Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • nwt 1 Տարեգրություն 1 ։ 1–29 ։ 30
  • 1 Տարեգրություն

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • 1 Տարեգրություն
  • Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
1 Տարեգրություն

ՏԱՐԵԳՐՈՒԹՅԱՆ

ԱՌԱՋԻՆ ԳԻՐՔԸ

(կամ՝ ՄՆԱՑՈՐԴԱՑ ԱՌԱՋԻՆ ԳԻՐՔԸ)

1 Ադամ,

Սեթ,+

Ենոս,

2 Կայնան,

Մաղաղիել,+

Հարեդ,+

3 Ենոք,+

Մաթուսաղա,

Ղամեք,+

4 Նոյ,+

Սեմ,+ Քամ և Հաբեթ:+

5 Հաբեթի որդիներն էին՝ Գոմեր, Մագոգ, Մադա, Հավան, Թոբել,+ Մեսեք+ և Թիրաս:+

6 Գոմերի որդիներն էին՝ Ասքանազ, Ռիֆաթ և Թորգոմա:+

7 Հավանի որդիներն էին՝ Ելիսա, Թարսիս, Կիտիմ և Ռոդանիմ:

8 Քամի որդիներն էին՝ Քուշ,+ Միսրայիմ, Փութ և Քանան:+

9 Քուշի որդիներն էին՝ Սեբա,+ Եվիլա, Սաբաթա, Ռեգմա+ և Սեբեթաքա:+

Ռեգմայի որդիներն էին՝ Սաբա և Դեդան:

10 Քուշը ունեցավ Նեբրովթին:+ Երկրի վրա նա առաջինն էր, որ հզոր առաջնորդ* դարձավ:

11 Միսրայիմը ունեցավ Լուդիմին,+ Անամիմին, Լեհաբիմին, Նեփթուքիմին,+ 12 Պաթուրեսիմին,+ Քասլուքիմին (որից սերեցին փղշտացիները)+ և Կափթորիմին:*+

13 Քանանը ունեցավ Սիդոնին՝+ իր առաջնեկին, և Քետին:+ 14 Քանանից սերեցին նաև հեբուսացիները,+ ամորհացիները,+ գերգեսացիները,+ 15 խևացիները,+ արկեցիները, սենացիները, 16 արվադացիները,+ սեմարացիներն ու եմաթացիները:

17 Սեմի որդիներն էին Էլամը,+ Ասուրը,+ Արփաքսադը, Լուդը և Արամը,

ինչպես նաև* Հուսը, Հուլը, Գաթերը և Մաշը:+

18 Արփաքսադը ունեցավ Սաղային,+ իսկ Սաղան ունեցավ Եբերին:

19 Եբերն ունեցավ երկու որդի: Մեկի անունը Փալեկ* էր+ (որովհետև նրա օրերում երկրի բնակչությունը բաժանվեց ու ցիրուցան եղավ):* Նրա եղբոր անունը Հեկտան էր:

20 Հեկտանը ունեցավ Ելմոդադին, Սալաֆին, Ասարմոթին, Հարաքին,+ 21 Հադորամին, Ուզալին, Դիկլային, 22 Գեբաղին, Աբիմեելին, Սաբային, 23 Օֆիրին,+ Եվիլային+ և Հոբաբին. սրանք բոլորը Հեկտանի որդիներն էին:

24 Սեմ,

Արփաքսադ,

Սաղա,

25 Եբեր,

Փալեկ,+

Ռագավ,+

26 Սերուգ,+

Նաքոր,+

Թարա,+

27 Աբրամ, այսինքն՝ Աբրահամ:+

28 Աբրահամի որդիներն էին Իսահակը+ և Իսմայելը:+

29 Ահա նրանց սերունդները. Նաբեոթը+ (Իսմայելի առաջնեկը), Կեդարը,+ Ադբեելը, Մաբսամը,+ 30 Մասման, Դուման, Մասսեն, Քոդադը, Թեման, 31 Հետուրը, Նաֆեսը և Կեդման: Սրանք Իսմայելի որդիներն էին:

32 Քետուրայի՝+ Աբրահամի հարճի ծնած որդիներն էին Զեմրանը, Հեկսանը, Մադանը, Մադիանը,+ Եսբոկը և Սովեն:+

Հեկսանի որդիներն էին Սաբան ու Դեդանը:+

33 Մադիանի որդիներն էին Գեֆան,+ Աֆերը, Հանոքը, Աբիդան ու Ելդագան:

Սրանք բոլորը Քետուրայի որդիներն էին:

34 Աբրահամը ունեցավ Իսահակին:+ Իսահակի որդիներն էին Եսավը+ և Իսրայելը:+

35 Եսավի որդիներն էին՝ Եղիփազ, Ռագուել, Հեուս, Հեգլոմ և Կորխ:+

36 Եղիփազի որդիներն էին՝ Թեման,+ Օմար, Զաֆո, Գոթամ, Կենեզ, Թամնա և Ամաղեկ:+

37 Ռագուելի որդիներն էին՝ Նահաթ, Զարա, Սամմա և Մեզա:+

38 Սեիրի+ որդիներն էին՝ Լոտան, Սոբալ, Սեբեգոն, Անա, Դիսոն, Եզեր և Դիսան:+

39 Լոտանի որդիներն էին՝ Քոռի և Հոմամ: Լոտանի քույրը Թամնան էր:+

40 Սոբալի որդիներն էին՝ Գալվան, Մանաքաթ, Գեբալ, Սեֆո և Օնամ:

Սեբեգոնի որդիներն էին՝ Այիա և Անա:+

41 Անայի որդին* էր Դիսոնը:

Դիսոնի որդիներն էին՝ Ամադան, Եսբան, Եթրան և Քառան:+

42 Եզերի+ որդիներն էին՝ Բիլհան, Զաավան և Ական:

Դիսանի որդիներն էին՝ Հուս և Առան:+

43 Նախքան իսրայելացիների* վրա որևէ թագավոր կիշխեր, Եդոմի+ երկրում իշխել են հետևյալ թագավորները.+ Բեորի որդի Բաղան, որի աթոռանիստ քաղաքը Դենհաբան էր: 44 Բաղայի մահից հետո սկսեց թագավորել Հոբաբը, որի հայրը Զարան էր՝ Բոսրայից:+ 45 Հոբաբի մահից հետո սկսեց թագավորել Հուսամը՝ թեմանացիների երկրից: 46 Հուսամի մահից հետո սկսեց թագավորել Բադադի որդի Ադադը, որը Մովաբի տարածքում* պարտության մատնեց մադիանացիներին. նրա աթոռանիստ քաղաքը Ավիթն էր: 47 Ադադի մահից հետո սկսեց թագավորել Սամալան՝ Մասրեկայից: 48 Սամալայի մահից հետո սկսեց թագավորել Սավուղը՝ Ռոհոբոթից, որը գտնվում է գետի մոտ: 49 Սավուղի մահից հետո սկսեց թագավորել Բահաղ-Հանանը՝ Աքբորի որդին: 50 Բահաղ-Հանանի մահից հետո սկսեց թագավորել Ադադը:* Նրա աթոռանիստ քաղաքը Փոգովն էր: Նրա կնոջ անունը Մետաբել էր, որը Մեզաաբի աղջիկ Մատրեթի դուստրն էր: 51 Ի վերջո Ադադն էլ մահացավ:

Եդոմի ցեղապետներն էին՝ Թամնա, Գալվա, Հեթաթ,+ 52 Օլիբամա, Էլա, Փինոն, 53 Կենեզ, Թեման, Մաբզար, 54 Մագեդիել և Իրամ: Սրանք Եդոմի ցեղապետներն էին:

2 Իսրայելի+ որդիներն էին Ռուբենը,+ Շմավոնը,+ Ղևին,+ Հուդան,+ Իսաքարը,+ Զաբուղոնը,+ 2 Դանը,+ Հովսեփը,+ Բենիամինը,+ Նեփթաղիմը,+ Գադը+ և Ասերը:+

3 Հուդայի որդիներն էին Էրը, Օնանը և Սելոմը: Այս երեքին ծնեց Շավայի աղջիկը, որը քանանուհի էր:+ Հուդայի առաջնեկը՝ Էրը, Եհովային տհաճ բաներ էր անում, ուստի Նա զրկեց նրան կյանքից:+ 4 Հուդայի հարս Թամարը+ նրա համար ծնեց Փարեսին+ ու Զարային: Հուդան ընդհանուր հաշվով հինգ որդի ուներ:

5 Փարեսի որդիներն էին Եսրոնը և Համուլը:+

6 Զարայի որդիներն էին Զամրին, Եթանը, Եմանը, Քալքոլը և Դարան՝ հինգ հոգի:

7 Քարմիի որդին* Աքարն* էր, որն Իսրայելի վրա աղետ* բերեց+ և անհավատարմորեն վարվեց՝ չհնազանդվելով կործանման դատապարտված իրերի վերաբերյալ պատվերին:+

8 Եթանի որդին* Ազարիան էր:

9 Եսրոնի որդիներն էին Հերամելը,+ Ռամը+ և Քելուբան:*

10 Ռամը ունեցավ Ամինադաբին:+ Ամինադաբը ունեցավ Նաասոնին,+ որը Հուդայի ցեղապետն էր: 11 Նաասոնը ունեցավ Սալմային:+ Սալման ունեցավ Բոոսին:+ 12 Բոոսը ունեցավ Օբեդին: Օբեդը ունեցավ Հեսսեին:+ 13 Հեսսեն ունեցավ Եղիաբին, որն իր առաջնեկն էր: Երկրորդը Աբինադաբն էր,+ երրորդը՝ Սեմաան,+ 14 չորրորդը՝ Նաթանայելը, հինգերորդը՝ Ռադան, 15 վեցերորդը՝ Ասոմը, և յոթերորդը՝ Դավիթը:+ 16 Նրանց քույրերն էին Շարուհեան և Աբիգեան:+ Շարուհեայի որդիներն էին Աբեսսան,+ Հովաբը+ և Ասայելը՝+ երեք հոգի: 17 Աբիգեան ծնեց Ամեսային:+ Ամեսայի հայրը իսմայելացի Հեթերն էր:

18 Եսրոնի որդի Քաղեբը* ունեցավ որդիներ, որոնց ծնեցին իր կանայք՝ Ազուբան և Հերիոթը: Նրա որդիներն էին Հասերը, Սոբաբը և Արդոնը: 19 Երբ Ազուբան մահացավ, Քաղեբը ամուսնացավ Եփրաթի+ հետ, որը նրա համար ծնեց Հուրին:+ 20 Հուրը ունեցավ Ուրիին: Ուրին ունեցավ Բեսելիելին:+

21 Եսրոնը 60 տարեկանում ամուսնացավ Գաղաադի+ հայր Մաքիրի+ դստեր հետ և նրա հետ հարաբերություն ունեցավ: Մաքիրի դուստրը նրա համար ծնեց Սեգուբին: 22 Սեգուբը ունեցավ Հայիրին,+ որը Գաղաադում+ 23 քաղաք ուներ: 23 Հետո գեսուրացիներն+ ու ասորիները+ նրանցից* խլեցին Հավոթ-Հայիրը,+ նաև Կանաթը+ և դրա կախյալ* ավանները. ընդհանուր հաշվով՝ 60 քաղաք: Սրանք բոլորը Գաղաադի հայր Մաքիրի սերունդներն էին:

24 Եսրոնի+ կինը՝ Աբիան, նրա համար ծնեց Ասքուրին՝+ Թեկուեի+ հորը.* Եսրոնը այդ ժամանակ արդեն մահացել էր Քաղեբ-Եփրաթայում:

25 Եսրոնի առաջնեկի՝ Հերամելի որդիներն էին Ռամը, որը նրա առաջնեկն էր, Բունան, Օրենը, Ասոմը և Աքիան: 26 Հերամելը մեկ ուրիշ կին էլ ուներ, որի անունը Ատարա էր. նա Օնամի մայրն էր: 27 Հերամելի առաջնեկի՝ Ռամի որդիներն էին Մաասը, Համինը և Ակորը: 28 Օնամի որդիներն էին Սամային և Հադան: Սամայիի որդիներն էին Նադաբը և Աբիսուրը: 29 Աբիսուրի կնոջ անունը Աբիհայիլ էր, որը նրա համար ծնեց Աքբանին և Մոլիդին: 30 Նադաբի որդիներն էին Սաղադն ու Ափիմը, բայց Սաղադը մահացավ անզավակ: 31 Ափիմի որդին* Եսսին էր, Եսսիի որդին* Սեսանն էր, և Սեսանի զավակը* Աղային էր: 32 Սամայիի եղբոր՝ Հադայի որդիներն էին Հեթերը և Հովնաթանը, բայց Հեթերը մահացավ անզավակ: 33 Հովնաթանի որդիներն էին Փալեթը և Զազան: Սրանք Հերամելի սերունդներն էին:

34 Սեսանը որդիներ չուներ, այլ միայն դուստրեր ուներ: Նա մի եգիպտացի ծառա ուներ, անունը՝ Հարքա: 35 Սեսանը իր դստերը կնության տվեց Հարքային, և նա նրա համար ծնեց Եթթիին: 36 Եթթին ունեցավ Նաթանին: Նաթանը ունեցավ Զաբադին: 37 Զաբադը ունեցավ Օֆլալին: Օֆլալը ունեցավ Օբեդին: 38 Օբեդը ունեցավ Հեուին: Հեուն ունեցավ Ազարիային: 39 Ազարիան ունեցավ Քելեսին: Քելեսը ունեցավ Ելեասային: 40 Ելեասան ունեցավ Սոսոմեին: Սոսոմեն ունեցավ Սեղումին: 41 Սեղումը ունեցավ Հեկամիային: Հեկամիան ունեցավ Ելիսամային:

42 Հերամելի եղբոր՝ Քաղեբի*+ որդիներն էին նրա առաջնեկ Մեսան, որը Զիփի հայրն էր, և Քեբրոնի հայր Մարեսայի որդիները: 43 Քեբրոնի որդիներն էին Կորխը, Թափուան, Ռեկեմը և Սեման: 44 Սեման ունեցավ Ռաամին, որը Հարկաամի հայրն էր: Ռեկեմը ունեցավ Սամայիին: 45 Սամայիի որդին Մաոնն էր: Մաոնը Բեթսուրի+ հայրն էր: 46 Քաղեբի հարճ Գեֆան ծնեց Առանին, Մոսային և Գազեզին: Առանը ունեցավ Գազեզին: 47 Հադայիի որդիներն էին Ռեգեմը, Հովաթամը, Գեսանը, Փալետը, Գեֆան և Սագաֆը: 48 Քաղեբի հարճ Մաաքան ծնեց Սեբերին և Թարանային: 49 Հետո նա ծնեց Սագաֆին՝ Մադմաննայի+ հորը, և Սևային՝ Մաքաբենայի և Գաբեայի+ հորը: Քաղեբի+ դուստրը Աքսան էր:+ 50 Սրանք Քաղեբի սերունդներն էին:

Եփրաթայի+ առաջնեկի՝ Հուրի+ որդիներն էին Սոբալը՝ Կարիաթարիմի+ հայրը, 51 Սալման՝ Բեթլեհեմի+ հայրը, և Հարեփը՝ Բեթ-Կադերի հայրը: 52 Կարիաթարիմի հոր՝ Սոբալի որդին Հարոեն էր: Սոբալը նաև մենուքոթցիների կեսի նախահայրն էր: 53 Կարիաթարիմում բնակվող տոհմերն էին հեթերացիները,+ փութացիները, սումաթացիներն ու մասարացիները: Նրանցից սկիզբ առան սարաացիներն+ ու եսթաուղացիները:+ 54 Սալմայի սերունդներն էին Բեթլեհեմի,+ Նետոֆայի, Ատրոթ-Բեթ-Հովաբի բնակիչները, ինչպես նաև մանաքաթցիների կեսը և սարացիները: 55 Գաբեսում ապրող դպիրների տոհմերն էին թարգաթացիները, սամաթացիները և սոկաթացիները: Սրանք այն կենեցիներն էին,+ որ առաջ էին եկել Ամմաթից՝ Ռեքաբյանների+ հորից:

3 Դավթի որդիները, որ ծնվել էին Քեբրոնում,+ սրանք էին. առաջնեկը Ամնոնն էր,+ որի մայրը հեզրայելացի Աքինոամն էր,+ երկրորդը՝ Դանիելը, որի մայրը կարմեղոսցի Աբիգեան էր,+ 2 երրորդը՝ Աբիսողոմը,+ որի մայրը Մաաքան էր՝ Գեսուրի թագավոր Թոլմիի դուստրը, չորրորդը՝ Ադոնիան,+ որի մայրը Ագգիթն էր, 3 հինգերորդը՝ Սափատիան, որի մայրը Աբիտալն էր, և վեցերորդը՝ Եթրամը, որի մայրը Էգլան էր. նա նույնպես Դավթի կինն էր: 4 Այս վեցին Դավիթն ունեցել էր Քեբրոնում: Նա այնտեղ թագավորել էր 7 տարի ու 6 ամիս, իսկ Երուսաղեմում՝ 33 տարի:+

5 Երուսաղեմում ծնված նրա որդիներն էին+ Սեմաան, Սոբաբը, Նաթանը+ և Սողոմոնը.+ այս չորսի մայրը Բերսաբեն+ էր՝ Ամիելի դուստրը: 6 Մյուս ինը որդիներն էին Եբաարը, Ելիսաման, Ելիֆալետը, 7 Նոքան, Նաֆեկը, Հաբիեն, 8 Ելիսաման, Ելիադան ու Ելիֆալետը: 9 Սրանք բոլորը Դավթի որդիներն էին, և նրանց քույրը Թամարն էր:+ Դավիթը նաև իր հարճերից ծնված որդիներ ուներ:

10 Սողոմոնի որդին Ռոբովամն էր,+ նրա որդին՝ Աբիան,+ նրա որդին՝ Ասան,+ նրա որդին՝ Հովսափատը,+ 11 նրա որդին՝ Հովրամը,+ նրա որդին՝ Օքոզիան,+ նրա որդին՝ Հովասը,+ 12 նրա որդին՝ Ամասիան,+ նրա որդին՝ Ազարիան,+ նրա որդին՝ Հովաթամը,+ 13 նրա որդին՝ Աքազը,+ նրա որդին՝ Եզեկիան,+ նրա որդին՝ Մանասեն,+ 14 նրա որդին՝ Ամոնը,+ և նրա որդին՝ Հովսիան:+ 15 Հովսիայի որդիներն էին Հոհանանը, որը առաջնեկն էր, երկրորդը՝ Հովակիմը,+ երրորդը՝ Սեդեկիան,+ և չորրորդը՝ Սեղումը: 16 Հովակիմի որդիներն էին Հեքոնիան+ և նրա որդին՝ Սեդեկիան: 17 Հեքոնիայի որդիները, որոնք ծնվեցին նրա գերության ժամանակ, սրանք էին. Սաղաթիելը, 18 Մելքիրամը, Փադայիան, Սանեսարը, Հեկամիան, Օսաման և Նադաբիան: 19 Փադայիայի որդիներն էին Զորաբաբելը+ և Սեմեին: Զորաբաբելի որդիներն էին Մեսուլամը և Հանանիան (նրանց քույրը Սալոմիթն էր) 20 ու ևս հինգը՝ Ասուբան, Օհողը, Բարաքիան, Ասադիան և Հովսաբեսեդը: 21 Հանանիայի որդիներն էին Փալատիան և Հեսայիան: Հեսայիայի որդին* Ռաֆայիան էր, Ռաֆայիայի որդին՝* Առնանը, Առնանի որդին՝* Աբդիան, Աբդիայի որդին՝* Սեքենիան, 22 Սեքենիայի որդիներն էին Սեմայիան ու նրա որդիները՝ Քետտուսը, Իգալը, Բարիան, Նաարիան և Սաֆատը՝ վեց հոգի: 23 Նաարիայի որդիներն էին Ելիոենան, Հիզկիան ու Եզրիկամը՝ երեք հոգի: 24 Ելիոենայի որդիներն էին Օդավիան, Ելիասիբը, Փալայիան, Ակկուբը, Հոհանանը, Դալայիան և Անանին՝ յոթ հոգի:

4 Հուդայի որդիներն էին Փարեսը,+ Եսրոնը,+ Քարմին, Հուրը+ և Սոբալը:+ 2 Սոբալի որդի Ռեայիան ունեցավ Հեթին: Հեթը ունեցավ Աքիմային և Լաադին: Նրանցից սերեցին սարաացիների տոհմերը:+ 3 Եթամի+ հոր* որդիներն էին Հեզրայելը, Եսման ու Եդբասը (նրանց քրոջ անունը Եսելելփոն էր): 4 Փանուելը Գեդորի հայրն էր, իսկ Եզերը՝ Հուսայի հայրը: Նրանք Եփրաթայի առաջնեկ որդու՝ Հուրի+ որդիներն էին (Հուրը Բեթլեհեմի հայրն էր):+ 5 Ասքուրը՝+ Թեկուեի+ հայրը, երկու կին ուներ, որոնց անուններն էին Ելաա և Նաարա: 6 Նաարան նրա համար ծնեց Ոքոզամին, Օֆերին, Թեմանին և Ահասթարիին: Սրանք Նաարայի որդիներն էին: 7 Ելաայի որդիներն էին Սարեթը, Իսահառը և Եթնանը: 8 Կովսը ունեցավ Ենոբին ու Սոբեբային: Կովսից առաջ եկան Հարումի որդի Ահարհելի տոհմերը:

9 Գաբեսը իր եղբայրներից ավելի պատվարժան էր: Նրա մայրը նրան Գաբես* էր անվանել՝ ասելով. «Ցավով ունեցա նրան»: 10 Գաբեսը Իսրայելի Աստծուն խնդրեց. «Երանի՜ թե օրհնես ինձ ու իմ տարածքը մեծացնես: Երանի՜ թե քո ձեռքն ինձ հետ լինի, ու պահպանես ինձ, որ ոչ մի փորձանք ինձ չպատահի»: Եվ Աստված կատարեց նրա խնդրանքը:

11 Սուհայի եղբայր Քելուբը ունեցավ Մեքիրին, որը Եսթոնի հայրն էր: 12 Եսթոնը ունեցավ Բեթռափային, Փասեին և Թանային՝ Իրնաասի հորը: Սրանք Հռեքայի բնակիչներն էին: 13 Կենեզի որդիներն էին Գոթոնիելը+ և Սարայիան: Գոթոնիելի որդին* Աթաթն էր: 14 Եփրայիի հայրը Մաոնաթային էր: Սարայիան ունեցավ Հովաբին, որը Գե-Քարասիմի* հայրն էր: Այս հովիտն այդպես էր կոչվում, քանի որ այնտեղ բնակվողները արհեստավորներ էին:

15 Հեֆոնեի որդի Քաղեբի+ որդիներն էին Իրուն, Էլան և Նաամը: Էլայի որդին* Կենեզն էր: 16 Հալելելի որդիներն էին Զիփը, Զիֆան, Թիրիան և Ասարելը: 17 Եզրայի որդիներն էին Հեթերը, Մորադը, Աֆերը և Հալոնը: Մորադի կանանցից մեկը* ծնեց Մարիամին, Սամայիին և Եսբային՝ Եսթեմովի հորը: 18 (Նրա հրեա կինը ծնեց Հերեդին՝ Գեդորի հորը, Քաբերին՝ Սոքովի հորը, և Հեքթիելին՝ Զանոայի հորը): Սրանք փարավոնի դուստր Բեթիայի որդիներն էին, որին Մորադը կնության էր առել:

19 Օդիայի կնոջ՝ Նայեմի քրոջ որդիներն էին գարմեցի Կեիլայի հայրը և մաքաթացի Եսթեմովի հայրը: 20 Սիմոնի որդիներն էին Ամնոնը, Ռինան, Բենանանը և Թիլոնը: Եսսիի որդիներն էին Զոհեթը և Բենզոհեթը:

21 Հուդայի որդի Սելոմի+ որդիներն էին Էրը՝ Լեքայի հայրը, և Լաադան՝ Մարեսայի հայրը: Նրանից սերել էին նաև Ասբեայի տոհմերը, որոնք բարձրորակ կտոր գործողներ էին, 22 Հոկիմը, Քուզեբայի մարդիկ, Հովասը և Սարաֆը, որոնք մովաբացի կանայք ունեին, և Հասուբի-Լեհեմը: Այս տեղեկությունը վերցված է հին արձանագրություններից: 23 Նրանք բրուտներ էին ու բնակվում էին Նեթայիմում և Գադերայում: Նրանք ապրում էին այնտեղ և աշխատում էին թագավորի համար:

24 Շմավոնի+ որդիներն էին Նամուելը, Համինը, Հարիբը, Զարան և Սավուղը:+ 25 Սավուղի որդին Սեղումն էր, նրա որդին՝ Մաբսամը, և նրա որդին՝ Մասմանը: 26 Մասմայի որդիներն էին Ամուելը, նրա որդին՝ Զաքուրը, և նրա որդին՝ Սեմեին: 27 Սեմեին ուներ 16 որդի և 6 դուստր, բայց նրա եղբայրները շատ զավակներ չունեին, և նրանց տոհմերից ոչ մեկը այնքան բազմամարդ չէր, որքան Հուդայի տոհմերն էին:+ 28 Նրանք բնակվում էին Բերսաբեեում,+ Մոլադայում,+ Ասար-Սուալում,+ 29 Բալլայում, Ասեմում,+ Թուլադում, 30 Բաթուելում,+ Հորմայում,+ Սիկելակում,+ 31 Բեթ-Մարքաբոթում, Ասար-Սուսիմում,+ Բեթ-Բիրիում և Սագարիմում: Այս քաղաքները նրանցն էին նախքան Դավթի թագավոր դառնալը:

32 Նրանց բնակավայրերն էին Եթամը, Այինը, Ռեմոնը, Թոքանը և Ասան՝+ հինգ քաղաք 33 իրենց ավաններով, որոնք գտնվում էին այդ քաղաքների շուրջը և հասնում էին մինչև Բաալ: Սրանք էին նրանց բնակության վայրերը և տոհմաբանությունը: 34 Շմավոնից սերել էին նաև Մոսոբաբը, Համլեքը, Հովսանը՝ Ամասիայի որդին, 35 Հովելը, Հեուն, որը Հոսաբիայի որդին էր, Սարայիայի թոռն էր և Ասիելի ծոռը, 36 Ելքիոենան, Հեկեբան, Հասուիան, Ասայիան, Ադիելը, Հեսիմիելը, Բանեան 37 և Զիզան, որը Սեֆեի որդին էր, Ալոնի թոռն էր, Հեդայիայի ծոռը, Սամարիի ծոռնորդին և Սեմայիայի ծոռան թոռը: 38 Անուններով հիշատակված այս մարդիկ իրենց տոհմերում տոհմապետներ էին: Նրանց գերդաստանները բազմամարդ դարձան: 39 Նրանք գնացին իրենց հոտերի համար արոտավայրեր փնտրելու Գեդորի մոտակայքում՝ հասնելով մինչև հովտի արևելյան կողմը: 40 Ի վերջո նրանք գտան փարթամ ու լավ արոտավայրեր. այդ տարածքն ընդարձակ էր, խաղաղ ու հանգիստ: Նախկինում այնտեղ Քամի սերունդներն են ապրել:+ 41 Անուններով թվարկված այս մարդիկ Հուդայի թագավոր Եզեկիայի+ օրերում եկան հարձակվեցին վրանաբնակ Քամյանների, ինչպես նաև այնտեղ ապրող մոանիմցիների վրա և նրանց բնաջնջեցին. նրանց հետքն անգամ չկա այսօր: Այդ մարդիկ բնակություն հաստատեցին նրանց տարածքում, քանի որ այնտեղ իրենց հոտերի համար արոտավայրեր կային:

42 Շմավոնի ցեղից 500 մարդ գնաց Սեիրի լեռնային շրջան:+ Նրանց առաջնորդում էին Փալատիան, Նաարիան, Ռաֆայիան և Օզիելը՝ Եսսիի որդիները: 43 Նրանք կոտորեցին ողջ մնացած ամաղեկացիներին+ և մինչ օրս այնտեղ են բնակվում:

5 Սրանք էին Իսրայելի առաջնեկի՝ Ռուբենի+ որդիները (ճիշտ է, նա առաջնեկն էր, բայց քանի որ պղծեց իր հոր անկողինը,+ առաջնեկության իրավունքը տրվեց Իսրայելի որդի Հովսեփի որդիներին,+ և ինքը տոհմաբանության մեջ չգրանցվեց որպես առաջնեկ: 2 Թեև Հուդան+ գերազանցում էր իր եղբայրներին, և առաջնորդը նրանից էր սերելու,+ սակայն առաջնեկության իրավունքը Հովսեփին տրվեց). 3 Իսրայելի առաջնեկ Ռուբենի որդիներն էին Հանոքը, Փալլուսը, Եսրոնը և Քարմին:+ 4 Հովելի որդիներն էին Սեմայիան, նրա որդին՝ Գոգը, նրա որդին՝ Սեմեին, 5 նրա որդին՝ Միքան, նրա որդին՝ Ռեայիան, նրա որդին՝ Բաալը, 6 և նրա որդին՝ Բեերահը, որին Ասորեստանի թագավոր Թգլատպալասարը+ գերի տարավ: Նա Ռուբենյանների գլխավորներից էր: 7 Սրանք էին նրա եղբայրները՝ ըստ տոհմաբանության մեջ գրանցված տոհմերի. Հեյելը, որը գլխավորն էր, Զաքարիան 8 և Բաղան՝ Ազազի որդին՝ Սեմայի թոռը՝ Հովելի ծոռը. Բաղայի տոհմը բնակվում էր Արոերից+ մինչև Նաբավ ու Բաալ-Մեոն+ ընկած տարածքում: 9 Քանի որ նրանց անասունները շատացել էին Գաղաադում,+ նրանք արևելքում ընդարձակեցին իրենց բնակության տարածքը՝ հասնելով անապատ, որը ձգվում է մինչև Եփրատ գետը:+ 10 Սավուղի օրոք նրանք պատերազմեցին հագարացիների դեմ, պարտության մատնեցին նրանց և բնակվեցին նրանց վրաններում՝ Գաղաադից դեպի արևելք գտնվող ամբողջ տարածքում:

11 Գադի սերունդները բնակվում էին Ռուբենյանների հարևանությամբ՝ Բասանում, և նրանց բնակության տարածքը հասնում էր մինչև Սելքա:+ 12 Բասանում գլխավորը Հովելն էր, երկրորդը՝ Սաֆամը, ապա՝ Հանային ու Սաֆատը: 13 Նրանց եղբայրները, որոնք իրենց գերդաստանից էին, սրանք էին. Միքայել, Մեսուլամ, Սաբա, Հովրե, Հաքան, Զիա և Եբեր. ընդհանուր հաշվով՝ յոթ հոգի: 14 Նրանք Բուզի որդի Հակդոյի որդի Հեսիսայի որդի Միքայելի որդի Գաղաադի որդի Հարոայի որդի Հուրիի որդի Աբիհայիլի որդիներն էին: 15 Աքին, որը Աբդիելի որդին էր և Գունիի թոռը, իրենց գերդաստանի գլուխն էր: 16 Նրանք ապրում էին Գաղաադում,+ Բասանում,+ դրա կախյալ* ավաններում և Սարոնի բոլոր արոտավայրերում՝ մինչև դրանց սահմանները: 17 Նրանք բոլորը տոհմաբանության մեջ գրանցվեցին Հուդայի թագավոր Հովաթամի+ և Իսրայելի թագավոր Հերոբովամի*+ իշխանության օրոք:

18 Ռուբենյանների, Գադյանների և Մանասեի ցեղի կեսի զորքում 44 760 ռազմիկ կար, որոնք վահան ու սուր էին կրում, զինված էին նետ ու աղեղով և մարզված էին պատերազմելու համար: 19 Նրանք պատերազմեցին հագարացիների+ և Հետուրի, Նաֆեսի+ ու Նոդաբի սերունդների դեմ: 20 Աստված օգնեց նրանց պատերազմի ժամանակ և հագարացիներին ու նրանց հետ եղող բոլոր մարդկանց նրանց ձեռքը մատնեց, որովհետև նրանք Աստծուց օգնություն խնդրեցին պատերազմելիս: Աստված լսեց նրանց աղերսանքը, քանի որ ապավինեցին իրեն:+ 21 Նրանք ավար վերցրին նրանց անասուններին՝ 50 000 ուղտ, 250 000 ոչխար ու 2 000 էշ, և գերության տարան 100 000 մարդու: 22 Պատերազմը ճշմարիտ Աստված էր վարում,+ և դրա շնորհիվ նրանք շատերին սպանեցին: Նրանք բնակվեցին այդ ժողովրդի տարածքում մինչև իրենց գերեվարվելը:+

23 Մանասեի ցեղի կեսի սերունդները մեծաթիվ էին.+ նրանք բնակվում էին Բասանից մինչև Բաալ-Հերմոն,+ Սանիր և Հերմոն լեռն ընկած տարածքում: 24 Նրանց գերդաստանների գլուխներն էին Աֆերը, Եսսին, Ելիելը, Եզրիելը, Երեմիան, Օդավիան և Հաքդիելը: Նրանք զորեղ ռազմիկներ էին, անվանի մարդիկ և գերդաստանների գլուխներ: 25 Բայց նրանք հավատարիմ չեղան իրենց նախահայրերի Աստծուն և պաշտեցին այն աստվածներին,*+ որոնց պաշտող ազգերին Աստված բնաջնջել էր նրանց առաջից: 26 Այդ ժամանակ Իսրայելի Աստվածը դրդեց* Ասորեստանի թագավոր Փուլին,+ այսինքն՝ Թգլատպալասարին,+ որ նա Ռուբենյաններին, Գադյաններին և Մանասեի ցեղի կեսին գերի վերցնի ու տանի Քալա, Քաբոր, Հարա և Գոզան գետի մոտ,+ որտեղ նրանք ապրում են մինչև այսօր:

6 Ղևիի+ որդիներն էին Գերսոնը, Կահաթը+ և Մերարին:+ 2 Կահաթի որդիներն էին Ամրամը, Իսահառը,+ Քեբրոնը և Օզիելը:+ 3 Ամրամի+ զավակներն* էին Ահարոնը,+ Մովսեսը+ և Մարիամը:+ Ահարոնի որդիներն էին Նադաբը, Աբիուն,+ Եղիազարը+ և Իթամարը:+ 4 Եղիազարը ունեցավ Փենեհեսին:+ Փենեհեսը ունեցավ Աբիսուային: 5 Աբիսուան ունեցավ Բոկկիին: Բոկկին ունեցավ Օզիին: 6 Օզին ունեցավ Զարիային: Զարիան ունեցավ Մարիոթին: 7 Մարիոթը ունեցավ Ամարիային: Ամարիան ունեցավ Աքիտոբին:+ 8 Աքիտոբը ունեցավ Սադոկին:+ Սադոկը ունեցավ Աքիմաասին:+ 9 Աքիմաասը ունեցավ Ազարիային: Ազարիան ունեցավ Հոհանանին: 10 Հոհանանը ունեցավ Ազարիային: Նա քահանա էր ծառայում Սողոմոնի կառուցած տանը՝ Երուսաղեմում:

11 Ազարիան ունեցավ Ամարիային: Ամարիան ունեցավ Աքիտոբին: 12 Աքիտոբը ունեցավ Սադոկին:+ Սադոկը ունեցավ Սեղումին: 13 Սեղումը ունեցավ Քեղկիային:+ Քեղկիան ունեցավ Ազարիային: 14 Ազարիան ունեցավ Սարայիային:+ Սարայիան ունեցավ Հովսեդեկին:+ 15 Հովսեդեկը գերության տարվեց, երբ Եհովան Նաբուգոդոնոսորի ձեռքով գերեվարեց Հուդայի ու Երուսաղեմի բնակիչներին:

16 Ղևիի որդիներն էին Գերսամը,* Կահաթը և Մերարին: 17 Գերսամի որդիներն էին Լոբենը և Սեմեին:+ 18 Կահաթի որդիներն էին Ամրամը, Իսահառը, Քեբրոնը և Օզիելը:+ 19 Մերարիի որդիներն էին Մոողին և Մուսին:

Սրանք են ղևտացիների տոհմերը՝ նշված իրենց նախահայրերի անուններով.+ 20 Գերսամը,+ նրա որդին՝ Լոբենը, նրա որդին՝ Հեթը, նրա որդին՝ Զամման, 21 նրա որդին՝ Հովաքը, նրա որդին՝ Ադդովը, նրա որդին՝ Զարան, և նրա որդին՝ Հաթրին, 22 Կահաթի որդիները՝ նրա որդին՝ Ամինադաբը, նրա որդին՝ Կորխը,+ նրա որդիները՝ Ասիրը, 23 Եղկանան և Աբիասաբը,+ նրա որդին՝ Ասիրը, 24 նրա որդին՝ Թաաթը, նրա որդին՝ Ուրիելը, նրա որդին՝ Օզիան, և նրա որդին՝ Սավուղը, 25 Եղկանայի որդիները՝ Ամեսային և Աքիմոթը, 26 Եղկանայի* որդիները՝ Սուֆին, նրա որդին՝ Նահաթը, 27 նրա որդին՝ Եղիաբը, նրա որդին՝ Հերոամը, նրա որդին՝ Եղկանան,+ 28 Սամուելի+ որդիները՝ Հովելը՝ առաջնեկը, և Աբիան,+ 29 Մերարիի որդիները՝ Մոողին,+ նրա որդին՝ Լոբենը, նրա որդին՝ Սեմեին, նրա որդին՝ Օզան, 30 նրա որդին՝ Սեմաան, նրա որդին՝ Անգիան, և նրա որդին՝ Ասայիան:

31 Դավիթը Եհովայի տանը* երգիչների ղեկավարներ նշանակեց այն բանից հետո, երբ տապանակն այնտեղ տեղափոխվեց:+ 32 Քանի դեռ Սողոմոնը Երուսաղեմում չէր կառուցել Եհովայի տունը,+ նրանք խորանում, այսինքն՝ հանդիպման վրանում, պատասխանատվություն էին կրում երգեցողության համար: Նրանք իրենց ծառայությունը կատարում էին ըստ սահմանված կարգի:+ 33 Սրանք են այն մարդիկ, որոնք ծառայում էին իրենց որդիների հետ. Կահաթյաններից՝ երգիչ Եմանը,+ որը Հովելի որդին էր, Հովելը+ Սամուելի որդին էր, 34 նա՝ Եղկանայի,+ նա՝ Հերոամի, նա՝ Ելիելի, նա՝ Թովայի, 35 նա՝ Սուֆի, նա՝ Եղկանայի, նա՝ Մաաթի, նա՝ Ամեսայիի, 36 նա՝ Եղկանայի, նա՝ Հովելի, նա՝ Ազարիայի, նա՝ Սոփոնիայի, 37 նա՝ Թաաթի, նա՝ Ասիրի, նա՝ Աբիասաբի, նա՝ Կորխի, 38 նա՝ Իսահառի, նա՝ Կահաթի, նա՝ Ղևիի, և նա՝ Իսրայելի:

39 Եմանի եղբայրը՝* Ասափը,+ կանգնում էր նրա աջ կողմում: Ասափը Բարաքիայի որդին էր, Բարաքիան՝ Սեմաայի, 40 նա՝ Միքայելի, նա՝ Բաասիայի, նա՝ Մելքիայի, 41 նա՝ Աթանիի, նա՝ Զարայի, նա՝ Ադայիայի, 42 նա՝ Եթանի, նա՝ Զամմայի, նա՝ Սեմեիի, 43 նա՝ Հեթի, նա՝ Գերսամի, և նա՝ Ղևիի:

44 Նրանց եղբայրները՝ Մերարիի+ հետնորդները, կանգնում էին Եմանի ձախ կողմում: Նրանցից էր Եթանը.+ նա Կիսիի որդին էր, Կիսին՝ Աբդիի, նա՝ Մալուքի, 45 նա՝ Ասաբիայի, նա՝ Ամասիայի, նա՝ Քեղկիայի, 46 նա՝ Ամասիի, նա՝ Բանիի, նա՝ Սամերի, 47 նա՝ Մոողիի, նա՝ Մուսիի, նա՝ Մերարիի, և նա՝ Ղևիի:

48 Նրանց եղբայրներին՝ մյուս ղևտացիներին, հանձնարարված էին խորանում՝ ճշմարիտ Աստծու տանն արվող բոլոր ծառայությունները:*+ 49 Ահարոնն ու նրա որդիները+ ողջակեզի զոհասեղանի վրա զոհեր էին մատուցում՝+ այրելով դրանք, և խնկարկության սեղանի վրա խունկ էին ծխեցնում՝+ կատարելով ամենասուրբ բաների հետ կապված բոլոր պարտականությունները, որպեսզի Իսրայելի համար քավություն անեին:+ Նրանք ամեն ինչ անում էին այնպես, ինչպես պատվիրել էր ճշմարիտ Աստծու ծառա Մովսեսը: 50 Ահարոնի+ որդիներն էին Եղիազարը,+ նրա որդին՝ Փենեհեսը, նրա որդին՝ Աբիսուան, 51 նրա որդին՝ Բոկկին, նրա որդին՝ Օզին, նրա որդին՝ Զարիան, 52 նրա որդին՝ Մարիոթը, նրա որդին՝ Ամարիան, նրա որդին՝ Աքիտոբը,+ 53 նրա որդին՝ Սադոկը,+ և նրա որդին՝ Աքիմաասը:

54 Ահա այն տեղանքները, որտեղ բնակվում էին ղևտացիները և որտեղ նրանք ճամբար* էին դրել: Առաջին վիճակը* ընկել էր Ահարոնի սերունդներին, որոնք Կահաթյանների տոհմից էին: 55 Հուդայի երկրում նրանց տրվեց Քեբրոնը+ և շրջակա արոտավայրերը, 56 իսկ քաղաքին պատկանող դաշտերն ու ավանները տրվեցին Հեֆոնեի որդի Քաղեբին:+ 57 Ահարոնի սերունդներին տրվեցին ապաստանի քաղաքներ*+ Քեբրոնը,+ նաև Լեբնան՝+ իր արոտավայրերով, Հաթիրը,+ Եսթեմովը՝ իր արոտավայրերով,+ 58 Քիլենը՝ իր արոտավայրերով, Դաբիրը՝+ իր արոտավայրերով, 59 Ասանը՝+ իր արոտավայրերով, և Բեթսամյուսը՝+ իր արոտավայրերով: 60 Բենիամինի ցեղին պատկանող տարածքից նրանց տրվեցին Գեբան՝+ իր արոտավայրերով, Գալամեթը՝ իր արոտավայրերով, և Անաթոթը՝+ իր արոտավայրերով: Նրանց տոհմերի բոլոր քաղաքները 13-ն էին:+

61 Մյուս Կահաթյաններին վիճակով բաժին ընկավ 10 քաղաք ուրիշ ցեղերի տոհմերի* և Մանասեի ցեղի կեսի տարածքներից:+

62 Գերսամյաններին, ըստ իրենց տոհմերի, 13 քաղաք տրվեց Իսաքարի, Ասերի, Նեփթաղիմի ցեղերի և Բասանում+ բնակվող Մանասեի ցեղի տարածքներից:

63 Մերարիյաններին, ըստ իրենց տոհմերի, վիճակով բաժին ընկավ 12 քաղաք Ռուբենի, Գադի և Զաբուղոնի ցեղերի տարածքներից:+

64 Այս քաղաքներն էին, որ դրանց արոտավայրերով հանդերձ իսրայելացիները տվեցին ղևտացիներին:+ 65 Վիճակով նրանց բաժին ընկան նաև Հուդայի, Շմավոնի և Բենիամինի ցեղերի տարածքներից քաղաքներ, որոնք նշված են անուններով:

66 Կահաթյանների տոհմերի մի մասին որպես սեփականություն քաղաքներ տրվեցին Եփրեմի ցեղի տարածքից:+ 67 Նրանց տրվեցին ապաստանի քաղաքներ* Սյուքեմը՝+ իր արոտավայրերով, որ Եփրեմի լեռնային շրջանում է, Գազերը՝+ իր արոտավայրերով, 68 Հեկմամը՝ իր արոտավայրերով, Բեթ-Օրոնը՝+ իր արոտավայրերով, 69 Այելոնը՝+ իր արոտավայրերով, և Գեթրեմոնը՝+ իր արոտավայրերով: 70 Իսկ Կահաթյանների մյուս տոհմերին տրվեցին Մանասեի ցեղի կեսին պատկանող տարածքից Աները՝ իր արոտավայրերով, և Բիլեամը՝ իր արոտավայրերով:

71 Գերսամյաններին Մանասեի ցեղի կեսին պատկանող տարածքից տրվեցին Բասանում գտնվող Գոլանը՝+ իր արոտավայրերով, և Աստարոթը՝ իր արոտավայրերով:+ 72 Իսաքարի ցեղի տարածքից տրվեցին Կեդեսը՝ իր արոտավայրերով, Դաբարաթը՝+ իր արոտավայրերով,+ 73 Ռամոթը՝ իր արոտավայրերով, և Անամը՝ իր արոտավայրերով: 74 Ասերի ցեղի տարածքից տրվեցին Մասալը՝ իր արոտավայրերով, Աբդոնը՝ իր արոտավայրերով,+ 75 Հուկոկը՝ իր արոտավայրերով, և Րոոբը՝+ իր արոտավայրերով: 76 Նեփթաղիմի ցեղի տարածքից տրվեցին Գալիլեայում+ գտնվող Կեդեսը՝+ իր արոտավայրերով, Համմոնը՝ իր արոտավայրերով, և Կարիաթեմը՝ իր արոտավայրերով:

77 Մյուս Մերարիյաններին Զաբուղոնի+ ցեղի տարածքից տրվեցին Ռեմոնը՝ իր արոտավայրերով, և Թաբորը՝ իր արոտավայրերով: 78 Հորդանանի շրջանում՝ Երիքովի մոտ՝ Հորդանանի արևելյան կողմում, Ռուբենի ցեղի տարածքից տրվեցին տափաստանում գտնվող Բոսորը՝ իր արոտավայրերով, Հասսան՝+ իր արոտավայրերով, 79 Կադեմոթը՝+ իր արոտավայրերով, և Մեֆայաթը՝ իր արոտավայրերով: 80 Գադի ցեղի տարածքից տրվեցին Գաղաադում գտնվող Ռամոթը՝ իր արոտավայրերով, Մանայիմը՝+ իր արոտավայրերով, 81 Եսեբոնը՝+ իր արոտավայրերով, և Հազերը՝+ իր արոտավայրերով:

7 Իսաքարի որդիներն էին Թոլան, Փուան, Հասուբը և Սամրոնը.+ ընդհանուր հաշվով՝ չորս հոգի: 2 Թոլայի որդիներն էին Օզին, Ռաֆայիան, Հերիելը, Հեմային, Եբսամը և Շամուելը: Նրանք իրենց գերդաստանների գլուխներն էին: Թոլայի տոհմում զորեղ ռազմիկներ կային: Դավթի օրոք նրանց թիվը 22 600 էր: 3 Օզիի սերունդներն* էին Եզերիան և նրա որդիները՝ Միքայելը, Աբդիան, Հովելը և Եսիան. ընդհանուր հաշվով՝ հինգ հոգի: Սրանք բոլորը իրենց գերդաստանների գլուխներն էին: 4 Նրանք և իրենց սերունդները շատ կանայք ու որդիներ ունեին, ուստի նրանց զորքում, համաձայն իրենց գերդաստանների տոհմաբանության, զինվորական ծառայության համար պիտանի 36 000 զինվոր կար: 5 Նրանց եղբայրները, որոնք Իսաքարի մյուս տոհմերից էին, զորեղ ռազմիկներ էին: Տոհմաբանության մեջ գրանցված բոլոր ռազմիկների թիվը ընդհանուր հաշվով 87 000 էր:+

6 Բենիամինի որդիներն էին+ Բաղան,+ Բոքորը+ և Հեդիելը.+ ընդհանուր հաշվով՝ երեք հոգի: 7 Բաղայի որդիներն էին Եսբոնը, Օզին, Օզիելը, Հերիմոթը և Իրին. ընդհանուր հաշվով՝ հինգ հոգի: Նրանք իրենց գերդաստանների գլուխներն էին, զորեղ ռազմիկներ: Նրանց տոհմաբանության մեջ գրանցված ռազմիկների թիվը 22 034 էր:+ 8 Բոքորի որդիներն էին Զամիրան, Հովասը, Եղիեզերը, Ելիոենան, Ամրին, Հերեմոթը, Աբիան, Անաթոթը և Գալամեթը: Սրանք բոլորը Բոքորի որդիներն էին: 9 Նրանց սերունդների տոհմաբանության մեջ, որոնք նշված էին գերդաստանների գլուխների անուններով, գրանցված էին 20 200 զորեղ ռազմիկներ: 10 Հեդիելի+ որդիներն էին Բիլհանը և նրա որդիները՝ Հեուսը, Բենիամինը, Ավոդը, Քանանան, Զեթանը, Թարսիսը և Աքիսահարը: 11 Սրանք բոլորը Հեդիելի որդիներն էին և իրենց գերդաստանների գլուխները: Նրանց սերունդներում պատերազմելու պատրաստ 17 200 զորեղ ռազմիկներ կային:

12 Սուփիմյաններն ու Օփիմյանները Իրի+ սերունդներն էին:* Հուսիմյանները Աքերի սերունդներն էին:

13 Նեփթաղիմի որդիներն էին+ Հասիելը, Գունին, Հասիրը և Սեղումը. նրանք Բալլայի սերունդներն* էին:+

14 Մանասեի+ որդիներից մեկը Ասրիելն էր, որին ծնել էր նրա ասորի հարճը: (Նա ծնել էր Մաքիրին՝+ Գաղաադի հորը: 15 Մաքիրը կանայք առավ Օփիմի և Սուփիմի համար: Նրա քրոջ անունը Մաաքա էր): Երկրորդ որդին Սալպաադն էր,+ որը միայն դուստրեր ուներ:+ 16 Մաքիրի կինը՝ Մաաքան, որդի ծնեց և անունը Փերեշ դրեց: Փերեշի եղբոր անունը Սարես էր, և նրա որդիներն էին Ուլամը և Ռեկեմը: 17 Ուլամի որդին* Բեդանն էր: Նրանք Մանասեի որդի Մաքիրի որդու՝ Գաղաադի որդիներն էին: 18 Գաղաադի քույրը Մոլեքեթն էր: Նա ծնեց Եսուդին, Աբիեզերին և Մաալային: 19 Սեմիդայի որդիներն էին Աքիանը, Սյուքեմը, Լիկեին և Անիամը:

20 Եփրեմի+ որդիներն էին Սուտալան,+ նրա որդին՝ Բարադը, նրա որդին՝ Թաաթը, նրա որդին՝ Ելեադան, նրա որդին՝ Թաաթը, 21 նրա որդին՝ Զաբադը, նրա որդին՝ Սուտալան: Նրա* որդիներն էին նաև Եզերը ու Ելիադը: Բնիկ գեթացիները+ սպանեցին նրանց, որովհետև նրանք գնացել էին, որ տիրանային նրանց անասուններին: 22 Սպանվածների հայրը՝ Եփրեմը, շատ օրեր սուգ էր անում, և նրա եղբայրները գալիս էին, որ մխիթարեին նրան: 23 Հետո Եփրեմը հարաբերություն ունեցավ իր կնոջ հետ, և նա հղիացավ ու մի որդի ծնեց: Եփրեմը նրա անունը Բերիա* դրեց, քանի որ իր կինը ծնեց այն ժամանակ, երբ դժբախտություն էր պատահել իր ընտանիքում: 24 Նրա* դուստրը Սեերան էր, որը կառուցեց Վերին և Ստորին Բեթ-Օրոնը,+ ինչպես նաև Օզան-Սեերան: 25 Նրա* որդիներն էին Ռաֆենը և Ռասեֆը: Ռասեֆի որդին Թալեն էր, նրա որդին՝ Թաանը, 26 նրա որդին՝ Լադանը, նրա որդին՝ Ամիուդը, նրա որդին՝ Ելիսաման, 27 նրա որդին՝ Նավեն, և նրա որդին՝ Հեսուն:*+

28 Եփրեմի սերունդների հողատարածքներն ու բնակավայրերն էին Բեթելը՝+ իր կախյալ* ավաններով, արևելքում՝ Նաարանը, արևմուտքում՝ Գազերը՝ իր կախյալ ավաններով, ինչպես նաև Սյուքեմը՝ իր կախյալ ավաններով, մինչև Այյա* և դրա կախյալ ավանները: 29 Սահմանի մյուս կողմում Մանասեի սերունդներին պատկանում էին Բեթ-Սեանը՝+ իր կախյալ ավաններով, Թանաքը՝+ իր կախյալ ավաններով, Մեգիդոն՝+ իր կախյալ ավաններով, և Դորը՝+ իր կախյալ ավաններով: Այս քաղաքներում էին ապրում Իսրայելի որդի Հովսեփի սերունդները:

30 Ասերի որդիներն էին Եմնան, Եսուան, Եսվին և Բերիան:+ Նրանց քույրը Սերան էր:+ 31 Բերիայի որդիներն էին Քաբերը և Մելքիելը՝ Բարսայիթի հայրը: 32 Քաբերը ունեցավ Հաֆալեթին, Սոմերին, Քոթամին և Շավային՝ նրանց քրոջը: 33 Հաֆալեթի որդիներն էին Փասաքը, Բամայելը և Ասվաթը: Նրանք Հաֆալեթի որդիներն էին: 34 Սամերի* որդիներն էին Աքին, Ռաոգան, Հեուբան և Արամը: 35 Նրա եղբոր՝ Հելեմի* որդիներն էին Սոֆան, Եմանան, Սելեսը և Ամալը: 36 Սոֆայի որդիներն էին Սուան, Առնաֆարը, Սուալը, Բարին, Եմրան, 37 Բոսորը, Օդը, Շամման, Սալիսան, Եթրանը և Բեերան: 38 Հեթերի որդիներն էին Հեֆոնեն, Փասփան և Արան: 39 Ուլլայի որդիներն էին Արահը, Անիելը և Ռասիան: 40 Սրանք բոլորը Ասերի որդիներն էին. նրանք իրենց գերդաստանների գլուխներն էին՝ ընտրված զորեղ ռազմիկներ և զորապետների գլուխներ: Նրանց զորքում, համաձայն իրենց տոհմաբանության,+ զինվորական ծառայության համար պիտանի 26 000 ռազմիկ կար:+

8 Բենիամինի+ որդիներն էին Բաղան՝+ առաջնեկը, երկրորդը՝ Ասբելը,+ երրորդը՝ Աարան, 2 չորրորդը՝ Նովան, և հինգերորդը՝ Ռաֆան: 3 Բաղայի որդիներն էին Ադդարը, Գերան,+ Աբիուդը, 4 Աբիսուան, Նեեմանը, Աքուքը, 5 Գերան, Սուֆանը և Հուրամը: 6 Ավոդի որդիները, որոնք Գեբայի+ բնակիչների գերդաստանների գլուխներն էին, և որոնք գերեվարվեցին Մանաքաթ, սրանք էին. 7 Նեեմանը, Աքիան ու Գերան, որն էլ տեղահանել էր նրանց : Գերան ունեցավ Օզային և Աքիուդին: 8 Սաարիմը երեխաներ ունեցավ Մովաբի տարածքում* այն բանից հետո, երբ մովաբացիներին վռնդեց այնտեղից: Հուսիմն ու Բաարան նրա կանայք էին:* 9 Նրա կինն էր նաև Գոդեսը, որը նրա համար ծնեց Հոբաբին, Սաբիային, Մեսային, Մելքոմին, 10 Հեուզին, Սեքիային ու Մարմային: Սրանք էին Սաարիմի որդիները, որոնք գերդաստանների գլուխներ էին:

11 Հուսիմը Սաարիմի համար ծնեց Աբիտոբին ու Ելփաալին: 12 Ելփաալի որդիներն էին Եբերը, Միսաամը և Սամեդը (որը կառուցեց Օնոն+ և Լոդը՝+ իր կախյալ* ավաններով), 13 նաև Բերիան և Սեման: Այս մարդիկ Այելոնի+ բնակիչների գերդաստանների գլուխներն էին: Նրանք վռնդեցին Գեթի բնակիչներին: 14 Աքիովը, Սոսեկը, Հերեմոթը, 15 Զաբադիան, Արադը, Եդերը, 16 Միքայելը, Եսփան և Հովքան Բերիայի որդիներն էին: 17 Զաբադիան, Մեսուլամը, Ազակին, Քաբերը, 18 Եսամարին, Եզլիան և Հոբաբը Ելփաալի որդիներն էին: 19 Հակիմը, Զեքրին, Զաբդին, 20 Ելիենան, Սալթին, Ելիելը, 21 Ադայիան, Բարեան և Սամարաթը Սեմեիի որդիներն էին: 22 Եսփանը, Եբերը, Ելիելը, 23 Աբդոնը, Զեքրին, Հանանը, 24 Հանանիան, Էլամը, Անաթոթիան, 25 Եֆադիան և Փանուելը Սոսեկի որդիներն էին: 26 Սամսարին, Սեհարիան, Գոթողիան, 27 Հիարասիան, Եղիան և Զեքրին Հերոամի որդիներն էին: 28 Նրանք գերդաստանների գլուխներ էին, ինչպես նշված է տոհմաբանության մեջ, և ապրում էին Երուսաղեմում:

29 Գաբաոնի հայրը՝* Հեյելը, բնակվում էր Գաբաոնում:+ Նրա կնոջ անունը Մաաքա էր:+ 30 Նրա որդիներն էին Աբդոնը, որը առաջնեկն էր, Սուրը, Կիսը, Բաալը, Նադաբը, 31 Գեդորը, Աքիովը և Զաքարը: 32 Մակելոթը ունեցավ Սիմաային: Նրանք բոլորը ապրում էին իրենց եղբայրների* կողքին՝ Երուսաղեմում:

33 Ները+ ունեցավ Կիսին, Կիսը ունեցավ Սավուղին,+ Սավուղը ունեցավ Հովնաթանին,+ Մելքիսավեին,+ Աբինադաբին+ ու Եսբաալին:*+ 34 Հովնաթանի որդին Մերի-Բահաղն էր:*+ Մերի-Բահաղը ունեցավ Միքային:+ 35 Միքայի որդիներն էին Փիթոնը, Մելեքը, Թարեն և Աքազը: 36 Աքազը ունեցավ Հովադանին, Հովադանը ունեցավ Գալամեթին, Ազամոթին և Զամրիին: Զամրին ունեցավ Մոսային: 37 Մոսան ունեցավ Բանաային: Բանաայի որդին Ռաֆան էր, նրա որդին՝ Ելեասան, և նրա որդին՝ Եսելը: 38 Եսելը ուներ վեց որդի: Նրանց անուններն էին՝ Եզրիկամ, Բոքերու, Իսմայել, Սաարիա, Աբդիա և Հանան: Սրանք բոլորը Եսելի որդիներն էին: 39 Նրա եղբոր՝ Եսեկի որդիներն էին Ուլամը՝ առաջնեկը, երկրորդը՝ Հեուսը, և երրորդը՝ Ելիֆալետը: 40 Ուլամի որդիները զորեղ ռազմիկներ էին՝ նետաձիգներ: Նրանք շատ որդիներ ու թոռներ ունեին, ընդհանուր հաշվով՝ 150 հոգի: Նրանք բոլորը Բենիամինի սերունդներն էին:

9 Բոլոր իսրայելացիները գրանցված էին տոհմաբանության մեջ, որն ընդգրկված է «Իսրայելի թագավորների գրքում»: Հուդայի ժողովուրդը իր անհավատարմության պատճառով գերեվարվել էր Բաբելոն:+ 2 Առաջին բնակիչները, որոնք վերադարձան իրենց քաղաքներում գտնվող կալվածքներ, քահանաներ էին, ղևտացիներ, որոշ իսրայելացիներ ու տաճարի սպասավորներ:*+ 3 Հուդայի,+ Բենիամինի,+ Եփրեմի ու Մանասեի սերունդներից ոմանք բնակություն հաստատեցին Երուսաղեմում: 4 Այդ մարդիկ էին. Հուդայի որդի Փարեսի+ սերունդներից՝ Բանիի որդի Իմրիի որդի Ամրիի որդի Ամիուդի որդի Ութան, 5 Սելոմյաններից՝ Ասայիան՝ առաջնեկը, և նրա որդիները, 6 Զարայի որդիներից՝+ Հեուելը, ու նրանց եղբայրներից՝ 690 հոգի:

7 Բենիամինի սերնդից՝ Ասանուայի որդի Օդավիայի որդի Մեսուլամի որդի Սալլուն, 8 Մաքրիի որդի Օզիի որդի Էլայի որդի Հերոամի որդի Եբնեան ու Եբնիայի որդի Ռագուելի որդի Սափատիայի որդի Մեսուլամը: 9 Նրանց եղբայրների թիվը, ըստ իրենց տոհմաբանության, 956 էր: Այս բոլոր տղամարդիկ գերդաստանների գլուխներ էին:

10 Քահանաներից՝ Հեդայիան, Հովարիբը, Հաքինը,+ 11 ճշմարիտ Աստծու տանը ծառայող գլխավոր մարդկանցից մեկի՝ Աքիտոբի որդի Մարիոթի որդի Սադոկի որդի Մեսուլամի որդի Քեղկիայի որդի Ազարիան, 12 Մելքիայի որդի Փասուրի որդի Հերոամի որդի Ադայիան, Եմմերի որդի Մեսելամիթի որդի Մեսուլամի որդի Եզերայի որդի Ադիելի որդի Մասեն 13 և նրանց եղբայրները՝ քաջ և ընդունակ 1 760 մարդիկ, որոնք կարող էին ծառայել ճշմարիտ Աստծու տանը: Նրանք գերդաստանների գլուխներ էին:

14 Ղևտացիներից՝ Մերարիի սերնդից՝ Ասաբիայի որդի Եզրիկամի որդի Ասուբի որդի Սեմայիան,+ 15 Բակբակարը, Արեսը, Գալալը, Մաթանիան, որը Ասափի որդի Զեքրիի որդի Միքայի որդին էր, 16 Իդիթունի որդի Գալալի որդի Սեմայիայի որդի Աբդիան և Եղկանայի որդի Ասայի որդի Բարաքիան, որը բնակվում էր նետոֆացիների ավաններից մեկում:+

17 Դռնապաններից+ էին Ակկուբը, Տելմոնը, Աքիմանը և նրանց եղբայր Սեղումը, որը նրանց գլխավորն էր 18 և նախկինում ծառայել էր արևելյան կողմում գտնվող արքունական դարպասների մոտ:+ Սրանք էին ղևտացիների ճամբարների դռնապանները: 19 Կորխի որդի Աբիասաբի որդի Կորեի որդի Սեղումը և իր գերդաստանից իր եղբայրները՝ Կորխյանները, դռնապաններ էին վրանի մուտքի մոտ ու վերահսկում էին այդ ծառայությունը, իսկ նրանց նախահայրերին վստահված էր եղել Եհովայի ճամբարի մուտքի հսկողությունը: 20 Փենեհեսը՝+ Եղիազարի+ որդին, նրանց գլխավորն էր եղել: Եհովան նրա հետ էր: 21 Զաքարիան՝+ Մասելամիայի որդին, հանդիպման վրանի մուտքի պահապանն էր:

22 Մուտքերը հսկելու համար ընտրված էր 212 դռնապան: Նրանք բնակություն հաստատեցին իրենց ավաններում՝ ըստ իրենց տոհմաբանության:+ Դավիթն ու Սամուել տեսանողը*+ այս ծառայությունը վստահել էին նրանց նախահայրերին: 23 Նրանք ու նրանց որդիները նշանակված էին պահպանելու Եհովայի տան,+ այսինքն՝ խորանի դռները: 24 Դռնապանները կանգնում էին չորս կողմերում՝ արևելյան, արևմտյան, հյուսիսային և հարավային:+ 25 Նրանց եղբայրները, որ բնակվում էին ավաններում, ժամանակ առ ժամանակ պետք է յոթ օրով գային, որպեսզի ծառայեին նրանց հետ: 26 Չորս գլխավոր* դռնապաններին, որոնք ղևտացիներ էին, վստահված էր սենյակները* և ճշմարիտ Աստծու տան գանձարանները հսկելու գործը:+ 27 Նրանք, ողջ գիշեր իրենց տեղերում կանգնած, հսկում էին ճշմարիտ Աստծու տան շուրջբոլորը, քանի որ այդ գործը իրենց էր հանձնարարված: Նրանց վստահված էր նաև բանալին, որ ամեն առավոտ բացեին տան դռները:

28 Ոմանք պատասխանատու էին ծառայության մեջ օգտագործվող պիտույքների համար.+ այդ մարդիկ հաշվում էին պիտույքները, երբ դրանք ներս էին բերվում և երբ պետք է դուրս տարվեին: 29 Ոմանք էլ պատասխանատու էին ուրիշ պիտույքների, բոլոր սուրբ իրերի,+ մանր աղացած* ալյուրի,+ գինու,+ յուղի,+ կնդրուկի*+ և բալասանի յուղի+ համար: 30 Քահանաների որդիներից մի քանիսը բալասանի յուղի հիմքով անուշահոտ քսուքներ էին պատրաստում: 31 Ղևտացիներից Մատաթիան՝ Կորխի տոհմից Սեղումի առաջնեկը, պատասխանատու էր այն ամենի համար, ինչ թխվում էր տապակի վրա:+ 32 Նրանց եղբայրներից՝ Կահաթյաններից ոմանց հանձնարարված էր ամեն Շաբաթ պատրաստել Աստծու առաջ դրվող հացերը:+

33 Երգիչները՝ ղևտացիների գերդաստանների գլուխները, որոնք տաճարի սենյակներում* էին լինում, ազատված էին մյուս պարտականություններից, քանի որ օր ու գիշեր իրենց ծառայությունն էին անում: 34 Նրանք ղևտացիների գերդաստանների գլուխներ էին, ինչպես նշված է տոհմաբանության մեջ, և ապրում էին Երուսաղեմում:

35 Գաբաոնի հայրը՝* Հեյելը, բնակվում էր Գաբաոնում:+ Նրա կնոջ անունը Մաաքա էր: 36 Հեյելի որդիներն էին Աբդոնը, որը առաջնեկն էր, Սուրը, Կիսը, Բաալը, Նադաբը, 37 Գեդորը, Աքիովը, Զաքարիան և Մակելոթը: 38 Մակելոթը ունեցավ Սամաամին: Նրանք բոլորը ապրում էին իրենց եղբայրների* կողքին՝ Երուսաղեմում: 39 Ները+ ունեցավ Կիսին, Կիսը ունեցավ Սավուղին,+ Սավուղը ունեցավ Հովնաթանին,+ Մելքիսավեին,+ Աբինադաբին+ ու Եսբաալին: 40 Հովնաթանի որդին Մերի-Բահաղն էր:+ Մերի-Բահաղը ունեցավ Միքային:+ 41 Միքայի որդիներն էին Փիթոնը, Մելեքը, Թարեն և Աքազը: 42 Աքազը ունեցավ Հովարային, Հովարան ունեցավ Գալամեթին, Ազամոթին և Զամրիին: Զամրին ունեցավ Մոսային: 43 Մոսան ունեցավ Բանաային: Բանաայի որդին Ռաֆայիան էր, նրա որդին՝ Ելեասան, և նրա որդին՝ Եսելը: 44 Եսելը ուներ վեց որդի: Նրանց անուններն էին՝ Եզրիկամ, Բոքերու, Իսմայել, Սաարիա, Աբդիա և Հանան: Սրանք Եսելի որդիներն էին:

10 Փղշտացիները Իսրայելի դեմ կռվի դուրս եկան: Իսրայելացիները փախուստի դիմեցին, և շատերը զոհվեցին Գելբուե լեռան վրա:+ 2 Սավուղին ու նրա որդիներին կրնկակոխ հետապնդելով՝ փղշտացիները սպանեցին նրա որդիներին՝ Հովնաթանին, Աբինադաբին և Մելքիսավեին:+ 3 Սավուղի դեմ կռիվը թեժացավ. նետաձիգները նկատեցին նրան ու վիրավորեցին:+ 4 Այդ ժամանակ Սավուղն ասաց իր զինակրին. «Հանի՛ր սուրդ և խոցի՛ր ինձ, որպեսզի այս անթլփատները ինձ չխոցեն ու չտանջեն»:*+ Բայց նրա զինակիրը չուզեց դա անել, որովհետև շատ էր վախենում: Ուստի Սավուղը վերցրեց իր սուրը և ընկավ դրա վրա:+ 5 Երբ զինակիրը տեսավ, որ Սավուղը մեռավ, ինքն էլ իր սրի վրա ընկավ ու մեռավ: 6 Այսպիսով՝ Սավուղը, նրա երեք որդիները և նրա տնից բոլոր նրանք, ովքեր իր հետ էին, մահացան:+ 7 Երբ հովտում բնակվող իսրայելացիները իմացան, որ զորքը փախել է, և որ Սավուղն ու նրա որդիները զոհվել են, թողեցին իրենց քաղաքներն ու փախուստի դիմեցին: Իսկ փղշտացիները եկան ու բնակվեցին այդ քաղաքներում:

8 Հաջորդ օրը, երբ փղշտացիները եկան զոհվածների իրերը վերցնելու, Սավուղին ու նրա երեք որդիներին Գելբուե լեռան վրա սպանված գտան:+ 9 Փղշտացիները կողոպտեցին Սավուղին, կտրեցին նրա գլուխը, վերցրին զենքուզրահը և պատգամաբերներ ուղարկեցին իրենց երկրով մեկ, որ այդ մասին հայտնեն իրենց կուռքերի տաճարներում+ և ժողովրդին: 10 Սավուղի զենքուզրահը դրեցին իրենց աստծու տաճարում, իսկ գլուխը կախեցին Դագոնի տաճարում:+

11 Գաղաադի Հաբիս+ քաղաքի բոլոր բնակիչները լսեցին, թե փղշտացիներն ինչ են արել Սավուղին,+ 12 ուստի բոլոր ռազմիկները գնացին, վերցրին Սավուղի ու նրա որդիների դիերը և բերեցին Հաբիս: Նրանք թաղեցին նրանց ոսկորները Հաբիսում՝+ մի մեծ ծառի տակ, և յոթ օր ծոմ պահեցին:

13 Այսպիսով՝ Սավուղը մահացավ այն պատճառով, որ Եհովայի հանդեպ անհավատարիմ եղավ, չհնազանդվեց Եհովայի խոսքին,+ նաև դիմեց ոգեհարցի,+ 14 ոչ թե Եհովային: Ուստի Աստված մահվան մատնեց նրան և թագավորությունը տվեց Դավթին՝ Հեսսեի որդուն:+

11 Որոշ ժամանակ անց բոլոր իսրայելացիները հավաքվեցին Դավթի մոտ՝ Քեբրոնում,+ ու ասացին. «Մենք քո միսն ու արյունն ենք:*+ 2 Այն ժամանակ, երբ Սավուղն էր թագավոր, դու էիր Իսրայելին առաջնորդում ռազմարշավների:*+ Եվ քո Աստված Եհովան ասաց քեզ. «Դու ես հովվելու իմ ժողովրդին՝ Իսրայելին, դու ես դառնալու իմ ժողովրդի՝ Իսրայելի առաջնորդը»»:+ 3 Իսրայելի բոլոր երեցները եկան թագավորի մոտ՝ Քեբրոն, և Դավիթ թագավորը այնտեղ նրանց հետ դաշինք կապեց Եհովայի առաջ: Դրանից հետո նրանք Դավթին օծեցին Իսրայելի թագավոր,+ ինչպես որ Եհովան ասել էր Սամուելի միջոցով:+

4 Ավելի ուշ Դավիթը և ամբողջ Իսրայելը գնացին պատերազմելու Երուսաղեմի, այսինքն՝ Հեբուսի դեմ,+ որտեղ հեբուսացիներն+ էին բնակվում: 5 Հեբուսի բնակիչները ծաղրեցին Դավթին՝ ասելով. «Դու երբեք չես մտնի այստեղ»:+ Դավիթը, սակայն, գրավեց Սիոնի ամրոցը,+ որն այժմ կոչվում է Դավթի քաղաք:+ 6 Դավիթն ասաց. «Ով առաջինը հարձակվի հեբուսացիների վրա, նա զորագլուխ և իշխան կդառնա»: Առաջինը հարձակվեց Հովաբը՝+ Շարուհեայի որդին, և նա զորագլուխ դարձավ: 7 Դավիթը բնակություն հաստատեց այդ ամրոցում: Դա է պատճառը, որ այն կոչեցին Դավթի քաղաք: 8 Նա սկսեց շինարարական աշխատանքներ կատարել քաղաքի տարբեր հատվածներում՝ Թումբից* մինչև դրա հարակից տարածքները, իսկ Հովաբը վերակառուցեց քաղաքի մնացած մասը: 9 Դավիթը գնալով հզորանում էր,+ և Զորքերի տեր Եհովան նրա հետ էր:

10 Սրանք են Դավթի զորեղ ռազմիկները, որոնք բոլոր իսրայելացիների հետ մեծապես աջակցեցին նրան և օգնեցին թագավոր դառնալ, ինչպես որ Եհովան ասել էր Իսրայելի առնչությամբ:+ 11 Ահա Դավթի զորեղ ռազմիկների ցուցակը. առաջինը Հաքեմոնյանների տոհմից Հեսբաամն էր,+ որը երեքի մեջ գլխավորն էր:+ Մի անգամ նա իր նիզակով 300 մարդ սպանեց:+ 12 Նրանից հետո Եղիազարն էր՝+ Աքուքի+ սերնդից Դոդայի որդին: Նա երեք զորեղ ռազմիկներից մեկն էր: 13 Նա Դավթի հետ էր Փեսդոմմիմում,+ որտեղ փղշտացիները հավաքվել էին պատերազմելու: Փեսդոմմիմում մի արտ կար, որում առատորեն գարի էր ցանված: Իսրայելացիները փախան փղշտացիներից: 14 Բայց Եղիազարը կանգնեց արտի մեջտեղում ու սկսեց պաշտպանել այն՝ կռվելով փղշտացիների դեմ, և Եհովան մեծ հաղթանակ* պարգևեց իր ժողովրդին:+

15 Երբ փղշտացիների զորքը ռաֆայիմների հովտում+ բանակ էր դրել, 30 զորավարներից երեքը իջան դեպի ժայռը՝ Դավթի մոտ՝ Ոդողոմի քարայր:+ 16 Դավիթն այդ ժամանակ ապաստարանում էր, իսկ փղշտացիների կայազորներից մեկը՝ Բեթլեհեմում: 17 Դավիթը իր փափագն արտահայտեց՝ ասելով. «Ա՜խ, երանի՜ թե ջուր խմեի Բեթլեհեմի+ դարպասի մոտի ջրհորից»: 18 Այդ ժամանակ երեք զորեղ ռազմիկները ներխուժեցին փղշտացիների բանակատեղի, Բեթլեհեմի դարպասի մոտի ջրհորից ջուր հանեցին ու բերեցին Դավթին: Բայց նա հրաժարվեց խմել այդ ջրից և այն թափեց Եհովայի առաջ: 19 Նա ասաց. «Անհնա՛ր է, որ ես այս բանն անեմ, որովհետև Աստծու տեսանկյունից դա անընդունելի է: Ինչպե՞ս կարող եմ խմել այս մարդկանց արյունը, որոնք իրենց կյանքը վտանգի են ենթարկել:+ Նրանք իրենց կյանքը վտանգելո՛վ այս ջուրը բերեցին»: Եվ նա չխմեց ջրից: Ահա այս բաներն են արել Դավթի երեք զորեղ ռազմիկները:

20 Աբեսսան՝+ Հովաբի եղբայրը,+ երեքհոգանոց մեկ այլ խմբում գլխավորն էր: Մի անգամ նա իր նիզակով 300 մարդ սպանեց: Աբեսսան առաջին երեքի նման մեծ համբավ ուներ:+ 21 Նա իր երեքհոգանոց խմբում մյուս ռազմիկներից ավելի շատ էր աչքի ընկնում և նրանց գլխավորն էր, բայց առաջին երեքին չէր հասնում:

22 Բանեան՝+ Հովիադայի որդին, խիզախ մարդ էր,* որը շատ սխրանքներ էր գործել Կաբեսելում:+ Նա սպանել էր մովաբացի Արիելի երկու որդիներին: Նաև մի ձյունոտ օր իջել էր հորի մեջ և առյուծի էր սպանել:+ 23 Բացի այդ՝ նա սպանել էր մի աժդահա եգիպտացու, որի հասակը հինգ կանգուն* էր:+ Չնայած եգիպտացու ձեռքին ջուլհակահաստոցի* գլանի նման նիզակ էր եղել,+ Բանեան ձեռնափայտով հարձակվել էր նրա վրա, ձեռքից խլել էր նիզակը և հենց նրա նիզակով էլ սպանել էր նրան:+ 24 Այս բաներն էր արել Հովիադայի որդի Բանեան: Առաջին երեք զորեղ ռազմիկների նման նա էլ մեծ համբավ ուներ: 25 Թեև նա 30-ի մեջ ավելի շատ էր աչքի ընկնում, բայց այդ երեքին չէր հասնում:+ Սակայն Դավիթը նրան նշանակեց իր թիկնապահների պետ:

26 Զորքի հզոր ռազմիկներն էին Ասայելը՝+ Հովաբի եղբայրը, Ելեանան՝ բեթլեհեմցի Դոդայի որդին,+ 27 հարորացի Սամոթը, փելոնացի Քելեսը, 28 Իրան՝+ թեկուեցի Եկգեսի որդին, անաթոթացի Աբիեզերը,+ 29 հուսացի Սիբակը,+ Աքուքի սերնդից Ելին, 30 նետոֆացի Մաարան,+ Ալադը՝+ նետոֆացի Բաանահի որդին, 31 Եթթին՝ Բենիամինյանների+ Գաբաայից Ռիբայի որդին, փարաթոնցի Բանեան, 32 Հուրան՝ Գաասի+ գետահովիտներից,* բեթարաբացի Աբիելը, 33 բահարումացի Ազամոթը, սալաբիմացի Ելիաբան, 34 գեզոնացի Հասեմի որդիները, Հովնաթանը՝ հարարացի Սագեի որդին, 35 Աքիամը՝ հարարացի Սաքարի որդին, Ելիֆալը՝ Ուրի որդին, 36 մեքուրաթացի Օֆերը, փելոնացի Աքիան, 37 կարմեղոսցի Եզրոն, Նաարան՝ Ազբիայի որդին, 38 Հովելը՝ Նաթանի եղբայրը, Մաբարը՝ Ագարի որդին, 39 ամմոնացի Սելեկը, բերոթացի Նահարան՝ Շարուհեայի որդի Հովաբի զինակիրը, 40 հեթերացի Իրան, հեթերացի Գարեբը, 41 քետացի Ուրիան,+ Զաբադը՝ Աղայիի որդին, 42 Ադինան՝ Ռուբենի սերնդից Սիզայի որդին, որը Ռուբենյանների գլխավորն էր, և նրա հետ՝ 30 մարդ, 43 Հանանը՝ Մաաքայի որդին, մաթանացի Հոսափատը, 44 աստարոթացի Օզիան, Սաման ու Հեյելը՝ արոերացի Քոթամի որդիները, 45 Հեդիելը՝ Սամարիի որդին, նրա եղբայր թիսացի Հովքան, 46 մահավացի Ելիելը, Հերիբային ու Հոսավիան՝ Ելնաամի որդիները, մովաբացի Եթեման, 47 Ելիելը, Օբեդը և մեսոբացի Հեսիելը:

12 Սրանք են այն մարդիկ, որ եկան Դավթի մոտ՝ Սիկելակ,+ երբ նա թաքնվում էր Կիսի որդի Սավուղից:+ Նրանք այն զորեղ ռազմիկներից էին, որոնք Դավթին օգնում էին պատերազմում:+ 2 Նրանք զինված էին նետ ու աղեղով և կարողանում էին թե՛ աջ, թե՛ ձախ ձեռքով+ պարսատիկով քարեր նետել+ ու աղեղով նետեր արձակել: Այդ ռազմիկները Սավուղի եղբայրներից էին՝ Բենիամինի ցեղից:+ 3 Գլխավորը Աքիեզերն էր, հետո Հովասը. նրանք գաբաացի+ Սամաայի որդիներն էին: Նրանց հետ էին Հեզիելն ու Փալետը՝ Ազամոթի+ որդիները, Բարաքան, անաթոթացի Հեուն, 4 գաբաոնացի+ Իսմայիան, որը 30 զորեղ ռազմիկներից մեկն էր+ և նրանց գլխավորը, նաև Երեմիան, Հաազիելը, Հոհանանը, գադերացի Հոզաբադը, 5 Ելիոզան, Հերիմոթը, Բաալիան, Սեմարիան, արիֆացի* Սափատիան, 6 Եղկանան, Եսիան, Ազարիելը, Հովեզերը, Կորխի սերնդից Հեսբաամը,+ 7 ինչպես նաև Հովելան ու Զաբադիան՝ գեդորացի Հերոամի որդիները:

8 Երբ Դավիթը գտնվում էր անապատում՝ ապաստարանում,+ Գադյաններից ոմանք նրա կողմն անցան: Նրանք զորեղ, պատերազմելու համար մարզված ռազմիկներ էին, որոնք միշտ պատրաստ էին պահում մեծ վահաններն ու նիզակները: Նրանց երեսները առյուծի երեսի էին նման, և նրանք արագավազ էին, ինչպես լեռնային այծեղջերուները: 9 Գլխավորը Եզերն էր, երկրորդը՝ Աբդիան, երրորդը՝ Եղիաբը, 10 չորրորդը՝ Մասմանան, հինգերորդը՝ Երեմիան, 11 վեցերորդը՝ Եթթին, յոթերորդը՝ Ելիելը, 12 ութերորդը՝ Հոհանանը, իններորդը՝ Ելզաբադը, 13 տասներորդը՝ Երեմիան, և տասնմեկերորդը՝ Մաքաբանան: 14 Նրանք Գադի սերնդից էին+ և զորագլուխներ էին: Ամենաթույլը կարող էր 100-ի դիմադրել, իսկ ամենաուժեղը՝ 1 000-ի:+ 15 Այս մարդիկ էին, որ առաջին ամսին անցան Հորդանանը, երբ այն դուրս էր եկել իր ափերից, և հովիտների բնակիչներին վռնդեցին դեպի արևելք ու արևմուտք:

16 Դավթի մոտ՝ ապաստարան,+ գնացին նաև Բենիամինի և Հուդայի ցեղերից որոշ մարդիկ: 17 Դավիթը նրանց ընդառաջ դուրս եկավ ու ասաց. «Եթե խաղաղությամբ եք եկել ինձ մոտ և ուզում եք օգնել, ես պատրաստ եմ ընդունելու ձեզ որպես իմ ընկերների: Բայց եթե եկել եք, որ ինձ թշնամիներիս ձեռքը մատնեք, այնինչ ես ոչ մի վատ բան չեմ արել, ապա թող մեր նախահայրերի Աստվածը տեսնի ու դատի»:+ 18 Այդ ժամանակ Աստծու ոգին իջավ* Ամեսայի վրա,+ որը 30 ռազմիկների գլխավորն էր, և նա ասաց.

«Քոնն ենք մենք, ո՛վ Դավիթ, և քեզ հետ ենք, ո՛վ Հեսսեի որդի:+

Խաղաղությո՛ւն, խաղաղությո՛ւն քեզ, խաղաղությո՛ւն նաև քեզ օգնողին,

Քանի որ քո Աստվածը օգնում է քեզ»:+

Դավիթը նրանց ընդունեց և ջոկատների հրամանատարներ նշանակեց:

19 Մանասեի ցեղից ոմանք նույնպես անցան Դավթի կողմը, երբ նա փղշտացիների հետ գնաց Սավուղի դեմ պատերազմելու: Բայց Դավիթը չօգնեց փղշտացիներին,+ քանի որ նրանց կառավարիչները միասին խորհրդակցելուց հետո իրեն հետ էին ուղարկել: Նրանք ասել էին. «Նա իր տիրոջ՝ Սավուղի կողմը կանցնի և դա կանի մեր կյանքի* գնով»:+ 20 Երբ նա գնաց Սիկելակ,+ Մանասեի ցեղից նրա կողմն անցան Ադնան, Հոզաբադը, Հեդիելը, Միքայելը, Հոզաբադը, Եղիուսը և Սալթին. սրանք Մանասեի ցեղի հազարապետներն էին:+ 21 Նրանք օգնեցին Դավթին հրոսակախմբի* դեմ կռվում, որովհետև բոլորը զորեղ ու քաջ մարդիկ էին:+ Նրանք զորագլուխներ դարձան: 22 Ամեն օր մարդիկ գալիս միանում էին Դավթին՝+ նրան օգնելու համար, և ի վերջո նրանք մի մեծ բանակ դարձան՝ Աստծու բանակի պես:+

23 Սա է այն մարդկանց թիվը, որոնք սպառազինված եկան Դավթի մոտ՝ Քեբրոն,+ որպեսզի Սավուղի թագավորությունը նրան տան, ինչպես որ պատվիրել էր Եհովան:+ 24 Հուդայի ցեղից նիզակ ու մեծ վահան կրող 6 800 սպառազինված մարդ կար, 25 Շմավոնի ցեղից՝ 7 100 զորեղ ու քաջ մարդ:

26 Ղևտացիներից 4 600 մարդ կար: 27 Հովիադան+ Ահարոնի սերունդների+ առաջնորդն էր, և նրա հետ 3 700 մարդ կար: 28 Նրանց թվում էին Սադոկը,+ որը զորեղ ու քաջ երիտասարդ էր, և իր գերդաստանից՝ 22 գլխավորներ:

29 Բենիամինի ցեղից՝ Սավուղի եղբայրներից,+ 3 000 մարդ կար, որոնց մեծ մասը մինչ այդ պաշտպանում էր Սավուղի տան շահերը, 30 Եփրեմյաններից՝ 20 800 զորեղ, քաջ և իրենց գերդաստաններում անվանի մարդիկ:

31 Մանասեի ցեղի մի կեսից 18 000 մարդ կար, որոնք անուններով ընտրված էին, որպեսզի գային ու Դավթին թագավոր դարձնեին: 32 Իսաքարի ցեղից 200 գլխավորներ կային, որոնք կարողանում էին գնահատել իրավիճակը և հասկանալ, թե որ դեպքում ինչ պետք է անի Իսրայելը: Նրանց բոլոր եղբայրները հնազանդվում էին նրանց հրամաններին: 33 Զաբուղոնի ցեղից զինվորական ծառայության համար պիտանի 50 000 մարդ կար, որոնք շարվում էին մարտական կարգով՝ ամեն տեսակ զենքով զինված: Այս բոլոր մարդիկ, որոնք միացան Դավթին, ամբողջովին նվիրված էին նրան:* 34 Նեփթաղիմի ցեղից 1 000 գլխավորներ կային, և նրանց հետ՝ նիզակ ու մեծ վահան կրող 37 000 մարդ: 35 Դանի ցեղից մարտական կարգով շարվող 28 600 մարդ կար, 36 Ասերի ցեղից՝ զինվորական ծառայության համար պիտանի և մարտական կարգով շարվող 40 000 մարդ:

37 Հորդանանի մյուս կողմում ապրող Ռուբենի ցեղից,+ Գադի ցեղից և Մանասեի ցեղի մյուս կեսից ամեն տեսակ զենք կրող 120 000 զինվոր կար: 38 Մարտական կարգով շարվող այս բոլոր զինվորները վճռականությամբ լի եկան Քեբրոն՝ Դավթին ողջ Իսրայելի թագավորը դարձնելու: Մնացած իսրայելացիներն էլ էին համամիտ, որ Դավթին թագավոր դարձնեն:+ 39 Նրանք երեք օր մնացին Դավթի մոտ և կերան-խմեցին, քանի որ իրենց եղբայրները պատրաստություն էին տեսել իրենց համար: 40 Նաև այն մարդիկ, որ ապրում էին մոտակայքում, նույնիսկ Իսաքարի, Զաբուղոնի և Նեփթաղիմի տարածքներում բնակվողները, էշերի, ուղտերի, ջորիների և խոշոր եղջերավոր անասունների վրա բարձած ուտելիք էին բերում: Բերում էին ալյուրից պատրաստված մեծ քանակությամբ ուտեստեղեն, չորացրած թզի ու չամիչի բլիթներ,* գինի, յուղ, ինչպես նաև խոշոր եղջերավոր անասուններ ու ոչխարներ՝ որպես մսացու. Իսրայելում ուրախություն էր տիրում:

13 Դավիթը խորհրդակցեց հազարապետների, հարյուրապետների և բոլոր առաջնորդների հետ,+ 2 ապա Իսրայելի ողջ ժողովին ասաց. «Եթե ձեզ համար հաճելի է և եթե մեր Աստված Եհովայի համար ընդունելի է, եկեք մարդիկ ուղարկենք Իսրայելի բոլոր տարածքներում ապրող մեր մյուս եղբայրների, նաև քահանաների ու ղևտացիների մոտ՝ նրանց քաղաքներ,*+ որպեսզի գան միանան մեզ, 3 և մեր Աստծու տապանակը մեզ մոտ բերենք»+ (քանի որ Սավուղի օրոք տապանակը անուշադրության էր մատնված):+ 4 Ողջ ժողովը համաձայնվեց, որովհետև դա անելը ճիշտ համարեց: 5 Ուստի Դավիթը հավաքեց ամբողջ Իսրայելին՝ Եգիպտոսի գետից* մինչև Եմաթ,*+ որ ճշմարիտ Աստծու տապանակը Կարիաթարիմից բերեն:+

6 Դավիթը և ողջ Իսրայելը գնացին Բաալա,+ այսինքն՝ Կարիաթարիմ, որը Հուդայում է, որպեսզի այնտեղից բերեն ճշմարիտ Աստծու տապանակը, որի առջև կանչում են Եհովայի անունը՝ նրա, ով նստած է գահի վրա՝ քերովբեների վերևում:*+ 7 Ճշմարիտ Աստծու տապանակը մի նոր սայլի վրա դրեցին,+ որ բերեն Աբինադաբի տնից: Սայլը քաշող ցլերին ուղղություն էին տալիս Օզան և Աքիովը:+ 8 Դավիթը և բոլոր իսրայելացիները մեծ ոգևորությամբ* նշում էին այդ իրադարձությունը ճշմարիտ Աստծու առաջ՝ երգեր էին երգում, քնարներ, լարային այլ գործիքներ և դափեր նվագում,+ ծնծղաներ+ ու շեփորներ հնչեցնում:+ 9 Բայց երբ նրանք հասան Քիդոնի կալատեղ,* Օզան ձեռքը մեկնեց ու բռնեց տապանակը, որովհետև քիչ էր մնում, որ ցլերը այն շուռ տային: 10 Այդ ժամանակ Եհովայի զայրույթը բորբոքվեց Օզայի դեմ, և Նա մահով պատժեց նրան, քանի որ ձեռքը մեկնել էր տապանակին:+ Օզան այնտեղ՝ Աստծու առաջ մեռավ:+ 11 Դավիթը բարկացավ* այն բանի համար, որ Եհովան սաստիկ բարկությամբ գործեց Օզայի դեմ: Այդ վայրը մինչ օրս Փարես-Օզա* է կոչվում:

12 Դավիթն այդ օրը ահով լցվեց ճշմարիտ Աստծու հանդեպ և ասաց. «Ճշմարիտ Աստծու տապանակը ինչպե՞ս կարող եմ իմ քաղաք տանել»:+ 13 Եվ նա տապանակը չտեղափոխեց իր մոտ՝ Դավթի քաղաք, այլ պատվիրեց, որ այն տանեն գեթացի Աբդեդոմի տուն: 14 Ճշմարիտ Աստծու տապանակը երեք ամիս մնաց Աբդեդոմի ընտանիքի մոտ՝ նրա տանը. Եհովան օրհնում էր Աբդեդոմի ընտանիքը և այն ամենը, ինչ նա ուներ:+

14 Տյուրոսի թագավոր Քիրամը+ պատգամաբերներ ուղարկեց Դավթի մոտ և նրանց հետ՝ մայրու գերաններ: Նա նաև ուղարկեց պատշարներ և ատաղձագործներ, որպեսզի նրա համար պալատ կառուցեն:+ 2 Դավիթը հասկացավ, որ իր թագավորական իշխանությունը Եհովան ամուր հաստատել է Իսրայելի վրա,+ քանի որ տեսավ, որ, հանուն Իր ժողովրդի՝ Իսրայելի, Նա փառահեղ է այն դարձրել:+

3 Դավիթը Երուսաղեմում ուրիշ կանանց հետ էլ ամուսնացավ+ և էլի որդիներ ու դուստրեր ունեցավ:+ 4 Երուսաղեմում ծնված նրա երեխաների անուններն են՝+ Սամուա, Սոբաբ, Նաթան,+ Սողոմոն,+ 5 Եբաար, Ելիսուա, Ելիփալետ, 6 Նոքա, Նաֆեկ, Հաբիե, 7 Ելիսամա, Բալիադա և Ելիֆալետ:

8 Երբ փղշտացիներն իմացան, որ Դավիթը օծվել է Իսրայելի թագավոր,+ գնացին նրա դեմ կռվելու:+ Լսելով այդ մասին՝ Դավիթը դուրս եկավ նրանց դեմ: 9 Փղշտացիները եկան ռաֆայիմների հովիտ ու սկսեցին հարձակումներ գործել այնտեղի բնակիչների վրա:+ 10 Դավիթը հարցրեց Աստծուն. «Գնա՞մ փղշտացիների դեմ կռվելու: Կմատնե՞ս նրանց իմ ձեռքը»: Եհովան պատասխանեց. «Գնա, ես անպայման քո ձեռքը կմատնեմ նրանց»:+ 11 Ուստի Դավիթը գնաց Բաալ-Փարասին+ և այնտեղ կոտորեց փղշտացիներին: Դավիթն ասաց. «Ճշմարիտ Աստված իմ ձեռքով ճեղքեց թշնամիներիս շարքերը, ինչպես որ ջրերն են ճեղքում պատնեշը»: Դրա համար էլ այդ տեղը Բաալ-Փարասին* կոչվեց: 12 Փղշտացիները այնտեղ թողեցին իրենց աստվածներին, և Դավիթն իր մարդկանց հրամայեց այրել դրանք:+

13 Դրանից հետո փղշտացիները նորից հարձակվեցին այդ հովտի բնակիչների վրա:+ 14 Դավիթը Աստծուն կրկին խնդրեց ուղղություն տալ իրեն, սակայն ճշմարիտ Աստված ասաց. «Ուղիղ նրանց դեմ մի՛ գնա, այլ շրջանցիր թիկունքից, դուրս եկ թփերի* դիմաց ու հարձակվիր նրանց վրա:+ 15 Երբ թփերի վերնամասից ձայն լսես, ասես զորք է քայլում, այդ ժամանակ հարձակվիր, որովհետև ճշմարիտ Աստված արդեն քո առաջ կլինի, որ կոտորի փղշտացիների բանակը»:+ 16 Դավիթն արեց ճիշտ այնպես, ինչպես ճշմարիտ Աստված պատվիրեց իրեն.+ իսրայելացիները կոտորեցին փղշտացիների զորքը Գաբաոնից մինչև Գազեր:+ 17 Դավթի հռչակը տարածվեց բոլոր երկրներում, ու Եհովան նրա հանդեպ վախ ներշնչեց ազգերին:+

15 Դավիթն իր համար ուրիշ տներ էլ կառուցեց Դավթի քաղաքում: Նա նաև ճշմարիտ Աստծու տապանակի համար տեղ պատրաստեց ու մի վրան կանգնեցրեց:+ 2 Այդ ժամանակ Դավիթն ասաց. «Ղևտացիներից բացի՝ ուրիշ ոչ ոք չպետք է փոխադրի ճշմարիտ Աստծու տապանակը, որովհետև Եհովան նրանց է ընտրել, որ փոխադրեն Եհովայի տապանակը ու միշտ ծառայեն իրեն»:+ 3 Հետո Դավիթը ողջ Իսրայելին հավաքեց Երուսաղեմում, որպեսզի Եհովայի տապանակը բերեն այն տեղը, որը նա պատրաստել էր դրա համար:+

4 Դավիթը հավաքեց Ահարոնի տոհմին+ և մյուս ղևտացիներին:+ 5 Կահաթյաններից Ուրիելն էր, որը գլխավորն էր, և նրա եղբայրներից՝ 120 հոգի: 6 Մերարիյաններից Ասայիան էր,+ որը գլխավորն էր, և նրա եղբայրներից՝ 220 հոգի: 7 Գերսամյաններից Հովելն էր,+ որը գլխավորն էր, և նրա եղբայրներից՝ 130 հոգի: 8 Ելիսաֆանի+ սերնդից Սեմայիան էր, որը գլխավորն էր, և նրա եղբայրներից՝ 200 հոգի: 9 Քեբրոնի սերնդից Ելիելն էր, որը գլխավորն էր, և նրա եղբայրներից՝ 80 հոգի: 10 Օզիելի+ սերնդից Ամինադաբն էր, որը գլխավորն էր, և նրա եղբայրներից՝ 112 հոգի: 11 Դավիթը կանչեց քահանաներ Սադոկին+ և Աբիաթարին,+ ղևտացիներից՝ Ուրիելին, Ասայիային, Հովելին, Սեմայիային, Ելիելին և Ամինադաբին 12 ու ասաց նրանց. «Դուք ղևտացիների գերդաստանների գլուխներն եք: Սրբագործվե՛ք* դուք և ձեր եղբայրները և Իսրայելի Աստված Եհովայի տապանակը բերեք այն տեղը, որը պատրաստել եմ դրա համար: 13 Քանի որ առաջին անգամ այն դո՛ւք չտեղափոխեցիք,+ մեր Աստված Եհովան խիստ բարկացավ մեզ վրա,+ որովհետև մենք չպարզեցինք, թե որն է դա անելու ճիշտ կարգը»:+ 14 Ուստի քահանաներն ու ղևտացիները սրբագործվեցին, որ տեղափոխեն Իսրայելի Աստված Եհովայի տապանակը:

15 Հետո ղևտացիները տարան ճշմարիտ Աստծու տապանակը՝ ձողերը իրենց ուսերին դրած,+ ինչպես որ Եհովան պատվիրել էր Մովսեսի միջոցով: 16 Դավիթը ղևտացիների գլխավորներին պատվիրեց, որ երգիչներին՝ իրենց եղբայրներին, հանձնարարեն ուրախությամբ երգել երաժշտական գործիքների՝ տավիղների, քնարների+ ու ծնծղաների նվագակցությամբ:+

17 Ուստի ղևտացիները նշանակեցին Հովելի որդի Եմանին,+ նրա եղբայրներից՝ Բարաքիայի որդի Ասափին+ և նրանց եղբայրներից՝ Մերարիյաններից՝ Կիսեայի որդի Եթանին:+ 18 Նրանց հետ էին երկրորդ խմբից իրենց եղբայրները՝+ Զաքարիան, Բենը, Հաասիելը, Սեմիրամոթը, Հեիելը, Ուննին, Եղիաբը, Բանեան, Մաասիան, Մատաթիան, Ելիֆալեն, Մակենիան և դռնապաններ Աբդեդոմն ու Հեյելը: 19 Երգիչներ Եմանը,+ Ասափն+ ու Եթանը պղնձե ծնծղաներ էին հնչեցնում:+ 20 Զաքարիան, Ազիելը, Սեմիրամոթը, Հեիելը, Ուննին, Եղիաբը, Մաասիան և Բանեան վերին ձայնասահմանին* հարմարեցված լարային գործիքներ էին նվագում:+ 21 Մատաթիան,+ Ելիֆալեն, Մակենիան, Աբդեդոմը, Հեյելը և Ազազիան ստորին ձայնասահմանին* հարմարեցված քնար էին նվագում՝+ ղեկավարելով երաժշտությունը: 22 Քոնոնիան՝+ ղևտացիների գլխավորը, վերահսկում էր տապանակի փոխադրումը, քանի որ համապատասխան որակներ ուներ դա անելու համար: 23 Բարաքիան և Եղկանան հսկում էին տապանակը: 24 Քահանաներ Սաբանիան, Հոսափատը, Նաթանայելը, Ամեսային, Զաքարիան, Բանեան ու Եղիեզերը ճշմարիտ Աստծու տապանակի առջև ուժգին հնչեցնում էին շեփորները:+ Տապանակը հսկում էին նաև Աբդեդոմն ու Հեիան:

25 Դավիթը, Իսրայելի երեցներն ու հազարապետները ուրախությամբ գնացին,+ որ Աբդեդոմի տնից բերեն Եհովայի ուխտի տապանակը:+ 26 Քանի որ ճշմարիտ Աստված Եհովան օգնեց իր ուխտի տապանակը տեղափոխող ղևտացիներին, նրանք յոթ մատղաշ ցուլ և յոթ արու ոչխար զոհաբերեցին:+ 27 Դավիթը բարձրորակ կտորից անթև վերնահագուստ էր հագել, այդպես էին հագնված նաև տապանակը տեղափոխող բոլոր ղևտացիները, երգիչներն ու Քոնոնիան, որը վերահսկում էր տապանակի փոխադրումը և երգիչներին: Դավթի հագին նաև կտավե եփուդ* կար:+ 28 Բոլոր իսրայելացիները Եհովայի ուխտի տապանակը բերում էին ուրախ բացականչություններով,+ եղջերափողերի, շեփորների+ ու ծնծղաների նվագակցությամբ և տավիղների ու քնարների բարձր հնչյունների ներքո:+

29 Երբ Եհովայի ուխտի տապանակը մտավ Դավթի քաղաք,+ Սավուղի դուստր Մեղքողը+ պատուհանից նայեց և տեսնելով, որ Դավիթ թագավորը ցատկոտում է և ուրախանում՝ սկսեց արհամարհել նրան իր սրտում:+

16 Այսպիսով՝ ճշմարիտ Աստծու տապանակը բերեցին ու դրեցին այն վրանում, որը Դավիթը կանգնեցրել էր դրա համար,+ և ճշմարիտ Աստծու առաջ ողջակեզներ ու խաղաղության զոհեր մատուցեցին:+ 2 Ողջակեզներն+ ու խաղաղության զոհերը+ մատուցելուց հետո Դավիթը օրհնեց ժողովրդին Եհովայի անունով: 3 Նա բոլոր իսրայելացիներին՝ թե՛ տղամարդկանց, թե՛ կանանց, մեկական կլոր հաց և արմավի, ինչպես նաև չամիչի մեկական բլիթ* բաժանեց: 4 Հետո նա ղևտացիներից ոմանց հանձնարարեց Եհովայի տապանակի առաջ ծառայել,+ որ պատվեն,* շնորհակալություն հայտնեն ու գովերգեն Իսրայելի Աստված Եհովային: 5 Նրանց մեջ գլխավորը Ասափն էր,+ նրանից հետո՝ Զաքարիան: Հեյելը, Սեմիրամոթը, Հեիելը, Մատաթիան, Եղիաբը, Բանեան, Աբդեդոմն ու Հեյելը+ տավիղ և քնար էին նվագում,+ Ասափը ծնծղաներ էր հնչեցնում,+ 6 իսկ քահանաներ Բանեան ու Հաազիելը ճշմարիտ Աստծու տապանակի առաջ մշտապես շեփորներ էին փչում:

7 Այդ օրը Դավիթը Ասափին+ ու նրա եղբայրներին առաջին անգամ հանձնարարեց երգել Եհովայի պատվին իր հյուսած շնորհակալական երգը.

8 «Շնորհակալություն հայտնեք Եհովային,+ կանչեք նրա անունը,

Ժողովուրդների մեջ հռչակեք նրա գործերը:+

9 Գովերգեք* նրան, երգով փառաբանեք,+

Նրա բոլոր զարմանահրաշ գործերի մասին խորհեք:*+

10 Պարծեցեք նրա սուրբ անվամբ:+

Թող Եհովային ապավինողների* սիրտը լցվի ուրախությամբ:+

11 Ձեր հայացքն ուղղեք* Եհովային+ և նրանից զորություն խնդրեք,

Շարունակ նրա հավանությունը* փնտրեք:+

12 Հիշեք նրա զարմանահրաշ գործերը,+

Նրա հրաշքներն ու ազդարարած դատավճիռները,

13 Ո՛վ նրա ծառա Իսրայելի սերունդներ,+

Հակոբի՛ որդիներ, նրա ընտրյալնե՛ր:+

14 Նա Եհովան է՝ մեր Աստվածը:+

Ողջ երկրում իրագործվում են նրա դատավճիռները:+

15 Հիշեք նրա ուխտը* հավիտյան,

Մի՛ մոռացեք նրա խոստումը* մինչև հազարերորդ սերունդը,+

16 Աբրահամի հետ իր կապած ուխտը,+

Իսահակին տված երդումը,+

17 Որը օրենք դարձրեց Հակոբի համար,+

Հավիտենական ուխտ՝ Իսրայելի համար՝

18 Ասելով. «Քանանի երկիրը քեզ եմ տալու+

Որպես քեզ բաժին ընկած ժառանգություն»:+

19 Նա ասաց դա այն ժամանակ, երբ նրանք սակավաթիվ էին,

Այո՛, շատ քիչ էին և այդ երկրում պանդուխտ էին:+

20 Նրանք երկրից երկիր էին գնում

Եվ թագավորությունից՝ թագավորություն:+

21 Նա ոչ մեկի թույլ չէր տալիս, որ ճնշեն նրանց,+

Թագավորների էր նախատում հանուն նրանց՝+

22 Ասելով. «Իմ օծյալներին մի՛ դիպեք,

Իմ մարգարեներին չարիք մի՛ արեք»:+

23 Ո՛վ երկրի բոլոր մարդիկ, գովերգեք Եհովային,

Ամեն օր պատմեք՝ ինչպես է նա փրկում,+

24 Նրա փառահեղության մասին հայտնեք ազգերին,

Նրա զարմանահրաշ գործերի մասին՝ բոլոր ժողովուրդներին,

25 Որովհետև մեծ է Եհովան և ամենաշատն է արժանի գովաբանության,

Բոլոր աստվածներից առավել նա է ներշնչում ակնածանք:+

26 Փուչ են ժողովուրդների բոլոր աստվածները,+

Մինչդեռ Եհովան նա է, ով ստեղծել է երկինքը:+

27 Վեհությունն ու շքեղությունն են նրան շրջապատում,+

Նրա բնակավայրը լի է զորությամբ, այնտեղ ուրախություն է տիրում:+

28 Տվեք Եհովային իրեն արժանի պատիվը, երկրի բոլո՛ր տոհմեր,

Տվեք Եհովային իրեն արժանի պատիվը,

Քանի որ զորեղ է նա ու փառահեղ:+

29 Եհովային իր անվանը վայել փառք տվեք,+

Ընծա բերեք ու ներկայացեք նրա առաջ:+

Շքեղ ու սուրբ հանդերձանքով* Եհովայի առաջ խոնարհվեք:*+

30 Ո՛վ երկրի բոլոր մարդիկ, նրանից երկյուղեք:

Երկիրն ամուր հաստատված է.

Այն չի սասանվի:+

31 Թող երկինքը ուրախանա, և երկիրը ցնծա,+

Հայտարարեք ազգերի մեջ. «Եհովան Թագավոր է դարձել»:+

32 Թող ծովը և դրանում եղող ամեն բան աղմկեն որոտաձայն,

Թող դաշտերն ու այնտեղ եղող ամեն ինչ հրճվեն,

33 Անտառի ծառերը թող Եհովայի առաջ ցնծագին երգեն,

Որովհետև նա գալիս է* երկիրը դատելու:

34 Շնորհակալություն հայտնեք Եհովային, որովհետև նա բարի է.+

Նրա հավատարիմ սերը հավերժական է:+

35 Ասեք. «Փրկիր մեզ, ո՛վ մեր փրկության Աստված,+

Համախմբիր մեզ և ազատիր ազգերից,

Որ քո սուրբ անունը փառաբանենք+

Եվ ցնծությամբ քեզ գովաբանենք:+

36 Փա՛ռք Եհովային՝ Իսրայելի Աստծուն,

Հավիտենությունից հավիտենություն»»:

Եվ ողջ ժողովուրդն ասաց՝ ամեն,* ու գովաբանեց Եհովային:

37 Այնուհետև Դավիթը Ասափին+ ու նրա եղբայրներին պատվիրեց, որ մնան ու մշտապես ծառայեն այնտեղ՝ Եհովայի ուխտի տապանակի առջև՝+ կատարելով իրենց ամենօրյա պարտականությունները:+ 38 Աբդեդոմն ու նրա եղբայրները՝ 68 հոգի, ինչպես նաև Ուսան և Իդիթունի որդի Աբդեդոմը դռնապաններ էին: 39 Սադոկ+ քահանան ու մյուս քահանաները ծառայում էին Եհովայի խորանի առաջ՝ Գաբաոնում գտնվող սրբավայրում,+ 40 որպեսզի կանոնավորաբար՝ առավոտյան ու երեկոյան, Եհովային ողջակեզներ մատուցեին ողջակեզի զոհասեղանի վրա և կատարեին այն ամենը, ինչ գրված է Եհովայի՝ Իսրայելին տված Օրենքում:+ 41 Նրանց հետ էին Եմանը, Իդիթունն+ ու մյուս մարդիկ, որոնք անվանապես ընտրվել էին՝ շնորհակալություն հայտնելու Եհովային,+ քանի որ «նրա հավատարիմ սերը հավերժական է»:+ 42 Եմանն+ ու Իդիթունը պետք է հնչեցնեին շեփորները, ծնծղաներն ու մյուս գործիքները, որոնց նվագակցությամբ գովերգում էին ճշմարիտ Աստծուն: Իդիթունի որդիները+ հսկում էին մուտքը: 43 Հետո ողջ ժողովուրդը տուն գնաց: Դավիթն էլ տուն գնաց, որ օրհնի իր տնեցիներին:

17 Այն բանից հետո, երբ Դավիթը սկսեց բնակվել իր պալատում, Նաթան+ մարգարեին ասաց. «Ես ապրում եմ մայրու փայտից կառուցված պալատում,+ մինչդեռ Եհովայի ուխտի տապանակը վրանում է»:+ 2 Ի պատասխան՝ Նաթանն ասաց Դավթին. «Ինչ որ մտադրել ես, արա, որովհետև ճշմարիտ Աստված քեզ հետ է»:

3 Հենց այդ գիշեր Աստված իր խոսքը հայտնեց Նաթանին՝ ասելով. 4 «Գնա և իմ ծառա Դավթին ասա. «Ահա թե ինչ է ասում Եհովան. «Ինձ համար բնակվելու տուն դո՛ւ չես կառուցելու:+ 5 Այն օրից ի վեր, երբ Իսրայելին հանեցի Եգիպտոսից, ես տան մեջ չեմ բնակվել, այլ միշտ վրանում եմ բնակվել* և մի վայրից մյուսն եմ գնացել:+ 6 Այն ողջ ընթացքում, երբ իսրայելացիների հետ շրջում էի, մի՞թե Իսրայելի դատավորներին, որոնց նշանակել էի հովվելու իմ ժողովրդին, երբևէ հարցրել եմ, թե ինչու ինձ համար մայրու փայտից տուն չեն կառուցել»»:

7 Իմ ծառա Դավթին նաև ասա. «Ահա թե ինչ է ասում Զորքերի տեր Եհովան. «Երբ դու, արոտավայրերում հոտի հետևից գնալով, հովվում էիր այն, ես քեզ վերցրի և իմ ժողովրդի՝ Իսրայելի առաջնորդը դարձրի:+ 8 Ես քեզ հետ եմ լինելու, ուր էլ որ գնաս,+ քո առջևից ոչնչացնելու եմ բոլոր թշնամիներիդ+ ու քո անունը երկրի մեծամեծների անվան պես հայտնի եմ դարձնելու:+ 9 Իմ ժողովրդի՝ Իսրայելի համար բնակվելու տեղ եմ ընտրելու: Նա ապրելու է այնտեղ, և նրան այլևս չեն անհանգստացնելու: Չարագործները էլ չեն ճնշելու նրան, ինչպես անում էին առաջ՝+ 10 սկսած այն օրից, երբ դատավորներ նշանակեցի իմ ժողովրդին՝ Իսրայելին առաջնորդելու համար:+ Ես հպատակեցնելու եմ քո բոլոր թշնամիներին:+ Ավելին՝ ես՝ Եհովաս, քեզ համար տուն* եմ կառուցելու:

11 Երբ կյանքդ իր ավարտին հասնի, և դու ննջես քո նախահայրերի հետ, ես քո սերնդին՝ քո որդիներից մեկին,+ թագավոր եմ դարձնելու և ամուր հաստատելու եմ նրա թագավորական իշխանությունը:+ 12 Նա է ինձ համար տուն կառուցելու,+ և ես նրա գահը հավիտենապես հաստատուն եմ դարձնելու:+ 13 Ես նրա հայրն եմ դառնալու, ու նա իմ որդին է լինելու:+ Իմ հավատարիմ սիրուց չեմ զրկելու նրան,+ ինչպես որ զրկեցի այն մարդուն, ով իշխում էր քեզնից առաջ:+ 14 Իմ տան և իմ թագավորության մեջ ես առհավետ հաստատելու եմ նրա իշխանությունը,+ ու նրա գահը հավիտյան կանգուն է մնալու»»»:+

15 Նաթանը Դավթին պատմեց տեսիլքը և հաղորդեց դրանում ասված այս խոսքերը:

16 Այդ ժամանակ Դավիթ թագավորը գնաց, նստեց Եհովայի առաջ և ասաց. «Ո՞վ եմ ես, Եհո՛վա Աստված, և ինչո՞վ է առանձնահատուկ իմ ընտանիքը,* որ դու այսքան բան ես արել ինձ համար:+ 17 Ասես դա էլ բավական չէ, ո՛վ Աստված, դու նաև խոսում ես ծառայիդ տան հեռավոր ապագայի մասին:+ Ո՛վ Եհովա Աստված, դու ինձ համարում ես ավելի մեծ պատվի արժանի մարդ:* 18 Ուրիշ ի՞նչ կարող է ասել քո ծառա Դավիթը այն պատվի մասին, որին արժանացրել ես իրեն. չէ՞ որ դու շատ լավ ես ճանաչում ծառայիդ:+ 19 Ո՛վ Եհովա, հանուն քո ծառայի և համաձայն քո կամքի՝ դու արեցիր այս բոլոր մեծամեծ գործերը՝ ցույց տալով քո մեծությունը:+ 20 Ո՛վ Եհովա, քեզ նմանը չկա,+ և քեզնից բացի ուրիշ Աստված չկա.+ այն ամենը, ինչ լսել ենք մեր ականջներով, հաստատում է դա: 21 Եվ երկրի վրա ո՞ր ազգն է քո ժողովրդի՝ Իսրայելի նման:+ Ո՛վ ճշմարիտ Աստված, դու փրկագնեցիր նրան, որ քո ժողովուրդը լինի:+ Դու հայտնի դարձրիր քո անունը՝ մեծամեծ ու ակնածանք ներշնչող գործեր անելով.+ քշեցիր ազգերին քո ժողովրդի առաջից,+ որին քեզ համար փրկագնեցիր Եգիպտոսից: 22 Իսրայելին առհավետ քո սեփական ժողովուրդը դարձրիր,+ և դու, ո՛վ Եհովա, դարձար նրա Աստվածը:+ 23 Եվ հիմա, ո՛վ Եհովա, ծառայիդ ու իր տան մասին տվածդ խոստումը հավիտյան թող ուժի մեջ լինի, և խնդրում եմ, արա այն, ինչ խոստացել ես:+ 24 Թող անունդ հավիտյան մնա և միշտ մեծարվի,+ որպեսզի մարդիկ ասեն. «Զորքերի տեր Եհովան՝ Իսրայելի Աստվածը, Աստված է, ով իշխում է Իսրայելում»: Եվ թող ծառայիդ՝ Դավթի տունը ամուր հաստատված լինի քո առջև:+ 25 Ո՛վ իմ Աստված, դու հայտնեցիր ծառայիդ, որ մտադիր ես նրա համար տուն* կառուցել, դրա համար էլ քո ծառան վստահությամբ դիմում է քեզ այս աղոթքով: 26 Ո՛վ Եհովա, դու ես ճշմարիտ Աստվածը: Դու ես խոստացել, որ այս լավ բաները կանես քո ծառայի համար: 27 Ուստի թող քեզ համար հաճելի լինի օրհնել ծառայիդ տունը, և թող այն հավիտյան քո առջև մնա, քանի որ դու ես օրհնել ծառայիդ տունը, ո՛վ Եհովա, և այն հավիտյան օրհնված է»:

18 Որոշ ժամանակ անց Դավիթը պարտության մատնեց փղշտացիներին ու հպատակեցրեց նրանց:+ Նա փղշտացիների ձեռքից վերցրեց Գեթը+ և դրա կախյալ* ավանները: 2 Հետո Դավիթը հաղթեց մովաբացիներին,+ և նրանք դարձան նրա ծառաները ու սկսեցին տուրք վճարել նրան:+

3 Դավիթը Եմաթի+ մոտ պարտության մատնեց Զոբայի+ թագավոր Ադրազարին,+ երբ վերջինս գնում էր վերականգնելու իր իշխանությունը Եփրատի շրջանում:+ 4 Դավիթը ավար վերցրեց 1 000 մարտակառք և գերեվարեց 7 000 հեծյալ ու 20 000 հետևակ:+ Ապա բոլոր մարտակառքերի ձիերին ջլատեց, բայց 100-ին խնայեց:+ 5 Երբ Դամասկոսի ասորիները եկան, որ օգնեն Զոբայի թագավոր Ադրազարին, Դավիթը ասորիներից 22 000 հոգու կոտորեց:+ 6 Դրանից հետո նա Ասորիքի Դամասկոսում կայազորներ տեղակայեց, և ասորիները նրա ծառաները դարձան ու սկսեցին տուրք վճարել նրան: Ուր էլ որ Դավիթը գնում էր, Եհովան նրան հաղթանակ* էր շնորհում:+ 7 Դավիթը Ադրազարի ծառաներից վերցրեց նրանց ոսկե կլոր վահաններն ու բերեց Երուսաղեմ, 8 իսկ Տեբաթից և Քունից՝ Ադրազարի քաղաքներից, մեծ քանակությամբ պղինձ վերցրեց: Հետագայում Սողոմոնը դրանով պատրաստեց պղնձե ծովը,+ սյուները և պղնձե պիտույքները:+

9 Երբ Եմաթի թագավոր Թովուն լսեց, որ Դավիթը ջախջախել է Զոբայի թագավոր Ադրազարի+ ամբողջ զորքը,+ 10 իր որդուն՝ Հադորամին, անմիջապես ուղարկեց Դավթի մոտ՝ նրա ողջությունը հարցնելու և շնորհավորելու Ադրազարին հաղթելու կապակցությամբ (բանն այն է, որ Ադրազարը շատ էր պատերազմել Թովուի դեմ): Հադորամն իր հետ բերեց արծաթե, ոսկե ու պղնձե ամեն տեսակ իրեր: 11 Դավիթ թագավորը դրանք Եհովային նվիրեց,*+ ինչպես որ նվիրել էր այն արծաթն ու ոսկին, որոնք վերցրել էր այս բոլոր ազգերից՝ եդոմացիներից, մովաբացիներից, ամմոնացիներից,+ փղշտացիներից+ և ամաղեկացիներից:+

12 Շարուհեայի որդի+ Աբեսսան+ Աղի հովտում 18 000 եդոմացու կոտորեց:+ 13 Նա Եդոմում կայազորներ տեղակայեց, և բոլոր եդոմացիները Դավթի ծառաները դարձան:+ Ուր էլ որ Դավիթը գնում էր, Եհովան նրան հաղթանակ* էր շնորհում:+ 14 Դավիթը թագավորում էր ամբողջ Իսրայելի վրա+ և իր ժողովրդին ղեկավարելիս արդարություն ու արդարադատություն էր իրագործում:+ 15 Շարուհեայի որդի Հովաբը զորքի հրամանատարն էր,+ Աքիլուդի որդի Հովսափատը+ տարեգիր էր, 16 Աքիտոբի որդի Սադոկը և Աբիաթարի որդի Աքիմելեքը քահանաներ էին, Սուսան քարտուղար էր, 17 Հովիադայի որդի Բանեան քերեթցիների+ ու փելեթցիների*+ պետն էր, իսկ Դավթի որդիները թագավորից հետո ամենաազդեցիկ պաշտոնյաներն էին:

19 Որոշ ժամանակ անց ամմոնացիների թագավոր Նաասը մահացավ, և նրանից հետո սկսեց թագավորել իր որդին:+ 2 Լսելով այդ մասին՝ Դավիթն ասաց. «Ես բարություն* կցուցաբերեմ+ Նաասի որդի Անոնի հանդեպ, ինչպես որ նրա հայրն է իմ հանդեպ բարություն* ցուցաբերել»: Ուստի պատգամաբերներ ուղարկեց, որ մխիթարի նրան: Բայց երբ Դավթի ծառաները գնացին ամմոնացիների+ երկիր, որ մխիթարեն Անոնին, 3 ամմոնացիների իշխաններն ասացին նրան. «Կարծում ես՝ Դավիթը հորդ հանդեպ հարգանքից մղվա՞ծ է քեզ մոտ մխիթարողներ ուղարկել: Մի՞թե նա իր ծառաներին չի ուղարկել, որ երկիրը կործանելու համար հետախուզեն ու լրտեսեն այն»: 4 Անոնն էլ բռնեց Դավթի ծառաներին, սափրեց,+ հագուստները նստատեղի կեսից կտրեց և հետ ուղարկեց նրանց: 5 Երբ Դավթին տեղեկացրին այդ մասին, նա անմիջապես մարդիկ ուղարկեց իր ծառաներին ընդառաջ, որովհետև նրանց խիստ նվաստացրել էին: Թագավորը պատվիրեց. «Մնացեք Երիքովում,+ մինչև որ ձեր մորուքները աճեն, և հետո վերադարձեք»:

6 Ամմոնացիները հասկացան, որ ատելի են դարձել Դավթի համար, ուստի նրանք և իրենց թագավոր Անոնը 1 000 տաղանդ* արծաթ ուղարկեցին Միջագետք,* Արամ-Մաաքա և Զոբա,+ որ կառքեր ու հեծյալներ վարձեն: 7 Նրանք վարձեցին 32 000 կառք, ինչպես նաև Մաաքայի թագավորին ու նրա զորքին, որոնք եկան ու բանակ դրեցին Մեդաբայի դիմաց:+ Ամմոնացիները դուրս եկան իրենց քաղաքներից ու գնացին պատերազմելու:

8 Երբ Դավիթը լսեց այդ մասին, ուղարկեց Հովաբին+ և ամբողջ զորքին, այդ թվում՝ իր ամենաուժեղ ռազմիկներին:+ 9 Ամմոնացիները դուրս եկան ու մարտական կարգով շարվեցին քաղաքի դարպասի մոտ, իսկ նրանց աջակցելու եկած թագավորները առանձին կանգնեցին բաց դաշտում:

10 Հովաբը, տեսնելով, որ թշնամու զորքը առջևից ու հետևից գրոհում է, Իսրայելի լավագույն զինվորներից մի խումբ ընտրեց և նրանց մարտական կարգով շարեց, որ կռվեն ասորիների դեմ:+ 11 Մյուսներին նա հանձնեց իր եղբայր Աբեսսայի հրամանատարությանը,+ որպեսզի մարտական կարգով շարի նրանց՝ ամմոնացիների դեմ կռվելու համար: 12 Հովաբն ասաց. «Եթե ասորիները+ ինձ հաղթելու լինեն, ապա դո՛ւ ինձ օգնության կգաս, իսկ եթե ամմոնացիները քեզ հաղթելու լինեն, ապա ե՛ս քեզ օգնության կգամ: 13 Մենք պետք է քաջ լինենք+ և խիզախորեն կռվենք հանուն մեր ժողովրդի ու մեր Աստծու քաղաքների, իսկ Եհովան կանի այն, ինչ ճիշտ է համարում»:

14 Հովաբն իր մարդկանցով առաջ մղվեց, որ հարձակվի ասորիների վրա, և նրանք փախուստի դիմեցին:+ 15 Տեսնելով, որ ասորիները փախուստի են դիմել՝ ամմոնացիները փախան Աբեսսայից ու մտան քաղաք: Դրանից հետո Հովաբը վերադարձավ Երուսաղեմ:

16 Երբ ասորիները տեսան, որ իսրայելացիները պարտության մատնեցին իրենց, պատգամաբերներ ուղարկեցին Եփրատի*+ շրջանում բնակվող ասորիների հետևից. նրանց գլխավորում էր Ադրազարի զորքի հրամանատար Սոֆակը:*+

17 Երբ այդ մասին հայտնեցին Դավթին, նա անմիջապես հավաքեց Իսրայելի ողջ զորքը, անցավ Հորդանանը և գալով ասորիների մոտ՝ իր զինվորներին մարտական կարգով շարեց: Դավիթն իր զորքով կռվի դուրս եկավ, և ասորիները պատերազմեցին նրա դեմ:+ 18 Սակայն նրանք փախան իսրայելացիներից. Դավիթը 7 000 ասորի կառապան ու 40 000 հետևակ սպանեց: Նա սպանեց նաև նրանց զորագլուխ Սոֆակին: 19 Ադրազարի ծառաները, տեսնելով, որ Իսրայելը պարտության մատնեց իրենց,+ շտապ խաղաղություն կնքեցին Դավթի հետ ու դարձան նրա հպատակները:+ Իսկ ասորիները այլևս չուզեցին օգնել ամմոնացիներին:

20 Տարվա սկզբին՝* այն ժամանակ, երբ թագավորները արշավանքի են դուրս գալիս, Հովաբը+ արշավեց ամմոնացիների երկիր և ավերեց այն: Նա գնաց ու պաշարեց Ռաբան,+ իսկ Դավիթը մնաց Երուսաղեմում:+ Հովաբը հարձակվեց Ռաբայի վրա ու կործանեց այն:+ 2 Դավիթը Մեղքոմի* գլխից հանեց թագը, որի վրա թանկարժեք քարեր կային: Պարզվեց, որ այն մեկ տաղանդ* ոսկի էր կշռում: Թագը դրեցին Դավթի գլխին: Դավիթը նաև մեծ քանակությամբ ավար վերցրեց այդ քաղաքից,+ 3 իսկ դրա բնակիչներին դուրս հանեց ու հարկադիր աշխատանքի դրեց.+ նրանք պետք է քարեր սղոցեին, աշխատեին երկաթե սուր գործիքներով ու կացիններով: Նա այդպես վարվեց ամմոնացիների բոլոր քաղաքների հետ: Այնուհետև Դավիթն իր ողջ զորքով վերադարձավ Երուսաղեմ:

4 Դրանից հետո Գազերում իսրայելացիների ու փղշտացիների միջև պատերազմ տեղի ունեցավ: Այդ ժամանակ հուսացի Սիբակը+ սպանեց Սեփիային, որը ռաֆայիմների+ սերնդից էր, և փղշտացիները պարտություն կրեցին:

5 Դարձյալ պատերազմ բռնկվեց փղշտացիների դեմ, և Հայիրի որդի Ելեանան սպանեց Լեեմիին՝ գեթացի Գողիաթի+ եղբորը, որի նիզակի կոթը ջուլհակահաստոցի* գլանի էր նման:+

6 Հետո պատերազմ տեղի ունեցավ Գեթում:+ Այնտեղ մի աժդահա մարդ կար,+ որը նույնպես ռաֆայիմների սերնդից էր: Նա իր ձեռքերին ու ոտքերին վեցական մատ ուներ, ընդհանուր հաշվով՝ 24 մատ:+ 7 Այդ մարդը ծաղրում էր+ Իսրայելին, ուստի Հովնաթանը՝ Դավթի եղբայր Սեմաայի+ որդին, սպանեց նրան:

8 Այս մարդիկ գեթացի էին՝+ ռաֆայիմների+ սերնդից: Նրանք ընկան Դավթի ու նրա ռազմիկների ձեռքով:

21 Սատանան* Իսրայելի դեմ դուրս եկավ ու Դավթին դրդեց, որ հաշվի իսրայելացիներին:+ 2 Ուստի Դավիթը պատվիրեց Հովաբին+ և ժողովրդի գլխավորներին. «Գնացե՛ք ու հաշվե՛ք իսրայելացիներին Բերսաբեեից մինչև Դան,+ այնուհետև զեկուցե՛ք ինձ, որ իմանամ նրանց թիվը»: 3 Բայց Հովաբն ասաց. «Թող Եհովան ժողովրդի թիվը հարյուրապատկի: Տե՛ր իմ թագավոր, չէ՞ որ նրանք բոլորը իմ տիրոջ ծառաներն են: Ինչո՞ւ է իմ տերը ուզում այդ բանն անել, ինչո՞ւ նա Իսրայելին մեղքի տակ գցի»:

4 Սակայն թագավորն իր կամքը պարտադրեց Հովաբին: Ուստի Հովաբը դուրս գնաց և Իսրայելով մեկ շրջելուց հետո վերադարձավ Երուսաղեմ:+ 5 Հաշվառման տվյալները Հովաբը հանձնեց Դավթին. ամբողջ Իսրայելում սուր կրող 1 100 000 ռազմիկ կար, իսկ Հուդայում՝ 470 000:+ 6 Բայց Հովաբը Ղևիի ու Բենիամինի ցեղերին չէր հաշվառել,+ քանի որ թագավորի հրամանը տհաճ էր նրա համար:+

7 Տեղի ունեցածը բոլորովին դուր չեկավ ճշմարիտ Աստծուն, այդ պատճառով նա պատժեց Իսրայելին: 8 Դավիթն ասաց ճշմարիտ Աստծուն. «Ես ծանր մեղք եմ գործել՝+ այդ բանն անելով: Բայց հիմա, խնդրում եմ, ներիր քո ծառայի մեղքը,+ որովհետև մեծ հիմարություն եմ արել»:+ 9 Եհովան Դավթի տեսանողին՝* Գադին,+ ասաց. 10 «Գնա ու Դավթին ասա. «Ահա թե ինչ է ասում Եհովան. «Երեք պատիժ եմ դնում քո առաջ: Ընտրիր, թե դրանցից որ մեկով պատժեմ քեզ»»»: 11 Գադը գնաց Դավթի մոտ ու ասաց. «Ահա թե ինչ է ասում Եհովան. «Ընտրիր. 12 կա՛մ երեք տարի սով է լինելու,+ կա՛մ երեք ամիս շարունակ պարտություններ ես կրելու քո հակառակորդներից, և թշնամիներիդ սուրը հասնելու է քեզ,+ կա՛մ էլ երեք օր Եհովայի սուրը, այսինքն՝ համաճարակը, հարվածելու է երկրին,+ երբ Եհովայի հրեշտակը կոտորած անի Իսրայելի բոլոր տարածքներում»:+ Հիմա լավ մտածիր ու ասա, թե ինչ պատասխանեմ ինձ Ուղարկողին»: 13 Դավիթն ասաց Գադին. «Շատ ծանր դրության մեջ եմ: Բայց ավելի լավ է՝ Եհովայի ձեռքն ընկնեմ, քանի որ նա անչափ գթասիրտ է,+ քան ընկնեմ մարդկանց ձեռքը»:+

14 Դրանից հետո Եհովան Իսրայելին հարվածեց համաճարակով,+ և 70 000 իսրայելացի մահացավ:+ 15 Ճշմարիտ Աստված նաև մի հրեշտակ ուղարկեց Երուսաղեմ, որ կործանի այն: Բայց երբ հրեշտակը պատրաստվում էր դա անել, Եհովան տեսավ ու ափսոսաց,* որ աղետ է բերել,+ և ժողովրդին կործանող հրեշտակին ասաց. «Բավակա՛ն է:+ Ձեռքդ հե՛տ քաշիր»: Այդ ժամանակ Եհովայի հրեշտակը կանգնած էր հեբուսացի+ Օռնայի կալատեղի մոտ:+

16 Դավիթն աչքերը բարձրացրեց ու տեսավ Եհովայի հրեշտակին. նա կանգնած էր երկնքի և երկրի միջև ու ձեռքին մերկացրած սուր ուներ,+ որը Երուսաղեմի վրա էր մեկնել: Դավիթն ու երեցները, քրձեր հագած,+ իսկույն ծնկի եկան ու մինչև գետին խոնարհվեցին:+ 17 Դավիթն ասաց ճշմարիտ Աստծուն. «Չէ՞ որ ես եմ պատվիրել հաշվել ժողովրդին: Ե՛ս եմ մեղք գործել, ե՛ս եմ հանցավոր:+ Այս գառներն ի՞նչ են արել: Աստվա՛ծ իմ Եհովա, խնդրում եմ, ինձ ու իմ հոր տունը պատժիր, բայց այս պատուհասը քո ժողովրդի վրա մի՛ բեր»:+

18 Եհովայի հրեշտակն ասաց Գադին,+ որ նա Դավթին պատվիրի գնալ ու Եհովայի համար զոհասեղան կանգնեցնել հեբուսացի Օռնայի կալատեղում:+ 19 Եվ Դավիթը գնաց այնտեղ, ինչպես որ Գադը Եհովայի անունից պատվիրել էր իրեն: 20 Այդ ժամանակ Օռնան, որը ցորեն էր կալսում,* շրջվեց ու տեսավ հրեշտակին: Նրա չորս որդիները, որոնք իր հետ էին, թաքնվեցին: 21 Դավիթը եկավ Օռնայի մոտ, ու երբ Օռնան տեսավ նրան, իսկույն դուրս եկավ կալատեղից և ծնկի գալով՝ մինչև գետին խոնարհվեց նրա առաջ: 22 Դավիթն ասաց Օռնային. «Վաճառիր* ինձ այս կալատեղը, որ այստեղ Եհովայի համար զոհասեղան կառուցեմ, որպեսզի ժողովրդի կոտորածը դադարի. վաճառիր այն գնով, որքան որ արժե»:+ 23 Բայց Օռնան պատասխանեց Դավթին. «Վերցրու առանց վճարի, և թող իմ տեր թագավորն անի այն, ինչ ցանկանում է: Ահա ցլերը՝ ողջակեզի համար, կամնը՝*+ որպես վառելափայտ, ու ցորենը՝ հացի ընծայի համար: Այս բոլորը տալիս եմ քեզ»:

24 Սակայն թագավորն ասաց Օռնային. «Ո՛չ, ես պետք է քեզնից գնեմ այն գնով, որքան որ արժե: Ես չեմ վերցնի այն, ինչը քոնն է, և ձրի վերցրած կենդանիներ որպես ողջակեզ չեմ մատուցի Եհովային»:+ 25 Ուստի Դավիթն այդ տեղի համար 600 սիկղ* ոսկի տվեց Օռնային: 26 Դավիթն այնտեղ Եհովայի համար զոհասեղան կառուցեց,+ ողջակեզներ ու խաղաղության զոհեր մատուցեց և աղոթեց Եհովային: Աստված պատասխանեց Դավթին՝ երկնքից ողջակեզի զոհասեղանի վրա կրակ իջեցնելով:+ 27 Ապա Եհովան հրեշտակին հրամայեց,+ որ սուրը պատյանը դնի: 28 Երբ Դավիթը տեսավ, որ Եհովան պատասխանեց իրեն հեբուսացի Օռնայի կալատեղում, շարունակեց այնտեղ զոհեր մատուցել: 29 Սակայն Եհովայի խորանը, որը Մովսեսը պատրաստել էր անապատում, և ողջակեզի զոհասեղանը Գաբաոնի սրբավայրում էին:+ 30 Դավիթը չէր կարողացել գնալ այնտեղ, որպեսզի Աստծուց խորհուրդ հարցներ, որովհետև Եհովայի հրեշտակի սրից սաստիկ վախեցել էր:

22 Դավիթն ասաց. «Սա է ճշմարիտ Աստծու՝ Եհովայի տունը, և սա է այն զոհասեղանը, որի վրա Իսրայելը ողջակեզներ է մատուցելու»:+

2 Դավիթը հրամայեց հավաքել Իսրայելում բնակվող պանդուխտներին+ և նրանց քարհատներ նշանակեց, որպեսզի ճշմարիտ Աստծու տան շինարարության համար քարեր հատեն ու տաշեն:+ 3 Բացի այդ՝ Դավիթը դռների փեղկերի համար մեխեր ու կցորդիչներ պատրաստելու նպատակով մեծ քանակությամբ երկաթ կուտակեց և այնքան պղինձ, որ հնարավոր չէր կշռել,+ 4 նաև մայրու գերաններ+ կուտակեց, որոնց թիվ չկար, քանի որ սիդոնացիներն+ ու տյուրոսցիները+ մեծ քանակությամբ մայրու գերաններ էին բերում Դավթին: 5 Դավիթն ասաց. «Իմ որդի Սողոմոնը երիտասարդ է և անփորձ,+ իսկ տունը, որ կառուցվելու է Եհովայի համար, իր անգերազանցելի փառքով+ ու գեղեցկությամբ+ պետք է հայտնի լինի բոլոր երկրներում:+ Ուստի ես ամեն ինչ կնախապատրաստեմ որդուս համար»: Եվ նախքան իր մահը Դավիթը շինարարության համար շատ բաներ կուտակեց:

6 Նա կանչեց իր որդի Սողոմոնին և պատվիրեց Իսրայելի Աստված Եհովայի համար տուն կառուցել: 7 Դավիթն ասաց Սողոմոնին. «Սրտիս ցանկությունն էր իմ Աստված Եհովայի անվան համար տուն կառուցել:+ 8 Բայց Եհովան ասաց ինձ. «Դու շատ արյուն ես թափել և շատ պատերազմներ մղել: Ուստի դու իմ անվան համար տուն չես կառուցելու,+ որովհետև շատ արյուն ես թափել իմ առաջ: 9 Դու մի որդի կունենաս,+ որը խաղաղության մարդ կլինի, և ես նրան հանգստություն կտամ շրջակա բոլոր թշնամիներից:+ Դրա համար էլ նրա անունը Սողոմոն*+ կլինի, ու նրա օրերում ես խաղաղություն և անդորր կտամ Իսրայելին:+ 10 Նա է, որ տուն կկառուցի իմ անվան համար:+ Նա իմ որդին կդառնա, իսկ ես՝ նրա հայրը:+ Ես նրա թագավորության գահը հավիտենապես հաստատուն կդարձնեմ Իսրայելում»:+

11 Իսկ հիմա, որդի՛ս, թող Եհովան քեզ հետ լինի, թող որ հաջողություն ունենաս ու կառուցես քո Աստված Եհովայի տունը, ինչպես որ նա ասել է քո մասին:+ 12 Եվ երբ Եհովան քեզ ղեկավար նշանակի Իսրայելի վրա, թող նա քեզ խոհեմություն ու հասկացողություն տա,+ որպեսզի պահես քո Աստված Եհովայի օրենքը:+ 13 Դու հաջողություն կունենաս, եթե ճշգրտորեն պահես այն կանոններն ու օրենքները,+ որոնք Եհովան Մովսեսին պատվիրեց Իսրայելին տալ:+ Քա՛ջ և ամո՛ւր եղիր: Մի՛ վախեցիր ու մի՛ սարսափիր:+ 14 Ես մեծ ջանքերով Եհովայի տան համար 100 000 տաղանդ* ոսկի ու 1 000 000 տաղանդ* արծաթ եմ կուտակել և այնքան շատ պղինձ ու երկաթ,+ որ հնարավոր չէ կշռել: Նաև գերաններ ու քարեր եմ պատրաստ դրել,+ բայց դու այդ ամենի թիվը կավելացնես: 15 Դու մեծ թվով աշխատողներ՝ քարհատներ,+ պատշարներ, ատաղձագործներ և ամեն տեսակ գործի հմուտ վարպետներ ունես:+ 16 Իսկ ոսկին, արծաթը, պղինձն ու երկաթը հնարավոր չէ հաշվել:+ Վե՛ր կաց ու գործի՛ անցիր, և թող Եհովան քեզ հետ լինի»:+

17 Հետո Դավիթը Իսրայելի բոլոր իշխաններին պատվիրեց օգնել իր որդի Սողոմոնին՝ ասելով. 18 «Ձեր Աստված Եհովան ձեզ հետ է և ամեն կողմից խաղաղություն է տվել ձեզ, չէ՞ որ նա իմ ձեռքն է հանձնել այս երկրի բնակիչներին, ու երկիրը հպատակեցվել է Եհովային ու նրա ժողովրդին: 19 Եվ հիմա ձեր ամբողջ սրտով ու հոգով* վճռեք ծառայել* ձեր Աստված Եհովային+ ու սկսեք կառուցել ճշմարիտ Աստծու՝ Եհովայի սրբարանը,+ որպեսզի Եհովայի ուխտի տապանակն ու ճշմարիտ Աստծու սուրբ իրերը տանեք այն տունը,+ որը կառուցվելու է Եհովայի անվան համար»:+

23 Երբ Դավիթը ծերացել էր, և նրա կյանքը մոտենում էր ավարտին,* իր որդի Սողոմոնին Իսրայելի թագավոր նշանակեց:+ 2 Հետո նա մեկտեղ հավաքեց Իսրայելի բոլոր իշխաններին, քահանաներին+ ու ղևտացիներին:+ 3 Երեսուն տարեկան և ավելի բարձր տարիքի ղևտացիներին+ մեկ առ մեկ հաշվեցին, և նրանց թիվը կազմեց 38 000: 4 Նրանցից 24 000-ը վերահսկում էին Եհովայի տանն արվող աշխատանքները, 6 000-ը գլխավորներ ու դատավորներ էին,+ 5 4 000-ը՝ դռնապաններ,+ իսկ 4 000-ը գովաբանում էին+ Եհովային՝ նվագելով երաժշտական այն գործիքները, որոնց մասին Դավիթն ասել էր. «Գովաբանության համար եմ պատրաստել դրանք»:

6 Հետո Դավիթը նրանց խմբերի բաժանեց՝+ հաշվի առնելով, թե Ղևիի որ որդուց էին սերել՝ Գերսոնից, Կահաթից, թե Մերարիից:+ 7 Գերսոնյաններից Լադանն ու Սեմեին էին: 8 Լադանի որդիներն էին Հեիելը, որն իր գերդաստանի գլուխն էր, ապա Զեթամն ու Հովելը՝+ երեք հոգի: 9 Սեմեիի որդիներն էին Սալոմոթը, Հազիելը և Առանը՝ երեք հոգի: Նրանք Լադանի գերդաստանների գլուխներն էին: 10 Սեմեիի որդիներն էին Հեթը, Զիզան, Հեուսը և Բերիան: Այս չորսը Սեմեիի որդիներն էին: 11 Հեթն իր գերդաստանի գլուխն էր, երկրորդը Զիզան էր: Հեուսն ու Բերիան շատ որդիներ չունեին, այդ պատճառով մեկ գերդաստան էին համարվում և նույն պարտականություններն ունեին:

12 Կահաթի որդիներն էին Ամրամը, Իսահառը,+ Քեբրոնը և Օզիելը՝+ չորս հոգի: 13 Ամրամի որդիներն էին Ահարոնը+ և Մովսեսը:+ Ահարոնը և իր որդիներն ընդմիշտ առանձնացվեցին,+ որպեսզի սրբագործեն* Սրբությունների Սրբությունը, զոհեր մատուցեն Եհովայի առաջ, ծառայեն նրան և նրա անունով միշտ օրհնեն ժողովրդին:+ 14 Ճշմարիտ Աստծու մարդու՝ Մովսեսի որդիները հաշվառված էին Ղևիի ցեղի մեջ: 15 Մովսեսի որդիներն էին Գերսամը+ և Եղիեզերը:+ 16 Գերսամի որդիներից Սեբուելը+ իր գերդաստանի գլուխն էր: 17 Եղիեզերի սերունդներից* Ռաբիան+ էր իր գերդաստանի գլուխը: Եղիեզերը ուրիշ որդիներ չուներ, բայց Ռաբիայի որդիները խիստ շատ էին: 18 Իսահառի+ որդիներից Սալոմիթն+ էր իր գերդաստանի գլուխը: 19 Քեբրոնի որդիներն էին Հերիան, որն իր գերդաստանի գլուխն էր, երկրորդը՝ Ամարիան, երրորդը՝ Հաազիելը, և չորրորդը՝ Հեկամամը:+ 20 Օզիելի որդիներն էին+ Միքան, որն իր գերդաստանի գլուխն էր, և երկրորդը՝ Եսիան:

21 Մերարիի որդիներն էին Մոողին և Մուսին:+ Մոողիի որդիներն էին Եղիազարը և Կիսը: 22 Եղիազարը մահացավ անորդի. նա միայն դուստրեր ուներ: Այդ պատճառով նրանց ազգականները՝* Կիսի որդիները, ամուսնացան նրանց հետ: 23 Մուսիի որդիներն էին Մոողին, Եդերը և Հերեմոթը՝ երեք հոգի:

24 Սրանք էին Ղևիի որդիները՝ գրանցված ըստ իրենց գերդաստանների, այսինքն՝ ըստ իրենց գերդաստանների գլուխների: Հաշվառված էին 20 տարեկան և ավելի բարձր տարիքի ղևտացիները. նրանց անունները գրանցված էին ցուցակներում: Նրանք ծառայում էին Եհովայի տանը: 25 Դավիթն ասել էր. «Իսրայելի Աստված Եհովան խաղաղություն է տվել իր ժողովրդին+ և Երուսաղեմում բնակվելու է հավիտյան:+ 26 Այլևս կարիք չի լինի, որ ղևտացիները տանեն խորանը և դրա պիտույքները»:+ 27 Դավթի վերջին հրահանգների համաձայն՝ 20 տարեկան և ավելի բարձր տարիքի բոլոր ղևտացիները հաշվառվել էին: 28 Նրանց պարտականությունն էր օգնել Ահարոնի սերունդներին+ ծառայություն անելու Եհովայի տանը՝ հոգ տանելու գավիթներին*+ ու ճաշասենյակներին, մաքրելու բոլոր սուրբ իրերը, ինչպես նաև անելու ճշմարիտ Աստծու տանը մատուցվող ծառայության հետ կապված ցանկացած աշխատանք: 29 Նրանք պատասխանատու էին Աստծու առաջ դրվող հացերի,+ որպես հացի ընծա մատուցվող մանր աղացած ալյուրի, անթթխմոր լոշիկների,+ թավայի մեջ պատրաստվող բլիթների, յուղի հետ խառնված խմորի համար,+ ինչպես նաև բոլոր բաների ծավալի ու չափի համար: 30 Ամեն առավոտ ու երեկո+ ղևտացիները պետք է իրենց տեղերում լինեին, որ շնորհակալություն հայտնեին Եհովային ու գովաբանեին նրան:+ 31 Նաև Շաբաթ օրերին,+ նորալուսինների+ և տոների ժամանակ+ նրանք օգնում էին ողջակեզներ մատուցել Եհովային այն քանակությամբ, որքան որ պահանջվում էր ըստ օրենքի, և դա Եհովայի առաջ անում էին կանոնավորաբար: 32 Բացի այդ՝ նրանք կատարում էին հանդիպման վրանի ու սուրբ վայրի հետ կապված իրենց պարտականությունները և օգնում էին իրենց եղբայրներին՝ Ահարոնի սերունդներին՝ ծառայելով Եհովայի տանը:

24 Ահարոնի սերունդներին բաժանեցին խմբերի: Ահարոնի որդիներն էին Նադաբը, Աբիուն,+ Եղիազարն ու Իթամարը:+ 2 Սակայն Նադաբն ու Աբիուն իրենց հորից շուտ մահացան.+ նրանք որդիներ չունեին: Եղիազարն+ ու Իթամարը շարունակեցին ծառայել որպես քահանաներ: 3 Դավիթը, Եղիազարի սերնդից Սադոկը+ և Իթամարի սերնդից Աքիմելեքը Ահարոնի սերունդներին բաժանեցին խմբերի, որ նրանք կատարեն իրենց ծառայության հետ կապված պարտականությունները: 4 Եղիազարի սերունդների մեջ գերդաստանների գլուխներն ավելի շատ էին, քան Իթամարի սերունդների մեջ, ուստի նրանց համապատասխանաբար էլ բաժանեցին. Եղիազարի սերնդից գերդաստանների 16 գլուխ կար, իսկ Իթամարի սերնդից՝ 8:

5 Այնուհետև վիճակ հանեցին,+ որպեսզի կազմակերպեն թե՛ մի խմբի և թե՛ մյուս խմբի ծառայությունը, քանի որ սուրբ վայրի, ինչպես նաև ճշմարիտ Աստծուն մատուցվող ծառայության համար պատասխանատուներ կային և՛ Եղիազարի, և՛ Իթամարի սերունդներից: 6 Ղևտացիների քարտուղարը՝ Նաթանայելի որդի Սեմայիան, թագավորի, իշխանների, քահանա Սադոկի,+ Աբիաթարի+ որդի Աքիմելեքի+ և քահանաների ու ղևտացիների գերդաստանների գլուխների ներկայությամբ գրանցեց նրանց անունները. մեկ գերդաստան ընտրվում էր Եղիազարից, մեկ գերդաստան էլ՝ Իթամարից:

7 Առաջին վիճակն ընկավ Հովարիբին, երկրորդը՝ Հեդայիային, 8 երրորդը՝ Հարիմին, չորրորդը՝ Սեուրինին, 9 հինգերորդը՝ Մելքիային, վեցերորդը՝ Միամինին, 10 յոթերորդը՝ Ակկուսին, ութերորդը՝ Աբիային,+ 11 իններորդը՝ Հեսուային, տասներորդը՝ Սեքենիային, 12 տասնմեկերորդը՝ Ելիասիբին, տասներկուերորդը՝ Հակիմին, 13 տասներեքերորդը՝ Օփփային, տասնչորսերորդը՝ Հեսբեաբին, 14 տասնհինգերորդը՝ Բելգային, տասնվեցերորդը՝ Եմմերին, 15 տասնյոթերորդը՝ Եզիրին, տասնութերորդը՝ Ափեսեսին, 16 տասնիններորդը՝ Փեթայիային, քսաներորդը՝ Հեզեկիելին, 17 քսանմեկերորդը՝ Հաքինին, քսաներկուերորդը՝ Գամուլին, 18 քսաներեքերորդը՝ Դալայիային, և քսանչորսերորդը՝ Մաազիային:

19 Այս հաջորդականությամբ էին նրանք գալու Եհովայի տուն՝ կատարելու իրենց ծառայությունը՝+ համաձայն այն ընթացակարգի, որը Իսրայելի Աստված Եհովայի հրահանգով սահմանել էր իրենց նախահայր Ահարոնը:

20 Մնացած ղևտացիներն էին Սուբայելը,+ որն Ամրամի+ որդիներից էր, Սուբայելի որդիներից՝ Հադայիան, 21 Ռաբիայի+ որդիներից՝ Եսիան, որը նրանց գլխավորն էր, 22 Իսահառի որդիներից՝ Սալոմոթը,+ Սալոմոթի որդիներից՝ Հեթը, 23 Քեբրոնի որդիներից՝ Հերիան,+ որը նրանց գլխավորն էր, երկրորդը՝ Ամարիան, երրորդը՝ Հաազիելը, չորրորդը՝ Հեկամամը, 24 Օզիելի որդիներից՝ Միքան, Միքայի որդիներից՝ Սամիրը: 25 Միքայի եղբայրը Եսիան էր: Եսիայի որդիներից՝ Զաքարիան:

26 Մերարիի+ որդիները՝ Մոողին ու Մուսին, Հաազիայի որդիներից՝ Բենոն, 27 Մերարիի սերունդներից՝ Հաազիայի որդիներ Բենոն, Սոհամը, Զաքուրը և Եբրին, 28 Մոողիի որդիներից Եղիազարը, որը որդիներ չուներ,+ 29 Կիսի որդիներից Հերամելը, 30 Մուսիի որդիները՝ Մոողին, Եդերը և Հերիմոթը:

Սրանք էին ղևտացիները՝ ըստ իրենց գերդաստանների: 31 Նրանք էլ իրենց եղբայրների՝ Ահարոնի սերունդների պես վիճակ գցեցին+ Դավիթ թագավորի, Սադոկի, Աքիմելեքի և քահանաների ու ղևտացիների գերդաստանների գլուխների ներկայությամբ: Ավագ եղբոր ազգատոհմին վերաբերվում էին այնպես, ինչպես կրտսեր եղբոր ազգատոհմին:

25 Դավիթն ու տաճարում ծառայելու նշանակված խմբերի ղեկավարները ընտրեցին Ասափի, Եմանի և Իդիթունի+ որդիներից ոմանց, որ քնարների, տավիղների+ ու ծնծղաների+ հնչյունների ներքո մարգարեանան: Ահա այն մարդկանց ցուցակը, ովքեր ընտրվել էին այդ ծառայության համար. 2 Ասափի որդիներից՝ Զաքուրը, Հովսեփը, Նաթանիան ու Ասարելան: Ասափի որդիներին ղեկավարում էր Ասափը, որը մարգարեանում էր և իր պատասխանատվությունը կատարում՝ թագավորի տված ցուցումների համաձայն: 3 Իդիթունի+ որդիներից՝ Գոդողիան, Զերին, Հեսայիան, Սեմեին, Ասաբիան և Մատաթիան՝+ վեց հոգի: Նրանց ղեկավարում էր իրենց հայրը՝ Իդիթունը, որը քնարի նվագակցությամբ մարգարեանում էր՝ շնորհակալություն հայտնելով Եհովային ու գովաբանելով նրան:+ 4 Եմանի+ որդիներից՝ Բոկկիան, Մաթանիան, Օզիելը, Սեբուելը, Հերիմոթը, Հանանիան, Հանանին, Ելիաթան, Գեթոլաթին, Ռոմամթիեզերը, Հեսբակասան, Մելեթին, Հոթիրը և Մազիոթը: 5 Սրանք բոլորը թագավորի տեսանող* Եմանի որդիներն էին. նա հայտնում էր ճշմարիտ Աստծու խոսքերը՝ ի փառս Նրա:* Ճշմարիտ Աստված Եմանին պարգևել էր 14 որդի ու 3 դուստր: 6 Սրանք բոլորը Եհովայի տանը իրենց հոր ղեկավարությամբ երգում և ծնծղաներ, տավիղներ ու քնարներ էին նվագում՝+ ծառայելով ճշմարիտ Աստծու տանը:

Ասափը, Իդիթունը և Եմանը թագավորի անմիջական ենթակայության տակ էին:

7 Նրանք և նրանց եղբայրները, ընդհանուր հաշվով՝ 288 հոգի, սովորել էին Եհովային նվիրված երգեր երգել և այդ գործում հմուտ էին: 8 Որպեսզի որոշվեր՝ ով ինչ պատասխանատվություն է ունենալու, վիճակ գցվեց+ թե՛ փոքրերի և թե՛ մեծերի, թե՛ փորձառուների և թե՛ աշակերտների համար:

9 Առաջին վիճակն ընկավ Ասափի որդի Հովսեփին,+ երկրորդը՝ Գոդողիային+ (նա, նրա եղբայրներն ու որդիները 12 հոգի էին), 10 երրորդը՝ Զաքուրին,+ նրա որդիներին ու եղբայրներին՝ 12 հոգու, 11 չորրորդը՝ Իզրիին, նրա որդիներին ու եղբայրներին՝ 12 հոգու, 12 հինգերորդը՝ Նաթանիային,+ նրա որդիներին ու եղբայրներին՝ 12 հոգու, 13 վեցերորդը՝ Բոկկիային, նրա որդիներին ու եղբայրներին՝ 12 հոգու, 14 յոթերորդը՝ Հեսարելային, նրա որդիներին ու եղբայրներին՝ 12 հոգու, 15 ութերորդը՝ Հեսայիային, նրա որդիներին ու եղբայրներին՝ 12 հոգու, 16 իններորդը՝ Մաթանիային, նրա որդիներին ու եղբայրներին՝ 12 հոգու, 17 տասներորդը՝ Սեմեիին, նրա որդիներին ու եղբայրներին՝ 12 հոգու, 18 տասնմեկերորդը՝ Ազարիելին, նրա որդիներին ու եղբայրներին՝ 12 հոգու, 19 տասներկուերորդը՝ Ասաբիային, նրա որդիներին ու եղբայրներին՝ 12 հոգու, 20 տասներեքերորդը՝ Սուբայելին,+ նրա որդիներին ու եղբայրներին՝ 12 հոգու, 21 տասնչորսերորդը՝ Մատաթիային, նրա որդիներին ու եղբայրներին՝ 12 հոգու, 22 տասնհինգերորդը՝ Հերեմոթին, նրա որդիներին ու եղբայրներին՝ 12 հոգու, 23 տասնվեցերորդը՝ Հանանիային, նրա որդիներին ու եղբայրներին՝ 12 հոգու, 24 տասնյոթերորդը՝ Հեսբակասային, նրա որդիներին ու եղբայրներին՝ 12 հոգու, 25 տասնութերորդը՝ Հանանիին, նրա որդիներին ու եղբայրներին՝ 12 հոգու, 26 տասնիններորդը՝ Մելեթիին, նրա որդիներին ու եղբայրներին՝ 12 հոգու, 27 քսաներորդը՝ Ելիաթային, նրա որդիներին ու եղբայրներին՝ 12 հոգու, 28 քսանմեկերորդը՝ Հոթիրին, նրա որդիներին ու եղբայրներին՝ 12 հոգու, 29 քսաներկուերորդը՝ Գեթոլաթիին,+ նրա որդիներին ու եղբայրներին՝ 12 հոգու, 30 քսաներեքերորդը՝ Մազիոթին,+ նրա որդիներին ու եղբայրներին՝ 12 հոգու, 31 քսանչորսերորդը՝ Ռոմամթիեզերին,+ նրա որդիներին ու եղբայրներին՝ 12 հոգու:

26 Դռնապանների+ խմբերում ընդգրկված էին Կորխյաններից՝ Ասափի սերունդներից, Կորեի որդի Մասելամիան,+ 2 Մասելամիայի որդիները՝ Զաքարիան, որը առաջնեկն էր, երկրորդը՝ Հեդիելը, երրորդը՝ Զաբադիան, չորրորդը՝ Հաթնիելը, 3 հինգերորդը՝ Էլամը, վեցերորդը՝ Հովհանանը, և յոթերորդը՝ Ելիոենային, 4 Աբդեդոմն ու իր որդիները՝ Սեմայիան, որը առաջնեկն էր, երկրորդը՝ Հովզաբադը, երրորդը՝ Հովաքը, չորրորդը՝ Սաքարը, հինգերորդը՝ Նաթանայելը, 5 վեցերորդը՝ Ամիելը, յոթերորդը՝ Իսաքարը, և ութերորդը՝ Փելաթը. այսպես Աստված օրհնել էր Աբդեդոմին:

6 Նրա որդի Սեմայիան որդիներ ունեցավ, որոնք իրենց գերդաստանների գլուխներն էին, որովհետև զորեղ և շնորհալի մարդիկ էին: 7 Սեմայիայի որդիներն էին Օթնին, Ռաֆայելը, Օբեդն ու Ելզաբադը: Ելզաբադի եղբայրները՝ Եղիուսն ու Սամաքիան, նույնպես շնորհալի մարդիկ էին: 8 Սրանք բոլորը սերել էին Աբդեդոմից: Նրանք, նրանց որդիներն ու եղբայրները շնորհալի մարդիկ էին և այդ ծառայության համար՝ համապատասխան. Աբդեդոմի ընտանիքից 62 հոգի էին: 9 Մասելամիան+ 18 որդիներ ու եղբայրներ ուներ, որոնք շնորհալի մարդիկ էին: 10 Մերարիյաններից Ուսայի որդիներն էին Սամարին՝ գլխավորը, (թեև նա առաջնեկը չէր, բայց հայրը նրան գերդաստանի գլուխ էր նշանակել), 11 երկրորդը՝ Քեղկիան, երրորդը՝ Տաբալիան, և չորրորդը՝ Զաքարիան: Ուսան ընդհանուր հաշվով 13 որդիներ ու եղբայրներ ուներ:

12 Դռնապանների այս խմբերում ինչպես գլխավորները, այնպես էլ նրանց եղբայրները Եհովայի տանն արվող ծառայության հետ կապված պարտականություններ ունեին: 13 Անկախ այն բանից՝ իրենց գերդաստանները մեծ էին, թե փոքր, նրանք վիճակ գցեցին,+ որպեսզի որոշեն, թե ով որ դարպասի մոտ է ծառայելու: 14 Արևելյան կողմը վիճակով ընկավ Սելեմիային: Հետո վիճակ գցեցին նրա որդու՝ իմաստուն խորհրդական Զաքարիայի համար, և նրան բաժին ընկավ հյուսիսային կողմը: 15 Աբդեդոմին բաժին ընկավ հարավային կողմը, իսկ նրա որդիներին+ բաժին ընկան ամբարները: 16 Սուփիմին և Ուսային+ բաժին ընկավ արևմտյան կողմը՝ Սալեքեթի դարպասից ոչ հեռու գտնվող հատվածը, որը դեպի վեր տանող գլխավոր ճանապարհի մոտ էր: Մի պահակախումբը մյուսի դիմացն էր կանգնում: 17 Արևելյան կողմում կանգնում էր վեց ղևտացի, հյուսիսային կողմում՝ ամեն օր չորս, հարավային կողմում՝ ամեն օր չորս, իսկ ամբարների+ մոտ՝ երկուական ղևտացի: 18 Արևմտյան կողմում, որտեղ սյունասրահն էր, չորս հոգի կանգնում էր գլխավոր ճանապարհի մոտ,+ երկու հոգի՝ սյունասրահի: 19 Սրանք էին դռնապանների խմբերը, որոնք Կորխի և Մերարիի սերունդներից էին:

20 Մյուս ղևտացիներից Աքիան պատասխանատու էր ճշմարիտ Աստծու տան և Աստծուն նվիրված* իրերի գանձարանների համար:+ 21 Լադանի որդիներից, այսինքն՝ Գերսոնի սերունդներից Հեքիելը,+ որը Գերսոնի սերնդից Լադանի գերդաստանների գլուխներից մեկն էր, 22 Հեքիելի որդիները՝ Զեթամն ու նրա եղբայր Հովելը, պատասխանատու էին Եհովայի տան գանձարանների համար:+ 23 Ամրամյաններից, Իսահառյաններից, Քեբրոնյաններից և Օզիելյաններից+ 24 Մովսեսի որդի Գերսամի որդի Սեբուելը պահեստապետ էր: 25 Նրա եղբայրները՝ Եղիեզերի+ սերունդները, սրանք էին. Ռաբիան,+ նրա որդի Հեսայիան, նրա որդի Հորամը, նրա որդի Զեքրին և նրա որդի Սալոմոթը: 26 Սալոմոթն ու նրա եղբայրները պատասխանատու էին գանձարաններում գտնվող բոլոր սուրբ իրերի համար,+ որոնք նվիրաբերել* էին Դավիթ թագավորը,+ գերդաստանների գլուխները,+ հազարապետները, հարյուրապետներն ու զորագլուխները: 27 Պատերազմների ժամանակ վերցված+ ավարի+ մի մասը նրանք առանձնացրել էին որպես սուրբ իրեր՝ Եհովայի տան մասին հոգ տանելու նպատակով: 28 Սալոմիթն* ու նրա եղբայրները պատասխանատու էին նաև Սամուել տեսանողի,*+ Կիսի որդի Սավուղի, Ների որդի Աբեների+ և Շարուհեայի որդի+ Հովաբի+ կողմից նվիրաբերված* իրերի համար: Ցանկացած բան, որ նվիրաբերվում էր, նրանց հոգածությանն էր հանձնվում:

29 Իսահառյաններից+ Քոնոնիան ու նրա որդիները Աստծու տնից դուրս տարբեր հանձնարարություններ էին կատարում՝ որպես Իսրայելի գլխավորներ ու դատավորներ:+

30 Քեբրոնյաններից+ Ասաբիան ու նրա եղբայրները՝ 1 700 շնորհալի մարդիկ, Իսրայելի՝ Հորդանանից արևմուտք ընկած տարածքում ղեկավարում էին այն բոլոր գործերը, որոնք կապված էին Եհովային ու թագավորին մատուցվող ծառայությունների հետ: 31 Քեբրոնյաններից Հերիյան+ Քեբրոնյանների ազգատոհմի գլուխն էր, ինչպես որ նշված է իրենց տոհմաբանության մեջ: Դավթի թագավորության 40-րդ տարում+ նրանց մեջ սկսեցին փնտրել ուժեղ ու շնորհալի մարդկանց և այդպիսիներին գտան Գաղաադում գտնվող Հազերում:+ 32 Հերիյայի եղբայրները գերդաստանների գլուխներ էին և շնորհալի մարդիկ. նրանց թիվը 2 700 էր: Դավիթ թագավորը նրանց Ռուբենյանների, Գադյանների ու Մանասեի ցեղի կեսի վրա իշխանություն տվեց, որպեսզի ղեկավարեն այն բոլոր գործերը, որոնք կապված էին ճշմարիտ Աստծուն և թագավորին մատուցվող ծառայությունների հետ:

27 Սա է իսրայելացիների՝ գերդաստանների գլուխների, հազարապետների, հարյուրապետների,+ ինչպես նաև այն զորավարների թիվը, որոնք ծառայություն էին մատուցում թագավորին՝+ ջոկատների հետ կապված բոլոր գործերը ղեկավարելով: Այդ ջոկատները տարվա ընթացքում ամեն ամիս հերթափոխում էին իրար: Ամեն մի ջոկատում 24 000 մարդ կար:

2 Առաջին ջոկատը, որը ծառայում էր առաջին ամսին, գլխավորում էր Զաբդիելի որդի Հեսբաամը.+ նրա ջոկատում 24 000 մարդ կար: 3 Նա Փարեսի+ սերնդից էր և առաջին ամսում ծառայող խմբերի հրամանատարների գլխավորն էր: 4 Երկրորդ ամսվա ջոկատը գլխավորում էր Աքուքի+ սերնդից Դոդային,+ իսկ նրա օգնականը Մակելոթն էր: Նրա ջոկատում 24 000 մարդ կար: 5 Երրորդ ջոկատը, որը ծառայում էր երրորդ ամսին, գլխավորում էր Բանեան՝+ ավագ քահանա Հովիադայի+ որդին. նրա ջոկատում 24 000 մարդ կար: 6 Բանեան 30 զորեղ ռազմիկներից մեկն էր և այդ 30-ի գլխավորն էր: Նրա ջոկատի հրամանատարը նրա որդի Ամիզաբադն էր: 7 Չորրորդ ջոկատը, որը ծառայում էր չորրորդ ամսին, գլխավորում էր Հովաբի եղբայր+ Ասայելը.+ նրանից հետո գլխավորը նրա որդի Զաբադիան էր: Ասայելի ջոկատում 24 000 մարդ կար: 8 Հինգերորդ ջոկատը, որը ծառայում էր հինգերորդ ամսին, գլխավորում էր Եզերիյաններից Սամաոթը. նրա ջոկատում 24 000 մարդ կար: 9 Վեցերորդ ջոկատը, որը ծառայում էր վեցերորդ ամսին, գլխավորում էր Իրան՝+ թեկուեցի+ Եկգեսի որդին. նրա ջոկատում 24 000 մարդ կար: 10 Յոթերորդ ջոկատը, որը ծառայում էր յոթերորդ ամսին, գլխավորում էր Եփրեմյաններից փելոնացի Քելեսը.+ նրա ջոկատում 24 000 մարդ կար: 11 Ութերորդ ջոկատը, որը ծառայում էր ութերորդ ամսին, գլխավորում էր Զարայաններից+ հուսացի Սիբակը.+ նրա ջոկատում 24 000 մարդ կար: 12 Իններորդ ջոկատը, որը ծառայում էր իններորդ ամսին, գլխավորում էր Բենիամինյաններից անաթոթացի+ Աբիեզերը.+ նրա ջոկատում 24 000 մարդ կար: 13 Տասներորդ ջոկատը, որը ծառայում էր տասներորդ ամսին, գլխավորում էր Զարայաններից+ նետոֆացի Մաարան.+ նրա ջոկատում 24 000 մարդ կար: 14 Տասնմեկերորդ ջոկատը, որը ծառայում էր տասնմեկերորդ ամսին, գլխավորում էր Եփրեմյաններից փարաթոնցի Բանեան.+ նրա ջոկատում 24 000 մարդ կար: 15 Տասներկուերորդ ջոկատը, որը ծառայում էր տասներկուերորդ ամսին, գլխավորում էր Գոթոնիելի սերնդից նետոֆացի Հելդան. նրա ջոկատում 24 000 մարդ կար:

16 Իսրայելի ցեղերի առաջնորդները սրանք էին. Ռուբենյաններից Զեքրիի որդի Եղիեզերը, Շմավոնյաններից Մաաքայի որդի Սափատիան, 17 Ղևիի ցեղից Կամուելի որդի Ասաբիան, Ահարոնի սերնդից Սադոկը, 18 Հուդայի ցեղից Եղիուսը՝+ Դավթի եղբայրներից մեկը, Իսաքարի ցեղից Միքայելի որդի Ամրին, 19 Զաբուղոնի ցեղից Աբդիայի որդի Իսմայիան, Նեփթաղիմի ցեղից Եզրիելի որդի Հերիմոթը, 20 Եփրեմյաններից Ազազիայի որդի Օսեան, Մանասեի ցեղի մի կեսից Փադայիայի որդի Հովելը, 21 Գաղաադում բնակվող Մանասեի ցեղի մյուս կեսից Զաքարիայի որդի Ադդովը, Բենիամինի ցեղից Աբեների+ որդի Հեսիելը 22 և Դանի ցեղից Հերոամի որդի Ազարիելը: Սրանք էին Իսրայելի ցեղերի իշխանները:

23 Դավիթը չհաշվեց նրանց, ովքեր 20 տարեկան և ավելի ցածր տարիքի էին, որովհետև Եհովան խոստացել էր երկնքի աստղերի չափ շատացնել Իսրայելի ժողովրդին:+ 24 Շարուհեայի որդի Հովաբը սկսել էր հաշվառում անցկացնել, բայց չավարտեց այն: Այդ հաշվառման պատճառով Աստծու զայրույթը բորբոքվեց Իսրայելի դեմ,*+ և դրա տվյալները չգրանցվեցին Դավիթ թագավորի ժամանակների պատմության գրքում:

25 Թագավորի գանձարանների+ պատասխանատուն Ադիելի որդի Ազամոթն էր: Դաշտերում, քաղաքներում, գյուղերում ու աշտարակներում գտնվող պահեստների* պատասխանատուն Օզիայի որդի Հովնաթանն էր: 26 Դաշտում հողը մշակողների գործը վերահսկում էր Քելուբի որդի Եզրին: 27 Խաղողի այգիների համար պատասխանատու էր ռամացի Սեմեին, իսկ խաղողի բերքից ստացված գինու պահեստների համար՝ սեփամացի Զաբդին: 28 Շեֆելայում+ ձիթենիների ու ժանտաթզենիների+ համար պատասխանատու էր գադերցի Բահաղ-Հանանը, իսկ յուղի պաշարների համար՝ Հովասը: 29 Սարոնում+ արածող նախիրների համար պատասխանատու էր սարոնցի Սետրան, իսկ դաշտահովիտներում արածող նախիրների համար՝ Ադլիի որդի Սաֆատը: 30 Ուղտերի համար պատասխանատու էր իսմայելացի Օբիլը, իսկ էշերի համար՝ մերոնոթացի Հադայիան: 31 Հոտերի համար պատասխանատու էր հագարացի Հազիզը: Սրանք էին այն վերակացուները, որոնք պատասխանատու էին Դավիթ թագավորի ունեցվածքի համար:

32 Դավթի եղբորորդի Հովնաթանը+ խորհրդական էր և քարտուղար: Նա հասկացողություն ունեցող մարդ էր: Հաքեմոնի որդի Հեիելը հոգ էր տանում թագավորի որդիներին:+ 33 Աքիտոփելը+ թագավորի խորհրդականն էր, իսկ արաքացի Քուսին՝+ թագավորի ընկերը:* 34 Աքիտոփելից հետո խորհրդականներ էին Հովիադան՝ Բանեայի+ որդին, և Աբիաթարը:+ Թագավորի զորքի հրամանատարը Հովաբն էր:+

28 Դավիթը Իսրայելի բոլոր իշխաններին՝ ցեղերի իշխաններին, թագավորին ծառայություն մատուցող ջոկատների հրամանատարներին,+ հազարապետներին, հարյուրապետներին,+ թագավորի ու նրա որդիների+ ունեցվածքի և անասունների համար պատասխանատու վերակացուներին,+ նաև պալատականներին ու բոլոր զորեղ և ընդունակ մարդկանց հավաքեց Երուսաղեմում:+ 2 Դավիթ թագավորը ոտքի ելավ ու ասաց.

«Լսե՛ք ինձ, ի՛մ եղբայրներ և ի՛մ ժողովուրդ: Սրտիս ցանկությունն էր մի տուն կառուցել, որտեղ Եհովայի ուխտի տապանակը կհանգրվաներ, և որը մեր Աստծու ոտքերի պատվանդանը կլիներ:+ Եվ ես շատ բաներ կուտակեցի դրա շինարարության համար:+ 3 Բայց ճշմարիտ Աստված ասաց ինձ. «Դու իմ անվան համար տուն չես կառուցելու,+ որովհետև շատ պատերազմներ ես մղել և արյուն թափել»:+ 4 Սակայն Իսրայելի Աստված Եհովան իմ հոր ամբողջ տնից ինձ ընտրեց, որ Իսրայելի թագավորը լինեմ հավիտյան.+ նա Հուդային ընտրեց որպես առաջնորդ+ և Հուդայի ցեղից հորս տոհմն ընտրեց,+ իսկ հորս որդիների միջից ինձ հավանեց, որ ամբողջ Իսրայելի թագավորը դարձնի:+ 5 Իմ բոլոր որդիների միջից (Եհովան ինձ շատ որդիներ է տվել)+ նա ընտրեց Սողոմոնին,+ որպեսզի Եհովայի թագավորության գահին նստի և իշխի Իսրայելի վրա:+

6 Նա ասաց ինձ. «Քո որդի Սողոմոնն է կառուցելու իմ տունն ու գավիթները, որովհետև նրան ընտրել եմ, որ իմ որդին լինի. ես էլ նրա հայրը կլինեմ:+ 7 Եթե նա այսօրվա պես վճռականորեն կատարի իմ պատվիրաններն ու կարգադրությունները,+ նրա թագավորությունը հավիտենապես հաստատուն կդարձնեմ»:+ 8 Այժմ ամբողջ Իսրայելի՝ Եհովայի ժողովի առաջ և մեր Աստծու առաջ ասում եմ. «Ձգտեք ըմբռնել ձեր Աստված Եհովայի բոլոր պատվիրանները և ճշգրտորեն պահեք դրանք, որպեսզի մնաք այս լավ երկրում+ և այն որպես մնայուն ժառանգություն փոխանցեք ձեր որդիներին»:

9 Եվ դու, Սողոմո՛ն, որդի՛ս, ճանաչիր քո հոր Աստծուն ու ծառայիր նրան ողջ* սրտով+ և մեծ ուրախությամբ,* որովհետև Եհովան քննում է բոլորի սրտերը+ և գիտի բոլորի մտքերն ու ցանկությունները:+ Եթե փնտրես նրան, նա թույլ կտա, որ գտնես իրեն,*+ բայց եթե թողնես նրան, նա քեզ առհավետ կմերժի:+ 10 Հիշի՛ր, Եհովան քեզ է ընտրել, որ իր համար տուն կառուցես որպես սրբարան: Քա՛ջ եղիր ու գործի՛ անցիր»:

11 Ապա Դավիթն իր որդի Սողոմոնին տվեց նախասրահի,+ ինչպես նաև տաճարի տարբեր սենյակների՝ պահեստասենյակների, վերնասենյակների, ներքին սենյակների ու հաշտության կափարիչի+ համար նախատեսված սենյակի* ճարտարապետական նախագիծը՝+ 12 այն ամենի նախագիծը, որը տրվել էր իրեն Աստծու ներշնչմամբ,* այդ թվում՝ Եհովայի տան գավիթների,+ շուրջբոլորը գտնվող բոլոր ճաշասենյակների, ճշմարիտ Աստծու տան ու նրան նվիրված* իրերի գանձարանների նախագիծը:+ 13 Բացի այդ՝ նա հրահանգներ տվեց քահանաների+ ու ղևտացիների խմբերի, Եհովայի տան ծառայության հետ կապված բոլոր պատասխանատվությունների ու Եհովայի տան ծառայության մեջ օգտագործվող բոլոր պիտույքների վերաբերյալ: 14 Նա հայտնեց, թե ինչքան ոսկի պետք է օգտագործվի ոսկե բոլոր պիտույքները պատրաստելու համար, և թե որքան պետք է կշռեն արծաթե պիտույքները, որոնք անհրաժեշտ էին լինելու տարբեր ծառայություններ կատարելու համար: 15 Նաև հայտնեց, թե որքան պետք է կշռեն ոսկե ճրագակալներն+ ու դրանց ոսկե ճրագները և արծաթե ճրագակալներն ու դրանց ճրագները՝ կախված դրանց գործածության նպատակից: 16 Նա ասաց նաև, թե ինչքան ոսկի պետք է օգտագործվի Աստծու առաջ դրվող հացերի յուրաքանչյուր սեղանի համար+ և ինչքան արծաթ՝ արծաթե սեղանների համար, 17 թե ինչքան պետք է կշռեն մաքուր ոսկուց մեծ պատառաքաղները, թասերը, սափորները, յուրաքանչյուր ոսկե փոքր թասը+ և յուրաքանչյուր արծաթե փոքր թասը, 18 թե ինչքան զտված ոսկի պետք է օգտագործվի խնկարկության սեղանի համար+ և ինչքան ոսկի՝ կառքը+ ներկայացնող ոսկե քերովբեների համար,+ որոնք, իրենց թևերը տարածելով, հովանու պես ծածկելու էին Եհովայի ուխտի տապանակը: 19 Դավիթն ասաց. «Եհովան առաջնորդեց ինձ և իմաստություն տվեց, որպեսզի կարողանամ ճարտարապետական նախագծի+ բոլոր մանրամասները գրի առնել»:+

20 Ապա նա ասաց իր որդի Սողոմոնին. «Քա՛ջ և ամո՛ւր եղիր ու գործի՛ անցիր: Մի՛ վախեցիր ու մի՛ սարսափիր, որովհետև Եհովա Աստված՝ իմ Աստվածը, քեզ հետ է:+ Նա քեզ չի լքի ու չի թողնի.+ նա քեզ հետ կլինի և կօգնի Եհովայի տան հետ կապված բոլոր աշխատանքներն ավարտել: 21 Քահանաների+ ու ղևտացիների+ խմբերը պատրաստ են կատարելու ցանկացած ծառայություն ճշմարիտ Աստծու տանը: Դու ունես հմուտ և պատրաստակամ վարպետներ, որոնք կանեն ցանկացած գործ:+ Իշխաններն+ ու ժողովուրդը նույնպես կկատարեն քո բոլոր կարգադրությունները»:

29 Դավիթ թագավորն ասաց հավաքված ժողովրդին. «Իմ որդի Սողոմոնը, որին Աստված ընտրել է,+ դեռ երիտասարդ է և անփորձ,+ իսկ աշխատանքը հսկայական է, քանի որ այդ տաճարը* ոչ թե մարդու համար է, այլ Եհովա Աստծու:+ 2 Ես ջանք չեմ խնայել, որպեսզի իմ Աստծու տան համար կուտակեմ ոսկի, արծաթ, պղինձ, երկաթ,+ փայտ,+ եղնգնաքարեր,* շաղախով ամրացվող քարեր, խճաքարեր, մեծ քանակությամբ ալաբաստր ու ամեն տեսակ թանկարժեք քարեր: 3 Սուրբ տան համար կուտակած բոլոր բաներից բացի՝ իմ Աստծու տան հանդեպ սիրուց մղված՝+ ես իմ անձնական ոսկին ու արծաթն+ էլ եմ տալիս իմ Աստծու տան համար՝ 4 3 000 տաղանդ* Օֆիրի ոսկի+ և 7 000 տաղանդ* զտված արծաթ՝ տաճարի սենյակների պատերը* ծածկելու, 5 ոսկե և արծաթե իրեր պատրաստելու համար, ինչպես նաև այն բոլոր բաների համար, որ պատրաստելու են արհեստավորները: Ուրիշ ո՞վ է ուզում այսօր ինչ-որ բան նվիրաբերել Եհովային»:+

6 Այդ ժամանակ գերդաստանների իշխանները, Իսրայելի ցեղերի իշխանները, հազարապետները, հարյուրապետները+ և թագավորի գործերը վարողները+ կամավոր նվիրաբերություններ արեցին: 7 Ճշմարիտ Աստծու տան համար նրանք նվիրաբերեցին 5 000 տաղանդ* ոսկի, 10 000 դարիկ,* 10 000 տաղանդ* արծաթ, 18 000 տաղանդ* պղինձ և 100 000 տաղանդ* երկաթ: 8 Ով որ թանկարժեք քարեր ուներ, նվիրաբերեց Եհովայի տան գանձարանի համար, որի պատասխանատուն գերսոնացի+ Հեիելն էր:+ 9 Ժողովուրդը իր մատուցած կամավոր ընծաների համար ուրախ էր, որովհետև այդ ընծաները ողջ սրտով էր մատուցել Եհովային:+ Դավիթ թագավորը նույնպես անչափ ուրախ էր:

10 Դրանից հետո Դավիթը գովաբանեց Եհովային ամբողջ ժողովրդի առաջ՝ ասելով. «Փառք քեզ հավիտյանս հավիտենից, ո՛վ Եհովա, մեր հայր Իսրայելի՛ Աստված: 11 Քոնն են, ո՛վ Եհովա, մեծությունը,+ հզորությունը,+ գեղեցկությունը, վեհությունն ու մեծափառությունը,*+ քանի որ երկնքում ու երկրի վրա եղած բոլոր բաները քոնն են:+ Քոնն է թագավորությունը, ո՛վ Եհովա:+ Դու բարձրացնում ես քեզ որպես գլուխ՝ բոլորից վեր: 12 Քեզանից է հարստությունն ու փառքը,+ և դու իշխում ես ամեն ինչի վրա:+ Քո ձեռքում է ուժն+ ու զորությունը,+ և քո ձեռքն ի զորու է բարձրացնելու+ և զորացնելու բոլորին:+ 13 Եվ հիմա, ո՛վ մեր Աստված, շնորհակալություն ենք հայտնում քեզ և գովաբանում քո սքանչելի անունը:

14 Ո՞վ եմ ես, և ո՞վ է իմ ժողովուրդը, որ այս ընծաները մատուցենք քեզ: Ամեն բան քեզնից է, և քո ձեռքից ստացածը մենք քեզ տվեցինք: 15 Մենք պանդուխտներ ենք քո աչքում ու եկվորներ՝ մեր բոլոր նախահայրերի նման:+ Երկրի վրա մեր օրերը ստվերի պես են.+ ոչ մի հույս չկա: 16 Ո՛վ Եհովա, մեր Աստվա՛ծ, այս ողջ հարստությունը, որ կուտակել ենք, որպեսզի քո սուրբ անվան համար տուն կառուցենք, քո ձեռքից ենք ստացել, և այդ ամենը քեզ է պատկանում: 17 Ես լավ գիտեմ, ո՛վ իմ Աստված, որ դու քննում ես սիրտը+ և անարատություն* ես սիրում:+ Այս բոլոր բաները ես անկեղծ* սրտով ու հոժար կամքով նվիրաբերեցի և անչափ ուրախ եմ, որ այստեղ գտնվող քո ժողովուրդն էլ է քեզ կամավոր ընծաներ մատուցում: 18 Ո՛վ Եհովա, մեր նախահայրեր Աբրահամի, Իսահակի և Իսրայելի Աստված, օգնիր, որ քո ժողովրդի սրտում ընդմիշտ այս մղումներն ու մտադրությունները լինեն, և նրանց սրտերը դեպի քեզ ուղղիր:+ 19 Իմ որդի Սողոմոնին քեզ ամբողջովին նվիրված սիրտ տուր,+ որ պահի քո պատվիրանները,+ ուշադրություն դարձնի քո հիշեցումներին և կատարի քո կարգադրությունները: Օգնիր, որ անի այս ամենը և կառուցի այն տաճարը, որի համար ես շատ բաներ եմ կուտակել»:+

20 Հետո Դավիթն ամբողջ ժողովրդին ասաց. «Գովաբանե՛ք ձեր Աստված Եհովային»: Եվ ժողովուրդը գովաբանեց Եհովային՝ իր նախահայրերի Աստծուն, ու ծնկի գալով՝ մինչև գետին խոնարհվեց Եհովայի և թագավորի առաջ: 21 Հաջորդ օրը նրանք նորից Եհովային զոհեր մատուցեցին, նաև ողջակեզներ+ մատուցեցին Եհովային՝ 1 000 մատղաշ ցուլ, 1 000 արու ոչխար, 1 000 արու գառ և դրանց հետ նաև ըմպելիքի ընծաներ.+ նրանք մեծ թվով զոհեր մատուցեցին ամբողջ Իսրայելի անունից:+ 22 Այդ օրը նրանք շարունակեցին մեծ ուրախությամբ ուտել ու խմել Եհովայի առաջ+ և Դավթի որդի Սողոմոնին երկրորդ անգամ թագավոր հռչակեցին ու Եհովայի առաջ նրան առաջնորդ օծեցին,+ իսկ Սադոկին՝ քահանա:+ 23 Եվ Սողոմոնը իր հոր՝ Դավթի փոխարեն Եհովայի գահին նստեց՝+ դառնալով թագավոր: Նա հաջողությունների հասավ, և բոլոր իսրայելացիները հնազանդվում էին նրան: 24 Բոլոր իշխանները,+ զորեղ ռազմիկները+ և Դավիթ թագավորի մյուս բոլոր որդիները+ հպատակվեցին Սողոմոն թագավորին: 25 Եհովան ողջ Իսրայելի աչքում Սողոմոնին անչափ բարձրացրեց ու նրան արժանացրեց մի այնպիսի թագավորական փառքի, որի նմանը նրանից առաջ Իսրայելի ոչ մի թագավոր չէր ունեցել:+

26 Հեսսեի որդի Դավիթը թագավորեց ամբողջ Իսրայելի վրա: 27 Նա Իսրայելում թագավորեց 40 տարի. Քեբրոնում՝ 7 տարի,+ իսկ Երուսաղեմում՝ 33 տարի:+ 28 Հարստությամբ և փառքով լի երկար+ ու գոհացուցիչ կյանք ապրելուց հետո նա մահացավ խոր ծերության մեջ: Նրանից հետո սկսեց թագավորել նրա որդի Սողոմոնը:+ 29 Դավիթ թագավորի կյանքի մնացած իրադարձությունների մասին՝ սկզբից մինչև վերջ, գրված է Սամուել տեսանողի,* Նաթան+ մարգարեի և Գադ+ տեսանողի* գրառումների մեջ: 30 Դրանք նրա թագավորության, զորության, ինչպես նաև նրա և Իսրայելի ու շրջակա բոլոր թագավորությունների հետ տեղի ունեցած դեպքերի մասին են:

Բռց.՝ «հզոր մեկը»:

Հնարավոր է՝ այս անունները ներկայացնում են Միսրայիմից սերած ցեղերին ու ժողովուրդներին:

Հաջորդիվ նշված են Արամի որդիների անունները: Տես Ծն 10:23:

Նշանակում է «բաժանում»:

Բռց.՝ «երկիրը բաժանվեց»:

Բռց.՝ «որդիները»:

Բռց.՝ «Իսրայելի որդիների»:

Բռց.՝ «դաշտում»:

Ծն 36:39-ում՝ Ադար:

Բռց.՝ «որդիները»:

Նշանակում է «աղետ բերող», «արտաքսման պատճառ եղող»: Հեսու 7:1-ում՝ Աքան:

Կամ՝ «փորձանք», «արտաքսում»:

Բռց.՝ «որդիները»:

18-րդ, 19-րդ և 42-րդ համարներում՝ Քաղեբ:

9-րդ համարում՝ Քելուբա:

Խոսքը Հայիրի սերունդների կամ այս համարում նշված քաղաքների բնակիչների մասին է:

Կամ՝ «շրջակա»:

Այս գլխում հիշատակված որոշ անուններ կարող են վերաբերել տեղանքների, ոչ թե մարդկանց: Այդ դեպքերում «հայր» բառը հավանաբար նշանակում է «հիմնադիր»:

Բռց.՝ «որդիները»:

Բռց.՝ «որդիները»:

Բռց.՝ «որդիները»:

9-րդ համարում՝ Քելուբա:

Բռց.՝ «որդիները»:

Բռց.՝ «որդիները»:

Բռց.՝ «որդիները»:

Բռց.՝ «որդիները»:

Այս գլխում հիշատակված որոշ անուններ կարող են վերաբերել տեղանքների, ոչ թե մարդկանց: Այդ դեպքերում «հայր» բառը հավանաբար նշանակում է «հիմնադիր»:

Այս անունը թերևս կապ ունի եբր. մի բառի հետ, որը նշանակում է «ցավ»:

Բռց.՝ «որդիները»:

Նշանակում է «արհեստավորների հովիտ»:

Բռց.՝ «որդիները»:

Բռց.՝ «Նա»: Հավանաբար, խոսքը 18-րդ համարում հիշատակված Բեթիայի մասին է:

Կամ՝ «շրջակա»:

Այսինքն՝ Հերոբովամ II-ի:

Բռց.՝ «պոռնկություն գործեցին աստվածների հետ»: Խոսքը հոգևոր պոռնկության մասին է:

Բռց.՝ «արթնացրեց ոգին»:

Բռց.՝ «որդիները»:

1-ին համարում՝ Գերսոն:

Սա 25-րդ համարում հիշատակված Եղկանան չէ:

Այսինքն՝ խորանում:

Եմանն ու Ասափը եղբայրներ էին այն իմաստով, որ երկուսն էլ Ղևիի ցեղից էին:

Բռց.՝ «Նրանց եղբայրները՝ ղևտացիները, տրված էին.... ծառայություններին»:

Կամ՝ «քարե ցանկապատով ճամբար»:

Բառարանում տես «Վիճակ»:

Կամ հնարավոր է՝ «քաղաք»՝ համաձայն Հս 21:13-ի:

Բռց.՝ «ցեղի տոհմի»:

Կամ հնարավոր է՝ «քաղաք»՝ համաձայն Հս 21:21-ի:

Բռց.՝ «որդիները»:

Կամ հնարավոր է՝ «Սուփիմը և Օփիմը Իրի որդիներն էին»:

Բռց.՝ «որդիները»:

Բռց.՝ «որդիները»:

Ըստ ամենայնի, Եփրեմի:

Նշանակում է «դժբախտությամբ»:

Խոսքը կա՛մ Եփրեմի, կա՛մ Բերիայի մասին է:

Խոսքը կա՛մ Եփրեմի, կա՛մ Բերիայի մասին է:

Եբր.՝ Յեհոշուա: Նշանակում է «Եհովան փրկություն է»:

Կամ՝ «շրջակա»:

Կամ հնարավոր է՝ «Գազա»: Սա այն Գազան չէ, որը փղշտացիների երկրում էր:

32-րդ համարում՝ Սոմեր:

Ըստ ամենայնի, նա 32-րդ համարում հիշատակված Քոթամն է:

Բռց.՝ «դաշտում»:

Կամ հնարավոր է՝ «այն բանից հետո, երբ նա վռնդեց իր կանանց՝ Հուսիմին ու Բաարային»:

Կամ՝ «շրջակա»:

Կամ՝ «հիմնադիրը»:

Այսինքն՝ մյուս Բենիամինյանների:

Կոչվում է նաև Հեբուսթե:

Կոչվում է նաև Մեմփիբոսթե:

Կամ՝ «նաթանայիմներ»: Բռց.՝ «տրվածներ»: Բառարանում տես «Նաթանայիմներ»:

Եբր.՝ ռոե: Բառարանում տես «Տեսանող»:

Բռց.՝ «ուժեղ»:

Կամ՝ «ճաշասենյակները»:

Կամ՝ «բարձրորակ»:

Մի քանի արևադարձային ծառերից ստացվող անուշահոտ խեժ:

Կամ՝ «ճաշասենյակներում»:

Կամ՝ «հիմնադիրը»:

Այսինքն՝ մյուս Բենիամինյանների:

Կամ՝ «չծաղրեն»:

Բռց.՝ «քո ոսկորն ու քո միսն ենք»:

Բռց.՝ «Իսրայելում դու էիր դուրս հանողը ու ներս բերողը»:

Կամ՝ «Մելոնից»: Եբր. բառը նշանակում է «լիցք»: Սա, հավանաբար, ամրոցաձև շինություն էր:

Բռց.՝ «փրկություն»:

Բռց.՝ «մի խիզախ մարդու որդի էր»:

Մոտ 2,2 մ: Տես հավելված Բ14:

Կտորեղեն գործելու հաստոց:

Կամ՝ «հեղեղատներից»: Բառարանում տես «Հեղեղատ»:

Կամ՝ «Արիֆի սերնդից»:

Բռց.՝ «պարուրեց»:

Բռց.՝ «գլուխների»:

Թալանելու նպատակով արշավանքի դուրս եկած զինված մարդկանց խումբ:

Կամ՝ «երկատված սիրտ չունեին»:

Խոսքը իրար սեղմած ու բլիթների տեսք տված թզերի, ինչպես նաև չամիչների մասին է:

Բռց.՝ «արոտավայրերով քաղաքներ»:

Կամ՝ «Սիորից»:

Կամ՝ «Եմաթի մուտքը»:

Կամ հնարավոր է՝ «միջև»:

Բռց.՝ «ամբողջ ուժով»:

Հացահատիկը տրորելու, մանրելու տեղ:

Կամ՝ «տրտմեց»:

Նշանակում է «Օզայի դեմ բորբոքված զայրույթ»:

Նշանակում է «ճեղքվածքների տեր»:

Բռց.՝ «բակայի թփերի»: Եբր. բակա բառի ճշգրիտ նշանակությունը հայտնի չէ:

Բառարանում տես «Սրբագործել»:

Եբր.՝ ալամոթ: Բառարանում տես «Ալամոթ»:

Եբր.՝ շեմինիթ: Բառարանում տես «Շեմինիթ»:

Գոգնոցանման հագուստ՝ բաղկացած առջևի և հետևի մասերից:

Ամենայն հավանականությամբ, խոսքը իրար սեղմած ու բլիթի տեսք տված արմավների, ինչպես նաև չամիչների մասին է:

Բռց.՝ «հիշեն»:

Կամ՝ «Նվագակցությամբ գովերգեք»:

Կամ հնարավոր է՝ «խոսեք»:

Բռց.՝ «փնտրողների»:

Բռց.՝ «Փնտրեք»:

Բռց.՝ «երեսը»:

Բառարանում տես «Ուխտ»:

Բռց.՝ «նրա պատվիրած խոսքը»:

Կամ հնարավոր է՝ «Քանի որ նրա սրբությունը վեհաշուք է»:

Կամ՝ «երկրպագեք Եհովային»:

Կամ՝ «եկել է»:

Կամ՝ «թող այդպես լինի»:

Բռց.՝ «վրանից վրան եմ գնացել»:

Խոսքը թագավորական դինաստիայի մասին է:

Բռց.՝ «տունը»:

Կամ՝ «դու ինձ համարում ես բարձրաստիճան մարդ»:

Խոսքը թագավորական դինաստիայի մասին է:

Կամ՝ «շրջակա»:

Կամ՝ «փրկություն»:

Բռց.՝ «Եհովայի համար սրբագործեց»: Բառարանում տես «Սրբագործել»:

Կամ՝ «փրկություն»:

Այսինքն՝ Դավթի անձնական թիկնապահների:

Բառարանում տես «Հավատարիմ սեր»:

Բառարանում տես «Հավատարիմ սեր»:

Մոտ 34,2 տ: Տես հավելված Բ14:

Բռց.՝ «Արամ-Նահարայիմ»:

Բռց.՝ «Գետի»:

2Սմ 10:16-ում՝ Սոբակ:

Այսինքն՝ գարնանը:

Հավանաբար, ամմոնական աստված, որը կոչվում է նաև Մողոք:

Մոտ 34,2 կգ: Տես հավելված Բ14:

Կտորեղեն գործելու հաստոց:

Կամ հնարավոր է՝ «Մի հակառակորդ»:

Եբր.՝ խոզե: Բառարանում տես «Տեսանող»:

Կամ՝ «վշտացավ»:

Նշանակում է «հացահատիկի հասկերը կամնաքարերով տրորել, մանրել»:

Բռց.՝ «Տուր»:

Հացահատիկը մանրելու գործիք:

Մոտ 6,8 կգ: Տես հավելված Բ14:

Ծագել է եբր. մի բառից, որը նշանակում է «խաղաղություն»:

Մոտ 3 420 տ: Տես հավելված Բ14:

Մոտ 34 200 տ:

Բառարանում տես «Հոգի»:

Բռց.՝ «փնտրել»:

Բռց.՝ «և օրերից կշտացել»:

Բառարանում տես «Սրբագործել»:

Բռց.՝ «որդիներից»:

Բռց.՝ «եղբայրները»:

Այսինքն՝ ցանկապատված բակերին: Բառարանում տես «Գավիթ»:

Եբր.՝ խոզե: Բառարանում տես «Տեսանող»:

Բռց.՝ «բարձրացնելով իր եղջյուրը»:

Բռց.՝ «սրբագործված»: Բառարանում տես «Սրբագործել»:

Բռց.՝ «սրբագործել»: Բառարանում տես «Սրբագործել»:

25-րդ և 26-րդ համարներում՝ Սալոմոթ:

Եբր.՝ ռոե: Բառարանում տես «Տեսանող»:

Բռց.՝ «սրբագործված»: Բառարանում տես «Սրբագործել»:

Բռց.՝ «զայրույթը Իսրայելի վրա էր»:

Կամ՝ «գանձասենյակների»:

Կամ՝ «վստահված անձը»:

Կամ՝ «ամբողջությամբ նվիրված»:

Կամ՝ «պատրաստակամությամբ», «ուրախ հոգով»: Բառարանում տես «Հոգի»:

Կամ՝ «Եթե նրան խնդրես, որ ուղղորդի քեզ, նա կկատարի խնդրանքդ»:

Կամ՝ «քավության սենյակի»:

Բռց.՝ «ոգու միջոցով»:

Բռց.՝ «սրբագործված»: Բառարանում տես «Սրբագործել»:

Կամ՝ «ամրոցը», «պալատը»:

Կամ՝ «օնիքսներ»:

Մոտ 102,6 տ: Տես հավելված Բ14:

Մոտ 239,4 տ:

Բռց.՝ «տների պատերը»:

Մոտ 171 տ:

Պարսկական ոսկե մետաղադրամ: Տես հավելված Բ14:

Մոտ 342 տ:

Մոտ 615,6 տ:

Մոտ 3 420 տ:

Կամ՝ «արժանապատվությունը»:

Կամ՝ «ուղղամտություն»:

Կամ՝ «ուղիղ»:

Եբր.՝ ռոե: Բառարանում տես «Տեսանող»:

Եբր.՝ խոզե: Բառարանում տես «Տեսանող»:

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2026 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը