներն օգնում են նրանց, դրա համար ես նրանց զոհեր կմատուցեմ, որ ինձ էլ օգնեն»:+ Սակայն այդ աստվածները անկման պատճառ դարձան թե՛ նրա և թե՛ ամբողջ Իսրայելի համար: 24 Աքազը հավաքեց ճշմարիտ Աստծու տան պիտույքները և դրանք կտոր-կտոր արեց:+ Նա փակեց Եհովայի տան դռները+ և Երուսաղեմի ամեն մի անկյունում զոհասեղաններ կառուցեց: 25 Հուդայի բոլոր քաղաքներում նա սրբավայրեր կառուցեց, որպեսզի զոհեր մատուցի ուրիշ աստվածների,+ և այդպիսով վիրավորեց իր նախահայրերի Աստված Եհովային:
26 Աքազի կյանքի մնացած իրադարձությունների և նրա բոլոր գործերի մասին՝ սկզբից մինչև վերջ, գրված է «Հուդայի և Իսրայելի թագավորների գրքում»:+ 27 Նա հանգչեց իր նախահայրերի հետ, և նրան թաղեցին Երուսաղեմում, բայց ոչ Իսրայելի թագավորների գերեզմանոցում:+ Աքազից հետո սկսեց թագավորել նրա որդին՝ Եզեկիան:
29 Եզեկիան+ 25 տարեկան էր, երբ սկսեց թագավորել, և 29 տարի իշխեց Երուսաղեմում: Նրա մոր անունը Աբիա էր. նա Զաքարիայի դուստրն էր:+ 2 Իր նախահայր Դավթի պես Եզեկիան արեց այն, ինչը ճիշտ էր Եհովայի աչքում:+ 3 Իր իշխանության առաջին տարվա առաջին ամսին նա բացեց Եհովայի տան դռները և նորոգեց դրանք:+ 4 Հետո կանչեց քահանաներին ու ղևտացիներին և նրանց հավաքեց քաղաքի արևելյան կողմում գտնվող հրապարակում: 5 Նա ասաց նրանց. «Ի՛նձ լսեք, ո՛վ ղևտացիներ: Սրբագործեք* ձեզ,+ սրբագործեք ձեր նախահայրերի Աստված Եհովայի տունը և ամեն անմաքուր բան դուրս հանեք այդ սուրբ վայրից:+ 6 Մեր հայրերը անհավատարիմ եղան և արեցին այն, ինչը չար է մեր Աստված Եհովայի աչքում:+ Նրանք մերժեցին Եհովայի խորանը,* թողեցին Աստծուն ու թիկունք դարձրին նրան:+ 7 Նրանք փակեցին նախասրահի դռները,+ հանգցրին ճրագները,+ այլևս խունկ չծխեցրին+ և սուրբ վայրում ողջակեզներ չմատուցեցին+ Իսրայելի Աստծուն: 8 Դրա համար էլ Եհովայի բարկությունը բորբոքվեց Հուդայի ու Երուսաղեմի դեմ,+ և նա այնպես արեց, որ ով նրանց տեսնի, սարսափի, ապշի և սուլի,* ինչպես որ ձեր աչքերով եք տեսնում:+ 9 Այդ պատճառով մեր նախահայրերը սրից ընկան,+ մեր որդիները, դուստրերն ու կանայք գերեվարվեցին:+ 10 Հիմա ես ցանկանում եմ ուխտ կապել Իսրայելի Աստված Եհովայի հետ,+ որպեսզի նրա բորբոքված բարկությունը հանդարտվի: 11 Որդինե՛րս, անհոգ լինելու* ժամանակը չէ, որովհետև Եհովան ընտրել է ձեզ, որպեսզի կանգնեք նրա առաջ, ծառայեք նրան+ և այրեք նրան մատուցվող զոհերը»:+
12 Այդ ժամանակ ղևտացիները գործի անցան. Կահաթյաններից՝+ Ամեսայիի որդի Մաաթը և Ազարիայի որդի Հովելը, Մերարիյաններից՝+ Աբդիի որդի Կիսը և Հալելելի որդի Ազարիան, Գերսոնյաններից՝+ Զամմայի որդի Հովաքը և Հովաքի որդի Եդենը, 13 Ելիսաֆանի սերնդից՝ Սամարին և Հեուելը, Ասափի+ սերնդից՝ Զաքարիան ու Մաթանիան, 14 Եմանի սերնդից՝+ Հեիելն ու Սեմեին, և Իդիթունի սերնդից՝+ Սեմայիան և Օզիելը: 15 Նրանք հավաքեցին իրենց եղբայրներին, սրբագործվեցին և գնացին Եհովայի տունը մաքրելու, ինչպես որ Եհովայի խոսքի համաձայն կարգադրել էր թագավորը:+ 16 Քահանաները մտան Եհովայի տուն, որ մաքրեն այն, և Եհովայի տաճարում եղած բոլոր անմաքուր բաները դուրս հանեցին Եհովայի տան գավիթ:+ Իսկ ղևտացիները դրանք տարան Կեդրոնի հովիտ:+ 17 Նրանք տաճարը սկսեցին սրբագործել առաջին ամսվա առաջին օրը և այդ նույն ամսվա ութերորդ օրը հասան Եհովայի տաճարի նախասրահ:+ Նրանք ևս ութ օր սրբագործեցին Եհովայի տունը* և առաջին ամսվա 16-րդ օրը ավարտեցին ողջ աշխատանքը:
18 Դրանից հետո նրանք գնացին Եզեկիա թագավորի մոտ ու ասացին. «Մաքրեցինք Եհովայի ամբողջ տունը, ողջակեզի սեղանն+ ու դրա բոլոր պիտույքները+ և Աստծու առաջ դրվող հացերի սեղանն+ ու դրա բոլոր պիտույքները: 19 Բացի այդ՝ մենք նախապատրաստել և մաքրագործել ենք բոլոր այն իրերը,+ որոնք չեն օգտագործվել անհավատարիմ Աքազ թագավորի իշխանության օրոք:+ Հիմա դրանք Եհովայի զոհասեղանի առջև են»:
20 Եզեկիա թագավորը վաղ առավոտյան վեր կացավ, հավաքեց քաղաքի իշխաններին, և բոլորով գնացին Եհովայի տուն: 21 Նրանք թագավորի տան, սրբարանի և Հուդայի համար որպես մեղքի զոհ բերեցին յոթ ցուլ, յոթ արու ոչխար, յոթ արու գառ և յոթ արու այծ:+ Նա քահանաներին՝ Ահարոնի սերունդներին, կարգադրեց, որ դրանք որպես զոհ մատուցեն Եհովայի զոհասեղանի վրա: 22 Նրանք մորթեցին ցլերին,+ և քահանաները դրանց արյունը շաղ տվեցին զոհասեղանի վրա,+ ապա մորթեցին արու ոչխարներին և արյունը շաղ տվեցին զոհասեղանի վրա, նաև մորթեցին գառներին և արյունը շաղ տվեցին զոհասեղանի վրա: 23 Հետո արու այծերը, որոնք նախատեսված էին մեղքի զոհ մատուցելու համար, բերեցին թագավորի ու ժողովի առաջ և իրենց ձեռքերը դրանց վրա դրեցին: 24 Քահանաները մորթեցին արու այծերին և որպես մեղքի զոհ մատուցեցին: Նրանք զոհասեղանի վրա դրանց արյունով ամբողջ Իսրայելի համար քավություն արեցին, որովհետև թագավորը կարգադրել էր ողջակեզ ու մեղքի զոհ մատուցել ողջ Իսրայելի համար:
25 Այդ ընթացքում նա կարգադրեց, որ ղևտացիները ծնծղաներով, տավիղներով ու քնարներով+ կանգնեն Եհովայի տան մոտ, ինչպես պատվիրել էին Դավիթը,+ տեսանող* Գադը+ և Նաթան+ մարգարեն: Այս պատվերը Եհովան էր տվել իր մարգարեների միջոցով: 26 Ղևտացիները կանգնեցին Դավթի նվագարաններով, իսկ քահանաները՝ շեփորներով:+
27 Այդ ժամանակ Եզեկիան կարգադրեց, որ զոհասեղանի վրա ողջակեզ մատուցվի:+ Երբ սկսեցին ողջակեզը մատուցել, Եհովային նվիրված երգեր հնչեցին, նաև շեփորների նվագակցությամբ հնչեցին Իսրայելի Դավիթ թագավորի նվագարանները: 28 Մինչ երգեր էին հնչում և շեփորներ հնչեցվում, ամբողջ ժողովը խոնարհվում էր: Այդպես շարունակվեց այնքան, մինչև որ ողջակեզ մատուցելը վերջացրին: 29 Հետո թագավորն ու նրա հետ եղող բոլոր մարդիկ ծնկի եկան ու մինչև գետին խոնարհվեցին: 30 Եզեկիա թագավորն ու իշխանները ղևտացիներին ասացին, որ Դավթի ու տեսանող Ասափի սաղմոսներով գովաբանեն Եհովային:+ Ղևտացիները սկսեցին ցնծությամբ գովաբանել Աստծուն և ծնկի գալով՝ մինչև գետին խոնարհվեցին:
31 Ապա Եզեկիան ասաց. «Հիմա, երբ առանձնացված եք Եհովային ծառայելու համար, եկեք ու Եհովայի տուն բերեք ձեր երախտագիտության զոհերն ու մյուս զոհերը»: Եվ ժողովը երախտագիտության զոհեր և այլ զոհեր սկսեց բերել, և ում սիրտը կամենում էր, ողջակեզ էր բերում:+ 32 Ողջակեզի համար ժողովը բերեց 70 ցուլ, 100 արու ոչխար և 200 արու գառ. այս ամենը ողջակեզ էր Եհովայի համար:+ 33 Ժողովը բերեց նաև այլ սուրբ զոհեր՝ 600 խոշոր եղջերավոր անասուն և 3 000 ոչխար: 34 Սակայն քահանաները թվով քիչ էին և չէին կարողանում հասցնել բոլոր ողջակեզները մորթահան անել: Այդ պատճառով նրանց եղբայրները՝ ղևտացիները, օգնեցին նրանց,+ մինչև որ ամբողջ գործը արվեց, և քահանաները սրբագործվեցին:+ Ղևտացիներն ավելի բարեխղճորեն* վերաբերվեցին սրբագործվելուն, քան քահանաները: 35 Ողջակեզները,+ խաղաղության զոհերի ճարպը+ և ողջակեզի հետ մատուցվող ըմպելիքի ընծաները շատ էին:+ Այսպիսով՝ Եհովայի տան ծառայությունը վերականգնվեց: 36 Եզեկիան և ամբողջ ժողովուրդը ուրախացան այն ամենի համար, ինչ ճշմարիտ Աստված արեց ժողովրդի համար,+ և որ դա շատ արագ եղավ:
30 Եզեկիան մարդիկ ուղարկեց ամբողջ Իսրայելով+ և Հուդայով մեկ, անգամ նամակներ գրեց Եփրեմի ու Մանասեի ցեղերին,+ որ գան Եհովայի տուն՝ Երուսաղեմ՝ Իսրայելի Աստված Եհովային նվիրված Պասեքը տոնելու:+ 2 Թագավորը, նրա իշխաններն ու Երուսաղեմում գտնվող ամբողջ ժողովը որոշեցին Պասեքը երկրորդ ամսում տոնել:+ 3 Նրանք չէին կարողացել Պասեքը իր ժամանակին տոնել,+ քանի որ բավական թվով սրբագործված* քահանաներ չկային,+ ժողովուրդն էլ դեռ չէր հավաքվել Երուսաղեմում: 4 Թագավորն ու ամբողջ ժողովը այս որոշումը ճիշտ համարեցին: 5 Ուստի նրանք որոշեցին հայտարարություն անել ողջ Իսրայելով մեկ՝ Բերսաբեեից մինչև Դան՝+ հորդորելով, որ մարդիկ գան Երուսաղեմ ու Իսրայելի Աստված Եհովային նվիրված Պասեքը տոնեն, որովհետև ազգովին չէին տոնել այն, ինչպես գրված է Օրենքում:+
6 Սուրհանդակները թագավորի հրամանով ամբողջ Իսրայելին և Հուդային թագավորի ու նրա իշխանների անունից նամակներ տարան, որոնցում ասվում էր. «Ո՛վ Իսրայելի ժողովուրդ, վերադարձեք Աբրահամի, Իսահակի և Իսրայելի Աստված Եհովայի մոտ, որ նա էլ վերադառնա ձեզ՝ Ասորեստանի թագավորների ձեռքից ազատվածներիդ մոտ:+ 7 Մի՛ նմանվեք ձեր նախահայրերին ու ձեր եղբայրներին, որոնք անհավատարմությամբ վարվեցին իրենց նախահայրերի Աստված Եհովայի հանդեպ, և դրա համար նա այնպես արեց, որ ով նրանց տեսնի, սարսափի, ինչը և տեսնում եք:+ 8 Համառ մի՛ եղեք, ինչպես որ ձեր նախահայրերն էին:+ Հպատակվե՛ք Եհովային և եկեք նրա սրբարանը,+ որը նա ընդմիշտ սրբագործել է, ու ծառայե՛ք ձեր Աստված Եհովային, որպեսզի նրա սաստիկ բարկությունը հանդարտվի:+ 9 Եթե դուք վերադառնաք Եհովայի մոտ, ձեր եղբայրներին ու որդիներին գերեվարածները գթասիրտ կլինեն նրանց հանդեպ+ և թույլ կտան վերադառնալ այս երկիր,+ քանի որ ձեր Աստված Եհովան կարեկից է ու գթառատ:+ Եթե դուք վերադառնաք նրա մոտ, նա ձեզնից երես չի թեքի»:+
10 Սուրհանդակները Եփրեմի ու Մանասեի տարածքներով մեկ քաղաքից քաղաք անցան+ և հասան Զաբուղոն, սակայն ժողովուրդը ծիծաղում էր նրանց վրա ու ծաղրում:+ 11 Բայց Ասերի, Մանասեի և Զաբուղոնի ցեղերից որոշ մարդիկ խոնարհեցրին իրենց ու եկան Երուսաղեմ:+ 12 Ճշմարիտ Աստված օրհնում էր Հուդան,* որպեսզի ժողովուրդը միաբանված կատարեր* թագավորի ու իշխանների հրահանգը, որը նրանք տվել էին Եհովայի կարգադրությամբ:
13 Մեծ թվով մարդիկ հավաքվեցին Երուսաղեմում, որ երկրորդ ամսում նշեն+ Անթթխմոր հացերի տոնը.+ շատ մեծ բազմություն էր հավաքվել: 14 Նրանք Երուսաղեմից դուրս հանեցին զոհասեղաններն+ ու խնկարկության բոլոր սեղանները+ և գցեցին Կեդրոնի հովիտը: 15 Դրանից հետո՝ երկրորդ ամսվա 14-րդ օրը, Պասեքին զոհաբերվելիք կենդանիները մորթեցին: Քահանաներն ու ղևտացիները ամաչեցին, ուստի սրբագործվեցին և ողջակեզներ բերեցին Եհովայի տուն: 16 Նրանք կանգնեցին իրենց տեղերում, ինչպես որ սահմանված էր ճշմարիտ Աստծու մարդ Մովսեսի օրենքում: Ապա ղևտացիները արյունը տվեցին քահանաներին, որոնք այն ցողեցին զոհասեղանի վրա:+ 17 Հավաքված ժողովրդի մեջ շատերը դեռ չէին մաքրագործվել,* ուստի ղևտացիներին հանձնարարվեց Պասեքի զոհերը մորթել բոլոր նրանց համար, ովքեր անմաքուր էին,+ որպեսզի նրանց սրբագործեին Եհովայի համար: 18 Մեծ թվով մարդիկ, հատկապես Եփրեմի, Մանասեի,+ Իսաքարի ու Զաբուղոնի ցեղերից, չէին մաքրագործվել, բայց նրանք կերան Պասեքի զոհից: Սակայն դա հակասում էր Օրենքում գրվածին, ուստի Եզեկիան աղոթեց նրանց համար՝ ասելով. «Եհո՛վա, դու բարի ես,+ ներիր 19 բոլոր նրանց, ովքեր իրենց սրտում վճռել են ծառայել ճշմարիտ Աստված Եհովային՝+ իրենց նախահայրերի Աստծուն, թեպետև չեն մաքրագործվել սրբության չափանիշների համաձայն»:+ 20 Եհովան լսեց Եզեկիային և ներեց* ժողովրդին:
21 Երուսաղեմում գտնվող իսրայելացիները յոթ օր մեծ ուրախությամբ+ նշեցին Անթթխմոր հացերի տոնը:+ Ղևտացիներն ու քահանաները ամեն օր գովաբանում էին Եհովային՝ ուժգին հնչեցնելով նվագարանները ի փառս Եհովայի:+ 22 Եզեկիան քաջալերական խոսքեր ասաց այն բոլոր ղևտացիներին, ովքեր խոհեմությամբ ծառայում էին Եհովային: Յոթնօրյա տոնակատարության ընթացքում+ մարդիկ խաղաղության զոհեր բերեցին,+ կերան ու շնորհակալություն հայտնեցին իրենց նախահայրերի Աստված Եհովային:
23 Դրանից հետո ամբողջ ժողովը որոշեց ևս յոթ օր նշել տոնը, և բոլորը միասին յոթ օր էլ ուրախությամբ տոն արեցին:+ 24 Հուդայի թագավոր Եզեկիան ժողովին տվեց 1 000 ցուլ և 7 000 ոչխար, իսկ իշխանները՝ 1 000 ցուլ և 10 000 ոչխար:+ Մեծ թվով քահանաներ սրբագործվեցին:+ 25 Հուդայի ամբողջ ժողովը, քահանաները, ղևտացիները, Իսրայելից եկած ժողովուրդը,+ այդ թվում՝ Իսրայելում և Հուդայում ապրող պանդուխտները+ ուրախանում էին: 26 Երուսաղեմում մեծ ցնծություն էր տիրում, որովհետև Իսրայելի թագավոր Դավթի որդի Սողոմոնի օրերից ի վեր Երուսաղեմում նման բան չէր եղել:+ 27 Վերջում ղևտացի քահանաները վեր կացան և օրհնեցին ժողովրդին:+ Աստված լսեց նրանց ձայնը. նրանց աղոթքը հասավ մինչև նրա սուրբ բնակավայրը՝ մինչև երկինք:
31 Երբ տոնակատարությունն ավարտվեց, այնտեղ գտնվող բոլոր իսրայելացիները գնացին Հուդայի քաղաքներ: Նրանք ամբողջ Հուդայի, Բենիամինի, ինչպես նաև Եփրեմի ու Մանասեի տարածքներում+ ջարդուփշուր արեցին սուրբ սյուներն+ ու սուրբ ձողերը*+ և ավերեցին սրբավայրերն+ ու զոհասեղանները.+ դրանցից ոչինչ չմնաց: Հետո իսրայելացիները վերադարձան իրենց քաղաքներ, ամեն մարդ՝ իր կալվածք:
2 Եզեկիան քահանաներին ու ղևտացիներին, ըստ իրենց խմբերի,+ հանձնարարեց կատարել իրենց համար սահմանված ծառայությունը՝+ ողջակեզներ ու խաղաղության զոհեր մատուցել, ծառայել, երախտագիտություն հայտնել ու գովաբանել Եհովային նրա տան գավիթների դարպասների մոտ:+ 3 Թագավորն իր ունեցվածքից սկսեց բաժին հանել ողջակեզների համար՝+ առավոտյան և երեկոյան,+ Շաբաթ օրերին,+ նաև նորալուսինների+ և տոների+ համար մատուցվող ողջակեզների համար, ինչպես գրված է Եհովայի Օրենքում:
4 Նա նաև կարգադրեց Երուսաղեմի բնակիչներին, որ քահանաներին ու ղևտացիներին իրենց հասանելիք բաժինը տան,+ որպեսզի նրանք կարողանան իրենց ուշադրությունը ամբողջովին կենտրոնացնել* Եհովայի օրենքը կատարելու վրա: 5 Երբ այս կարգադրությունը եղավ, իսրայելացիները հացահատիկի և դաշտում աճեցրած մյուս բոլոր բաների առաջին բերքից,+ ինչպես նաև նոր գինուց, յուղից+ ու մեղրից մեծ քանակությամբ նվիրաբերություն արեցին և առատաձեռնորեն ամեն ինչի տասանորդը բերեցին:+ 6 Իսրայելի և Հուդայի ժողովուրդը, որն ապրում էր Հուդայի քաղաքներում, նույնպես նվիրաբերություն արեց՝ բերելով խոշոր եղջերավոր անասունների ու ոչխարների մեկ տասներորդը և իր Աստված Եհովային նվիրված* սուրբ բաների մեկ տասներորդը:+ Նրանք բերեցին այս ամենը և կույտերով դիզեցին: 7 Նվիրաբերությունները սկսեցին կուտակել երրորդ ամսում,+ իսկ յոթերորդ ամսում+ այդ գործընթացն ավարտվեց: 8 Երբ Եզեկիան և իշխանները եկան ու տեսան, թե որքան շատ նվիրաբերություն է հավաքվել, փառք տվեցին Եհովային ու օրհնեցին նրա ժողովրդին՝ Իսրայելին:
9 Հետո Եզեկիան քահանաներին ու ղևտացիներին հարցրեց հավաքված նվիրաբերությունների մասին: 10 Այդ ժամանակ ավագ քահանա Ազարիան, որ Սադոկի սերնդից էր, ասաց նրան. «Այն բանից հետո, երբ մարդիկ սկսել են ընծաներ բերել Եհովայի տուն,+ բոլորը ուտում են ու կշտանում, և դեռ ահագին էլ կա, որովհետև Եհովան օրհնել է իր ժողովրդին: Եվ ահա այսքան շատ բան է ավելացել»:+
11 Եզեկիան կարգադրեց պահեստասենյակներ* պատրաստել+ Եհովայի տանը, և այդպես էլ արվեց: 12 Ապա նվիրաբերությունները, տասանորդներն+ ու սուրբ բաները ներս բերեցին՝ բարեխղճորեն կատարելով իրենց գործը: Այս գործի պատասխանատուն ղևտացի Քոնանիան էր, իսկ նրա եղբայր Սեմեին նրանից հետո երկրորդն էր: 13 Եզեկիա թագավորի կարգադրությամբ Հեիելը, Ազազիան, Նահաթը, Ասայելը, Հերիմոթը, Հոզաբադը, Ելիելը, Եսմաքիան, Մաաթը և Բանեան օգնականներ նշանակվեցին, որ աջակցեն Քոնանիային ու նրա եղբայր Սեմեիին, իսկ Ազարիան ճշմարիտ Աստծու տան գործերն էր կառավարում: 14 Եմնայի որդի ղևտացի Կորեն՝ արևելյան կողմի դռնապանը,+ ճշմարիտ Աստծուն արվող կամավոր նվիրաբերությունների+ պատասխանատուն էր և բաշխում էր Եհովային արված նվիրաբերություններն+ ու ամենասուրբ իրերը:+ 15 Քահանաների քաղաքներում նրա վերակացության տակ էին Եդենը, Մինիամինը, Հեսուան, Սեմայիան, Ամարիան ու Սեքենիան,+ որոնց վստահված էր խմբերում+ ծառայող իրենց եղբայրներին՝ թե՛ մեծերին, թե՛ փոքրերին, հավասարապես բաշխել իրենց հասանելիքը: 16 Բացի այդ՝ հասանելիքը տալիս էին տոհմաբանության մեջ գրանցված երեք տարեկան և ավելի բարձր տարիքի տղաներին ու տղամարդկանց, որոնք ամեն օր գալիս էին Եհովայի տուն՝ կատարելու իրենց խմբերին հանձնարարված ծառայությունը:
17 Քահանաների, ինչպես նաև 20 տարեկան ու ավելի բարձր տարիքի ղևտացիների+ տոհմաբանությունը կազմված էր ըստ իրենց գերդաստանների+ և ըստ իրենց խմբերի+ մեջ ունեցած պարտականությունների: 18 Այդ տոհմաբանության մեջ ներառված էին նաև նրանց ընտանիքները՝ կանայք, որդիներն ու դուստրերը, որովհետև նրանք հավատարմորեն կատարում էին իրենց վստահված սուրբ ծառայությունը: 19 Տոհմաբանության մեջ ընդգրկված էին նաև Ահարոնի սերունդները՝ քահանաները, որոնք ապրում էին իրենց քաղաքների շրջակայքում:+ Բոլոր քաղաքներում անուն առ անուն նշանակված տղամարդիկ կային, որոնք քահանայական տոհմի բոլոր տղամարդկանց,* ինչպես նաև ղևտացիների տոհմաբանության մեջ բոլոր գրանցվածներին տալիս էին նրանց հասանելիք բաժինը:
20 Եզեկիան այս ամենն արեց ամբողջ Հուդայում: Նա արեց այն, ինչը ճիշտ ու արդար էր իր Աստված Եհովայի աչքին, և հավատարիմ եղավ նրան: 21 Իր Աստծուն ծառայելու* համար ինչ գործ էլ որ նա ձեռնարկեց՝ թե՛ ճշմարիտ Աստծու տան ծառայության+ և թե՛ Օրենքի ու պատվիրանի հետ կապված, ամբողջ սրտով արեց և հաջողություն ունեցավ:
32 Այն բանից հետո, երբ Եզեկիան հավատարմորեն արեց այդ բոլոր գործերը,+ Ասորեստանի թագավոր Սենեքերիմը ներխուժեց Հուդա: Նպատակ ունենալով գրավել ամրացված քաղաքները՝ նա պաշարեց դրանք:+
2 Երբ Եզեկիան իմացավ, որ Սենեքերիմը մտադիր է հարձակվել Երուսաղեմի վրա, 3 իր իշխանների ու ռազմիկների հետ խորհրդակցելուց հետո որոշեց փակել քաղաքից դուրս գտնվող ջրի աղբյուրները,+ և նրանք աջակցեցին նրան: 4 Շատ մարդիկ հավաքվեցին և փակեցին բոլոր աղբյուրներն ու այդ տարածքով հոսող վտակը՝ ասելով. «Ինչի՞ համար Ասորեստանի թագավորները գան ու առատ ջուր գտնեն»:
5 Վճռականությամբ գործելով՝ Եզեկիան վերակառուցեց ամբողջությամբ քանդված պարիսպը, դրա վրա աշտարակներ կանգնեցրեց և դրսի կողմից մեկ ուրիշ պարիսպ կառուցեց: Բացի այդ՝ նա ամրացրեց Դավթի քաղաքի Թումբը*+ և մեծ քանակությամբ զենքեր* ու վահաններ պատրաստեց: 6 Նա ժողովրդի վրա զորապետներ նշանակեց և նրանց հավաքեց քաղաքի դարպասի մոտ գտնվող հրապարակում: Եզեկիան այս քաջալերական խոսքերն ասաց նրանց. 7 «Քա՛ջ և ամո՛ւր եղեք: Մի՛ վախեցեք ու մի՛ սարսափեք Ասորեստանի թագավորից+ և նրա հետ եղող բազմությունից, որովհետև մեզ հետ եղողներն ավելի շատ են, քան նրա հետ եղողները:+ 8 Նրա հետ մարդկային ուժ* է, բայց մեզ հետ մեր Աստված Եհովան է. նա կօգնի մեզ ու կմղի մեր պատերազմը»:+ Հուդայի թագավոր Եզեկիայի խոսքերը զորացրին ժողովրդին:+
9 Դրանից հետո Ասորեստանի թագավոր Սենեքերիմը, որն իր ամբողջ զորքի հետ Լաքիսում էր,+ իր ծառաներին ուղարկեց Երուսաղեմ՝ Հուդայի թագավոր Եզեկիայի և այնտեղ գտնվող Հուդայի ժողովրդի մոտ,+ որ ասեն նրանց.
10 «Ասորեստանի թագավոր Սենեքերիմն ասում է. «Այդ ինչի՞ վրա եք հույսներդ դնում, որ մնում եք պաշարված Երուսաղեմում:+ 11 Երբ Եզեկիան ասում է, թե՝ «Մեր Աստված Եհովան կազատի մեզ Ասորեստանի թագավորի ձեռքից»,+ մոլորեցնում է ձեզ, որ ի վերջո սովից ու ծարավից մեռնեք: 12 Մի՞թե այդ նույն Եզեկիան չէր, որ քանդեց ձեր Աստծու* սրբավայրերն+ ու զոհասեղանները+ և հետո Հուդային ու Երուսաղեմին ասաց. «Միայն մեկ զոհասեղանի առջև պետք է խոնարհվեք և միայն դրա վրա պետք է զոհեր մատուցեք»:+ 13 Ի՞նչ է, չգիտե՞ք, թե ես ու իմ նախահայրերը ինչ ենք արել այլ երկրների ժողովուրդներին:+ Մի՞թե այդ երկրների ժողովուրդների աստվածները կարողացել են իրենց երկիրն ազատել իմ ձեռքից:+ 14 Իմ նախահայրերի կործանած ազգերի աստվածներից ո՞ր մեկը կարողացավ իր ժողովրդին ազատել իմ ձեռքից, որ ձեր Աստվածն էլ ձեզ կարողանա ազատել:+ 15 Թող Եզեկիան չխաբի ու չմոլորեցնի ձեզ:+ Մի՛ հավատացեք նրան, որովհետև ոչ մի ազգի կամ թագավորության աստված չի կարողացել իր ժողովրդին ազատել իմ ու իմ նախահայրերի ձեռքից, ուր մնաց թե ձեր Աստվածը ձեզ ազատի»»:+
16 Սենեքերիմի ծառաները շարունակեցին վատ բաներ ասել ճշմարիտ Աստված Եհովայի ու նրա ծառա Եզեկիայի հասցեին: 17 Սենեքերիմը նաև նամակներ գրեց,+ որոնցում վիրավորում էր Իսրայելի Աստված Եհովային+ ու նրա մասին ասում. «Ինչպես որ այլ ազգերի աստվածները իրենց ժողովուրդներին չազատեցին իմ ձեռքից,+ այնպես էլ Եզեկիայի Աստվածը իր ժողովրդին չի ազատի իմ ձեռքից»: 18 Նրանք, հրեաների լեզվով շարունակ բղավելով, այնպիսի բաներ էին ասում պարսպի վրա եղող երուսաղեմցիներին, որ վախի ու սարսափի մեջ գցեին նրանց և ապա գրավեին քաղաքը:+ 19 Նրանք Երուսաղեմի Աստծու մասին այնպես էին խոսում, ինչպես խոսում էին երկրի այլ ժողովուրդների աստվածների մասին, որոնք մարդու ձեռքի գործեր են: 20 Եզեկիա թագավորն ու Ամոզի որդի Եսայիա+ մարգարեն սկսեցին աղոթել այդ մասին ու օգնության համար դեպի երկինք աղաղակել:+
21 Եհովան մի հրեշտակ ուղարկեց և բնաջնջեց Ասորեստանի թագավորի բանակատեղիում եղող բոլոր զորեղ ռազմիկներին,+ առաջնորդներին և զորավարներին, իսկ Սենեքերիմը խայտառակված վերադարձավ իր երկիր: Որոշ ժամանակ անց նա մտավ իր աստծու տուն,* որտեղ իր իսկ որդիները սրով սպանեցին նրան:+ 22 Եվ այսպես՝ Եհովան Եզեկիային ու Երուսաղեմի բնակիչներին փրկեց Ասորեստանի թագավոր Սենեքերիմի և մյուս բոլոր թշնամիների ձեռքից ու ամեն կողմից նրանց խաղաղություն տվեց: 23 Շատերը գալիս էին Երուսաղեմ ու ընծաներ բերում Եհովային և ընտիր նվերներ՝ Հուդայի թագավոր Եզեկիային:+ Այս ամենից հետո բոլոր ազգերը մեծ հարգանքով լցվեցին Եզեկիայի հանդեպ:
24 Այդ օրերին Եզեկիան մերձիմահ հիվանդացավ: Նա աղոթեց Եհովային,+ և Նա պատասխանեց նրան ու մի նշան տվեց:+ 25 Սակայն Եզեկիան չգնահատեց իր հանդեպ ցուցաբերված բարությունը, որովհետև նրա սիրտը հպարտացել էր: Այդ պատճառով Աստծու բարկությունը բորբոքվեց նրա, Հուդայի և Երուսաղեմի դեմ: 26 Բայց Եզեկիան խոնարհեցրեց իր հպարտ սիրտը,+ Երուսաղեմի բնակիչները նույնպես խոնարհեցրին իրենց, և Եհովան Եզեկիայի օրերում չպատժեց նրանց:+
27 Եզեկիան շատ հարստացավ և մեծ փառք ձեռք բերեց:+ Նա արծաթի, ոսկու, թանկարժեք քարերի, բալասանի յուղի, վահանների ու մյուս բոլոր թանկարժեք բաների համար շինություններ կառուցեց,+ 28 կառուցեց նաև պահեստներ հացահատիկի, գինու և յուղի համար, ինչպես նաև ախոռներ՝ ամեն տեսակ անասունների համար և փարախներ՝ հոտերի համար: 29 Նա քաղաքներ կառուցեց և մեծ թվով մանր ու խոշոր եղջերավոր անասուններ ձեռք բերեց, որովհետև Աստված նրան չափազանց շատ հարստություն տվեց: 30 Եզեկիան փակեց Գեհոնի+ վերին ջրանցքը և ջրի հոսքը ուղղեց դեպի ցած՝+ դեպի արևմուտք՝ Դավթի քաղաքի+ կողմը: Իր բոլոր գործերում Եզեկիան հաջողություն էր ունենում: 31 Բայց երբ Բաբելոնի իշխանները նրա մոտ պատվիրակներ ուղարկեցին, որ հարցնեն այն նշանի մասին,+ որ այդ երկրում տրվել էր,+ ճշմարիտ Աստված մենակ թողեց նրան, որպեսզի ստուգի+ և իմանա, թե ինչ կա նրա սրտում:+
32 Եզեկիայի կյանքի մնացած իրադարձությունների և նրա գործերի մասին, որ արել է՝ հավատարիմ սիրուց մղված,+ գրված է Ամոզի որդի Եսայիա մարգարեի տեսիլքի արձանագրության մեջ+ և «Հուդայի ու Իսրայելի թագավորների գրքում»:+ 33 Եզեկիան հանգչեց իր նախահայրերի հետ, և նրան թաղեցին Դավթի որդիների գերեզմանոց տանող զառիվերի վրա:+ Ողջ Հուդան ու Երուսաղեմի բնակիչները պատվով թաղեցին նրան: Եզեկիայից հետո սկսեց թագավորել նրա որդին՝ Մանասեն:
33 Մանասեն+ 12 տարեկան էր, երբ թագավոր դարձավ, և 55 տարի իշխեց Երուսաղեմում:+
2 Նա արեց այն, ինչը չար էր Եհովայի աչքում՝ հետևելով այն ազգերի գարշելի սովորույթներին, որոնց Եհովան քշել էր իսրայելացիների առաջից:+ 3 Մանասեն վերականգնեց այն սրբավայրերը, որոնք իր հայր Եզեկիան ավերել էր,+ զոհասեղաններ կառուցեց Բահաղների համար և սուրբ ձողեր* կանգնեցրեց: Նա խոնարհվեց երկնքի ողջ զորքի* առաջ ու ծառայեց դրանց:+ 4 Նաև զոհասեղաններ կառուցեց Եհովայի տանը,+ որի մասին Եհովան ասել էր. «Իմ անունը հավիտյան Երուսաղեմում կլինի»:+ 5 Մանասեն երկնքի ողջ զորքի համար Եհովայի տան երկու գավիթներում+ զոհասեղաններ կառուցեց: 6 Նա այրեց իր որդիներին+ Հիննոմի հովտում,*+ զբաղվեց մոգությամբ,+ գուշակությամբ ու կախարդությամբ և ծառայության վերցրեց ոգեհարցների ու գուշակների:+ Նա շատ բաներ արեց, որոնք չար էին Եհովայի աչքում, և վիրավորեց նրան:
7 Մանասեն իր պատրաստած քանդակված կուռքը դրեց ճշմարիտ Աստծու տանը,+ որի մասին Աստված Դավթին ու նրա որդի Սողոմոնին ասել էր. «Իմ անունը ընդմիշտ կլինի այս տանը և Երուսաղեմում, որն ընտրել եմ Իսրայելի ցեղերին պատկանող բոլոր քաղաքներից:+ 8 Եթե իսրայելացիները ճշգրտորեն կատարեն ողջ Օրենքը՝ այն կանոններն ու կարգադրությունները, որոնք իմ ծառա Մովսեսի միջոցով պատվիրել եմ պահել, նրանց այլևս չեմ վռնդի այն երկրից, որը տվել եմ նրանց նախահայրերին»: 9 Մանասեն Հուդային ու Երուսաղեմի բնակիչներին շեղեց ճիշտ ճանապարհից՝ դրդելով նրանց ավելի վատ բաներ անելու, քան այն ազգերը, որոնց Եհովան բնաջնջել էր իսրայելացիների առաջից:+
10 Եհովան նախազգուշացումներ տվեց Մանասեին ու նրա ժողովրդին, բայց նրանք ուշադրություն չդարձրին:+ 11 Ուստի Եհովան նրանց դեմ հանեց Ասորեստանի թագավորի զորագլուխներին, որոնք Մանասեին կարթերով* բռնեցին, պղնձե կրկնակի շղթաներով կապեցին ու տարան Բաբելոն: 12 Նեղության մեջ հայտնվելով՝ նա սկսեց աղերսել իր Աստված Եհովայի բարեհաճությունը* և անչափ խոնարհեցրեց իրեն իր նախահայրերի Աստծու առաջ: 13 Մանասեն շատ աղոթեց Աստծուն, և Աստված լսեց նրա աղաչանքը: Նա լսեց իր բարեհաճությունը ստանալու Մանասեի խնդրանքը և նրան վերադարձրեց Երուսաղեմ՝ իր թագավորական իշխանությանը:+ Այդ ժամանակ Մանասեն հասկացավ, որ Եհովան է ճշմարիտ Աստվածը:+
14 Դրանից հետո նա Գեհոնի+ արևմտյան կողմում՝ գետահովտի* երկայնքով, կառուցեց Դավթի քաղաքի արտաքին պարիսպը:+ Այն շատ բարձր էր, ձգվում էր մինչև Ձկների դարպասը,+ ապա հասնում Օֆել:+ Մանասեն նաև Հուդայի բոլոր ամրացված քաղաքներում զորագլուխներ նշանակեց: 15 Բացի այդ՝ նա Եհովայի տնից վերացրեց օտար աստվածներն ու կուռքը,+ ինչպես նաև բոլոր զոհասեղանները, որ կառուցել էր Երուսաղեմում և այն սարի վրա, որտեղ Եհովայի տունն էր,+ ապա հրամայեց դրանք քաղաքից դուրս հանել ու թափել: 16 Մանասեն նաև վերականգնեց Եհովայի զոհասեղանը+ և սկսեց դրա վրա խաղաղության զոհեր+ ու երախտագիտության զոհեր+ մատուցել: Նա պատվիրեց Հուդային, որ Իսրայելի Աստված Եհովային ծառայի: 17 Ու թեև ժողովուրդը սկսեց միայն իր Աստված Եհովային զոհեր մատուցել, այնուհանդերձ դա արեց սրբավայրերում:
18 Մանասեի կյանքի մնացած իրադարձությունների մասին, իր Աստծուն ուղղած աղոթքն ու այն խոսքերը, որոնք Իսրայելի Աստված Եհովայի անունից նրան հաղորդել են տեսանողները,* գրված են «Իսրայելի թագավորների տարեգրքում»: 19 Նրա աղոթքը,+ այն մասին, թե ինչպես նրա աղաչանքը լսվեց, նրա բոլոր մեղքերի, անհավատարմության,+ ինչպես նաև այն վայրերի մասին, որտեղ նա մինչև իրեն խոնարհեցնելը սրբավայրեր էր կառուցել և սուրբ ձողեր+ ու քանդակված կուռքեր կանգնեցրել, գրված է նրա տեսանողների գրառումներում: 20 Մանասեն հանգչեց իր նախահայրերի հետ, և նրան թաղեցին իր տան մոտ: Նրանից հետո սկսեց թագավորել նրա որդին՝ Ամոնը:+
21 Ամոնը+ 22 տարեկան էր, երբ թագավոր դարձավ, և երկու տարի իշխեց Երուսաղեմում:+ 22 Իր հոր՝ Մանասեի պես նա արեց այն, ինչը չար էր Եհովայի աչքում:+ Ամոնը զոհեր մատուցեց իր հայր Մանասեի պատրաստած բոլոր քանդակված կուռքերին+ և դրանց ծառայեց: 23 Բայց, ի տարբերություն իր հայր Մանասեի,+ նա իրեն չխոնարհեցրեց Եհովայի առաջ.+ նա ավելի շատ մեղքեր գործեց: 24 Ամոնի ծառաները դավադրություն կազմակերպեցին նրա դեմ+ և սպանեցին նրան հենց իր տան մեջ: 25 Սակայն ժողովուրդը սպանեց բոլոր նրանց, ովքեր Ամոն թագավորի դեմ դավադրություն էին կազմակերպել,+ և նրա փոխարեն թագավոր դարձրեց նրա որդուն՝ Հովսիային:+
34 Հովսիան+ ութ տարեկան էր, երբ թագավոր դարձավ, և 31 տարի իշխեց Երուսաղեմում:+ 2 Հովսիան արեց այն, ինչը ճիշտ էր Եհովայի աչքում՝ գնաց իր նախահայր Դավթի ճանապարհներով և աջ կամ ձախ չշեղվեց:
3 Իր իշխանության 8-րդ տարում, երբ դեռ պատանի էր, նա սկսեց ծառայել* իր նախահայր Դավթի Աստծուն+ և 12-րդ տարում Հուդան ու Երուսաղեմը սկսեց մաքրել+ սրբավայրերից,+ սուրբ ձողերից,* քանդակված կուռքերից+ և ձուլածո արձաններից: 4 Նրա առաջ քանդեցին Բահաղների զոհասեղանները, և նա կոտրեց դրանց վրայի խնկանոթները: Նա նաև ջարդուփշուր արեց սուրբ ձողերը, քանդակված կուռքերն ու ձուլածո արձանները, փոշու վերածեց դրանք և փոշին շաղ տվեց այն մարդկանց գերեզմանների վրա, որոնք զոհեր էին մատուցել դրանց,+ 5 իսկ քահանաների ոսկորները իրենց զոհասեղանների վրա այրեց:+ Այսպիսով՝ նա մաքրեց Հուդան ու Երուսաղեմը:
6 Մանասեի, Եփրեմի, Շմավոնի և անգամ Նեփթաղիմի քաղաքներում,+ նաև դրանց շրջակայքի ավերակներում 7 Հովսիան քանդեց զոհասեղանները, ջարդուփշուր արեց սուրբ ձողերն ու քանդակված կուռքերը+ և փոշու վերածեց դրանք: Բացի այդ՝ ողջ Իսրայելում նա կոտրեց բոլոր խնկանոթները,+ հետո վերադարձավ Երուսաղեմ:
8 Իր իշխանության 18-րդ տարում, երբ նա արդեն մաքրել էր երկիրը և տաճարը, Եսելիայի որդի Սաֆանին,+ քաղաքագլուխ Մաասիային և տարեգիր Հովաքին՝ Հովաքազի որդուն, ուղարկեց, որ վերանորոգեն իր Աստված Եհովայի տունը:+ 9 Նրանք գնացին Քեղկիա քահանայապետի մոտ և նրան տվեցին Աստծու տուն բերված փողը, որը ղևտացի դռնապանները հավաքել էին Մանասեի, Եփրեմի և Իսրայելի մյուս ցեղերից,+ ինչպես նաև Հուդայի, Բենիամինի ու Երուսաղեմի բնակիչներից: 10 Հետո փողը տրվեց Եհովայի տան աշխատանքները վերահսկող գործավարներին: Աշխատողները այն օգտագործեցին Եհովայի տունը վերանորոգելու համար: 11 Փողը տրվեց արհեստավորներին ու շինարարներին, որ տաշած քարեր, ամրացման համար գերաններ ու չորսուներ* գնեն և վերանորոգեն այն շինությունները, որոնք Հուդայի թագավորների պատճառով ավերվել էին:+
12 Այդ մարդիկ հավատարմորեն կատարեցին գործը:+ Նրանց վերակացուներն էին Մերարիյաններից+ ղևտացիներ Հեթն ու Աբդիան և Կահաթյաններից+ Զաքարիան ու Մեսուլամը: Իսկ այն ղևտացիները, որոնք հմուտ երաժիշտներ էին,+ 13 վերահսկում էին բանվորների* և տարբեր գործեր կատարողների աշխատանքները: Որոշ ղևտացիներ էլ այլ գործեր էին վերահսկում, իսկ ոմանք քարտուղարներ ու դռնապաններ էին:+
14 Երբ հավաքված փողը Եհովայի տնից դուրս էին հանում,+ Քեղկիա քահանան գտավ Եհովայի Օրենքի գիրքը,+ որը տրվել էր Մովսեսի միջոցով:*+ 15 Քեղկիան քարտուղար Սաֆանին ասաց՝ «Օրենքի գիրքն եմ գտել Եհովայի տանը», ապա գիրքը տվեց Սաֆանին: 16 Սաֆանը գիրքը բերեց թագավորի մոտ ու ասաց. «Ծառաներդ իրենց հանձնարարված բոլոր գործերը կատարում են: 17 Նրանք Եհովայի տանը եղած փողը վերցրել ու տվել են գործավարներին և աշխատողներին»: 18 Քարտուղար Սաֆանը նաև ասաց թագավորին. «Քեղկիա քահանան ինձ մի գիրք է տվել»:+ Եվ Սաֆանը թագավորի առաջ սկսեց կարդալ այն:+
19 Հենց որ թագավորը լսեց Օրենքում գրված խոսքերը, պատռեց իր հագուստները:+ 20 Ապա Քեղկիային, Սաֆանի որդի Աքիկամին,+ Միքայի որդի Աբդոնին, քարտուղար Սաֆանին ու թագավորի ծառա Ասայիային հրամայեց. 21 «Գնացեք ու Եհովային հարցրեք, թե այս գրքում գրված խոսքերը ինչ են նշանակում ինձ համար և Իսրայելում ու Հուդայում մնացած բոլոր մարդկանց համար, որովհետև Եհովան խիստ բարկացել է մեզ վրա, քանի որ մեր նախահայրերը չեն հնազանդվել Եհովայի խոսքին և չեն կատարել այն ամենը, ինչ գրված է այս գրքում»:+
22 Ուստի Քեղկիան և մյուսները, որոնց թագավորը պատվեր տվեց, գնացին՝ այդ մասին Օլդա մարգարեուհու+ հետ խոսելու: Նա Արասի որդի Թեկուայի որդու՝ հանդերձարանի պատասխանատու Սեղումի կինն էր և բնակվում էր Երուսաղեմ քաղաքի նոր հատվածում:+ 23 Օլդան ասաց նրանց. «Ահա թե ինչ է ասում Եհովան՝ Իսրայելի Աստվածը. «Այն մարդուն, որը ձեզ ինձ մոտ է ուղարկել, ասեք. 24 «Եհովան ասում է. «Ես այս վայրի ու դրա բնակիչների վրա աղետ եմ բերելու՝+ իրագործելու եմ այն գրքում գրված բոլոր անեծքները,+ որ կարդացել են Հուդայի թագավորի առաջ: 25 Իմ բարկությունը բորբոքվելու է+ այս վայրի դեմ և չի հանդարտվելու, քանի որ նրանք թողել են ինձ,+ զոհեր են մատուցում ուրիշ աստվածների ու վիրավորում են ինձ իրենց գործերով»»»:+ 26 Իսկ Հուդայի թագավորին, որը ձեզ ուղարկել է՝ գրքում գրվածի վերաբերյալ Եհովային հարցնելու, ասեք. «Ահա թե քո լսած խոսքերի մասին ինչ է ասում Իսրայելի Աստված Եհովան.+ 27 «Քանի որ սիրտդ զգայուն էր,* և դու խոնարհեցրիր քեզ իմ՝ քո Աստծու առաջ, երբ լսեցիր այս վայրի ու դրա բնակիչների մասին ասած խոսքերս, քանի որ խոնարհվեցիր, պատռեցիր հագուստներդ ու լաց եղար իմ առաջ, ես լսեցի քեզ,+– ասում է Եհովան:– 28 Դրա համար դու կմիանաս քո նախահայրերին* և խաղաղությամբ գերեզման կիջնես: Քո աչքերը չեն տեսնի այն բոլոր աղետները, որ ես բերելու եմ այս վայրի և դրա բնակիչների վրա»»»:+
Նրանք պատասխանը հաղորդեցին թագավորին: 29 Թագավորն իր մոտ կանչեց Հուդայի ու Երուսաղեմի բոլոր երեցներին:+ 30 Դրանից հետո նա Եհովայի տուն գնաց: Նրա հետ էին Հուդայի և Երուսաղեմի բնակիչները, քահանաներն ու ղևտացիները՝ ամբողջ ժողովուրդը՝ փոքրից մինչև մեծ: Եվ թագավորը նրանց առաջ ամբողջությամբ կարդաց Եհովայի տանը գտնված ուխտի գիրքը:+ 31 Թագավորը կանգնեց իր տեղում ու Եհովայի հետ ուխտ կապեց,*+ որ ամբողջ սրտով և ամբողջ հոգով* կհնազանդվի Եհովային,+ կպահի նրա պատվիրաններն ու կանոնները և ուշադրություն կդարձնի նրա հիշեցումներին՝ կատարելով գրքում գրված ուխտի խոսքերը:+ 32 Նա բոլոր նրանց, ովքեր Երուսաղեմում ու Բենիամինի երկրում էին, հորդորեց այդ ուխտի մեջ մտնել, և Երուսաղեմի բնակիչները սկսեցին վարվել իրենց նախահայրերի Աստծու ուխտի համաձայն:+ 33 Դրանից հետո Հովսիան ողջ Իսրայելից վերացրեց բոլոր գարշելի բաները*+ և Իսրայելում եղող մարդկանց կոչ արեց ծառայել իրենց Աստված Եհովային: Հովսիայի կենդանության օրոք նրանք չշեղվեցին իրենց նախահայրերի Աստված Եհովայի ճանապարհից:
35 Հովսիան Երուսաղեմում տոնեց Եհովային նվիրված Պասեքը,+ և առաջին ամսվա 14-րդ օրը+ Պասեքի զոհը մորթեցին:+ 2 Նա քահանաներին հանձնարարեց իրենց պարտականություններն անել և քաջալերեց, որ իրենց ծառայությունը կատարեն Եհովայի տանը:+ 3 Ապա ասաց ողջ Իսրայելին ուսուցանող ղևտացիներին,+ որոնք սուրբ են Եհովայի համար. «Սուրբ տապանակը դրեք այն տանը, որը կառուցել է Դավթի որդին՝ Իսրայելի թագավոր Սողոմոնը:+ Այլևս կարիք չկա, որ այն ձեր ուսերին դրած տանեք:+ Հիմա սկսեք ձեր պարտականություններն անել՝ ծառայելով ձեր Աստված Եհովային ու նրա ժողովրդին՝ Իսրայելին: 4 Ձեր գերդաստաններով և խմբերով պատրաստվեք կատարելու ձեզ հանձնարարված ծառայությունը՝ հետևելով Իսրայելի թագավոր Դավթի+ ու նրա որդի Սողոմոնի գրած ցուցումներին:+ 5 Կանգնեք սուրբ վայրում ըստ ձեր գերդաստանների: Բաժանվեք խմբերի այնպես, որ մնացած ժողովրդի՝ ձեր եղբայրների յուրաքանչյուր գերդաստանի համար ղևտացիներիցդ մեկական խումբ ծառայի: 6 Մորթեք Պասեքի զոհը+ և մաքրագործվեք* ու ամեն ինչ պատրաստեք ձեր եղբայրների համար, որպեսզի ամեն բան արվի Մովսեսի միջոցով Եհովայի տված խոսքի համաձայն»:
7 Հովսիա թագավորը այնտեղ հավաքված ժողովրդին Պասեքի զոհերի համար իր ունեցվածքից նվիրաբերեց 30 000 արու գառ և արու ուլ, ինչպես նաև 3 000 խոշոր եղջերավոր անասուն:+ 8 Նրա իշխանները նույնպես կամավոր նվիրաբերություններ արեցին ժողովրդի, քահանաների ու ղևտացիների համար: Քեղկիան,+ Զաքարիան ու Հեիելը՝ ճշմարիտ Աստծու տան գլխավորները, քահանաներին տվեցին 2 600 գառ և ուլ՝ որպես Պասեքի զոհ, և 300 խոշոր եղջերավոր անասուն: 9 Ղևտացիների գլխավորներ Քոնանիան, նրա եղբայրներ Սեմայիան ու Նաթանայելը, ինչպես նաև Ասաբիան, Հեյելը և Հոզաբադը ղևտացիներին նվիրաբերեցին 5 000 գառ և ուլ՝ որպես Պասեքի զոհ, և 500 խոշոր եղջերավոր անասուն:
10 Ամեն ինչ պատրաստ էր ծառայության համար: Քահանաները կանգնած էին իրենց տեղերում, ղևտացիներն էլ կանգնած էին իրենց խմբերով,+ ինչպես որ թագավորը պատվիրել էր: 11 Նրանք մորթեցին Պասեքի զոհերը,+ ապա քահանաները ցողեցին իրենց տրված արյունը,+ իսկ ղևտացիները մաշկազերծ արեցին կենդանիներին:+ 12 Դրանից հետո պատրաստեցին ողջակեզները, որպեսզի տան ժողովրդին, որը խումբ-խումբ կանգնած էր ըստ գերդաստանների: Այդպես ողջակեզները Եհովային կմատուցվեին Մովսեսի գրքում գրվածի համաձայն: Նույնն արեցին նաև խոշոր եղջերավոր անասունների պարագայում: 13 Սովորության համաձայն՝+ Պասեքի զոհերը կրակի վրա պատրաստեցին:* Իսկ սուրբ զոհերը եփեցին կաթսաների, պղնձակների ու տապակների մեջ և անմիջապես բաժանեցին ժողովրդին: 14 Դրանից հետո ղևտացիները Պասեքի զոհը պատրաստեցին իրենց ու քահանաների համար, որովհետև քահանաները՝ Ահարոնի սերունդները, մինչև գիշեր ողջակեզներն էին մատուցում ու ճարպն այրում: Այդ պատճառով էլ ղևտացիներն այն պատրաստեցին և՛ իրենց, և՛ Ահարոնի սերունդների՝ քահանաների համար:
15 Երգիչները՝ Ասափի+ սերունդները, կանգնած էին իրենց տեղերում՝ Դավթի, Ասափի,+ Եմանի և թագավորի տեսանող* Իդիթունի+ սահմանած կարգի համաձայն,+ իսկ դռնապանները կանգնած էին տարբեր դարպասների մոտ:+ Կարիք չեղավ, որ նրանք կտրվեին իրենց ծառայությունից, քանի որ նրանց համար իրենց եղբայրները՝ ղևտացիները պատրաստեցին Պասեքի ընթրիքը: 16 Հովսիա թագավորի կարգադրության համաձայն՝+ Եհովային նվիրված Պասեքը տոնելու+ և Եհովայի զոհասեղանին ողջակեզներ մատուցելու համար բոլոր ծառայություններն արվեցին:
17 Այնտեղ հավաքված իսրայելացիները տոնեցին Պասեքը ու յոթ օր էլ նշեցին Անթթխմոր հացերի տոնը:+ 18 Սամուել մարգարեի օրերից ի վեր Իսրայելում Պասեքը այդպես չէին տոնել, և ոչ էլ Իսրայելի թագավորներից որևէ մեկն էր Պասեքը տոնել այնպես, ինչպես տոնեցին Հովսիան,+ քահանաները, ղևտացիներն ու այնտեղ հավաքված ողջ Հուդան, Իսրայելը և երուսաղեմցիները: 19 Պասեքը տոնեցին Հովսիայի իշխանության 18-րդ տարում:
20 Այս ամենից հետո, երբ Հովսիան տաճարը վերականգնել էր, Եգիպտոսի թագավոր Նեքաոն+ գնաց Կարքեմիշ՝ Եփրատի մոտ, որ այնտեղ պատերազմի: Այդ ժամանակ Հովսիան նրա դեմ դուրս եկավ:+ 21 Նեքաո թագավորը պատգամաբերներ ուղարկեց նրա մոտ, որ ասեն. «Ի՞նչ գործ ունես ինձ հետ, Հուդայի՛ թագավոր: Ես քո դեմ չեմ պատերազմում: Իմ պատերազմը ուրիշ ազգի* դեմ է, և Աստված պատվիրել է, որ շտապեմ: Ուստի քո իսկ բարօրության համար մի՛ հակառակվիր Աստծուն, ով ինձ հետ է, այլապես նա քեզ կկործանի»: 22 Բայց Հովսիան հետ չքաշվեց, այլ հագուստը փոխեց, որ չճանաչեն իրեն,+ և գնաց նրա դեմ պատերազմելու. նա չլսեց Նեքաոյին, որի խոսքերը Աստծուց էին, և գնաց Մեգիդոյի հարթավայր՝ կռվելու:+
23 Նետաձիգները վիրավորեցին Հովսիա թագավորին, և թագավորն ասաց իր ծառաներին. «Տարե՛ք ինձ այստեղից, քանի որ ծանր վիրավոր եմ»: 24 Նրա ծառաները իջեցրին նրան կառքից և իր երկրորդ մարտակառքով բերեցին Երուսաղեմ: Հովսիան մահացավ, և նրան թաղեցին նրա նախահայրերի գերեզմանոցում:+ Ողջ Հուդայի ու Երուսաղեմի բնակիչները սուգ արեցին նրա համար: 25 Երեմիան+ ողբերգով սգաց Հովսիայի մահը. մինչ օրս բոլոր երգիչներն ու երգչուհիները+ ողբեր են երգում նրա մասին: Այդ ողբերը երգելը սովորություն* դարձավ Իսրայելում: Այդ ողբերգերը գրի են առնված ողբերի գրքում:
26 Հովսիայի կյանքի մնացած իրադարձությունների, նրա հավատարիմ սիրո, որը դրսևորել է՝ վարվելով Եհովայի Օրենքի համաձայն, 27 և նրա բոլոր գործերի մասին՝ սկզբից մինչև վերջ, գրված է «Իսրայելի և Հուդայի թագավորների գրքում»:+
36 Դրանից հետո ժողովուրդը Հովսիայի որդի Հովաքազին+ նրա հոր փոխարեն թագավոր դարձրեց Երուսաղեմում:+ 2 Հովաքազը 23 տարեկան էր, երբ թագավոր դարձավ, և երեք ամիս իշխեց Երուսաղեմում: 3 Եգիպտոսի թագավորը գահընկեց արեց նրան Երուսաղեմում և 100 տաղանդ* արծաթի ու մեկ տաղանդ* ոսկու չափով հարկ դրեց երկրի վրա:+ 4 Դեռ ավելին՝ Եգիպտոսի թագավոր Նեքաոն+ Հուդայում ու Երուսաղեմում թագավոր դարձրեց նրա եղբայր Եղիակիմին և նրա անունը փոխեց ու Հովակիմ դրեց, իսկ Եղիակիմի եղբորը՝ Հովաքազին, տարավ Եգիպտոս:+
5 Հովակիմը+ 25 տարեկան էր, երբ թագավոր դարձավ, և 11 տարի իշխեց Երուսաղեմում: Նա արեց այն, ինչը չար էր իր Աստված Եհովայի աչքում:+ 6 Բաբելոնի թագավոր Նաբուգոդոնոսորը+ դուրս եկավ նրա դեմ, որ պղնձե կրկնակի շղթաներով կապած՝ նրան տանի Բաբելոն:+ 7 Նաբուգոդոնոսորը վերցրեց Եհովայի տան պիտույքների մի մասը, տարավ Բաբելոն ու դրեց իր պալատում:+ 8 Հովակիմի կյանքի մնացած իրադարձությունների, նրա արած գարշելի գործերի և առհասարակ նրա բոլոր վատ արարքների մասին գրված է «Իսրայելի և Հուդայի թագավորների գրքում»: Հովակիմից հետո սկսեց թագավորել նրա որդին՝ Հովաքինը:+
9 Հովաքինը+ 18 տարեկան էր, երբ թագավոր դարձավ, և երեք ամիս ու տասը օր իշխեց Երուսաղեմում: Նա արեց այն, ինչը չար էր Եհովայի աչքում:+ 10 Տարվա սկզբին* Նաբուգոդոնոսոր թագավորը մարդիկ ուղարկեց և Եհովայի տան թանկարժեք իրերի+ հետ միասին Հովաքինին բերել տվեց Բաբելոն,+ իսկ Հուդայում ու Երուսաղեմում թագավոր դարձրեց նրա հորեղբայր Սեդեկիային:+
11 Սեդեկիան+ 21 տարեկան էր, երբ թագավոր դարձավ, և 11 տարի իշխեց Երուսաղեմում:+ 12 Նա արեց այն, ինչը չար էր իր Աստված Եհովայի աչքում, և չխոնարհեցրեց իրեն Երեմիա մարգարեի+ առաջ, որը Եհովայի կարգադրությամբ էր խոսում: 13 Սեդեկիան նաև ապստամբեց Նաբուգոդոնոսոր թագավորի դեմ,+ թեև վերջինս նրան Աստծով երդվել էր տվել: Նա շարունակեց համառ* և կարծրասիրտ լինել ու չցանկացավ Իսրայելի Աստված Եհովայի մոտ վերադառնալ: 14 Քահանաների բոլոր գլխավորները, ինչպես նաև ժողովուրդը չափազանց շատ մեղքեր գործեցին՝ հետևելով մյուս ազգերի բոլոր գարշելի սովորույթներին: Նրանք պղծեցին Եհովայի տունը,+ որը նա սրբագործել* էր Երուսաղեմում:
15 Նրանց նախահայրերի Աստված Եհովան շարունակ պատգամաբերներ էր ուղարկում և նորից ու նորից նախազգուշացումներ էր տալիս նրանց, որովհետև խղճում էր իր ժողովրդին և չէր ցանկանում, որ իր բնակավայրը ավերվի: 16 Բայց նրանք հեգնում էին ճշմարիտ Աստծու պատգամաբերներին,+ արհամարհում էին նրա խոսքերը+ և ծաղրում նրա մարգարեներին:+ Ի վերջո Եհովայի բարկությունը բորբոքվեց իր ժողովրդի դեմ,+ որին բուժել այլևս հնարավոր չէր:
17 Նա նրանց դեմ հանեց քաղդեացիների+ թագավորին, որը սրբարանում+ սրի քաշեց+ նրանց երիտասարդներին. թագավորը չխնայեց ո՛չ երիտասարդին, ո՛չ կույսին, ո՛չ ծերին և ո՛չ էլ տկարին:+ Աստված ամեն ինչ նրա ձեռքը մատնեց:+ 18 Ճշմարիտ Աստծու տան բոլոր իրերը՝ թե՛ մեծ, թե՛ փոքր, ինչպես նաև Եհովայի տան գանձերը և թագավորի ու նրա իշխանների գանձերը՝ ամեն բան, Նաբուգոդոնոսորը տարավ Բաբելոն:+ 19 Նա այրեց ճշմարիտ Աստծու տունը,+ փլուզեց Երուսաղեմի պարիսպը,+ հրի մատնեց աշտարակներն ու ոչնչացրեց բոլոր արժեքավոր բաները:+ 20 Իսկ ողջ մնացածներին գերի տարավ Բաբելոն,+ և նրանք թագավորի ու նրա որդիների ծառաները եղան+ այնքան ժամանակ, մինչև որ հաստատվեց պարսկական տիրապետությունը:+ 21 Այսպես կատարվեց Երեմիայի միջոցով Եհովայի ասած խոսքը,+ և երկիրը լրացրեց բաց թողնված Շաբաթները:+ Ամայության ողջ ընթացքում երկիրը պահեց Շաբաթը, մինչև որ 70 տարին լրացավ:+
22 Պարսկաստանի թագավոր Կյուրոսի+ իշխանության առաջին տարում* Եհովան մղեց նրան* մի հռչակագիր կազմել, որպեսզի կատարվի իր՝ Եհովայի խոսքը, որ հաղորդել էր Երեմիայի միջոցով:+ Այդ հռչակագրով Կյուրոսը իր ողջ թագավորությունով մեկ ազդարարեց հետևյալը.+ 23 «Պարսկաստանի թագավոր Կյուրոսն ասում է. «Եհովան՝ երկնքի Աստվածը,* ինձ տվել է երկրի բոլոր թագավորությունները+ և հանձնարարել է իր համար տուն կառուցել Երուսաղեմում, որը գտնվում է Հուդայում:+ Բոլոր նրանք, ովքեր նրա ժողովրդից են, թող գնան, և թող իրենց Աստված Եհովան իրենց հետ լինի»»:+
Կամ՝ «այնտեղ հարցնում էին Աստծուն»:
Բառարանում տես «Հավատարիմ սեր»:
Կամ՝ «ձիավորների»:
Կամ՝ «ձիավոր»:
Կամ հնարավոր է՝ «բերում էին Եգիպտոսից և Կուեից. թագավորի վաճառականները դրանք գնում էին Կուեից»: «Կուե»-ն թերևս վերաբերում է Կիլիկիային:
Կամ՝ «բեռնակիր»:
Բռց.՝ «սրբագործել»: Բառարանում տես «Սրբագործել»:
Եբր.՝ ալմուգգիմ: Ծառի տեսակ:
Մոտ 4,4 մլն լ: Տես հավելված Բ14:
Մոտ 440 000 լ: Տես հավելված Բ14:
Հացահատիկը տրորելու, մանրելու տեղ:
Հիմքի չափսերը՝ մոտ 31×10 մ: Ըստ ոմանց՝ «նախկին չափը» երկար կանգունն է, որը հավասար է մոտ 51,8 սմ-ի: Տես հավելված Բ14:
Կամ՝ «լայնությունը»:
Այստեղ «տուն» բառը վերաբերում է Սրբություն և Սրբությունների Սրբություն հատվածին:
Որոշ հին ձեռագրերում գրված է «120», մինչդեռ կան այլ ձեռագրեր և թարգմանություններ, որոնցում գրված է «20 կանգուն»:
Բռց.՝ «Մեծ տունը»: Ըստ ամենայնի, խոսքը Սրբության մասին է:
Սրբությունների Սրբության չափսերը՝ մոտ 8,9 × 8,9 × 8,9 մ:
Մոտ 20,5 տ: Տես հավելված Բ14:
Մոտ 570 գ: Տես հավելված Բ14:
Մոտ 15,5 մ:
Այսինքն՝ սյունագլուխներ:
Կամ՝ «հարավային»:
Կամ՝ «հյուսիսային»:
Նշանակում է «թող նա [Եհովան] ամուր հաստատի»:
Հնարավոր է՝ նշանակում է «զորությամբ»:
Զոհասեղանի չափսերը՝ մոտ 8,9 × 8,9 × 4,5 մ: Տես հավելված Բ14:
Մոտ 4,4 × 2,2 × 13,4 մ:
Մոտ 7,4 սմ: Տես հավելված Բ14:
Մոտ 66 000 լ: Տես հավելված Բ14:
Այսինքն՝ այն տարածքում, որն ընդգրկում էր Հորդանանի հովտի ստորին հատվածը մինչև Սեգոր:
Բռց.՝ «ոսկե զոհասեղանը»:
Այսինքն՝ այրված պատրույգը հանելու համար նախատեսված ամանները:
Բռց.՝ «տաճարի տան»:
Բռց.՝ «սրբագործած»: Բառարանում տես «Սրբագործել»:
Այսինքն՝ Տաղավարների տոնի:
Կամ՝ «ղևտացի քահանաները»:
Բառարանում տես «Ուխտ»:
Բառարանում տես «Սրբագործել»:
Բառարանում տես «Բարեսիրություն»:
Բռց.՝ «որը դուրս կգա քո երանքից»:
Այսինքն՝ ցանկապատված բակի: Բառարանում տես «Գավիթ»:
Հարթակի չափսերը՝ մոտ 2,2 × 2,2 × 1,3 մ: Տես հավելված Բ14:
Կամ՝ «ու վերջինս նրան անեծքով երդում անել տա»: Սա անեծք ներառող երդում էր: Այդ անեծքը որպես պատիժ կգար սուտ երդում տվողի կամ երդումը խախտողի վրա:
Բռց.՝ «անեծքի»:
Կամ՝ «նեղը գցած»:
Բույսերի սնկային հիվանդություն:
Կամ՝ «ծղրիդներ»:
Բառարանում տես «Աստվածավախություն»:
Կամ՝ «համբավի»:
Բռց.՝ «մեկնած»:
Խոսքը ոչ միայն անունը իմանալու մասին է, այլև այդ անունը կրողին ճանաչելու:
Բառարանում տես «Հոգի»:
Կամ՝ «այս վայրի մասին»:
Ակներևաբար, խոսքն այն մասին է, որ քահանաների պատասխանատվությունն էր՝ հայտնի դարձնել մարդկանց, որ Եհովան կարող է փրկել:
Բառարանում տես «Բարեսիրություն»:
Բառարանում տես «Բարեսիրություն»:
Կամ՝ «նրանց հետ»: Հավանաբար, խոսքը ղևտացիների մասին է:
Բառարանում տես «Սրբագործել»:
Կամ՝ «Եմաթի մուտքից»:
Բառարանում տես «Հեղեղատ»:
Այսինքն՝ տոնի հաջորդ օրը, կամ՝ 15-րդ օրը:
Բռց.՝ «առակ»:
Բռց.՝ «Իսրայելի որդիներին»:
Կամ՝ «վերակառուցեց»:
Փայտե կամ երկաթե ձող՝ դռան հետևից գցելու և այն փակելու համար:
Կամ՝ «Ժամանակավոր ծածկերի»:
Կամ՝ «ավարտվեցին»:
Մոտ 15,4 տ: Տես հավելված Բ14:
Կամ՝ «հանելուկներով»:
Այսինքն՝ գինի կամ այլ խմիչքներ մատուցողներին:
Բռց.՝ «նրա մեջ ոգի չմնաց»:
Կամ՝ «խոսքերի»:
Մոտ 4,1 տ: Տես հավելված Բ14:
Կամ հնարավոր է՝ «չհաշված այն նվերները, որոնց արժեքը հավասար էր թագուհու բերած նվերների արժեքին»:
Մոտ 22,8 տ:
Մոտ 6,8 կգ: Տես հավելված Բ14:
Կամ՝ «ասպար»: Այն հաճախ կրում էին նետաձիգները:
Մոտ 1,7 կգ: Եբր. Գրվածքներում 1 մնասը մոտ 570 գ է: Տես հավելված Բ14:
Կամ՝ «ձիավոր»:
Բռց.՝ «Գետից»:
Եբր.՝ խոզե: Բառարանում տես «Տեսանող»:
Կամ՝ «ճնշող»:
Խոսքը կոնքազդրային հատվածի մասին է:
Այսինքն՝ թագավորական դինաստիայի կամ թագավորության:
Բռց.՝ «վրանները»:
Բռց.՝ «ընտրյալ»:
Կամ՝ «ամրացրեց»:
Բռց.՝ «այծերին»:
Բռց.՝ «փնտրում»:
Բռց.՝ «վազողների»:
Եբր.՝ խոզե: Բառարանում տես «Տեսանող»:
2Տգ 11:20-22 և 1Թգ 15:2 համարներում՝ Մաաքա:
Այսինքն՝ անփոփոխ:
Բռց.՝ «որդիներին»:
Բռց.՝ «գալիս էր ձեռքը լցնելու համար»:
Կամ՝ «շրջակա»:
Բռց.՝ «երկիրը հանգստացավ»:
Բառարանում տես «Սուրբ ձող»:
Բռց.՝ «փնտրել»:
Փոքր վահան, որը հաճախ կրում էին նետաձիգները:
Բռց.՝ «մեծաքանակին»:
Բռց.՝ «Եթե փնտրեք նրան, նա թույլ կտա, որ գտնեք իրեն»:
Բռց.՝ «սկսեցին փնտրել նրան, նա թույլ տվեց, որ գտնեն իրեն»:
Բռց.՝ «կփնտրեն»:
Կամ՝ «տիկնությունից»:
Բառարանում տես «Սուրբ ձող»:
Բառարանում տես «Սրբագործել»:
Կամ՝ «վերակառուցել»:
Եբր.՝ ռոե: Բառարանում տես «Տեսանող»:
Կամ՝ «որպեսզի աջակցի»:
Բռց.՝ «կոճղի տանը դրեց»:
Ակներևաբար, հոտավետ բուսանյութեր են այրել:
Բառարանում տես «Սուրբ ձող»:
Հացահատիկը տրորելու, մանրելու տեղ:
Խոսքը մարգարեին բնորոշ պահելաձևի և խոսելաձևի մասին է:
Կամ՝ «ոգի»:
Բռց.՝ «ու ստության ոգի կդառնամ նրա բոլոր մարգարեների բերանում»:
Բռց.՝ «բոլո՛ր ժողովուրդներ»:
Բռց.՝ «Ո՛չ փոքրի, ո՛չ էլ մեծի»:
Կամ՝ «խաղաղությամբ»:
Եբր.՝ խոզե: Բառարանում տես «Տեսանող»:
Բառարանում տես «Սուրբ ձող»:
Բռց.՝ «փնտրել»:
Կամ՝ «ամբողջությամբ նվիրված»:
Կամ հնարավոր է՝ «մաոնացիներից»:
Ակներևաբար Մեռյալ ծովի:
Բռց.՝ «երեսն ուղղեց»:
Բռց.՝ «սուր»:
Կամ՝ «հեղեղատի»: Բառարանում տես «Հեղեղատ»:
Բռց.՝ «օրհնեցին»:
Նշանակում է «օրհնություն»:
Այսինքն՝ սերունդ:
Կամ՝ «հոգևոր պոռնկություն գործելով՝ դավաճանել»:
Կամ՝ «հոգևոր պոռնկություն գործելով՝ դավաճանել»:
Բռց.՝ «փղշտացիների ոգին»:
Կոչվում է նաև Օքոզիա:
2Տգ 21:17-ում՝ Հովաքազ:
Թալանելու նպատակով արշավանքի դուրս եկած զինված մարդկանց խումբ:
Բռց.՝ «դուստրը»:
Ռամոթ-Գաղաադի կարճ անվանումը:
Եբր. որոշ ձեռագրերում՝ Ազարիա:
Կամ՝ «հիվանդ»:
Բռց.՝ «որդի»:
Բռց.՝ «երբ նա դուրս է գալիս ու ներս մտնում»:
Փոքր վահան, որը հաճախ կրում էին նետաձիգները:
Կամ՝ «Նետողական զենքերով զինված»:
Հավանաբար, սա գլանաձև ձեռագիր էր, որում գրված էր Աստծու Օրենքը:
Բռց.՝ «իր սյան»:
Կամ՝ «տաճար»:
Կամ հնարավոր է՝ «մինչև որ բոլորը տվեցին»:
Բառարանում տես «Սուրբ ձող»:
Բռց.՝ «պարուրեց»:
Բռց.՝ «իր հայր»:
Բռց.՝ «Տարին փոխվելու ժամանակ»:
Կամ՝ «նրան թողել էին բազմաթիվ հիվանդությունների մեջ»:
Կամ՝ «որդուն»: Այսինքն՝ Զաքարիային: Հոգնակի ձևը հավանաբար ցույց է տալիս գերազանցություն:
Կամ՝ ««Թագավորների գրքի» մեկնաբանություններում»:
Մոտ 3,4 տ: Տես հավելված Բ14:
Կամ՝ «և ամեն մարդ փախավ իր վրանը»:
Կոչվում է նաև Օքոզիա:
Մոտ 178 մ: Տես հավելված Բ14:
Կամ հնարավոր է՝ «տարավ նաև Աբդեդոմին»:
Այսինքն՝ Օզիայի հայր Ամասիան:
Հավանական է՝ ժայռերում:
Կամ՝ «բարձրավանդակում»:
Բառարանում տես «Սրբագործել»:
Խնկարկության անոթ:
Խոսքն այն մասին է, որ նրան թաղեցին ոչ թե ժայռափոր գերեզմանում, այլ հողում:
Մոտ 3,4 տ: Տես հավելված Բ14:
Մոտ 2,2 մլն լ: Տես հավելված Բ14:
Բռց.՝ «Հիննոմի որդու հովտում»: Բառարանում տես «Գեհեն»:
Բռց.՝ «իրենց եղբայրներից»:
Բռց.՝ «մերկ էին»:
Կամ՝ «շրջակա»:
Բառարանում տես «Սրբագործել»:
Բռց.՝ «երես դարձրին Եհովայի խորանից»:
Կամ՝ «ծաղրի»:
Կամ՝ «հանգստանալու»:
Այսինքն՝ Եհովայի տան մնացած հատվածները:
Եբր.՝ խոզե: Բառարանում տես «Տեսանող»:
Բռց.՝ «ուղիղ սրտով»:
Բառարանում տես «Սրբագործել»:
Բռց.՝ «Ճշմարիտ Աստծու ձեռքը Հուդայի վրա էր»:
Բռց.՝ «որպեսզի նրանց մեկ սիրտ տա՝ կատարելու»:
Բռց.՝ «սրբագործվել»: Բառարանում տես «Սրբագործել»:
Բռց.՝ «բուժեց»:
Բառարանում տես «Սուրբ ձող»:
Կամ՝ «որպեսզի նրանք կարողանան ամբողջությամբ նվիրվել»:
Բռց.՝ «սրբագործված»: Բառարանում տես «Սրբագործել»:
Կամ՝ «ճաշասենյակներ»:
Ներառյալ տղա երեխաները:
Բռց.՝ «փնտրելու»:
Կամ՝ «Մելոնը»: Եբր. բառը նշանակում է «լիցք»: Սա, հավանաբար, ամրոցաձև շինություն էր:
Կամ՝ «նետողական զենքեր»:
Բռց.՝ «մարմնեղեն բազուկ»:
Բռց.՝ «նրա»:
Կամ՝ «տաճար»:
Բառարանում տես «Սուրբ ձող»:
Խոսքը երկնային մարմինների մասին է:
Բռց.՝ «Հիննոմի որդու»:
Կամ հնարավոր է՝ «ժայռի խորշերում»:
Բռց.՝ «փափկացրեց իր Աստված Եհովայի երեսը»:
Կամ՝ «հեղեղատի»: Բառարանում տես «Հեղեղատ»:
Եբր.՝ խոզիմ: Բառարանում տես «Տեսանող»:
Բռց.՝ «փնտրել»:
Բառարանում տես «Սուրբ ձող»:
Քառակող գերաններ:
Կամ՝ «բեռնակիրների»:
Բռց.՝ «ձեռքով»:
Բռց.՝ «փափկեց»:
Սա մահը նկարագրող պոետիկ արտահայտություն է:
Կամ՝ «ուխտը վերականգնեց»:
Բառարանում տես «Հոգի»:
Կամ՝ «կուռքերը»:
Բռց.՝ «սրբագործվեք»: Բառարանում տես «Սրբագործել»:
Կամ հնարավոր է՝ «խորովեցին»:
Եբր.՝ խոզե: Բառարանում տես «Տեսանող»:
Բռց.՝ «տան»:
Կամ՝ «սահմանված կարգ»:
Մոտ 3,4 տ: Տես հավելված Բ14:
Մոտ 34,2 կգ:
Հավանաբար գարնանը:
Բռց.՝ «Նա պնդացրեց պարանոցը»:
Բառարանում տես «Սրբագործել»:
Ըստ ամենայնի, խոսքը Բաբելոնի վրա իշխելու առաջին տարվա մասին է:
Բռց.՝ «արթնացրեց Կյուրոսի ոգին»:
Բառարանում տես «Երկնքի Աստված»: