ՀԵՍՈՒ
1 Եհովայի ծառա Մովսեսի մահից հետո Եհովան Նավեի որդի Հեսուին՝*+ Մովսեսի սպասավորին,+ ասաց. 2 «Իմ ծառա Մովսեսը մահացավ:+ Հիմա վեր կաց, այս ամբողջ ժողովրդի հետ անցիր Հորդանանի մյուս կողմը և գնա այն երկիրը, որ տալու եմ նրանց՝ իսրայելացիներին:+ 3 Այն բոլոր տեղերը, որտեղ ոտք դնեք, ձեզ կտամ, ինչպես որ խոստացել եմ Մովսեսին:+ 4 Ձեր տարածքը կձգվի անապատից մինչև Լիբանան և մեծ գետը՝ Եփրատը, այսինքն՝ կընդգրկի քետացիների+ ամբողջ երկիրը, իսկ արևմտյան կողմում կհասնի մինչև Մեծ ծովը:*+ 5 Քո ողջ կյանքի ընթացքում ոչ ոք չի կարողանա ընդդիմանալ քեզ:+ Ինչպես որ Մովսեսի հետ էի, այնպես էլ քեզ հետ կլինեմ:+ Քեզ մենակ չեմ թողնի ու չեմ լքի:+ 6 Քաջ և ամուր եղիր,+ որովհետև քո առաջնորդությամբ է այս ժողովուրդը ժառանգելու այն երկիրը, որը նրա նախահայրերին երդվել եմ իրենց տալ:+
7 Միայն թե քաջ և շատ ամուր եղիր, որ ամենայն ուշադրությամբ պահես ողջ Օրենքը, որն իմ ծառա Մովսեսը պատվիրեց քեզ պահել: Դրանից չշեղվես աջ կամ ձախ,+ որպեսզի ուր էլ գնաս, իմաստությամբ վարվես:+ 8 Օրենքի այս գիրքը թող չհեռանա քո շուրթերից:+ Օր ու գիշեր կարդա այն ու խորհիր դրա շուրջ,* որպեսզի ճշգրտորեն կատարես այն ամենը, ինչ գրված է այնտեղ.+ այդ ժամանակ քո բոլոր գործերում դու հաջողակ կլինես և իմաստությամբ կվարվես:+ 9 Դարձյալ պատվիրում եմ քեզ. քաջ և ամուր եղիր: Մի՛ վախեցիր ու մի՛ սարսափիր, քանի որ քո Աստված Եհովան քեզ հետ է, ուր էլ որ գնաս»:+
10 Հեսուն ժողովրդի գլխավորներին պատվիրեց. 11 «Անցե՛ք ճամբարի միջով և ժողովրդին այս հրահանգը տվեք. «Պաշա՛ր հավաքեք, քանի որ երեք օր հետո անցնելու ենք Հորդանանի մյուս կողմը, որպեսզի մտնենք ու տիրանանք այն երկրին, որը մեր Աստված Եհովան մեզ է տալիս»»:+
12 Իսկ Ռուբենյաններին, Գադյաններին ու Մանասեի ցեղի կեսին Հեսուն ասաց. 13 «Հիշե՛ք, թե Եհովայի ծառա Մովսեսը ձեզ ինչ պատվիրեց.+ «Ձեր Աստված Եհովան այս երկիրը ձեզ է տվել, որ այստեղ հանգստություն գտնեք: 14 Ձեր կանայք, երեխաներն ու անասունները կբնակվեն այս տարածքում, որը Մովսեսը Հորդանանի այս կողմում* տվել է ձեզ:+ Բայց դուք՝ բոլոր զորավոր ռազմիկներդ,+ ձեր եղբայրների առջևից գնալով, պետք է մարտական կարգով անցնեք Հորդանանը:+ Դուք պետք է օգնեք ձեր եղբայրներին, 15 մինչև որ Եհովան նրանց էլ հանգրվան տա, ինչպես որ ձեզ, և նրանք էլ տիրանան այն տարածքին, որը ձեր Աստված Եհովան նրանց է տալու: Դրանից հետո կարող եք վերադառնալ ձեր հողերը, որոնք Եհովայի ծառա Մովսեսը ձեզ տվեց Հորդանանի արևելյան կողմում, և բնակվել այստեղ»»:+
16 Նրանք պատասխանեցին Հեսուին. «Ինչ որ պատվիրեցիր մեզ, կանենք, և ուր էլ որ մեզ ուղարկես, կգնանք:+ 17 Ինչպես Մովսեսին էինք լսում ամեն ինչում, այնպես էլ քեզ կլսենք: Միայն քո Աստված Եհովան թող քեզ հետ լինի, ինչպես որ Մովսեսի հետ էր:+ 18 Ամեն ոք, ով հակառակվի քո հրամանին և չկատարի քո տված յուրաքանչյուր պատվերը, կսպանվի:+ Միայն թե քաջ և ամուր եղիր»:+
2 Նավեի որդի Հեսուն Սատիմից+ երկու մարդ ուղարկեց՝ երկիրը գաղտնի հետախուզելու: Նա ասաց նրանց. «Գնացե՛ք և զննե՛ք այդ երկիրը, հատկապես Երիքովը»: Նրանք էլ գնացին: Հետո Ռախաբ+ անունով մի մարմնավաճառ կնոջ տուն մտան ու այնտեղ մնացին: 2 Երիքովի թագավորին տեղեկացրին. «Այս երեկո իսրայելացի տղամարդիկ են եկել այստեղ՝ երկիրը լրտեսելու»: 3 Դա լսելով՝ Երիքովի թագավորը մարդիկ ուղարկեց Ռախաբի մոտ, որ ասեն. «Դո՛ւրս բեր քո տուն եկած մարդկանց, որովհետև նրանք մեր ամբողջ երկիրը լրտեսելու համար են եկել»:
4 Բայց կինը թաքցրեց այդ երկու տղամարդկանց: Հետո ասաց. «Ճիշտ է, այդ մարդիկ եկան ինձ մոտ, բայց չիմացա, թե որտեղից էին: 5 Մթին, երբ քաղաքի դարպասը փակելու ժամանակն էր, նրանք դուրս եկան: Չգիտեմ, թե ուր գնացին: Բայց եթե շտապ նրանց հետևից ընկնեք, կհասնեք»: 6 (Սակայն նա նրանց հանել էր տանիք ու թաքցրել շարքով դասավորված վուշի ցողունների մեջ): 7 Թագավորի մարդիկ նրանց հետևից ընկան՝ գնալով դեպի Հորդանանի ծանծաղուտների կողմը,+ և հենց որ հետապնդողները քաղաքից դուրս եկան, դարպասը փակվեց:
8 Նրանք դեռ չէին պառկել քնելու, երբ Ռախաբը տանիք բարձրացավ նրանց մոտ 9 ու ասաց. «Հաստատ գիտեմ, որ Եհովան այս երկիրը ձեզ է տալու:+ Ձեր հանդեպ վախը համակել է մեզ,+ և այս երկրի բոլոր բնակիչների սիրտը դող է ընկել ձեր պատճառով,+ 10 քանի որ լսել ենք, թե Եհովան ինչպես Կարմիր ծովի ջրերը ցամաքեցրեց ձեր առաջ, երբ դուրս եկաք Եգիպտոսից,+ և թե ինչպես ամորհացիների երկու թագավորներին՝ Սեհոնին+ ու Օգին,+ Հորդանանի մյուս կողմում* սպանեցիք: 11 Երբ լսեցինք այդ մասին, մեր սրտերը վախից նվաղեցին:* Ոչ մեկիս մեջ քաջություն* չի մնացել ձեր պատճառով, որովհետև ձեր Աստվածը՝ Եհովան, նա է Աստված վերը՝ երկնքում, և վարը՝ երկրի վրա:+ 12 Իսկ հիմա, խնդրում եմ, երդվեք Եհովայով, որ ինչպես ես ձեզ բարություն* արեցի, այնպես էլ դուք բարություն կանեք իմ հոր տան անդամներին: Ինձ մի նշան տվեք, որ վստահ լինեմ՝ այդպես կվարվեք՝ 13 կխնայեք իմ հոր ու մոր, իմ եղբայրների ու քույրերի, ինչպես նաև բոլոր այն մարդկանց կյանքը, ովքեր նրանց են պատկանում, և կփրկեք մեզ* մահից»:+
14 Այդ մարդիկ ասացին նրան. «Ձեր փոխարեն թող մե՛նք* մեռնենք: Եթե մեզ չմատնես, մենք բարությամբ* և հավատարմությամբ կվարվենք քեզ հետ, երբ Եհովան այս երկիրը մեզ տա»: 15 Դրանից հետո Ռախաբն օգնեց նրանց, որ պատուհանից պարանով ցած իջնեն, քանի որ նրա տան մի պատը քաղաքի պարսպի մաս էր կազմում. նա պարսպի վերնամասում էր բնակվում:+ 16 Կինն ասաց նրանց. «Գնացեք լեռների կողմը ու այնտեղ երեք օր թաքնվեք, որ հետապնդողները չգտնեն ձեզ: Երբ նրանք հետ դառնան, այդ ժամանակ գնացեք ձեր ճանապարհով»:
17 Այդ մարդիկ պատասխանեցին նրան. «Այն երդումը, որը մեզ երդվել տվեցիր, կպահենք:+ 18 Միայն թե երբ մտնենք ձեր երկիր, այս ալ կարմիր պարանը դու պետք է կապած լինես այն պատուհանից, որտեղից մեզ իջեցրիր: Քո հորն ու մորը, եղբայրներին ու քո հոր ընտանիքի բոլոր անդամներին հավաքիր քեզ մոտ՝ այս տանը:+ 19 Եթե քո տան դռնից ինչ-որ մեկը դուրս գա, նրա արյունը իր վրա կլինի, և մենք մեղավոր չենք լինի: Բայց եթե քեզ հետ տանը եղողներից որևէ մեկին վնաս հասցվի,* նրա արյունը մեզ վրա կլինի: 20 Իսկ եթե մեզ մատնես,+ մենք չենք վարվի քեզ տված մեր երդման համաձայն»: 21 Ռախաբն էլ ասաց. «Թող ձեր ասածի պես լինի»:
Այնուհետև նա ճանապարհեց այդ մարդկանց, և նրանք գնացին: Հետո նա կարմիր պարանը կապեց պատուհանից: 22 Նրանք գնացին լեռների կողմը և երեք օր այնտեղ մնացին, մինչև որ իրենց հետապնդողները հետ դարձան: Հետապնդողները բոլոր ճանապարհներին փնտրել էին նրանց, բայց չէին գտել: 23 Այդ երկու մարդիկ իջան լեռներից, անցան գետը ու գնալով Նավեի որդի Հեսուի մոտ՝ պատմեցին այն ամենը, ինչ պատահել էր իրենց: 24 Նրանք ասացին Հեսուին. «Եհովան այդ ամբողջ երկիրը մեր ձեռքն է տվել:+ Այնտեղի բոլոր բնակիչների սիրտը դող է ընկել մեր ահից»:+
3 Վաղ առավոտյան Հեսուն վեր կացավ և բոլոր իսրայելացիների* հետ մեկնեց Սատիմից+ ու եկավ Հորդանանի մոտ: Մինչև գետն անցնելը նրանք այնտեղ գիշերեցին:
2 Երեք օր հետո ժողովրդի գլխավորներն+ անցան ճամբարի միջով 3 և պատվիրեցին ժողովրդին. «Հենց որ տեսնեք՝ ղևտացի քահանաները տանում են ձեր Աստված Եհովայի ուխտի տապանակը,+ դուք էլ շարժվեք ու դրա հետևից գնացեք: 4 Բայց տապանակից մոտավորապես 2 000 կանգունի* չափ հեռավորություն պահեք, դրան չմոտենաք: Այդպես կտեսնեք, թե որ ճանապարհով է պետք գնալ, որովհետև նախկինում այդտեղով չեք անցել»:
5 Հեսուն ասաց ժողովրդին. «Նախապատրաստվե՛ք,*+ որովհետև վաղը Եհովան զարմանահրաշ գործեր է անելու ձեզ համար»:+
6 Ապա Հեսուն ասաց քահանաներին. «Վերցրե՛ք ուխտի տապանակը+ և ժողովրդի առջևից գնացեք»: Նրանք էլ վերցրին ուխտի տապանակը և ժողովրդի առջևից գնացին:
7 Եհովան Հեսուին ասաց. «Այսօր ես կբարձրացնեմ քեզ ամբողջ Իսրայելի աչքում,+ որպեսզի նրանք իմանան, որ ես քեզ հետ կլինեմ,+ ինչպես որ Մովսեսի հետ էի:+ 8 Ուխտի տապանակը կրող քահանաներին պատվիրիր. «Երբ մոտենաք Հորդանանի ափին, մտեք և կանգնեք Հորդանանի մեջ»»:+
9 Հեսուն ասաց իսրայելացիներին. «Մոտեցեք և լսեք ձեր Աստված Եհովայի խոսքերը»: 10 Հետո Հեսուն ասաց. «Այժմ դուք կիմանաք, որ կենդանի Աստված ձեզ հետ է,+ և որ նա ձեր աչքի առաջ անպատճառ վռնդելու է քանանացիներին, քետացիներին, խևացիներին, փերեզացիներին, գերգեսացիներին, ամորհացիներին և հեբուսացիներին:+ 11 Ահա ամբողջ երկրի Տիրոջ ուխտի տապանակը ձեր առջևից մտնում է Հորդանանը: 12 Իսկ այժմ Իսրայելի ցեղերից 12 մարդ ընտրեք՝ ամեն ցեղից մեկ մարդ:+ 13 Եվ հենց որ ամբողջ երկրի Տիրոջ՝ Եհովայի տապանակը կրող քահանաների ոտքերը Հորդանանի ջրերին դիպչեն, վերևից իջնող ջրերը կդադարեն հոսել և պատնեշի պես կկանգնեն»:+
14 Երբ ժողովուրդը վրաններից դուրս եկավ, որ անցնի Հորդանանը, ուխտի տապանակը+ տանող քահանաները ժողովրդի առաջն անցան: 15 Եվ այն պահին, երբ տապանակը տանող քահանաները մոտեցան Հորդանանին, ու նրանց ոտքերը դիպան ջրին (հնձի բոլոր օրերին Հորդանանը դուրս է գալիս ափերից),+ 16 վերևից իջնող ջրերի հոսքը կանգ առավ: Շատ հեռվում՝ Սարթանի մոտակայքում գտնվող Ադամ քաղաքի մոտ, ջրերը պատնեշի պես բարձրացան, իսկ դեպի Արաբայի ծովը, այսինքն՝ Աղի ծովը* հոսող ջրերը ցամաքեցին: Ջրերի հոսքը դադարեց, և ժողովուրդն անցավ գետը ու դուրս եկավ Երիքովի դիմաց: 17 Եհովայի ուխտի տապանակը կրող քահանաները կանգնած մնացին Հորդանանի մեջտեղում՝ չոր գետնի վրա,+ այնքան ժամանակ, մինչև որ ամբողջ Իսրայելի ազգը չոր գետնի վրայով+ անցավ Հորդանանը:
4 Հենց որ ողջ ժողովուրդն անցավ Հորդանան գետը, Եհովան ասաց Հեսուին. 2 «Ժողովրդի միջից 12 մարդ ընտրեք՝ ամեն ցեղից մեկ մարդ,+ 3 և նրանց պատվիրեք. «Հորդանանի մեջտեղից՝ այն տեղից, որտեղ քահանաները կանգնած են,+ 12 քար վերցրեք, տարեք ձեզ հետ ու դրեք այնտեղ, որտեղ գիշերելու եք»»:+
4 Ուստի Հեսուն կանչեց իր նշանակած 12 մարդկանց, որոնց ընտրել էր իսրայելացիների միջից՝ ամեն ցեղից մեկ մարդ: 5 Հեսուն ասաց նրանց. «Գնացեք Հորդանանի մեջտեղը, ձեր Աստված Եհովայի տապանակի առաջն անցեք, և ամեն մեկդ մի քար վերցրեք ձեր ուսերին՝ Իսրայելի ցեղերի թվին համապատասխան, 6 որպեսզի դրանք նշան լինեն ձեզ համար: Եթե հետագայում ձեր երեխաները* հարցնեն, թե ինչու եք այս քարերն այստեղ դրել,+ 7 նրանց ասեք. «Որովհետև Հորդանանի ջրերը կանգ առան Եհովայի ուխտի տապանակի առաջ:+ Երբ քահանաներն այն անցկացնում էին Հորդանանի միջով, Հորդանանի ջրերը դադարեցին հոսել: Այս քարերը մշտապես կհիշեցնեն Իսրայելի ժողովրդին այս դեպքի մասին»»:*+
8 Այսպիսով՝ 12 իսրայելացիներն արեցին ճիշտ այնպես, ինչպես Հեսուն պատվիրել էր. Հորդանանի մեջտեղից 12 քար վերցրին՝ Իսրայելի ցեղերի թվին համապատասխան, ինչպես որ Եհովան պատվիրել էր Հեսուին, և տարան ու դրեցին այնտեղ, որտեղ գիշերելու էին:
9 Հեսուն 12 ուրիշ քարեր էլ կանգնեցրեց Հորդանանի մեջտեղում՝ այնտեղ, որտեղ կանգնած էին ուխտի տապանակը կրող քահանաները:+ Մինչ օրս այդ քարերն այնտեղ են:
10 Տապանակը կրող քահանաները Հորդանանի մեջտեղում կանգնեցին այնքան ժամանակ, մինչև որ ժողովուրդը կատարեց բոլոր այն բաները, որ Եհովան Հեսուի միջոցով պատվիրել էր նրանց անել՝ համաձայն այն պատվերի, որ Մովսեսը տվել էր Հեսուին: Ժողովուրդը շտապելով անցավ գետը: 11 Երբ բոլորն անցան, այդ ժամանակ ժողովրդի աչքի առաջ քահանաները, Եհովայի տապանակը բռնած, անցան:+ 12 Ռուբենյանները, Գադյաններն ու Մանասեի ցեղի կեսը մյուս իսրայելացիների առջևից մարտական կարգով անցան գետը,+ ինչպես որ Մովսեսն ասել էր նրանց:+ 13 Մոտավորապես 40 000 սպառազինված մարտիկներ Եհովայի առաջ գետն անցան և դուրս եկան Երիքովի անապատային հարթավայր՝ պատերազմելու:
14 Այդ օրը Եհովան բարձրացրեց Հեսուին ամբողջ Իսրայելի աչքում,+ և ժողովուրդը Հեսուի ողջ կյանքի ընթացքում խորապես հարգեց նրան,* ինչպես որ Մովսեսին էր խորապես հարգում:+
15 Եհովան ասաց Հեսուին. 16 «Վկայության տապանակը*+ կրող քահանաներին պատվիրիր, որ դուրս գան Հորդանանից»: 17 Ուստի Հեսուն պատվիրեց քահանաներին. «Դո՛ւրս եկեք Հորդանանից»: 18 Երբ Եհովայի ուխտի տապանակը+ կրող քահանաները դուրս եկան Հորդանանից և ոտք դրեցին ափ, Հորդանանի ջրերը նորից սկսեցին հոսել ու առաջվա պես դուրս եկան ափերից:+
19 Առաջին ամսվա տասներորդ օրը ժողովուրդն անցավ Հորդանանը ու բանակ դրեց Գաղգաղայում՝+ Երիքովի արևելյան սահմանի մոտ:
20 Այն 12 քարերը, որ վերցվել էին Հորդանանի միջից, Հեսուն կանգնեցրեց Գաղգաղայում:+ 21 Հետո նա ասաց իսրայելացիներին. «Երբ ապագայում ձեր երեխաները հարցնեն ձեզ, թե ինչ նշանակություն ունեն այս քարերը,+ 22 բացատրեք նրանց՝ ասելով. «Իսրայելը չոր գետնի վրայով անցավ Հորդանանը:+ 23 Ինչպես որ ձեր Աստված Եհովան Կարմիր ծովը ցամաքեցրեց մեր առաջ, որ անցնենք դրա միջով, այնպես էլ ձեր Աստված Եհովան Հորդանանի ջրերը ցամաքեցրեց մեր առաջ, որ կարողանանք անցնել այն:+ 24 Նա այդպես արեց, որ երկրի բոլոր ժողովուրդներն իմանան, թե որքան զորեղ է Եհովայի ձեռքը,+ և որ դուք միշտ վախենաք* ձեր Աստված Եհովայից»»:
5 Երբ Հորդանանի արևմտյան կողմում* բնակվող ամորհացիների+ և ծովի մոտ բնակվող քանանացիների+ բոլոր թագավորները լսեցին, որ Եհովան Հորդանանի ջրերը ցամաքեցրել է իսրայելացիների առաջ, որ անցնեն գետը, նրանց սրտերը նվաղեցին,*+ և իսրայելացիների ահից նրանց մեջ այլևս քաջություն* չմնաց:+
2 Այդ ժամանակ Եհովան ասաց Հեսուին. «Քեզ համար կայծքարե դանակներ պատրաստիր և իսրայելացի տղամարդկանց թլփատիր»:*+ 3 Ուստի Հեսուն կայծքարե դանակներ պատրաստեց ու Գիբաթ-Հաարալոթում* իսրայելացի տղամարդկանց թլփատեց:+ 4 Պատճառը, թե ինչու Հեսուն թլփատեց նրանց, սա էր. Եգիպտոսից դուրս եկած ժողովրդի մեջ բոլոր այն տղամարդիկ, որոնք պիտանի էին պատերազմելու համար,* Եգիպտոսից դուրս գալուց հետո անապատում՝ ճանապարհին, մահացել էին:+ 5 Դուրս եկած ամբողջ ժողովուրդը թլփատված էր, բայց նրանք, ովքեր Եգիպտոսից դուրս գալուց հետո անապատում՝ ճանապարհին էին ծնվել, չէին թլփատվել: 6 Իսրայելացիները 40 տարի+ շրջեցին անապատում, մինչև որ Եգիպտոսից դուրս եկած ամբողջ ժողովուրդը, այսինքն՝ պատերազմելու պիտանի այն տղամարդիկ, ովքեր չհնազանդվեցին Եհովային, մահացան:+ Եհովան երդվել էր, որ նրանք երբեք չեն տեսնի այն երկիրը,+ որը Եհովան մեր նախահայրերին երդվել էր մեզ* տալ,+ մի երկիր, որտեղ կաթ ու մեղր է հոսում:+ 7 Նրանց փոխարեն նա նրանց որդիներին բերեց այս երկիր:+ Հեսուն նրանց թլփատեց. նրանք անթլփատ էին, քանի որ ճանապարհին նրանց չէին թլփատել:
8 Այն բանից հետո, երբ բոլոր տղամարդիկ թլփատվեցին, ժողովուրդը մնաց ճամբարում, մինչև որ նրանք ապաքինվեցին:
9 Եհովան ասաց Հեսուին. «Այսօր ես ձեր վրայից վերցրի* Եգիպտոսի՝ ձեզ հասցրած անարգանքը»: Այդ պատճառով այդ տեղը մինչ օրս Գաղգաղա*+ է կոչվում:
10 Իսրայելացիները մնացին Գաղգաղայում՝ իրենց դրած ճամբարում, և առաջին ամսվա 14-րդ օրը՝ երեկոյան, Երիքովի անապատային հարթավայրում նշեցին Պասեքը:+ 11 Պասեքի հենց հաջորդ օրը նրանք սկսեցին ուտել այդ երկրի բերքից՝ անթթխմոր հաց+ և բոված ցորեն: 12 Եվ այն օրվանից, երբ այդ երկրի բերքից կերան, մանանա այլևս չհայտնվեց: Իսրայելացիները այդուհետ մանանա չունեցան.+ այդ տարի նրանք սկսեցին Քանանի բարիքներից ուտել:+
13 Երբ Հեսուն Երիքովի մոտ էր, աչքերը բարձրացրեց ու իր դիմաց մի մարդու տեսավ՝+ մերկացված սուրը ձեռքին:+ Հեսուն մոտեցավ նրան ու հարցրեց. «Դու մե՞ր կողմից ես, թե՞ մեր թշնամիների»: 14 Նա պատասխանեց. «Ո՛չ մեկը, ո՛չ էլ մյուսը: Ես եկել եմ որպես Եհովայի զորքերի իշխան»:+ Այդ պահին Հեսուն, ծնկի գալով, մինչև գետին խոնարհվեց ու ասաց նրան. «Իմ տերն ի՞նչ է ցանկանում ասել իր ծառային»: 15 Ի պատասխան՝ Եհովայի զորքերի իշխանը Հեսուին ասաց. «Հանիր սանդալներդ, որովհետև քո կանգնած տեղը սուրբ է»: Հեսուն իսկույն այդպես արեց:+
6 Երիքովը իսրայելացիների ահից ամուր փակված էր. ոչ ոք դուրս չէր գալիս, ու ոչ ոք ներս չէր մտնում:+
2 Եհովան ասաց Հեսուին. «Տե՛ս, Երիքովը, դրա թագավորին ու զորավոր ռազմիկներին քո ձեռքն եմ տվել:+ 3 Եվ դուք՝ բոլոր մարտիկներդ, պետք է շարային քայլով մեկ անգամ պտտվեք քաղաքի շուրջը: Այսպես պետք է անեք վեց օր: 4 Յոթ քահանաներ թող խոյի* յոթ եղջյուր տանեն տապանակի առջևից, իսկ յոթերորդ օրը քաղաքի շուրջը պտտվեք յոթ անգամ, և քահանաները թող փչեն եղջյուրները:+ 5 Երբ նրանք խոյի եղջյուրները հնչեցնեն, և դուք լսեք եղջերափողի ձայնը,* ամբողջ ժողովուրդը թող բարձրաձայն գրոհի կոչ արձակի, և քաղաքի պարիսպը հիմնահատակ կփլուզվի:+ Այդ ժամանակ յուրաքանչյուրը թող առաջ գնա և ուղիղ քաղաք մտնի»:
6 Ուստի Նավեի որդի Հեսուն կանչեց քահանաներին ու ասաց. «Վերցրեք ուխտի տապանակը և յոթ քահանաներ թող խոյի յոթ եղջյուր տանեն Եհովայի տապանակի առջևից»:+ 7 Իսկ ժողովրդին ասաց. «Գնացեք ու շարային քայլով պտտվեք քաղաքի շուրջը, և զինված մարտիկները+ թող Եհովայի տապանակի առաջն անցնեն»: 8 Բոլորն արեցին այնպես, ինչպես Հեսուն պատվիրեց. յոթ քահանաները, որոնք Եհովայի առաջ խոյի յոթ եղջյուրներն էին տանում, առաջ շարժվեցին ու սկսեցին եղջերափողերը փչել, իսկ նրանց հետևից Եհովայի ուխտի տապանակն էին տանում: 9 Զինված մարտիկները գնում էին եղջերափողերը փչող քահանաների առջևից, իսկ վերջապահ զինվորները՝ տապանակի հետևից: Այդ ամբողջ ընթացքում քահանաները շարունակ հնչեցնում էին եղջերափողերը:
10 Հեսուն ժողովրդին պատվիրել էր. «Չաղաղակե՛ք, թող ձեր ձայները չլսվեն: Ոչ մի խոսք թող դուրս չգա ձեր բերանից մինչև այն օրը, երբ ձեզ ասեմ՝ աղաղակե՛ք: Այդ ժամանակ է, որ պետք է աղաղակեք»: 11 Եհովայի տապանակը մեկ անգամ պտտեցին քաղաքի շուրջը: Դրանից հետո ժողովուրդը գնաց բանակատեղի ու գիշերը մնաց այնտեղ:
12 Հաջորդ առավոտ Հեսուն վաղ արթնացավ: Քահանաները վերցրին Եհովայի տապանակը,+ 13 իսկ խոյի յոթ եղջյուրներ տանող յոթ քահանաները գնացին Եհովայի տապանակի առջևից՝ շարունակ փչելով եղջերափողերը: Զինված մարտիկները նրանց առջևից էին գնում, իսկ վերջապահ զինվորները՝ Եհովայի տապանակի հետևից: Այդ ընթացքում քահանաները շարունակ փչում էին եղջերափողերը: 14 Նրանք երկրորդ օրն էլ քաղաքի շուրջը մեկ անգամ պտտվեցին և վերադարձան բանակատեղի: Այդպես արեցին վեց օր:+
15 Յոթերորդ օրը, երբ սկսեց լուսանալ, նրանք վաղ առավոտյան վեր կացան և նույն ձևով քաղաքի շուրջը յոթ անգամ պտտվեցին: Միայն այդ օրն էր, որ նրանք քաղաքի շուրջը յոթ անգամ պտտվեցին:+ 16 Եվ յոթերորդ պտույտի ժամանակ, երբ քահանաները հնչեցրին եղջերափողերը, Հեսուն ասաց ժողովրդին. «Աղաղակե՛ք,+ որովհետև Եհովան այս քաղաքը ձեզ է տվել: 17 Քաղաքը և դրանում եղող բոլոր բաները պետք է կործանվեն.+ դրանք Եհովային են պատկանում: Միայն մարմնավաճառ Ռախաբը+ պետք է ողջ մնա, նա ու բոլոր նրանք, ովքեր նրա հետ իր տանն են, որովհետև թաքցրեց մեր ուղարկած հետախույզներին:+ 18 Բայց դուք հեռո՛ւ մնացեք այն ամենից, ինչը պետք է կործանվի,+ որպեսզի ձեր մեջ ցանկություն չառաջանա վերցնելու կործանման դատապարտված որևէ բան:+ Այլապես Իսրայելի բանակը կդարձնեք կործանման ենթակա ու աղետ* կբերեք նրա վրա:+ 19 Սակայն ամբողջ արծաթը, ոսկին, պղնձե և երկաթե առարկաները սուրբ են Եհովայի համար:+ Դրանք պետք է Եհովայի գանձարանը տարվեն»:+
20 Երբ եղջերափողերը հնչեցին, ժողովուրդն աղաղակեց:+ Հենց որ ժողովուրդը լսեց եղջերափողի ձայնը և բարձր ձայնով գրոհի կոչ արձակեց, պարիսպը հիմնահատակ փլուզվեց:+ Այնուհետև ժողովուրդը, առաջ գնալով, մտավ քաղաք ու գրավեց այն: 21 Նրանք սրի քաշեցին բոլոր նրանց, ովքեր քաղաքում էին՝ կոտորելով տղամարդկանց ու կանանց, երիտասարդներին ու ծերերին, նաև ցլերին, ոչխարներին ու էշերին:+
22 Այն երկու մարդկանց, որոնք հետախուզել էին այդ երկիրը, Հեսուն ասաց. «Մտե՛ք մարմնավաճառ կնոջ տուն և դո՛ւրս բերեք այդ կնոջն ու բոլոր նրանց, ովքեր նրա հետ իր տանն են, ինչպես որ նրան երդվել եք»:+ 23 Ուստի այդ երիտասարդ հետախույզները գնացին ու դուրս բերեցին Ռախաբին, նրա հորն ու մորը, եղբայրներին ու բոլոր նրանց, ովքեր նրա հետ իր տանն էին. նրա ողջ ընտանիքին հանեցին+ ու ապահով տարան իսրայելացիների բանակատեղից դուրս մի տեղ:
24 Ապա քաղաքը և դրանում եղած ամեն բան այրեցին: Բայց արծաթը, ոսկին, պղնձե ու երկաթե առարկաները Եհովայի տան գանձարանում դրեցին:+ 25 Հեսուն խնայեց մարմնավաճառ Ռախաբի, նրա հոր տան անդամների և բոլոր նրանց կյանքը, ովքեր նրա հետ իր տանն էին:+ Մինչ օրս նա ապրում է Իսրայելում,+ որովհետև թաքցրեց այն մարդկանց, որոնց Հեսուն ուղարկել էր Երիքովը հետախուզելու:+
26 Այդ ժամանակ Հեսուն անեծքի խոսքեր ասաց.* «Թող Եհովայի առաջ անիծյալ լինի այն մարդը, ով կնախաձեռնի այս քաղաքի՝ Երիքովի վերակառուցումը: Դրա հիմքը նա իր առաջնեկի կյանքի գնով կդնի և դարպասները իր կրտսերի կյանքի գնով կկանգնեցնի»:+
27 Եհովան Հեսուի հետ էր,+ և նրա հռչակը տարածվեց ամբողջ երկրով:+
7 Սակայն իսրայելացիները անհավատարմությամբ վարվեցին՝ չհնազանդվելով կործանման դատապարտված բաների մասին պատվերին. Հուդայի ցեղից Զարայի որդի Զաբդիի որդի Քարմիի որդի Աքանը+ վերցրեց այն բաներից, որոնք կործանման էին դատապարտված:+ Այդ պատճառով Եհովայի բարկությունը բորբոքվեց իսրայելացիների դեմ:+
2 Հեսուն Երիքովից մարդիկ ուղարկեց Գայի,+ որը Բեթ-Ավենի մոտ է՝ Բեթելից+ արևելք, և ասաց նրանց. «Գնացե՛ք ու լրտեսե՛ք այդ տարածքը»: Այդ մարդիկ էլ գնացին ու լրտեսեցին Գային: 3 Հետո, երբ վերադարձան, Հեսուին ասացին. «Կարիք չկա, որ ամբողջ ժողովուրդը գնա. մոտ երկու կամ երեք հազար մարդը բավական է Գային գրավելու համար: Պետք չէ ամբողջ ժողովրդին այնտեղ ուղարկել ու հոգնեցնել, քանի որ այդ տարածքում քիչ մարդ է ապրում»:
4 Ուստի մոտ 3 000 տղամարդիկ գնացին այնտեղ, սակայն ստիպված եղան փախչել գայեցիներից,+ 5 որոնք նրանցից մոտ 36 հոգու սպանեցին. քաղաքի դարպասներից մինչև Սեբարիմ* հետապնդելով՝ նրանք զառիվայրի վրա կոտորեցին նրանց: Դրանից ժողովրդի սիրտը դող ընկավ, և նրանց մեջ քաջություն չմնաց:*
6 Հեսուն պատռեց իր հագուստը, և ինքն ու Իսրայելի երեցները մինչև գետին խոնարհվեցին Եհովայի տապանակի առաջ: Նրանք այդպես մնացին մինչև իրիկուն և իրենց գլուխներին հող էին լցնում: 7 Հեսուն ասաց. «Ա՜խ, Գերիշխա՛ն Տեր Եհովա, ինչի՞ համար այս ժողովրդին Հորդանանի այս կողմը բերեցիր. որ մեզ ամորհացիների ձե՞ռքը մատնես, որ կործանվե՞նք: Երանի՜ թե գոհ լինեինք ու Հորդանանի այն կողմում* մնայինք: 8 Ների՛ր ինձ, Եհո՛վա, ի՞նչ կարող եմ ասել այն բանից հետո, երբ Իսրայելը նահանջեց իր թշնամիների առաջ: 9 Հիմա, երբ քանանացիներն ու այս երկրի բոլոր բնակիչները լսեն այդ մասին, կպաշարեն մեզ ու մեր անունը կջնջեն երկրի երեսից: Այդ ժամանակ ի՞նչ կանես քո մեծ անունը պաշտպանելու համար»:+
10 Եհովան պատասխանեց Հեսուին. «Վե՛ր կաց: Ինչո՞ւ ես մինչև գետին խոնարհվել: 11 Իսրայելացիները մեղք են գործել: Նրանք դրժեցին իմ ուխտը,*+ որը ես պատվիրել էի պահել: Նրանք վերցրին այն բաներից, որոնք պետք է կործանվեին.+ գողացան+ ու թաքցրին իրենց իրերի մեջ:+ 12 Այդ պատճառով նրանք չեն կարողանա դիմադրել իրենց թշնամիներին, այլ կշրջվեն ու կփախչեն նրանցից, որովհետև իրենք են դարձել կործանման ենթակա: Ես ձեզ հետ չեմ լինի, մինչև ձեր միջից չվերացնեք կործանման դատապարտվածը:+ 13 Վե՛ր կաց, նախապատրաստի՛ր* ժողովրդին+ ու ասա՛. «Վաղվա համար պատրաստվեք,* որովհետև սա է ասում Եհովան՝ Իսրայելի Աստվածը. «Ո՛վ իսրայելացիներ, ձեր մեջ կործանման դատապարտված կա: Դուք չեք կարողանա դիմադրել ձեր թշնամիներին, մինչև որ ձեր միջից չհեռացնեք այդ կործանման դատապարտվածը: 14 Առավոտյան բոլորդ ցեղ առ ցեղ ներկայացեք: Այն ցեղը, որին Եհովան ցույց կտա,+ թող մոտենա տոհմ առ տոհմ, այն տոհմը, որին Եհովան ցույց կտա, թող մոտենա տուն առ տուն, և այն տունը, որին Եհովան ցույց կտա, թող մոտենա տղամարդ առ տղամարդ: 15 Եվ նա, ով կործանման դատապարտված բանով բռնվի, ինքը և իր ամբողջ տունը պիտի այրվեն,+ որովհետև նա դրժեց Եհովայի ուխտը+ և խայտառակ արարք գործեց իսրայելացիների մեջ»»»:
16 Հեսուն վաղ առավոտյան վեր կացավ և Իսրայելին պատվիրեց ցեղ առ ցեղ մոտենալ: Աստված ցույց տվեց Հուդայի ցեղը: 17 Հետո մոտ եկան Հուդայի տոհմերը, և Աստված ցույց տվեց Զարայի տոհմը:+ Ապա մոտ եկավ Զարայի տոհմը՝ տղամարդ առ տղամարդ, և Աստված ցույց տվեց Զաբդիին: 18 Վերջապես Զաբդիի տունը մոտեցավ՝ տղամարդ առ տղամարդ, և բռնվեց Աքանը՝ Հուդայի ցեղից Զարայի որդի Զաբդիի որդի Քարմիի որդին:+ 19 Այդ ժամանակ Հեսուն ասաց Աքանին. «Որդի՛ս, խնդրում եմ, պատվի՛ր Իսրայելի Աստված Եհովային և մեղքդ խոստովանի՛ր նրան: Ասա՛ ինձ, խնդրում եմ, ի՞նչ ես արել: Մի՛ թաքցրու ինձնից»:
20 Աքանը պատասխանեց Հեսուին. «Այո՛, ես եմ մեղք գործել Իսրայելի Աստված Եհովայի դեմ: Ահա թե ինչ եմ արել. 21 երբ ավարի մեջ Սենաարից+ բերված մի շատ գեղեցիկ ու թանկարժեք հագուստ տեսա, 200 սիկղ* արծաթ ու 50 սիկղ* կշռով ոսկու մի ձուլակտոր, ցանկացա դրանք ու վերցրի: Դրանք իմ վրանում՝ հողի տակ են թաքցված: Փողը հագուստի տակ է»:
22 Հեսուն իսկույն մարդիկ ուղարկեց, և նրանք վազելով գնացին ու մտան վրանը. հագուստը նրա վրանում էր թաքցված, փողն էլ՝ դրա տակ: 23 Նրանք այդ ամենը հանեցին վրանից, տարան Հեսուի և բոլոր իսրայելացիների մոտ ու դրեցին Եհովայի առաջ: 24 Հեսուն և նրա հետ ամբողջ Իսրայելը այդ արծաթը, թանկարժեք հագուստը և ոսկու ձուլակտորը,+ նաև Զարայի որդի Աքանին,+ նրա որդիներին ու աղջիկներին, նրա ցլերը, էշերը, հոտերը, վրանը և նրա ողջ ունեցվածքը տարան Աքորի հովիտ:+ 25 Հեսուն ասաց. «Ինչո՞ւ մեզ վրա աղետ* բերեցիր:+ Եհովան էլ քե՛զ վրա այսօր աղետ կբերի»: Ամբողջ Իսրայելը քարկոծեց նրան ու նրա ընտանիքին,+ իսկ հետո այրեց:+ Այսպիսով՝ նրանց բոլորին քարկոծելով սպանեցին: 26 Եվ նրա վրա մի մեծ քարակույտ դիզեցին, որը կա մինչև այսօր: Դրանից հետո Եհովայի բորբոքված բարկությունը հանդարտվեց:+ Սա է պատճառը, որ մինչ օրս այդ վայրը Աքորի* հովիտ է կոչվում:
8 Եհովան Հեսուին ասաց. «Մի՛ վախեցիր ու մի՛ զարհուրիր:+ Քեզ հետ վերցրու բոլոր պատերազմող մարդկանց ու ելիր Գայիի դեմ: Ահա քո ձեռքն եմ տալիս Գայիի թագավորին, նրա ժողովրդին, նրա քաղաքն ու երկիրը:+ 2 Գայիի և նրա թագավորի հետ վարվիր այնպես, ինչպես Երիքովի ու նրա թագավորի հետ վարվեցիր,+ բայց ավարն ու ընտանի կենդանիները կարող եք ձեզ վերցնել: Քաղաքի հետևի կողմում դարան պատրաստիր»:
3 Ուստի Հեսուն ու բոլոր պատերազմողները ոտքի ելան, որ կռվեն Գայիի դեմ: Հեսուն 30 000 զորավոր ռազմիկներ ընտրեց և գիշերով ուղարկեց նրանց: 4 Նա պատվիրեց. «Քաղաքի հետևի կողմում դարանամուտ եղեք: Քաղաքից շատ հեռու մի՛ գնացեք և բոլորդ պատրա՛ստ եղեք: 5 Ես ու ինձ հետ եղող ամբողջ ժողովուրդը կմոտենանք քաղաքին, և երբ նրանք նախորդ անգամվա պես դուրս գան մեր դեմ,+ հետ կքաշվենք: 6 Նրանք կմտածեն, թե մենք առաջին անգամվա պես նահանջում ենք, ու մեր հետևից կընկնեն:+ Նահանջելով՝ մենք նրանց կհեռացնենք քաղաքից: 7 Այդ ժամանակ դարանից դուրս եկեք ու զավթեք քաղաքը. ձեր Աստված Եհովան այն ձեր ձեռքը կտա: 8 Եվ հենց որ քաղաքը գրավեք, հրի մատնեք այն:+ Ամեն բան Եհովայի ասածի պես արեք: Սա՛ է իմ պատվերը»:
9 Հետո Հեսուն նրանց ուղարկեց դարանակալման տեղը, և նրանք գնացին ու դիրքավորվեցին Բեթելի ու Գայիի միջև՝ Գայիի արևմտյան կողմում: Իսկ Հեսուն այդ գիշեր մնաց մյուս ռազմիկների հետ:
10 Երբ առավոտ շուտ Հեսուն վեր կացավ, մեկտեղ հավաքեց ռազմիկներին, և ինքն ու Իսրայելի երեցները նրանց առաջնորդեցին դեպի Գայի: 11 Բոլոր պատերազմող մարդիկ,+ որ նրա հետ էին, գնացին դեպի Գայի ու առջևի կողմից մոտեցան քաղաքին: Նրանք բանակ դրեցին Գայիի հյուսիսային կողմում: Նրանց ու Գայիի միջև հովիտ կար: 12 Այդ ընթացքում Հեսուն մոտ 5 000 մարդու դարանակալներ+ էր դրել Բեթելի+ ու Գայիի միջև՝ քաղաքի արևմտյան կողմում: 13 Այսպիսով՝ գլխավոր բանակը տեղակայվեց քաղաքի հյուսիսային կողմում,+ իսկ դարանակալ զորքը՝ արևմտյան կողմում:+ Այդ գիշեր Հեսուն գնաց հովտի մեջտեղը:
14 Երբ Գայիի թագավորը դա տեսավ, նա և քաղաքի տղամարդիկ վաղ առավոտյան շտապ դուրս եկան՝ Իսրայելի դեմ պատերազմելու: Մարտի դաշտը նայում էր անապատային հարթավայրի կողմը: Թագավորը չգիտեր, որ քաղաքի հետևի կողմում դարան են պատրաստել: 15 Երբ գայեցիները հարձակվեցին, Հեսուն և իր հետ եղող բոլոր իսրայելացիները դեպի անապատ տանող ճանապարհով փախան:+ 16 Այդ ժամանակ քաղաքում մնացած բոլոր տղամարդիկ հավաքվեցին, որ նրանց հետապնդեն, և Հեսուի հետևից ընկնելով՝ դուրս եկան քաղաքից: 17 Գայիում ու Բեթելում տղամարդ չմնաց, որ իսրայելացիների հետևից չընկներ: Նրանք քաղաքը անպաշտպան թողեցին ու սկսեցին հետապնդել իսրայելացիներին:
18 Եհովան Հեսուին ասաց. «Ձեռքիդ տեգը* մեկնիր դեպի Գայի,+ որովհետև քո ձեռքն եմ տալու այն»:+ Եվ Հեսուն իր ձեռքի տեգը մեկնեց քաղաքի կողմը: 19 Հենց որ նա իր ձեռքը մեկնեց, դարանակալները արագ վեր կացան իրենց տեղից, ներխուժեցին քաղաք, գրավեցին այն ու անմիջապես այրեցին:+
20 Երբ գայեցիները հետ նայեցին ու տեսան, որ քաղաքի ծուխը մինչև երկինք է հասել, նրանց մեջ ուժ չմնաց որևէ ուղղությամբ փախչելու: Այդ ժամանակ դեպի անապատ փախչող իսրայելացիները շրջվեցին ու գրոհեցին իրենց հետապնդողների վրա: 21 Երբ Հեսուն և նրա հետ եղող իսրայելացիները տեսան, որ քաղաքից ծուխ է բարձրանում, հասկացան, որ դարանակալները գրավել են քաղաքը, ուստի հետ դարձան ու հարձակվեցին գայեցիների վրա: 22 Քաղաքը զավթողներն էլ դուրս եկան ու հարձակվեցին գայեցիների վրա, և նրանք ծուղակի մեջ հայտնվեցին՝ իսրայելացիների արանքում, որոնց մի մասը այս կողմում էր, մյուս մասը՝ այն կողմում: Իսրայելացիները կոտորեցին նրանց. ոչ ոք չկարողացավ փախչել կամ փրկվել:+ 23 Բայց Գայիի թագավորին+ կենդանի բռնեցին ու բերեցին Հեսուի մոտ:
24 Իսրայելացիները Գայիի բոլոր ռազմիկներին կոտորեցին դաշտում՝ այն անապատում, որտեղ իրենց հետապնդել էին, և բոլորին՝ մինչև վերջին մարդը, սրի քաշեցին, ապա հետ դարձան Գայի ու այնտեղ մնացածներին էլ սրի քաշեցին: 25 Այդ օրն ընկածները՝ տղամարդ թե կին, 12 000 էին, այսինքն՝ Գայիի ամբողջ ժողովուրդը: 26 Հեսուն հետ չքաշեց տեգով մեկնած իր ձեռքը,+ մինչև որ Գայիի բոլոր բնակիչները սպանվեցին:+ 27 Իսկ քաղաքում եղած ընտանի կենդանիներն ու ավարը իսրայելացիները վերցրին իրենց, ինչպես որ Եհովան պատվիրել էր Հեսուին:+
28 Այնուհետև Հեսուն այրեց Գային և այն ընդմիշտ ավերակների կույտ դարձրեց,+ որը մինչ օրս այդպես է մնում: 29 Նա Գայիի թագավորի դին սյանը* գամեց և այդպես թողեց մինչև երեկո: Երբ արևը մայր էր մտնում, Հեսուն հրամայեց, որ դին իջեցնեն սյունից:+ Հետո այն գցեցին քաղաքի մուտքի՝ դարպասի մոտ ու վրան քարերի մի մեծ կույտ դիզեցին, որը մինչև այսօր այնտեղ է:
30 Այդ ժամանակ Հեսուն Գեբալ լեռան+ վրա Իսրայելի Աստծու՝ Եհովայի համար մի զոհասեղան շինեց՝ 31 «զոհասեղան՝ ամբողջական քարերից, որոնց երկաթե գործիք չի դիպել»,+ ինչպես որ Եհովայի ծառա Մովսեսն էր պատվիրել իսրայելացիներին, և ինչպես որ գրված է Մովսեսի օրենքի գրքում:+ Դրա վրա ողջակեզներ ու խաղաղության զոհեր մատուցեցին Եհովային:+
32 Հետո նա պատրաստեց այն Օրենքի կրկնօրինակը,+ որը Մովսեսը գրել էր իսրայելացիների առաջ.+ նա այն փորագրեց քարերի վրա: 33 Բոլոր իսրայելացիները, այդ թվում՝ երեցները, գլխավորներն ու դատավորները, ինչպես նաև պանդուխտները,+ կանգնել էին տապանակի երկու կողմում՝ Եհովայի ուխտի տապանակը կրող ղևտացի քահանաների առջև: Կեսը Գարիզին լեռան առջև էր կանգնել, իսկ մյուս կեսը՝ Գեբալ լեռան+ առջև (ինչպես որ Եհովայի ծառա Մովսեսն էր պատվիրել),+ որպեսզի Իսրայելի ժողովուրդը օրհնվի: 34 Դրանից հետո Հեսուն բարձրաձայն կարդաց Օրենքի բոլոր խոսքերը,+ այդ թվում՝ օրհնություններն+ ու անեծքները,+ ինչպես որ դրանք գրված են Օրենքի գրքում: 35 Այն ամենից, ինչ պատվիրել էր Մովսեսը, մի բառ անգամ չմնաց, որ Հեսուն բարձրաձայն չկարդար Իսրայելի ամբողջ ժողովի,+ այդ թվում՝ կանանց, երեխաների, ինչպես նաև իրենց հետ ապրող պանդուխտների առջև:+
9 Երբ Հորդանանի արևմտյան կողմում՝ լեռնային շրջանում,+ Շեֆելայում,* Մեծ ծովի* ամբողջ եզերքում+ և Լիբանանի դիմաց բնակվող քետացիների, ամորհացիների, քանանացիների, փերեզացիների, խևացիների և հեբուսացիների+ բոլոր թագավորները լսեցին տեղի ունեցածի մասին, 2 դաշինք կնքեցին, որպեսզի պատերազմեն Հեսուի և Իսրայելի դեմ:+
3 Գաբաոնի+ բնակիչները նույնպես լսեցին, թե Հեսուն ինչ էր արել Երիքով+ ու Գայի+ քաղաքները: 4 Ուստի նրանք խորագիտությամբ վարվեցին. մաշված պարկերի մեջ պաշար լցրին և հնացած, պատռված ու կարկատած գինու տիկերի հետ դրանք դրեցին իրենց էշերի վրա, 5 նաև հագան հին ու կարկատած սանդալներ և հնամաշ հագուստ: Նրանց պաշարի ամբողջ հացը չորացած ու փշրված էր: 6 Նրանք գնացին Հեսուի մոտ՝ բանակատեղի, որ Գաղգաղայում էր,+ և նրան ու այնտեղ եղող իսրայելացի տղամարդկանց ասացին. «Մենք հեռավոր երկրից ենք եկել: Հիմա խնդրում ենք, մեզ հետ ուխտ կապեք»: 7 Բայց իսրայելացիները խևացիներին*+ ասացին. «Գուցե դուք մոտակայքում եք ապրում: Ձեզ հետ ինչպե՞ս կարող ենք ուխտ կապել»:+ 8 Նրանք էլ պատասխանեցին Հեսուին. «Մենք քո ծառաներն ենք»:*
Հեսուն նրանց հարցրեց. «Դուք ո՞վ եք, որտեղի՞ց եք եկել»: 9 Նրանք պատասխանեցին. «Քո ծառաները շատ հեռու երկրից+ են եկել՝ քո Աստված Եհովայի անվան հանդեպ հարգանքից մղված, որովհետև մենք լսել ենք նրա համբավի և այն ամենի մասին, ինչ նա արել է Եգիպտոսում,+ 10 նաև այն մասին, թե նա ինչ է արել ամորհացիների երկու թագավորներին, որոնք Հորդանանի մյուս կողմում էին* բնակվում՝ Եսեբոնի Սեհոն թագավորին+ ու Բասանի Օգ թագավորին,+ որն Աստարոթում էր ապրում: 11 Ուստի մեր ավագներն ու մեր երկրի բոլոր բնակիչներն ասացին մեզ. «Ճանապարհի համար պաշար վերցրեք ու գնացեք, հանդիպեք նրանց և ասեք. «Մենք ձեր ծառաները կլինենք:+ Հիմա խնդրում ենք, մեզ հետ ուխտ կապեք»»:+ 12 Այն օրը, երբ պաշար վերցրինք ու մեր տներից դուրս եկանք, որ ձեզ մոտ գանք, այս հացը տաք էր: Իսկ հիմա, տեսե՛ք, այն չորացել ու փշրվել է:+ 13 Գինու այս տիկերը նոր էին, երբ լցրինք, բայց հիմա պատռվել են,+ և մեր հագուստն ու սանդալները երկար ճանապարհի պատճառով մաշվել են»:
14 Իսրայելացիները ստուգելու համար վերցրին նրանց պաշարից, բայց Եհովային չհարցրին, թե ինչպես վարվեն:+ 15 Հեսուն նրանց հետ խաղաղություն հաստատեց+ և ուխտ կապեց, որ ողջ կթողնի նրանց: Եվ ժողովրդի տոհմապետները երդվեցին, որ իրենց կապած ուխտը կպահեն:+
16 Սակայն նրանց հետ ուխտ կապելուց երեք օր հետո իսրայելացիները լսեցին, որ նրանք մոտակայքում են բնակվում՝ իրենց հարևանությամբ: 17 Իսրայելացիները ճանապարհ ընկան և երրորդ օրը հասան նրանց քաղաքները. դրանք էին՝ Գաբաոնը,+ Կեֆիրան, Բեերոթը և Կարիաթարիմը:+ 18 Բայց իսրայելացիները չհարձակվեցին նրանց վրա, քանի որ ժողովրդի տոհմապետները Իսրայելի Աստված Եհովայով էին նրանց երդում տվել:+ Ամբողջ ժողովուրդը սկսեց տրտնջալ տոհմապետների դեմ: 19 Այդ ժամանակ բոլոր տոհմապետներն ասացին ժողովրդին. «Քանի որ Իսրայելի Աստված Եհովայով ենք երդվել, չենք կարող վնասել նրանց: 20 Այսպես կվարվենք. նրանց ողջ կթողնենք, որպեսզի մեր տված երդման պատճառով Աստծու բարկությունը մեզ վրա չգա»:+ 21 Ապա տոհմապետներն ավելացրին. «Թող ողջ մնան, բայց թող ժողովրդի համար փայտ հավաքողներ* ու ջուր հանողներ լինեն»: Սա էր այն որոշումը, որ տոհմապետները կայացրին նրանց առնչությամբ:
22 Հեսուն նրանց կանչեց ու ասաց. «Մեզ ինչո՞ւ խաբեցիք՝ ասելով, թե՝ «Ձեզանից շատ հեռու ենք ապրում», մինչդեռ մեզ շատ մոտ եք բնակվում:+ 23 Այսուհետ դուք անիծված եք+ և հավիտյան ստրուկ կլինեք՝ փայտ հավաքողներ ու ջուր հանողներ իմ Աստծու տան համար»: 24 Նրանք էլ պատասխանեցին Հեսուին. «Քանի որ մենք՝ քո ծառաները, ստույգ իմացանք, որ ձեր Աստված Եհովան պատվիրել էր իր ծառա Մովսեսին այս ամբողջ երկիրը ձեզ տալ և դրա բոլոր բնակիչներին բնաջինջ անել,+ վախեցանք, որ կկորցնենք մեր կյանքը,*+ դրա համար էլ այդպես վարվեցինք:+ 25 Հիմա մենք քո ձեռքերում ենք: Վարվիր մեզ հետ այնպես, ինչպես որ ճիշտ ու արդար ես համարում»: 26 Եվ Հեսուն այսպես վարվեց. ազատեց նրանց իսրայելացիների ձեռքից, և նրանք չսպանեցին նրանց: 27 Հեսուի կարգադրությամբ հենց այդ օրվանից նրանք պետք է փայտ հավաքեին և ջուր հանեին ժողովրդի+ ու Եհովայի զոհասեղանի համար, որտեղ էլ որ Նրա ընտրությամբ այն լիներ:+ Մինչ օրս նրանք այդ գործն են անում:+
10 Երբ Երուսաղեմի թագավոր Ադոնիսեդեկը լսեց, որ Հեսուն գրավել է Գային ու այն կործանել է, որ Գայիի ու դրա թագավորի+ հետ վարվել է այնպես, ինչպես Երիքովի ու դրա թագավորի+ հետ էր վարվել, և որ Գաբաոնի բնակիչները Իսրայելի հետ խաղաղություն են կնքել+ ու նրանց հետ են ապրում, 2 տագնապեց,+ որովհետև Գաբաոնը թագավորանիստ քաղաքների պես մեծ քաղաք էր: Այն Գայիից+ մեծ էր, ու այնտեղի բոլոր տղամարդիկ ռազմիկներ էին: 3 Երուսաղեմի թագավոր Ադոնիսեդեկը մարդ ուղարկեց Քեբրոնի+ թագավոր Հոհամի, Հերիմութի թագավոր Փիրամի, Լաքիսի թագավոր Հաբիեի և Եգլոնի թագավոր+ Դաբիրի մոտ, որ ասի. 4 «Օգնե՛ք ինձ, եկեք հարձակվե՛նք Գաբաոնի վրա, որովհետև նա խաղաղություն է կնքել Հեսուի և ամբողջ Իսրայելի հետ»:+ 5 Ուստի ամորհացիների+ հինգ թագավորները՝ Երուսաղեմի թագավորը, Քեբրոնի թագավորը, Հերիմութի թագավորը, Լաքիսի թագավորը և Եգլոնի թագավորը, հավաքվեցին և իրենց զորքերի հետ գնացին ու բանակ դրեցին Գաբաոնի դիմաց, որ պատերազմեն նրա դեմ:
6 Այդ ժամանակ գաբաոնացիները մարդ ուղարկեցին Գաղգաղայում+ գտնվող բանակատեղի՝ Հեսուի մոտ, որ ասի. «Ձեռք մի՛ քաշիր քո ծառաներից:+ Շտապ արի ու փրկիր մեզ, օգնիր: Լեռնային շրջանում բնակվող ամորհացիների բոլոր թագավորները համախմբվել են մեր դեմ»: 7 Ուստի Հեսուն, նրա հետ նաև բոլոր պատերազմող տղամարդիկ ու զորավոր ռազմիկները+ դուրս եկան Գաղգաղայից:
8 Եհովան ասաց Հեսուին. «Չվախենա՛ս նրանցից,+ որովհետև քո ձեռքն եմ տվել նրանց:+ Նրանցից և ոչ մեկը չի կարողանա դիմադրել քեզ»:+ 9 Գաղգաղայից դուրս գալով՝ Հեսուն ամբողջ գիշեր քայլեց դեպի Գաբաոն և, հասնելով այնտեղ, անսպասելիորեն հարձակվեց թշնամիների վրա: 10 Եհովան նրանց խառնաշփոթի մեջ գցեց Իսրայելի առաջ:+ Իսրայելացիները Գաբաոնում սկսեցին ջարդել ամորհացիներին և Բեթ-Օրոն բարձրացող ճանապարհով նրանց հետապնդելով ու կոտորելով՝ հասան մինչև Ազեկա ու Մակեդա: 11 Երբ նրանք Բեթ-Օրոնի զառիվայրով փախչում էին իսրայելացիներից, Եհովան մինչև Ազեկա նրանց վրա երկնքից խոշոր կարկտահատեր թափեց, ու նրանք մահացան: Կարկտից մահացածները ավելի շատ էին, քան իսրայելացիների սրից ընկածները:
12 Այդ օրն էր, որ երբ Եհովան իսրայելացիների աչքի առաջ ջախջախեց ամորհացիներին, Հեսուն Իսրայելի առաջ Եհովային ասաց.
13 Այդ ժամանակ արեգակը կանգ առավ, և լուսինը իր տեղում մնաց, մինչև որ ժողովուրդը վրեժ առավ իր թշնամիներից: Մի՞թե այս մասին գրված չէ «Յաշար»* գրքում:+ Արեգակը կանգ առավ երկնքի կենտրոնում ու չշտապեց մայր մտնել գրեթե ամբողջ օրը: 14 Սրա նման օր երբևէ չէր եղել և ոչ էլ հետո եղավ, որ Եհովան այս ձևով լսեր մարդու ձայնը,+ որովհետև Եհովան պատերազմում էր Իսրայելի համար:+
15 Դրանից հետո Հեսուն Իսրայելի ողջ զորքի հետ վերադարձավ բանակատեղի՝ Գաղգաղա:+
16 Մինչ այդ հինգ թագավորները փախան Մակեդա+ ու թաքնվեցին քարայրի մեջ: 17 Հեսուին տեղեկացրին այդ մասին՝ ասելով. «Հինգ թագավորներին գտել են Մակեդայում՝+ քարայրի մեջ թաքնված»: 18 Հեսուն ասաց. «Քարայրի բերանին մեծ քարեր գլորեք և մարդիկ նշանակեք, որ նրանց հսկեն: 19 Իսկ մյուսներդ մի՛ կանգնեք. հետապնդե՛ք ձեր թշնամիներին և թիկունքից հարվածե՛ք նրանց:+ Թույլ մի՛ տվեք, որ իրենց քաղաքները մտնեն, որովհետև ձեր Աստված Եհովան ձեր ձեռքն է տվել նրանց»:
20 Հեսուն և իսրայելացի ռազմիկները կոտորեցին նրանց՝ ջախջախելով գրեթե ամբողջ զորքը, իսկ կենդանի մնացածները փախան ու ամրացված քաղաքները մտան: 21 Դրանից հետո բոլոր իսրայելացի ռազմիկները ապահով վերադարձան Հեսուի մոտ՝ Մակեդայում գտնվող բանակատեղի: Ոչ ոք այլևս չհամարձակվեց որևէ բան ասել* իսրայելացիների դեմ: 22 Հեսուն ասաց. «Բացե՛ք քարայրի մուտքը, այդ հինգ թագավորներին հանե՛ք այնտեղից ու ինձ մո՛տ բերեք»: 23 Ուստի այդ հինգ թագավորներին՝ Երուսաղեմի թագավորին, Քեբրոնի թագավորին, Հերիմութի թագավորին, Լաքիսի թագավորին և Եգլոնի թագավորին,+ քարայրից հանեցին ու նրա մոտ բերեցին: 24 Երբ այս թագավորներին բերեցին Հեսուի մոտ, նա կանչեց բոլոր իսրայելացիներին և իր հետ պատերազմի գնացած զորապետներին ասաց. «Մոտեցե՛ք և ձեր ոտքերը այս թագավորների ծոծրակների՛ն դրեք»: Նրանք էլ մոտեցան և իրենց ոտքերը նրանց ծոծրակներին դրեցին:+ 25 Հեսուն ասաց նրանց. «Մի՛ վախեցեք և մի՛ սարսափեք:+ Քա՛ջ և ամո՛ւր եղեք, որովհետև Եհովան այսպես է անելու ձեր բոլոր թշնամիներին, որոնց դեմ դուք պատերազմելու եք»:+
26 Դրանից հետո Հեսուն նրանց սպանեց և հինգ գերաններից* կախեց: Մինչև երեկո նրանք այդ գերաններից կախված մնացին: 27 Արևամուտին Հեսուն հրամայեց, որ նրանց իջեցնեն գերաններից+ ու գցեն այն քարայրը, որտեղ նրանք թաքնվել էին: Հետո քարայրի բերանին մեծ քարեր դրեցին, որոնք մինչև այսօր այնտեղ են:
28 Այդ օրը Հեսուն գրավեց Մակեդան+ և դրա բնակիչներին սրի քաշեց: Դրա թագավորին ու այնտեղ եղող բոլոր մարդկանց* կոտորեց. ոչ մեկին կենդանի չթողեց:+ Մակեդայի թագավորի+ հետ նա վարվեց այնպես, ինչպես վարվել էր Երիքովի թագավորի հետ:
29 Այնուհետև Հեսուն Իսրայելի ողջ զորքի հետ Մակեդայից գնաց Լեբնա ու պատերազմեց Լեբնայի+ դեմ: 30 Եհովան այս քաղաքը ու դրա թագավորին+ էլ իսրայելացիների ձեռքը տվեց: Նրանք քաղաքն ու այնտեղ եղող բոլոր մարդկանց սրի քաշեցին. ոչ մեկին կենդանի չթողեցին: Լեբնայի թագավորի հետ էլ վարվեցին այնպես, ինչպես Երիքովի թագավորի հետ էին վարվել:+
31 Ապա Հեսուն և իր հետ Իսրայելի ողջ զորքը Լեբնայից գնացին Լաքիս,+ այնտեղ բանակ դրեցին ու պատերազմեցին դրա դեմ: 32 Եհովան Լաքիսը իսրայելացիների ձեռքը տվեց, ու նրանք երկրորդ օրը քաղաքը գրավեցին: Նրանք այնտեղ եղող բոլոր մարդկանց սրի քաշեցին,+ ինչպես որ Լեբնայում էին արել:
33 Գազերի+ թագավոր Հորամը օգնության եկավ Լաքիսին, սակայն Հեսուն նրան ու նրա ժողովրդին էլ ջախջախեց. ոչ ոք կենդանի չմնաց:
34 Այնուհետև Հեսուն և իր հետ Իսրայելի ողջ զորքը Լաքիսից գնացին Եգլոն,+ այնտեղ բանակ դրեցին ու պատերազմեցին դրա դեմ: 35 Այդ օրը նրանք գրավեցին քաղաքը և դրա բնակիչներին սրի քաշեցին. այնտեղ եղող բոլոր մարդկանց այդ օրը բնաջնջեցին, ինչպես որ Լաքիսում էին արել:+
36 Հետո Հեսուն և իր հետ Իսրայելի ողջ զորքը Եգլոնից գնացին Քեբրոն+ ու պատերազմեցին դրա դեմ: 37 Նրանք գրավեցին այն ու սրի քաշեցին բոլոր մարդկանց, ինչպես նաև թագավորին ու շրջակա քաղաքների բոլոր բնակիչներին. ոչ ոք կենդանի չմնաց: Հեսուն այդ քաղաքը ավերեց, ինչպես որ Եգլոն քաղաքն էր ավերել, ու այնտեղ եղող բոլոր մարդկանց կործանեց:
38 Վերջապես Հեսուն Իսրայելի ողջ զորքի հետ շրջվեց ու գնաց Դաբիր+ և պատերազմեց դրա դեմ: 39 Նա գրավեց այն և սրի քաշեց այնտեղի բոլոր բնակիչներին, դրա թագավորին, ինչպես նաև բոլոր շրջակա քաղաքների բնակիչներին:+ Այնտեղի բոլոր մարդկանց նա կոտորեց.+ ոչ ոք կենդանի չմնաց: Դաբիրի ու դրա թագավորի հետ էլ վարվեց այնպես, ինչպես որ վարվել էր Քեբրոնի, նաև Լեբնայի ու դրա թագավորի հետ:
40 Հեսուն նվաճեց ամբողջ լեռնային շրջանը, Նեգևը, Շեֆելան+ և սարալանջերը ու պարտության մատնեց այնտեղի բոլոր թագավորներին: Ոչ ոքի նա ողջ չթողեց. բոլորին բնաջնջեց,+ ինչպես որ Իսրայելի Աստված Եհովան պատվիրել էր:+ 41 Հեսուն նվաճեց Կադես-Բառնեայից+ մինչև Գազա+ ընկած տարածքները, ինչպես նաև Գեսեմի+ ամբողջ տարածքը ընդհուպ մինչև Գաբաոն:+ 42 Հեսուն այս բոլոր թագավորներին հաղթեց ու նրանց տարածքները նվաճեց մեկ արշավանքով, որովհետև Իսրայելի Աստված Եհովան էր մարտնչում Իսրայելի համար:+ 43 Դրանից հետո Հեսուն Իսրայելի ողջ զորքի հետ վերադարձավ բանակատեղի՝ Գաղգաղա:+
11 Հենց որ Հասորի թագավոր Հաբինը լսեց այդ մասին, լուր ուղարկեց Մադոնի թագավոր+ Հոբաբին, Սամրոնի թագավորին ու Աքսափի թագավորին,+ 2 ինչպես նաև հյուսիսի լեռնային շրջաններում, Քեներեթի ծովից* հարավ գտնվող հարթավայրերում,* Շեֆելայում և արևմուտքում գտնվող Դորի+ զառիթափում ապրող թագավորներին, 3 արևելքում և արևմուտքում բնակվող քանանացիներին,+ լեռնային շրջանում ապրող ամորհացիներին,+ քետացիներին, փերեզացիներին, հեբուսացիներին+ և Մասփա երկրում՝ Հերմոնի+ ստորոտում բնակվող խևացիներին: 4 Նրանք դուրս եկան իրենց բոլոր զորքերով, որոնք ծովափի ավազահատիկների չափ բազմաքանակ էին և շատ ձիեր ու մարտակառքեր ունեին: 5 Այս բոլոր թագավորները, ինչպես պայմանավորվել էին, եկան ու միասին բանակ դրեցին Մառոն քաղաքի ջրի աղբյուրի մոտ, որպեսզի Իսրայելի դեմ պատերազմեն:
6 Այդ ժամանակ Եհովան ասաց Հեսուին. «Մի՛ վախեցիր նրանցից,+ որովհետև վաղը՝ մոտավորապես այս ժամին, նրանց բոլորին ես իսրայելացիների ձեռքն եմ տալու, որ կոտորեն: Նրանց ձիերին կջլատես+ ու կառքերը կայրես»: 7 Հեսուն բոլոր ռազմիկների հետ Մառոնի ջրի աղբյուրի մոտ անսպասելի հարձակվեց նրանց վրա: 8 Եհովան նրանց իսրայելացիների ձեռքը տվեց,+ որոնք պարտության մատնեցին նրանց և հետապնդեցին մինչև Մեծ Սիդոն,+ Մասրեփոթ-Մայիմ+ և արևելքում՝ մինչև Մասփայի հովիտը: Իսրայելացիները կոտորեցին նրանց. ոչ ոք կենդանի չմնաց:+ 9 Հետո Հեսուն նրանց հետ վարվեց այնպես, ինչպես Եհովան ասել էր նրան. նրանց ձիերին ջլատեց և կառքերը այրեց:+
10 Բացի այդ՝ Հեսուն հետ դարձավ ու գրավեց Հասորը և սրի քաշեց դրա թագավորին,+ որովհետև Հասորը նախկինում այդ բոլոր թագավորությունների մեջ գլխավորն էր: 11 Այնտեղ եղող բոլոր մարդկանց նա սրի քաշելով կոտորեց.+ ոչ ոք կենդանի չմնաց:+ Հետո նա այրեց Հասորը: 12 Այս թագավորների բոլոր քաղաքները Հեսուն գրավեց և բոլոր թագավորներին սրով սպանեց.+ նա նրանց բնաջնջեց,+ ինչպես որ Եհովայի ծառա Մովսեսը պատվիրել էր: 13 Սակայն Իսրայելը բլրաքաղաքներից ոչ մեկը չայրեց՝ բացի Հասորից: Դա միակ քաղաքն էր, որ Հեսուն այրեց: 14 Այս քաղաքներում եղած ընտանի կենդանիներին ու ամբողջ ավարը իսրայելացիները իրենց վերցրին,+ իսկ մարդկանց սրի քաշելով բնաջնջեցին.+ ոչ ոքի ողջ չթողեցին:+ 15 Ինչ որ Եհովան իր ծառա Մովսեսին պատվիրել էր, նույնը Մովսեսը Հեսուին պատվիրեց,+ և Հեսուն հենց այդպես արեց: Այն բոլոր բաներից, որ Եհովան Մովսեսին պատվիրել էր, մի բան անգամ չեղավ, որ Հեսուն չկատարեր:+
16 Հեսուն գրավեց այս ամբողջ երկիրը՝ լեռնային շրջանը, ողջ Նեգևը,+ Գեսեմի ամբողջ տարածքը, Շեֆելան,+ Արաբան,+ Իսրայելի լեռնային շրջանը և դրա նախալեռները՝* 17 Սեիրի կողմը նայող Քալակ լեռից մինչև Հերմոն լեռան+ ստորոտում՝ Լիբանանի հովտում գտնվող Բաալ-Գադը:+ Նա բռնեց այդ տարածքների բոլոր թագավորներին ու սպանեց: 18 Այդ թագավորների դեմ Հեսուն բավականին երկար ժամանակ պատերազմ մղեց: 19 Ոչ մի քաղաք խաղաղություն չկնքեց իսրայելացիների հետ՝ բացի Գաբաոնում բնակվող խևացիներից:+ Մյուս բոլոր քաղաքները իսրայելացիները պատերազմով վերցրին,+ 20 որովհետև Եհո՛վան թույլ տվեց, որ նրանց սրտերը համառ դառնան,+ և նրանք պատերազմեն Իսրայելի դեմ, որպեսզի առանց նրանց գթալու՝ ոչնչացնի:+ Նրանք պետք է բնաջնջվեին, ինչպես որ Եհովան Մովսեսին պատվիրել էր:+
21 Այդ ընթացքում Հեսուն ենակիմներին+ բնաջնջեց լեռնային շրջանից՝ Քեբրոնից, Դաբիրից, Անաբից, ինչպես նաև Հուդայի ողջ լեռնային շրջանից և Իսրայելի ողջ լեռնային շրջանից: Նա ենակիմներին ու նրանց քաղաքները կործանեց:+ 22 Ոչ մի ենակիմ չմնաց իսրայելացիների երկրում: Նրանք մնացին+ միայն Գազայում,+ Գեթում+ և Ազոտոսում:+ 23 Հեսուն նվաճեց ամբողջ երկիրը, ինչպես որ Եհովան խոստացել էր Մովսեսին:+ Այնուհետև Հեսուն այն որպես ժառանգություն տվեց Իսրայելին՝ բաժանելով ցեղերի մեջ:+ Եվ երկիրը հանգստացավ պատերազմից:+
12 Ահա այն թագավորները, որոնց իսրայելացիները պարտության մատնեցին Հորդանանի արևելյան կողմում և որոնց երկրին տիրացան՝ Առնոնի գետահովտից*+ մինչև Հերմոն լեռը+ և Արաբայի ամբողջ արևելյան հատվածը.+ 2 մեկը Եսեբոնում բնակվող ամորհացիների Սեհոն+ թագավորն էր, որի իշխանության տակ էր այն տարածքը, որը Առնոնի գետահովտի+ եզերքին գտնվող Արոերից+ և գետահովտի մեջտեղի մասից ձգվում էր մինչև Գաղաադի կեսը՝ մինչև Հաբոկի գետահովիտը՝* ամմոնացիների երկրի սահմանը: 3 Նրա տիրապետության տակ էր նաև Արաբայի արևելյան հատվածը՝ Քեներեթի ծովից*+ մինչև Արաբայի ծովը՝ Աղի ծովը՝* Բեթ-Եսիմոթի ուղղությամբ, այստեղից էլ՝ դեպի հարավ ընկած տարածքը ընդհուպ մինչև Փասգայի+ լանջերը:
4 Մյուսը Բասանի Օգ թագավորն էր,+ որը ողջ մնացած քիչ թվով ռաֆայիմներից+ մեկն էր և բնակվում էր Աստարոթում ու Եդրայիում: 5 Նրա տիրապետության տակ էր Հերմոն լեռը, Սելքան, ամբողջ Բասանը՝+ մինչև գեսուրացիների ու մաքաթացիների+ սահմանը, և Գաղաադի կեսը՝ մինչև Եսեբոնի Սեհոն թագավորի տարածքը:+
6 Եհովայի ծառա Մովսեսը և իսրայելացիները պարտության մատնեցին նրանց,+ ինչից հետո Եհովայի ծառա Մովսեսը նրանց տարածքները որպես սեփականություն տվեց Ռուբենյաններին, Գադյաններին ու Մանասեի ցեղի կեսին:+
7 Սրանք են այն թագավորները, որոնց Հեսուն և իսրայելացիները պարտության մատնեցին Հորդանանի արևմտյան կողմում՝ Լիբանանի+ հովտում գտնվող Բաալ-Գադից+ մինչև Սեիրի+ կողմը նայող Քալակ լեռն+ ընկած տարածքում, որից հետո Հեսուն նրանց երկիրը որպես սեփականություն տվեց Իսրայելի ցեղերին՝ նրանց միջև բաժանելով+ 8 լեռնային շրջանը, Շեֆելան, Արաբան, լեռների լանջերը, անապատը և Նեգևը,+ որոնք քետացիների, ամորհացիների,+ քանանացիների, փերեզացիների, խևացիների ու հեբուսացիների+ տարածքներն էին.
9 Երիքովի թագավորը,+ Բեթելի մոտ գտնվող Գայիի թագավորը,+
10 Երուսաղեմի թագավորը, Քեբրոնի թագավորը,+
11 Հերիմութի թագավորը, Լաքիսի թագավորը,
12 Եգլոնի թագավորը, Գազերի թագավորը,+
13 Դաբիրի+ թագավորը, Գադերի թագավորը,
14 Հորմայի թագավորը, Արադի թագավորը,
15 Լեբնայի+ թագավորը, Ոդողոմի թագավորը,
16 Մակեդայի+ թագավորը, Բեթելի+ թագավորը,
17 Թափուայի թագավորը, Օֆերի թագավորը,
18 Աֆեկի թագավորը, Լասարոնի թագավորը,
19 Մադոնի թագավորը, Հասորի թագավորը,+
20 Սամրոն-Մառոնի թագավորը, Աքսափի թագավորը,
21 Թանաքի թագավորը, Մեգիդոյի թագավորը,
22 Կեդեսի թագավորը, Կարմեղոսի վրա գտնվող Հեկնամ+ քաղաքի թագավորը,
23 Դորի թագավորը՝ Դորի+ բարձրավանդակում, Գաղգաղային պատկանող Գոյիմի թագավորը,
24 Թերսայի թագավորը. բոլորը միասին՝ 31 թագավոր:
13 Հեսուն ծերացել էր ու տարիքն առել:+ Ուստի Եհովան ասաց նրան. «Դու արդեն ծերացել ես ու տարիքդ առել, սակայն երկրի մեծ մասը դեռ հարկավոր է գրավել: 2 Սրանք են այն տարածքները, որ մնացել են.+ փղշտացիների ու գեսուրացիների+ բնակության բոլոր շրջանները 3 (Նեղոսի* վտակից, որ Եգիպտոսի արևելյան կողմում է, մինչև հյուսիսում Ակկարոնի սահմանն ընկած տարածքը, որը մի ժամանակ քանանացիներինն էր համարվում),+ այդ թվում՝ փղշտացիների հինգ կառավարիչների տիրույթները՝+ Գազան, Ազոտոսը,+ Ասկաղոնը,+ Գեթն+ ու Ակկարոնը,+ ինչպես նաև Ավիմը՝+ հարավում, 4 քանանացիների ամբողջ երկիրը, Մեարան, որը սիդոնացիներին+ է պատկանում, մինչև Աֆեկ ընկած տարածքը, որը ամորհացիների սահմանի մոտ է գտնվում, 5 գեբալացիների+ երկիրը, Լիբանանի ամբողջ արևելյան մասը, Հերմոն լեռան ստորոտում գտնվող Բաալ-Գադից մինչև Եմաթ,*+ 6 Լիբանանից+ մինչև Մասրեփոթ-Մայիմ+ ձգվող ամբողջ լեռնային շրջանը և սիդոնացիների+ ամբողջ երկիրը: Այս տարածքներում ապրող ժողովուրդներին ես կքշեմ իսրայելացիների առաջից:+ Դու միայն պետք է այդ հողերը որպես ժառանգություն տաս Իսրայելին, ինչպես որ պատվիրել եմ քեզ:+ 7 Հիմա բաժանիր այդ երկիրը և որպես ժառանգություն տուր ինը ցեղերին ու Մանասեի ցեղի կեսին»:+
8 Մանասեի ցեղի մյուս կեսը, Ռուբենյաններն ու Գադյանները ստացան իրենց ժառանգությունը, որը Եհովայի ծառա Մովսեսը հատկացրել էր նրանց Հորդանանի արևելյան կողմում:+ 9 Այն սկսվում էր Առնոնի գետահովտի*+ եզերքին գտնվող Արոերից,+ ներառում էր հովտի մեջտեղում գտնվող քաղաքը, Մեդաբայի ամբողջ բարձրավանդակը և հասնում մինչև Դեբոն: 10 Այն ընդգրկում էր նաև ամորհացիների՝ Եսեբոնում թագավորող Սեհոն թագավորի բոլոր քաղաքները մինչև ամմոնացիների սահմանը,+ 11 ինչպես նաև Գաղաադը, գեսուրացիների ու մաքաթացիների+ տարածքները, ամբողջ Հերմոն լեռը և ամբողջ Բասանը+ մինչև Սելքա,+ 12 նաև Բասանի Օգ թագավորի ողջ թագավորությունը, ով իշխում էր Աստարոթում և Եդրայիում (նա ողջ մնացած քիչ թվով ռաֆայիմներից մեկն էր):+ Մովսեսը պարտության մատնեց այս տարածքների բնակիչներին ու վռնդեց նրանց:+ 13 Սակայն իսրայելացիները գեսուրացիներին ու մաքաթացիներին չվռնդեցին.+ Գեսուրի ու Մաքաթի ժողովուրդները մինչ օրս բնակվում են Իսրայելում:
14 Միայն Ղևիի ցեղին էր, որ Մովսեսը ժառանգություն չտվեց.+ նրանց ժառանգությունը Իսրայելի Աստված Եհովային մատուցվող հրկիզվող ընծաներն են,+ ինչպես որ Նա խոստացել էր նրանց:+
15 Մովսեսը ժառանգություն տվեց Ռուբենյաններին՝ ըստ իրենց տոհմերի: 16 Նրանց տարածքը սկսվում էր Առնոնի հովտի եզերքին գտնվող Արոերից, ներառում էր գետահովտի մեջտեղում գտնվող քաղաքը, Մեդաբայի ամբողջ բարձրավանդակը, 17 Եսեբոնը և բարձրավանդակի վրա գտնվող դրա բոլոր քաղաքները,+ Դեբոնը, Բամոթ-Բահաղը, Բեթ-Բաալ-Մեոնը,+ 18 Հասսան,+ Կադեմոթը,+ Մեֆայաթը,+ 19 Կարիաթեմը, Սեբաման,+ Սարեթ-Սահառը, որը հովտի մոտ գտնվող լեռան վրա է, 20 Բեթ-Փեգորը, Փասգայի լանջերը,+ Բեթ-Եսիմոթը,+ 21 բարձրավանդակի վրա գտնվող բոլոր քաղաքները և ամորհացիների՝ Եսեբոնում+ թագավորող Սեհոն թագավորի ողջ թագավորությունը:* Մովսեսը պարտության մատնեց նրան,+ ինչպես նաև մադիանացիների առաջնորդներին՝ Եվիին, Ռեկեմին, Սուրին, Հուրին և Ռոբեին՝+ Սեհոնի վասալներին,* որոնք այդ տարածքում էին բնակվում: 22 Բեորի որդի գուշակ Բաղաամը+ սպանվեց բոլոր նրանց հետ, ում իսրայելացիները սրի քաշեցին: 23 Ռուբենյանների սահմանը Հորդանանը դարձավ. այս տարածքը՝ քաղաքներով և դրանց ավաններով, Ռուբենյանների ժառանգությունը եղավ՝ նրանց տոհմերի համեմատ:
24 Մովսեսը ժառանգություն տվեց նաև Գադի ցեղին՝ Գադյաններին՝ նրանց տոհմերի համեմատ: 25 Նրանց տարածքն ընդգրկում էր Հազերը,+ Գաղաադի բոլոր քաղաքները, ամմոնացիների+ հողերի կեսը մինչև Արոեր, որը Ռաբայի+ դիմացն է, 26 Եսեբոնից+ մինչև Ռամաթ-Մասփա և Բոտանիմ, Մանայիմից+ մինչև Դաբիրի սահմանը, 27 հովտում՝ Բեթ-Արամը, Բեթ-Նամրան,+ Սոկքոթը+ և Սաֆոնը՝ Եսեբոնի+ Սեհոն թագավորի թագավորության մնացած մասը: Նրանց սահմանը Հորդանանի արևելյան կողմն էր. այն ձգվում էր մինչև Քեներեթի ծովը:*+ 28 Սա էր Գադյաններին տրված ժառանգությունը՝ նրանց տոհմերի համեմատ՝ քաղաքներով և դրանց ավաններով:
29 Մովսեսը Մանասեի ցեղի կեսին էլ ժառանգություն տվեց՝ նրանց տոհմերի համեմատ:+ 30 Նրանց տարածքը սկսում էր Մանայիմից+ և ընդգրկում էր ամբողջ Բասանը՝ Բասանի Օգ թագավորի ողջ թագավորությունը, այդ թվում՝ Բասանում գտնվող Հայիրի+ վրանաշեն բոլոր ավանները և 60 քաղաքներ: 31 Գաղաադի կեսը, նաև Աստարոթը և Եդրային՝+ Բասանի Օգի թագավորության մեջ մտնող քաղաքները, տրվեցին Մանասեի որդի Մաքիրի որդիներին,+ այսինքն՝ Մաքիրի որդիների կեսին՝ նրանց տոհմերի համեմատ:
32 Սրանք էին այն տարածքները, որ Մովսեսը ժառանգություն տվեց նրանց, երբ Մովաբի անապատային հարթավայրում էին՝ Հորդանանի մյուս կողմում՝ Երիքովից դեպի արևելք:+
33 Բայց Ղևիի ցեղին Մովսեսը ժառանգություն չտվեց:+ Իսրայելի Աստված Եհովան է նրանց ժառանգությունը, ինչպես որ Նա խոստացել էր նրանց:+
14 Սրանք են Քանանում իսրայելացիների ստացած տարածքները, որոնք Եղիազար քահանան, Նավեի որդի Հեսուն և Իսրայելի ցեղերի տոհմերի գլուխները որպես ժառանգություն տվեցին նրանց:+ 2 Իննուկես ցեղի միջև ժառանգությունը բաժանեցին վիճակ* գցելով,+ ինչպես որ Եհովան պատվիրել էր Մովսեսի միջոցով:+ 3 Մյուս երկու ցեղերին ու Մանասեի ցեղի մյուս կեսին Մովսեսն արդեն ժառանգություն տվել էր Հորդանան+ գետի այն կողմում:* Ղևտացիներին, սակայն, առանձին ժառանգություն չտվեց, ինչպես մյուս ցեղերին էր տվել:+ 4 Հովսեփի սերունդները երկու ցեղ էին կազմում՝+ Մանասեն ու Եփրեմը:+ Ղևտացիներին բաժին չտրվեց երկրում, այլ միայն քաղաքներ տրվեցին+ բնակվելու համար, և արոտավայրեր՝+ նրանց հոտերի ու նախիրների համար: 5 Այսպիսով՝ իսրայելացիները բաժանեցին երկիրը, ինչպես որ Եհովան Մովսեսին պատվիրել էր:
6 Դրանից հետո Գաղգաղայում+ Հուդայի ցեղից մարդիկ մոտեցան Հեսուին, որոնց մեջ էր կենեզացի Հեֆոնեի որդի Քաղեբը:+ Նա Հեսուին ասաց. «Դու լավ գիտես, թե Կադես-Բառնեայում+ Եհովան իմ ու քո մասին ինչ ասաց+ Մովսեսին՝ ճշմարիտ Աստծու մարդուն:+ 7 Ես 40 տարեկան էի, երբ Եհովայի ծառա Մովսեսը Կադես-Բառնեայից ուղարկեց ինձ երկիրը հետախուզելու,+ և երբ վերադարձա, ազնվորեն պատմեցի նրան այն ամենը, ինչ տեսել էի:+ 8 Ու թեև ինձ հետ գնացած իմ եղբայրները ժողովրդին հուսահատության մեջ գցեցին,* բայց ես ամբողջ սրտով* հնազանդվեցի իմ Աստված Եհովային:+ 9 Մովսեսն այդ օրը երդվեց՝ ասելով. «Այն երկիրը, որի վրա ոտքդ դրեցիր, դարեդար քոնը և քո որդիներինը կլինի որպես ժառանգություն, որովհետև ամեն ինչում իմ Աստված Եհովային հնազանդվեցիր»:+ 10 Այն ժամանակից ի վեր, ինչ Եհովան այս խոստումը տվեց+ Մովսեսին, երբ Իսրայելը շրջում էր անապատում, 45 տարի է անցել,+ և Եհովան, իր խոստման համաձայն, ինձ կենդանի է պահել:+ Ահա ես 85 տարեկան եմ: 11 Եվ այսօր այնքան ուժեղ եմ, որքան այն օրը, երբ Մովսեսն ինձ ուղարկեց՝ երկիրը հետախուզելու: Ինչքան ուժ որ այն ժամանակ ունեի, այդքան էլ հիմա ունեմ պատերազմելու և այլ գործեր անելու համար: 12 Ուստի տուր ինձ այս լեռնային շրջանը, որ այդ օրը Եհովան խոստացավ: Ինչպես դու այդ օրը լսեցիր, այնտեղ ենակիմներ+ են բնակվում, որոնք մեծ ամրացված քաղաքներ ունեն:+ Բայց Եհովան, անկասկած,* ինձ հետ կլինի,+ և ես կվռնդեմ նրանց այնտեղից, ինչպես որ Եհովան խոստացել է»:+
13 Հեսուն օրհնեց Հեֆոնեի որդի Քաղեբին և Քեբրոնը որպես ժառանգություն տվեց նրան:+ 14 Մինչև այսօր Քեբրոնը որպես ժառանգություն պատկանում է կենեզացի Հեֆոնեի որդի Քաղեբին, որովհետև նա ամբողջ սրտով հնազանդվեց Եհովային՝ Իսրայելի Աստծուն:+ 15 Քեբրոնը նախկինում Կարիաթ-Արբա*+ էր կոչվում (Արբան ենակիմների մեջ մեծ մարդ էր): Եվ երկիրը հանգստացավ պատերազմից:+
15 Վիճակ գցելու+ արդյունքում Հուդայի ցեղի տոհմերին բաժին ընկավ այն տարածքը, որը ձգվում էր դեպի Եդոմի+ սահմանը, Ցին անապատը և դեպի Նեգևի ծայր հարավը: 2 Նրանց հարավային սահմանը սկսվում էր Աղի ծովի* ծայրամասից,+ այսինքն՝ դեպի հարավ նայող ծովածոցից: 3 Այն ձգվում էր դեպի հարավ՝ Ակրաբիմի զառիվեր,+ գնում էր դեպի Ցին, այնուհետև հարավից բարձրանում դեպի Կադես-Բառնեա,+ Եսրոն, ապա Ադդար ու հետո թեքվում դեպի Կարկա: 4 Այնուհետև հասնում էր Ասեմոն+ ու ձգվում դեպի Եգիպտոսի հեղեղատը*+ և վերջանում Մեծ ծովի* մոտ: Սա նրանց հարավային սահմանն էր:
5 Արևելյան սահմանը Աղի ծովն* էր՝ մինչև Հորդանանի գետաբերանը, իսկ հյուսիսային սահմանը սկսվում էր այդ ծովի ծոցից՝ Հորդանանի+ գետաբերանից, 6 բարձրանում էր դեպի Բեթ-Ագլա,+ անցնում Բեթ-Արաբայի+ հյուսիսային կողմով և ելնում մինչև Ռուբենի որդի Բաանի քարը:+ 7 Ապա այն բարձրանում էր մինչև Դաբիր՝ Աքորի հովիտը,+ և թեքվում հյուսիս՝ դեպի Գաղգաղա,+ որը Էդոմիմի զառիվերի դիմացն է՝ հեղեղատի հարավային կողմում: Սահմանը անցնում էր Ենսամյուսի+ ջրերի մոտով և վերջանում Ենռոգելի+ մոտ: 8 Այնուհետև բարձրանում էր դեպի Հիննոմի* հովիտը՝+ հեբուսացիների+ քաղաքի՝ Երուսաղեմի+ հարավային զառիթափի կողմը, ու վեր էր ելնում մինչև այն լեռան գագաթը, որը գտնվում է ռաֆայիմների հովտի ծայր հյուսիսում և նայում է Հիննոմի հովտի արևմտյան կողմին: 9 Հետո սահմանը լեռան գագաթից ձգվում էր մինչև Նափթոայի ջրերի աղբյուրը,+ այնտեղից էլ՝ Եփրոն լեռան քաղաքներն ու հասնում Բաալա, այսինքն՝ Կարիաթարիմ:+ 10 Բաալայից թեքվում էր դեպի արևմուտք՝ Սեիր լեռը, հասնում էր Յարիմ լեռան հյուսիսային լանջը, այսինքն՝ Քեսալոն, իջնում էր Բեթսամյուս+ ու ձգվում դեպի Թամնա,+ 11 ապա՝ դեպի Ակկարոնի+ հյուսիսային զառիթափը, հետո՝ Սաքարոն, անցնում էր Բաալա լեռան մոտով ու դուրս գալիս Հաբնել: Այս սահմանը վերջանում էր ծովի մոտ:
12 Իսկ արևմտյան սահմանը Մեծ ծովի*+ եզերքն էր: Սրանք էին Հուդայի սերունդներին իրենց տոհմերի համեմատ բաժին ընկած տարածքի սահմանները:
13 Հեսուն, Եհովայի տված պատվերի համաձայն, Հեֆոնեի որդի Քաղեբին+ Հուդայի սերունդներին պատկանող տարածքում բաժին տվեց Կարիաթ-Արբան* (Արբան Ենակի հայրն է եղել), այսինքն՝ Քեբրոնը:+ 14 Քաղեբը այնտեղից դուրս վռնդեց Ենակի երեք որդիներին՝+ Սեսիին, Աքիմանին և Թոլմիին,+ որոնք Ենակից էին սերվել: 15 Այնտեղից նա գնաց Դաբիր՝ պատերազմելու դրա բնակիչների դեմ (նախկինում Դաբիրը+ կոչվում էր Կարիաթ-Սեֆեր): 16 Քաղեբն ասաց. «Ով որ հարձակվի Կարիաթ-Սեֆերի վրա ու գրավի այն, իմ դուստր Աքսային կնության կտամ նրան»: 17 Քաղեբի եղբոր՝ Կենեզի+ որդին՝ Գոթոնիելը,+ գրավեց քաղաքը, ուստի Քաղեբը իր դուստր Աքսային+ կնության տվեց նրան: 18 Երբ Աքսան գնում էր տուն, սկսեց համոզել ամուսնուն, որ իր հորից՝ Քաղեբից, մի արտ խնդրի: Հետո Աքսան իջավ էշի վրայից:* Քաղեբը հարցրեց նրան. «Ի՞նչ ես ուզում»:+ 19 Նա պատասխանեց. «Խնդրում եմ, որպես օրհնություն ինձ մի նվեր տուր: Քանի որ ինձ հարավում* ես հողակտոր տվել, տուր նաև Գուլլոթ-Մայիմը»:* Ուստի Քաղեբը նրան տվեց Վերին Գուլլոթը և Ստորին Գուլլոթը:
20 Սա էր Հուդայի ցեղի ժառանգությունը՝ իր տոհմերի համեմատ:
21 Ծայր հարավում՝ Եդոմի+ սահմանի մոտ, Հուդայի ցեղին պատկանող քաղաքները սրանք էին. Կաբեսելը, Եդերը, Հագուրը, 22 Կինան, Դեմոնան, Ադադան, 23 Կեդեսը, Հասորը, Հեթնանը, 24 Զիփը, Տելեմը, Բաալոթը, 25 Հասոր-Ադաթան, Կարիոթ-Եսրոնը, այսինքն՝ Հասորը, 26 Ամամը, Սեման, Մոլադան,+ 27 Ասար-Գադդան, Եսեմոնը, Բեթ-Փալեթը,+ 28 Ասար-Սուալը, Բերսաբեեն,+ Բազիոթիան, 29 Բաալան, Իյիմը, Ասեմը, 30 Էլթուլադը, Քեսիլը, Հորման,+ 31 Սիկելակը,+ Մադմաննան, Սանսաննան, 32 Լաբաոթը, Սելեմը, Այինը և Ռեմոնը.+ ընդհանուր հաշվով՝ 29 քաղաք և դրանց ավանները:
33 Շեֆելայում՝+ Եսթաուղը, Սարաան,+ Ասնան, 34 Զանովը, Ենգանիմը, Թափուան, Ենամը, 35 Հերիմութը, Ոդողոմը,+ Սոքովը, Ազեկան,+ 36 Սագարիմը,+ Ատիթայիմը, Գադերան և Գադերոթայիմը.* 14 քաղաք և դրանց ավանները:
37 Սեննանը, Ադասան, Մագդալգադը, 38 Դալաանը, Մասփան, Հեկթովելը, 39 Լաքիսը,+ Բազկաթը, Եգլոնը, 40 Քաբբոնը, Լամասը, Քիթլիսը, 41 Գադերոթը, Բեթ-Դագոնը, Նաաման և Մակեդան.+ 16 քաղաք և դրանց ավանները:
42 Լեբնան,+ Եթերը, Ասանը,+ 43 Հեփթան, Ասնան, Նեսիբը, 44 Կեիլան, Աքզիբը և Մարեսան. 9 քաղաք և դրանց ավանները:
45 Ակկարոնը և դրա կախյալ* ավաններն ու բնակավայրերը, 46 Ակկարոնից դեպի արևմուտք՝ Ազոտոսի մոտ գտնվող բոլոր տարածքները և դրանց ավանները:
47 Ազոտոսը+ իր կախյալ* ավաններով ու բնակավայրերով, Գազան+ իր կախյալ ավաններով ու բնակավայրերով մինչև Եգիպտոսի հեղեղատը, Մեծ ծովը* և ափամերձ շրջանը:+
48 Լեռնային շրջանում՝ Սամիրը, Հաթիրը,+ Սոքովը, 49 Դաննան, Կարիաթ-Սաննան, այսինքն՝ Դաբիրը, 50 Անաբը, Եսթեմոն,+ Անիմը, 51 Գեսեմը,+ Քոլոնը և Գելոնը.+ 11 քաղաք և դրանց ավանները:
52 Արաբիան, Դուման, Եսանը, 53 Հանումը, Բեթ-Թափուան, Աֆեկան, 54 Քամատան, Կարիաթ-Արբան, այսինքն՝ Քեբրոնը,+ և Սիորը. 9 քաղաք և դրանց ավանները:
55 Մաոնը,+ Կարմեղոսը, Զիփը,+ Հետտան, 56 Հեզրայելը, Հեկդաամը, Զանովը, 57 Կայինը, Գաբաան և Թամնան.+ 10 քաղաք և դրանց ավանները:
58 Ալուլը, Բեթսուրը, Գեդորը, 59 Մաարաթը, Բեթ-Անոթը և Ելթեկոնը. 6 քաղաք և դրանց ավանները:
60 Կարիաթ-Բաալը, այսինքն՝ Կարիաթարիմը,+ և Ռաբան. 2 քաղաք և դրանց ավանները:
61 Անապատում՝ Բեթ-Արաբան,+ Մադդինը, Սեքաքան, 62 Նեբսան, Աղի քաղաքը և Ենգադին.+ 6 քաղաք և դրանց ավանները:
63 Երուսաղեմում+ բնակվող հեբուսացիներին+ Հուդայի ցեղը չկարողացավ քշել:+ Ուստի հեբուսացիները Հուդայի ժողովրդի հետ շարունակում են ապրել Երուսաղեմում մինչև այսօր:
16 Հովսեփի+ սերունդներին վիճակով+ բաժին ընկած տարածքի սահմանը սկսվում էր Հորդանանից (Երիքովի մոտից) և ձգվում դեպի Երիքովի արևելյան կողմում եղող աղբյուրները, ապա անապատի միջով Երիքովից բարձրանում էր դեպի Բեթելի+ լեռնային շրջանը: 2 Հետո Բեթելից, որը կից էր Լուզին, ձգվում էր դեպի Ատարոթ՝ արաքացիների սահմանը, 3 այնուհետև իջնում էր դեպի արևմուտք՝ Հաֆալեթյանների սահմանը, և հասնում մինչև Ստորին Բեթ-Օրոնի+ սահմանը, ապա՝ Գազեր.+ այն վերջանում էր Մեծ ծովի* մոտ:
4 Այսպիսով՝ Հովսեփի սերունդները՝+ Մանասեի ու Եփրեմի ցեղերը, տիրացան իրենց տարածքներին:+ 5 Եփրեմի սերունդներին իրենց տոհմերի համեմատ տրված տարածքի սահմանը հետևյալն էր. որպես ժառանգություն նրանց բաժին ընկած տարածքի արևելյան սահմանը Ատարոթ-Ադարից+ ձգվում էր դեպի Վերին Բեթ-Օրոն,+ 6 ապա՝ դեպի Մեծ ծով: Հյուսիսային կողմում սահմանը Մաքմեթաթից+ թեքվում էր դեպի արևելք՝ Թեանաթսելի կողմը, և ձգվում մինչև Հանոա: 7 Ապա Հանոայից իջնում էր Ատարոթ ու Նաարա, հասնում էր Երիքով+ ու ձգվում դեպի Հորդանան: 8 Թափուայից+ սահմանը գնում էր դեպի արևմուտք՝ դեպի Կանա հեղեղատը, ու վերջանում Մեծ ծովի մոտ:+ Սա է Եփրեմի ցեղին ըստ տոհմերի տրված ժառանգությունը: 9 Եփրեմի սերունդներին էին պատկանում նաև առանձին քաղաքներ իրենց ավաններով, որոնք գտնվում էին Մանասեի+ սերունդներին որպես ժառանգություն տրված տարածքներում:
10 Նրանք չվռնդեցին Գազերում+ բնակվող քանանացիներին, ուստի քանանացիները մինչ օրս ապրում են Եփրեմի տարածքում+ և հարկադիր աշխատանք են կատարում:+
17 Այնուհետև վիճակն+ ընկավ Մանասեի+ ցեղին, որովհետև Մանասեն Հովսեփի առաջնեկն էր:+ Քանի որ Մանասեի առաջնեկ որդի Մաքիրը՝+ Գաղաադի հայրը, ռազմիկ էր, նրան բաժին ընկան Գաղաադն ու Բասանը:+ 2 Ապա վիճակն ընկավ Մանասեի ցեղի մյուս կեսին՝ իր տոհմերի համեմատ. Աբիեզերի+ որդիներին, Քելեգի որդիներին, Ասրիելի որդիներին, Սյուքեմի որդիներին, Օֆերի որդիներին և Սեմիդայի որդիներին: Սրանք էին Հովսեփի որդի Մանասեի սերունդները՝ տղամարդիկ՝ ըստ իրենց տոհմերի:+ 3 Մանասեի որդի Մաքիրի որդի Գաղաադի որդի Օֆերի որդին՝ Սալպաադը,+ տղաներ չուներ, միայն աղջիկներ ուներ: Նրա աղջիկների անուններն էին՝ Մաալա, Նոա, Էգլա, Մելքա և Թերսա: 4 Նրանք ներկայացան Եղիազար քահանային,+ Նավեի որդի Հեսուին ու տոհմապետներին և ասացին. «Եհովան է պատվիրել Մովսեսին, որ մեզ ժառանգություն տա, ինչպես որ մեր եղբայրներին տվեց»:+ Ուստի Եհովայի կարգադրության համաձայն՝ նրանց ժառանգություն տրվեց, ինչպես որ իրենց հոր եղբայրներին:+
5 Բացի Գաղաադից ու Բասանից, որոնք Հորդանանի մյուս կողմում էին,* Մանասեին ևս տասը հողատարածք բաժին հասավ,+ 6 որովհետև Մանասեի դուստրերը նույնպես ժառանգություն ստացան նրա սերունդների հետ, իսկ Գաղաադը Մանասեի ցեղի մյուս կեսինը դարձավ:
7 Մանասեի ցեղին բաժին հասած տարածքի սահմանը Ասերից ձգվում էր մինչև Մաքմեթաթ,+ որը Սյուքեմի+ դիմացն է, այնուհետև գնում էր դեպի հարավ՝* այնտեղ, որտեղ Էն-Թափուայի բնակիչներն են ապրում: 8 Թափուա երկիրը Մանասեին հասավ՝ բացառությամբ Թափուա+ քաղաքի, որը Մանասեի տարածքի սահմանի վրա էր և Եփրեմի սերունդներին էր պատկանում: 9 Ապա սահմանը իջնում էր դեպի Կանա հեղեղատի հարավային կողմը: Մանասեի տարածքում կային Եփրեմի որոշ քաղաքներ: Այնուհետև Մանասեի+ տարածքի սահմանը անցնում էր հեղեղատի հյուսիսային կողմով և վերջանում Մեծ ծովի* մոտ:+ 10 Հարավային կողմի հողերը Եփրեմինն էին, իսկ հյուսիսային կողմի հողերը՝ Մանասեինը, և նրա տարածքի սահմանը Մեծ ծովն էր:+ Հյուսիսում Մանասեի տարածքը սահմանակից էր Ասերի տարածքին, իսկ արևելքում՝ Իսաքարի:
11 Իսաքարի և Ասերի տարածքներում Մանասեին տրվեցին Բեթ-Սեանն ու Հեբլաամը+ իրենց կախյալ* քաղաքներով, ինչպես նաև Դորը+ և բլուրների վրա գտնվող երեք քաղաքները՝ Ենդորը,+ Թանաքը+ և Մեգիդոն, իրենց բնակչությամբ ու կախյալ ավաններով:
12 Սակայն Մանասեի ցեղի մարդիկ չկարողացան տիրանալ այս քաղաքներին. քանանացիները համառորեն շարունակեցին բնակվել այդ տարածքներում:+ 13 Երբ իսրայելացիները հզորացան, քանանացիներին հարկադիր աշխատանքի դրեցին.+ նրանք ոչ բոլոր քանանացիներին վռնդեցին երկրից:+
14 Հովսեփի ցեղի մարդիկ Հեսուին ասացին. «Ինչո՞ւ վիճակ գցելով՝+ մեզ* որպես ժառանգություն միայն մեկ հողաբաժին տվեցիր. չէ՞ որ մենք բազմամարդ ժողովուրդ ենք, քանի որ Եհովան մինչև հիմա օրհնում է մեզ»:+ 15 Հեսուն պատասխանեց նրանց. «Եթե դուք այնքան բազմամարդ ժողովուրդ եք, որ Եփրեմի լեռնային շրջանը+ չափազանց փոքր է ձեզ համար, վե՛ր ելեք փերեզացիների+ ու ռաֆայիմների+ անտառածածկ երկիր, այնտեղ անտառը կտրեք ու ձեզ համար բնակվելու տեղ պատրաստեք»: 16 Հովսեփի ցեղի մարդիկ ասացին. «Լեռնային շրջանը բավարար չէ մեզ համար, և հովտային տարածքում ապրող բոլոր քանանացիները՝ թե՛ Բեթ-Սեանում+ ու դրա կախյալ* ավաններում և թե՛ Հեզրայելի+ հովտում ապրողները երկաթե գերանդիներով մարտակառքեր*+ ունեն»: 17 Ուստի Հեսուն Հովսեփի ցեղի մարդկանց, այսինքն՝ Եփրեմի ու Մանասեի ցեղերին, ասաց. «Դուք բազմամարդ ժողովուրդ եք ու շատ զորավոր: Դուք միայն մեկ հողաբաժին չեք ստանա,+ 18 լեռնային շրջանն էլ ձերը կլինի:+ Թեև այն անտառածածկ է, դուք կկտրեք անտառը, և այդ տարածքը ձեր երկրի սահմանը կդառնա: Չնայած քանանացիները ուժեղ են ու երկաթե գերանդիներով մարտակառքեր* ունեն, դուք կվռնդեք նրանց»:+
18 Դրանից հետո բոլոր իսրայելացիները հավաքվեցին Սելովում+ և այնտեղ կանգնեցրին հանդիպման վրանը,+ որովհետև Քանանն արդեն իրենց տիրապետության տակ էր:+ 2 Սակայն իսրայելացիների մեջ դեռևս մնացել էր յոթ ցեղ, որոնց միջև ժառանգությունը չէր բաժանվել: 3 Ուստի Հեսուն ասաց նրանց. «Մինչև ե՞րբ պիտի հապաղեք ու չգնաք տիրանալու այն երկրին, որը ձեր նախահայրերի Աստված Եհովան ձեզ է տվել:+ 4 Ամեն ցեղից երեք մարդ ընտրեք. ես նրանց կուղարկեմ, որ գնան, շրջեն երկրով մեկ և քարտեզագրեն այն՝* իրենց ժառանգությունը իրար միջև բաժանելու համար: Հետո թող ինձ մոտ գան: 5 Նրանք երկիրը պետք է յոթ մասի բաժանեն:+ Հուդան կմնա իր տարածքում՝ հարավում,+ Հովսեփի տունն էլ՝ իր տարածքում՝ հյուսիսում:+ 6 Իսկ դուք քարտեզագրեք երկիրը և այն բաժանեք յոթ մասի: Ապա քարտեզը բերեք այստեղ՝ ինձ մոտ, և ես մեր Աստված Եհովայի առաջ ձեզ համար վիճակ կգցեմ:+ 7 Բայց ղևտացիները առանձին բաժին չեն ունենա,+ ինչպես դուք ունեք, որովհետև նրանց ժառանգությունը Եհովային որպես քահանաներ ծառայելն է,+ իսկ Գադյանները, Ռուբենյանները և Մանասեի ցեղի կեսը+ Հորդանանի արևելյան կողմում արդեն ստացել են իրենց ժառանգությունը, որը Եհովայի ծառա Մովսեսն էր տվել նրանց»:
8 Այդ մարդիկ պատրաստվեցին, որ գնան երկիրը քարտեզագրելու: Հեսուն պատվիրեց նրանց. «Գնացե՛ք ու շրջե՛ք երկրով մեկ, կազմե՛ք դրա քարտեզը ու վերադարձե՛ք ինձ մոտ, և ես այստեղ՝ Սելովում,+ ձեզ համար վիճակ կգցեմ Եհովայի առաջ»: 9 Նրանք գնացին, շրջեցին ու երկիրն իր քաղաքներով քարտեզագրեցին՝* բաժանելով յոթ մասի: Այդ ամենը նրանք արձանագրեցին մի գրքում, ինչից հետո վերադարձան Հեսուի մոտ՝ բանակատեղի, որը Սելովում էր: 10 Հեսուն Եհովայի առաջ նրանց համար վիճակ գցեց:+ Այնտեղ Հեսուն երկիրը բաժանեց իսրայելացիների միջև՝ ամեն ցեղին իր բաժինը տալով:+
11 Առաջին վիճակն ընկավ Բենիամինի ցեղին՝ ըստ տոհմերի. նրա ցեղին վիճակով բաժին ընկավ Հուդայի+ և Հովսեփի սերունդների+ տարածքների միջև ընկած տարածքը: 12 Հյուսիսային կողմում նրանց սահմանը սկսվում էր Հորդանանից, այնուհետև բարձրանում էր դեպի Երիքովի+ հյուսիսային զառիթափը, ապա գնում դեպի արևմուտք՝ բարձրանալով լեռան վրա, ու հասնում Բեթ-Ավենի+ անապատ: 13 Այնուհետև սահմանը ձգվում էր դեպի Լուզ՝ հասնելով Լուզի հարավային զառիթափի մոտ, այսինքն՝ Բեթել,+ և իջնում էր ցած՝ Ատարոթ-Ադար,+ որը լեռան վրա էր գտնվում՝ Ստորին Բեթ-Օրոնի+ հարավային կողմում: 14 Այստեղից սկսվում էր արևմտյան սահմանը. Բեթ-Օրոնի հարավային կողմին նայող լեռից այն թեքվում էր դեպի հարավ և վերջանում Կարիաթ-Բաալի, այսինքն՝ Կարիաթարիմի+ մոտ, որը Հուդայի ցեղին պատկանող քաղաք է: Սա արևմտյան կողմն է:
15 Հարավային կողմում սահմանը սկսվում էր Կարիաթարիմի ծայրից, ձգվում էր դեպի արևմուտք ու հասնում Նափթոայի+ ջրի աղբյուրի մոտ: 16 Ապա իջնում էր այն լեռան ստորոտը, որը գտնվում է ռաֆայիմների+ հովտի հյուսիսային կողմում և նայում է Հիննոմի* հովտին,+ հետո իջնում էր Հիննոմի հովիտ, այնտեղից՝ հեբուսացիների+ քաղաքի հարավային զառիթափ, ապա՝ Ենռոգելի+ մոտ: 17 Այնուհետև գնում էր դեպի հյուսիս և ձգվում դեպի Ենսամյուս, հասնում էր Գալիլոթ, որը Էդոմիմի+ զառիվերի դիմացն է, և իջնում Ռուբենի որդի Բաանի+ քարի մոտ:+ 18 Հետո սահմանը ձգվում էր դեպի հյուսիսային զառիթափը, որը Արաբայի դիմացն է, և իջնում էր Արաբա: 19 Ապա ուղղվում էր դեպի Բեթ-Ագլայի+ հյուսիսային զառիթափը ու վերջանում Աղի ծովի*+ հյուսիսային ծովածոցի մոտ՝ Հորդանանի ծայր հարավում: Սա հարավային սահմանն էր: 20 Իսկ արևելյան սահմանը Հորդանանն էր: Սա էր Բենիամինի սերունդների ժառանգությունն իր բոլոր սահմաններով՝ տրված ըստ իրենց տոհմերի:
21 Բենիամինի ցեղին ըստ տոհմերի տրված քաղաքները սրանք էին. Երիքովը, Բեթ-Ագլան, Եմեկ-Կասիսը, 22 Բեթ-Արաբան,+ Սեմարիմը, Բեթելը,+ 23 Ավիմը, Փարան, Եփրան, 24 Քեֆար-Ամոննան, Հոֆնին և Գեբան.+ 12 քաղաք և դրանց ավանները:
25 Գաբաոնը,+ Ռաման, Բեերոթը, 26 Մասփան, Կեֆիրան, Մոսան, 27 Ռեկեմը, Հերփայելը, Թարալան, 28 Սելան,+ Էլեֆը, հեբուսացիների քաղաքը, այսինքն՝ Երուսաղեմը,+ Գաբաան+ և Կարիաթը. 14 քաղաք և դրանց ավանները:
Սա էր Բենիամինի սերունդներին ըստ իրենց տոհմերի տրված ժառանգությունը:
19 Երկրորդ վիճակն+ ընկավ Շմավոնին, այսինքն՝ Շմավոնի ցեղին՝+ ըստ տոհմերի: Նրանք ժառանգություն ստացան Հուդայի ցեղի ժառանգած տարածքում:+ 2 Նրանց ժառանգության մեջ էին մտնում Բերսաբեեն+ Սաբեեի հետ, Մոլադան,+ 3 Ասար-Սուալը,+ Բալան, Ասեմը,+ 4 Էլթուլադը,+ Բաթուլը, Հորման, 5 Սիկելակը,+ Բեթ-Մարքաբոթը, Ասար-Սուսան, 6 Բեթ-Լաբաոթը+ և Սարուհենը. 13 քաղաք և դրանց ավանները: 7 Այինը, Ռեմոնը, Եթերը և Ասանը.+ չորս քաղաք և դրանց ավանները, 8 ինչպես նաև այս բոլոր քաղաքների շուրջը գտնվող ավանները մինչև Բաալեթ-Բեեր՝ հարավային Ռամա: Սա էր Շմավոնի ցեղի ժառանգությունը՝ ըստ տոհմերի: 9 Շմավոնի սերունդներին ժառանգություն հատկացվեց Հուդայի ցեղի հողաբաժնից, որովհետև Հուդայի ցեղի բաժինը շատ մեծ էր իրենց համար: Ուստի Շմավոնի սերունդները բաժին ստացան նրանց ժառանգած տարածքում:+
10 Երրորդ վիճակն+ ընկավ Զաբուղոնի+ սերունդներին՝ ըստ իրենց տոհմերի. նրանց ժառանգած տարածքի սահմանը ձգվում էր մինչև Սարիդ: 11 Սահմանը բարձրանում էր դեպի արևմուտք՝ դեպի Մարալա, ու գնում Դաբասեթ, ապա հասնում Հեկնամի դիմաց գտնվող գետահովիտը:* 12 Այնուհետև Սարիդից գնում էր դեպի արևելք ու հասնում մինչև Քասլոթ-Թաբորի սահմանը, ապա ձգվում էր դեպի Դաբարաթ+ և բարձրանում Հաբիե: 13 Այնտեղից դարձյալ գնում էր դեպի արևելք՝ Գեթքոփեր,+ ապա՝ Իթագաս, հետո ձգվում դեպի Ռեմոն, այնուհետև՝ դեպի Նուա: 14 Հյուսիսում սահմանը թեքվում էր դեպի Ենաթոն և վերջանում Հեփթայելի հովտում: 15 Նրանց տարածքի մեջ էին մտնում նաև Կատտաթը, Նաալալը, Սամրոնը,+ Հադելան և Բեթլեհեմը.+ ընդհանուր հաշվով՝ 12 քաղաք և դրանց ավանները: 16 Սա էր Զաբուղոնի սերունդների ժառանգությունը՝ քաղաքներն ու դրանց ավանները՝ տրված ըստ տոհմերի:+
17 Չորրորդ վիճակն+ ընկավ Իսաքարին, այսինքն՝ Իսաքարի+ սերունդներին՝ իրենց տոհմերի համեմատ: 18 Նրանց տարածքի սահմանը ձգվում էր մինչև Հեզրայել,+ Քասելոթ, Սունամ,+ 19 Աֆերեմ, Սիան, Անարեթ, 20 Ռաբբիդ, Կեսիոն, Աբես, 21 Ռամաթ, Ենգանիմ,+ Ենքադդա ու Բեթ-Փասես: 22 Այն գնում էր դեպի Թաբոր,+ Սասիմա, Բեթսամյուս և վերջանում էր Հորդանանի մոտ. ընդհանուր հաշվով՝ 16 քաղաք և դրանց ավանները: 23 Սա էր Իսաքարի ցեղի ժառանգությունը՝ քաղաքներն ու դրանց ավանները՝ տրված ըստ տոհմերի:+
24 Հինգերորդ վիճակն+ ընկավ Ասերի+ ցեղին՝ ըստ տոհմերի: 25 Նրանց սահմանն անցնում էր Քելկաթ,+ Ալի, Բետեն, Աքսափ, 26 Ալամելեք, Ամադ և Մասալ քաղաքների մոտով: Սահմանը ձգվում էր դեպի արևմուտք՝ հասնելով Կարմեղոս+ և Սիոր-Լեբնաթ, 27 ապա հետ էր դառնում դեպի արևելք՝ Բեթ-Դագոն, ուղղվում էր դեպի Զաբուղոն ու Հեփթայելի հովտի հյուսիսային կողմը, հետո՝ Բեթ-Ամեկ ու Նեիել, այնտեղից էլ ձգվում էր դեպի Քաբոլի ձախ կողմը, 28 ապա դեպի Եբրոն, Րոոբ, Համմոն ու Կանա և հասնում Մեծ Սիդոն:+ 29 Հետո սահմանը հետ էր դառնում Ռամա՝ գնալով մինչև Տյուրոս+ ամրացված քաղաքը, ապա թեքվում էր դեպի Ուսա և վերջանում ծովի մոտ՝ այն շրջանում, որտեղ էին Աքզիբը, 30 Ամման, Աֆեկը+ և Րոոբը.+ ընդհանուր հաշվով՝ 22 քաղաք և դրանց ավանները: 31 Սա էր Ասերի ցեղի ժառանգությունը՝ քաղաքներն ու դրանց ավանները՝ տրված ըստ տոհմերի:+
32 Վեցերորդ վիճակն+ ընկավ Նեփթաղիմի սերունդներին՝ իրենց տոհմերի համեմատ: 33 Նրանց տարածքի սահմանը Հելեֆից և Սանանիմում+ գտնվող մեծ ծառի մոտից գնում էր դեպի Ադամի-Նագեբ ու Հաբնել՝ հասնելով Լակում, և վերջանում էր Հորդանանի մոտ: 34 Ապա սահմանը հետ էր դառնում դեպի արևմուտք՝ Ազանոթ-Թաբոր, և այնտեղից ձգվում էր դեպի Հուկկոկ ու հարավում հասնում Զաբուղոն, արևմուտքում՝ Ասեր, իսկ արևելքում՝ Հուդա՝ Հորդանանի մոտ: 35 Ամրացված քաղաքներն էին Ասեդիմը, Սերը, Ամմաթը,+ Ռեկկաթը, Քեներեթը, 36 Ադաման, Ռաման, Հասորը,+ 37 Կեդեսը,+ Եդրային, Ենհասորը, 38 Յարոնը, Մակդալիելը, Հորեմը, Բեթ-Անաթը և Բեթսամյուսը.+ 19 քաղաք և դրանց ավանները: 39 Սա էր Նեփթաղիմի ցեղի ժառանգությունը՝ քաղաքներն ու դրանց ավանները՝ տրված ըստ տոհմերի:+
40 Յոթերորդ վիճակն+ ընկավ Դանի+ ցեղին՝ ըստ տոհմերի: 41 Նրանց ժառանգած տարածքի սահմանն անցնում էր Սարաան,+ Եսթաուղ, Իրսամես, 42 Սալաբին,+ Այելոն,+ Հեթլան, 43 Ելոն, Թամնան,+ Ակկարոն,+ 44 Ելթեկեն, Գաբաթոն,+ Բաալեթ, 45 Եհուդ, Բանե-Բարակ, Գեթրեմոն,+ 46 Մեարկոն, Ռակկոն քաղաքների մոտով և Հոպպեի+ դիմացով: 47 Սակայն Դանի ցեղի մարդկանց տարածքը չափազանց փոքր էր իրենց համար:+ Ուստի նրանք գնացին, պատերազմեցին Լեսեմի+ դեմ ու նվաճեցին այն՝ սրի քաշելով դրա բնակիչներին: Հետո տիրացան քաղաքին ու բնակվեցին այնտեղ: Նրանք Լեսեմի անունը փոխեցին՝ կոչելով այն իրենց նախահոր՝ Դանի անունով:+ 48 Սա էր Դանի ցեղի ժառանգությունը՝ քաղաքներն ու դրանց ավանները՝ տրված ըստ տոհմերի:
49 Այսպիսով՝ նրանք ավարտեցին երկրի տարածքները որպես ժառանգություն բաժանելը: Այնուհետև իսրայելացիները Նավեի որդի Հեսուին իրենց տարածքում ժառանգություն տվեցին: 50 Եհովայի հրամանով նրան տվեցին իր խնդրած քաղաքը՝ Թամնաթ-Սարան,+ որը Եփրեմի լեռնային շրջանում էր: Նա վերակառուցեց այդ քաղաքը ու բնակվեց այնտեղ:
51 Սրանք էին այն ժառանգած տարածքները, որ Եղիազար քահանան, Նավեի որդի Հեսուն և Իսրայելի ցեղերի տոհմերի գլուխները Սելովում+ վիճակով բաժանեցին+ Եհովայի առաջ՝ հանդիպման վրանի մուտքի մոտ:+ Եվ այսպես՝ նրանք ավարտեցին երկիրը բաժանելը:
20 Այնուհետև Եհովան ասաց Հեսուին. 2 «Իսրայելացիներին ասա. «Ձեզ համար ապաստանի քաղաքներ ընտրեք,+ ինչի մասին Մովսեսի միջոցով հայտնել եմ ձեզ, 3 որպեսզի այն մարդը, ով պատահաբար՝* առանց դիտավորության, սպանի ինչ-որ մեկին, այնտեղ փախչի: Դրանք ապաստան կլինեն արյան վրիժառուից պաշտպանվելու համար:+ 4 Մարդասպանը պետք է փախչի այդ քաղաքներից մեկը,+ կանգնի քաղաքի դարպասի մուտքի մոտ+ և այդ քաղաքի երեցներին ներկայացնի իր գործը: Հետո նրանք պետք է այդ մարդուն ներս թողնեն քաղաք և տեղ տան, որ բնակվի իրենց հետ: 5 Եթե արյան վրիժառուն նրան հետապնդի, նրանք չպետք է մարդասպանին նրա ձեռքը տան, որովհետև նա իր դրացուն պատահաբար* է սպանել և մինչ այդ նրան չի ատել:+ 6 Նա պետք է այդ քաղաքում մնա այնքան ժամանակ, մինչև որ դատավարության համար ժողովի* առջև կանգնի,+ և եթե անմեղ ճանաչվի, պետք է շարունակի այնտեղ ապրել, մինչև որ այդ ժամանակ ծառայող քահանայապետը մահանա:+ Դրանից հետո սպանություն գործած մարդը կարող է վերադառնալ այն քաղաք, որտեղից փախել էր, կարող է վերադառնալ իր տուն»»:+
7 Այդ նպատակով նրանք Նեփթաղիմի լեռնային շրջանում՝ Գալիլեայում, առանձնացրին* Կեդեսը,+ Եփրեմի լեռնային շրջանում՝ Սյուքեմը+ և Հուդայի լեռնային շրջանում՝ Կարիաթ-Արբան,+ այսինքն՝ Քեբրոնը: 8 Երիքովից դեպի արևելք՝ Հորդանանի մյուս կողմում, նրանք ընտրեցին Ռուբենի ցեղին պատկանող Բոսորը,+ որը տափաստանում է՝ բարձրավանդակի վրա, Գադի ցեղին պատկանող Ռամոթը,+ որը Գաղաադում է, և Մանասեի ցեղին պատկանող Գոլանը,+ որը Բասանում է:+
9 Սրանք են այն քաղաքները, որ ընտրվեցին իսրայելացիների և նրանց հետ բնակվող պանդուխտների համար, որպեսզի առանց դիտավորության որևէ մեկին սպանողը փախչի այնտեղ+ ու արյան վրիժառուի ձեռքով չմեռնի, մինչև որ դատավարության համար կանգնի ժողովի* առաջ:+
21 Ղևտացիների տոհմերի գլուխները մոտեցան Եղիազար+ քահանային, Նավեի որդի Հեսուին և Իսրայելի ցեղերի տոհմերի գլուխներին 2 ու խոսեցին նրանց հետ Քանանի երկրում՝ Սելովում՝+ ասելով. «Եհովան Մովսեսի միջոցով պատվիրել է, որ բնակվելու համար մեզ քաղաքներ տրվեն, մեր անասունների համար էլ՝ արոտավայրեր»:+ 3 Ուստի Եհովայի կարգադրությամբ իսրայելացիները իրենց ժառանգած տարածքներում ղևտացիներին քաղաքներ տվեցին+ արոտավայրերով հանդերձ:+
4 Վիճակն ընկավ Կահաթյանների+ տոհմին՝ այն ղևտացիներին, որոնք Ահարոն քահանայի սերունդներն էին: Նրանց 13 քաղաք բաժին ընկավ այն քաղաքներից, որոնք պատկանում էին Հուդայի,+ Շմավոնի+ և Բենիամինի ցեղերին:+
5 Մյուս Կահաթյաններին վիճակով տասը քաղաք բաժին հասավ այն քաղաքներից, որոնք պատկանում էին Եփրեմի+ և Դանի ցեղերի, ինչպես նաև Մանասեի ցեղի կեսի տոհմերին:+
6 Գերսոնյաններին+ վիճակով 13 քաղաք բաժին հասավ այն քաղաքներից, որոնք պատկանում էին Իսաքարի, Ասերի, Նեփթաղիմի ցեղերի, ինչպես նաև Բասանում+ Մանասեի ցեղի կեսի տոհմերին:
7 Իսկ Մերարիյանները,+ ըստ իրենց տոհմերի, 12 քաղաք ստացան Ռուբենի, Գադի և Զաբուղոնի+ ցեղերին պատկանող քաղաքներից:
8 Եվ այսպես՝ իսրայելացիները, վիճակ գցելով, ղևտացիներին հատկացրին քաղաքներ ու դրանց արոտավայրերը, ինչպես որ Եհովան Մովսեսի միջոցով պատվիրել էր:+
9 Անուններով նշված հետևյալ քաղաքները, որոնք Հուդայի և Շմավոնի ցեղերին էին պատկանում,+ 10 նրանք տվեցին Ղևիի ցեղի Կահաթյանների տոհմերից Ահարոնի սերունդներին, որովհետև առաջին վիճակը նրանց էր ընկել: 11 Նրանց տվեցին Կարիաթ-Արբան*+ (Արբան Ենակի հայրն էր), այսինքն՝ Քեբրոնը,+ որը Հուդայի լեռնային շրջանում է, և դրա շրջակա արոտավայրերը, 12 իսկ քաղաքին պատկանող դաշտերն ու ավանները որպես սեփականություն տվեցին Քաղեբին՝+ Հեֆոնեի որդուն:
13 Ահարոն քահանայի սերունդներին նրանք տվեցին Քեբրոնը+ իր արոտավայրերով, որը սպանություն գործած մարդու համար ապաստանի քաղաք է,+ նաև Լեբնան+ իր արոտավայրերով, 14 Հաթիրը+ իր արոտավայրերով, Եսթեմովը+ իր արոտավայրերով, 15 Քոլոնը+ իր արոտավայրերով, Դաբիրը+ իր արոտավայրերով, 16 Այինը+ իր արոտավայրերով, Հետտան+ իր արոտավայրերով և Բեթսամյուսը իր արոտավայրերով. ինը քաղաք՝ այս երկու ցեղին պատկանող քաղաքներից:
17 Բենիամինի ցեղին պատկանող քաղաքներից՝ Գաբաոնը+ իր արոտավայրերով, Գեբան իր արոտավայրերով,+ 18 Անաթոթը+ իր արոտավայրերով և Գալմոնը իր արոտավայրերով՝ չորս քաղաք:
19 Այսպիսով՝ Ահարոնի սերունդներին՝ քահանաներին տրված բոլոր քաղաքներն իրենց արոտավայրերով 13-ն էին:+
20 Ղևտացիներից Կահաթյանների մյուս տոհմերին վիճակով բաժին հասան քաղաքներ, որոնք Եփրեմի ցեղին էին պատկանում: 21 Նրանց տվեցին Սյուքեմը+ իր արոտավայրերով, որը գտնվում է Եփրեմի լեռնային շրջանում, և որը սպանություն գործած մարդու համար ապաստանի քաղաք է,+ նաև հատկացրին Գազերը+ իր արոտավայրերով, 22 Կաբսեմը իր արոտավայրերով և Բեթ-Օրոնը+ իր արոտավայրերով՝ չորս քաղաք:
23 Դանի ցեղին պատկանող քաղաքներից՝ Ելթեկեն իր արոտավայրերով, Գաբաթոնը իր արոտավայրերով, 24 Այելոնը+ իր արոտավայրերով և Գեթրեմոնը իր արոտավայրերով՝ չորս քաղաք:
25 Մանասեի ցեղի կեսին պատկանող քաղաքներից՝ Թանաքը+ իր արոտավայրերով և Գեթրեմոնը իր արոտավայրերով՝ երկու քաղաք:
26 Կահաթյանների մյուս տոհմերի ստացած բոլոր քաղաքներն իրենց արոտավայրերով տասն էին:
27 Ղևտացիների տոհմերից Գերսոնյաններին+ Մանասեի ցեղի կեսին պատկանող տարածքում՝ Բասանում, տվեցին Գոլանը+ իր արոտավայրերով, որը սպանություն գործած մարդու համար ապաստանի քաղաք է, նաև Բեեստարան իր արոտավայրերով՝ երկու քաղաք:
28 Իսաքարի ցեղին պատկանող քաղաքներից՝+ Կեսիոնը իր արոտավայրերով, Դաբարաթը+ իր արոտավայրերով, 29 Հերիմութը իր արոտավայրերով և Ենգանիմը իր արոտավայրերով՝ չորս քաղաք:
30 Ասերի ցեղին պատկանող քաղաքներից՝+ Մասալը իր արոտավայրերով, Աբդոնը իր արոտավայրերով, 31 Քելկաթը+ իր արոտավայրերով և Րոոբը+ իր արոտավայրերով՝ չորս քաղաք:
32 Նեփթաղիմի ցեղին պատկանող քաղաքներից՝ Կեդեսը+ իր արոտավայրերով, որը գտնվում է Գալիլեայում, և որը սպանություն գործած մարդու համար ապաստանի քաղաք է,+ նաև Եմաթ-Դորը իր արոտավայրերով և Կարթանը իր արոտավայրերով՝ երեք քաղաք:
33 Գերսոնյաններին ըստ տոհմերի տրված բոլոր քաղաքներն իրենց արոտավայրերով 13-ն էին:
34 Իսկ մնացած ղևտացիներին՝ Մերարիյանների տոհմերին,+ Զաբուղոնի ցեղին+ պատկանող քաղաքներից տվեցին Հեկնամը+ իր արոտավայրերով, Կարթան իր արոտավայրերով, 35 Դեմնան իր արոտավայրերով և Նաալալը+ իր արոտավայրերով՝ չորս քաղաք:
36 Ռուբենի ցեղին պատկանող քաղաքներից՝ Բոսորը+ իր արոտավայրերով, Հասսան իր արոտավայրերով,+ 37 Կադեմոթը իր արոտավայրերով և Մեֆայաթը իր արոտավայրերով՝ չորս քաղաք:
38 Գադի ցեղին պատկանող քաղաքներից՝+ Ռամոթը իր արոտավայրերով, որը գտնվում է Գաղաադում,+ և որը սպանություն գործած մարդու համար ապաստանի քաղաք է, նաև Մանայիմը+ իր արոտավայրերով, 39 Եսեբոնը+ իր արոտավայրերով և Հազերը+ իր արոտավայրերով՝ չորս քաղաք:
40 Բոլոր քաղաքները, որ մնացած ղևտացիները՝ Մերարիյանները, վիճակով ստացան ըստ իրենց տոհմերի, 12-ն էին:
41 Իսրայելացիներին պատկանող տարածքներում ղևտացիների բոլոր քաղաքներն իրենց արոտավայրերով 48-ն էին:+ 42 Այս քաղաքներից յուրաքանչյուրն իր շուրջն արոտավայրեր ուներ. բոլոր քաղաքներն այդպիսին էին:
43 Եվ այսպես՝ Եհովան Իսրայելին տվեց այդ ամբողջ երկիրը, ինչպես որ երդվել էր նրանց նախահայրերին.+ նրանք տիրացան այդ երկրին ու բնակվեցին այնտեղ:+ 44 Բացի այդ՝ Եհովան նրանց ամեն կողմից հանգստություն տվեց, ինչպես որ երդվել էր իրենց նախահայրերին,+ ու թշնամիներից ոչ մեկը չկարողացավ ընդդիմանալ նրանց:+ Բոլոր թշնամիներին Եհովան նրանց ձեռքը մատնեց:+ 45 Այն բոլոր լավ խոստումներից* և ոչ մեկը, որ Եհովան տվել էր Իսրայելի ժողովրդին, առանց կատարվելու չմնաց. ամեն բան կատարվեց:+
22 Հետո Հեսուն կանչեց Ռուբենյաններին, Գադյաններին ու Մանասեի ցեղի կեսին 2 և ասաց նրանց. «Դուք կատարեցիք այն ամենը, ինչ որ Եհովայի ծառա Մովսեսը ձեզ պատվիրել էր,+ և հնազանդվեցիք իմ տված բոլոր պատվերներին:+ 3 Այս ամբողջ ընթացքում՝ ընդհուպ մինչև այսօր, դուք չլքեցիք ձեր եղբայրներին+ և կատարեցիք այն, ինչ ձեր Աստված Եհովան պատվիրել էր:+ 4 Հիմա ձեր Աստված Եհովան ձեր եղբայրներին հանգստություն է տվել, ինչպես որ խոստացել էր նրանց:+ Ուստի կարող եք վերադառնալ ձեր տուն՝* այն տարածք, որը Եհովայի ծառա Մովսեսը Հորդանանի մյուս կողմում* տվել է ձեզ, որ տիրանաք:+ 5 Միայն թե ուշադիր եղեք, որ կատարեք Եհովայի ծառա Մովսեսի տված պատվիրաններն ու Օրենքը՝+ սիրեք ձեր Աստված Եհովային,+ քայլեք նրա բոլոր ճանապարհներով,+ պահեք նրա պատվիրանները,+ կառչեք նրան+ ու ծառայեք+ ձեր ամբողջ սրտով ու ձեր ամբողջ հոգով»:*+
6 Հետո Հեսուն օրհնեց նրանց և ուղարկեց իրենց բնակության վայրերը: 7 Մանասեի ցեղի կեսին Մովսեսը ժառանգություն էր տվել Բասանում,+ իսկ մյուս կեսին Հեսուն ժառանգություն տվեց Հորդանանի արևմտյան կողմում՝+ նրանց եղբայրների կողքին: Երբ Հեսուն նրանց ուղարկում էր իրենց վրանները, օրհնեց նրանց՝ 8 ասելով. «Վերադարձեք ձեր վրանները՝ տանելով ձեզ հետ մեծ հարստություն, շատ անասուններ, արծաթ, ոսկի, պղինձ, երկաթ ու մեծ քանակությամբ հագուստ:+ Ձեր եղբայրների հետ կիսեք թշնամիներից վերցրած ավարի ձեր բաժինը»:+
9 Դրանից հետո Ռուբենյանները, Գադյաններն ու Մանասեի ցեղի կեսը բաժանվեցին մյուս իսրայելացիներից և դուրս եկան Սելովից, որ Քանանում է, և վերադարձան Գաղաադ՝+ իրենց տարածքներ, որտեղ նրանք բնակություն էին հաստատել Մովսեսի միջոցով տրված Եհովայի հրամանով:+ 10 Երբ Քանանում Ռուբենյանները, Գադյաններն ու Մանասեի ցեղի կեսը եկան Հորդանանի կողմերը, այնտեղ՝ Հորդանանի մոտ, մի հսկայական զոհասեղան շինեցին: 11 Որոշ ժամանակ անց մյուս իսրայելացիները լսեցին,+ որ մարդիկ ասում են. «Ռուբենյանները, Գադյաններն ու Մանասեի ցեղի կեսը Քանանի սահմանին՝ Հորդանանի մերձակայքում՝ մեր կողմում, զոհասեղան են շինել»: 12 Այս մասին լսելով՝ բոլոր իսրայելացիները հավաքվեցին Սելովում,+ որ գնան նրանց դեմ պատերազմելու:
13 Իսրայելացիները Եղիազար քահանայի որդի Փենեհեսին+ ուղարկեցին Գաղաադ՝ Ռուբենյանների, Գադյանների ու Մանասեի ցեղի կեսի մոտ: 14 Նրա հետ ուղարկեցին նաև տասը տոհմապետների՝ Իսրայելի յուրաքանչյուր ցեղից մեկ տոհմապետի, որոնցից ամեն մեկը Իսրայելի հազարավորների մեջ գերդաստանի գլուխ էր:+ 15 Երբ նրանք հասան Գաղաադ՝ Ռուբենյանների, Գադյանների և Մանասեի ցեղի կեսի մոտ, նրանց ասացին.
16 «Եհովայի ամբողջ ժողովուրդը սա է ասում. «Ինչո՞ւ անհավատարիմ արարք+ գործեցիք Իսրայելի Աստծու դեմ: Դուք երես եք թեքել Եհովայից և Եհովայի դեմ ըմբոստանալով՝ զոհասեղան եք կառուցել:+ 17 Մի՞թե մեզ համար բավական չէր Փեգորի մոտ գործած մեղքը: Մինչև հիմա մենք կրում ենք այդ մեղքի հետևանքները,* չնայած որ Եհովայի ողջ ժողովուրդը պատժվել է դրա համար:+ 18 Եվ դուք այսօր հեռանո՞ւմ եք Եհովայից: Եթե դուք այսօր ըմբոստանաք Եհովայի դեմ, ապա վաղը նա իր վրդովմունքը կթափի Իսրայելի ողջ ժողովրդի վրա:+ 19 Բայց եթե ձեր տիրապետության տակ եղող տարածքը անմաքուր եք համարում, եկեք այն տարածք, որը Եհովայի սեփականությունն է,+ և որտեղ Եհովայի խորանն է,+ ու մեզ հետ բնակվեք: Միայն թե Եհովայի դեմ մի՛ ըմբոստացեք և մեզ էլ մի՛ դարձրեք ըմբոստներ՝ մեր Աստված Եհովայի զոհասեղանից բացի ուրիշ զոհասեղան շինելով:+ 20 Երբ Զարայի որդի Աքանը+ անհավատարիմ արարք գործեց՝ վերցնելով այն, ինչը կործանման էր դատապարտված, մի՞թե Աստծու վրդովմունքը Իսրայելի ողջ ժողովրդի վրա չթափվեց:+ Եվ իր գործած մեղքի պատճառով միայն նա չէր, որ մահացավ»»:+
21 Ռուբենյանները, Գադյաններն ու Մանասեի ցեղի կեսը պատասխանեցին Իսրայելի հազարավորների* գլուխներին.+ 22 «Ամենազոր Աստված* Եհովան գիտի, այո՛, Ամենազոր Աստված Եհովան+ գիտի, թե ինչու ենք այս բանն արել, և թող Իսրայելն էլ իմանա: Եթե ըմբոստացել ենք ու անհավատարմությամբ ենք վարվել Եհովայի հանդեպ, թող նա այսօր մեզ չխնայի: 23 Եթե զոհասեղան ենք շինել, որ ըմբոստանանք Եհովայի դեմ և դրա վրա ողջակեզներ, հացի ընծաներ ու խաղաղության զոհեր մատուցենք, թող Եհովան պատժի մեզ:+ 24 Մենք դա արեցինք, քանի որ անհանգստացանք, որ ապագայում ձեր որդիները կասեն մեր որդիներին. «Ի՞նչ գործ ունեք Եհովայի՝ Իսրայելի Աստծու հետ: 25 Ռուբենյաննե՛ր ու Գադյաննե՛ր, Եհովան Հորդանանը մեր ու ձեր միջև որպես սահման է դրել: Դուք Եհովային առնչվող ոչ մի բանի հետ գործ չունեք»:* Եվ այդպես ձեր որդիները մեր որդիներին կխանգարեն երկրպագել Եհովային:*
26 Ուստի ասացինք. «Եկեք գործի անցնենք ու մի զոհասեղան շինենք, բայց ոչ թե ողջակեզների ու զոհերի համար, 27 այլ որ այն վկա լինի մեր ու ձեր միջև,+ նաև մեզնից հետո եկող սերունդների միջև, որ Եհովային ենք ծառայություն մատուցելու մեր ողջակեզներով, խաղաղության զոհերով ու այլ զոհերով,+ և որ ապագայում ձեր որդիները մեր որդիներին չասեն. «Դուք Եհովային առնչվող ոչ մի բանի հետ գործ չունեք»»:* 28 Մենք ասացինք. «Եթե մեզ ու մեր սերունդներին երբևէ այսպիսի բան ասեն, կպատասխանենք. «Տեսե՛ք այն զոհասեղանը, որը մեր նախահայրերը շինել են Եհովայի զոհասեղանի օրինակով, բայց ոչ թե ողջակեզների ու զոհերի համար, այլ որ այն վկա լինի մեր ու ձեր միջև»»: 29 Մեր մտքով անգամ չի անցել Եհովայի դեմ ըմբոստանալ ու երես թեքել Եհովայից+ և մեր Աստված Եհովայի զոհասեղանի փոխարեն, որը նրա խորանի առաջ է կանգնած, ողջակեզների, հացի ընծաների ու զոհերի համար մի ուրիշ զոհասեղան շինել»:+
30 Ռուբենի, Գադի ու Մանասեի ցեղերի մարդկանց պատասխանը գոհացրեց Փենեհես քահանային, նրա հետ եղող ժողովրդի տոհմապետներին՝ Իսրայելի հազարավորների գլուխներին:+ 31 Ուստի Եղիազար քահանայի որդի Փենեհեսը Ռուբենի, Գադի ու Մանասեի ցեղի մարդկանց ասաց. «Այսօր մենք իմացանք, որ Եհովան մեզ հետ է, քանի որ ձեր այս արարքը անհավատարմություն չէր Եհովայի դեմ: Հիմա դուք իսրայելացիներին ազատեցիք Եհովայի ձեռքից»:
32 Դրանից հետո Եղիազար քահանայի որդի Փենեհեսը և տոհմապետները Գաղաադից՝ Ռուբենյանների և Գադյանների մոտից, վերադարձան Քանան և մյուս իսրայելացիներին հայտնեցին նրանց խոսքերը: 33 Դրանք գոհացրին իսրայելացիներին: Նրանք փառաբանեցին Աստծուն և այլևս ոչինչ չխոսեցին Ռուբենյանների ու Գադյանների դեմ պատերազմի դուրս գալու և նրանց տարածքները ավերելու մասին:
34 Ռուբենյաններն ու Գադյանները զոհասեղանին անուն տվեցին:* Նրանք ասացին. «Այն վկա է մեր միջև, որ Եհովան է ճշմարիտ Աստվածը»:
23 Շատ օրեր էին անցել այն ժամանակվանից, երբ Եհովան հանգստություն էր տվել Իսրայելին՝+ փրկելով նրան շրջակայքում եղող բոլոր թշնամիներից: Հեսուն ծերացել էր ու տարիքն առել:+ 2 Նա կանչեց ամբողջ Իսրայելին՝+ երեցներին, առաջնորդներին, դատավորներին ու գլխավորներին,+ և ասաց նրանց. «Ես ծերացել եմ ու տարիքս առել: 3 Դուք ձեր աչքով տեսաք այն ամենը, ինչ ձեր Աստված Եհովան հանուն ձեզ արեց այս բոլոր ազգերին: Ձեր Աստված Եհովան էր ձեզ համար պատերազմողը:+ 4 Վիճակ գցելով+ ես ձեր ցեղերի միջև որպես ժառանգություն բաժանեցի Հորդանանից դեպի արևմուտք՝ մինչև Մեծ ծովն* ընկած տարածքները,+ որոնք պատկանում էին այն բոլոր ազգերին, որոնց ես բնաջնջեցի,+ և այն ազգերին, որոնք մնացել են: 5 Ձեր Աստված Եհովան էր, որ քշեց նրանց ձեր առաջից:+ Նա հանուն ձեզ վռնդեց այդ ազգերին, և դուք տիրացաք նրանց երկրին, ինչպես որ ձեր Աստված Եհովան խոստացել էր ձեզ:+
6 Հիմա դուք պետք է շատ քաջ լինեք, որպեսզի առանց աջ կամ ձախ շեղվելու պահեք+ ու կատարեք այն ամենը, ինչ գրված է Մովսեսի օրենքի գրքում:+ 7 Երբեք չխառնվեք այն ազգերին,+ որոնք մնացին ձեզ հետ: Նրանց աստվածների անունները նույնիսկ չհիշատակեք,+ չերդվեք նրանցով, երբեք չծառայեք նրանց և չխոնարհվեք նրանց առաջ,+ 8 այլ ձեր Աստված Եհովային կառչած մնացեք,+ ինչպես որ արել եք մինչև այսօր: 9 Եհովան մեծ ու հզոր ազգերին կքշի ձեր առաջից,+ ինչպես որ արել է մինչ օրս, դրա համար էլ ոչ ոք չի կարողացել ընդդիմանալ ձեզ:+ 10 Ձեզնից մեկը հազար հոգու կհետապնդի,+ որովհետև ձեր Աստված Եհովան է ձեզ համար պատերազմողը,+ ինչպես որ խոստացել է ձեզ:+ 11 Սիրե՛ք ձեր Աստված Եհովային+ ու այդպես միշտ զգոն կլինեք:+
12 Բայց եթե դուք երես դարձնեք Աստծուց և միանաք այն ազգերից ողջ մնացածներին,+ որոնք ձեզ հետ են ապրում, եթե ամուսնանաք*+ կամ ընկերանաք նրանց հետ, և նրանք էլ ձեզ հետ, 13 հաստատ իմացեք, որ ձեր Աստված Եհովան այս ազգերին այլևս չի քշի ձեր առաջից:+ Նրանք կդառնան որոգայթ ու ծուղակ, ձեր կողերին՝ հարվածող մտրակներ և ձեր աչքերի մեջ՝ փշեր,+ մինչև որ բնաջինջ լինեք այս լավ երկրից, որ ձեր Աստված Եհովան տվել է ձեզ:
14 Շուտով ես մահանալու եմ:* Դուք ձեր ամբողջ սրտով ու ձեր ամբողջ հոգով գիտեք, որ ձեր Աստված Եհովայի տված լավ խոստումներից մի բառ անգամ առանց կատարվելու չմնաց: Բոլորն էլ կատարվեցին ձեր աչքի առաջ: Նրա խոսքերից և ոչ մեկը գետին չընկավ:+ 15 Բայց ինչպես որ ձեր Աստված Եհովան կատարեց ձեզ տված իր բոլոր լավ խոստումները,+ այնպես էլ Եհովան իր խոստացած աղետը* կբերի ձեզ վրա և կբնաջնջի ձեզ այս լավ երկրից, որ ձեր Աստված Եհովան տվել է ձեզ,+ 16 Եհովայի բարկությունը կբորբոքվի ձեր դեմ,+ և դուք իսկույն կկորչեք լավ երկրից, որ նա տվել է ձեզ, եթե դրժեք ձեր Աստված Եհովայի հետ կապած ուխտը, որ նա պատվիրել է ձեզ կատարել, և գնաք ու ծառայեք ուրիշ աստվածների և խոնարհվեք նրանց առաջ»:+
24 Այնուհետև Հեսուն Իսրայելի բոլոր ցեղերին հավաքեց Սյուքեմում և կանչեց Իսրայելի երեցներին, առաջնորդներին, դատավորներին ու գլխավորներին,+ և նրանք կանգնեցին ճշմարիտ Աստծու առաջ: 2 Հեսուն ասաց ամբողջ ժողովրդին. «Ահա թե ինչ է ասում Եհովան՝ Իսրայելի Աստվածը. «Հնում ձեր նախահայրերը՝+ նրանց թվում նաև Աբրահամի ու Նաքորի հայր Թարան,+ ապրում էին Եփրատ գետի* մյուս կողմում և ուրիշ աստվածների էին ծառայում:+
3 Ձեր նախահայր Աբրահամին,+ որը Եփրատի* մյուս կողմում էր, ես առաջնորդեցի Քանան ու ողջ երկրով շրջել տվեցի: Ես նրա սերունդը շատացրի.+ նրան տվեցի Իսահակին,+ 4 հետո Իսահակին տվեցի Հակոբին ու Եսավին:+ Եսավին որպես սեփականություն տվեցի Սեիրի լեռնաշղթան,+ իսկ Հակոբն ու նրա որդիները իջան Եգիպտոս:+ 5 Հետագայում Մովսեսին ու Ահարոնին+ ուղարկեցի ձեզ մոտ և Եգիպտոսը պատուհասներով հարվածեցի:+ Դրանից հետո ձեզ դուրս հանեցի այնտեղից: 6 Երբ ձեր հայրերին դուրս էի բերում Եգիպտոսից,+ եգիպտացիները մարտակառքերով ու հեծելազորով ընկան նրանց հետևից և հետապնդեցին մինչև Կարմիր ծովը:+ Երբ ձեր հայրերը հասան ծովի մոտ, 7 աղաղակելով օգնության կանչեցին ինձ՝ Եհովայիս,+ և ես խավար գցեցի ձեր ու եգիպտացիների միջև, ծովը նրանց վրա բերեցի ու ծածկեցի նրանց,+ և ձեր աչքերը տեսան, թե ես ինչ արեցի Եգիպտոսում:+ Դրանից հետո դուք երկար տարիներ* ապրեցիք անապատում:+
8 Ես ձեզ բերեցի Հորդանանի արևելյան կողմում ապրող ամորհացիների երկիրը, և նրանք ձեր դեմ պատերազմեցին:+ Բայց ես նրանց ձեր ձեռքը մատնեցի, որ դուք տիրանաք նրանց երկրին: Ես նրանց բնաջնջեցի ձեր առաջ:+ 9 Հետո Իսրայելի դեմ պատերազմեց Մովաբի թագավոր Բաղակը՝ Սեպփորի որդին: Նա կանչեց Բեորի որդի Բաղաամին, որ անիծի ձեզ,+ 10 բայց ես չուզեցի Բաղաամին+ լսել: Այդ պատճառով նա նորից ու նորից օրհնեց ձեզ,+ և ես ազատեցի ձեզ նրա ձեռքից:+
11 Հետո դուք անցաք Հորդանանը+ ու եկաք Երիքով:+ Երիքովի առաջնորդները,* ամորհացիները, փերեզացիները, քանանացիները, քետացիները, գերգեսացիները, խևացիներն ու հեբուսացիները պատերազմեցին ձեր դեմ, բայց ես նրանց ձեր ձեռքը տվեցի:+ 12 Ես վհատություն* գցեցի նրանց մեջ, և նրանք փախան ձեր առաջից,+ ինչպես որ ամորհացիների երկու թագավորներն էին փախել. դա ո՛չ ձեր սրով եղավ, ո՛չ էլ ձեր աղեղով:+ 13 Ես ձեզ տվեցի մի երկիր, որի համար քրտինք չեք թափել, քաղաքներ, որոնք դուք չեք կառուցել,+ և դուք բնակություն հաստատեցիք դրանցում: Ուտում եք խաղողի ու ձիթենու այգիների պտուղներից, որոնք դուք չեք տնկել»:+
14 Ուստի վախեցե՛ք Եհովայից, ծառայե՛ք նրան անարատությամբ ու հավատարմորեն:*+ Վերացրե՛ք այն աստվածները, որոնց ծառայում էին ձեր նախահայրերը Եփրատի* մյուս կողմում և Եգիպտոսում,+ ու Եհովայի՛ն ծառայեք: 15 Բայց եթե Եհովային ծառայելը ձեզ համար հաճելի չէ, ընտրեք այսօր, թե ում եք ծառայելու.+ այն աստվածների՞ն, որոնց ծառայում էին ձեր նախահայրերը Եփրատի* մյուս կողմում,+ թե՞ ամորհացիների աստվածներին, որոնց երկրում դուք բնակվում եք:+ Բայց ես և իմ տունը Եհովային ենք ծառայելու»:
16 Ժողովուրդը պատասխանեց. «Մեր մտքով անգամ չի անցնում թողնել Եհովային և ուրիշ աստվածների ծառայել: 17 Մեր Աստված Եհովան էր, որ մեզ ու մեր հայրերին դուրս բերեց Եգիպտոսից՝+ ստրկության երկրից,+ և մեր աչքի առաջ այս մեծ հրաշքներն* արեց,+ պահպանեց մեզ մեր գնացած ամբողջ ճանապարհին, պաշտպանեց այն բոլոր ժողովուրդներից, որոնց տարածքներով մենք անցանք:+ 18 Եհովան վռնդեց բոլոր ժողովուրդներին, այդ թվում՝ ամորհացիներին, որոնք մեզնից առաջ բնակվում էին այս երկրում: Ուստի մենք էլ ենք Եհովային ծառայելու, որովհետև նա է մեր Աստվածը»:
19 Հեսուն ժողովրդին ասաց. «Դուք չեք կարող Եհովային ծառայել, որովհետև նա սուրբ Աստված է,+ նա բացարձակ նվիրվածություն պահանջող Աստված է:+ Նա չի ների ձեր հանցանքներն* ու մեղքերը:+ 20 Եթե թողնեք Եհովային և օտար աստվածների ծառայեք, նա ձեր դեմ դուրս կգա ու կոչնչացնի ձեզ, թեև մինչ այդ բարիք է արել ձեզ»:+
21 Ժողովուրդն ասաց Հեսուին. «Ո՛չ, մենք Եհովային ենք ծառայելու»:+ 22 Ուստի Հեսուն ժողովրդին ասաց. «Դուք վկա եք, որ ձեր իսկ կամքով ընտրեցիք Եհովային ծառայելը»:+ Նրանք էլ ասացին. «Վկա ենք»:
23 «Ուրեմն վերացրե՛ք ձեր միջից օտար աստվածները և ձեր ողջ սրտով Եհովային՝ Իսրայելի Աստծուն ծառայեք»:* 24 Ժողովուրդը Հեսուին ասաց. «Մենք մեր Աստված Եհովային ենք ծառայելու և նրան ենք հնազանդվելու»:
25 Ուստի այդ օրը Հեսուն Սյուքեմում ժողովրդի հետ ուխտ կապեց և նրանց համար կարգ հաստատեց ու կանոն սահմանեց: 26 Հետո Հեսուն գրեց այդ ամենը Աստծու Օրենքի գրքում,+ մի մեծ քար վերցրեց+ և դրեց Եհովայի սրբարանի մոտ եղող հսկա ծառի տակ:
27 Հեսուն ողջ ժողովրդին ասաց. «Ահա այս քարը վկա կլինի մեզ համար,+ քանի որ լսել է Եհովայի բոլոր խոսքերը, որ նա ասել է մեզ: Այս քարը վկա կլինի, որպեսզի դուք չուրանաք ձեր Աստծուն»: 28 Դրանից հետո Հեսուն ուղարկեց ժողովրդին իրենց ժառանգած տարածքները:+
29 Այս բաներից հետո Եհովայի ծառա Հեսուն՝ Նավեի որդին, 110 տարեկան հասակում մահացավ:+ 30 Նրան թաղեցին իր ժառանգած տարածքում՝ Թամնաթ-Սարայում,+ որը գտնվում է Եփրեմի լեռնային շրջանում՝ Գաաս լեռան հյուսիսային կողմում: 31 Իսրայելը Եհովային ծառայեց Հեսուի օրոք և այն երեցների օրոք, որոնք Հեսուից հետո շարունակեցին ապրել, և որոնք տեսել էին Իսրայելի համար Եհովայի արած բոլոր գործերը:+
32 Հովսեփի ոսկորները,+ որոնք իսրայելացիները դուրս էին բերել Եգիպտոսից, թաղված էին Սյուքեմում՝ արտի այն հողակտորում, որը Հակոբը 100 կեսիթայով*+ գնել էր Սյուքեմի հոր՝ Եմորի որդիներից.+ այն Հովսեփի սերունդների ժառանգությունը դարձավ:+
33 Ահարոնի որդի Եղիազարն+ էլ մահացավ: Նրան թաղեցին իր որդու՝ Փենեհեսի+ բլրի վրա, որը Փենեհեսին տրվել էր Եփրեմի լեռնային շրջանում:
Եբր.՝ Յեհոշուա: Նշանակում է «Եհովան փրկություն է»:
Այսինքն՝ Միջերկրական ծովը:
Կամ՝ «Օր ու գիշեր կիսաձայն կարդա այն»:
Այսինքն՝ արևելյան կողմում:
Այսինքն՝ արևելյան կողմում:
Բռց.՝ «սրտերը հալվեցին»:
Կամ՝ «ոգի»:
Բառարանում տես «Հավատարիմ սեր»:
Կամ՝ «մեր հոգիները»:
Կամ՝ «մեր հոգիները»:
Բառարանում տես «Հավատարիմ սեր»:
Կամ՝ «որևէ մեկի վրա ձեռք բարձրացվի»:
Բռց.՝ «Իսրայելի որդիների»:
Մոտ 890 մ: Տես հավելված Բ14:
Բռց.՝ «Սո՛ւրբ դարձրեք ձեզ»:
Այսինքն՝ Մեռյալ ծովը:
Բռց.՝ «որդիները»:
Կամ՝ «հուշարձան կլինեն Իսրայելի ժողովրդի համար»:
Բռց.՝ «վախեցավ նրանից»:
Այսինքն՝ ուխտի տապանակը:
Բառարանում տես «Աստվածավախություն»:
Բռց.՝ «Հորդանանից դեպի ծովն ընկած կողմում»:
Բռց.՝ «սրտերը հալվեցին»:
Կամ՝ «ոգի»:
Բռց.՝ «կրկին՝ երկրորդ անգամ թլփատիր»:
Նշանակում է «թլիփների բլուր»: Այսինքն՝ բլուր, որտեղ կտրել են տղամարդկանց թլիփները:
Կամ՝ «զինվորագրման տարիքի էին»:
Վերաբերում է Հեսուին և իր օրերում ապրող՝ Աստծուն հնազանդ իսրայելացիներին:
Բռց.՝ «գլորեցի»:
Նշանակում է «գլորում»:
Այսինքն՝ արու ոչխարի:
Կամ՝ «երկար ազդանշանը»:
Կամ՝ «փորձանք», «արտաքսում»:
Կամ հնարավոր է՝ «ժողովրդին անեծքի խոսքեր ասել տվեց»:
Նշանակում է «քարհանքեր»:
Բռց.՝ «սիրտը հալվեց ու ջուր դարձավ»:
Այսինքն՝ արևելյան կողմում:
Բառարանում տես «Ուխտ»:
Բռց.՝ «սո՛ւրբ դարձրու»:
Բռց.՝ «սուրբ դարձրեք ձեզ»:
Մոտ 2,3 կգ: Տես հավելված Բ14:
Մոտ 570 գ:
Կամ՝ «փորձանք», «արտաքսում»:
Նշանակում է «աղետ», «արտաքսում»:
Կարճ նիզակ:
Կամ՝ «ծառին»:
Կամ՝ «հարթավայրում»:
Այսինքն՝ Միջերկրական ծովի:
Այդ ժամանակ Գաբաոնը բնակեցված էր խևացիներով:
Կամ՝ «ստրուկներն ենք»:
Այսինքն՝ արևելյան կողմում:
Կամ՝ «փայտահատներ»:
Կամ՝ «հոգին»:
Կամ՝ «Ուղիղ»:
Բռց.՝ «չսրեց իր լեզուն»:
Կամ՝ «ծառերից»:
Կամ՝ «հոգիներին»:
Կոչվում է նաև Գեննեսարեթի լիճ, Գալիլեայի ծով և Տիբերիայի ծով:
Կամ՝ «Արաբայում»:
Բռց.՝ «Շեֆելան»:
Կամ՝ «հեղեղատից»: Բառարանում տես «Հեղեղատ»:
Կամ՝ «հեղեղատը»: Բառարանում տես «Հեղեղատ»:
Կոչվում է նաև Գեննեսարեթի լիճ, Գալիլեայի ծով և Տիբերիայի ծով:
Այսինքն՝ Մեռյալ ծովը:
Կամ՝ «Սիորի»:
Կամ՝ «Եմաթի մուտքը»:
Կամ՝ «հեղեղատի»: Բառարանում տես «Հեղեղատ»:
Հավանաբար, խոսքը Սեհոնի թագավորության այն հատվածի մասին է, որը նշված է 15-20-րդ համարներում: Համեմատիր 27-րդ համարի հետ:
Խոսքը Սեհոնին ենթակա թագավորների մասին է:
Կոչվում է նաև Գեննեսարեթի լիճ, Գալիլեայի ծով և Տիբերիայի ծով:
Բառարանում տես «Վիճակ»:
Այսինքն՝ արևելյան կողմում:
Բռց.՝ «ժողովրդի սիրտը հալեցրին»:
Բռց.՝ «լիովին», «ամբողջությամբ»:
Կամ՝ «ամենայն հավանականությամբ»:
Նշանակում է «Արբայի քաղաք»:
Այսինքն՝ Մեռյալ ծովի:
Բառարանում տես «Հեղեղատ»:
Այսինքն՝ Միջերկրական ծովի:
Այսինքն՝ Մեռյալ ծովը:
Բռց.՝ «Հիննոմի որդու»:
Այսինքն՝ Միջերկրական ծովի:
Նշանակում է «Արբայի քաղաք»:
Կամ հնարավոր է՝ «մինչ նա էշի վրա նստած էր, ծափ տվեց իր վրա ուշադրություն հրավիրելու համար»:
Կամ՝ «Նեգևում»: Հարավում գտնվող այս տարածքը չոր տափաստանային էր:
Նշանակում է «ջրավազաններ»:
Կամ հնարավոր է՝ «Գադերան և դրա փարախները»:
Կամ՝ «շրջակա»:
Կամ՝ «շրջակա»:
Այսինքն՝ Միջերկրական ծովը:
Այսինքն՝ Միջերկրական ծովի:
Այսինքն՝ արևելյան կողմում:
Բռց.՝ «դեպի աջ»:
Այսինքն՝ Միջերկրական ծովի:
Կամ՝ «շրջակա»:
Բռց.՝ «ինձ»:
Կամ՝ «շրջակա»:
Բռց.՝ «երկաթե կառքեր»:
Բռց.՝ «երկաթե կառքեր»:
Սա թերևս ընդգրկում էր նաև նկարագրություններ:
Կամ՝ «կազմեցին դրա գծագիրն ու նկարագիրը»:
Բռց.՝ «Հիննոմի որդու»:
Այսինքն՝ Մեռյալ ծովի:
Կամ՝ «հեղեղատը»: Բառարանում տես «Հեղեղատ»:
Կամ՝ «անգիտակցաբար»:
Կամ՝ «անգիտակցաբար»:
Հավանաբար, խոսքը դատավորների մասին է, որոնք հանդես էին գալիս որպես ժողովրդի ներկայացուցիչներ:
Բռց.՝ «սրբագործեցին»: Բառարանում տես «Սրբագործել»:
Հավանաբար, խոսքը դատավորների մասին է, որոնք հանդես էին գալիս որպես ժողովրդի ներկայացուցիչներ:
Նշանակում է «Արբայի քաղաք»:
Կամ՝ «խոսքերից»:
Բռց.՝ «վրաններ»:
Այսինքն՝ արևելյան կողմում:
Բառարանում տես «Հոգի»:
Բռց.՝ «մենք չենք մաքրվել»:
Կամ՝ «տոհմերի»:
Բռց.՝ «Աստվածների Աստված»:
Կամ՝ «Դուք Եհովայի մոտ բաժին չունեք»:
Բռց.՝ «վախենալ Եհովայից»:
Կամ՝ «Դուք Եհովայի մոտ բաժին չունեք»:
Ըստ երևույթին, զոհասեղանին տվել են «Վկա» անունը, ինչպես ցույց է տալիս համատեքստը:
Այսինքն՝ Միջերկրական ծովը:
Կամ՝ «խնամություն անեք»:
Բռց.՝ «Ես այսօր ամբողջ երկրի ճանապարհով եմ գնում»: Սա մահը նկարագրող պոետիկ արտահայտություն է:
Կամ՝ «բոլոր չար խոսքերը»:
Բռց.՝ «ապրում էին Գետի»:
Բռց.՝ «Գետի»:
Բռց.՝ «օրեր»:
Կամ հնարավոր է՝ «հողատերերը»:
Կամ հնարավոր է՝ «խուճապ», «սարսափ»:
Կամ՝ «անկեղծությամբ»:
Բռց.՝ «Գետի»:
Բռց.՝ «Գետի»:
Բռց.՝ «նշանները»:
Կամ՝ «ըմբոստությունը»:
Կամ՝ «ձեր սիրտը Եհովային՝ Իսրայելի Աստծուն դարձրեք»:
Անհայտ արժեք ունեցող հին դրամական միավոր: