ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ
ԵՐԿՐՈՐԴ ԳԻՐՔԸ
(կամ՝ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ ՉՈՐՐՈՐԴ ԳԻՐՔԸ)
1 Աքաաբի մահից հետո Մովաբը+ ապստամբեց Իսրայելի դեմ:
2 Այդ ժամանակ էր, որ Օքոզիան վնասվածք ստացավ, քանի որ Սամարիայում գտնվող իր տան վերնասենյակի ճաղավանդակը կոտրվեց, ու նա վայր ընկավ: Օքոզիան պատգամաբերներ ուղարկեց՝ ասելով նրանց. «Գնացեք ու Ակկարոնի+ Բահաղ-Զեբուղ աստծուն հարցրեք, թե արդյոք կապաքինվե՞մ»:+ 3 Բայց Եհովայի հրեշտակը թեզբացի Եղիային*+ ասաց. «Վեր կաց գնա Սամարիայի թագավորի պատգամաբերներին տես և ասա. «Մի՞թե Իսրայելում Աստված չկա, որ գնում եք Ակկարոնի Բահաղ-Զեբուղ աստծուն հարցնելու:+ 4 Դրա համար Եհովան ասում է. «Դու վեր չես կենալու անկողնուց, որի վրա պառկած ես, որովհետև անպատճառ մեռնելու ես»»»: Եվ Եղիան գնաց:
5 Երբ պատգամաբերները վերադարձան թագավորի մոտ, նա հարցրեց նրանց. «Արդեն վերադարձա՞ք»: 6 Նրանք պատասխանեցին. «Մի մարդ մեզ ընդառաջ եկավ ու ասաց. «Վերադարձեք ձեզ ուղարկած թագավորի մոտ և հայտնեք նրան. «Եհովան ասում է. «Մի՞թե Իսրայելում Աստված չկա, որ մարդ ես ուղարկել Ակկարոնի Բահաղ-Զեբուղ աստծուն հարցնելու: Դրա համար էլ դու վեր չես կենալու անկողնուց, որի վրա պառկած ես, որովհետև անպատճառ մեռնելու ես»»»»:+ 7 Թագավորը հարցրեց. «Ի՞նչ տեսք ուներ այն մարդը, որը ձեզ ընդառաջ եկավ ու այդ խոսքերն ասաց»: 8 Նրանք էլ պատասխանեցին. «Հագին մազե հագուստ կար,+ իսկ մեջքին կաշվե գոտի էր կապել»:+ «Թեզբացի Եղիան է»,– իսկույն ասաց թագավորը:
9 Թագավորը նրա մոտ մի հիսնապետ ուղարկեց նրա 50 մարդկանցով: Եղիան նստած էր լեռան գագաթին, երբ հիսնապետը բարձրացավ նրա մոտ: Հիսնապետն ասաց Եղիային. «Ո՛վ ճշմարիտ Աստծու մարդ,+ թագավորն ասում է. «Ցա՛ծ իջիր»»: 10 Բայց Եղիան պատասխանեց. «Եթե ես Աստծու մարդ եմ, ապա թող երկնքից կրակ իջնի+ և լափի քեզ ու քո 50 մարդկանց»: Եվ երկնքից կրակ իջավ ու լափեց նրան ու նրա 50 մարդկանց:
11 Թագավորը Եղիայի մոտ մեկ ուրիշ հիսնապետ ուղարկեց նրա 50 մարդկանցով: Հիսնապետը գնաց ու ասաց Եղիային. «Ո՛վ ճշմարիտ Աստծու մարդ, թագավորն ասում է. «Անմիջապես ցա՛ծ իջիր»»: 12 Բայց Եղիան պատասխանեց. «Եթե ես ճշմարիտ Աստծու մարդ եմ, ապա թող երկնքից կրակ իջնի և լափի քեզ ու քո 50 մարդկանց»: Եվ Աստծուց կրակ իջավ երկնքից ու լափեց նրան ու նրա 50 մարդկանց:
13 Հետո թագավորն ուղարկեց երրորդ հիսնապետին նրա 50 մարդկանցով: Բայց այս երրորդ հիսնապետը, բարձրանալով Եղիայի մոտ, ծնկի եկավ նրա առաջ ու սկսեց նրա բարեհաճությունն աղերսել՝ ասելով. «Ո՛վ ճշմարիտ Աստծու մարդ, խնդրում եմ, թող իմ ու քո այս 50 ծառաների կյանքը թանկ լինի քո աչքում: 14 Երկնքից իջած կրակը լափեց նախորդ երկու հիսնապետներին ու նրանց 50 մարդկանց, բայց հիմա, խնդրում եմ, թող իմ կյանքը թանկ լինի քո աչքում»:
15 Եհովայի հրեշտակն ասաց Եղիային. «Գնա՛ նրա հետ: Մի՛ վախեցիր նրանից»: Ուստի Եղիան վեր կացավ ու նրա հետ գնաց թագավորի մոտ 16 և ասաց. «Ահա թե ինչ է ասում Եհովան. «Դու պատգամաբերներ ուղարկեցիր Ակկարոնի+ Բահաղ-Զեբուղ աստծուն հարցնելու՝ կապաքինվես, թե ոչ: Մի՞թե Իսրայելում Աստված չկա:+ Ինչո՞ւ նրան չհարցրիր: Դրա համար դու վեր չես կենալու անկողնուց, որի վրա պառկած ես, որովհետև անպատճառ մեռնելու ես»»: 17 Օքոզիան մահացավ, ինչպես որ Եհովան ասել էր Եղիայի միջոցով: Եվ քանի որ նա որդի չուներ, նրանից հետո թագավոր դարձավ Հովրամը:*+ Նա սկսեց իշխել Հովսափատի որդու՝ Հուդայի թագավոր Հովրամի+ իշխանության երկրորդ տարում:
18 Օքոզիայի+ կյանքի մնացած իրադարձությունների և նրա գործերի մասին գրված է «Իսրայելի թագավորների պատմության գրքում»:
2 Նախքան Եհովան Եղիային+ մրրիկով երկինք կբարձրացներ,+ Եղիան ու Եղիսեն+ հեռացան Գաղգաղայից:*+ 2 Եղիան ասաց Եղիսեին. «Մնա այստեղ, խնդրում եմ, քանի որ Եհովան ինձ Բեթել է ուղարկել»: Բայց Եղիսեն պատասխանեց. «Երդվում եմ Եհովայի գոյությամբ ու քո կյանքով. ես քեզ չեմ լքի»: Եվ նրանք գնացին Բեթել:+ 3 Բեթելում գտնվող մարգարեների որդիները* Եղիսեին ընդառաջ գնացին ու ասացին. «Գիտե՞ս, որ այսօր Եհովան վերցնելու է քո տիրոջը, և նա այլևս քո ուսուցիչը չի լինելու»:+ Իսկ Եղիսեն պատասխանեց. «Գիտեմ: Լուռ մնացեք»:
4 Եղիան ասաց նրան. «Եղիսե՛, մնա այստեղ, խնդրում եմ, քանի որ Եհովան ինձ Երիքով+ է ուղարկել»: Բայց նա պատասխանեց. «Երդվում եմ Եհովայի գոյությամբ ու քո կյանքով. ես քեզ չեմ լքի»: Եվ նրանք գնացին Երիքով: 5 Երիքովում գտնվող մարգարեների որդիները մոտեցան Եղիսեին ու ասացին. «Գիտե՞ս, որ այսօր Եհովան վերցնելու է քո տիրոջը, և նա այլևս քո ուսուցիչը չի լինելու»: Եղիսեն էլ պատասխանեց. «Գիտեմ: Լուռ մնացեք»:
6 Եղիան նորից ասաց Եղիսեին. «Մնա այստեղ, խնդրում եմ, քանի որ Եհովան ինձ Հորդանան է ուղարկել»: Բայց նա պատասխանեց. «Երդվում եմ Եհովայի գոյությամբ ու քո կյանքով. ես քեզ չեմ լքի»: Եվ նրանք երկուսով շարունակեցին իրենց ճանապարհը: 7 Մարգարեների որդիներից 50 հոգի գնաց նրանց հետևից: Եղիան ու Եղիսեն կանգնեցին Հորդանանի մոտ, իսկ մարգարեների որդիները հեռվից նայում էին նրանց: 8 Եղիան վերցրեց իր հագուստը,*+ ծալեց այն ու դրանով հարվածեց ջրին: Ջուրը երկու մասի բաժանվեց, և նրանք գետն անցան չոր գետնի վրայով:+
9 Երբ նրանք անցան գետը, Եղիան հարցրեց Եղիսեին. «Ասա, ի՞նչ կուզես, որ անեմ քեզ համար, նախքան Աստված ինձ կվերցնի քեզնից»: Եղիսեն պատասխանեց. «Խնդրում եմ, թող այնպես լինի, որ ես քո ոգուց կրկնակի չափով*+ ստանամ»:+ 10 Եղիան էլ ասաց. «Դժվար բան ես խնդրում: Եթե տեսնես, թե ինչպես է Աստված ինձ վերցնում քեզնից, հենց այդպես էլ կլինի, բայց եթե չտեսնես, չի լինի»:
11 Երբ նրանք քայլելով գնում էին ու խոսում, հանկարծ մի հրեղեն կառք և հրեղեն ձիեր հայտնվեցին,+ նրանց բաժանեցին իրարից, և Եղիան մրրիկով երկինք բարձրացավ:+ 12 Իսկ Եղիսեն նայում էր ու բացականչում. «Հա՜յր իմ, հա՜յր իմ: Իսրայելի կա՜ռքն ու նրա ձիավորնե՜րը»:+ Երբ Եղիան անհետացավ Եղիսեի տեսադաշտից, նա, պատռելով իր հագուստները, երկու կես արեց դրանք:+ 13 Ապա բարձրացրեց Եղիայի հագուստը,*+ որն ընկել էր նրա վրայից, հետ դարձավ ու կանգնեց Հորդանանի ափին: 14 Նա Եղիայի վրայից ընկած հագուստով հարվածեց ջրին ու ասաց. «Որտե՞ղ է Եհովան՝ Եղիայի Աստվածը»: Երբ Եղիսեն հարվածեց ջրին, ջուրը երկու մասի բաժանվեց, և նա անցավ դիմացի ափ:+
15 Երիքովի մարգարեների որդիները, հեռվից նրան տեսնելով, ասացին. «Եղիայի ոգին Եղիսեի վրա է իջել»:+ Ուստի ընդառաջ գնալով՝ մինչև գետին խոնարհվեցին նրա առաջ 16 ու ասացին. «Քո ծառաների մեջ 50 խիզախ մարդիկ կան, թող նրանք գնան ու փնտրեն քո տիրոջը: Միգուցե Եհովայի ոգին* նրան բարձրացրել ու գցել է լեռներից մեկի վրա կամ էլ մի հովտում»:+ Բայց Եղիսեն ասաց. «Մի՛ ուղարկեք նրանց»: 17 Սակայն նրանք այնքան համոզեցին նրան, մինչև որ նա անհարմար զգաց ու ասաց. «Լավ, ուղարկեք»: Նրանք էլ ուղարկեցին այդ 50 մարդկանց: Երեք օր այդ մարդիկ փնտրեցին Եղիային, բայց չգտան: 18 Երբ նրանք վերադարձան Եղիսեի մոտ, որն այդ ժամանակ մնում էր Երիքովում,+ նա ասաց. «Ձեզ չասացի՞՝ մի՛ գնացեք»:
19 Որոշ ժամանակ անց քաղաքի բնակիչներն ասացին Եղիսեին. «Ինչպես տեսնում է մեր տերը, քաղաքի դիրքը լավն է,+ բայց ջուրը լավը չէ, և երկիրն անպտուղ է»:* 20 Եղիսեն ասաց. «Ինձ մի նոր փոքր թաս բերեք ու մեջը աղ լցրեք»: Եվ նրանք բերեցին այն: 21 Ապա նա գնաց ջրի աղբյուրի մոտ, աղ գցեց ջրի մեջ+ ու ասաց. «Ահա թե ինչ է ասում Եհովան. «Ես բուժեցի այս ջուրը. դրա պատճառով մահ կամ անպտղություն* այլևս չի լինի»»: 22 Ջուրը մաքրվեց* և մինչ օրս այդպիսին է, ինչպես որ ասել էր Եղիսեն:
23 Այնտեղից Եղիսեն գնաց Բեթել: Երբ նա ճանապարհով գնում էր, քաղաքից տղա երեխաներ դուրս եկան, սկսեցին ծաղրել նրան+ ու ասել. «Գնա՛ այստեղից, ճաղա՛տ: Գնա՛ այստեղից, ճաղա՛տ»: 24 Ի վերջո Եղիսեն շրջվեց, նայեց նրանց ու Եհովայի անունով անիծեց: Այդ պահին անտառից երկու էգ արջ+ դուրս եկան ու երեխաներից 42-ին պատառ-պատառ արեցին:+ 25 Եղիսեն գնաց Կարմեղոս լեռը,+ իսկ հետո վերադարձավ Սամարիա:
3 Աքաաբի որդին՝ Հովրամը,+ Սամարիայում Իսրայելի թագավորը դարձավ Հուդայի Հովսափատ թագավորի իշխանության 18-րդ տարում և թագավորեց 12 տարի: 2 Նա արեց այն, ինչը չար էր Եհովայի աչքում, թեև նրա արածները այն աստիճան չար չէին, որքան իր հոր կամ մոր արածները, քանի որ նա հեռացրեց Բահաղի սուրբ սյունը, որն իր հայրն էր կանգնեցրել:+ 3 Սակայն նա գործեց նույն մեղքերը, որոնք Իսրայելը գործել էր Նաբատի որդի Հերոբովամի դրդմամբ,+ և դրանցից հետ չկանգնեց:
4 Մովաբի Մեսա թագավորը ոչխարներ էր բազմացնում և Իսրայելի թագավորին տուրք էր տալիս՝ 100 000 գառ ու 100 000 չխուզված արու ոչխար: 5 Սակայն Աքաաբի մեռնելուց+ հետո նա ապստամբեց Իսրայելի թագավորի դեմ:+ 6 Այդ ժամանակ Հովրամ թագավորը Սամարիայից դուրս եկավ ու հավաքեց ողջ Իսրայելին: 7 Նա նաև այս խոսքն ուղարկեց Հուդայի թագավոր Հովսափատին. «Մովաբի թագավորը ապստամբել է իմ դեմ: Կգա՞ս ինձ հետ Մովաբի դեմ պատերազմելու»: «Կգամ,+– պատասխանեց Հովսափատը,– ինչպես դու, այնպես էլ ես: Իմ ժողովուրդը քո ժողովուրդն է, և իմ ձիերը քո ձիերն են»:+ 8 Նա* հարցրեց. «Ո՞ր ճանապարհով պետք է գնանք»: Նա* էլ պատասխանեց. «Եդոմի անապատի ճանապարհով»:
9 Իսրայելի թագավորը Հուդայի թագավորի ու Եդոմի+ թագավորի հետ ճանապարհ ընկավ: Նրանք գնացին շրջանցիկ ճանապարհով, և յոթ օր հետո ո՛չ զորքի, ո՛չ էլ իրենց հետ եղող անասունների համար ջուր չմնաց: 10 Այդ ժամանակ Իսրայելի թագավորն ասաց. «Վա՜յ մեզ, Եհովան երեք թագավորներիս հավաքել է, որ Մովաբի ձեռքը մատնի»: 11 Հովսափատը հարցրեց. «Այստեղ Եհովայի մարգարե չկա՞, որ նրա միջոցով Եհովայից խորհուրդ հարցնենք»:+ Իսրայելի թագավորի ծառաներից մեկը պատասխանեց. «Կա, Սաֆատի որդին է՝ Եղիսեն,+ որը Եղիայի ձեռքերին ջուր էր լցնում»:*+ 12 Հովսափատն ասաց. «Եհովան խոսում է նրա միջոցով»: Եվ Իսրայելի թագավորը, Հովսափատն ու Եդոմի թագավորը գնացին նրա մոտ:
13 Եղիսեն ասաց Իսրայելի թագավորին. «Ի՞նչ գործ ունես ինձ հետ:+ Գնա քո հոր ու մոր մարգարեների մոտ»:+ Բայց Իսրայելի թագավորը պատասխանեց. «Ո՛չ, որովհետև Եհովան է հավաքել մեզ՝ երեք թագավորներիս, որ Մովաբի ձեռքը մատնի»: 14 Եղիսեն ասաց. «Երդվում եմ Զորքերի տեր Եհովայի գոյությամբ, նրա, ում ծառայում եմ.* եթե չհարգեի Հուդայի թագավոր Հովսափատին,+ չէի էլ նայի քո կողմը և քեզ ուշադրություն չէի դարձնի:+ 15 Իսկ հիմա ինձ մոտ մի քնարահար* բերեք»:+ Եվ երբ քնարահարը սկսեց նվագել, Եհովայի ոգին* իջավ Եղիսեի վրա:+ 16 Նա ասաց. «Ահա թե ինչ է ասում Եհովան. «Այս գետահովտով* մեկ փոսեր փորեք, 17 որովհետև ես՝ Եհովաս, ասում եմ. «Դուք ո՛չ քամի կտեսնեք, ո՛չ էլ անձրև, բայց այս գետահովիտը ջրով կլցվի,+ և դուք, ձեր անասուններն ու մյուս կենդանիները կխմեք դրանից»»: 18 Սա դժվար բան չէ Եհովայի համար.+ նա Մովաբն էլ է ձեր ձեռքը մատնելու:+ 19 Դուք պետք է քանդեք բոլոր ամրացված քաղաքներն+ ու ընտիր քաղաքները, տապալեք բոլոր լավ ծառերը, փակեք բոլոր աղբյուրները և քարերով ավերեք բոլոր լավ հողակտորները»:+
20 Առավոտյան՝ հացի ընծան+ մատուցելու ժամանակ, Եդոմի կողմից հանկարծ ջրեր հոսեցին, և հովիտը ջրով լցվեց:
21 Մովաբացիները, լսելով, որ թագավորները եկել են իրենց դեմ պատերազմելու, կանչեցին բոլոր տղամարդկանց, որոնք կարող էին զենք կրել.* նրանք դիրքավորվեցին սահմանին: 22 Վաղ առավոտյան, երբ նրանք վեր կացան, արևը փայլում էր ջրի վրա. մովաբացիներին, որոնք իսրայելացիների հանդիպակաց կողմում էին, ջուրը արյան պես կարմիր թվաց: 23 Նրանք ասացին. «Սա արյո՛ւն է: Թագավորները հաստատ կոտորել են իրար: Մովաբացինե՛ր, գնանք ավար վերցնելո՛ւ»:+ 24 Երբ մովաբացիները մտան Իսրայելի բանակատեղին, իսրայելացիները սկսեցին կոտորել նրանց, և նրանք փախան իսրայելացիներից:+ Ճանապարհին մովաբացիներին ջարդելով՝ իսրայելացիները մտան Մովաբ: 25 Նրանք քանդեցին քաղաքները, քարերով լցրին բոլոր լավ հողակտորները, փակեցին ջրի բոլոր աղբյուրներն+ ու տապալեցին բոլոր լավ ծառերը:+ Միայն Կիր-Հարեսեթի+ քարե պարիսպները կանգուն մնացին: Պարսատիկով զինվածները շրջապատեցին քաղաքը և գրոհեցին այն:
26 Երբ Մովաբի թագավորը տեսավ, որ պարտություն է կրել, իր հետ վերցրեց սուր կրող 700 մարդկանց, որպեսզի Եդոմի թագավորի ուղղությամբ ճեղքի մարտական շարքերը,+ բայց դա նրան չհաջողվեց: 27 Այդ ժամանակ նա իր առաջնեկ որդուն, որը պետք է իրենից հետո թագավոր դառնար, պարսպի վրա որպես ողջակեզ մատուցեց:+ Դա Իսրայելի հանդեպ մեծ վրդովմունք առաջացրեց, ուստի զորքերը* հետ քաշվեցին ու վերադարձան իրենց երկիր:
4 Մարգարեների որդիների+ կանանցից մեկը լաց լինելով ասաց Եղիսեին. «Քո ծառան՝ ամուսինս, մահացել է: Դու գիտես, որ նա միշտ վախեցել* է Եհովայից:+ Բայց հիմա պարտատերը եկել է, որ իմ երկու երեխաներին տանի ու իր ստրուկները դարձնի»: 2 Եղիսեն հարցրեց նրան. «Ի՞նչ կարող եմ անել քեզ համար: Ասա ինձ, ի՞նչ ունես տանը»: Կինը պատասխանեց. «Քո աղախինը, բացի մի սափոր յուղից, ուրիշ ոչինչ չունի տանը»:+ 3 Եղիսեն ասաց. «Գնա ու քո բոլոր հարևաններից դատարկ ամաններ խնդրիր, որքան հնարավոր է շատ: 4 Ապա տուն մտիր և դուռը քո ու քո որդիների հետևից փակիր: Յուղը լցրու բոլոր այդ ամանների մեջ և լցվածները մի կողմ դիր»: 5 Դրանից հետո կինը հեռացավ նրա մոտից:
Երբ նա իր և իր որդիների հետևից դուռը փակեց, նրանք սկսեցին ամանները նրան տալ, իսկ նա դրանց մեջ յուղ էր լցնում:+ 6 Երբ բոլոր ամանները լցվեցին, նա իր որդիներից մեկին ասաց. «Հաջորդ ամանը բեր»:+ Բայց տղան պատասխանեց. «Էլ չկա»: Այդ պահին յուղը դադարեց հոսելուց:+ 7 Կինը գնաց ու այդ մասին պատմեց ճշմարիտ Աստծու մարդուն: Նա էլ ասաց. «Գնա, յուղը վաճառիր ու պարտքերդ տուր, իսկ մնացած յուղով դու և որդիներդ կապրեք»:
8 Մի օր Եղիսեն գնաց Սունամ:+ Այնտեղ մի ճանաչված կին կար: Նա համոզեց նրան իր տանը ճաշել:+ Այդ օրվանից սկսած՝ ամեն անգամ այդտեղով անցնելիս Եղիսեն մտնում էր սունամացի կնոջ տուն՝ հաց ուտելու: 9 Ուստի կինն ասաց իր ամուսնուն. «Գիտեմ, որ այն մարդը, որը միշտ անցնում է մեր տան մոտով, Աստծու սուրբ մարդ է: 10 Խնդրում եմ, արի փոքր սենյակ պատրաստենք վերևում+ և այնտեղ մահճակալ, սեղան, աթոռ ու ճրագակալ դնենք նրա համար, որ երբ նա գա մեզ մոտ, այնտեղ մնա»:+
11 Մի օր Եղիսեն եկավ այնտեղ, բարձրացավ վերնասենյակ ու պառկեց: 12 Ապա իր սպասավորին՝ Գեեզիին,+ ասաց. «Կանչիր սունամացի+ կնոջը»: Գեեզին կանչեց նրան, և կինը եկավ նրա մոտ: 13 Եղիսեն ասաց իր սպասավորին. «Խնդրում եմ, ասա այս կնոջը. «Մեզ համար այսքան նեղություն ես քաշում:+ Ի՞նչ անեմ քեզ համար:+ Գուցե խոսե՞մ քո մասին թագավորի+ կամ զորագլխի հետ»»: Սակայն կինը պատասխանեց. «Կարիք չկա. ես իմ ժողովրդի մեջ եմ ապրում»: 14 Եղիսեն հարցրեց. «Այդ դեպքում ի՞նչ կարելի է անել նրա համար»: Գեեզին պատասխանեց. «Նա որդի չունի,+ իսկ ամուսինն արդեն ծեր է»: 15 Եղիսեն իսկույն ասաց. «Կանչիր նրան»: Գեեզին կանչեց կնոջը, և կինը եկավ կանգնեց դռան շեմին: 16 Եղիսեն ասաց. «Հաջորդ տարի՝ այս ժամանակ, գրկիդ մի որդի կլինի»:+ Սակայն կինը պատասխանեց. «Ո՛չ, տե՛ր իմ, դու ճշմարիտ Աստծու մարդ ես, մի՛ խաբիր քո աղախնին»:
17 Կինը հղիացավ ու հաջորդ տարի՝ այդ ժամանակ, որդի ծնեց, ինչպես որ Եղիսեն ասել էր նրան: 18 Երեխան մեծացավ: Մի օր նա գնաց իր հոր մոտ, որը հնձվորների հետ էր: 19 «Գլո՜ւխս, ա՜խ, գլո՜ւխս»,– սկսեց գանգատվել նա իր հորը: Հայրը ծառային ասաց. «Նրան տար իր մոր մոտ»: 20 Ծառան էլ երեխային տարավ մոր մոտ: Տղան մինչև կեսօր մոր ծնկներին նստած մնաց ու հետո մահացավ:+ 21 Մայրը վերև բարձրացավ, երեխային պառկեցրեց ճշմարիտ Աստծու մարդու մահճակալին,+ ապա դուրս եկավ ու դուռն իր հետևից փակեց: 22 Հետո կանչեց ամուսնուն ու ասաց. «Խնդրում եմ, ինձ մոտ ուղարկիր ծառաներից մեկին և մի էշ, որ արագ գնամ ճշմարիտ Աստծու մարդու մոտ ու հետ դառնամ»: 23 Բայց ամուսինը հարցրեց. «Ինչո՞ւ ես այսօր գնում նրա մոտ: Ո՛չ նորալուսին է,+ ո՛չ էլ Շաբաթ»: Կինը պատասխանեց. «Մի՛ անհանգստացիր, ամեն ինչ լավ է»: 24 Նա թամբեց էշն ու ասաց իր ծառային. «Շտապի՛ր: Չդանդաղեցնե՛ս ընթացքը, մինչև չասեմ»:
25 Կինը գնաց ճշմարիտ Աստծու մարդու մոտ՝ Կարմեղոս լեռ: Հեռվից նրան տեսնելով՝ Եղիսեն ասաց իր սպասավոր Գեեզիին. «Նայիր, սունամացի կինն է: 26 Վազիր նրան ընդառաջ ու հարցրու. «Ողջ-առո՞ղջ ես, ամուսինդ ողջ-առո՞ղջ է, երեխադ ողջ-առո՞ղջ է»»: Կինը պատասխանեց. «Ողջ-առողջ ենք»: 27 Հասնելով լեռը՝ ճշմարիտ Աստծու մարդու մոտ, կինն իսկույն նրա ոտքերն ընկավ:+ Գեեզին մոտեցավ, որ հետ քաշի նրան, բայց ճշմարիտ Աստծու մարդն ասաց. «Թող նրան, նա մեծ վիշտ ունի, իսկ Եհովան թաքցրել է դա ինձնից ու չի հայտնել»: 28 Կինն ասաց. «Մի՞թե ես իմ տիրոջից որդի խնդրեցի: Չասացի՞, թե զուր տեղը հույս մի՛ տուր ինձ»:+
29 Եղիսեն անմիջապես ասաց Գեեզիին. «Հագուստիդ փեշերը գոտուդ տակ մտցրու,+ վերցրու իմ ցուպն ու գնա: Եթե որևէ մեկին հանդիպես, բարև չտաս,* և եթե որևէ մեկը քեզ բարև տա, չպատասխանես: Գնա և իմ ցուպը դիր տղայի երեսին»: 30 Բայց տղայի մայրն ասաց. «Երդվում եմ Եհովայի գոյությամբ և քո կյանքով. առանց քեզ չեմ գնա»:+ Ուստի Եղիսեն գնաց նրա հետ: 31 Գեեզին նրանցից առաջ ընկավ և տեղ հասնելով՝ ցուպը դրեց տղայի երեսին, բայց տղան ո՛չ ձայն հանեց, ո՛չ էլ կենդանության նշան ցույց տվեց:+ Գեեզին էլ հետ դարձավ Եղիսեի մոտ, որը նրան ընդառաջ էր գալիս, ու ասաց. «Տղան չարթնացավ»:
32 Երբ Եղիսեն տուն մտավ, տղան մեռած պառկած էր նրա մահճակալին:+ 33 Սենյակ մտնելով՝ նա դուռը իր հետևից փակեց ու սկսեց աղոթել Եհովային:+ 34 Հետո պառկեց մահճակալին՝ երեխայի վրա: Նա բերանով հպվեց նրա բերանին, աչքերով՝ նրա աչքերին, ձեռքերով՝ նրա ձեռքերին և այդպես մեկնված մնաց նրա վրա: Երեխայի մարմինը սկսեց տաքանալ:+ 35 Հետո Եղիսեն տան մեջ այս ու այն կողմ քայլեց և նորից պառկեց մահճակալին՝ մեկնվելով երեխայի վրա: Տղան յոթ անգամ փռշտաց ու աչքերը բացեց:+ 36 Եղիսեն կանչեց Գեեզիին ու ասաց. «Կանչիր սունամացի կնոջը»: Եվ նա կանչեց նրան: Երբ կինը եկավ, Եղիսեն ասաց. «Վերցրու քո որդուն»:+ 37 Կինը ներս մտավ, նետվեց նրա ոտքերի մոտ ու մինչև գետին խոնարհվեց, ապա վերցրեց որդուն ու դուրս գնաց:
38 Եղիսեն վերադարձավ Գաղգաղա: Այնտեղ սով էր:+ Մարգարեների որդիները+ նստել էին նրա առաջ, և նա ասաց իր սպասավորին.+ «Մեծ կաթսան դիր կրակին և ապուր եփիր մարգարեների որդիների համար»: 39 Նրանցից մեկը գնաց դաշտ՝ փիփերթ հավաքելու, և մի վայրի բույս գտավ, դրա վրայից վայրի ձմերուկ* հավաքեց ու լցրեց իր փեշը: Հետո վերադարձավ, ձմերուկները կտրտեց ու լցրեց ապուրով կաթսայի մեջ՝ չիմանալով, թե դրանք ինչ են: 40 Ապուրը մատուցեցին մարդկանց, որ ուտեն, բայց երբ նրանք ապուրից կերան, բղավեցին՝ «Մա՜հ կա կաթսայում, ո՜վ ճշմարիտ Աստծու մարդ», և չկարողացան ուտել: 41 Եղիսեն ասաց. «Ալյուր բերեք»: Ապա այն կաթսայի մեջ լցրեց ու պատվիրեց. «Հիմա մատուցեք»: Կաթսայի մեջ այլևս վնասակար բան չկար:+
42 Բաալ-Սալիսայից+ մի մարդ եկավ ու ճշմարիտ Աստծու մարդուն առաջին բերքից պատրաստված 20 գարեհաց+ բերեց ու մի պարկ նոր հացահատիկ:+ Եղիսեն պատվիրեց դրանք մարդկանց բաժանել, որ ուտեն: 43 Բայց սպասավորն ասաց. «Այսքանն ինչպե՞ս կբավականացնի 100 մարդու»:+ Եղիսեն էլ ասաց. «Տուր մարդկանց, որ ուտեն, որովհետև Եհովան ասում է. «Նրանք կուտեն, ու դեռ մի բան էլ կավելանա»»:+ 44 Եվ սպասավորը դրանք մարդկանց առաջ դրեց. նրանք կերան, ու դեռ մի բան էլ ավելացավ,+ ինչպես որ Եհովան էր ասել:
5 Ասորիքի թագավորի զորագլուխ Նեեմանը ճանաչված և իր տիրոջ կողմից հարգված մարդ էր, քանի որ նրա միջոցով Եհովան հաղթանակ* էր շնորհել Ասորիքին: Նա զորեղ ռազմիկ էր, սակայն բորոտությամբ* էր տառապում: 2 Իսրայելի վրա արշավանքներից մեկի ժամանակ ասորիները գերի էին վերցրել մի փոքրիկ աղջկա, և նա դարձել էր Նեեմանի կնոջ աղախինը: 3 Մի անգամ նա իր տիրուհուն ասաց. «Երանի՜ թե իմ տերը գնար Սամարիայում գտնվող մարգարեի+ մոտ: Այդ ժամանակ նա կբուժեր նրան բորոտությունից»:+ 4 Նա* գնաց ու իր տիրոջը հայտնեց իսրայելացի աղջկա ասածները:
5 Ուստի Ասորիքի թագավորն ասաց Նեեմանին. «Գնա՛, իսկ ես նամակ կուղարկեմ Իսրայելի թագավորին»: Եվ Նեեմանը, իր հետ վերցնելով տասը տաղանդ* արծաթ, 6 000 կտոր ոսկի և տասը ձեռք հագուստ, գնաց: 6 Նա Իսրայելի թագավորին տարավ նամակը, որտեղ ասվում էր. «Քեզ մոտ եմ ուղարկում իմ ծառա Նեեմանին, ով բերել է այս նամակը, որ բուժես նրան իր բորոտությունից»: 7 Երբ Իսրայելի թագավորը կարդաց նամակը, պատռեց իր հագուստներն ու ասաց. «Մի՞թե ես Աստված եմ, որ մեռցնեմ կամ ապրեցնեմ:+ Նա ինձ մոտ է ուղարկում այս մարդուն, որ բուժեմ նրա բորոտությունը: Տեսնում եք չէ՞, որ նա ինձ հետ կռվելու պատճառ է փնտրում»:
8 Երբ Եղիսեն՝ ճշմարիտ Աստծու մարդը, լսեց, որ Իսրայելի թագավորը պատռել է իր հագուստները, անմիջապես մարդ ուղարկեց նրա մոտ, որ ասի. «Ինչո՞ւ ես պատռել հագուստներդ: Թող նա ինձ մոտ գա և իմանա, որ Իսրայելում մարգարե կա»:+ 9 Ուստի Նեեմանը իր ձիերով և մարտակառքերով եկավ ու կանգնեց Եղիսեի տան մուտքի մոտ: 10 Եղիսեն մարդ ուղարկեց, որ ասի նրան. «Գնա, յոթ անգամ+ սուզվիր Հորդանան գետում,+ և մարմինդ կապաքինվի, ու դու մաքուր կլինես»: 11 Երբ Նեեմանը լսեց այդ խոսքերը, վրդովվեց և հեռացավ՝ ասելով. «Կարծում էի, թե նա դուրս կգա ինձ մոտ, կկանգնի այստեղ, կկանչի իր Աստված Եհովայի անունը՝ ձեռքը քսելով իմ հիվանդ տեղին, ու կբուժի բորոտությունս: 12 Մի՞թե Դամասկոսի+ Աբանա և Փարփար գետերը Իսրայելի բոլոր գետերից ավելի լավը չեն: Ի՞նչ է, չէի՞ կարող դրանց մեջ սուզվել ու մաքրվել»: Այս խոսքերն ասելով՝ նա զայրացած շրջվեց ու գնաց:
13 Նեեմանի ծառաները մոտեցան նրան ու ասացին. «Հա՛յր, եթե մարգարեն քեզ մի արտասովոր բան ասած լիներ, չէի՞ր անի: Իսկ նա քեզ ընդամենը ասել է. «Սուզվիր ու կմաքրվես»»: 14 Ուստի Նեեմանը գնաց ու յոթ անգամ սուզվեց Հորդանանի մեջ, ինչպես որ ասել էր ճշմարիտ Աստծու մարդը:+ Նա մաքրվեց,+ ու նրա մարմինը փոքր տղայի մարմնի պես դարձավ:+
15 Դրանից հետո Նեեմանը իր շքախմբով վերադարձավ ճշմարիտ Աստծու մարդու մոտ,+ ու կանգնելով նրա առաջ՝ ասաց. «Հիմա ես գիտեմ, որ ողջ երկրի վրա, բացի Իսրայելից, ուրիշ ոչ մի տեղ Աստված չկա:+ Խնդրում եմ, քո ծառայից նվեր* ընդունիր»: 16 Բայց Եղիսեն պատասխանեց. «Երդվում եմ Եհովայի գոյությամբ, նրա, ում ծառայում եմ.* ես նվեր չեմ ընդունի»:+ Նեեմանը ստիպում էր, որ նա ընդունի, բայց Եղիսեն հրաժարվում էր: 17 Ի վերջո Նեեմանն ասաց. «Այդ դեպքում թող քո ծառային այս երկրից տան այնքան հող, որքան երկու ջորին կկարողանան տանել, որովհետև քո ծառան, Եհովայից բացի, ուրիշ աստվածների այլևս ողջակեզ ու զոհ չի մատուցելու: 18 Միայն թե թող Եհովան քո ծառային այս բանը ների. երբ իմ տերը մտնում է Ռեմոնի տուն՝* նրա առաջ խոնարհվելու, հենվում է ձեռքիս, ուստի ես էլ եմ ստիպված լինում խոնարհվել Ռեմոնի տանը: Թող Եհովան ների քո ծառային Ռեմոնի տանը խոնարհվելու համար»: 19 Եղիսեն ասաց նրան. «Գնա խաղաղությամբ»: Նեեմանը գնաց նրա մոտից և երբ բավականին հեռացել էր, 20 Գեեզին՝+ ճշմարիտ Աստծու մարդու՝+ Եղիսեի սպասավորը, մտածեց. «Իմ տերը թողեց, որ այս ասորի Նեեմանը+ գնա, և նրա ձեռքից չընդունեց նրա բերածը: Երդվում եմ Եհովայի գոյությամբ. ես կվազեմ նրա հետևից ու մի բան կվերցնեմ նրանից»: 21 Եվ Գեեզին վազեց Նեեմանի հետևից: Երբ Նեեմանը տեսավ, որ ինչ-որ մեկը վազում է իր հետևից, իջավ կառքից, մոտեցավ նրան ու հարցրեց. «Ամեն բան կարգի՞ն է»: 22 Գեեզին պատասխանեց. «Այո՛, կարգին է: Իմ տերն ուղարկել է ինձ, որ ասեմ քեզ. «Քիչ առաջ Եփրեմի լեռնային շրջանից ինձ մոտ երկու երիտասարդ եկան, որոնք մարգարեների որդիներ են: Խնդրում եմ, նրանց համար մի տաղանդ արծաթ ու երկու ձեռք հագուստ տուր»»:+ 23 «Երկո՛ւ տաղանդ վերցրու»,– ասաց Նեեմանը: Նա ստիպեց նրան+ ու երկու պարկի մեջ երկու ձեռք հագուստ և երկու տաղանդ արծաթ դրեց ու տվեց իր երկու սպասավորներին, որոնք նրա առջևից տարան դրանք:
24 Հասնելով Օֆել՝* Գեեզին այդ մարդկանց ձեռքից վերցրեց պարկերը և տարավ տուն, իսկ նրանց ուղարկեց հետ: Երբ նրանք հեռացան, 25 նա գնաց կանգնեց իր տիրոջ կողքին: Եղիսեն հարցրեց նրան. «Որտեղի՞ց ես գալիս, Գեե՛զի»: Նա պատասխանեց. «Քո ծառան ոչ մի տեղ էլ չէր գնացել»:+ 26 Բայց Եղիսեն ասաց նրան. «Մի՞թե իմ սիրտը քեզ հետ այնտեղ չէր, երբ այդ մարդը իջավ կառքից ու մոտեցավ քեզ: Արդյոք ժամանա՞կն է որպես նվեր ընդունելու արծաթ ու հագուստներ, ձիթենու և խաղողի այգիներ, ոչխարներ ու խոշոր եղջերավոր անասուններ, ծառաներ ու աղախիններ:+ 27 Հիմա Նեեմանի բորոտությունը+ առհավետ քեզ ու քո սերնդին կկպչի»: Եվ Գեեզին անմիջապես դուրս եկավ նրա մոտից՝ բորոտությունից ձյան պես սպիտակած:+
6 Մարգարեների որդիները+ Եղիսեին ասացին. «Դու գիտես, որ այն տեղը, որտեղ քեզ հետ մնում ենք, չափազանց փոքր է մեզ համար: 2 Թույլ տուր՝ գնանք Հորդանան գետի մոտ, ամեն մեկս մի-մի գերան վերցնենք ու մեզ համար բնակվելու տեղ կառուցենք այնտեղ»: Նա էլ պատասխանեց. «Գնացեք»: 3 Նրանցից մեկն ասաց. «Խնդրում եմ, դու էլ արի ծառաներիդ հետ»: Եղիսեն պատասխանեց. «Կգամ»: 4 Եվ նա գնաց նրանց հետ: Նրանք եկան Հորդանանի մոտ ու սկսեցին ծառեր կտրել: 5 Երբ նրանցից մեկը ծառ էր կտրում, կացնի սայրը ջուրն ընկավ: Նա բղավեց. «Վա՜յ, տե՛ր իմ, ախր ես այն ուրիշից էի վերցրել»: 6 Ճշմարիտ Աստծու մարդը հարցրեց. «Ո՞ւր ընկավ»: Եվ նա ցույց տվեց տեղը: Այդ ժամանակ Եղիսեն փայտի մի կտոր կտրեց, նետեց այնտեղ, և կացնի սայրը ջրի երես դուրս եկավ: 7 Եղիսեն ասաց. «Վերցրու»: Նա էլ մեկնեց ձեռքն ու վերցրեց:
8 Ասորիքի թագավորը գնաց պատերազմելու Իսրայելի դեմ:+ Նա խորհրդակցեց իր ծառաների հետ և ասաց. «Այսինչ ու այնինչ տեղը բանակ կդնենք»: 9 Ճշմարիտ Աստծու մարդը+ Իսրայելի թագավորին այս լուրն ուղարկեց. «Զգույշ եղիր, որ այսինչ տեղով չանցնես, որովհետև ասորիներն այդտեղ են գնում»: 10 Ուստի Իսրայելի թագավորը նախազգուշական լուր ուղարկեց իր մարդկանց, որոնք գտնվում էին այն վայրում, որի մասին ճշմարիտ Աստծու մարդը տեղեկացրել էր իրեն: Եղիսեն թագավորին մի քանի անգամ զգուշացրեց տարբեր վայրերի մասին, և նա հեռու մնաց դրանցից:+
11 Դա խիստ բարկացրեց Ասորիքի թագավորին:* Նա կանչեց իր ծառաներին ու հարցրեց. «Ասե՛ք ինձ. մեզանից ո՞վ է Իսրայելի թագավորի կողմից»: 12 Նրա ծառաներից մեկը պատասխանեց. «Ոչ ոք, տե՛ր իմ թագավոր: Իսրայելի Եղիսե մարգարեն է, որ Իսրայելի թագավորին հայտնում է նույնիսկ այն, ինչ դու խոսում ես քո ննջասենյակում»:+ 13 Թագավորն ասաց. «Գնացե՛ք ու պարզե՛ք, թե որտեղ է նա, որպեսզի մարդիկ ուղարկեմ, որ բռնեն նրան»: Որոշ ժամանակ անց նրան տեղեկացրին, որ Եղիսեն Դոթայիմում է:+ 14 Թագավորն իսկույն ձիեր, մարտակառքեր ու մեծաքանակ զորք ուղարկեց այնտեղ: Գիշերը նրանք գնացին ու շրջապատեցին քաղաքը:
15 Ճշմարիտ Աստծու մարդու սպասավորը առավոտ շուտ վեր կացավ, դուրս գնաց ու տեսավ, որ ձիերով ու մարտակառքերով մի զորք շրջապատել է քաղաքը: Նա ասաց. «Վա՜յ, տե՛ր իմ, ի՞նչ ենք անելու»: 16 «Մի՛ վախեցիր,+– պատասխանեց Եղիսեն,– որովհետև մեզ հետ եղողներն ավելի շատ են, քան նրանց հետ եղողները»:+ 17 Եվ Եղիսեն աղոթեց. «Ո՜վ Եհովա, խնդրում եմ, բացիր նրա աչքերը, որ տեսնի»:+ Այդ պահին Եհովան բացեց սպասավորի աչքերը, և նա տեսավ, որ Եղիսեի շուրջը՝+ լեռների վրա, անթիվ-անհամար հրե մարտակառքեր ու ձիեր կան:+
18 Երբ ասորիները մոտեցան Եղիսեին, նա աղոթեց Եհովային. «Խնդրում եմ, այս մարդկանց կուրությամբ հարվածիր»:+ Եվ Նա նրանց կուրությամբ հարվածեց, ինչպես որ Եղիսեն խնդրել էր: 19 Այդ ժամանակ Եղիսեն ասաց նրանց. «Սա չէ ճանապարհը, և սա չէ քաղաքը: Իմ հետևից եկեք, և ես կտանեմ ձեզ այն մարդու մոտ, ում փնտրում եք»: Սակայն նրանց տարավ Սամարիա:+
20 Երբ նրանք մտան Սամարիա, Եղիսեն ասաց. «Եհո՛վա, բացիր նրանց աչքերը, որ կարողանան տեսնել»: Եհովան բացեց նրանց աչքերը, և նրանք տեսան, որ Սամարիայում են: 21 Տեսնելով նրանց՝ Իսրայելի թագավորը հարցրեց Եղիսեին. «Սպանե՞մ նրանց, սպանե՞մ, հա՛յր իմ»: 22 Բայց նա ասաց. «Մի՛ սպանիր: Մի՞թե դու սպանում ես նրանց, ում սրով ու աղեղով գերի ես վերցնում: Նրանց հաց ու ջուր տուր, որ ուտեն ու խմեն+ և իրենց տիրոջ մոտ վերադառնան»: 23 Ուստի թագավորը մեծ խնջույք կազմակերպեց նրանց համար: Երբ նրանք կերան-խմեցին, նա թողեց, որ իրենց տիրոջ մոտ գնան: Դրանից հետո ասորիների+ հրոսակախմբերը* այլևս չհարձակվեցին Իսրայելի վրա:
24 Որոշ ժամանակ անց Ասորիքի Բենադադ թագավորը հավաքեց իր ողջ զորքը և գնաց պաշարեց Սամարիան:+ 25 Սամարիայում մեծ սով սկսվեց:+ Քաղաքը պաշարման մեջ պահեցին այնքան երկար, որ էշի գլուխը+ 80 կտոր արծաթ արժեցավ, և երկու բուռ* աղավնու աղբը՝ 5 կտոր արծաթ: 26 Մի անգամ, երբ Իսրայելի թագավորը անցնում էր պարսպի վրայով, մի կին աղաղակելով ասաց նրան. «Տե՜ր իմ թագավոր, օգնի՜ր»: 27 Նա էլ ասաց. «Եթե Եհովան քեզ չի օգնում, ե՞ս ինչպես օգնեմ. մի՞թե կալատեղում* կամ գինու և յուղի հնձանում որևէ բան է մնացել»: 28 Ապա թագավորը հարցրեց. «Ի՞նչ է պատահել»: Նա էլ պատասխանեց. «Այս կինն ինձ ասաց. «Տուր քո որդուն, որ այսօր ուտենք նրան, իսկ իմ որդուն վաղը կուտենք»:+ 29 Իմ որդուն եփեցինք ու կերանք:+ Հաջորդ օրն ասացի նրան. «Հիմա քո որդուն տուր, որ ուտենք»: Բայց նա թաքցրեց նրան»:
30 Լսելով այդ կնոջ խոսքերը՝ թագավորը պատռեց իր հագուստները,+ ու երբ նա անցնում էր պարսպի վրայով, մարդիկ տեսան, որ նա դրանց տակից* քուրձ է հագել: 31 Թագավորն ասաց. «Թող Աստված խստորեն պատժի ինձ,* եթե այսօր Սաֆատի որդի Եղիսեի գլուխը իր վրա մնա»:+
32 Երբ Եղիսեն երեցների հետ նստած էր իր տանը, թագավորը մարդ ուղարկեց, որ իրենից առաջ գնա նրա մոտ: Բայց նախքան պատգամաբերը կգար Եղիսեի մոտ, նա ասաց երեցներին. «Տեսնո՞ւմ եք, մարդասպանի+ որդին մարդ է ուղարկել, որ գլուխս կտրի: Հենց որ պատգամաբերը գա, դուռը փակեք ու պահեք, որ նա ներս չմտնի: Չէ՞ որ նրա հետևից լսվում են նրա տիրոջ ոտնաձայները»: 33 Մինչ նա խոսում էր, պատգամաբերը եկավ: Հետո եկավ թագավորն ու ասաց. «Այս աղետը Եհովայից է: Էլ ինչո՞ւ սպասեմ, որ Եհովան մի բան անի»:
7 Եղիսեն ասաց. «Լսեք Եհովայի խոսքը: Ահա թե ինչ է ասում Եհովան. «Վաղը՝ մոտավորապես այս ժամին, Սամարիայի դարպասի մոտ* մեկ գրիվ* ընտիր ալյուրը մեկ սիկղ* կարժենա, և երկու գրիվ գարին նույնպես մեկ սիկղ կարժենա»»:+ 2 Այդ խոսքերը լսելով՝ թագավորի օգնականը, որին նա վստահում էր, ճշմարիտ Աստծու մարդուն ասաց. «Նույնիսկ եթե Եհովան բացի երկնքի պատուհանները, մի՞թե այդպիսի բան կարող է լինել»:+ Նա էլ ասաց. «Աչքովդ կտեսնես,+ բայց չես ուտի դրանցից»:+
3 Քաղաքի դարպասի մուտքի մոտ չորս բորոտ կար:+ Նրանք իրար ասացին. «Ինչո՞ւ ենք այստեղ նստել ու սպասում մահվան: 4 Եթե որոշենք քաղաք գնալ, այնտեղ կմեռնենք, քանի որ հիմա քաղաքում սով է:+ Եթե այստեղ նստած մնանք, էլի կմեռնենք: Ուրեմն եկեք գնանք ասորիների բանակատեղի: Եթե նրանք խնայեն մեր կյանքը, կապրենք, եթե ոչ՝ կմեռնենք»: 5 Ուստի մթնշաղին նրանք գնացին, որ մտնեն ասորիների բանակատեղին, ու երբ մոտեցան դրան, տեսան, որ այնտեղ ոչ ոք չկա:
6 Ահա թե ինչ էր պատահել. Եհովան այնպես էր արել, որ ասորիների բանակատեղիում մարտակառքերի դղրդյուն, ձիերի դոփյուն ու հսկայական զորքի աղմուկ լսվեր:+ Ասորիներն ասել էին իրար. «Իսրայելի թագավորը վարձել է քետացիների թագավորներին ու Եգիպտոսի թագավորներին, որ հարձակվեն մեզ վրա»: 7 Նրանք անմիջապես վեր էին կացել և մթնշաղին փախել՝ թողնելով իրենց վրանները, ձիերն ու էշերը՝ ամբողջ բանակատեղին, ինչպես որ կար. փախել էին, որ փրկեին իրենց կյանքը:*
8 Երբ այդ բորոտները եկան բանակատեղի, մի վրան մտան և սկսեցին ուտել-խմել: Նրանք այնտեղից վերցրին արծաթ, ոսկի, հագուստներ և գնացին ու թաքցրին այդ ամենը: Ապա վերադարձան և մտնելով մեկ ուրիշ վրան՝ այնտեղից էլ իրեր վերցրին ու տարան թաքցրին:
9 Հետո իրար ասացին. «Ճիշտ բան չենք անում: Այսօր ուրախ օր է, և մենք պետք է պատմենք ուրիշներին այս բարի լուրը: Եթե դանդաղենք ու սպասենք մինչև լուսաբաց, արժանի կլինենք պատժի: Եկեք գնանք թագավորի պալատ և ամեն բան պատմենք»: 10 Ուստի նրանք գնացին, ձայն տվեցին քաղաքի դռնապաններին ու նրանց տեղեկացրին. «Մենք գնացինք ասորիների բանակատեղի, բայց այնտեղ ոչ ոք չկար, մարդկանց ձայներ չէին լսվում: Միայն կապված ձիեր ու էշեր կային, իսկ վրանները լքված էին»: 11 Դռնապաններն անմիջապես բարձրաձայն հայտարարեցին այդ լուրի մասին, և այն հասավ թագավորի պալատ:
12 Թագավորը գիշերով վեր կացավ ու ասաց իր ծառաներին. «Հիմա ասեմ ձեզ, թե ասորիներն ինչ են արել: Նրանք գիտեն, որ սոված ենք,+ ուստի դուրս են եկել բանակատեղիից ու թաքնվել են դաշտում՝ մտածելով. «Երբ նրանք քաղաքից դուրս գան, նրանց ողջ կբռնենք ու կմտնենք քաղաք»»:+ 13 Այդ ժամանակ նրա ծառաներից մեկն ասաց. «Խնդրում եմ, մարդիկ ընտրիր, և թող նրանք վերցնեն քաղաքում մնացած ձիերից հինգին ու գնան պարզեն, թե ինչ է եղել: Միևնույն է, այդ մարդկանց սպասում է այն, ինչ իսրայելացիների բազմությանը, որ դեռ մնացել է քաղաքում. նրանք մեռնելու են, ինչպես այն բազմաթիվ իսրայելացիները, որոնք արդեն մահացել են»: 14 Նրանք ձիերով լծված երկու կառք վերցրին, և թագավորը ուղարկեց նրանց ասորիների բանակատեղի՝ ասելով. «Գնացեք ու տեսեք»: 15 Նրանք էլ ասորիների հետքերով գնացին մինչև Հորդանան ու տեսան, որ ամբողջ ճանապարհին հագուստներ և տարբեր իրեր են ընկած, որոնք ասորիները խուճապահար փախչելիս գցել էին: Պատգամաբերները վերադարձան ու այդ ամենի մասին հաղորդեցին թագավորին:
16 Դրանից հետո ժողովուրդը դուրս եկավ քաղաքից ու թալանեց ասորիների բանակատեղին: Մեկ գրիվ ընտիր ալյուրի արժեքը դարձավ մեկ սիկղ, և երկու գրիվ գարու արժեքը՝ մեկ սիկղ, ինչպես որ Եհովան ասել էր:+ 17 Թագավորը քաղաքի դարպասի հսկողությունը հանձնարարել էր իր վստահելի օգնականին, բայց ժողովուրդը դարպասի մոտ կոխկրտեց նրան, և նա մեռավ, ինչպես որ ասել էր ճշմարիտ Աստծու մարդը, երբ թագավորը նրա մոտ էր եկել: 18 Ամեն ինչ եղավ ճշմարիտ Աստծու մարդու խոսքի համաձայն: Նա ասել էր թագավորին. «Վաղը՝ այս ժամանակ, Սամարիայի դարպասի մոտ երկու գրիվ գարին մեկ սիկղ կարժենա, և մեկ գրիվ ընտիր ալյուրը նույնպես մեկ սիկղ կարժենա»:+ 19 Սակայն թագավորի օգնականն ասել էր ճշմարիտ Աստծու մարդուն. «Նույնիսկ եթե Եհովան բացի երկնքի պատուհանները, մի՞թե այդպիսի բան կարող է լինել»: Նա էլ ասել էր. «Աչքովդ կտեսնես, բայց չես ուտի դրանցից»: 20 Հենց այդպես էլ եղավ. ժողովուրդը կոխկրտեց նրան դարպասի մոտ, և նա մեռավ:
8 Եղիսեն ասաց այն կնոջը, որի որդուն կենդանացրել էր.+ «Ընտանիքիդ հետ գնա և բնակվիր որևէ օտար երկրում, որովհետև Եհովան ասել է, որ յոթ տարի սով է լինելու այս երկրում»:+ 2 Կինը արեց այն, ինչ ճշմարիտ Աստծու մարդն ասաց: Նա իր ընտանիքի հետ գնաց ու յոթ տարի բնակվեց փղշտացիների+ երկրում:
3 Յոթ տարին լրանալուց հետո կինը վերադարձավ փղշտացիների երկրից և գնաց թագավորի մոտ, որ խնդրի նրան վերադարձնել իր տունն ու արտը: 4 Այդ ժամանակ թագավորը խոսում էր ճշմարիտ Աստծու մարդու սպասավորի՝ Գեեզիի հետ: Նա ասաց նրան. «Պատմիր ինձ, խնդրեմ, Եղիսեի կատարած բոլոր մեծամեծ գործերի մասին»:+ 5 Եվ մինչ նա պատմում էր թագավորին, թե ինչպես է Եղիսեն կենդանացրել մահացածին,+ կինը, որի որդուն նա կենդանացրել էր, եկավ, որ թագավորին խնդրի վերադարձնել իր տունն ու արտը:+ Գեեզին ասաց. «Տե՛ր իմ թագավոր, սա է այն կինը, և սա է նրա որդին, որին Եղիսեն կենդանացրել է»: 6 Թագավորը կնոջը հարցրեց, թե ինչպես է դա եղել, և նա պատմեց այդ պատմությունը: Ապա թագավորը իր պալատականներից մեկին հանձնարարեց օգնել կնոջը՝ ասելով. «Վերադարձրու նրան իր ամբողջ ունեցվածքը և այն շահույթը, որը նա այս տարիների ընթացքում կարող էր ստանալ իր արտի բերքից»:*
7 Եղիսեն գնաց Դամասկոս:+ Այդ ժամանակ Ասորիքի Բենադադ+ թագավորը հիվանդ էր: Նրան տեղեկացրին. «Ճշմարիտ Աստծու մարդը+ այստեղ է եկել»: 8 Թագավորն ասաց Ազայելին.+ «Քեզ հետ նվեր վերցրու, գնա ճշմարիտ Աստծու մարդու մոտ+ և նրա միջոցով Եհովային հարցրու, թե արդյոք կբուժվեմ այս հիվանդությունից»: 9 Ազայելը իր հետ Դամասկոսի բոլոր բարիքներից 40 ուղտաբեռ նվեր վերցրեց ու գնաց Եղիսեին տեսնելու: Նա եկավ նրա մոտ ու ասաց. «Քո որդին՝ Ասորիքի Բենադադ թագավորը, քեզ մոտ է ուղարկել ինձ, որ հարցնեմ, թե արդյոք նա կբուժվի իր հիվանդությունից»: 10 Եղիսեն պատասխանեց. «Գնա ու ասա նրան՝ «Դու անպայման կբուժվես», թեև Եհովան ինձ հայտնել է, որ նա մահանալու է»:+ 11 Եղիսեն սևեռուն հայացքով նայում էր Ազայելին. նա էլ կաշկանդվեց: Ապա ճշմարիտ Աստծու մարդն արտասվեց: 12 Ազայելը հարցրեց. «Իմ տերն ինչո՞ւ է լաց լինում»: Նա էլ պատասխանեց. «Որովհետև գիտեմ, թե Իսրայելի ժողովրդին ինչ չարիք ես պատճառելու.+ նրանց ամրությունները հրի ես մատնելու, նրանց լավագույն տղամարդկանց սրի ես քաշելու, նրանց երեխաներին կտոր-կտոր ես անելու և նրանց հղի կանանց որովայնը պատռելու ես»:+ 13 Ազայելն ասաց. «Ինչպե՞ս կարող է քո ծառան, որն ընդամենը մի շուն է, նման բան անել»: Սակայն Եղիսեն պատասխանեց. «Եհովան ինձ հայտնել է, որ դու Ասորիքի թագավորն ես դառնալու»:+
14 Դրանից հետո Ազայելը հեռացավ Եղիսեի մոտից ու վերադարձավ իր տիրոջ մոտ: Թագավորը հարցրեց. «Ի՞նչ ասաց քեզ Եղիսեն»: Ազայելը պատասխանեց. «Նա ասաց, որ դու անպայման կբուժվես»:+ 15 Բայց հաջորդ օրը նա մի ծածկոց վերցրեց, ջրի մեջ թրջեց, դրանով ծածկեց թագավորի երեսն ու պահեց այնքան, մինչև որ նա խեղդամահ եղավ:+ Բենադադի փոխարեն Ազայելը թագավոր դարձավ:+
16 Իսրայելի թագավոր Հովրամի՝+ Աքաաբի որդու իշխանության հինգերորդ տարում, երբ Հովսափատը դեռ Հուդայի թագավորն էր, Հուդայում սկսեց իշխել Հովսափատ թագավորի որդին՝ Հովրամը:+ 17 Նա 32 տարեկան էր, երբ թագավոր դարձավ, և ութ տարի իշխեց Երուսաղեմում: 18 Հովրամը գնաց Իսրայելի թագավորների հետքերով,+ ինչպես որ Աքաաբի տունն էր արել+ (որովհետև Աքաաբի դուստրը նրա կինն էր),+ և արեց այն, ինչը չար էր Եհովայի աչքում:+ 19 Բայց Եհովան, հանուն իր ծառա Դավթի, չուզեց կործանել Հուդան,+ քանի որ խոստացել էր, որ նրան ու նրա որդիներին միշտ ճրագ* է տալու:+
20 Հովրամի օրերում Եդոմը ապստամբեց Հուդայի իշխանության դեմ+ և իր համար թագավոր ընտրեց:+ 21 Հովրամը իր բոլոր կառքերով գնաց Սայիր: Գիշերով նա հարձակվեց եդոմացիների վրա, որոնք շրջապատել էին իրեն ու կառքերի ջոկատների հրամանատարներին, և կոտորեց նրանց: Զորքը փախավ իր վրանները: 22 Այնուամենայնիվ, եդոմացիները չենթարկվեցին Հուդայի իշխանությանը, և մինչ օրս այդպես է: Այդ նույն ժամանակ Լեբնան+ էլ ապստամբեց:
23 Հովրամի կյանքի մնացած իրադարձությունների և նրա բոլոր գործերի մասին գրված է «Հուդայի թագավորների պատմության գրքում»: 24 Հովրամը հանգչեց իր նախահայրերի հետ, և նրան թաղեցին իր նախահայրերի մոտ՝ Դավթի քաղաքում:+ Հովրամից հետո սկսեց թագավորել նրա որդին՝ Օքոզիան:+
25 Հուդայի թագավոր Հովրամի որդին՝ Օքոզիան, թագավոր դարձավ Իսրայելի թագավոր Աքաաբի որդու՝ Հովրամի իշխանության 12-րդ տարում:+ 26 Օքոզիան 22 տարեկան էր, երբ սկսեց թագավորել, և մեկ տարի իշխեց Երուսաղեմում: Նրա մոր անունը Գոթողիա էր.+ նա Իսրայելի թագավոր Ամրիի+ թոռնուհին* էր: 27 Օքոզիան գնաց Աքաաբի ընտանիքի հետքերով+ և արեց այն, ինչը չար էր Եհովայի աչքում, ինչպես որ Աքաաբն ու իր ընտանիքն էին արել, որովհետև նա և Աքաաբի ընտանիքի անդամները ազգականներ էին:+ 28 Օքոզիան Աքաաբի որդի Հովրամի հետ գնաց Ռամոթ-Գաղաադ՝+ Ասորիքի թագավոր Ազայելի դեմ պատերազմելու, սակայն ասորիները վիրավորեցին Հովրամին:+ 29 Ուստի Հովրամ թագավորը վերադարձավ Հեզրայել,+ որպեսզի բուժվի այն վերքերից, որ ասորիները հասցրել էին իրեն Ռամայում,* երբ նա պատերազմում էր Ասորիքի թագավոր Ազայելի դեմ:+ Օքոզիան՝ Հուդայի թագավոր Հովրամի որդին, գնաց Հեզրայել՝ տեսակցելու Աքաաբի որդի Հովրամին, քանի որ նա վիրավոր* էր:
9 Եղիսե մարգարեն կանչեց մարգարեների որդիներից մեկին և ասաց. «Հագուստիդ փեշերը գոտուդ տակ մտցրու, շտապ վերցրու յուղի այս սրվակը և գնա Ռամոթ-Գաղաադ:+ 2 Երբ հասնես այնտեղ, գտիր Հեուին՝+ Նամեսիի որդի Հովսափատի որդուն. նա իր եղբայրների հետ կլինի: Տար նրան տուն՝ խորքի սենյակ: 3 Հետո վերցրու յուղով սրվակը, յուղը լցրու նրա գլխին ու ասա. «Ահա թե ինչ է ասում Եհովան. «Ես քեզ օծում եմ Իսրայելի թագավոր»»:+ Ապա դուռը բացիր և առանց հապաղելու փախիր»:
4 Ուստի մարգարեի սպասավորը գնաց Ռամոթ-Գաղաադ 5 ու տեղ հասնելով՝ տեսավ, որ զորագլուխները նստած են: Նա ասաց. «Ո՛վ զորագլուխ, բան ունեմ քեզ ասելու»: Հեուն հարցրեց. «Մեզնից ո՞ր մեկին»: Նա էլ պատասխանեց. «Քե՛զ, ո՛վ զորագլուխ»: 6 Հեուն վեր կացավ ու մտավ տուն: Մարգարեի սպասավորը յուղը լցրեց նրա գլխին ու ասաց. «Ահա թե ինչ է ասում Եհովան՝ Իսրայելի Աստվածը. «Քեզ օծում եմ Եհովայի ժողովրդի՝ Իսրայելի թագավոր:+ 7 Վերացրո՛ւ քո տիրոջ՝ Աքաաբի տունը, և այդպիսով ես վրեժ կառնեմ իմ ծառաների՝ մարգարեների ու Եհովայի մյուս բոլոր ծառաների համար, որոնք սպանվել են Հեզաբելի ձեռքով:+ 8 Աքաաբի ամբողջ տունը կոչնչանա. Իսրայելից կբնաջնջեմ նրա սերնդի բոլոր տղամարդկանց,* նույնիսկ անօգնականին ու թույլին:+ 9 Աքաաբի տան հետ կանեմ այն, ինչ արեցի Նաբատի որդի Հերոբովամի տան+ և Աքիայի որդի Բաասայի տան հետ:+ 10 Իսկ Հեզաբելին շները կուտեն Հեզրայելի հողակտորում,+ և նրան թաղող չի լինի»»: Այս խոսքերն ասելով՝ սպասավորը բացեց դուռն ու փախավ:+
11 Հեուն վերադարձավ իր տիրոջ ծառաների մոտ, և նրանք հարցրին նրան. «Ամեն ինչ կարգի՞ն է: Այս ցնորվածը ինչո՞ւ էր եկել քեզ մոտ»: Նա էլ պատասխանեց. «Դուք գիտեք այդ մարդուն: Ի՞նչ պետք է ասեր»: 12 Բայց նրանք ասացին. «Ո՛չ, մեզ ճի՛շտն ասա»: Այդ ժամանակ Հեուն ասաց. «Նա ինձ այս ու այն բանն ասաց, հետո ավելացրեց. «Ահա թե ինչ է ասում Եհովան. «Քեզ օծում եմ Իսրայելի թագավոր»»»:+ 13 Դա լսելով՝ բոլորը շտապ վերցրին իրենց վերնահագուստները, փռեցին նրա առաջ՝+ աստիճանների վրա, ապա եղջերափող հնչեցրին ու ասացին. «Հեուն թագավո՜ր է դարձել»:+ 14 Դրանից հետո Հեուն՝+ Նամեսիի որդի Հովսափատի որդին, դավադրություն կազմակերպեց Հովրամի դեմ:
Մինչ այդ Հովրամը և Իսրայելի ողջ զորքը Ռամոթ-Գաղաադում էին եղել+ և Իսրայելին պաշտպանել էին Ասորիքի թագավոր Ազայելի հարձակումներից:+ 15 Բայց հետո Հովրամ թագավորը Ասորիքի թագավոր Ազայելի դեմ պատերազմելիս ասորիների կողմից վիրավորվել էր, ուստի վերադարձել էր Հեզրայել,+ որ բուժվի:+
Հեուն ասաց. «Եթե իմ կողմն եք, թույլ մի՛ տվեք, որ որևէ մեկը դուրս գա այս քաղաքից և գնա ու այս մասին պատմի Հեզրայելում»: 16 Ապա նա նստեց իր կառքն ու գնաց Հեզրայել, որովհետև Հովրամը այնտեղ վիրավոր պառկած էր, և Հուդայի թագավոր Օքոզիան գնացել էր Հովրամին տեսության: 17 Հեզրայելում աշտարակի վրա կանգնած ժամապահը, տեսնելով, որ Հեուն ամբոխի հետ մոտենում է, ասաց. «Մարդկանց բազմություն եմ տեսնում»: Հովրամն իսկույն հրամայեց. «Մի ձիավոր ուղարկիր, որ գնա նրանց ընդառաջ և հարցնի. «Խաղաղությա՞մբ եք եկել»»: 18 Ուստի մի ձիավոր գնաց նրանց ընդառաջ ու ասաց. «Թագավորը հարցնում է. «Խաղաղությա՞մբ եք եկել»»: Սակայն Հեուն պատասխանեց. «Դու ի՞նչ գիտես՝ խաղաղությունն ինչ է: Իմ հետևի՛ց արի»:
Ժամապահը հաղորդեց. «Պատգամաբերը հասավ նրանց մոտ, բայց չի վերադառնում»: 19 Այդ ժամանակ թագավորը երկրորդ ձիավորին ուղարկեց, որը հասնելով նրանց՝ ասաց. «Թագավորը հարցնում է. «Խաղաղությա՞մբ եք եկել»»: Սակայն Հեուն պատասխանեց. «Դու ի՞նչ գիտես՝ խաղաղությունն ինչ է: Իմ հետևի՛ց արի»:
20 Ժամապահը նորից հաղորդեց. «Նա հասավ նրանց, բայց չի վերադառնում: Իսկ նրանց առաջնորդի կառք վարելը նման է Նամեսիի թոռան՝* Հեուի կառք վարելուն, որովհետև խելագարի պես է վարում»: 21 Այդ պահին Հովրամը կարգադրեց. «Լծե՛ք մարտակառքը»: Եվ նրա մարտակառքը լծեցին: Իսրայելի Հովրամ և Հուդայի Օքոզիա+ թագավորները իրենց մարտակառքերով գնացին Հեուին ընդառաջ և նրան հանդիպեցին հեզրայելացի Նաբովթի հողակտորում:+
22 Հեուին տեսնելով՝ Հովրամը հարցրեց. «Խաղաղությա՞մբ ես եկել, Հեո՛ւ»: Բայց Հեուն պատասխանեց. «Ի՞նչ խաղաղություն կարող է լինել, երբ մայրդ՝ Հեզաբելը,+ անբարոյականությամբ* ու կախարդությամբ է զբաղվում»:+ 23 Հովրամն անմիջապես շրջեց կառքը, որ փախչի, և բղավեց. «Դավաճանությո՜ւն է, Օքո՛զիա»: 24 Հեուն քաշեց աղեղն ու խոցեց Հովրամի թիակների մեջտեղը: Նետը անցավ նրա սրտի միջով, և նա ընկավ իր մարտակառքի մեջ: 25 Հեուն կարգադրեց իր օգնականին՝ Բադեկարին. «Բարձրացրո՛ւ նրան ու գցի՛ր հեզրայելացի Նաբովթի արտը:+ Հիշիր, որ երբ ես ու դու նրա հոր՝ Աքաաբի հետևից կառքերով գնում էինք, Եհովան նրա մասին այս դատավճիռը հայտնեց.+ 26 «Երեկ ես Նաբովթի ու նրա որդիների արյունը տեսա,+– ասում է Եհովան,– և հենց այս հողակտորում էլ կհատուցեմ քեզ,+– ասում է Եհովան»: Ուստի հիմա բարձրացրու նրան ու գցիր այս հողակտորում, ինչպես որ Եհովան ասել է»:+
27 Տեսնելով պատահածը՝ Հուդայի թագավոր Օքոզիան+ պարտեզի տան ճանապարհով փախավ: (Ավելի ուշ Հեուն գնաց նրան հետապնդելու և հրամայեց. «Նրա՛ն էլ սպանեք»: Եվ երբ Օքոզիան իր կառքով գնում էր Գուր տանող ճանապարհով, որը Հեբլամի+ մոտ է, նրան վիրավորեցին: Նա փախավ Մեգիդո և այնտեղ մեռավ: 28 Օքոզիայի ծառաները նրան կառքով տարան Երուսաղեմ ու թաղեցին Դավթի քաղաքում՝+ իր նախահայրերի գերեզմանում: 29 Հովրամի՝ Աքաաբի որդու թագավորության 11-րդ տարում էր, որ Օքոզիան+ դարձել էր Հուդայի թագավորը):
30 Հեուն եկավ Հեզրայել:+ Լսելով այդ մասին՝ Հեզաբելը+ աչքերը ծարիրով* ներկեց, մազերը գեղեցիկ հարդարեց ու նայեց պատուհանից դուրս: 31 Երբ Հեուն դարպասից ներս մտավ, Հեզաբելն ասաց նրան. «Ամեն բան կարգի՞ն է իր տիրոջը սպանած Զամրիի մոտ»:+ 32 Հեուն նայեց վերև՝ պատուհանին, ու հարցրեց. «Ո՞վ է իմ կողմից, ո՞վ»:+ Այդ պահին երկու կամ երեք պալատականներ վերևից նրան նայեցին: 33 Հեուն հրամայեց. «Ցա՛ծ գցեք նրան»: Եվ Հեզաբելին ցած գցեցին: Նրա արյունը պատի ու ձիերի վրա ցայտեց, և Հեուի ձիերը կոխկրտեցին Հեզաբելին: 34 Դրանից հետո Հեուն ներս մտավ, կերավ-խմեց և ապա ասաց. «Տարեք թաղե՛ք այդ անիծված կնոջը. վերջիվերջո, թագավորի աղջիկ է»:+ 35 Բայց երբ գնացին թաղելու, նրանից ոչինչ չգտան՝ բացի գանգից, ոտքերից ու ձեռքի թաթերից:+ 36 Նրանք վերադարձան ու այդ մասին հայտնեցին Հեուին: Նա ասաց. «Ահա և կատարվեց Եհովայի խոսքը,+ որ նա ասել էր իր ծառա թեզբացի Եղիայի միջոցով. «Հեզրայելի հողակտորում շները կուտեն Հեզաբելի մարմինը:+ 37 Եվ Հեզաբելի դիակը ընկած կմնա Հեզրայելի հողակտորում, ինչպես գոմաղբը՝ դաշտում, այնպես որ ոչ ոք չի կարողանա ասել, թե սա Հեզաբելն է»»:
10 Աքաաբը+ 70 որդի ուներ Սամարիայում: Հեուն նամակներ գրեց և ուղարկեց Սամարիա՝ Հեզրայելի իշխաններին, երեցներին+ ու Աքաաբի երեխաների խնամակալներին:* Նամակներում ասվում էր. 2 «Ձեր տիրոջ որդիները ձեզ հետ են, և դուք մարտակառքեր, ձիեր, ամրացված քաղաք ու զենքեր ունեք: Երբ այս նամակը հասնի ձեզ, 3 ընտրեք ձեր տիրոջ որդիներից ամենալավին ու արժանիին և նրան իր հոր գահին նստեցրեք: Հետո պատերազմեք ձեր տիրոջ տան համար»:
4 Բայց նրանք սաստիկ վախեցան ու ասացին. «Եթե երկու թագավորներ չկարողացան կանգնել նրա առաջ,+ մե՞նք ինչպես կկանգնենք»: 5 Ուստի պալատի* վերակացուն, քաղաքի կառավարիչը, երեցներն ու խնամակալները այս պատասխանն ուղարկեցին Հեուին. «Մենք քո ծառաներն ենք, և ինչ որ մեզ ասես, կանենք: Ոչ մեկին թագավոր չենք դարձնի: Արա այն, ինչ հաճելի է քեզ»:
6 Այդ ժամանակ նա երկրորդ նամակը գրեց. «Եթե իմ կողմից եք և պատրաստ եք հնազանդվել ինձ, ուրեմն վաղը՝ այս ժամին, ձեր տիրոջ որդիների գլուխները բերեք ինձ մոտ՝ Հեզրայել»:
Թագավորի 70 որդիները քաղաքի նշանավոր մարդկանց հետ էին, որոնք նրանց դաստիարակությամբ էին զբաղվում: 7 Երբ նամակը հասավ այդ մարդկանց, նրանք բռնեցին թագավորի որդիներին ու 70-ին էլ մորթեցին,+ ինչից հետո նրանց գլուխները դրեցին զամբյուղների մեջ և ուղարկեցին Հեուի մոտ՝ Հեզրայել: 8 Պատգամաբերը եկավ ու Հեուին հայտնեց. «Թագավորի որդիների գլուխներն են բերել»: Նա էլ ասաց. «Դրանք քաղաքի դարպասի մուտքի մոտ երկու կույտ արեք և մինչև առավոտ թողեք այնտեղ»: 9 Առավոտյան նա դուրս եկավ, կանգնեց ամբողջ ժողովրդի առաջ ու ասաց. «Դուք անմեղ* եք: Այդ ես եմ դավադրություն կազմակերպել իմ տիրոջ դեմ ու սպանել նրան:+ Բայց ո՞վ է սրանց բոլորին կոտորել: 10 Ուրեմն իմացեք, որ Եհովայի մի խոսքն անգամ, որ Եհովան ասել է Աքաաբի տան դեմ, գետին չի ընկնի,+ և որ Եհովան արել է այն, ինչ ասել էր իր ծառա Եղիայի միջոցով»:+ 11 Հեուն նաև Հեզրայելում կոտորեց բոլոր նրանց, ովքեր ողջ էին մնացել Աքաաբի տնից, ինչպես նաև նրան ծառայած բոլոր նշանավոր մարդկանց, նրա ընկերներին ու նրա քահանաներին,+ այնպես որ ոչ մեկը ողջ չմնաց:+
12 Դրանից հետո Հեուն գնաց Սամարիա: Ճանապարհին, երբ նա անցնում էր հովիվների տան մոտով, որտեղ ոչխարներին էին խուզում,* 13 հանդիպեց Հուդայի թագավոր Օքոզիայի+ եղբայրներին: Նա հարցրեց նրանց. «Դուք ովքե՞ր եք»: Նրանք պատասխանեցին. «Մենք Օքոզիայի եղբայրներն ենք: Գնում ենք իմանալու, թե արդյոք ամեն ինչ կարգին է թագավորի որդիների ու մայր թագուհու որդիների հետ»: 14 Հեուն անմիջապես հրամայեց. «Նրանց ո՛ղջ բռնեք»: Եվ նրանց՝ 42 հոգու, բռնեցին ու սպանեցին հովիվների տան ջրամբարի մոտ: Նրանցից ոչ մեկին Հեուն ողջ չթողեց:+
15 Այդտեղից գնալով՝ Հեուն հանդիպեց Ռեքաբի+ որդի Հովնադաբին,+ որը նրան ընդառաջ էր գալիս: Հեուն ողջունեց* նրան ու հարցրեց. «Քո սիրտը նվիրվա՞ծ* է ինձ այնպես, ինչպես իմ սիրտն է նվիրված քեզ»:
Հովնադաբը պատասխանեց. «Այո՛»:
«Ուրեմն ձեռքդ տուր»:
Հովնադաբը ձեռքը տվեց, և Հեուն նրան իր կառք բարձրացրեց: 16 Նա ասաց. «Արի ինձ հետ ու կտեսնես, որ Եհովայի հետ ես ոչ մի մրցակցություն չեմ հանդուրժի»:*+ Եվ Հեուն Հովնադաբին տարավ իր մարտակառքով: 17 Հեուն եկավ Սամարիա և այնտեղ կոտորեց բոլոր նրանց, ովքեր ողջ էին մնացել Աքաաբի տնից, ինչպես նաև նրա աջակիցներին: Այսպիսով՝ նա բոլորին բնաջինջ արեց՝+ այն խոսքի համաձայն, որ Եհովան ասել էր Եղիային:+
18 Հետո Հեուն ամբողջ ժողովրդին մեկտեղ հավաքեց ու ասաց. «Աքաաբը քիչ բան է արել Բահաղին պաշտելու համար,+ բայց Հեուն շատ բան կանի: 19 Ուստի ինձ մոտ կանչեք Բահաղի բոլոր մարգարեներին,+ բոլոր նրան պաշտողներին ու նրա քահանաներին:+ Ոչ ոք չբացակայի, որովհետև մեծ զոհ ունեմ Բահաղի համար: Ով որ չգա, ողջ չի մնա»: Սակայն Հեուն խորամանկություն արեց, որպեսզի վերացնի Բահաղին պաշտողներին:
20 Հեուն ավելացրեց. «Հայտարարեք, որ հանդիսավոր հավաքույթ է լինելու Բահաղի պատվին»:* Այդպես էլ արվեց: 21 Դրանից հետո Հեուն պատգամաբերներ ուղարկեց ողջ Իսրայելով մեկ, և Բահաղին պաշտող բոլոր մարդիկ հավաքվեցին: Մեկը չկար, որ եկած չլիներ: Նրանք մտան Բահաղի տուն,*+ և Բահաղի տունը ծայրեծայր լցվեց: 22 Հեուն կարգադրեց հանդերձարանի պատասխանատուին. «Հագուստնե՛ր բեր Բահաղին պաշտող բոլոր մարդկանց համար»: Եվ նա նրանց համար հագուստներ բերեց: 23 Ապա Հեուն Ռեքաբի որդի Հովնադաբի+ հետ մտավ Բահաղի տուն և Բահաղին պաշտողներին ասաց. «Ուշադիր ստուգե՛ք և համոզվե՛ք, որ այստեղ Եհովային պաշտողներից ոչ ոք չկա, այլ միայն Բահաղին պաշտողներն են»: 24 Բահաղին պաշտողները գնացին, որ զոհեր ու ողջակեզներ մատուցեն: Հեուն դրսում 80 մարդ էր կանգնեցրել և նրանց ասել էր. «Եթե նրանցից մեկը, որոնց ձեր ձեռքն եմ հանձնում, փախչի, մեղավորը իր կյանքով կհատուցի»:
25 Հենց որ ողջակեզը մատուցվեց, Հեուն հրամայեց թիկնապահներին* և իր օգնականներին. «Մտե՛ք ու կոտորե՛ք նրանց: Ոչ մեկին չթողնե՛ք, որ փախչի»:+ Թիկնապահներն ու օգնականները սրակոտոր արեցին նրանց, նրանց մարմինները դուրս շպրտեցին. այդպես նրանք հասան Բահաղի տան ներքին սրբարան:* 26 Հետո Բահաղի տնից հանեցին սուրբ սյուներն+ ու այրեցին:+ 27 Նաև ոչնչացրին Բահաղի սուրբ սյունը,+ քանդեցին Բահաղի տունը+ և արտաքնոց դարձրին. այն մինչ օրս արտաքնոց է:
28 Այսպիսով՝ Հեուն Իսրայելում վերացրեց Բահաղի պաշտամունքը: 29 Սակայն նա գործեց նույն մեղքերը, որոնք Իսրայելը գործել էր Հերոբովամի՝ Նաբատի որդու դրդմամբ, այսինքն՝ ոսկե հորթերին պաշտեց. դրանցից մեկը Բեթելում էր, իսկ մյուսը՝ Դանում:+ 30 Եհովան ասաց Հեուին. «Քանի որ լավ վարվեցիր և արեցիր այն, ինչը ճիշտ է իմ աչքում՝ իրագործելով Աքաաբի տան հետ կապված իմ որոշումը,+ քո որդիները՝ չորս սերունդ, Իսրայելի գահին կնստեն»:+ 31 Բայց Հեուն զգույշ չեղավ և ամբողջ սրտով չկատարեց Իսրայելի Աստված Եհովայի Օրենքը:+ Նա գործեց նույն մեղքերը, որոնք Իսրայելը գործել էր Հերոբովամի դրդմամբ:+
32 Այդ օրերին Եհովան սկսեց մաս առ մաս կրճատել Իսրայելի տարածքը: Ազայելը հարձակվում էր իսրայելացիների բոլոր տարածքների վրա:+ 33 Հորդանանի արևելյան կողմում նա նվաճեց ողջ Գաղաադը՝ Գադի, Ռուբենի ու Մանասեի ցեղերի տարածքները՝+ Առնոնի գետահովտում* գտնվող Արոերից մինչև Գաղաադ ու Բասան:+
34 Հեուի կյանքի մնացած իրադարձությունների, նրա բոլոր գործերի և նրա ողջ զորության մասին գրված է «Իսրայելի թագավորների պատմության գրքում»: 35 Հեուն հանգչեց իր նախահայրերի հետ, և նրան թաղեցին Սամարիայում: Նրանից հետո սկսեց թագավորել նրա որդին՝ Հովաքազը:+ 36 Հեուն Սամարիայում Իսրայելի վրա թագավորեց 28 տարի:
11 Երբ Օքոզիայի մայրը՝ Գոթողիան,+ տեսավ, որ իր որդին մահացել է,+ վերացրեց ամբողջ թագավորական սերունդը:+ 2 Սակայն Օքոզիայի քույր Հոսաբեեն՝ Հովրամ թագավորի դուստրը, Օքոզիայի որդի Հովասին+ գաղտնաբար վերցրել էր թագավորի որդիների միջից, որոնց պատրաստվում էին սպանել, և նրան ու նրա դայակին թաքցրել էր ննջասենյակում: Եվ քանի որ Հովասին թաքցրել էին Գոթողիայից, նա չէր սպանվել: 3 Հովասը դայակի* հետ վեց տարի թաքցված մնաց Եհովայի տանը: Այդ ընթացքում Գոթողիան էր իշխում երկրում:
4 Յոթերորդ տարում Հովիադան մարդ ուղարկեց և կանչեց կարիական թիկնապահների* ու պալատի պահապանների*+ վրա նշանակված հարյուրապետներին, որ գան իր մոտ՝ Եհովայի տուն: Նա դաշինք* կապեց նրանց հետ ու Եհովայի տան մեջ երդում անել տվեց, ինչից հետո նրանց ցույց տվեց թագավորի որդուն:+ 5 Հովիադան հրամայեց նրանց. «Այսպես արեք. ձեր մեկ երրորդը թող Շաբաթ օրը հերթապահի և զգոնությամբ հսկի արքունական պալատը,+ 6 մեկ երրորդը Հիմքի դարպասի մոտ լինի, մեկ երրորդն էլ՝ պալատի պահապանների հետևի դարպասի մոտ: Հերթափոխով հսկեք տունը: 7 Ձեր այն երկու ջոկատները, որոնք Շաբաթ օրը հերթապահություն չեն ունենա, թող զգոնությամբ պահպանեն Եհովայի տունը, որպեսզի պաշտպանեն թագավորին: 8 Թագավորի չորս կողմը կկանգնեք՝ ամեն մեկդ զենքը ձեռքին: Ով որ փորձի շարքերից ներս մտնել, սպանեք նրան: Թագավորի հետ եղեք, ուր էլ որ նա գնա»:*
9 Հարյուրապետներն+ արեցին ճիշտ այնպես, ինչպես Հովիադա քահանան հրամայեց: Նրանք վերցրին իրենց մարդկանց՝ թե՛ Շաբաթ օրը հերթապահություն ունեցողներին և թե՛ չունեցողներին, ու եկան Հովիադա քահանայի մոտ:+ 10 Քահանան հարյուրապետներին տվեց Դավիթ թագավորի նիզակներն ու կլոր վահանները, որոնք Եհովայի տանն էին: 11 Պալատի պահապանները,+ ամեն մեկը զենքը ձեռքին, զբաղեցրին իրենց դիրքերը՝ տան աջ կողմից մինչև տան ձախ կողմը և զոհասեղանի+ ու տան մոտ, որպեսզի բոլոր կողմերից պաշտպանեն թագավորին: 12 Հետո Հովիադան դուրս բերեց թագավորի որդուն,+ նրա գլխին դրեց թագն ու Վկայությունը:*+ Նրան թագավոր հռչակեցին և օծեցին, ապա ծափ տալով բացականչեցին. «Կեցցե՜ թագավորը»:+
13 Երբ Գոթողիան լսեց իրարանցման մեջ եղող մարդկանց ձայները, անմիջապես գնաց Եհովայի տուն, որտեղ հավաքվել էր ժողովուրդը:+ 14 Նա տեսավ, որ սովորույթի համաձայն՝ թագավորը կանգնած է սյան մոտ:+ Զորագլուխներն ու շեփորահարները+ կանգնած էին թագավորի կողքին, և երկրի ողջ ժողովուրդը ուրախանում էր ու շեփոր հնչեցնում: Այդ ժամանակ Գոթողիան պատռեց իր հագուստներն ու բղավեց. «Դավադրությո՜ւն է: Դավադրությո՜ւն»: 15 Հովիադա քահանան զորքի վրա նշանակված հարյուրապետներին հրամայեց.+ «Դո՛ւրս տարեք նրան շարքերի միջից, և ով որ գնա նրա հետևից, սրի՛ քաշեք» (մինչ այդ քահանան ասել էր, որ նրան չսպանեն Եհովայի տանը): 16 Ուստի Գոթողիային բռնեցին, տարան այնտեղ, որտեղով ձիերը մտնում են արքունական պալատ,+ ու սպանեցին:
17 Այնուհետև Հովիադայի նախաձեռնությամբ Եհովայի և թագավորի ու ժողովրդի միջև ուխտ կնքվեց,+ ըստ որի՝ նրանք շարունակելու էին Եհովայի ժողովուրդը լինել, նաև ուխտ կնքվեց թագավորի և ժողովրդի միջև:+ 18 Դրանից հետո երկրի ողջ ժողովուրդը եկավ Բահաղի տուն,* քանդեց նրա զոհասեղանները,+ ջարդուփշուր արեց նրա կուռքերը,+ իսկ Բահաղի քահանա Մատթանին զոհասեղանների առաջ սպանեց:+
Հովիադա քահանան վերակացուներ նշանակեց Եհովայի տանը ծառայողների վրա:+ 19 Հետո նա իր հետ վերցրեց հարյուրապետներին,+ կարիական թիկնապահներին, պալատի պահապաններին+ ու երկրի ողջ ժողովրդին, որպեսզի թագավորին Եհովայի տնից միասին ուղեկցեն արքունական տուն: Նրանք պալատի պահապանների դարպասով գնացին այնտեղ, և Հովասը նստեց թագավորական գահին:+ 20 Երկրի ողջ ժողովուրդն ուրախ էր, և քաղաքը խաղաղվել էր, քանի որ Գոթողիային արքունական տան մոտ սպանել էին:
21 Հովասը+ յոթ տարեկան էր, երբ թագավոր դարձավ:+
12 Հովասը+ սկսեց թագավորել Հեուի+ թագավորության յոթերորդ տարում և 40 տարի իշխեց Երուսաղեմում: Նրա մոր անունը Սաբիա էր. նա Բերսաբեեից էր:+ 2 Քանի դեռ Հովիադա քահանան ուսուցանում էր Հովասին, նա այդ ողջ ընթացքում անում էր այն, ինչը ճիշտ էր Եհովայի աչքում: 3 Սակայն սրբավայրերը չոչնչացվեցին.+ ժողովուրդը առաջվա պես սրբավայրերում զոհեր էր մատուցում՝ այրելով դրանք:
4 Մի անգամ Հովասն ասաց քահանաներին. «Վերցրեք ամբողջ փողը, որը բերվում է Եհովայի տուն որպես սուրբ ընծա՝+ ամեն մեկի կողմից վճարվող հարկը,+ երդում տված մարդուց վերցված փողը* և այն ամբողջ փողը, որ ամեն մարդ իր հոժար սրտով Եհովայի տուն է բերում:+ 5 Թող քահանաները նվիրաբերողներից* անձամբ վերցնեն փողը և այն օգտագործեն տան վնասված տեղերը վերանորոգելու համար»:+
6 Հովաս թագավորի իշխանության 23-րդ տարում, սակայն, քահանաները դեռ չէին նորոգել տան վնասված տեղերը:+ 7 Այդ պատճառով Հովաս թագավորը իր մոտ կանչեց Հովիադա+ քահանային և մյուս քահանաներին ու ասաց նրանց. «Ինչո՞ւ չեք նորոգում տան վնասված տեղերը: Եթե տունը չեք նորոգելու, նվիրաբերություն անողներից այլևս փող մի՛ վերցրեք»:+ 8 Քահանաները համաձայնեցին այլևս փող չվերցնել ժողովրդից և պատասխանատվություն չկրել տունը նորոգելու համար:
9 Դրանից հետո Հովիադա քահանան մի արկղ վերցրեց,+ կափարիչի վրա անցք բացեց և զոհասեղանի մոտ դրեց՝ Եհովայի տան մուտքի աջ կողմում: Ամբողջ փողը, որ մարդիկ Եհովայի տուն էին բերում, դռնապան ծառայող քահանաները գցում էին այնտեղ:+ 10 Եվ երբ տեսնում էին, որ արկղում շատ փող է հավաքվել, թագավորի քարտուղարն ու քահանայապետը գալիս էին, հավաքում* էին Եհովայի տուն բերված փողն ու հաշվում այն:+ 11 Այնուհետև հաշված փողը տալիս էին Եհովայի տանն արվող գործի համար պատասխանատու մարդկանց, որոնք էլ իրենց հերթին վճարում էին Եհովայի տանը աշխատող ատաղձագործներին, շինարարներին,+ 12 պատշարներին ու քարտաշներին: Նրանք նաև գերաններ ու տաշած քարեր էին գնում Եհովայի տան վնասված տեղերը նորոգելու համար և այդ փողով ծածկում էին տան վերանորոգման հետ կապված մյուս բոլոր ծախսերը:
13 Բայց Եհովայի տուն բերված փողով արծաթե տարաներ, պատրույգի մկրատներ, թասեր, շեփորներ+ և ոսկե կամ արծաթե այլ իրեր չպատրաստվեցին Եհովայի տան համար:+ 14 Ողջ փողը տրվում էր աշխատողներին, որպեսզի նրանք նորոգեին Եհովայի տունը: 15 Այն մարդկանցից, որոնց միջոցով տրվում էր աշխատողների փողը, հաշիվ չէր պահանջվում, քանի որ նրանք վստահարժան մարդիկ էին:+ 16 Հանցանքի զոհերի և մեղքի զոհերի+ փողը, սակայն, նախատեսված չէր Եհովայի տան վերանորոգման համար. այն քահանաներին էր պատկանում:+
17 Այդ ժամանակ էր, որ Ասորիքի թագավոր Ազայելը+ գնաց պատերազմելու Գեթի+ դեմ և գրավեց այն: Դրանից հետո նա որոշեց հարձակվել* Երուսաղեմի վրա:+ 18 Հուդայի թագավոր Հովասը վերցրեց իր նախահայրերի՝ Հուդայի թագավորներ Հովսափատի, Հովրամի և Օքոզիայի նվիրաբերած* բոլոր սուրբ ընծաները, իր սուրբ ընծաները, ինչպես նաև Եհովայի տան ու արքունիքի գանձարանների ամբողջ ոսկին և ուղարկեց Ասորիքի թագավոր Ազայելին,+ ինչից հետո Ազայելը հետ քաշվեց Երուսաղեմից:
19 Հովասի կյանքի մնացած իրադարձությունների և նրա բոլոր գործերի մասին գրված է «Հուդայի թագավորների պատմության գրքում»: 20 Հովասի ծառաները նրա դեմ դավադրություն կազմակերպեցին+ ու սպանեցին նրան Թումբի+ տանը,* որը Սիլլա տանող ճանապարհին է գտնվում: 21 Նրան սպանեցին իր ծառաները՝ Սամեթի որդի Հովզաքարը և Սոմերի որդի Հովզաբադը: Հովասը մահացավ,+ ու նրան թաղեցին իր նախահայրերի մոտ՝ Դավթի քաղաքում: Հովասից հետո թագավոր դարձավ նրա որդին՝ Ամասիան:+
13 Հուդայի թագավոր Օքոզիայի+ որդու՝ Հովասի+ թագավորության 23-րդ տարում Սամարիայում Իսրայելի թագավորը դարձավ Հեուի+ որդին՝ Հովաքազը, և իշխեց 17 տարի: 2 Հովաքազն անում էր այն, ինչը չար էր Եհովայի աչքում՝ գործելով նույն մեղքը, որ Նաբատի որդի Հերոբովամը Իսրայելին դրդել էր գործելու.+ նա հետ չկանգնեց դրանից: 3 Եհովայի բարկությունը+ բորբոքվեց իսրայելացիների դեմ,+ և նա մատնեց նրանց Ասորիքի թագավոր Ազայելի+ և Ազայելի որդու՝ Բենադադի+ ձեռքը, որոնք երկար տարիներ ճնշում էին նրանց:
4 Ի վերջո Հովաքազը աղերսեց Եհովային, որ նրա բարեհաճությունն ունենա,* ու Եհովան լսեց նրան, քանի որ տեսել էր, թե ինչպես էր Ասորիքի թագավորը ճնշում Իսրայելին:+ 5 Եհովան իսրայելացիներին մի փրկիչ տվեց,+ որ ազատի նրանց Ասորիքի տիրապետությունից, և նրանք իրենց տներում սկսեցին ապրել այնպես, ինչպես առաջ էին ապրում:* 6 (Սակայն իսրայելացիները շարունակեցին գործել նույն մեղքը, որը Հերոբովամի տունն էր գործել, և որը Հերոբովամը Իսրայելին դրդել էր գործել:+ Նրանք շարունակեցին գնալ մեղքի ճանապարհով, և Սամարիայում սուրբ ձողը*+ առաջվա պես կանգնեցված էր): 7 Հովաքազի ողջ զորքից մնացել էին միայն 50 ձիավոր, 10 կառք և 10 000 հետևակ, քանի որ Ասորիքի թագավորը կոտորել էր մյուս բոլոր զինվորներին՝ կոխկրտելով նրանց+ այնպես, ինչպես փոշին են կոխկրտում հացահատիկը կալսելիս:*+
8 Հովաքազի կյանքի մնացած իրադարձությունների, նրա բոլոր գործերի և զորության մասին գրված է «Իսրայելի թագավորների պատմության գրքում»: 9 Հովաքազը հանգչեց իր նախահայրերի հետ, և նրան թաղեցին Սամարիայում:+ Նրանից հետո սկսեց թագավորել նրա որդին՝ Հովասը:
10 Հովաքազի որդի Հովասը+ Սամարիայում Իսրայելի թագավորը դարձավ Հուդայի թագավոր Հովասի իշխանության 37-րդ տարում և թագավորեց 16 տարի: 11 Հովասը արեց այն, ինչը չար էր Եհովայի աչքին՝ գործելով բոլոր այն մեղքերը, որոնք Նաբատի որդի Հերոբովամը Իսրայելին դրդել էր գործել:+ Նա շարունակեց գնալ այդ մեղքերի ճանապարհով:
12 Հովասի կյանքի մնացած իրադարձությունների, նրա բոլոր գործերի, նրա զորության և այն մասին, թե ինչպես է կռվել Հուդայի Ամասիա թագավորի դեմ,+ գրված է «Իսրայելի թագավորների պատմության գրքում»: 13 Հովասը հանգչեց իր նախահայրերի հետ, իսկ նրա գահին նստեց Հերոբովամը:*+ Հովասին թաղեցին Սամարիայում՝ Իսրայելի թագավորների մոտ:+
14 Երբ Եղիսեն+ մահացու հիվանդ էր, Իսրայելի թագավոր Հովասը նրա մոտ գնաց, ընկավ նրա վրա ու լաց լինելով ասաց. «Հա՜յր իմ, հա՜յր իմ: Իսրայելի կա՜ռքն ու նրա ձիավորնե՜րը»:+ 15 Եղիսեն ասաց նրան. «Աղեղ ու նետեր վերցրու»: Եվ նա աղեղ ու նետեր վերցրեց: 16 Ապա Եղիսեն ասաց Իսրայելի թագավորին. «Աղեղը ձեռքդ վերցրու»: Երբ նա աղեղը ձեռքը վերցրեց, Եղիսեն իր ձեռքերը թագավորի ձեռքերի վրա դրեց 17 ու ասաց. «Բացիր արևելյան կողմի պատուհանը»: Եվ նա բացեց: Եղիսեն ասաց. «Նետ արձակիր»: Նա էլ արձակեց: Ապա Եղիսեն ասաց. «Եհովայի հաղթանակի* նե՛տն է՝ Ասորիքի դեմ հաղթանակի նետը: Աֆեկում+ դու կհարվածես* ասորիներին ու վերջնականապես կկործանես նրանց»:
18 Հետո նա ասաց Իսրայելի թագավորին. «Վերցրու նետերը»: Եվ նա վերցրեց: Ապա Եղիսեն ասաց նրան. «Գետնին հարվածիր»: Եվ նա երեք անգամ հարվածեց ու կանգ առավ: 19 Ճշմարիտ Աստծու մարդը բարկացավ նրա վրա ու ասաց. «Հինգ կամ վեց անգամ պետք է հարվածեիր: Այդ ժամանակ Ասորիքին վերջնականապես կկործանեիր, բայց հիմա Ասորիքին միայն երեք անգամ կհարվածես»:+
20 Դրանից հետո Եղիսեն մահացավ, և նրան թաղեցին: Ամեն տարվա սկզբին* մովաբացիների հրոսակախմբերը արշավում էին երկրի վրա:+ 21 Մի անգամ՝ թաղման ժամանակ, մարդիկ, հրոսակախումբ տեսնելով, մահացածին հապճեպ Եղիսեի գերեզմանի մեջ գցեցին ու փախան: Երբ այդ մարդու մարմինը Եղիսեի ոսկորներին դիպավ, նա կենդանացավ+ ու ոտքի ելավ:
22 Ասորիքի թագավոր Ազայելը+ Հովաքազի իշխանության ողջ ընթացքում ճնշում էր իսրայելացիներին:+ 23 Սակայն Եհովան նրանց հանդեպ բարեհաճ ու գթասիրտ եղավ+ և հոգ տարավ նրանց մասին հանուն Աբրահամի,+ Իսահակի+ ու Հակոբի+ հետ հաստատած ուխտի: Նա չուզեց կործանել նրանց ու մինչ օրս երես չի թեքել նրանցից: 24 Երբ Ասորիքի թագավոր Ազայելը մահացավ, սկսեց թագավորել նրա որդին՝ Բենադադը: 25 Հովաքազի որդի Հովասը Ազայելի որդի Բենադադից հետ վերցրեց այն քաղաքները, որոնք Ազայելը պատերազմում խլել էր իր հորից՝ Հովաքազից: Հովասը երեք անգամ հարված հասցրեց*+ Բենադադին և վերադարձրեց Իսրայելի քաղաքները:
14 Հովաքազի որդու՝ Իսրայելի թագավոր Հովասի+ իշխանության երկրորդ տարում Հուդայի թագավորը դարձավ Հովասի որդի Ամասիան: 2 Նա 25 տարեկան էր, երբ սկսեց թագավորել, և 29 տարի իշխեց Երուսաղեմում: Նրա մոր անունը Հովադան էր. նա Երուսաղեմից էր:+ 3 Ամասիան արեց այն, ինչը ճիշտ էր Եհովայի աչքում, բայց ոչ իր նախահայր Դավթի պես:+ Նա ամեն ինչ արեց այնպես, ինչպես իր հայր Հովասն էր արել:+ 4 Սակայն սրբավայրերը չոչնչացվեցին.+ ժողովուրդը առաջվա պես սրբավայրերում էր զոհեր մատուցում՝ այրելով դրանք:+ 5 Իր իշխանությունն ամրապնդելուց հետո Ամասիան սպանեց այն ծառաներին, ովքեր խլել էին իր հոր՝ թագավորի կյանքը:+ 6 Սակայն մարդասպանների որդիներին մահվան չմատնեց՝ համաձայն Եհովայի այս պատվերի, որը գրված է Մովսեսի օրենքի գրքում. «Հայրերը չպետք է մահվան մատնվեն որդիների պատճառով, և որդիները չպետք է մահվան մատնվեն հայրերի պատճառով, այլ ամեն ոք պետք է մեռնի իր իսկ մեղքի համար»:+ 7 Աղի հովտում+ Ամասիան 10 000 եդոմացու+ կոտորեց: Այդ պատերազմի ժամանակ նա գրավեց Սելան,+ որը կոչվեց Հեկթովել. այն մինչ օրս այդպես են անվանում:
8 Դրանից հետո Ամասիան պատգամաբերներ ուղարկեց Իսրայելի թագավոր Հովասի՝ Հեուի որդի Հովաքազի որդու մոտ, որ ասեն. «Արի առճակատ պատերազմենք»:+ 9 Սակայն Իսրայելի թագավոր Հովասը Հուդայի թագավոր Ամասիային այս պատասխանն ուղարկեց. «Լիբանանի փշոտ մոլախոտը լուր ուղարկեց Լիբանանի մայրուն, թե՝ քո դստերը կնության տուր իմ որդուն: Բայց Լիբանանի մի վայրի գազան անցավ ու կոխկրտեց փշոտ մոլախոտը: 10 Դու կոտորել ես եդոմացիներին,+ այդ պատճառով սիրտդ հպարտացել է: Վայելիր փառքդ, բայց մնա քո տանը: Ինչո՞ւ գլխիդ փորձանք բերես ու ընկնես, Հուդային էլ քեզ հետ վայր գցես»: 11 Սակայն Ամասիան չլսեց նրան:+
Ուստի Իսրայելի թագավոր Հովասը եկավ, և Հուդայի Բեթսամյուս+ քաղաքի մոտ նա և Հուդայի թագավոր Ամասիան դեմ առ դեմ պատերազմեցին:+ 12 Իսրայելը պարտության մատնեց Հուդային, և Հուդայի բոլոր զինվորները փախան իրենց տները:* 13 Բեթսամյուսի մոտ Իսրայելի թագավոր Հովասը գերի վերցրեց Հուդայի թագավոր Ամասիային՝ Օքոզիայի որդի Հովասի որդուն: Հետո նրան բերեց Երուսաղեմ և քանդեց Երուսաղեմի պարսպի 400 կանգուն* երկարությամբ մի հատված՝ Եփրեմի դարպասից+ մինչև Անկյան դարպասը:+ 14 Նա վերցրեց Եհովայի տան և արքունիքի գանձարանների ամբողջ ոսկին, արծաթն ու բոլոր իրերը, նաև պատանդներ վերցրեց ու վերադարձավ Սամարիա:
15 Հովասի կյանքի մնացած իրադարձությունների, նրա գործերի, զորության, նաև Հուդայի թագավոր Ամասիայի դեմ մղած պատերազմի մասին գրված է «Իսրայելի թագավորների պատմության գրքում»: 16 Հովասը հանգչեց իր նախահայրերի հետ, և նրան թաղեցին Սամարիայում՝+ Իսրայելի թագավորների մոտ: Հովասից հետո սկսեց թագավորել նրա որդին՝ Հերոբովամը:*+
17 Հուդայի թագավոր Ամասիան՝+ Հովասի որդին, Իսրայելի թագավոր Հովասի՝+ Հովաքազի որդու մահից հետո ապրեց 15 տարի:+ 18 Ամասիայի կյանքի մնացած իրադարձությունների մասին գրված է «Հուդայի թագավորների պատմության գրքում»: 19 Երուսաղեմում Ամասիայի դեմ դավադրություն կազմակերպեցին,+ և նա փախավ Լաքիս, սակայն նրա հետևից մարդիկ ուղարկեցին, որոնք այնտեղ սպանեցին նրան: 20 Ամասիային ձիերով հետ բերեցին Երուսաղեմ ու թաղեցին իր նախահայրերի մոտ՝ Դավթի քաղաքում:+ 21 Դրանից հետո Հուդայի ժողովուրդը Ազարիային,*+ որը 16 տարեկան էր,+ նրա հոր՝ Ամասիայի փոխարեն թագավոր դարձրեց:+ 22 Այն բանից հետո, երբ թագավորը* հանգչեց իր նախահայրերի հետ, Ազարիան Ելաթը+ վերադարձրեց Հուդային ու վերակառուցեց այն:+
23 Հերոբովամը՝+ Իսրայելի թագավոր Հովասի որդին, Իսրայելի թագավորը դարձավ Հուդայի թագավոր Ամասիայի՝ Հովասի որդու իշխանության 15-րդ տարում և Սամարիայում թագավորեց 41 տարի: 24 Նա անում էր այն, ինչը չար էր Եհովայի աչքում և գործում էր նույն մեղքերը, որոնք Իսրայելը գործել էր Նաբատի որդի Հերոբովամի դրդմամբ:+ 25 Հերոբովամը վերականգնեց Իսրայելի սահմանները՝ Եմաթից*+ մինչև Արաբայի ծովը,*+ ինչպես որ Իսրայելի Աստված Եհովան ասել էր իր ծառայի՝ Ամաթի որդու՝ գեթքոփերացի+ Հովնան+ մարգարեի միջոցով: 26 Եհովան տեսել էր Իսրայելի դառը տառապանքները:+ Մեկը չէր մնացել, որ Իսրայելին օգնության հասներ, նույնիսկ անօգնական ու թույլ մարդ չէր մնացել: 27 Բայց Եհովան խոստացել էր, որ Իսրայելի անունը չի ջնջի երկնքի տակից:+ Ուստի նա Հովասի որդի Հերոբովամի ձեռքով փրկեց նրանց:+
28 Հերոբովամի կյանքի մնացած իրադարձությունների, նրա բոլոր գործերի, զորության և այն մասին, թե ինչպես է նա պատերազմել և ինչպես է Դամասկոսն+ ու Եմաթը+ վերադարձրել Հուդային ու Իսրայելին, գրված է «Իսրայելի թագավորների պատմության գրքում»: 29 Հերոբովամը հանգչեց իր նախահայրերի՝ Իսրայելի թագավորների հետ, իսկ նրանից հետո սկսեց թագավորել նրա որդին՝ Զաքարիան:+
15 Իսրայելի Հերոբովամ* թագավորի 27-րդ տարում Ամասիա+ թագավորի որդի Ազարիան*+ դարձավ Հուդայի թագավորը:+ 2 Նա 16 տարեկան էր, երբ սկսեց թագավորել, և 52 տարի իշխեց Երուսաղեմում: Նրա մոր անունը Հեքելիա էր. նա Երուսաղեմից էր: 3 Իր հոր՝ Ամասիայի պես Ազարիան արեց այն, ինչը ճիշտ էր Եհովայի աչքում:+ 4 Սակայն սրբավայրերը չոչնչացվեցին.+ ժողովուրդը առաջվա պես սրբավայրերում զոհեր էր մատուցում՝ այրելով դրանք:+ 5 Եհովան Ազարիային բորոտությամբ հարվածեց,+ և նա մինչև իր մահվան օրը բորոտ մնաց: Այդ ամբողջ ընթացքում թագավորը առանձին տանն էր ապրում,+ իսկ նրա որդի Հովաթամը+ ղեկավարում էր արքունական տունը և դատում երկրի ժողովրդին:+ 6 Ազարիայի+ կյանքի մնացած իրադարձությունների ու նրա բոլոր գործերի մասին գրված է «Հուդայի թագավորների պատմության գրքում»: 7 Ազարիան հանգչեց իր նախահայրերի հետ,+ և նրան թաղեցին իր նախահայրերի մոտ՝ Դավթի քաղաքում: Ազարիայից հետո սկսեց թագավորել նրա որդին՝ Հովաթամը:
8 Հուդայի թագավոր Ազարիայի+ իշխանության 38-րդ տարում Սամարիայում Իսրայելի թագավորը դարձավ Հերոբովամի որդի Զաքարիան+ և իշխեց վեց ամիս: 9 Նա իր նախահայրերի պես արեց այն, ինչը չար էր Եհովայի աչքում, և գործեց նույն մեղքերը, որոնք Նաբատի որդի Հերոբովամը Իսրայելին դրդել էր գործել:+ 10 Հաբիսի որդի Սեղումը նրա դեմ դավադրություն կազմակերպեց և Հեբլաամում+ սպանեց նրան,+ ինչից հետո ինքը սկսեց թագավորել: 11 Զաքարիայի կյանքի մնացած իրադարձությունների մասին գրված է «Իսրայելի թագավորների պատմության գրքում»: 12 Այսպիսով՝ կատարվեց Եհովայի՝ Հեուին ասած խոսքը: Նա ասել էր. «Քո որդիները՝ չորս սերունդ,+ Իսրայելի գահին կնստեն»:+ Եվ հենց այդպես էլ եղավ:
13 Հաբիսի որդի Սեղումը թագավոր դարձավ Հուդայի թագավոր Օզիայի+ իշխանության 39-րդ տարում և մեկ ամիս թագավորեց Սամարիայում: 14 Գադիի որդի Մանայեմը Թերսայից+ գնաց Սամարիա, սպանեց Հաբիսի որդի Սեղումին,+ ինչից հետո ինքը սկսեց թագավորել: 15 Սեղումի կյանքի մնացած իրադարձությունների և նրա կազմակերպած դավադրության մասին գրված է «Իսրայելի թագավորների պատմության գրքում»: 16 Այդ ժամանակ էր, որ Մանայեմը Թերսայից գնաց ու հարձակվեց Թափսայի վրա և սպանեց բոլոր նրանց, ովքեր քաղաքում էին ու դրա շրջակա տարածքներում, քանի որ Թափսան նրա առաջ դարպասները չէր բացել: Նա սպանեց դրա բնակիչներին և հղի կանանց որովայնը պատռեց:
17 Գադիի որդի Մանայեմը Իսրայելի թագավորը դարձավ Հուդայի թագավոր Ազարիայի իշխանության 39-րդ տարում և Սամարիայում թագավորեց տասը տարի: 18 Նա արեց այն, ինչը չար էր Եհովայի աչքում, և իր ողջ կյանքի ընթացքում գործեց նույն մեղքերը, որոնք Իսրայելը գործել էր Նաբատի որդի Հերոբովամի դրդմամբ:+ 19 Ասորեստանի թագավոր Փուլը+ ներխուժեց Իսրայել, և Մանայեմը նրան 1 000 տաղանդ* արծաթ տվեց, որ օգնի իրեն ամրապնդել իր իշխանությունը:+ 20 Այդ արծաթը Մանայեմը հավաքել էր բոլոր ազդեցիկ և հարուստ իսրայելացիներից՝+ ամեն մեկից պահանջելով 50 սիկղ:* Դրանից հետո Ասորեստանի թագավորը հեռացավ երկրից: 21 Մանայեմի+ կյանքի մնացած իրադարձությունների և նրա բոլոր գործերի մասին գրված է «Իսրայելի թագավորների պատմության գրքում»: 22 Մանայեմը հանգչեց իր նախահայրերի հետ, իսկ նրանից հետո սկսեց թագավորել նրա որդին՝ Փակեիան:
23 Մանայեմի որդի Փակեիան Սամարիայում Իսրայելի թագավորը դարձավ Հուդայի թագավոր Ազարիայի իշխանության 50-րդ տարում և թագավորեց երկու տարի: 24 Նա անում էր այն, ինչը չար էր Եհովայի աչքում, և գործում էր նույն մեղքերը, որոնք Իսրայելը գործել էր Նաբատի որդի Հերոբովամի դրդմամբ:+ 25 Փակեիայի օգնական Փակեեն՝+ Ռոմելիայի որդին, նրա դեմ դավադրություն կազմակերպեց և Սամարիայում գտնվող արքունական տան անառիկ աշտարակում սպանեց նրան, Արգոբին ու Արիեին:* Նրա հետ Գաղաադից 50 մարդ կար: Փակեիային սպանելուց հետո նա սկսեց թագավորել: 26 Փակեիայի կյանքի մնացած իրադարձությունների և նրա բոլոր գործերի մասին գրված է «Իսրայելի թագավորների պատմության գրքում»:
27 Ռոմելիայի որդի Փակեեն+ Սամարիայում Իսրայելի թագավորը դարձավ Հուդայի թագավոր Ազարիայի իշխանության 52-րդ տարում և թագավորեց 20 տարի: 28 Նա անում էր այն, ինչը չար էր Եհովայի աչքում, և գործում էր նույն մեղքերը, որոնք Նաբատի որդի Հերոբովամը Իսրայելին դրդել էր գործել:+ 29 Իսրայելի թագավոր Փակեեի օրերում Ասորեստանի թագավոր Թգլատպալասարը+ ներխուժեց Իյոն, Աբել-Բեթմաաքա,+ Հանոա, Կեդես,+ Հասոր, Գաղաադ,+ Գալիլեա, Նեփթաղիմի+ ողջ տարածք ու գրավեց դրանք: Նա բնակիչներին գերի տարավ Ասորեստան:+ 30 Էլայի որդի Օսեան+ դավադրություն կազմակերպեց Ռոմելիայի որդի Փակեեի դեմ, սպանեց նրան ու նրա փոխարեն ինքը սկսեց թագավորել: Դա տեղի ունեցավ Օզիայի որդի Հովաթամի+ իշխանության 20-րդ տարում: 31 Փակեեի կյանքի մնացած իրադարձությունների և նրա բոլոր գործերի մասին գրված է «Իսրայելի թագավորների պատմության գրքում»:
32 Հովաթամը՝+ Հուդայի թագավոր Օզիայի+ որդին, սկսեց թագավորել Իսրայելի թագավոր Փակեեի՝ Ռոմելիայի որդու իշխանության երկրորդ տարում: 33 Հովաթամը 25 տարեկան էր, երբ թագավոր դարձավ, և 16 տարի իշխեց Երուսաղեմում: Նրա մոր անունը Հերուսա էր. նա Սադոկի դուստրն էր:+ 34 Իր հոր՝ Օզիայի պես Հովաթամը արեց այն, ինչը ճիշտ էր Եհովայի աչքում:+ 35 Սակայն սրբավայրերը չոչնչացվեցին. ժողովուրդը առաջվա պես սրբավայրերում զոհեր էր մատուցում՝ այրելով դրանք:+ Հովաթամը կառուցեց Եհովայի տան վերին դարպասը:+ 36 Հովաթամի կյանքի մնացած իրադարձությունների և նրա գործերի մասին գրված է «Հուդայի թագավորների պատմության գրքում»: 37 Այդ օրերին Եհովան Ասորիքի թագավոր Ռասինին և Ռոմելիայի որդի Փակեեին+ դրդեց հարձակումներ գործել Հուդայի վրա:+ 38 Հովաթամը հանգչեց իր նախահայրերի հետ, և նրան թաղեցին իր նախահայրերի մոտ՝ իր նախահայր Դավթի քաղաքում: Հովաթամից հետո սկսեց թագավորել նրա որդին՝ Աքազը:
16 Աքազը՝+ Հուդայի թագավոր Հովաթամի որդին, թագավոր դարձավ Ռոմելիայի որդի Փակեեի իշխանության 17-րդ տարում: 2 Աքազը 20 տարեկան էր, երբ սկսեց թագավորել, և 16 տարի իշխեց Երուսաղեմում: Ի տարբերություն իր նախահայր Դավթի՝ նա չարեց այն, ինչը ճիշտ էր իր Աստված Եհովայի աչքում:+ 3 Աքազը գնաց Իսրայելի թագավորների հետքերով+ և նույնիսկ իր որդուն այրեց՝+ ընդօրինակելով այն ազգերի գարշելի սովորույթները,+ որոնց Եհովան քշել էր իսրայելացիների առաջից: 4 Նա նաև զոհեր էր մատուցում՝ այրելով դրանք սրբավայրերում,+ բլուրների վրա և ամեն մի սաղարթախիտ ծառի տակ:+
5 Ասորիքի թագավոր Ռասինը և Իսրայելի թագավոր Փակեեն՝ Ռոմելիայի որդին, պատերազմի դուրս եկան Աքազի դեմ:+ Նրանք պաշարեցին Երուսաղեմը, բայց չկարողացան գրավել այն: 6 Այդ ժամանակ Ասորիքի թագավոր Ռասինը Եդոմին վերադարձրեց Ելաթը+ և այնտեղից դուրս հանեց բոլոր հրեաներին:* Եդոմացիները մտան Ելաթ և մինչ օրս այնտեղ են բնակվում: 7 Աքազը պատգամաբերներ ուղարկեց Ասորեստանի թագավոր Թգլատպալասարի+ մոտ՝ պատվիրելով, որ ասեն. «Ես քո ծառան ու քո որդին եմ: Եկ ու փրկիր ինձ Ասորիքի և Իսրայելի թագավորների ձեռքից, որոնք հարձակվել են ինձ վրա»: 8 Աքազը վերցրեց Եհովայի տան ու արքունիքի գանձարանների արծաթն ու ոսկին և Ասորեստանի թագավորին կաշառք ուղարկեց:+ 9 Ասորեստանի թագավորը կատարեց նրա խնդրանքը. գնաց Դամասկոս, գրավեց այն, բնակիչներին գերության տարավ Կիր,+ իսկ Ռասինին սպանեց:+
10 Դրանից հետո Աքազ թագավորը գնաց Դամասկոս՝ Ասորեստանի թագավոր Թգլատպալասարին հանդիպելու: Երբ նա տեսավ Դամասկոսի զոհասեղանը, դրա գծագիրը ուղարկեց Ուրիա քահանային: Դրանում ցույց էր տրված, թե ինչ տեսք ուներ զոհասեղանը և թե ինչպես էր կառուցված:+ 11 Ուրիա+ քահանան զոհասեղանը+ կառուցեց բոլոր այն ցուցումների համաձայն, որ Աքազ թագավորը Դամասկոսից ուղարկել էր, և նախքան թագավորը կվերադառնար այնտեղից, ավարտեց այն կառուցելը: 12 Երբ Աքազը Դամասկոսից վերադարձավ ու տեսավ զոհասեղանը, մոտեցավ և զոհեր մատուցեց դրա վրա:+ 13 Նա ողջակեզներ, հացի ընծա և ըմպելիքի ընծա մատուցեց ու խաղաղության զոհերի արյունը շաղ տվեց զոհասեղանի վրա: 14 Իսկ պղնձե զոհասեղանը,+ որը կանգնեցված էր Եհովայի առաջ՝ տան առջևում՝ նոր զոհասեղանի ու Եհովայի տան մեջտեղում, նա տեղափոխեց ու դրեց նոր զոհասեղանի հյուսիսային կողմում: 15 Աքազ թագավորը Ուրիա+ քահանային պատվիրեց. «Այս մեծ զոհասեղանի վրա այրիր առավոտյան ողջակեզը,+ երեկոյան հացի ընծան,+ թագավորի ողջակեզն ու հացի ընծան, նաև ողջ ժողովրդի ողջակեզները, նրանց հացի ընծաներն ու ըմպելիքի ընծաները: Ողջակեզների և մյուս զոհերի ամբողջ արյունը շաղ տուր զոհասեղանի վրա: Իսկ պղնձե զոհասեղանի համար ես կմտածեմ՝ ինչ անեմ»: 16 Ուրիա քահանան ամեն բան արեց այնպես, ինչպես Աքազ թագավորը պատվիրել էր իրեն:+
17 Աքազ թագավորը նաև կոտրեց սայլերի կողմնապատերը+ և վերցրեց դրանց վրայի ավազանները,+ ծովը հանեց պղնձե ցլերի վրայից,+ որոնք պահում էին այն, և քարահատակի վրա դրեց:+ 18 Նա հանեց ծածկը, որը տաճարի մոտ կառուցվել էր Շաբաթի համար, և փակեց Եհովայի տուն տանող արքունիքի արտաքին մուտքը: Դա արեց, քանի որ վախենում էր Ասորեստանի թագավորից:
19 Աքազի կյանքի մնացած իրադարձությունների և նրա գործերի մասին գրված է «Հուդայի թագավորների պատմության գրքում»:+ 20 Աքազը հանգչեց իր նախահայրերի հետ, և նրան թաղեցին իր նախահայրերի մոտ՝ Դավթի քաղաքում: Նրանից հետո սկսեց թագավորել նրա որդին՝ Եզեկիան:*+
17 Էլայի որդի Օսեան+ Իսրայելի թագավորը դարձավ Հուդայի թագավոր Աքազի իշխանության 12-րդ տարում և ինը տարի իշխեց Սամարիայում: 2 Նա արեց այն, ինչը չար էր Եհովայի աչքում, բայց այն աստիճան վատ չվարվեց, որքան իրեն նախորդած Իսրայելի թագավորները: 3 Ասորեստանի թագավոր Սալմանասարը Օսեայի դեմ դուրս եկավ,+ և Օսեան նրա ծառան դարձավ ու սկսեց նրան տուրք վճարել:+ 4 Սակայն Ասորեստանի թագավորն իմացավ, որ Օսեան դավադրություն է ծրագրում իր դեմ, որովհետև նա պատգամաբերներ էր ուղարկել Եգիպտոսի թագավոր Սովայի մոտ+ և, ի տարբերություն նախորդ տարիների, իրեն տուրք չէր վճարել: Այդ պատճառով Ասորեստանի թագավորը նրան բանտ գցեց ու այնտեղ շղթայակապ պահեց:
5 Ասորեստանի թագավորը հարձակվեց ամբողջ երկրի վրա: Նա եկավ Սամարիա և երեք տարի քաղաքը պաշարման մեջ պահեց: 6 Օսեայի իշխանության իններորդ տարում Ասորեստանի թագավորը գրավեց Սամարիան,+ իսրայելացիներին գերի տարավ Ասորեստան+ ու բնակեցրեց Քալայում ու Քաբորում՝ Գոզան գետի մոտ,+ և մարերի քաղաքներում:+
7 Դա տեղի ունեցավ այն պատճառով, որ իսրայելացիները մեղք էին գործում իրենց Աստված Եհովայի դեմ, ով իրենց հանել էր Եգիպտոսից ու ազատել էր փարավոնի՝ Եգիպտոսի թագավորի լծից:+ Իսրայելացիները ուրիշ աստվածների էին պաշտում,*+ 8 հետևում էին այն ազգերի սովորույթներին, որոնց Եհովան քշել էր իրենց առաջից, և այն սովորույթներին, որոնք հաստատել էին Իսրայելի թագավորները:
9 Իսրայելացիներն այնպիսի բաներ էին անում, որոնք ճիշտ չէին իրենց Աստված Եհովայի աչքում: Նրանք սրբավայրեր էին կառուցում իրենց բոլոր քաղաքներում՝+ դիտարանից մինչև ամրացված քաղաքը,* 10 սուրբ սյուներ ու սուրբ ձողեր*+ էին կանգնեցնում ամեն բարձր բլրի վրա և ամեն սաղարթախիտ ծառի տակ,+ 11 բոլոր սրբավայրերում զոհեր էին մատուցում՝ այրելով դրանք, այն ազգերի նման, որոնց Եհովան քշել էր իրենց առաջից:+ Նրանք չար գործեր էին անում՝ վիրավորելով Եհովային:
12 Նրանք գարշելի կուռքերի* էին ծառայում,+ թեև Եհովան ասել էր նրանց. «Այդպիսի բան չանե՛ք»:+ 13 Եհովան իր բոլոր մարգարեների ու տեսանողների* միջոցով զգուշացնում էր Իսրայելին ու Հուդային՝+ ասելով. «Հե՛տ դարձեք ձեր չար ճանապարհներից:+ Պահե՛ք իմ պատվիրաններն ու կանոնները՝ այն ամենը, ինչ գրված է օրենքներում, որոնք պատվիրեցի ձեր նախահայրերին պահել և որոնք ձեզ հաղորդեցի իմ ծառաների՝ մարգարեների միջոցով»: 14 Սակայն նրանք չէին լսում և իրենց նախահայրերի պես, որոնք չհավատացին իրենց Աստված Եհովային, համառ էին մնում:*+ 15 Նրանք արհամարհում էին նրա կանոններն ու ուխտը,+ որը կնքել էր իրենց նախահայրերի հետ, և նրա հիշեցումները, որոնք արել էր նրանց նախազգուշացնելու համար:+ Նրանք պաշտում էին փուչ կուռքերի,+ և իրենք էլ փուչ դարձան՝+ ընդօրինակելով շրջակա ազգերին, մինչդեռ Եհովան պատվիրել էր չընդօրինակել նրանց:+
16 Նրանք հեռացան իրենց Աստված Եհովայի բոլոր պատվիրաններից, հորթի երկու ձուլածո արձան+ ու սուրբ ձող+ պատրաստեցին և խոնարհվեցին երկնքի ողջ զորքի* առաջ+ ու Բահաղին ծառայեցին:+ 17 Նրանք նաև իրենց որդիներին ու դուստրերին այրեցին,+ գուշակությամբ զբաղվեցին,+ նախանշաններ փնտրեցին և անձնատուր եղան* այնպիսի բաների, որոնք չար էին Եհովայի աչքում, ու վիրավորեցին նրան:
18 Այդ պատճառով Եհովայի բարկությունը բորբոքվեց իսրայելացիների դեմ, և նա քշեց նրանց իր առաջից.+ ոչ ոքի թույլ չտվեց, որ մնա երկրում՝ բացի Հուդայի ցեղից:
19 Սակայն նույնիսկ Հուդան չպահեց իր Աստծու՝ Եհովայի պատվիրանները,+ այլ ընդօրինակեց այն սովորույթները, որոնց հետևում էր Իսրայելը:+ 20 Ուստի Եհովան մերժեց Իսրայելի բոլոր սերունդներին: Նա խոնարհեցնում էր նրանց՝ մատնելով կողոպտիչների ձեռքը: Ի վերջո նա քշեց նրանց իր առաջից: 21 Նա Իսրայելին առանձնացրեց* Դավթի տնից, և իսրայելացիները թագավոր դարձրին Նաբատի որդի Հերոբովամին:+ Բայց Հերոբովամը Իսրայելին հեռացրեց Եհովայից և նրան ծանր մեղքի դրդեց: 22 Իսրայելացիները գործեցին նույն մեղքերը, որ Հերոբովամն էր գործել:+ Նրանք չհեռացան դրանցից, 23 մինչև որ Եհովան քշեց Իսրայելին իր առաջից, ինչպես որ ասել էր իր բոլոր ծառաների՝ մարգարեների միջոցով:+ Այսպիսով՝ Իսրայելը իր երկրից գերության տարվեց Ասորեստան,+ որտեղ էլ մնում է մինչև այսօր:
24 Հետո Ասորեստանի թագավորը Բաբելոնից, Քութայից, Ավայից, Եմաթից ու Սեֆարուիմից+ մարդիկ բերեց և իսրայելացիների փոխարեն բնակեցրեց Սամարիայի քաղաքներում: Նրանք տիրացան Սամարիային և բնակվեցին դրա քաղաքներում: 25 Երբ նրանք նոր էին բնակություն հաստատել այնտեղ, Եհովայից չէին վախենում:* Ուստի Եհովան առյուծներ ուղարկեց,+ և առյուծները սպանեցին նրանցից ոմանց: 26 Ասորեստանի թագավորին տեղեկացրին. «Այն ազգերը, որոնց դու գերի ես վերցրել ու բնակեցրել ես Սամարիայի քաղաքներում, չգիտեն, թե ինչպես երկրպագեն այդ երկրի Աստծուն:* Դրա համար էլ նա առյուծներ է ուղարկում, և առյուծները սպանում են նրանց, քանի որ ոչ մեկը չգիտի, թե ինչպես երկրպագի այդ երկրի Աստծուն»:
27 Լսելով այդ մասին՝ Ասորեստանի թագավորը հրամայեց. «Գերեվարված քահանաներից մեկին վերադարձրեք այդ երկիր, որ բնակվի այնտեղ ու սովորեցնի, թե ինչպես է հարկավոր երկրպագել այդ երկրի Աստծուն»: 28 Ուստի Սամարիայից գերեվարված քահանաներից մեկը վերադարձավ ու բնակվեց Բեթելում+ և սկսեց սովորեցնել նրանց, թե ինչպես վախենան Եհովայից:*+
29 Սակայն ամեն ազգ իր աստծուն* պատրաստեց և դրեց սրբավայրերում գտնվող պաշտամունքի տներում, որոնք սամարացիներն էին կառուցել: Ամեն ազգ այդպես արեց իր քաղաքներում, որտեղ ապրում էր: 30 Բաբելոնացիները պատրաստեցին Սաքքոթ-Բանոթին, քութացիները՝ Ներգալին, եմաթացիները՝+ Ասիմաթին, 31 ավացիները՝ Նեբասին ու Թարթակին: Իսկ սեֆարուիմցիները այրում էին իրենց որդիներին՝ նրանց զոհաբերելով Սեֆարուիմի աստվածներ Ադրամելեքին և Անամելեքին:+ 32 Թեև նրանք վախենում էին Եհովայից, սակայն ժողովրդի միջից քահանաներ էին նշանակում, որոնք ծառայում էին սրբավայրերում գտնվող պաշտամունքի տներում:+ 33 Նրանք վախենում էին Եհովայից, բայց միևնույն ժամանակ իրենց աստվածներին էին երկրպագում՝ հետևելով այն ազգերի կրոնական սովորույթներին, որոնց երկրներից արտաքսվել էին:+
34 Մինչ օրս նրանք հետևում են իրենց նախկին սովորույթներին: Չկա մեկը, որ երկրպագի Եհովային* և պահի նրա կանոնները, կարգադրությունները, Օրենքն ու պատվիրանները, որոնք Եհովան տվել է Հակոբի որդիներին (Հակոբին նա Իսրայել էր անվանել):+ 35 Երբ Եհովան ուխտ կապեց նրանց հետ,+ պատվիրեց. «Ուրիշ աստվածներից չվախենա՛ք, դրանց առաջ չխոնարհվե՛ք, չծառայե՛ք ու զոհեր չմատուցե՛ք դրանց:+ 36 Եհովայի՛ց վախեցեք, ով ձեզ դուրս է բերել Եգիպտոսից մեծ զորությամբ ու հզոր* բազկով,+ նրա առա՛ջ խոնարհվեք+ ու նրա՛ն զոհեր մատուցեք: 37 Միշտ ամենայն ուշադրությամբ պահե՛ք այն կանոնները, կարգադրությունները, Օրենքն ու պատվիրանը, որոնք նա գրել է ձեզ համար,+ և ուրիշ աստվածներից մի՛ վախեցեք: 38 Մի՛ մոռացեք այն ուխտը, որ կապել եմ ձեզ հետ,+ և ուրիշ աստվածներից մի՛ վախեցեք: 39 Եհովայի՛ց՝ ձեր Աստծո՛ւց վախեցեք, որովհետև նա է ձեզ ազատելու ձեր բոլոր թշնամիների ձեռքից»:
40 Սակայն այդ ազգերը հնազանդություն չդրսևորեցին ու հետևեցին իրենց նախկին կրոնական սովորույթներին:+ 41 Թեև նրանք վախենում էին Եհովայից,+ բայց միևնույն ժամանակ իրենց քանդակված կուռքերին էին ծառայում: Նրանց որդիներն ու թոռները մինչ օրս իրենց նախահայրերի պես են վարվում:
18 Հուդայի թագավոր Աքազի+ որդի Եզեկիան+ թագավոր դարձավ Իսրայելի Օսեա+ թագավորի՝ Էլայի որդու իշխանության երրորդ տարում: 2 Նա 25 տարեկան էր, երբ սկսեց թագավորել, և 29 տարի իշխեց Երուսաղեմում: Նրա մոր անունը Աբի* էր. նա Զաքարիայի դուստրն էր:+ 3 Իր նախահայր Դավթի պես+ Եզեկիան արեց այն, ինչը ճիշտ էր Եհովայի աչքում:+ 4 Նա վերացրեց սրբավայրերը,+ ջարդուփշուր արեց սուրբ սյուները, կտրեց սուրբ ձողը,*+ նաև ոչնչացրեց Մովսեսի պատրաստած պղնձե օձը,+ որովհետև մինչև այդ օրը իսրայելացիներն այդ օձին զոհեր էին մատուցում՝ այրելով դրանք, և այդ կուռքը անվանում էին Նեեսթան:* 5 Եզեկիան վստահեց Իսրայելի Աստված Եհովային.+ իրեն նախորդած Հուդայի թագավորների մեջ իր նմանը չէր եղել ու ոչ էլ հետո եղավ: 6 Նա կառչած մնաց Եհովային+ և հնազանդվեց նրան՝ պահելով այն պատվիրանները, որ Եհովան տվել էր Մովսեսին: 7 Եհովան նրա հետ էր, և ինչ էլ որ Եզեկիան անում էր, իմաստությամբ էր անում: Նա ապստամբեց Ասորեստանի թագավորի դեմ և հրաժարվեց նրան ծառայելուց:+ 8 Նաև կոտորեց փղշտացիներին՝+ հասնելով մինչև Գազա և դրա շրջակա տարածքները՝ դիտարանից մինչև ամրացված քաղաքը:*
9 Եզեկիայի իշխանության չորրորդ տարում, այսինքն՝ Իսրայելի Օսեա+ թագավորի՝ Էլայի որդու իշխանության յոթերորդ տարում Ասորեստանի թագավոր Սալմանասարը դուրս եկավ Սամարիայի դեմ ու պաշարեց այն:+ 10 Երրորդ տարվա վերջում Սամարիան գրավվեց:+ Դա տեղի ունեցավ Եզեկիայի իշխանության վեցերորդ տարում, այսինքն՝ Իսրայելի թագավոր Օսեայի իշխանության իններորդ տարում: 11 Դրանից հետո Ասորեստանի թագավորը իսրայելացիներին գերի տարավ Ասորեստան+ ու բնակեցրեց Քալայում ու Քաբորում՝ Գոզան գետի մոտ, և մարերի քաղաքներում:+ 12 Դա եղավ այն պատճառով, որ նրանք չլսեցին իրենց Աստված Եհովային ու խախտեցին նրա ուխտը. չլսեցին և չկատարեցին այն ամենը, ինչ Եհովայի ծառա Մովսեսը պատվիրել էր:+
13 Եզեկիայի իշխանության 14-րդ տարում Ասորեստանի+ թագավոր Սենեքերիմը հարձակվեց Հուդայի բոլոր ամրացված քաղաքների վրա ու գրավեց դրանք:+ 14 Ուստի Հուդայի թագավոր Եզեկիան մարդիկ ուղարկեց Լաքիս՝ Ասորեստանի թագավորի մոտ, որ ասեն. «Ես մեղավոր եմ: Հետ քաշվիր, և ինչ որ պահանջես ինձնից, կտամ»: Ասորեստանի թագավորը Հուդայի թագավոր Եզեկիայից 300 տաղանդ* արծաթ ու 30 տաղանդ* ոսկի պահանջեց: 15 Եվ Եզեկիան Եհովայի տան ու արքունիքի գանձարանների ամբողջ արծաթը նրան տվեց:+ 16 Եզեկիան նաև հանեց Եհովայի տաճարի դռներն+ ու դռների կողափայտերը, որոնք ոսկով էր պատել,+ ու այդ ոսկին էլ Ասորեստանի թագավորին տվեց:
17 Ասորեստանի թագավորը տարաթանին,* ռաբսարիսին* ու ռաբսակին* Լաքիսից+ մեծ զորքով ուղարկեց Երուսաղեմ՝+ Եզեկիա թագավորի մոտ: Նրանք գնացին Երուսաղեմ և կանգ առան վերին ավազանի ջրատարի մոտ, որը լվացարարների դաշտ տանող գլխավոր ճանապարհի կողքն է:+ 18 Նրանք կանչեցին թագավորին, բայց նրանց մոտ դուրս եկան արքունիքի վերակացու Եղիակիմը՝+ Քեղկիայի որդին, քարտուղար Սեբնան+ և տարեգիր Հովաքը՝ Ասափի որդին:
19 Ռաբսակը նրանց ասաց. «Եզեկիային ասեք. «Ահա թե ինչ է ասում մեծ թագավորը՝ Ասորեստանի թագավորը. «Ինչի՞ վրա ես հույսդ դրել:+ 20 Դու ասում ես. «Ես թե՛ ռազմավարական ծրագիր ունեմ, թե՛ պատերազմ մղելու զորություն»: Բայց դրանք դատարկ խոսքեր են: Այդ ո՞ւմ ես ապավինում, որ համարձակվում ես ապստամբել իմ դեմ:+ 21 Դու ապավինում ես այդ կոտրված եղեգի՝ Եգիպտոսի օգնությանը.+ եթե մի մարդ հենվի դրա վրա, այն կմտնի նրա ձեռքը ու կծակի: Այդպիսին է փարավոնը՝ Եգիպտոսի թագավորը, բոլոր իրեն ապավինողների համար: 22 Իսկ եթե դուք ինձ ասեք՝ «Մենք ապավինում ենք մեր Աստված Եհովային»,+ այդ նրա սրբավայրերն ու զոհասեղանները չէի՞ն, որ դու, Եզե՛կիա, վերացրիր+ և Հուդային ու Երուսաղեմին ասացիր. «Միայն Երուսաղեմի այս զոհասեղանի առջև պետք է խոնարհվեք»»»:+ 23 Գրազ արի իմ տիրոջ՝ Ասորեստանի թագավորի հետ. քեզ 2 000 ձի տամ, տեսնենք՝ կկարողանա՞ս հեծյալներ գտնել դրանց համար:+ 24 Եթե հույսդ Եգիպտոսի կառքերն ու ձիավորներն են, ինչպե՞ս կարող ես հետ մղել թեկուզև մեկ կառավարչի՝ իմ տիրոջ ծառաներից ամենաաննշանին: 25 Եվ հիմա մի՞թե ես առանց Եհովայի լիազորության եմ եկել այս վայրը կործանելու: Եհովան ինքն է ինձ ասել. «Դո՛ւրս եկ այս երկրի դեմ և կործանի՛ր այն»»:
26 Դա լսելով՝ Քեղկիայի որդի Եղիակիմը, Սեբնան+ ու Հովաքը ռաբսակին+ ասացին. «Խնդրում ենք, ծառաներիդ հետ արամերեն*+ խոսիր, որովհետև մենք հասկանում ենք այդ լեզուն. պարսպի վրա եղող այս մարդկանց ներկայությամբ մեզ հետ հրեաների լեզվով մի՛ խոսիր»:+ 27 Սակայն ռաբսակն ասաց նրանց. «Մի՞թե իմ տերը միայն ձեր տիրոջ ու ձեզ մոտ է ինձ ուղարկել, որ այս խոսքերն ասեմ: Չէ՞ որ պարսպի վրայի այս մարդկանց մոտ էլ է ուղարկել, որոնք, ինչպես և դուք, իրենց արտաթորանքն են ուտելու և իրենց մեզն են խմելու»:
28 Եվ ռաբսակը հրեաների լեզվով բղավեց. «Լսե՛ք մեծ թագավորի՝ Ասորեստանի թագավորի խոսքը:+ 29 Թագավորն ասում է. «Թույլ մի՛ տվեք, որ Եզեկիան խաբի ձեզ, որովհետև նա չի կարող իմ ձեռքից փրկել ձեզ:+ 30 Մի՛ լսեք Եզեկիային, որը համոզում է ձեզ ապավինել Եհովային՝ ասելով. «Եհովան անկասկած կփրկի մեզ, և այս քաղաքը չի մատնվի Ասորեստանի թագավորի ձեռքը»:+ 31 Մի՛ լսեք նրան, որովհետև Ասորեստանի թագավորն ասում է. «Խաղաղությո՛ւն կնքեք ինձ հետ ու հանձնվե՛ք, և թող ձեզնից ամեն մեկն իր խաղողի վազի ու իր թզենու պտուղն ուտի և իր ջրամբարից ջուր խմի, 32 մինչև որ գամ ու ձեզ տանեմ մի երկիր, որը ձեր երկրի նման է՝+ ցորենի և գինու երկիր, հացի և խաղողի այգիների երկիր, ձիթենիների և մեղրի երկիր: Այդ դեպքում դուք ողջ կմնաք՝ չեք մեռնի: Մի՛ լսեք Եզեկիային, որովհետև նա մոլորեցնում է ձեզ՝ ասելով. «Եհովան կփրկի մեզ»: 33 Մի՞թե ազգերի աստվածները փրկել են իրենց երկրները Ասորեստանի թագավորի ձեռքից: 34 Ո՞ւր են Եմաթի+ ու Արփադի աստվածները: Ո՞ւր են Սեֆարուիմի,+ Անայի և Իվայի աստվածները: Նրանք իմ ձեռքից փրկե՞լ են Սամարիան:+ 35 Այդ երկրների աստվածներից ո՞ր մեկն է իր երկիրն ազատել իմ ձեռքից, որ Եհովան էլ Երուսաղեմն ազատի»»»:+
36 Բայց ժողովուրդը լուռ էր: Ոչ ոք ոչինչ չպատասխանեց, քանի որ թագավորը հրամայել էր. «Չպատասխանե՛ք նրան»:+ 37 Արքունիքի վերակացու Եղիակիմը՝ Քեղկիայի որդին, քարտուղար Սեբնան և տարեգիր Հովաքը՝ Ասափի որդին, պատռած հագուստներով եկան Եզեկիայի մոտ և նրան հաղորդեցին ռաբսակի խոսքերը:
19 Երբ Եզեկիա թագավորը լսեց այդ խոսքերը, պատռեց իր հագուստները, քուրձ հագավ ու գնաց Եհովայի տուն:+ 2 Նա արքունիքի վերակացու Եղիակիմին, քարտուղար Սեբնային և քահանաներից ավագներին, որոնք նույնպես քուրձ էին հագել, ուղարկեց Ամոզի որդու՝ Եսայիա+ մարգարեի մոտ: 3 Նրանք ասացին Եսայիային. «Եզեկիան ասում է. «Այս օրը նեղության, կշտամբանքի* և անպատվության օր է, որովհետև երեխաները ուր որ է պետք է ծնվեն,* բայց ծնելու ուժ չկա:+ 4 Գուցե քո Աստված Եհովան լսի ռաբսակի բոլոր խոսքերը, որին նրա տերը՝ Ասորեստանի թագավորը, ուղարկել է կենդանի Աստծուն ծաղրելու,+ և գուցե քո Աստված Եհովան նրանից հաշիվ պահանջի նրա խոսքերի համար: Ուստի աղոթիր+ նրանց համար, ովքեր ողջ են մնացել»»:
5 Եզեկիա թագավորի ծառաները Եսայիային հաղորդեցին այս խոսքերը,+ 6 և մարգարեն ասաց նրանց. «Ձեր տիրոջը ասեք. «Ահա թե ինչ է ասում Եհովան. «Մի՛ վախեցիր+ քո լսած խոսքերից, որոնցով Ասորեստանի թագավորի սպասավորները անարգեցին ինձ:+ 7 Ես նրան միտք կտամ,* որ երբ լուր լսի, վերադառնա իր երկիր: Եվ այնպես կանեմ, որ նա սրից ընկնի իր երկրում»»»:+
8 Ռաբսակը, լսելով, որ Ասորեստանի թագավորը հեռացել է Լաքիսից,+ վերադարձավ նրա մոտ ու տեսավ, որ նա Լեբնայի դեմ է կռվում:+ 9 Երբ Ասորեստանի թագավորը լսեց, որ Եթովպիայի թագավոր Թարական դուրս է եկել իր դեմ պատերազմելու, կրկին պատգամաբերներ ուղարկեց+ Եզեկիայի մոտ, որ ասեն. 10 «Հուդայի թագավոր Եզեկիային ասե՛ք. «Թող քո Աստվածը, որին դու ապավինում ես, չխաբի քեզ՝ ասելով. «Երուսաղեմը Ասորեստանի թագավորի ձեռքը չի մատնվի»:+ 11 Դու լսել ես, թե Ասորեստանի թագավորներն ինչ են արել բոլոր երկրներին. նրանք կործանել են դրանք:+ Կարծում ես՝ դու փրկվելո՞ւ ես: 12 Չէ՞ որ լսել ես այն ազգերի մասին, որոնց բնաջնջել են իմ նախահայրերը: Մի՞թե նրանց աստվածները փրկել են նրանց: Որտե՞ղ են հիմա Գոզանը, Խառանը,+ Ռեսեֆը, Եդենի ժողովուրդը, որը Թելասարում էր: 13 Որտե՞ղ են Եմաթի ու Արփադի թագավորները, Սեֆարուիմ, Անա և Իվա քաղաքների թագավորները»»:+
14 Եզեկիան պատգամաբերների ձեռքից վերցրեց նամակներն ու կարդաց: Ապա գնաց Եհովայի տուն, փռեց դրանք* Եհովայի առաջ+ 15 և սկսեց աղոթել+ Եհովային. «Ո՜վ Եհովա, Իսրայելի՛ Աստված, որ նստած ես գահի վրա՝ քերովբեների վերևում,*+ դո՛ւ ես երկրի բոլոր թագավորությունների միակ ճշմարիտ Աստվածը:+ Դո՛ւ ես ստեղծել երկինքն ու երկիրը: 16 Խոնարհիր ականջդ, ո՜վ Եհովա, և լսիր:+ Բացիր աչքերդ,+ ո՜վ Եհովա, և տես: Լսիր Սենեքերիմի հաղորդած խոսքերը, որոնցով նա ծաղրում է քեզ՝ կենդանի Աստծուդ: 17 Եհո՛վա, ճիշտ է, Ասորեստանի թագավորները ոչնչացրել են ազգերին ու ավերել են նրանց երկրները,+ 18 նրանց աստվածներին հրի են մատնել, որովհետև դրանք աստվածներ չէին,+ այլ մարդու ձեռքի գործեր՝+ փայտ ու քար, դրա համար էլ կարողացել են ոչնչացնել դրանց: 19 Բայց հիմա, ո՜վ մեր Աստված Եհովա, խնդրում եմ, փրկի՛ր մեզ նրա ձեռքից, որ երկրի բոլոր թագավորություններն իմանան, որ դո՛ւ, ո՜վ Եհովա, միայն դո՛ւ ես Աստված»:+
20 Ամոզի որդի Եսայիան Եզեկիային այս խոսքերը փոխանցեց. «Ահա թե ինչ է ասում Իսրայելի Աստված Եհովան. «Ես լսեցի Ասորեստանի թագավոր Սենեքերիմի մասին աղոթքդ:+ 21 Եվ ահա թե ես՝ Եհովաս, ինչ եմ ասում նրա դեմ.
«Սիոնի կույս դուստրը քեզ արհամարհում է, ծիծաղում է քեզ վրա:
Երուսաղեմի դուստրը, նայելով քեզ, շարժում է գլուխը:
Չէ՞ որ Իսրայելի Սրբին:+
23 Պատգամաբերներիդ+ միջոցով ծաղրեցիր Եհովային+ ու ասացիր.
«Իմ բազմաթիվ մարտակառքերով
Ես լեռների բարձունքը կելնեմ՝
Լիբանանի ամենահեռավոր վայրերը:
Կկտրեմ նրա վեհաշուք մայրիներն ու ընտիր գիհիները
Եվ կմտնեմ նրա ամենահեռավոր թաքստոցները՝ ամենախիտ անտառները:
25 Մի՞թե դու չես լսել. դեռ հին ժամանակներից է որոշվել:*+
Ամրացված քաղաքները դու ավերակների կույտի կվերածես:+
26 Նրանց բնակիչները անօգնական կլինեն,
Նրանք կզարհուրեն ու կամաչեն,
Կնմանվեն դաշտի բուսականության և կանաչ խոտի,+
Կտուրների վրա բուսած խոտի, որը խանձվում է արևելյան քամուց:
27 Ես լավ գիտեմ, թե երբ ես նստում, երբ ես դուրս գալիս ու ներս մտնում+
Եվ թե երբ ես ցասումով լցվում իմ դեմ,+
29 Թող սա նշան լինի քեզ* համար. այս տարի կուտեք ինքնիրեն բուսած հացահատիկը,* երկրորդ տարո՛ւմ էլ կուտեք նույն տեղում բուսած հացահատիկը,+ բայց երրորդ տարում սերմ կցանեք ու կհնձեք, խաղողի այգիներ կտնկեք և դրանց պտուղը կուտեք:+ 30 Իսկ Հուդայի ժողովրդից նրանք, ովքեր կփրկվեն ու ողջ կմնան,+ արմատ կգցեն և պտուղ կտան, 31 որովհետև Երուսաղեմից փրկվածներ են դուրս գալու, և Սիոն լեռից՝ ողջ մնացածներ: Ես՝ Զորքերի տեր Եհովաս, կանեմ դա նախանձախնդրությամբ:+
32 Դրա համար ահա թե ես՝ Եհովաս, ինչ եմ ասում Ասորեստանի թագավորի մասին.+
«Նա չի մտնելու այս քաղաք,+
Նետ չի արձակելու այստեղ,
Նա վահանով չի գնալու նրա դեմ,
Նրա դիմաց պատնեշ չի կանգնեցնելու:+
33 Նա իր եկած ճանապարհով հետ է դառնալու
Եվ այս քաղաք չի մտնելու,– ասում եմ ես՝ Եհովաս:–
35 Հենց այդ գիշեր Եհովայի հրեշտակը դուրս եկավ և ասորեստանցիների բանակում 185 000 հոգու սպանեց:+ Երբ վաղ առավոտյան մարդիկ վեր կացան, տեսան, որ իրենց շուրջբոլորը դիակներ են:+ 36 Ուստի Ասորեստանի թագավոր Սենեքերիմը հետ քաշվեց, վերադարձավ Նինվե+ ու մնաց այնտեղ:+ 37 Մի անգամ, երբ նա իր աստծու՝ Նեսրոքի տանը* խոնարհվում էր նրա առաջ, իր իսկ որդիները՝ Ադրամելեքն ու Սարասարը, սրով սպանեցին նրան+ ու փախան Արարատի երկիր:+ Սենեքերիմից հետո սկսեց թագավորել նրա որդին՝ Ասարհադոնը:+
20 Այդ օրերին Եզեկիան մերձիմահ հիվանդացավ:+ Ամոզի որդի Եսայիան եկավ նրա մոտ ու ասաց. «Ահա թե ինչ է ասում Եհովան. «Կարգադրություններ արա քո տան անդամներին, քանի որ դու մեռնելու ես, չես ապաքինվելու»»:+ 2 Լսելով այդ խոսքերը՝ Եզեկիան դեմքով դեպի պատը շրջվեց ու աղոթեց Եհովային. 3 «Աղաչում եմ քեզ, ո՜վ Եհովա, հիշիր, խնդրում եմ, որ քո առաջ ողջ սրտով ու հավատարմությամբ եմ քայլել և արել եմ այն, ինչը ճիշտ է քո աչքում»:+ Եվ Եզեկիան դառնագին լաց եղավ:
4 Եսայիան դեռ չէր հասել միջին գավիթ,* երբ Եհովան նրան ասաց.+ 5 «Հետ դարձիր ու ասա Եզեկիային՝ իմ ժողովրդի առաջնորդին. «Եհովան՝ քո հայր Դավթի Աստվածը, ասում է. «Ես լսեցի քո աղոթքը և տեսա քո արցունքները:+ Ես կբուժեմ քեզ:+ Երրորդ օրը դու կգնաս Եհովայի տուն:+ 6 Ես 15 տարի կավելացնեմ քո կյանքին: Ասորեստանի թագավորի ձեռքից կփրկեմ քեզ ու այս քաղաքը.+ ես այն կպաշտպանեմ հանուն ինձ ու հանուն իմ ծառա Դավթի»»»:+
7 Եսայիան ասաց. «Չորացրած թզի բլիթ* բերեք»: Բլիթը բերեցին ու դրեցին թարախապալարի վրա: Դրանից հետո Եզեկիան սկսեց առողջանալ:+
8 Մինչ այդ Եզեկիան հարցրել էր Եսայիային. «Ինձ ի՞նչ նշան կտրվի,+ որից կիմանամ, որ Եհովան կառողջացնի ինձ, ու ես երրորդ օրը կգնամ Եհովայի տուն»: 9 Եսայիան պատասխանեց. «Սա նշան կլինի Եհովայից, որից կիմանաս, որ Եհովան կկատարի իր խոսքը. ուզում ես, որ սանդուղքի* վրա ընկած ստվերը տասը աստիճան առա՞ջ շարժվի, թե՞ տասը աստիճան հետ»:+ 10 Եզեկիան ասաց. «Ստվերը հեշտությամբ կարող է տասը աստիճան առաջ շարժվել: Թող այն տասը աստիճան հետ շարժվի»: 11 Այդ ժամանակ Եսայիա մարգարեն աղոթեց Եհովային, և Նա այնպես արեց, որ ստվերը, որն արդեն իջել էր Աքազի սանդուղքի վրայով, տասը աստիճան հետ դառնա:+
12 Բաբելոնի թագավոր Բերոդաք-Բալադանը՝ Բալադանի որդին, նամակներ և նվեր ուղարկեց Եզեկիային, քանի որ լսել էր նրա հիվանդ լինելու մասին:+ 13 Եզեկիան ջերմորեն ընդունեց պատգամաբերներին ու ցույց տվեց իր ողջ գանձատունը՝+ արծաթը, ոսկին, բալասանի յուղը և ուրիշ թանկարժեք յուղեր, իր զենքերն ու այն ամենը, ինչ կար իր գանձարաններում: Իր արքունիքում և ողջ տերության մեջ մի բան չմնաց, որ Եզեկիան ցույց չտար նրանց:
14 Դրանից հետո Եսայիա մարգարեն եկավ Եզեկիա թագավորի մոտ ու հարցրեց. «Ի՞նչ էին ասում այդ մարդիկ և որտեղի՞ց էին եկել»: Եզեկիան պատասխանեց. «Հեռու երկրից՝ Բաբելոնից էին եկել»:+ 15 Ապա Եսայիան հարցրեց. «Ի՞նչ տեսան քո տանը»: «Ինչ որ կար իմ տանը, տեսան,– ասաց Եզեկիան:– Իմ գանձարաններում մի բան չմնաց, որ նրանց ցույց չտայի»:
16 Եսայիան ասաց Եզեկիային. «Լսի՛ր Եհովայի խոսքը.+ 17 «Օրեր են գալիս, երբ այն ամենը, ինչ կա քո տանը, և ինչ կուտակել են քո նախահայրերը, տարվելու է Բաբելոն:+ Ոչինչ չի մնալու,– ասում է Եհովան:– 18 Քո հետնորդներից մի քանիսին* գերի են վերցնելու+ և պալատականներ են դարձնելու Բաբելոնի թագավորի արքունիքում»»:+
19 Ի պատասխան՝ Եզեկիան ասաց Եսայիային. «Եհովայի խոսքը, որ ասացիր, արդար է»:+ Եվ ավելացրեց. «Լավ է, որ իմ օրոք խաղաղություն և կայունություն* է լինելու»:+
20 Եզեկիայի կյանքի մնացած իրադարձությունների, նրա ողջ զորության և այն մասին, թե ինչպես նա ավազան+ ու ջրանցք կառուցեց և ջուրը քաղաք հասցրեց,+ գրված է «Հուդայի թագավորների պատմության գրքում»: 21 Եզեկիան հանգչեց իր նախահայրերի հետ,+ իսկ նրանից հետո սկսեց թագավորել նրա որդին՝ Մանասեն:+
21 Մանասեն+ 12 տարեկան էր, երբ թագավոր դարձավ, և 55 տարի իշխեց Երուսաղեմում:+ Նրա մոր անունը Էփսիբա էր: 2 Մանասեն արեց այն, ինչը չար էր Եհովայի աչքում՝ հետևելով այն ազգերի գարշելի սովորույթներին,+ որոնց Եհովան քշել էր իսրայելացիների առաջից:+ 3 Նա վերականգնեց այն սրբավայրերը, որոնք իր հայր Եզեկիան ավերել էր,+ զոհասեղաններ կանգնեցրեց Բահաղի համար և սուրբ ձող*+ պատրաստեց, ինչպես որ արել էր Իսրայելի թագավոր Աքաաբը:+ Մանասեն խոնարհվեց երկնքի ողջ զորքի* առաջ ու ծառայեց դրանց:+ 4 Նաև զոհասեղաններ կառուցեց Եհովայի տանը,+ որի մասին Եհովան ասել էր. «Իմ անունը Երուսաղեմում կլինի»:+ 5 Նա երկնքի ողջ զորքի+ համար Եհովայի տան երկու գավիթներում զոհասեղաններ կառուցեց:+ 6 Մանասեն այրեց իր որդուն, մոգությամբ զբաղվեց, նախանշաններ փնտրեց+ և ծառայության վերցրեց ոգեհարցների ու գուշակների:+ Նա շատ բաներ արեց, որոնք չար էին Եհովայի աչքում, և վիրավորեց նրան:
7 Մանասեն իր պատրաստած սուրբ ձողի+ քանդակված կուռքը դրեց այն տանը, որի մասին Եհովան Դավթին ու նրա որդի Սողոմոնին ասել էր. «Իմ անունը ընդմիշտ կլինի այս տանը և Երուսաղեմում, որն ընտրել եմ Իսրայելի ցեղերին պատկանող բոլոր քաղաքներից:+ 8 Եթե իսրայելացիները ճշգրտորեն կատարեն այն ամենը՝ այն ողջ Օրենքը, որն իմ ծառա Մովսեսի միջոցով պատվիրել եմ պահել,+ նրանց այլևս չեմ վռնդի այն երկրից, որը տվել եմ նրանց նախահայրերին»:+ 9 Բայց նրանք չհնազանդվեցին: Մանասեն շեղեց նրանց ճիշտ ճանապարհից՝ դրդելով նրանց ավելի մեծ չարիք գործելու, քան այն ազգերը, որոնց Եհովան բնաջնջել էր իսրայելացիների առաջից:+
10 Եհովան իր ծառաների՝ մարգարեների+ միջոցով ասում էր. 11 «Հուդայի թագավոր Մանասեն այս բոլոր նողկալի բաներն է անում. նա իրենից առաջ եղած ամորհացիներից+ ավելի վատ է վարվում+ և Հուդային մեղքի է դրդում իր գարշելի կուռքերով: 12 Այդ պատճառով Իսրայելի Աստված Եհովան ասում է. «Ես Երուսաղեմի և Հուդայի վրա այնպիսի աղետ եմ բերելու,+ որ ով լսի այդ մասին, կցնցվի:*+ 13 Երուսաղեմով մեկ կձգեմ այն չափման լարը,+ որով չափեցի Սամարիան,+ և նրան կստուգեմ այն հարթաչափով,* որով ստուգեցի Աքաաբի տունը:+ Երուսաղեմը կսրբեմ, ինչպես թասն են սրբում, սրբում են ու շուռ տալիս:+ 14 Ես կլքեմ իմ ժողովրդին, որ մնացել է երկրում,+ ու կմատնեմ իր թշնամիների ձեռքը: Նրան կկողոպտեն ու գերության կտանեն,+ 15 քանի որ անում է այն, ինչը չար է իմ աչքում, և իր նախահայրերի՝ Եգիպտոսից դուրս գալու օրվանից մինչև այսօր վիրավորում է ինձ»»:+
16 Բացի նրանից, որ Մանասեն մեղք գործեց՝ Հուդայի բնակիչներին մեղքի դրդելով, այնպես որ նրանք էլ արեցին այն, ինչը չար էր Եհովայի աչքում՝ նա նաև այնքան շատ անմեղ արյուն թափեց, որ Երուսաղեմը ծայրից ծայր արյունով լցրեց:+ 17 Մանասեի կյանքի մնացած իրադարձությունների, նրա բոլոր գործերի, նաև նրա մեղքերի մասին գրված է «Հուդայի թագավորների պատմության գրքում»: 18 Մանասեն հանգչեց իր նախահայրերի հետ, և նրան թաղեցին իր տան պարտեզում՝ Օզայի պարտեզում:+ Նրանից հետո սկսեց թագավորել նրա որդին՝ Ամոնը:
19 Ամոնը+ 22 տարեկան էր, երբ թագավոր դարձավ, և երկու տարի իշխեց Երուսաղեմում:+ Նրա մոր անունը Մեսոլոմիթ էր, որի հայրը ետեբացի Արուզն էր: 20 Իր հոր՝ Մանասեի պես Ամոնն արեց այն, ինչը չար էր Եհովայի աչքում:+ 21 Նա գնաց իր հոր հետքերով ու ծառայեց այն գարշելի կուռքերին, որոնց իր հայրն էր ծառայել, և խոնարհվեց դրանց առաջ:+ 22 Այսպիսով՝ Ամոնը թողեց իր նախահայրերի Աստված Եհովային և չգնաց Եհովայի ճանապարհով:+ 23 Ամոնի ծառաները դավադրություն կազմակերպեցին նրա դեմ և սպանեցին նրան հենց իր տան մեջ: 24 Սակայն ժողովուրդը սպանեց բոլոր նրանց, ովքեր Ամոն թագավորի դեմ դավադրություն էին կազմակերպել, և նրա փոխարեն թագավոր դարձրեց նրա որդուն՝ Հովսիային:+ 25 Ամոնի կյանքի մնացած իրադարձությունների մասին գրված է «Հուդայի թագավորների պատմության գրքում»: 26 Նրան թաղեցին իր գերեզմանում, որը Օզայի պարտեզում էր:+ Ամոնից հետո սկսեց թագավորել նրա որդին՝ Հովսիան:+
22 Հովսիան+ ութ տարեկան էր, երբ թագավոր դարձավ, և 31 տարի իշխեց Երուսաղեմում:+ Նրա մոր անունը Հեդիդա էր, որը բազկաթացի+ Ադայիայի դուստրն էր: 2 Հովսիան արեց այն, ինչը ճիշտ էր Եհովայի աչքում՝ գնաց իր նախահայր Դավթի ճանապարհներով+ և աջ կամ ձախ չշեղվեց:
3 Իր իշխանության 18-րդ տարում Հովսիա թագավորը քարտուղար Սաֆանին՝ Մեսուլամի որդի Եսելիայի որդուն, Եհովայի տուն ուղարկեց՝+ ասելով. 4 «Գնա Քեղկիա+ քահանայապետի մոտ, և թող նա վերցնի Եհովայի տուն բերված ամբողջ փողը,+ որ դռնապանները հավաքել են ժողովրդից:+ 5 Թող փողը տրվի Եհովայի տան աշխատանքները վերահսկող գործավարներին, որպեսզի նրանք էլ իրենց հերթին վճարեն Եհովայի տանը աշխատողներին, որ նրանք նորոգեն տան վնասված տեղերը,+ 6 այսինքն՝ արհեստավորներին, շինարարներին ու պատշարներին: Այդ փողով հարկավոր է գերաններ ու տաշած քարեր գնել տունը վերանորոգելու համար:+ 7 Բայց հաշիվ չպահանջեք նրանցից, ում տալու եք փողը, որովհետև նրանք վստահելի մարդիկ են»:+
8 Ավելի ուշ քահանայապետ Քեղկիան քարտուղար Սաֆանին+ ասաց. «Օրենքի գիրքն+ եմ գտել Եհովայի տանը»: Քեղկիան գիրքը տվեց Սաֆանին, և նա սկսեց կարդալ:+ 9 Քարտուղար Սաֆանը գնաց թագավորի մոտ ու ասաց. «Ծառաներդ վերցրին տանը եղած փողը և տվեցին Եհովայի տան աշխատանքները վերահսկող գործավարներին»:+ 10 Քարտուղար Սաֆանը նաև ասաց թագավորին. «Քեղկիա քահանան ինձ մի գիրք+ է տվել»: Եվ Սաֆանը թագավորի առաջ սկսեց կարդալ այն:
11 Հենց որ թագավորը լսեց Օրենքի գրքում գրված խոսքերը, պատռեց իր հագուստները:+ 12 Ապա Քեղկիա քահանային, Սաֆանի որդի Աքիկամին,+ Միքայիայի որդի Աքբորին, քարտուղար Սաֆանին ու թագավորի ծառա Ասայիային հրամայեց. 13 «Գնացեք ու Եհովային հարցրեք, թե այս գրքում գրված խոսքերը ինչ են նշանակում ինձ, ժողովրդի և ամբողջ Հուդայի համար, որովհետև Եհովան խիստ բարկացել է մեզ վրա,+ քանի որ մեր նախահայրերը չեն հնազանդվել այս գրքի խոսքերին ու չեն կատարել այն ամենը, ինչ գրված է դրանում»:
14 Ուստի Քեղկիա քահանան, Աքիկամը, Աքբորը, Սաֆանը և Ասայիան գնացին՝ այդ մասին Օլդա մարգարեուհու+ հետ խոսելու: Նա Արասի որդի Թեկուայի որդու՝ հանդերձարանի պատասխանատու Սեղումի կինն էր և բնակվում էր Երուսաղեմ քաղաքի նոր հատվածում:+ 15 Օլդան ասաց նրանց. «Ահա թե ինչ է ասում Եհովան՝ Իսրայելի Աստվածը. «Այն մարդուն, որը ձեզ ինձ մոտ է ուղարկել, ասեք. 16 «Եհովան ասում է. «Ես այս վայրի ու դրա բնակիչների վրա աղետ եմ բերելու՝ իրագործելու եմ այն գրքի բոլոր խոսքերը, որ Հուդայի թագավորը կարդացել է:+ 17 Իմ բարկությունը բորբոքվելու է այս վայրի դեմ և չի հանդարտվելու,+ քանի որ նրանք թողել են ինձ, զոհեր են մատուցում ուրիշ աստվածների+ ու վիրավորում են ինձ իրենց գործերով»»»:+ 18 Իսկ Հուդայի թագավորին, որը ձեզ ուղարկել է՝ գրքում գրվածի վերաբերյալ Եհովային հարցնելու, ասեք. «Ահա թե քո լսած խոսքերի մասին ինչ է ասում Իսրայելի Աստված Եհովան. 19 «Քանի որ սիրտդ զգայուն էր,* և դու խոնարհեցրիր քեզ Եհովայի առաջ,+ երբ լսեցիր այս վայրի ու դրա բնակիչների մասին իմ ասած խոսքերը, այն, որ նրանք զարհուրելի տեսարան են դառնալու, և նրանց վրա անեծք է գալու, և քանի որ պատռեցիր հագուստներդ+ ու լաց եղար իմ առաջ, ես լսեցի քեզ,– ասում է Եհովան:– 20 Դրա համար դու կմիանաս քո նախահայրերին* և խաղաղությամբ գերեզման կիջնես: Քո աչքերը չեն տեսնի այն բոլոր աղետները, որ ես բերելու եմ այս վայրի վրա»»»: Եվ նրանք պատասխանը հաղորդեցին թագավորին:
23 Թագավորն իր մոտ կանչեց Հուդայի և Երուսաղեմի բոլոր երեցներին:+ 2 Դրանից հետո նա Եհովայի տուն գնաց: Նրա հետ էին Հուդայի և Երուսաղեմի բոլոր բնակիչները, քահանաներն ու մարգարեները՝ ամբողջ ժողովուրդը՝ փոքրից մինչև մեծ: Եվ թագավորը նրանց առաջ ամբողջությամբ կարդաց Եհովայի տանը գտնված+ ուխտի+ գիրքը:+ 3 Թագավորը կանգնեց սյան մոտ ու Եհովայի հետ ուխտ կապեց,*+ որ ամբողջ սրտով և ամբողջ հոգով* կհնազանդվի Եհովային, կպահի նրա պատվիրաններն ու կանոնները և ուշադրություն կդարձնի նրա հիշեցումներին՝ կատարելով գրքում գրված ուխտի խոսքերը: Եվ ողջ ժողովուրդը համաձայնվեց ուխտի մեջ մտնել:+
4 Այնուհետև թագավորը հրամայեց Քեղկիա+ քահանայապետին, նրան օգնող* քահանաներին, դռնապաններին, որ Եհովայի տաճարից դուրս հանեն Բահաղի, սուրբ ձողի*+ ու երկնքի ողջ զորքի* համար պատրաստված բոլոր իրերը: Հետո նա դրանք այրեց Երուսաղեմից դուրս գտնվող Կեդրոնի հովտի դարավանդներում* և մոխիրը տարավ Բեթել:+ 5 Նա ծառայությունից ազատեց քրմերին, որոնց Հուդայի թագավորները նշանակել էին, որ Հուդայի քաղաքներում ու Երուսաղեմի շրջակայքում գտնվող սրբավայրերում զոհեր մատուցեն, ինչպես նաև նրանց, ովքեր զոհեր էին մատուցում Բահաղին, արևին, լուսնին, կենդանակերպի համաստեղություններին և երկնքի ողջ զորքին:+ 6 Այնուհետև Եհովայի տնից հանեց սուրբ ձողը,+ տարավ Երուսաղեմից դուրս՝ Կեդրոնի հովիտ, այրեց,+ փոշու վերածեց այն և փոշին շաղ տվեց հասարակ ժողովրդի գերեզմանների վրա:+ 7 Նաև Եհովայի տաճարում քանդեց այն տները, որտեղ տղամարդիկ մարմնավաճառությամբ էին զբաղվում,+ և որտեղ կանայք կտորներ էին հյուսում վրաններ պատրաստելու համար, որոնցում պաշտում էին սուրբ ձողին:
8 Ապա թագավորը բոլոր քահանաներին դուրս հանեց Հուդայի քաղաքներից և պղծեց* այն սրբավայրերը, որտեղ նրանք զոհեր էին մատուցում՝ Գեբայից+ մինչև Բերսաբեե:+ Նա նաև քանդեց դարպասների մոտի սրբավայրերը, որոնք քաղաքագլուխ Հեսուի դարպասի մուտքի մոտ էին և գտնվում էին քաղաքի դարպասով ներս մտնողից ձախ: 9 Սրբավայրերի քահանաները Երուսաղեմում գտնվող Եհովայի զոհասեղանի մոտ չէին ծառայում,+ սակայն իրենց եղբայրների հետ անթթխմոր հաց ուտում էին: 10 Նա պղծեց նաև Հիննոմի հովտում*+ գտնվող Տոֆեթը,*+ որպեսզի ոչ ոք չայրի իր որդուն կամ աղջկան՝ նրան զոհաբերելով Մողոքին:+ 11 Նա արգելեց Եհովայի տուն բերել այն ձիերը, որոնց Հուդայի թագավորները նվիրել էին արևին, և որոնք տուն էին մտնում պալատական Նաթանմելեքի սենյակի* մուտքով, որը գտնվում էր սյունասրահում, և այրեց արևին նվիրված կառքերը:+ 12 Թագավորը քանդեց այն զոհասեղանները, որ Հուդայի թագավորները կանգնեցրել էին Աքազի վերնասենյակի տանիքում,+ ինչպես նաև այն զոհասեղանները, որոնք Մանասեն կանգնեցրել էր Եհովայի տան երկու գավիթներում:+ Նա ջարդուփշուր արեց դրանք և փոշին շաղ տվեց Կեդրոնի հովտում: 13 Նաև պղծեց այն սրբավայրերը, որոնք Երուսաղեմի դիմացն էին՝ Կործանման լեռան* հարավային* կողմում, և որոնք Իսրայելի Սողոմոն թագավորը կառուցել էր սիդոնացիների գարշելի Աստարտեի, մովաբացիների գարշելի Քամոսի և ամմոնացիների նողկալի Մեղքոմի+ համար:+ 14 Նա ջարդուփշուր արեց սուրբ սյուները, կտրեց սուրբ ձողերը+ և մարդկանց ոսկորներով լցրեց այն տեղը, որտեղ դրանք կանգնեցված էին: 15 Նաև քանդեց Բեթելում գտնվող զոհասեղանը և Նաբատի որդի Հերոբովամի կառուցած սրբավայրը, որով նա Իսրայելին մեղքի էր դրդել:+ Զոհասեղանն ու սրբավայրը քանդելուց հետո նա այրեց սրբավայրը և փոշու վերածեց այն: Սուրբ ձողը նա նույնպես այրեց:+
16 Իր շուրջը նայելով՝ Հովսիան լեռան վրա գերեզմաններ տեսավ: Նա հրամայեց, որ այդ գերեզմաններից հանեն ոսկորները, և դրանք այրեց զոհասեղանի վրա՝ պղծելով այն, ինչպես որ Եհովան նախապես ասել էր ճշմարիտ Աստծու մարդու միջոցով:+ 17 Ապա ասաց. «Մի գերեզմանաքար եմ տեսնում այնտեղ: Այդ ո՞ւմ գերեզմանն է»: Քաղաքի մարդիկ պատասխանեցին. «Դա ճշմարիտ Աստծու մարդու գերեզմանն է, որ Հուդայից եկել+ ու նախապես հայտնել էր, թե ինչ էր լինելու Բեթելի զոհասեղանին, այսինքն՝ այն, ինչ դու արեցիր»: 18 Այդ ժամանակ նա ասաց. «Թողեք՝ մնա. ձեռք չտա՛ք նրա ոսկորներին»: Եվ նրանք ձեռք չտվեցին նրա, ինչպես նաև Սամարիայից եկած մարգարեի ոսկորներին:+
19 Հովսիան վերացրեց պաշտամունքի բոլոր տները, որոնք կառուցված էին Սամարիայի քաղաքների սրբավայրերում,+ և որոնք Իսրայելի թագավորները կառուցել էին Աստծուն վիրավորելու համար: Նա դրանց հետ վարվեց այնպես, ինչպես Բեթելի սրբավայրի հետ էր վարվել:+ 20 Հովսիան զոհասեղանների վրա սպանեց սրբավայրերի բոլոր քահանաներին, որոնք այնտեղ էին, և այդ զոհասեղանների վրա մարդկանց ոսկորներ այրեց:+ Դրանից հետո նա վերադարձավ Երուսաղեմ:
21 Թագավորը պատվիրեց ամբողջ ժողովրդին. «Տոնե՛ք Պասեքը+ ձեր Աստված Եհովայի պատվին, ինչպես որ գրված է այս ուխտի գրքում»:+ 22 Այդպիսի Պասեք ժողովուրդը չէր նշել այն ժամանակներից ի վեր, երբ դատավորներն էին դատում Իսրայելին, և ոչ էլ Իսրայելի ու Հուդայի թագավորների իշխանության ողջ ընթացքում էր նշել:+ 23 Հովսիայի իշխանության 18-րդ տարում էր, որ Երուսաղեմում այս Պասեքը նշեցին Եհովայի պատվին:
24 Հովսիան երկիրը մաքրեց ոգեհարցներից, գուշակներից,+ թերափներից,*+ գարշելի կուռքերից և բոլոր այն նողկալի բաներից, որոնք կային Հուդայում և Երուսաղեմում: Նա արեց դա, որպեսզի կատարի գրքում գրված Օրենքի խոսքերը,+ որ Քեղկիա քահանան գտել էր Եհովայի տանը:+ 25 Հովսիայից առաջ նրա նման թագավոր չէր եղել, որ վերադառնար Եհովայի մոտ և իր ամբողջ սրտով, ամբողջ հոգով+ և իր ամբողջ ուժով ծառայեր նրան՝ պահելով Մովսեսի ամբողջ օրենքը: Ոչ էլ նրանից հետո եղավ նրա նմանը:
26 Այնուամենայնիվ, Եհովայի սաստիկ բարկությունը, որ բորբոքվել էր Հուդայի դեմ բոլոր այն արարքների պատճառով, որոնցով Մանասեն վիրավորել էր նրան, չանցավ:+ 27 Եհովան ասաց. «Հուդային կհեռացնեմ ինձնից,+ ինչպես որ Իսրայելին հեռացրի:+ Կմերժեմ Երուսաղեմը՝ իմ ընտրած քաղաքը, և այն տունը, որի մասին ասել եմ. «Այնտեղ կլինի իմ անունը»»:+
28 Հովսիայի կյանքի մնացած իրադարձությունների և նրա բոլոր գործերի մասին գրված է «Հուդայի թագավորների պատմության գրքում»: 29 Նրա իշխանության օրոք Նեքաո փարավոնը՝ Եգիպտոսի թագավորը, գնաց Եփրատ գետի մոտ, որ աջակցի Ասորեստանի թագավորին: Հովսիա թագավորը նրա դեմ կռվի ելավ, բայց Նեքաոն, տեսնելով Հովսիային, սպանեց նրան Մեգիդոյում:+ 30 Հովսիայի ծառաները նրա մարմինը Մեգիդոյից կառքով տեղափոխեցին Երուսաղեմ ու նրան թաղեցին իր գերեզմանում: Դրանից հետո ժողովուրդը Հովսիայի որդի Հովաքազին օծեց, որ թագավորի իր հոր փոխարեն:+
31 Հովաքազը+ 23 տարեկան էր, երբ թագավոր դարձավ, և երեք ամիս իշխեց Երուսաղեմում: Նրա մոր անունը Ամիտալ էր,+ որը լեբնացի Երեմիայի դուստրն էր: 32 Հովաքազը արեց այն, ինչը չար էր Եհովայի աչքում. նա արեց այն բոլոր վատ բաները, որոնք իր նախահայրերն էին արել:+ 33 Նեքաո+ փարավոնը բանտարկեց նրան Ռեբլայում,+ որը Եմաթում է, որպեսզի Երուսաղեմում չթագավորի, և Հուդայից 100 տաղանդ* արծաթ ու մեկ տաղանդ* ոսկի պահանջեց:+ 34 Բացի այդ՝ Նեքաո փարավոնը Հովսիայի որդի Եղիակիմին նրա հոր՝ Հովսիայի փոխարեն թագավոր նշանակեց և նրա անունը փոխեց ու Հովակիմ դրեց, իսկ Հովաքազին տարավ Եգիպտոս,+ որտեղ էլ նա մահացավ:+ 35 Հովակիմը փարավոնին տվեց նրա պահանջած արծաթն ու ոսկին: Բայց այդ փողը վճարելու համար նա ստիպված էր եղել հարկ դնել երկրի վրա: Նա ամեն մեկից սահմանված հարկի չափով արծաթ ու ոսկի էր վերցրել, որ տար Նեքաո փարավոնին:
36 Հովակիմը+ 25 տարեկան էր, երբ թագավոր դարձավ, և 11 տարի իշխեց Երուսաղեմում:+ Նրա մոր անունը Զաբիդա էր, որը ռումացի Փադայիայի դուստրն էր: 37 Հովակիմը արեց այն, ինչը չար էր Եհովայի աչքում.+ նա արեց այն բոլոր վատ բաները, որոնք իր նախահայրերն էին արել:+
24 Հովակիմի իշխանության օրոք Բաբելոնի թագավոր Նաբուգոդոնոսորը+ դուրս եկավ Հուդայի դեմ: Հովակիմը երեք տարի ծառայեց նրան, սակայն հետո ապստամբեց: 2 Եհովան Հովակիմի դեմ սկսեց քաղդեական,+ ասորական, մովաբական և ամմոնական հրոսակախմբեր ուղարկել: Եհովան նրանց ուղարկում էր Հուդայի դեմ, որպեսզի կործանի նրան, ինչպես որ ասել էր իր ծառաների՝ մարգարեների միջոցով:+ 3 Այս ամենն, անշուշտ, Հուդայի հետ տեղի ունեցավ Եհովայի հրամանով: Նա դա արեց, որպեսզի Հուդային հեռացնի իրենից+ Մանասեի գործած մեղքերի+ 4 և նրա թափած անմեղ արյան պատճառով.+ Մանասեն Երուսաղեմը անմեղ արյունով էր լցրել, և Եհովան չուզեց ներել նրան:+
5 Հովակիմի կյանքի մնացած իրադարձությունների և նրա բոլոր գործերի մասին գրված է «Հուդայի թագավորների պատմության գրքում»:+ 6 Հովակիմը հանգչեց իր նախահայրերի հետ:+ Նրանից հետո սկսեց թագավորել նրա որդին՝ Հովաքինը:
7 Եգիպտոսի թագավորն այլևս չհամարձակվեց դուրս գալ իր երկրից, որովհետև Բաբելոնի թագավորը գրավել էր այն ամենը, ինչ Եգիպտոսի թագավորին էր պատկանում՝+ Եգիպտոսի հեղեղատից*+ մինչև Եփրատ գետը:+
8 Հովաքինը+ 18 տարեկան էր, երբ թագավոր դարձավ, և երեք ամիս իշխեց Երուսաղեմում:+ Նրա մոր անունը Նեհուսթա էր, որը երուսաղեմցի Ելնաթանի դուստրն էր: 9 Հովաքինը արեց այն, ինչը չար էր Եհովայի աչքում. նա արեց այն բոլոր վատ բաները, որոնք իր հայրն էր արել: 10 Այդ ընթացքում Բաբելոնի թագավոր Նաբուգոդոնոսորի ծառաները դուրս եկան Երուսաղեմի դեմ ու պաշարեցին այն:+ 11 Բաբելոնի թագավոր Նաբուգոդոնոսորը Երուսաղեմ եկավ, երբ իր ծառաներն արդեն պաշարել էին քաղաքը:
12 Հուդայի թագավոր Հովաքինը իր մոր, իր ծառաների, իշխանների ու պալատականների+ հետ հանձնվեց Բաբելոնի թագավորին:+ Նաբուգոդոնոսորը գերի վերցրեց նրան իր իշխանության ութերորդ տարում:+ 13 Նա վերցրեց Եհովայի տան ու արքունիքի բոլոր գանձերը+ և կտորների վերածեց ոսկյա բոլոր իրերը, որ Իսրայելի թագավոր Սողոմոնը պատրաստել էր Եհովայի տաճարի համար:+ Ամեն ինչ եղավ այնպես, ինչպես Եհովան նախապես ասել էր: 14 Իսկ Երուսաղեմի բոլոր բնակիչներին՝ իշխաններին,+ զորեղ ռազմիկներին, արհեստավորներին ու մետաղագործներին՝*+ ընդհանուր առմամբ 10 000 մարդու, Բաբելոնի թագավորը գերի տարավ: Երկրում մնացին միայն ամենաաղքատ մարդիկ:+ 15 Այսպիսով՝ նա Հովաքինին+ գերության տարավ Բաբելոն,+ տարավ նաև թագավորի մորը, կանանց, պալատականներին ու երկրի անվանիներին. նրանց բոլորին Երուսաղեմից գերեվարեց Բաբելոն: 16 Բաբելոնի թագավորը գերության տարավ նաև բոլոր ռազմիկներին՝ 7 000 հոգու, ինչպես նաև 1 000 արհեստավորների ու մետաղագործների. նրանք բոլորը ուժեղ և պատերազմելու համար մարզված տղամարդիկ էին: 17 Բաբելոնի թագավորը Հովաքինի փոխարեն գահ բարձրացրեց նրա հորեղբորը՝+ Մաթանիային, և նրա անունը Սեդեկիա դրեց:+
18 Սեդեկիան 21 տարեկան էր, երբ թագավոր դարձավ, և 11 տարի իշխեց Երուսաղեմում: Նրա մոր անունը Ամիտալ էր,+ որը լեբնացի Երեմիայի դուստրն էր: 19 Սեդեկիան արեց այն, ինչը չար էր Եհովայի աչքում. նա արեց այն բոլոր վատ բաները, որոնք Հովակիմն էր արել:+ 20 Այս ամենը Երուսաղեմում և Հուդայում տեղի ունեցավ, քանի որ Եհովան բարկացել էր, և նա ի վերջո մերժեց նրանց:+ Սեդեկիան ապստամբեց Բաբելոնի թագավորի դեմ:+
25 Սեդեկիայի իշխանության իններորդ տարում՝ տասներորդ ամսվա տասներորդ օրը, Բաբելոնի թագավոր Նաբուգոդոնոսորը+ իր ողջ զորքով դուրս եկավ Երուսաղեմի դեմ,+ բանակ դրեց դրա դիմաց և շուրջը պարիսպ կառուցեց, որ պաշարի այն:+ 2 Քաղաքը պաշարման մեջ մնաց մինչև Սեդեկիայի իշխանության 11-րդ տարին: 3 Չորրորդ ամսվա իններորդ օրն էր. քաղաքում սաստիկ սով էր,+ և ժողովուրդը ուտելիք չուներ:+ 4 Քաղդեացիները ճեղքեցին քաղաքի պարիսպը,+ ու թեև քաղաքը դեռ շրջապատված էր նրանց կողմից, սակայն բոլոր զինվորները գիշերը արքունական պարտեզի մոտի երկու պարիսպների միջև գտնվող դարպասով փախան: Թագավորը փախավ Արաբա տանող ճանապարհով:+ 5 Բայց քաղդեացիների զորքը հետապնդեց թագավորին և Երիքովի անապատային հարթավայրում հասավ նրան, իսկ թագավորի բոլոր զինվորները, թողնելով նրան, այս ու այն կողմ ցրվեցին: 6 Սեդեկիային բռնեցին+ ու տարան Բաբելոնի թագավորի մոտ՝ Ռեբլա, և նրա նկատմամբ դատավճիռ կայացրին: 7 Սեդեկիայի որդիներին նրա աչքի առաջ սպանեցին: Հետո Նաբուգոդոնոսորը կուրացրեց Սեդեկիային, կապեց նրան պղնձե շղթաներով ու տարավ Բաբելոն:+
8 Հինգերորդ ամսվա յոթերորդ օրը, այսինքն՝ Բաբելոնի թագավոր Նաբուգոդոնոսորի իշխանության 19-րդ տարում, Բաբելոնի թագավորի ծառա Նաբուզարդանը,+ որը պահակազորի պետն էր, եկավ Երուսաղեմ:+ 9 Նա հրի մատնեց Եհովայի տունը,+ թագավորի պալատը+ և Երուսաղեմի բոլոր տները:+ Նա այրեց նաև բոլոր մեծամեծների տները:+ 10 Պահակազորի պետի հետ եկած քաղդեացիների ողջ զորքը քանդեց Երուսաղեմը շրջապատող պարիսպները:+ 11 Քաղաքում մնացած ժողովրդին, Բաբելոնի թագավորին հանձնված մարդկանց և մյուս բոլորին պահակազորի պետ Նաբուզարդանը գերության տարավ:+ 12 Բայց ամենաաղքատ մարդկանցից ոմանց նա թողեց երկրում, որ ծառայեն որպես խաղողագործներ և հարկադիր աշխատողներ:+ 13 Քաղդեացիները կոտրեցին Եհովայի տան պղնձե սյուները,+ սայլերն+ ու պղնձե ծովը,+ որ Եհովայի տանն էին, և պղինձը տարան Բաբելոն:+ 14 Նրանք վերցրին նաև դույլերը, բահերը, պատրույգի մկրատները, անոթներն ու տաճարի ծառայության մեջ օգտագործվող պղնձե մյուս բոլոր պիտույքները: 15 Պահակազորի պետը վերցրեց մաքուր ոսկուց+ և մաքուր արծաթից պատրաստված այրուքի ամաններն* ու թասերը:+ 16 Եհովայի տան համար Սողոմոնի պատրաստած երկու սյուների, ծովի և սայլերի պղինձը այնքան շատ էր, որ հնարավոր չէր կշռել:+ 17 Յուրաքանչյուր սյան բարձրությունը 18 կանգուն* էր:+ Սյուների խոյակները* պղնձից էին և երեք կանգուն* բարձրություն ունեին: Դրանց շուրջբոլորը ցանցաձև հյուսվածքով ու նռներով էր զարդարված՝ ամբողջովին պղնձից:+ Երկու սյուները և դրանց ցանցաձև հյուսվածքը իրար նման էին:
18 Բացի այդ՝ պահակազորի պետը իր հետ տարավ ավագ քահանա Սարայիային,+ երկրորդ քահանա Սոփոնիային+ և երեք դռնապաններին:+ 19 Քաղաքից տարավ նաև մի պալատականի, որը զինվորների հրամանատարն էր, քաղաքում գտնվող հինգ մարդու, որոնք թագավորի մտերիմներն* էին, զորագլխի քարտուղարին, որը զինվորագրում էր մարդկանց, և հասարակ ժողովրդից 60 հոգու, որոնք մնացել էին քաղաքում: 20 Պահակազորի պետ Նաբուզարդանը+ նրանց տարավ Բաբելոնի թագավորի մոտ՝ Ռեբլա:+ 21 Բաբելոնի թագավորը սպանեց նրանց Ռեբլայում, որը Եմաթում է:+ Այսպիսով՝ Հուդայի ժողովուրդը տեղահանվեց իր երկրից:+
22 Բաբելոնի թագավոր Նաբուգոդոնոսորը Գոդողիային՝+ Սաֆանի+ որդի Աքիկամի+ որդուն, Հուդայում մնացած ժողովրդի ղեկավար նշանակեց:+ 23 Երբ բոլոր զորագլուխները՝ Նաթանիայի որդի Իսմայելը, Կարեի որդի Հոհանանը, նետոֆացի Թանհումեթի որդի Սարայիան, Հեզոնիան, որը մաքաթացու որդին էր, և իրենց մարդիկ լսեցին, որ Բաբելոնի թագավորը Գոդողիային ղեկավար է նշանակել, անմիջապես եկան Գոդողիայի մոտ՝ Մասփա:+ 24 Գոդողիան երդվեց նրանց ու նրանց մարդկանց և ասաց. «Մի՛ վախեցեք քաղդեացիների ծառաները լինելուց: Բնակվեք այս երկրում ու ծառայեք Բաբելոնի թագավորին, և ձեզ համար լավ կլինի»:+
25 Յոթերորդ ամսում Ելիսամայի որդի Նաթանիայի որդի Իսմայելը,+ որը թագավորական սերնդից էր, տասը մարդու հետ եկավ ու սպանեց Գոդողիային, ինչպես նաև նրա հետ Մասփայում գտնվող հրեաներին ու քաղդեացիներին:+ 26 Դրանից հետո ամբողջ ժողովուրդը՝ մեծից փոքր, այդ թվում՝ զորագլուխները գնացին Եգիպտոս,+ քանի որ վախենում էին քաղդեացիներից:+
27 Հուդայի թագավոր Հովաքինի+ գերության 37-րդ տարում՝ 12-րդ ամսվա 27-րդ օրը, Բաբելոնի թագավոր Ելմարոդաքը իր թագավոր դառնալու տարում Հուդայի թագավոր Հովաքինին բանտից ազատեց:*+ 28 Նա բարյացակամորեն էր խոսում նրա հետ և նրան ավելի մեծ պատվի արժանացրեց, քան Բաբելոնում նրա հետ եղող մյուս թագավորներին:* 29 Հովաքինը հանեց բանտի իր հագուստները, և մինչև իր կյանքի վերջը նա թագավորի հետ էր սեղան նստում: 30 Իր ողջ կյանքի ընթացքում Հովաքինը ամեն օր թագավորից ստանում էր իրեն հատկացված ուտելիքի բաժինը:
Նշանակում է «իմ Աստվածը Եհովան է»:
Այսինքն՝ Օքոզիայի եղբայրը:
Սա ոչ թե Երիքովի մոտ գտնվող Գաղգաղան է, այլ Բեթելի լեռնային շրջանում գտնվող Գաղգաղան:
«Մարգարեների որդիներ» արտահայտությունը թերևս վերաբերում է մի խումբ մարգարեների, որոնք միասին հատուկ կրթություն էին ստանում կամ ծառայում էին:
Կամ՝ «մարգարեի իր հագուստը»:
Կամ՝ «երկու բաժին»:
Կամ՝ «մարգարեի հագուստը»:
Կամ՝ «քամին»:
Կամ հնարավոր է՝ «վիժումների պատճառ է դառնում»:
Կամ հնարավոր է՝ «վիժումներ»:
Բռց.՝ «բուժվեց»:
Հավանաբար Հովսափատը:
Հավանաբար Հովրամը:
Կամ՝ «որը Եղիայի ծառան էր»:
Բռց.՝ «որի առաջ ես կանգնում եմ»:
Կամ՝ «երաժիշտ»:
Բռց.՝ «ձեռքը»:
Կամ՝ «հեղեղատով»: Բառարանում տես «Հեղեղատ»:
Կամ՝ «կանչեցին բոլոր գոտի կապողներին»:
Հավանաբար, խոսքը Եդոմի և Հուդայի զորքերի մասին է, որոնք աջակցում էին Իսրայելին:
Բառարանում տես «Աստվածավախություն»:
Խոսքը բարևելիս իրար համբուրելու, գրկախառնվելու և երկար զրուցելու մասին է:
Հավանաբար, սա ցիտրուլուս կոլոցինտիս բույսն է, որը պատկանում է դդմազգիների ընտանիքին:
Բռց.՝ «փրկություն»:
Կամ՝ «մաշկային հիվանդությամբ»:
Հավանաբար Նեեմանը:
Մոտ 342 կգ: Տես հավելված Բ14:
Բռց.՝ «օրհնություն»:
Բռց.՝ «որի առաջ կանգնում եմ»:
Կամ՝ «տաճար»:
Տեղանք Սամարիայիում: Հնարավոր է՝ բլուր կամ ամրություն:
Բռց.՝ «թագավորի սիրտը»:
Թալանելու նպատակով արշավանքի դուրս եկած զինված մարդկանց խումբ:
Բռց.՝ «մեկ քառորդ կաբոս»: Այսինքն՝ մոտ 0,3 լ: Տես հավելված Բ14:
Հացահատիկը տրորելու, մանրելու տեղ:
Կամ՝ «մարմնի վրա»:
Բռց.՝ «Թող Աստված այսպես և սրանից ավելին անի ինձ»: Սա երդման ձև էր, որով հաստատում էին ասվածը:
Կամ՝ «շուկաներում»:
Մոտ 7,33 լ: Տես հավելված Բ14:
Մոտ 11,4 գ: Տես հավելված Բ14:
Կամ՝ «հոգին»:
Կամ՝ «և երկիրը թողած օրից մինչև հիմա իր արտից ստացած ամբողջ բերքը»:
Այսինքն՝ սերունդ:
Բռց.՝ «դուստրը»:
Ռամոթ-Գաղաադի կարճ անվանումը:
Կամ՝ «հիվանդ»:
Բռց.՝ «պատին ամեն միզողին»: Արհամարհանք արտահայտող եբր. արտահայտություն, որը վերաբերում է արական սեռի մարդկանց:
Բռց.՝ «որդու»:
Կամ՝ «կռապաշտությամբ»:
Կամ՝ «կոպերի ստվերաներկով»:
Բռց.՝ «Աքաաբի խնամակալներին»:
Բռց.՝ «տան»:
Կամ՝ «արդար»:
Բռց.՝ «կապում»: Ակներևաբար, դա մի վայր էր, որտեղ կապում էին ոչխարներին, որ խուզեին:
Կամ՝ «օրհնեց»:
Բռց.՝ «ուղի՞ղ»:
Կամ՝ «ու տես իմ նախանձախնդրությունը Եհովայի հանդեպ»:
Բռց.՝ «Բահաղի պատվին հանդիսավոր հավաքույթ սրբագործեք»: Բառարանում տես «Սրբագործել»:
Կամ՝ «տաճար»:
Բռց.՝ «վազողներին»:
Բռց.՝ «քաղաք»: Հավանաբար, դա ամրոցանման կառույց էր:
Կամ՝ «հեղեղատում»: Բառարանում տես «Հեղեղատ»:
Կամ հնարավոր է՝ «Հոսաբեեի»:
Հնարավոր է՝ սա քերեթցիների մեկ այլ անվանումն է, կամ այն կապ ունի Փոքր Ասիայի հարավ-արևմուտքում գտնվող Կարիա պատմական մարզի հետ:
Բռց.՝ «վազողների»:
Կամ՝ «ուխտ»: Բառարանում տես «Ուխտ»:
Բռց.՝ «երբ նա դուրս է գալիս ու ներս մտնում»:
Հավանաբար, սա գլանաձև ձեռագիր էր, որում գրված էր Աստծու Օրենքը:
Կամ՝ «տաճար»:
Այդ փողը վճարվում էր ըստ այն մարդու համար սահմանված արժեքի, որի վերաբերյալ երդում էր տրվել:
Կամ՝ «իրենց ծանոթներից»:
Կամ՝ «պարկերի մեջ դնում»: Բռց.՝ «կապում»:
Բռց.՝ «Ազայելը ուղղեց իր երեսը, որ գնա Երուսաղեմի դեմ»:
Բռց.՝ «սրբագործած»: Բառարանում տես «Սրբագործել»:
Կամ՝ «Բեթ-մելոնում»:
Բռց.՝ «փափկացրեց Եհովայի երեսը»:
Այսինքն՝ խաղաղ ու ապահով:
Բառարանում տես «Սուրբ ձող»:
Նշանակում է «հացահատիկի հասկերը կամնաքարերով տրորել, մանրել»:
Այսինքն՝ Հերոբովամ II-ը:
Կամ՝ «փրկության»:
Կամ՝ «պարտության կմատնես»:
Ըստ երևույթին, գարնանը:
Կամ՝ «պարտության մատնեց»:
Կամ՝ «և ամեն մարդ փախավ իր վրանը»:
Մոտ 178 մ: Տես հավելված Բ14:
Այսինքն՝ Հերոբովամ II-ը:
Նշանակում է «Եհովան օգնել է»: 2Թգ 15:13; 2Տգ 26:1-23; Ես 6:1 և Զք 14:5 համարներում՝ Օզիա:
Այսինքն՝ Ազարիայի հայր Ամասիան:
Կամ՝ «Եմաթի մուտքից»:
Այսինքն՝ Աղի ծովը՝ Մեռյալ ծովը:
Այսինքն՝ Հերոբովամ II:
Նշանակում է «Եհովան օգնել է»: 2Թգ 15:13; 2Տգ 26:1-23; Ես 6:1 և Զք 14:5 համարներում՝ Օզիա:
Մոտ 34,2 տ: Տես հավելված Բ14:
Մոտ 570 գ: Տես հավելված Բ14:
Կամ հնարավոր է՝ «Փակեիայի օգնական Փակեեն՝ Ռոմելիայի որդին, Արգոբի ու Արիեի հետ դավադրություն կազմակերպեց նրա դեմ և Սամարիայում գտնվող արքունական տան անառիկ աշտարակում սպանեց նրան»:
Կամ՝ «Հուդայի մարդկանց»:
Նշանակում է «Եհովան զորացնում է»:
Բռց.՝ «ուրիշ աստվածներից էին վախենում»:
Այսինքն՝ ամեն տեղ՝ թե՛ նոսր, թե՛ խիտ բնակեցված վայրերում:
Բառարանում տես «Սուրբ ձող»:
«Գարշելի կուռքեր» թարգմանված եբր. բառը, հնարավոր է, ծագումնաբանորեն կապված է մի բառի հետ, որը նշանակում է «գոմաղբ»: Այն գործածվում է արհամարհանք արտահայտելու համար:
Եբր.՝ խոզե: Բառարանում տես «Տեսանող»:
Բռց.՝ «պնդացնում էին իրենց պարանոցը»:
Խոսքը երկնային մարմինների մասին է:
Բռց.՝ «ծախվեցին»:
Բռց.՝ «պատռեց»:
Կամ՝ «Եհովային չէին երկրպագում»:
Կամ՝ «չգիտեն այդ երկրի Աստծու կողմից պահանջվող կրոնական սովորույթները»:
Կամ՝ «երկրպագեն Եհովային»:
Կամ՝ «աստվածներին»:
Բռց.՝ «վախենա Եհովայից»:
Բռց.՝ «մեկնած»:
«Աբի»-ն «Աբիա» անվան կրճատ ձևն է:
Բառարանում տես «Սուրբ ձող»:
Նշանակում է «պղնձե օձ-կուռք»:
Այսինքն՝ ամեն տեղ՝ թե՛ նոսր, թե՛ խիտ բնակեցված վայրերը:
Մոտ 10,3 տ: Տես հավելված Բ14:
Մոտ 1,3 տ:
Կամ՝ «հրամանատարին»:
Կամ՝ «գլխավոր պալատականին»:
Կամ՝ «գլխավոր գինեմատույցին»:
Կամ՝ «ասորերեն»:
Կամ՝ «վիրավորանքի»:
Բռց.՝ «հասել են արգանդի բերանը»:
Բռց.՝ «ոգի կդնեմ նրա մեջ»:
Բռց.՝ «այն»:
Կամ հնարավոր է՝ «միջև»:
Կամ՝ «Նեղոսի ջրանցքները»:
Բռց.՝ «արվել»:
Այսինքն՝ Եզեկիայի:
Կամ՝ «թափված հացահատիկից բուսածը»:
Կամ՝ «տաճարում»:
Այսինքն՝ ցանկապատված բակ: Բառարանում տես «Գավիթ»:
Ամենայն հավանականությամբ, խոսքը իրար սեղմած ու բլիթի տեսք տված թզի չրերի մասին է:
Հավանաբար, սանդուղքի աստիճանները օգտագործում էին ժամանակը հաշվելու համար, ինչպես որ արեգակնային ժամացույցը:
Կամ՝ «Քո որդիներից մի քանիսին, որոնց հայրն ես լինելու»:
Կամ՝ «ճշմարտություն»:
Բառարանում տես «Սուրբ ձող»:
Խոսքը երկնային մարմինների մասին է:
Բռց.՝ «նրա ականջները կզնգան»:
Կամ՝ «ուղղալարով»:
Բռց.՝ «փափկեց»:
Սա մահը նկարագրող պոետիկ արտահայտություն է:
Կամ՝ «ուխտը վերականգնեց»:
Բառարանում տես «Հոգի»:
Բռց.՝ «երկրորդ կարգի»:
Բառարանում տես «Սուրբ ձող»:
Խոսքը երկնային մարմինների մասին է:
Աստիճանաձև դասավորված հողահարթակներ:
Կամ՝ «պաշտամունքի համար անպիտան դարձրեց»:
Բռց.՝ «Հիննոմի որդիների հովտում»: Բառարանում տես «Գեհեն»:
Երուսաղեմից դուրս գտնվող վայր, որտեղ հավատուրաց իսրայելացիները երեխաների էին զոհաբերում:
Կամ՝ «ճաշասենյակի»:
Խոսքը Ձիթենյաց լեռան, մասնավորապես դրա հարավային հատվածի մասին է, որը հայտնի է նաև Վիրավորանքի լեռ անունով:
Բռց.՝ «աջ»: Այսինքն՝ երբ մարդը կանգնած է դեմքով դեպի արևելք:
Կամ՝ «ընտանեկան աստվածներից», «կուռքերից»:
Մոտ 3,4 տ: Տես հավելված Բ14:
Մոտ 34,2 կգ:
Բառարանում տես «Հեղեղատ»:
Կամ հնարավոր է՝ «պաշտպանական կառույցների շինարարներին»:
Այսինքն՝ այրված պատրույգը հանելու համար նախատեսված ամանները:
Մոտ 8 մ: Տես հավելված Բ14:
Այսինքն՝ սյունագլուխները:
Մոտ 1,3 մ:
Կամ՝ «խորհրդականները»:
Բռց.՝ «Հովաքինի գլուխը բարձրացրեց»:
Կամ՝ «և նրա գահը իր հետ եղող մյուս թագավորների գահից բարձր դրեց»: